Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

Երանի սխալվեմ

Հայ գրողների (գուցե ուրիշներինն էլ) դժբախտությունն այն է, որ նրանց կարդացել ու կարդում են մարդիկ, որոնք բոլորովին էլ կարդալու կարիք չունեն: Նրանք՝ ում համար գրել ու գրում է գրողը, այբբենարանն անգամ մինչև վերջ չեն կարդացել ու վաղուց մոռացել են տառերը (եթե երբևէ իմացել են իհարկե)։

Սրա պատճառով է, որ ունենք բազմաթիվ գրող, որոնց կարդացել ու բարձր է գնահատել բոլոր ժամանակներում աննշան փոքրամասնություն մեր պայծառ մտավորականությունը, բայց հայ ժողովուրդը, ոչ մի օգուտ չի քաղել նրանց աշխատանքից։ Հայերի բացարձակ մեծամասնությունը սեփական ցեղի գրողների մեկ տոկոսի անունն անգամ ի վիճակի չէ թվել։

Այսպես եղել է, այսպես է հիմա, ցավով հայտնում եմ կարծիքս առ այն, որ այսպես էլ շարունակվելու է միշտ, մինչև ժամանակների, կամ ավելի շուտ հայերի վերջը։

Երանի սխալվեմ։

15.09.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Երանի սխալվեմ

Հայ գրողների (գուցե ուրիշներինն էլ) դժբախտությունն այն է, որ նրանց կարդացել ու կարդում են մարդիկ, որոնք բոլորովին էլ կարդալու կարիք չունեն:

Ճի՛շտ է նշված:

Վերջապես, վերջ ի վերջո, նականեց, փառք աստծո, մաշալլա, սլավա բոգու, մի «խելքը գլխին» բան լսեցինք Ձեզանից:

Շարունակեք այդ հունով, եթե դժվար չի:

Link to post
Share on other sites
Ճի՛շտ է նշված:

Վերջապես, վերջ ի վերջո, նականեց, փառք աստծո, մաշալլա, սլավա բոգու, մի «խելքը գլխին» բան լսեցինք Ձեզանից:

Շարունակեք այդ հունով, եթե դժվար չի:

Շնորհակալություն Կարս,

Վերջապես, վերջ ի վերջո, նականեց, փառք աստծո, մաշալլա, սլավա բոգու, լուտանքից բացի մի ուրիշ բան լսեցինք Ձեզանից:

Շարունակեք այդ հունով, եթե դժվար չի, կարդացեք գրքերս կրկին, եթե նախկինում կարդացել եք իհարկե ու մի բացառեք, որ հասունացել եք վերջապես այնքան, որ մի քանի ուրիշ խելքը գլխին բան էլ հայտնաբերեք, և ամենակարևորը, թախանձագին հորդորում եմ ձեզ,՝ մի կորցրեք երբեք հումորի զգացումը։

Եղբայրական բարևներով, ձերը միշտ, ջերմորեն,

Վահե

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Պանթեոն մեծաց

Այսպես են անվանել մեր հայրերն այն գերեզմանոցը Թիֆլիսում, որտեղ թաղվել են մեր մեծերը։ Նշենք նրանց անուն առ անուն, հետո ցուցադրենք լուսանկարները նրանց շիրիմների, կամ ավելի ճիշտ այն, ինչ մնացել է դրանց տեղը։

Րաֆֆի, Հովհաննես Թումանյան (1869-1923), Գաբրիէլ Սունդուկեան (Համալ) (1825 - 1912), Ստեփանոս Ներսիսյան (1807-1884), Արամ Վրույր (1863-1924), Մուրացան (1854-1908), Մակար Եկմալյան (1855-1905), Օլգա Մայսուրյան (1861-1931), Ամիրան Սանդինյան (1848-1913), Արտեմ Լուսինյան (1910-1963), Գեվորգ Ախվերդյան (1818-1861), Ծերենց (1822-1888), Ալեքսանդր Երիծյան (1841-1902), Լաչո (1869-1926), Ղազարոս Աղայան (1840-1911), Նար Դոս (1867-1933), Բագրատ Այվազյան (1862-1934), Գրիգոր Արծրունի (1845-1892), Գենարիոս Ղորղանյան (1858-1900), Ալեքսանդր Ծատուրյան (1865-1917), Սուրեն Ավչյան (1914-1985), Հարություն Շամշինյան (1856-1914), Հաչիր (1845-1922), Գեվորգի Թումանով (1854-1920), Միքայել Թումանով (1818-1875), Սաշա Օգանեզաշվիլի (1869-1952), Հակոբ Աղաբաբ (1875-1926), Մկրտում Հովնաթանյան (1765-1845), Իսահակ Ալիխանյան (1876-1936), Գեվորգ Փիրուսյան (1880-1954), Հակոբ Հակոբյան (1866-1937), Ջիվանի (1846-1909), Բենիկ Սեյրանյան (1913-2003), Պերճ Պռոշյան (1837-1907), Վանո Խոջաբեկյան (1875-1922):

post-916-1189997917.jpgpost-916-1189997927.jpgpost-916-1189997936.jpg

post-916-1189997965.jpgpost-916-1189997984.jpgpost-916-1189997991.jpg

post-916-1189998003.jpgpost-916-1189998010.jpgpost-916-1189998019.jpg

post-916-1189998029.jpgpost-916-1189998036.jpg

post-916-1189998043.jpgpost-916-1189998051.jpgpost-916-1189998536.jpg

post-916-1189998678.jpg

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites
Վահե շնորհակալություն նկարների համար:

Խնդրեմ "Armenia",

շնորհակալություն կանադաբնակ Րաֆֆի Տիգրանյանին, որն հեռավոր մայր ցամաքից հասել է Թիֆլիս մեր մեծերի մասունքները լուսանկարներով գոնե պահպանելու համար։

Այն ինչ կատարվել է, կատարվել է արդեն։ Հետաքրքիր է իմանլ այժմ թե ինչո՞վ է զբաղված Ռոբերթ Քոչարյանը հիմա։ Նա հենց հիմա հանդիպում է Սահակաշվիլուն վրաստանում: Ի՞նչ է քննարկում։ Տուրիզմի հեռանկարները՞։

Ինչո՞վ է զբաղված մասնագիտությամբ բանասեր ներկա վարչապետ Սերժ Սարգսյանը։ Նախագահական ընտրություններո՞վ։

Ինչո՞վ է զբաղված գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։ Խորհրդարանական ընտրություններում տապալվելու դարդը քաշելո՞վ, գիրք չգրած գրողների հանգստյան տների տնտեսվարմա՞մբ, նրանց պոլիկլինիկայո՞վ, վերոհիշյալ երկու պարոնների հայրենիքից վտարած գրողների դեմ 37 թվականի ոգով ու շնչով ելույթներ ու քամահրող հանդիպումներ կազմակերպելո՞վ։ Սրանք հարցեր են, որոնք երբևէ չեն դադարելու տրվել ամբարտավան այս եռյակին, մինչև մահ և անգամ դրանից հետո։ Այդ հարցերի պատճառով, փոխելու են իրենց ազգանունները նրանց ժառանգներն ու հրաժարվեն նրանց հայր ու պապ անվանելուց։

Վահե

Link to post
Share on other sites
Վահե, այսօր ոչ մի խելոք բան չե՞ս գրել:

Ձեն-ձուն չես հանում:

Կարս, ես համարյա հույս չունեի (այդպես էլ եղավ ինչպես տեսնում ես), որ Հայաստան կոչվող կայքի գրական ֆորումում կքննարկես մեծաց շիրիմները պղծելու հարցը։ Վստահ էի, որ դա քո ուշադրությանը չի արժանանա, այնպես, ինչպես ոչ մի ուրիշ կոմիսարինը, որոնցից երեքի մասին գրել եմ նախորդ հաղորդագրությունում։

Ջերմորեն,

Վահե

Link to post
Share on other sites
Վահե,իսկ ինչու դու չես մասնակցում քննարկումներին,թեկուզև դա ձեր անձնական գործն է:

http://forum.hayastan.com/index.php?showto...2987&st=225

http://forum.hayastan.com/index.php?showtopic=34405

Չգիտեի այդ քննարկման մասին սիրելի "Armenia": Քիչ առաջ տեղադրեցի նկարներն այնտեղ ու ցուցակը թաղված դասականների։

Հավանաբար կգրեմ մոտ ժամանակներս մի քանի տող այն ամենի մասին, ինչ մտածում եմ այդ կապակցությամբ։ Ցավում եմ, որ չեմ կարողանում մասնակցել տարբեր քննարկումների, որ տեղի են ունենում այս և ուրիշ ֆորումներում։ Հազիվ հասցնում եմ տեղադրել ստեղծագործություններս։ Չնախատեսված օտարության մեջ եմ։ Հայտնել եմ նախկինում, որ դատապարտվում եմ Հայաստանում, չկատարած հանցագործությունների համար ու այդ պատճառով չեմ կարողանում գալ։ Իմ ամբողջ ունեցածն այնտեղ է, մեծ մասը թալանված արդեն ու այդ պատճառով ամեն օրս ԱՄՆ-ում գոյության համար պատերազմ է։

Հուսով եմ, որ կկարողանամ ավել ժամանակ տրամադրել ֆորումին ապագայում։

Ջերմորեն

Link to post
Share on other sites

Վահե հիմնական քննարկումներն գնում են "Братская Южная Осетия"բաժնում,չգիտեմ նայել էք թե ոչ,իսկ երբ որ նայեք,կհամոզվեք որ մեր ազգը,հարևան ազգերի հետ համեմատած,շատ լավ ազգ է:Իհարկե համամիտ եմ մեր մոտ էլ կան շատ տականքներ,բայց ոչ ինչպես նրանք,ազգովի տականք են:

Այնպես որ ժամանակ առ ժամանակ մասնակցեք ֆորումի քննարկումներին,բայց հիշեք երբեք չի կարելի հայ ազգին գցել ուրիշների մոտ,նույնիսկ եթե գիտես հայ ազգն սխալ է տվյալ պարագայում,չէ որ մեր ուժն միասնական լինելու մեջ է:

Հարգանքներով Armenia

Link to post
Share on other sites
Վահե հիմնական քննարկումներն գնում են "Братская Южная Осетия"բաժնում,չգիտեմ նայել էք թե ոչ,իսկ երբ որ նայեք,կհամոզվեք որ մեր ազգը,հարևան ազգերի հետ համեմատած,շատ լավ ազգ է:Իհարկե համամիտ եմ մեր մոտ էլ կան շատ տականքներ,բայց ոչ ինչպես նրանք,ազգովի տականք են:

Այնպես որ ժամանակ առ ժամանակ մասնակցեք ֆորումի քննարկումներին,բայց հիշեք երբեք չի կարելի հայ ազգին գցել ուրիշների մոտ,նույնիսկ եթե գիտես հայ ազգն սխալ է տվյալ պարագայում,չէ որ մեր ուժն միասնական լինելու մեջ է:

Հարգանքներով Armenia

Քիչ առաջ նայեցի սիրելի "Armenia":

Վստահեցնում եմ ձեզ, որ ոչ այդ էջերը, ոչ այլ որևէ բան չեն կարող համոզել ինձ, որ մեր ազգն ավելի լավն է, քան ուրիշներինը։ Ավելին՝ մենք դեռ ազգ էլ չենք։ Ցեղախումբ ենք։ Գրում եմ այս ամենը ոչ վիրավորելու համար։ Խնդրում եմ մի կողմ դրեք ձեր պաշտպանողականությունը մի պահ, գիտակցեք ամբողջ խորությամբ, որ ձեր հետ խոսում է ձեր եղբայրը, պատերազմի առաջին օրվանից մասնակից զինվորական, հրամանատար, իշխող կուսակցության հիմնադիր ու ղեկավարող խորհրդի անդամ, Աշոտ Նավասարդյանի պնդմամբ համար երկրորդ կուսակցական քարտը կրող մեկը, հետագայում Շվեդիայի թագավորական խորհրդարանի ընտրություններին մասնակցած քաղաքական գործիչ, վերջապես 6 գրքի հեղինակ հայ գրող։ Գիտակցեք խնդրում եմ ողջ խորությամբ թվարկածս անց ու դարձով անցած ձեր հայրենակցի փորձն ու գիտելիքները և հասկացեք վերջապես, որ այդ ամենը հատիկ հատիկ հավաքվել է կենսագրությունումս ոչ նրա համար, որ ֆորումում պարծենամ, այլ ներդնեմ մեր ցեղային ընդհանուր գանձանակում։ Այն ինչ թվում եմ իմը չէ, ձերն է և բոլորինս։ Ես հարգանք չեմ պահանջում ձեզնից, այլ մեր ունեցածը չվատնելու իմաստություն, իսկ մեր ունեցածը բաղկացած է յուրաքանչյուրիս ներդրումից։ Իմ անցած ճանապարհն ու վաստակն արհամարելը չեմ դիտել երբևէ անձիս դեմ ոտնձգություն որպես երբևէ, այլ մեր ընդհանրականի նկատմամբ արհամարանք։ Դա հնարավոր է միայն ցեղախմբերում, որոնք ղեկավարվում են թայֆայականությամբ, որտեղ կան մերոնք, ձերոնք ու այն մյուսները, որոնց մենք, կամ դուք չենք սիրում, բայց ոչ երբեք ազգերում։ Ազգը մեզանում, պատկերացվում է ցեղակցական միավոր որպես, ինչը սխալ է։

Ազգ հասկացողության իմացական ձևակերպումը մի քանի պարտադիր գործոնից է բաղկացած, որոնցից մեկի բացակայության դեպքում անգամ չի կարող դիտվել մարդկային հավաքը որպես այդպիսին ՝ ազգ։ Առաջին պարտադիր գործոնն անկախությունն է, որը մենք չունենք, որքան էլ հռչակենք ու պարծենանք հայտարարություններով։ Անկախությունը նույնպես մի քանի գործոնով է պայմանավորված, որոնցից ոչ մեկը մեզանում առկա չէ, բացի առաջին քայլից՝ հռչակագրից, որը մենք արել ենք, բայց դրանից առաջ դեռ ոչ մի քայլ չենք գցել։

Գրելով սա, բոլորովին նկատի չունեմ, որ մեր հարևաններն ու հակառակորդներն ազգեր են՝ ոչ։ Գրելով, որ նրնացից լավը չենք, նկատի չունեմ բոլորովին, որ նրանք են մեզնից լավը։ Վերջապես անկախ նրանից լավն ենք, թե վատը, ունենք ցեղային շահ, որն առայժմ գիտակցված ու ձևակերպված չէ ըստ իս, բայց չի նշանակում, որ չենք ձևակերպելու մի օր ու չենք իրականացնելու։

Այո սիրելի "Armenia",

միասնության մեջ է մեր ուժը, բայց ինչի՞ շուրջ միասնությունը։ Ե՞րբ և որտեղ ենք մենք ճշտել մեր ցեղային միասնության սկզբունքերն ու նպատակաները։

Մեզանում յուրաքանչյուր մեկը, ում հաջողվել է սեփական ցեղակիցների արյան գնով իշխանության գալ, արտահայտել է սեփական տկար երևակայության մարմաջը բռնազավթած թերթերով, հեռուստատեսությամբ, ռադիոյով ու բոլոր հնաավոր ձևերով ու բոլոր նրանց, ովքեր չեն համաձայնել, համարել են ազգի թշնամի ու վտարել ցեղից, լավագույն դեպքում հիմար ու պախարակել։

Սիրելի եղբայր (գուցե քույր), խնդրում, հորդորում եմ մտածել գրածիս վերաբերյալ, լուրջ մտածել և անել հասուն հետևություններ։

Ցեղային մեր վիճակն օրհասական է։

Վերջին 15-20 տարվա մեջ մենք կորցրել ենք հայրենիքից նույնքան մարդ, որքան ցեցասպանության տարիներին, սփյուռը ուծացվում է և ի սպառ կվերանա մեկ սերունդ հետո։ Սրանք հարցեր են, որոնք արժանի են լուրջ քննարկման, իսկ մեր ֆորումներում տեղ գտած գրությունների 90%-ը լուտանք ու արհամարանք է մեկս մյուսի նկատմամբ։

Եղբայրական ջերմությամբ, Վահե

Link to post
Share on other sites
Վահե,իսկ ինչու դու չես մասնակցում քննարկումներին,թեկուզև դա ձեր անձնական գործն է:

Khndrem sireli Armenia. Dzer patvin :) (Hrashali tema eq yntrel i dep. Kartsum em kmasnakcem qnnarkmany)

http://forum.hayastan.com/index.php?showto...mp;#entry743300

Link to post
Share on other sites

«Հետքի» խմբագրություն զանգողն այս հարցը տվեց: Առաջին հայացքից հարցադրումը ծաղրանքի է նման, քանի որ «Հետքը» մի քանի հոդված է տպագրել Ալեքսանդր Վարպետյանի մասին, ով արդեն 5 տարի Հայաստան մուտքի վիզա չի կարողանում ստանալ, եւ որեւէ հիմնավորում այդ մերժման մասին նրան չի տրվում: Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանը Երեւանում ունի որդի եւ թոռ, որոնց չի կարողանում տեսնել: Պարզվեց` խմբագրություն զանգահարողը ՀՀ արտգործնախարարության հյուպատոսական վարչության մի աշխատակից է` Մինասյան ազգանունով: Այս տարվա մայիսին «Հետքը» նամակ է գրել արտգործնախարար Օսկանյանին` խնդրելով պարզաբանել, թե ինչու է մերժվում Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան: Երեք ամիս շարունակ մեզ բաժնից բաժին էին ուղարկում: Եւ միայն վերջերս հաջողվեց պարզել, թե ում է մակագրված նամակը: Մեր զանգերի արձագանքը, փաստորեն, եղել է այն, որ արտգործնախարարության աշխատակից Մինասյանը զանգել եւ մեր խմբագրությունից հարցրել է Ալեքսանդր Վարպետյանին: Այդ զանգից մեկ շաբաթ առաջ նորից էինք փորձում պարզել, թե ում մոտ է նամակը, եւ ինչու չեն պատասխանում: Արտգործնախարարության ընդհանուր բաժնի աշխատակիցը դարձյալ ասաց, որ մեր նամակն ուղարկվել է հյուպատոսական վարչություն, եւ իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում այդ նամակի համար: Ուղիղ հինգ րոպե եւ մեծ ջանքեր պահանջվեցին մեզանից արտգործնախարարության ընդհանուր բաժնի` մեզ հետ խոսող աշխատակցի անուն-ազգանունն իմանալու համար: Երբ խնդրում էինք ներկայանալ, նա պատասխանում էր, թե դա կարեւոր չէ: Երբ ասացինք, որ պատրաստվում ենք դատարան դիմել եւ պետք է իմանանք, թե ով ինչ պատասխան է տվել, նա փոքր-ինչ զգաստացավ եւ, էլի մի քիչ համոզելուց հետո, ի վերջո հայտնեց անուն-ազգանունը` Վահագն Պապոյան:

Արտգործնախարարությունում աշխատում են մարդիկ, որոնք հեշտությամբ խաբում են: Մեզ տրվում էին այսպիսի պատասխաններ` «մենք տասնհինգ րոպեից կզանգենք», կամ «այսինչ աշխատողն արձակուրդում է», որը, չգիտես ինչու, երեք ամիս է տեւում, կամ «ես չեմ պատասխանատուն, չգիտեմ, զանգեք ընդհանուր բաժին», ընդհանուր բաժնից` «զանգեք այսինչ համարով»: Դիվանագիտական ստե՞ր են սրանք, որ սովորական քաղաքացիներիս հասու չեն, թե պարզապես գործ չանելու սովորություն է: ուցե արտգործնախարարության անգործության համար իսկապես դիմե՞նք դատարան: Բայց երբ պատկերացնում ենք տարիների դատական քաշքշուկը, հրաժարվում ենք այդ մտքից: Ուրեմն մնում են անձնական կապերը: Հայաստանում այդպես է` եթե ուզում ես որեւէ արդյունքի հասնել, պետք է օգտագործես անձնական կապերդ: Մայիսի վերջին գրած մեր գրավոր հարցման պատասխանը ստացանք օգոստոսի 12-ին: Այս դեպքում անձնական կապերը պետք չեկան, թողնենք հաջորդ անգամվան:

Այսպիսով` արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանը սեպտեմբերի 11-ին գրած նամակում ասել է. «Տեղեկացնում ենք, որ համաձայն միջազգայնորեն ընդունված պրակտիկայի` անհատներին մուտքի վիզայի մերժման դեպքում պատճառները չեն հայտնվում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ մուտքի վիզայի մերժման ընդհանուր պատճառներն ու դեպքերը հստակ նշված են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում»:

«Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքին եւ դրա որոշ կետերով Վարպետյանի մուտքը մերժելու հանգամանքին մենք նախորդ հոդվածներում անդրադարձել ենք:

Փաստորեն, Տ. Սեյրանյանի մի քանի տողանոց այս պատասխանը, որն առանձնապես էական տեղեկություններ չէր պարունակում, հնարավոր էր եւ պետք էր ուղարկել երեք ամիս առաջ` հունիսին, երբ լրանում էր պատասխանի համար «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հինգ օրը: Պետական մարմինների բոլոր աշխատակիցներին` հատկապես արտգործնախարարության աշխատակազմին, խորհուրդ կտայինք մյուս օրենքներից բացի կարդալ նաեւ այս օրենքը:

Հայաստանի Հանրապետության իշխանություն իրեն հորջորջող խուժանը տանել չի կարողանում մարդկանց, որոնք իրենց մտածելը չեն պայմանավորել կոմիսարների հետ։ Ըստ նրանց, եթե համարձակվել ես ինքուրույն մտածել, ազգի դավաճան ես, իսկ եթե լկտիացել ես այնքան, որ համարձակվել ես մտածածդ արտահայտել, այն էլ բազում գրքով, գիտական աշխատությամբ ու հոդվածով, ահաբեկիչ ես, սեկտանտ ու չարքի գործակալ։ Ալեքսանդր Վարպետյանին հայրենիքից օտարելու ոչ մի բացատրություն տալ չի կարող խուժանը, որովհետև ստիպված է լինելու խոստովանել սեփական խավարամտությունը։ Այն ինչ կատարվում է վարպետի հետ, ոչ միայն նրա անձի դեմ է ուղված, այլ լույսի դեմ ըդհանրապես ու խորը ճգնաժամային, խրոնիկ երևույթ է։ Հարենիքից և ընդհանրապես հայկական բոլոր միջավայրերից օտարված են բազում գրող, լրագրող ու մտավորական, որոնցից այս պահին հիշեցի ավագ եղբայր, բազմավաստակ Արա Բալիոզյանին, Արմեն Մելիքյան և խոնարհ ծառայիս, որին նույն խունտան օտարել է երկրից, մեղադրելով չկատարած հանցանքների մեջ։ Խմբագրությանը հորդորում եմ հետևողական լինել այս ու նմանատիպ գործերում, մերկացնել հայ գրողներին սեփական հայրենիքից արմատախիլ անողներին ու պախարակել։ Խնդրում եմ նաև հարցս ուղել Լևոն Անանյանին. - գրողներ են վտարում երկրիցդ, Թիֆլիսում ոտատակ են տվել Րաֆֆու, Թումանյանի, Մուրացանի, Նար Դոսի, Ծատուրյանի, Ջիվանու և այլոց գերեզմանները, նրանց ոսկորները աղբի պես շաղ են տրված բաց երկնքի տակ ու կեր են դառել առնետներին ու թափառական շներին. դու ինչո՞վ ես զբաղված։ Գավառամիտ տխմա՜ր, դու գրողների միության նախագա՞հ ես, թե պանսիոնատի ու պոլիկլինիկայի վարիչ։

Վահե Ավետյան

Link to post
Share on other sites

Վահե "Արտագաղթ" թեմայում գրած փոստերտ շատ հավանեցի,միայն մի խնդրանք ունեմ,խնդրում եմ հնահավորինս չափ թեմային չտալ քաղաքական երանգ:Դա տվյալ թեմային օգուտ չի տա:

Հարգանքներով Տիգրան

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Ներկայացնում եմ սիրելի ուսուցիչ

Երեկ հերթական անգամ վռնդվեցի մի ֆորումի գրական բաժնից, որտեղ ինձնից ավելի կարդացել են միայն Եղիշե Չարենցին, բայց ընթերցողների նման հոսքի կեսի պահպանման շնորհիվ Չարենցն էլ կպարտվի գրական այս մրցավազքում, որն այնքան կարևորվել է դարում այս, ըստ ոմանց բարձր տեխնոլոգիական, իսկ ընդ իս՝ ինդուստրիալ աշխարհում, մեր դեպքում ագրարային, բայց ամեն դեպքում ֆեոդալիզմի: Ներողություն Եղիշ, բայց սա է իրողությունը։

Հոսով եմ, որ հենց այս պահին չկամեցողներս ու ինթերնետում ինձ հայհոյողները կվազեն, կբացեն Չարենցի էջերը, ինտենսիվ, օրական մի քանի անգամ, որ Չարենցը ինձ կրի. «Արարա՜տ հուփ տուր…»

Չեմ կարող չխոստովանել, որ դավադրությանս նպատակն էլ հենց դա է, որովհետև ստիպված կկարդան Չարենց, այսինքն այն ինչ գրում է Եղիշը, ես ընդամենը կրկնում եմ, ուրիշ ձև տալով ընդամենը. չէ՞ որ նա իմ ուղուցիչն է, կամ ասենք ուսուցիչներից մեկը։

Փակեցի ֆորումը ուրախությամբ, նպատակին հասած գիտնականի նման, որին հաջողվել է լաբորատորային փորձը։ Դա իմ հետ պատահում է անընդհատ, բայց ես չեմ հոգնում երբևէ ու միշտ հետաքրքրված եմ նոր փորձեր անելով, երևի այն պատճառով, որ իմ ամենասիրելի մասնագիտությունն անասնաբույժն է այնուամենայնիվ։ Ինչպես ձեզ հայտնի է վաղուց սիրելիներս, ես գիտնական անասնաբույժի որոկավորում ունեմ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել գիտնական բառի վրա։

Ֆորումը փակելուց հետո ստուգեցի մեյլս, որտեղ հայտնաբերեցի մի ուրիշ ուսուցչիս ստեղծագործությունները, որոնք ամեն անգամ գալիս են որպես լրացում այսօրվա խոհերին։ Այս երևույթը ես անվանում եմ հայ գրողնորի տրանսցենդենտալ, տրանսկոնտինենտալ ու տրանսժամանակահատվածային մեդիտացիա, որը սկսել է Մեսրոպ Մաշտոցից, շարունակվում է այսօր։

Այսպես խոսել ու խոսում են իրար հետ հայ գրողները, բոլոր ժամանակներում, բոլոր վայրերից։

Ոմանք կասեն Վահեն գիժ է, նա խոսում է Մաշտոցից սկսած բոլոր գրողների հետ, ինչին անվարան կպատասխանեմ, որ համաձայն եմ գժությանը, որովհետև ո՞վ կգրի հայերի նման տխմար ու ամբարտավան ցեղախմբի համար գժից բացի, բայց չեմ համաձայնվի բոլորի հետ, որովհետև հայ գրողների շարքերը լեցուն են թսաններով, որոնց բարևել անգամ չարժէ։ Նրանք միշտ ստվար գլխաքանակով լցրել են արքունիկներն ու գրողների միությունները։

Ներկայացնում եմ սիրելի ուսուցիչ ու հայր Արա Բալիոզյանի մտքերն այս ամենի կապակցությամբ՝ թարգմանաբար անգլերենից։

Հարցեր/Պատասխաններ

- Ինչի՞դ է պետք գրելը ապուշների համար, որոնք վիրավորում են քեզ։

Խելացի ընթերցողներն իմ կարիքը բոլորովին չունեն։ Նրանցից շատերն հավանաբար ինձնից անհամեմատ խելացի են, որովհետև լռել են վերջնականապես, որովհետև մեր վիճակն համարում են անհույս, և ոչ մի քանակի փաստարկ չի կարող փոխել որևէ մեկի մտածելակերպը։ Խելացիների մի մասը լռում է պարզապես այն պատճառով, որ թքած ունեն ընդհանրապես։

Ես իմ անձնական պատճառն ունեմ գրելու։ Բոլոր տխմարների պես, ես էլ էի ձևանում, որ ամեն ինչ գիտեմ երբ երիտասարդ էի, այն դեպքում, երբ իրականում ոչինչ չէի անում բացի պրոպագանդայի աղբը վերամշակելուց։

Ոչ ոք չի մնում հավերժ երիտասարդ։

Ուշ թե շուտ, և ես հուսով եմ, որ իմ օգնությամբ դա կլինի ավելի շուտ, քան ուշ, տխմարները կաճեն իրենց ներկա վիճակից ու կդիմակայեն իրականությունը։

- Ինու՞ ես ենթադրում, որ նրանք բավարար հասուն չեն:

Ես չեմ դատում մարդկանց իրենց քրոնոլոգիական հասունությամբ, այլ հոգեբանական:

Պրոպագանդան չի տանում մարդկանց սխալ ճանապարհով։ Այն նրանց հիմարացնում է։

Մեր մամուլը

Աղբ նորությունների փոխարեն

Դրյու Քուրտիզի «Դա նորություն չէ՝ աղբ է, կամ ինչպե՞ս է հանրային լրատվությունը փորձում ներկայացնել աղբը որպես նորություն» գրքում կարդում ենք հետևյալը.

- Բոլորը պահանջում են իրական լրատվություն, բայց իրականում ոչ ոք չի ուզում այն։ Դա բացատրվում հարկավ նրանով, որ մարդիկ նախընտրում են հնարվածքը փաստից, երևակայությունն իրականությունից։

Ամերիկահայ մեր մամուլն այսօր վերահսկում են քաղաքական կուսակցությունները, կամ մեծ քանակի դրամը՝ մի խոսքով պռո- էսթաբլիշՄԵՆԹը։

Ո՞վ է խոսում անտեր շան մասին։ Ոչ ոք. հավանաբար այն պատճառով, որ մնացյալ կազմակերպությունները զբաղված են այս, կամ այն սուրբ գաղափարի համար դրամահավաքով։

Յուրաքանչյուր հաջորդ օրը ստանում եմ ծիծաղելիորեն պաշտոնական բլանկի վրա տպված նամակ, որն անխուսափելիորեն վերջանում է հերթական ընկեր Փանջունու կուսակցական գծի արդարացիության հաստատումով ու անփոփոխ կոչով՝ մի քիչ դրամ ուղարկեք։

Ենթադրում եմ, որ ամեն մի անտեր շան վզին նստած է երկու առնվազն բարձր դասի շուն բարեգործական մեր բոլոր բիզնեսներում։

Հաջորդ անգամ հայրենիքում որևԷ սուրբ գործի համար դրամահավաքի մասին կարդալուց, փորձեք ճշտել, եթե կարող եք, թե որքան դրամ գնաց խորը գրպան, որքանը «բարեգործության»։

Մենք դրամահավաքում ենք ինչի համար ասես, բացառությամբ մեկ բանի՝ հետաքննող լրագրության։ Գիտե՞ք ինչու։

Որովհետև նախընտրում ենք աղբը, նորությունից։

Link to post
Share on other sites

Սիրելի Տիգրան,

հաճույքով կարդում եմ հոդվածներդ, այս մեկն էլ եկավ սովորականի պես իր ժամանակին, հիացրեց, առաջացրեց բազում հարց ու թողեց ինձ մեն մենակ, քո սիրելի Անդրանիկի հորդորով ցեղի, ինձ ներառյալ մասին մտորումներում:

Գիտեմ, որ մտածում ես, նույնպես չեմ զլացել երբևէ վստահեցնում եմ, բայց այս անգամ առաջարկում եմ պարզապես մարդա իրա համար մտածելու փոխարեն խոսենք իրար հետ, կիսենք մտորումներն ու անհանգստությունները, և ինչու ոչ ուրախալի լուրերը։

Քո հոդվածից հետո առաջացավ անելանելիության զգացում իմ փխրուն սրտում, բայց բարեբախտաբար հիշեցի անմիջապես, որ ուրախ լուրեր էլ կան, որոնք կկիսեմ հետդ, միտք առ միտք հոդվածիցդ բխած հարցերն առանձնացնելու և դրանց ըստ իս պատասխանները տալու ընթացքում:

Տ.Պ. - 2008-ի նախագահական ընտրապայքարում նոր մարդ չի լինելու։ Դա ակնհայտ է։ Հին մարդիկ նոր գաղափարներ չեն ներմուծելու։ Սա եւս ակնհայտ է։ Եթե չլինի Հայաստանի պատմության համար կարեւոր շրջափուլի գիտակցությունը, 2008-ի փետրվարյան ընտրությունները ոչնչով չեն տարբերվելու 2007-ի մայիսյան ընտրություններից։

- Նշանակու՞մ է արդյոք ասածդ, որ նոր գաղափարներ հարկավոր են։ Ինչու՞ ես կարծում, որ նոր մարդիկ չեն լինելու, ու չեն բերելու անհրաժեշտ նոր գաղափարները։ Ինչու՞ ես կարծում, որ ոչինչ չենք կարող անել, որ ընտրությունները արմատես տարբերվեն նախկիններից, լինեն օրինական, ընտրվի ժողովրդի նախագահ։

Շտապում եմ ուրախացնել քեզ լավ լուրով։ Ես առաջադրում եմ թեկնածությունս, բերելու եմ նոր գաղափարները, բացարձակ մեծամասնությունով ընտրվելու եմ և իրականացնելու եմ ամեն ինչ կետ առ կետ, խոստացածիցս։ Խնդրեմ՝ ես նոր մարդ եմ, գաղափարներս զետեղել եմ բազում հոդվածներում, գրքերում, ամենուր ինթերնետում, անգամ հրապարակել եմ նախընտրական ծրագիրս։ Ներկայիս իշխանություններին այս ամենն այնքան է վախեցրել, որ ինձ ձերբակալում են հայրենիքում, անգամ Լոս Անջելեսում, այդ մասին տակները արած լռում է մամուլն համատարած և այդ մասին գիտես անձամբ դու՝ սիրելի Տիգրան։ Վստա՞հ ես արդյոք, որ այդ նոր մարդը ես չեմ… Եթե վստահ ես, որ չեմ, խնդրում եմ բացատրիր. - ինչպե՞ս ընդհանրապես կարող է նոր մարդ գալ, եթե առանց ծանոթանալու մերժվելու է։ Քո հոդվածում, ստորև, դու այդ մասին ինքդ ես խոսում։ Հիմա այ հենց այդ փոփոխությունն անելու ժամանակն է Տիգրան, որ քո նման անկախ մեկը, հասարակավ հայտարարի, որ ճանաչում է անկախ Վահեի իրավունքը թեկնածությունը դնելու, իսկ եթե չստացվի, հետաքննող լրագրողի անբասիր հետևողականությամբ կպարզես թե ինչումն է բանը։ Ուզում ես փոփոխություն, ինքդ դարձիր այդ փոփոխությունը ասել է Անդրանիկից ոչ պակաս տղա, այլազգի մի պապիկ, աշխարհի ամենաանկախականն ու ցեղակրոն։

Տ.Պ. - Իսկ ինչո՞վ է առաջիկա ընտրապայքարը շրջափուլային, կամ ինչո՞վ շրջափուլային չէին 2003-ն ու 1998-ը։ 2003-ը միջանկյալ էր եւ պարզ էր, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով օգտվելու էր երկրորդ անգամ առաջադրվելու իր իրավունքից, թիմն էլ ամեն գնով ապահովելու էր նրա իշխանության շարունակությունը։ Ինչ վերաբերում է 1998-ին, այն եղել է շրջափուլային՝ Ղարաբաղի նախկին նախագահը ստանձնում էր Հայաստանի եւ Ղարաբաղի ապագայի պատասխանատվությունը՝ մերժելով հանրապետության առաջին նախագահի առաջարկները։

Իմ կարծիքով առաջին նախագահը գտավ իր երաշխավորին, գնաց թոշակի ու խուսափեց դատարանի առջև կանգնելուց։ Հիմա երկրորդը կգտնի իր երաշխավորին, ու կգնա առաջինի պես թոշակի, կամ կանցնի ուրիշ աշխատանքի, կարևոր չէ։ Կարևոր է այն, որ երկու հավակնորդներն էլ պարտավոր են երաշխավորություն, և կտան։ Լևոն Տեր Պետրոսյանի դեպքում երախտագիտորեն ու պարտքի հատուցում որպես, Սերժ Սարգսյանի դեպքում նույնպես։ Ինձ անգամ թվում է, որ Լևոն Տեր Պետրոսյանին հենց Սերժն ու Ռոբերթն էլ հրավիրել են, որ Սերժի լեգիտիմությունը դարձնեն անկասկած։ Լևոն Տեր Պետրոսյանն էլ սիրալիորեն անցնում է ծառայության նախկին, միակ հավատարիմ մնացած վասալներին, միաժամանակ վրեժխնդիր լիենլու համար դավաճանածներին, որոնք այսօրվա, երեկվա և իրերի դրության շարունակման դեպքում վաղվա նաև էսթաբլիշՄԵՆԹն են։

Կարծիքս չեմ հայտնում, որպես միակ ճշմարտություն, պարզապես ընդունիր, որ այն ապրելու այնքան իրավունք ունի, որքան քոնը, կարող ենք ապրել տարակարծիք ու լինել լավ բարեկամներ, միևնույնն է: Կարճ ասած՝ Ռոբերթ, Լևոն, թե Սերժ, տարբերություն չկա։ Նույն Ղարաբաղ կոմիտեն է, իսկ տարբերություն կարող է լինել միայն այն, որ Ղարաբաղ կոմիտեն այլևս չիշխի։ Եթե սրան համաձայնես, կդառնաս վերևում հիշածս փոփոխությունը։ Ասում ես ակնհայտ է, եսիմ ինչ՜… Մի հատ հլը տարբեր բան արա, խոսք ասա, տես ոնց է ծնվում փոփոխությունը։ Մի հատ տարբեր խոսք ասա։

Տ.Պ. - Անցել է տասը տարի։ Հիմա հաշվետվություն տալու ժամանակն է։ Պետք է պատասխանել մեկ հարցի. ,Ի՞նչ դիրքում էր Հայաստանը 1998-ին, ի՞նչ դիրքում է այսօրե։ Սա հավասարապես վերաբերում է ե՛ւ ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ե՛ւ հարեւանների հետ հարաբերություններին, ե՛ւ երկրի միջազգային հեղինակությանը, ե՛ւ տնտեսական զարգացման հեռանկարին։

Վերարտադրության պատրաստվող իշխանությունն ամեն ինչ անելու է այս հարցերից խուսափելու համար, որովհետեւ դրանց պատասխանները չեն նպաստելու ընտրությունների, ազատ ու արդարե անցկացմանը։

Այ հենց հիմա, այստեղ, կարող ենք պատասխանել բոլոր այն հարցերին, որոնցից կցանկանային խուսափել վերոհիշյալ այրերը։ Տարբերվենք նրանցից, ցույց տանք հասարակությանը, դու միայն խոսիր ու շարունակիր փոփոխությունը օր առ օր, քայլ առ քայլ:

Ղարաբաղի հարցը լուծված է վերջնականապես։ Միջազգային բոլոր չափանիշներով անկախացած Արցախը կճանաչենք, ճանաչել կտանք միջազգային բոլոր այն ատյաններին, որտեղ անդամակցում ենք, բայց դրա համար ինքներս պետք է ճանաչենք։ Անկախ Արցախն ունի բոլոր հնարավորությունները հանրաքվէով դիմելու Հայքի իշխանություններին պետությունների միացման խնդրով, Հայքը կարող է հանրաքվէով ընդունել առաջարկն ու հարցը լուծվեց։ Անգամ եթե չմիանանք, լինենք երկու հայկական պետություն, փոխադարձ անվտանգության ապահովման մի լավ պայմանագիր կկնքենք ու պըրծ… Ինչ ուզում ես արա։ Սա հարց չէ Տիգրան ու մենք բոլորս գիտենք ովքեր են ձգձգում հարցի լուծումը, և ինչի համար։ Եթե ասես, որ չգիտես, կասեմ պարզապես, որ ես գիտեմ, ու ծրագրիս կետերից առաջիններից մեկը վերաբերում է հենց դրանց՝ ձերբակալել, ազգայնացնել ամբողջ սեփականությունը նրանց։

Տ.Պ. - Ո՞վ կարող է ստիպել վերարտադրության պատրաստվող իշխանությանը տալ այս հարցերի պատասխանն ու ի ցույց դնել անցած մեկ տասնամյակի քաղաքականության սնանկությունը։

Օրինական ընտրված, նոր գաղափարներով, նոր մարդ նախագահը կարող է, մի տարբերությամբ միայն. վերոհիշյալ պարոնայք պատասխանները կտան ոչ թե նախընտրական ամբիոններից, կամ կաբինետներից, այլ անկախ դատաանների առաջ։

Տ.Պ. - Հայտնի գործիչներին մեկ առ մեկ թվարկելու փոխարեն ասեմ, որ հավաքական միջին ընդդիմադիրն անցած տասը տարում չի բարձրացրել նման հարցեր, եւ ընտրությունների նախաշեմին արծարծելով՝ կարող է շահարկման տպավորություն թողնել։

Ես բարձրացրել եմ 15 տարի շարունակ։ Դու կամ չգիտես, կամ գիտես, պարզապես ինձ բավարար հայտնի չես համարում։ Արա փոփոխությունը Տիգրան։ Հայտնիացրու ինձ մարդկանց։ Թե՞ հայտնի նշանակում են միայն։ Չի՞ կարելի, որ քաղաքացին իր խղճի մտոք հայտնի կարծիք առ այն, որ հիմա էլ այ էս ինչ մարդն է հայտնին։ Ու տես, որ կառաջանա անմիջապես։ Ես անգամ խնդրում եմ հասարակավ, ղեկավարել իմ առաջադրման բարեկամական խորհուրդը:

Տ.Պ. - Բացի այդ, հավաքական միջին ընդդիմությունն ինքը չունի սեփական համոզմունքներ, որոնցով կարողանա պատասխանել։ Առանց համոզմունքի չի լինի. ղարաբաղյան հարցի կարգավորումը կամ հայ-թուրքական հարաբերությունները ոչ խնայդրամարկղի ավանդ են, ոչ էլ կենսաթոշակ, որ դրանցով ձեռնածություն անես։ Ո՞վ կուղղի այս հարցերն իշխանություններին՝ հաշվետվություն լսելու ակնկալիքով, եւ ո՞վ կշարադրի դրանց մասին սեփական մոտեցումները՝ դժվար կամ դեռ վաղ է ասել, բայց պարզ է մի բան, որ առանց այս արծարծման կկորցնենք իրավիճակի շտկման եւս մեկ հնարավորություն։

Ինչպես համոզվեցիր նամակիցս, իրավիճակը շտկված է արդեն, դու միայն մարդ ճանաչիր ու հայտնիր շուրջդ, որ ճանաչել ես։ Չէ՞ որ մենք ի տարբերություն նախկինների ու ներկաների, համոզմունք ունենք ու ձևակերպել ենք բազում տողերով։

Ճանաչիր նոր մարդուն Տիգրան, որ նոր մարդը գա, և այդ մարդը պարտադիր ես չեմ, բայց կարող եմ նաև ես լինել։

Ջերմորեն՝ Վահե Ավետյան

Link to post
Share on other sites

Причина в этом

Мой собеседник 65-летний грузинский певец, сердито жалуется на всемирный заговор-фальсификации истории грузин и заканчивает свою мысль предложением: «педераст Орджоникидзе подарил армянам территорию Южной Грузии – Лори».

Гордый ариец, или неотёсанный деревенщина, как хотите, взыграл во мне на миг, напомнив в очередной раз, что нацизм – острозаразная, хроническая болезнь, которая откладывает споры в организме и не лечится. Достаточно создания благоприятствующих условий для рецидива – искусственного одурачивания двух поколений, например – и болезнь возрождается.

- Откуда ты узнал обо всем этом, батоно Дато?

- Из нашей истории, Ваге джан.

На всем протяжении разговора придерживаемся формы обращения грузино-армянской дипломатии - «батоно-джан».

- Наша история, точнее то, чем промывали мои мозги со дня рождения, свидетельствует о другом. По нашему, Грузия - часть Айка, которой управляла одна из незначительныx семей – Багратиони, чуть отдалившаяся от армянских Багратидов, мы окрестили вас и дали вам алфавит.

- Это ложь, Ваге джан! Наши цари были грузинами, наш алфавит создал ...-адзе, мы очень древний народ, весь юг Турции нам принадлежал.

- Конечно же это ложь, батоно Дато, но это не значит что грузинская версия правильна. У меня есть множество оснований предполагать, что все истории лживы повсюду, и суть их – промывание мозгов, потому что создавались и создаются под смертоносным контролем диктаторов – следовательно, искажены полностью, следовательно, как таковые есть ложь.

- Да, возможно ты прав, Ваге джан.

- Могу и ошибаться, батоно Дато, но в любом случае ошибаюсь не так, как диктаторы желают.

Помолчали чуть-чуть.

- Я отрицал и буду отрицать всю историю своего собственного племени, но не потому что хочу или когда-либо приму историю какого-либо другого племени. Повторять одну и ту же ошибку глупо. Мне более удобно считать ложью все истории всех племён. Но именно сейчас, с этого момента, с этой секунды, с учётом всех обстоятельств, как нам жить в мире, батоно Дато?

- Вряд ли это возможно.

- Я тоже боюсь, что невозможно, но было бы хорошо, если бы было возможно.

- Я бы тоже хотел, чтобы так было, Ваге-джан, но от нас ничего не зависит.

- Если не зависит от нас ничего, почему так утруждают себя и промывают нам мозги историей? Значит от нас зависит. Они понимают это, мы не понимаем. Мы с радостью проходим промывку мозгов, потому что этот процесс комплиментарен и ласкает наше Я. Мы любим когда нас любят. Возможно мы нуждаемся в любви, наверно нам недостаёт любви в жизни, или же ещё хуже, знаем, что нелюбимы, и более того – знаем, что недостойны любви.

- Ну что нам делать, Ваге, как сделать, чтобы армяне, живущие в Грузии учили грузинский язык. Ведь уже несколько поколений живут в Грузии.

- Учите армянский.

- Армяне меньшинство в Грузии, Ваге, это они должны учить грузинский.

- Так не думали финны, в стране которых было более малочисленное меньшинство, чем армянское в Грузии. 95% выучило шведский язык, и этот язык стал вторым государственным и уже третье поколение, начиная с детского сада изучают язык 5%-ного меньшинства. Сегодня не только эти 5% говорят на финском, в соседней Швеции живёт около полумиллиона финно-язычных. Добрососедство этих двух стран общеизвестно, ты сам был там множество раз с концертами – видел.

- Да Ваге джан, знаю. Что за странные это народы! Как они смогли добиться таких успехов. Им повезло. У них соседство хорошее. Посмотри, какие соседи у нас ...

Он наверняка и армян имеет ввиду, просто не заметил, как выдал себя подсознательно, но вежлив и держится в рамках, избегая непосредственного порицания.

- Им повезло, или может быть они были разумны?

- Но и мы не глупые.

- Не глупые?

- Эх, кто знает...

- Кто знает. Я тоже не знаю, но финны знали. Если мы тоже разумны, то почему не знаем, и почему не учимся у умных. История говорит, что умные – это мы, а остальные – глупцы.

В этом причина.

11.08.2007, Вашингтон

Link to post
Share on other sites

Ով ասես, որտեղ ասես, որքանով ասես

Ես դաստիարակվել եմ որպես հաստակլեպ մշեցի և այդ պատճառով հավանաբար կարծել եմ ամբողջ տխմար կյանքումս, որ հայերիս ցեղասպանությունը մի նշանակալից պատմություն է աշխարհի բոլոր ծագերում։ Այսօր, երբ քիչ ավելին գիտեմ, պարզվում է, որ այդ հարցը կա ամենուր, որովհետև մենք կանք ամենուր, և որտեղ որ ընկնում ենք բարձրացնում ենք ցեղասպանության վերաբերյալ վայնասուն, հավանաբար ուրիշ ոչ մի բանով աչքի չնկնելու խեղճության պատճառով։ Երկրորդ կարևոր հանգամանքը այդ հարցի ամենուր լինելը ապահովվող այն է, որ ամենուր տերերը դեմ չեն կուտ տալ ազգային որևէ փոքրամասնության խաղալով նրանց պոստտրավմատիկ չամոքվող բարդույթով ու ստանալ դրա դիմաց հլու հնազանդ քաղաքացի, հարկատու, անհրաժեշտ ուղղությամբ քվէարկող մի նախիր, որի ձայներն օգտագործվում են կշեռք որպես իրենց ներցեղային հարաբաերություններում, ընտրություններում։ Բացի դրանից նրանք կապեր են առաջացնում իրենց նախնիների երկրում, որտեղ կարելի է սրտի ուզածի չափ դրամ լվանալ, թուլափայ ընդամենը նետելով կառավարիչներին ու նրանց սփյուռքյան բարեկամներին։

Այս պահին համայն հայությունը ցնծում է այն փաստով, որ կոնգրեսական հանձնաժողովը ցեղասպանության հարցը դրել է կոնգրեսի քվէարկման, ներքուստ ջերմացնելով սրտները հույսով, որ տերերը մեզ սիրում են, բայց իրականում Բուշի վարչակազմի թշնամի կոնգրեսը բարդացնում է նրա ու ռազմատենչ թիմակիցների վիճակը Թուրքիայում, որի հետևանքով ստիպելու են Իրաքից զորքը տուն բերել։

Մեր հարցը օգտագործվում է որերորդ անգամ, ոչ սաստիկ նշանակալից մի խնդրում, որը միայն ու միայն ԱՄՆ-ի ներքին պայքարի ոլորտում է։

Հայրենասեր ցեղակիցներիցս ոմանք ինձ ասել են կարծիքս լսելուց հետո. - ոչինչ, ինչ ուզում են թող անեն, բայց մեզ օգուտ է դա, թող անեն։ Դրա հաջորդ քայլը դրամական պահանջը կլինի Թուրքիային ներկայացված։

Այս պնդումն իմ մոտ առաջացնում է մի հնարովի իրավիճակի պատկեր կյաքնից. - ոչինչ, որ մեր մայրիկին անում են, բայց դրա դիմաց մեզ ահագին դրամ կվճարեն։

Կներեք, եթե բիրտ ստացվեց, բայց ուրիշ կերպ չեմ կարողանում արտահայտվել։

Այս հարցի նմանը առաջացավ վերջերս Ֆրանսիայում ինչպես հիշում եք, որտեղ ֆրանսիացիները թուրքերին պատժեցին իրենց փոխարեն տնտեսական, ռազմական հարաբերություններում ուրիշ երկրներին ավելի նախընտրելու համար, հայերս հրճվեցինք սիրուց հալ ու մաշ եղած։

Բոլոր այս վայրերում պարապ-սարապ զվռնող հայկական լոբբիստները վայրահաչում են բոլոր փողերով, որ իենց աշխատանքի շնորհիվ է այս ամենը կատարվում, ու դրա վրա դուրս են գրվում հայերից կթված դրամական միջոցները։

Հնարամիտ մեր հայրենակիցները դարձրել են հայերիս ցեղասպանությունը մի պոռնիկ, որին ով ասես, որտեղ ասես, որքանով ասես կարող է գնել ու վաճառել։

13.10.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Մեր Վահեի բոլոր ռեյտինգներն այսուհետև հանվում են:

Միայն մեկ խնդրանք Պրն. Վահեին. հսկել իր ոչ այնքան մաքուր լեզվին և ջանք կատարել մնալ քաղաքակիրթ աշխարհի և հատկապես՝ հայ միջավայրի կողմից ընդունված բարոյական սահմաններում:

Ջերմորեն,

Kars

Link to post
Share on other sites

Կարս լրիվ համամիտ եմ...

Վահե,չմտածես ուշադրություն չեմ դարձնում քո փոստերին:Մոտակա Ժամանակներս կպատասխանեմ,հիմա չեմ կարողանում տրամադրվեմ:

Հարգանքներով Տիգրան

Link to post
Share on other sites

Մեր Վահեի բոլոր ռեյտինգներն այսուհետև հանվում են:

Դա լա՞վ է, թե՞ վատ։ Ռեյտինգը ո՞րն է Կարս։ Հո անկախ ինձնից խելոք բան չե՞մ գրել։

Միայն մեկ խնդրանք Պրն. Վահեին. հսկել իր ոչ այնքան մաքուր լեզվին և ջանք կատարել մնալ քաղաքակիրթ աշխարհի և հատկապես՝ հայ միջավայրի կողմից ընդունված բարոյական սահմաններում:

Սիրելի Կարս, հայերենը չի կարող լինել ոչ այնքան մաքուր։ Հայերենը սուրբ է, մաքուր է, իր բոլոր մասնիկներով, գրաբարով, բարբառով, աշխարհաբառով, սլենգով…, ամեն, ամեն ինչով, հայհոյանքն, անեծքն ու լուտանքն էլ մասն են այդ ամենի։ Բառերը լավը, կամ վատը չեն։ Վատը կարող են լինել տեղը, առիթը, ձև և այլն։ Նույն բառերը տարբեր հանգամանքներում կարող են հնչել շատ տարբեր ու կարող են ունենալ ծայրահեղ տարբեր վերաբերմունք հաարակության կողմից։

Բոլորովին չեմ համարել ինձ մեկը, որը գիտե ճիշտ տեղն ու ժամանակը, փորձել եմ չսխալվել միշտ, ստացվել-չի ստացվել կդատի ընթերցողը, ու գուցե մի օգտակար բան քաղի իր համար։ Ինձ դա այնքան էլ չի օգնում, խոստովանում եմ, որովհետև ես այդպես էլ չեմ հասկանում ճիշտ էր, թե սխալ, որովհետև ընթերցողներիս մի մասն այսպես է ասում, մի մասն այնպես։ Դե արի գլուխ հանիր։

Հուսով եմ պարզապես, որ այս գլուխկոտրուկից դուրս կգանք մի համաձայնությամբ, որ գրողը, սխալ, կամ ճիշտ, այնուամենայնիվ իր անձնական պատասխանատվությամբ ինքն է որոշում, ինչ, ինչպես, երբ, որտեղ։

Ոչ մի ուրիշ կերպ չի կարող ծնվել գրականություն, որը մեր ցեղային կեցության արմատն է, որովհետև սկզբում խոսքն է։

Ջերմորեն,

Kars

Սիրով՝ Վահե

Link to post
Share on other sites

Այն օրը երբ աշխարհի համայն հայությունը դառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քոչվոր, գաղթական, ծեծ կերած ցեղախմբից կդառնանք մայր ցամաքների վրա արշավող, գրավող ազգ, բրիտանացիների, հոլադանցիների, իսպանացիների, պորտուգալացիների, ֆրանսիացիների, գերմանացիների նման, կսկսենք սփռել աշխարհով մեկ մեր գաղությները, լեզուն, ապրելակերպը և ամենակարևորը, մեր ազգային անվտանգությունը կպարտադրենք ամենուր։

Ես երազում եմ այն օրվա մասին, երբ մեն մի հատիկ հայի արժանապատվության պաշտպան կգա հայկական ավիացիան, աշխարհի ցանկացած կետում, եթե այնտեղ չգտնեն արժանապատիվ ձևը հատուցում տալու։

Երբևէ չեմ կարող թույլ տալ ինձ չլինել մաքսիմալիստ, գոնե երազներումս։ Ես դա եմ երազում ու մի փորձեք համոզել, որ հրաժարվեմ։ Այս երազիցս միայն աստծո արքայության մասին երազս է մեծ։

Հ.Գ. Բոլոր եղբայրներիս ու քույրերիս կանխավ զգուշացնում եմ. իմ բոլոր եազներն իրականանում են։ Դուք ինքերդ որոշեք, որ մեկին եք տալիս գերապատվությունը, ավիացիաի՞ն, թե արքայությանը։ Ես անձամբ, մաքսիմալիստորեն, ընտրում եմ երկուսն էլ։

Link to post
Share on other sites

Զգուշացնում եմ

Սոցիալական, իրավական, բարոյական ճնշումը հայերի վրա անընդհատ մեծացնելն արվում է արհեստական սոցիալական ընդվզում առաջնելու համար, որի հետևանքով հեղաշրջում է տեղի ունենալու Հայաստանում։ Այդ պատճառով ցուցադրական ցինիզմի է հասցվել թալանը, իսկ դոլլարի հետ խաղերով չքավորներին հասցնում են հուսահատության (իրենց՝ չքավորների մեղքով է ի դեպ)։

Չեկային հնազանդ ընդդիմությունն ու մամուլն արել են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում իրական ընդդիմություն չառաջանա, որովհետև պնակալեզների այդ հորդային խոստացված են պատգամավորական ցմահ թոշակներ, եթե պահպանեն ստատուս քվոն։

Մի լսեք դրանց 15 տարի շարունակվող դատարկ հայտարարարություններին։ Նրանց իրական և միակ գործը ստատուս քվոն պահելն է։

- Պայթունն առաջանալու դեպքում շունը տիրոջն այլևս չի ճանաչելու և նորին օծության մաժեստիկ սուլթան Լևոն Համիդ 3-րդին ալթերնատիվ չի լինելու.

կարծում են նրանք։

- Աչքիդ է երևում.

կարծում եմ ես։

- Այո՝ չկա ալթերնատիվ Լևոնին, ներկայիս քրեական հանցախբի հանցագործությունները թաքցնող որևէ մեկը, ինչպես չկար ալթերնատիվ՝ Լևոնի ավազակախմբի հանցագործությունները թաքցնող, ՉԿ-ից բացի, բայց հայ ժողովրդի ալթերնատիվները Ձեր ու Ձեր մեջ չեն, այլ բազումը, գալիք պատմության մեջ, իսկ ներկայումս Ձեր ու Մեր մեջ է։ Եվ բոլորովին մի կարծեք թե այդ ալթերնատիվն ընտրելը դժվար է՝ ոչ։ Շատ հեշտ է, որովհետև դուք բոլորդ հայտնի եք, ընդհանուր անվանվում եք «Ղարաբաղ կոմիտե», շեստյորկեքի փոքրաթիվ մի ավազակախումբ եք, քանակով ընդամենը «666»-ը։

2006-07-14, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Այսօր կարդում եմ Վլադիմիր Պուտինի զգուշացումն արեվմուտքին այն մասին, որ Իրանին վախեցնելն անթույլատրելի է, ակնթարթորեն հիշում, որ նույն կերպ, ազդեցիկ դեմք սարքած ասում էր, որ Սադամին անթույլատրելի է վախեցնելը։

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...