Jump to content

Երազների վերլուծություն


Recommended Posts

  • Replies 63
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Երազների գրաքննությունը

Հարգելի տիկնայք և պարոնայք, երեխաների երազների ուսումնասիրությունը մեզ թույլ տվեց իմանալ երազների ծագումը, էությունն ու ֆունկցիաները: Երազները քունը խանգարող հոգեբանական գրգռիչների վերացման եղանականեր են՝ պատրանքային բավարարության պատճառելու ճանապարհով: Իհարկե մենք կարողացանք բացատրել մեծահասկաների երազների միայն մեկ խումբ՝ այն երազները, որոնք կարող են մանկական համարվել:(այսինքն երեխաների երազները ավելի պարզ են ու առանց աղճատումների) Իսկ թե ինչպիսին են մյուսները՝, մենք չգիտենք և այդ երազները չենք հասկանում: Առայժմ մենք ստացել ենք մի արդյունք, որի նշանակությունը չենք ցանկանում թերագնահատել: Ամեն անգամ երբ լիովին հասկանում ենք որևէ երազ, պարզվում է , որ այն որևէ ցանկության պատրանքային բավարարում է: Այսպիսի համընկնումը պատահական և նշանակություինից զուրկ լինել չի կարող:

Որոշակի նկատառումներից ելնելով և նկատի ունենալով սխալ գործողությունների մեր ըմբռման հետ ունեցած նմանությունը՝ երազների մյուս տեսակի մասին մենք ենթադրում ենք, որ այն որևէ անհայտ բովանդակության աղավաղված փոխարինողն է և ամենից առաջ պետք է հանգեցվի դրան: Երազների այդ աղճատումների հետազոտությունն ու ըմբռնումը այժմ մեր մոտակա խնդիրն է:

Երազային աղավաղումն այն է , ինչը երազը դարձնում է մեզ համար տարօրինակ ու անհասկանալի: Մենք նրա մասին շատ բան ենք ցանկանում իմանալ, առաջինը որտեղից է այն ծագում, նրա դինամիզմը, երկրորդը՝ ինչ է նա անում, և ի վերջո, ինչպես է նա դա անում: Մենք կարող ենք նաև ասել, որ աղավաղումը երազի աշխատանքի արդյունքն է: Մենք ցանկանում ենք նկարագրել երազի աշխատանքը և ցույց տալ, թե ինչպիսի ուժեր են գործում նրանում:

Իսկ այժմ լսեցեք հետևյալ երազը: Այն պատմել է մեր շրջանակին պատկանող մի տիկին* (տիկին դոկտոր Ֆոն Հուգ_ Հելմատը 1915), բայց լսել է , նրա ասելով, շատ հարգված ու կրթված մեկ այլ տարեց տիկնոջից: Այդ երազը չի վերլուծվել: Մեր ռեֆերենտուհին դիտել տվեց, որ այդ երազը հոգևերլուծական մեկնաբանություն չի պահանջում: Երազ տեսնողն ինքը նույնպես այն չի մեկնաբանել: Նա ասել է հետևյալը, և այդպիսի զզվելի ու հիմար մի բան տեսնում է 50-ամյա կինը, որը գիշեր ու ցերեկ այլ բանի մասին չի մտածում,, քան իր երեխային խնամելը:

Ահա և " սիրային ծառայության" մասին այդ երազը. "Նա գնում է զորամասի թիվ 1 հոսպիտալ և մուտքի մոտ կանգնած ժամապահին ասում, որ ցանկանում է խոսել գլխավոր բժշկի...(տալիս է իրեն անծանոթ մի անուն) հետ, որովհետև ուզում է ծառայության անցնել հոսպիտալում: ընդ որում, նա "ծառայություն" բառն այնպես է շեշտում, որ ենթասպահն անմիջապես կռահում է. խոսքը "սիրային" ծառայության մասին է: Բայց քանի որ նա տարեց կին է, ապա ենթասպան նրան ներս է թողում որոշ տատանումներից հետո: Սակայն գլխավոր բժշկի մոտ գնալու փոխարեն, նա հայտնվում է մի մեծ ու խավար սենյակում, որտեղ մի երկար սեղանի շուրջ կանգնած ու նստած են բազմաթիվ սպաներ ու զինվորական բժիշկներ: Նա իր առաջարկությամբ դիմում է մի ինչ-որ շտաբային բժշկի, որը մի քանի բառ լսելուց հետո հասկանում է նրան:Նրա խոսքը երազում հնչում է այսպես. "Ես և Վիեննայի բազմաթիվ այլ կանայք ու երիտասարդ աղջիկներ պատրաստ ենք առանց բացատրության, շարքայիններին ու սպաներին...........": Այստեղ երազում հետևում է քրթմջյուն: Այն, որ բոլոր ներկա գտնվողները կնոջ խոսքերը ճիշտ են հասկանում, երևում է դեմքերի մի փոքր շփոթված և մասամբ էլ խորամանկ արտահայտություններից: Տիկինը շարունակում է. "Ես գիտեմ, որ մեր որոշումը տարօրինակ է թվում, բայց մեզ համար այն շատ լուրջ որոշում է: ռազմի դաշտում զինվորին չեն հարցնում, նա մեռնել ցանկանում է, թե ոչ": Հետևում է մեկ րոպե ծանր լռություն: Շտաբային բժիշկը գրկում է նրա մեջքն ու ասում. " Հարգելի´ տիկին, պատկերացրեք, որ գործն իրոք հասել է նրան, որ....." (քրթմջյուն): Նա ազատվում է բժշկի գրկից ու մտածում. "Դրանք բոլորն իրար նման են", և առարկում է_ Աստված իմ ես մի ծեր կին եմ և գուցե նման վիճակում չհայտնվեմ: Ի դեպ մի պայման պետք է կատարվի, տարիքը պետք է հաշվի առնել, որպեսզի տարեց կինը շատ երիտասարդ տղայի.........(քրթմջյուն): Դա սարսափելի կլիներ: Շտաբային բժիշկը. " Ես լիովին հասկանում եմ": Մի քանի սպաներ և նրանց մեջ նաև մեկը, որ երիտասարդ տարիներին իրեն առաջարկություն էր արել, բարձրաձայն ծիծաղում են, և կինը ցանկություն է հայտնում , որպեսզի իրեն ուղեկցեն ծանոթ գլխավոր բժշկի մոտ ամեն ինչ պարզելու համար: Բայց այստեղ նա ծայրահեղորեն շփոթված հասկանում է, որ նրա անունը չգիտե: Շտաբային բժիշկը նրան քաղաքավարությամբ և հարգալից ձևով առաջարկում է բարձրանալ նեղ և երկաթյա սանդուղքներով, որոնք ուղղակիորեն սենյակից դեպի երրորդ հարկ են տանում: Վեր բարձրանալիս նա լսում է, թե ինչպես սպաներից մեկը ասում է. "Դա մի հոյակապ որոշում է, նշանակություն չունի՝ երիտասարդ է թե ծեր: Հրաշալի՜ է":

Այն զգացումով, որ պարզապես իր պարտականություն է կատարում, նա անվերջանալի սանդուղքներով վեր է բարձրանում:

Այս երազը մի քանի շաբաթների ընթացքում կրկնվում է ևս երկու անգամ, ինչպես տիկին է նկատում, որոշ անորոշ ու բավականին անիմաստ փոփոխություններով:

Երազի ընթացքը նման է ցերեկային ֆանտազիայի. նրանում խզման կետեր քիչ են և նրա բովանդակության առանձին կողմեր կարող էին պարզաբանել երազ տեսնողին հարցեր տալով, որը, ինչպես դուք գիտեք չի արվել: Ամենից աչքի ընկնողն ու մեզ համար հետաքրքրականն այն է, որ երազում կան մի շարք բացթողումներ, բայց ոչ թե հիշողության այլ բովանդակության բացթողումներ: Երեք տեղերում բովանդակությունը կարծես ջնջված է:

Այնտեղ , որտեղ այդպիսի բացթողումներ կան, խոսքը ընդատվում է քրթմնջոցով: Քանի որ մենք վերլուծություն չենք կատարել, ապա, խիստ ասած, երազի իմաստի մասին որևէ բան ասելու իրավունք չունենք: Նրանում կան միայն ակնարկներ, որոնցից կարելի է ինչ-որ հետևությունների հանգել, օրինակ՝ "սիրո ծարայություն" բառակապակցությունը: Քրթմնջոցներին անմիջականորեն նախորդած նախադասությունները լրացումների կարիք ունեն, որոնք միայն մեկ իմաստ կարող են ունենալ: Այդ լրացումները կատարելուց հետո կտեսնենք, որ երազի բովանդակությունը հետևյալ ֆանտազիան է. երազ տեսնող տիկինը իր հայրենասիրական պարտքը կատարելու համար պատրաստ է իր անձը տրամադրել զինվորականներին՝ ինչպես սպաների այնպես ել շարքայիններին սիրային պահանջմունքների բավարարմանը: Դա իհարկե, չափազանց անվայելուչ է, սեռական անպատկառ ֆանտազիայի մի նմուշ, բայց երազում այն չի դրսևորվում: Հենց այնտեղ, որտեղ մտքերի ընթացքն այդպիսի լրացում է պահնաջվում, երազի բացահայտ բովանդակության մեջ մենք անորոշ քրթմջոց ենք գտնում, իսկ այն ինչ պետք է լիներ կորել է կամ ճնշվել:

շարունակելի

Link to post
Share on other sites

Անչափ հետաքրքիր է, Arm_Lionne ջան: Ես շատ եմ հետաքրքրվում երազներով, բայց չեմ գտնում համապատասխան գրականություն: Այնպես որ, շատ շնորհակալություն

2001թ-ի սեպտեմբերին ես մի երազ տեսա, որի մեջ Երեւանյան լճի հակառակ ափին (ես բնակվում եմ Երեւանյան լճի մոտ) բարձրահարկ շենքեր էին երեւում, նման ամերիկյան երկնաքերներին (այդ երազը հիշում եմ բոլոր մանրամասնություններով... :) ): Երբ որ այս երազս պատմեցի հորս, նա միանգամից ասաց, որ դա արտացոլումն է 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված դեպքերին (որից ես շատ էի ազդվել...): Ահա եւ այս դասախոսություններում ես տեսա դրա նման շատ դեպքեր` գիտական բացատրությունների հետ: :)

Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն: :flower:

Link to post
Share on other sites

Անչափ հետաքրքիր է, Arm_Lionne ջան: Ես շատ եմ հետաքրքրվում երազներով, բայց չեմ գտնում համապատասխան գրականություն: Այնպես որ, շատ շնորհակալություն

2001թ-ի սեպտեմբերին ես մի երազ տեսա, որի մեջ Երեւանյան լճի հակառակ ափին (ես բնակվում եմ Երեւանյան լճի մոտ) բարձրահարկ շենքեր էին երեւում, նման ամերիկյան երկնաքերներին (այդ երազը հիշում եմ բոլոր մանրամասնություններով... :) ): Երբ որ այս երազս պատմեցի հորս, նա միանգամից ասաց, որ դա արտացոլումն է 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված դեպքերին (որից ես շատ էի ազդվել...): Ահա եւ այս դասախոսություններում ես տեսա դրա նման շատ դեպքեր` գիտական բացատրությունների հետ: :)

Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն: :flower:

Խնդրեմ Egern.net :flower: : Ի դեպ, այս գիրքը , որից օգտվում եմ , ինձ համար Երևանից են բերել: Ճիշտ է այն լիովին նվիրված չէ երազների վերլուծությանը, բայց բավականաչափ ինֆորմացիա կա երազների հոգեբանությանը նվիրված: Անգամ , եթե ձեռք չբերեք համապատասխան գրականություն , հոգ չէ, ես բոլոր հայերեն դասախոսությունները կտպեմ այստեղ: Հուսով եմ, որոշ չափով կբավարարվի ձեր հետաքրքրությունը :)

Իհարկե կներեք , որ մի քիչ դանդաղ եմ առաջ գնում :blush:

Link to post
Share on other sites

Hima ayd anparkesht eraz tesnog kin@ irok anparkesht er, te inch-vor urish bacatrutyun el ka?

Araksia, noric mersi :)

Չէ Լիլ ջան, կինը, որը այդ երազը տեսել է , հարգված ու կրթված , պարկեշտ 50-ամյա մի կին է: Իսկ երազը նրա ենթագիտակցական ցանկություն է ՝ սեռային ֆանտազիա ( հայրենասիրական զգացմունքներով ու "զոհողություններով" խառնված), որը երազում այդքան էլ բացահայտ ձևով չի դրսևորվել :

Տիկինը նույնպես զարմացած է իր երազի վրա և եթե նկատեցիր նա ասել է հետևյալը, " և այդպիսի զզվելի ու հիմար մի բան տեսնում է 50-ամյա կինը, որը գիշեր ու ցերեկ այլ բանի մասին չի մտածում,, քան իր երեխային խնամելը:" Այսինքն իրականում նա իր սեռային ցանկությունները ու ֆանտազիաները ճնշում ու խեղդում է, քանի որ դա անպարկեշտ է : Բայց ենթագիտակցորեն միևնույն է այդ ցանկությունները կան , որն էլ հենց ի հայտ է եկել երազում : Երազում սեռային ֆանտազիաները բացահայտ բովանդակությամբ չի դրսևորվում, մտքերի ընթացքը լրացումների կարիք ունի: Երազը լի է քրթմնջոցներով , այսինքն այն ինչ պետք է բացահայտորեն դրսևորվեր, ճնշվել է ...

Edited by Arm_Lionne
Link to post
Share on other sites

Ես հուսով եմ, որ դուք ակնհայտ կհամարեք, որ այդ հատվածների անվայելուչ լինելն էլ հենց դրանց դրդապատճառն է:Ո՞րտեղ կարելի է գտնել նման բան: Մեր օրերում դրա համար երկար որոնումներ պետք չեն: Վերցրեք ցանկացած քաղաքական լրագիր, և դուք կտեսնեք, որ այստեղ-այնտեղ տեքստը ջնջված է, և նրա տեղում սպիտակ թուղթ է փայլում: Դուք գիտեք, որ դա լրագրային գրաքննության գործն է: Այդ բաց մնացած տեղերում այնպիսի բաներ են եղել, որոնք տհաճություն են պատճառել գրաքննության բարձր մարմիններին և այդ պատճառով ջնջվել են: Դուք մտածում եք. շատ ափսոս, դրանք ամենահետաքրքիր կտորներն են եղել, "լավագույն տեղերը":

Այլ դեպքում գրաքննությունը պատրաստ տեքստի վրա չի աշխատում: Հեղինակը ինքը կռահելով , թե որ հատվածները կարող են գրաքննության առարկությունները հարուցել , նախապես մեղմացնում , թեթևակի փոխում են , ակնարկներ մտցնում, և տալիս իր ասելիքի մոտավոր շարադրանքը: Այս դեպքում լրագրում դատարկ տեղեր չկան, բայց որոշ անուղղակի խոսքերից ու անորոշ արտահայտություններից ելնելով՝ դուք կարող եք կռահել , որ գրաքննության պահանջները նախապես հաշվի են առնվել:

Հետևենք այդ համեմատությանը : Մենք գտնում ենք, որ երազային խոսքի բաց թողած ու քրթմնջոցով փոխարինված մասերը գրաքննությանը կատարված զոհաբերություններ են : Մենք ուղղակի խոսում ենք երազի գրաքննության մասին, որում երազը աղավաղելու գործում որոշ մասնակցություն կարելի է վերագրել: Երազի բացահայտ բովանդակության բոլոր այն տեղերում , որտեղ բացթողումներ կան , մեղավորը գրաքննությունն է: Մենք պետք է է´լ ավելի առաջ գնանք, երբ երազի որևէ մաս թույլ է, անորոշ ու կասկածանքներով է վերհիշվում գտնվելով հստակորեն մտաբերվող այլ մասերի միջև: Բայց այդ գրաքնությունը հազվադեպ է այդպես բացահայտ, կարելի է ասել՝ միամտորեն դրսևորվում, ինչպես "սիրային ծառայության" մասին երազում: Շատ ավելի հաճախ գրաքննությունը դրսևորվում է երկրորդ եղանակով՝ իսկական բովանդակության փոխարեն մեղամցումներ , մոտավորություններ ու ակնարկներ դնելով:

Երազային գրաքննության գործողության երրորդ տեսակի համար լրագրային գրաքնության ասպարեզում ես նման բաներ չեմ գտնում: Բայց հենց այս տեսակն էլ ես կարող եմ ցույց տալ քիչ առաջ վերլուծվաց երազի օրինակով: Դուք հիշում եք " թատրոնի երեք վատ՝ 1 ֆլ. 50 կր. գնանաոց տոմսերի մասին" երազը: Այդ երազի թաքուն բովանդակության մեջ առաջին տեղում էր " շտապողականությամբ, շատ վաղ" տարրը: Իմաստն այսպիսին էր . "Այդքան վաղ ամուսնությունը հիմարություն էր, հիմարություն էր նայև թատրոնի տոմսերը վաղ գնելը, ծիծաղելի էր , որ տալն այդպիսի շտապողականությամբ ծախսեց իր փողերը զարդեր գնելու վրա": Երազի մտքերի կենտրոնական տարրից բացահայտ բովանդակության մեջ ոչինչ չի անցել: Այստեղ ծանրության կենտրոնը տեղափոխվել է թատրոն գնալու և տոմսեր գնելու վրա: Շեշտավորման նման տեղաշարժի , բովանդակության տարրերի այսպիսի վերախմբավորման միջոցով երազի բացահայտ բովանդակություններն այնքնան տարբեր են դառնում նրա թաքուն մտքերից, որ ոչ ոք կասկածել անգամ չի կարող, որ առաջինների հետևում թաքուն մտքեր կան: Շեշտավորման տեղափոխումը երազային աղճատումների առաջացման միջոցներից մեկն է և երազին այնպիսի օտարոտի տեսք է հաղորդում, որ ինքը ՝ երազ տեսնողը, այն որպես իր հոգեկանի արտադրանք ճանաչել չի կամենում:

Բացթողումը, ձևափոխումը, նյութի վերախմբավորումը, այսպիսով, երազային գրաքննության գործողություններն են , աղավաղման միջոցներ: Գրաքննությունը երազում առաջ եկող աղավաղումների հեղինակ է կամ հեղինակներից մեկը: Այդ աղավաղումների ուսումնասիրությամբ էլ մենք այժմ պետք է զբաղվենք : Ձևափոխոխումն ու վերադասավորումը մենք սովորաբար անվանում ենք " տեղաշարժ" (Verschiebung):

Երազային գրաքննության գործողությունների մասին, այս դիտողություններն անելուց հետո այժմ անցնենք դրանց դինամիկային: Ես հուսով եմ, որ դուք այս արտահայտությունը չափից ավելի մարդակերպորեն չեք պատկերացնում և երազի գրաքննիչ ( ցենզոր) ասելով չեք պատկերացնում մի պոքրիկ ու խստսիրտ մարդուկի կամ հոգու, որն ապրում է գլխուղեղի մեջ և այնտեղից իրագործում է իր պաշտոնը : Կարծում եմ նայև, որ դուք այն խստորեն չեք տեղորոշում՝ պատկերացնելով մի ինչ-որ " տեղային կենտրոն", որից և իբր ելնում են այդպիսի գնահատող ազդեցություններ , և որոնք կանհետանային , եթե այդ կենտրոնը վնասվեր կամ հեռացվեր: Առայժմ դա ոչ այլ ինչ է, քան որոշակի դինամիկ կապ նշանակելու համար հարմար տերմին: Այդ արտահայտությունը մեզ չի խանգարում հարցնել, թե ինչ միտումներից են բխում հիշյալ ազդեցությունները և ինչի վրա են ներգործում : Մենք չենք զարմանա նաև , եթե իմանանանք, որ արդեն մի անգամ հանդիպել ենք երազաային գրաքնությանը ՝ գուցե առանց այն ճանաչելու:

Դա իսկապես պատահել է: Հիշեցեք, թե ազատ զուգորդությունների մեր մեթոդի կիրառությունը սկսելիս ինչպիսի զարմանալի փաստերի հանդիպեցինք: Մենք այն ժամանակ զգացինք, որ երբ ջանքեր ենք գործադրում երազի բացահայտ բովանդակության որևէ մասից հասնելու անգիտակցական տարրերին, որոնց նա փոխարինում է, ապա դիմադրության ենք հանդիպում: Մենք ասեցինք, որ այդ դիմադրությունը տարբեր չափի կարող է լինել. մի դեպքում՝ հսկայական, այլ դեպքում՝ աննշան: Վերջին դեպքում մեկնաբանություն կատարելիս մենք ստեղծում ենք զուգորդության փոքրաթիվ միջանկյալ անդամներ, բայց երբ դիմադրությունը մեծ է, ապա ելնելով երազի որևէ տարրից, մենք կազմում ենք բազմաթիվ զուգորդական շղթաներ, շատ ենք հեռանում , շատ ենք հեռանում նախնական տարրերից և այդ ճանապարհին ստիպված ենք հաղթահարել այն բազմաթիվ դժվարությունները, որոնք առարկությունների ձևով հանդես են գալիս նոր մտքերի դեմ: Այն, ինչ երազը մեկնաբանելիս հանդես է գալիս որպես դիմադրություն, այժմ դիտում ենք որպես երազի աշխատանքում նրա գրաքննության դրսևորում: Մեկնաբանությանը ցույց տրվող դիմադրությունը լոկ երազային գրաքննության օյեկտիվ դրսևորումն է: Այն մեզ ցույց է տալիս նաև , որ գրաքննության ուժը չի սպառվում միայն աղճատումներ առաջացնելով, որից հետո անհետանում է . ընդհակառակը , գրաքննությունը՝ որպես տևականորեն գործող "հիմնարկություն" , շարունակում է իր գոյությունը և նպատակ ունի պահպանելու ստեղծված աղավաղումները: Ի դեպ , քանի որ երազի տարբեր տարրեր մեկնաբանելիս դիմադրության ուժը տարբեր է, ապա գրաքննության կողմից միևնույն երազի տարբեր տարրերի աղավաղումներն էլ տարբեր չափերով են արտահայվում: Երազի թաքուն ու բացահայտ բովանդակությունները համեմատելով՝ կարելի է տեսնել, որ թաքուն բովանդակության որոշ տարրեր բոլորովին անհետացել են, մյուսները քիչ թե շատ ձևապոհոխվել են , բայց կան նայև անյպիսիները, որոնք կամ անփոփոխ կերպով անցել են բացահայտ բովանդակության մեջ, կամ երբեմն էլ նույնիսկ այստեղ ներկայացված են է´լ ավելի ուժեղացված ձևով:

շարունակելի

Edited by Arm_Lionne
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Բայց մենք ցանկանում էինք պարզել թե ինչ միտումներ են, որ գրաքննություն են կիրառում և ում դեմ: Երազները, գուցե նաև մարդու ողջ կյանքը հասկանալու համար հիմնարար նշանակություն ունեցող այս հարցին հեշտ կլինի պատասխանել, եթե կրկին անգամ դիտենք երազների այն շարքը , որը մեկնաբանել ենք: Գրաքննություն կիրառող միտումները նրանք են, որոնք երազ տեսնողի կողմից արթուն վիճակում ընդունվում են , որոնք նա իրենն է համարում: Վստահ եղեք, որ երբ մերժում եք ընդունել ձեր սեփական երազներից մեկի ճիշտ մեկնաբանությունը, ապա այդպես եք վարվրում այն նույն դրդրապատճառներից ելնելով, որոնք էլ հենց գրաքննություն են կիրառում, աղճատում են երազները և մեկնաբանության անհրաժեշտություն են ծնում: Հիշեցեք մեր 50-ամյա տիկնոջ երազը: Առանց մեկնաբանության նա իր այդ երազը զզվելի է համարում, սակայն էլ ավելի կզայրանար, եթե նրան տիկին Ֆոն Հուգ_Հելմատը մեկնաբանելու համար անհարժեշտ ինչ-որ բաներ հաղորդեր, և հենց այդ դատապարտումն է պատճառը, որ երազում ամենից անվայելուչ տեղերը փոխարինվել են քրթմնջոցով:

Սակայն այն միտումները, որոնց դեմ ուղղված է երազի գրաքննությունը, սկզբում պետք է նկարագրել այդ " հիմնարկության" ( ինստանցիայի, ատյանի) դիրքերից: Այսպիսի մոտեցման դեպքում , կարելի է ասել, որ դրանք ամբողջապես մերժելի դրույթ ունեն, բարոյագիտական, գեղագիտական և սոցիալական տեսակետներից անվայելուչ են, դրանք այնպիսի երևույթներ են , որոնց մասին կամ չես համարձակվում մտածել կամ մտածում ես զզվանքով: Գրաքննության ենթարկված և երազում աղճատված ձևով դրսևորվող ցանկությունները ամենից առաջ անսահման ու անզուսպ եսասիրության արտահայտություններ են : Եվ իսկապես ցանկացած երազում հանդես է գալիս երազ տեսնողի ես-ը և գլխավոր դերակատարն է դառնում նույնիսկ այն ժամանակ, երբ բացահայտ բովանդակության մեջ խնամքով թաքցրած է: Երազի այդ " sacro egoismo"-ն* ( Լատ.- սրբազան եսասաիրություն), անկասկած կապնված է քնելու դիրքորոշման հետ, որի էությունը ողջ արտաքին աշխարհի նկատմամբ հետաքրքրության թուլացումն է:

Բարոյական բոլոր կապերից ազատված ես-ը ընդառաջ է գնում բոլոր սեռական մղումներին, այդ թվում նրանց , որոնք վաղուց արդեն դատապարտված են մեր գեղագիտական դաստիարակության կողմից և հակասում են բարոյական բոլոր սահմանափակվող պահանջներին: Հաճույքին հասնելու ձգտումը՝ լիբիդոն, ինչպես մենք ենք անվանում, իր օբյեկտները ընտրում է անարգել կերպով և արգելվածները՝ առավել մեծ հաճույքով, ոչ միայն ուրիշի կնոջը, այլև ամենից առաջ արյունապղծական ( ինցեստուոզ), մարդկային հանրության կողմից սրբագործված օբյեկտներին՝ տղամարդու դեպքում՝ մորն ու քույրերին, կնոջ դեպքում՝ հորն ու եղբորը ( մեր 50-ամյա տիկնոջ երազը նույնպես արյունապղծական էր, նրա լիբիդոն անգիտակցաբար ուղղված էր իր որդուն): Այդ ցանկասիրությունը, որ թվում է հեռու է մարդու բնությունից, իրականում բավականին ուժեղ է երազներ առաջ բերելու համար: Ատելությունը նույնպես կարող է դրսևորվել առանց սահման ճանաչելու: Բացառիկ երևույթներ չեն նաև ամենամոտ, կյանքում առավել սիրված մարդկանց ՝ ծնողների, եղբայրների ու քույրերի, ամուսնու ու հարազատ երեխաների դեմ ուղղված վրեժի ու մահվան ցանուկությունները: թվում է, թե գրաքննության կողմից արգելված այս ցանկությունները ելնում են իրական դժոխքից: Արթուն վիճակում մեկնաբանելուց հետո մենք հասկանում ենք, որ դրանց դեմ ուղղված ոչ մի գրաքննություն բավականաչափ խիստ չէ:

Բայց այդ սարսափելի բովանդակության համար իրեն՝ երազին, մեղավոր մի´ համարեք: Մի´ մոռացեք , որ այն ունի անվնաս, ավելին՝ օգտակար, քնի խանգարումները կանխելու ֆունկցիա: Նման ստորությունը երազի էությանը չի վերաբերում: Չէ՞ որ դուք գիտեք նաև, որ կան երազներ, որոնք, պետք է ընդունել արտահյտում են արդարացված ցանկություններ և ստիպողական մարմնային պահանջմունքներ: Դրանցում աղճատումներ գրեթե չունեն և կարող են իրենց ֆունկցիաները կատարել առանց ես-ի գեղագիտական ու բարոյական միտումները վտանգի ենթարկելու: Նկաի ունեցեք նաև այն, որ երազային աղճատումները պայմանավորված են երկու գործոններով: Մի կողմից դրանք ավելի մեծ են, որքան ուժեղ է գրաքննության կողմից արգելված ցանկությունը, և մյուս կողմից, նաև նրանով, թե այդ նույն ժամանակ որքան խիստ են գրաքննության պահանջները: Ահա թե ինչու ջահել և շատ խիստ դաստիարակություն ստացած խստաբարո մի աղջիկ կարող է անողոք գրաքննության օգնությամբ այնպես աղճատել երազներ հարուցող գրգռիչները, որոնք մենք՝ բժիշկներս, համարում ենք ընդունելի ու անվնաս սեռական ցանկություններ, որոնք ինքը մի տասնամյակ անց նույն կերպ է գնահատելու:

Ի դեպ դեռ շատ վաղ է մեր մեկնաբանության արդյունքների կապակցությամբ վրդովմունք արտահայտել: Ես կարծում եմ , որ մենք դեռ բավականաչափ ճիշտ չենք հասկանում: Ամենից առաջ մեր խնդիրն է պաշտպանել դրանք որոշակի հարձակվողներից: Դրա համար հենարան գտնելը բոլորովին էլ դժվար չէ: Երազների մեր մեկնաբանությունը կատարվել են նախօրոք դրսևորված ենտ(ադրությունների հիման վրա , ըստ որոնց՝ երազն ընդանրապես իմաստ ունի, որ ինչ-որ ժամանակահատվածում անգիտակցակն հոգեկան երևույթներ կան ոչ միայն հիպնոսի, այլև բնականոն քնի ժամանակ , և, վերջապես որ երազի կապակցությամբ հոգեվերլուծության ընթացքում առաջ եկող բոլոր մտքերը պատճառականորեն պայմանավորված են : Եթե մենք այդ նախադրյալների հիման վրա երազների իմաստի վերաբերյալ հավանական արդյունքների ենք հասել, ապա ամենայն իրավունքով կարող ենք եզրակացնել, որ այդ նախնական ենթադրությունները ճիշտ են: Բայց ի՞նչ անել, եթե այդ արդյունքները այնպիսին են , ինչպիսին քիչ առաջ իմ կողմից ներկայացվածները: Այդ դեպքում կարելի էր ասել, որ դրանք անհնարին, անիմաստ, առնվազն չապազանց անհավանական արդյունքներ են, այնպես որ, նախնական ենթադրություններում նույնպես ինչ-որ սխալ կա: Կամ երազը հոգեկան երևույթ չէ, կամ բնականոն վիճակում անգիտակցական ոչինչ չկա, կամ էլ մեր մեթոդը ինչ-որ թերություն ունի: Արդյո՞ք այսպես համարելը ավելի հաճելի չէ, քան այն բոլոր նողկալիությունները, որ մենք, ինչպես կարծում ենք, հայտնաբերել ենք մեր ենթադրությունների հիման վրա:

Եվ մեկը, և´ մյուսը թե պարզ է թե հաճելի , բայց դրա հետևանքով ոչ անպայմանորեն ճիշտ: Մի քիչ էլ համբերենք , հարցը դեռևս վճռելու համար պատրաստ չէ:Ամենից առաջ մենք կարող ենք ուժեղացնել երազներին տված մեր մեկնաբանությունների քննադատությունը: Այն, որ դրանց արդյունքները այնքան տհաճ ու ոչ ախորժալի են , դեռևս ամենավատթարը չէ: Ավելի ուժեղ փաստարկ է այն, որ երազ տեսնողները ամենայն վճռականությամբ ու հիմնավոր կերպով մերժում են այն եզրակացությունները, որոնց մենք հանգում ենք նրանց երազները մեկնաբանելու ճանապարհով: "Ինչպե՞ս,_ հարցնում է նրանցից մեկը,_ երազի հիման վրա Դուք ուզում եք ապացուցել, որ ես ափսոսո՞ւմ եմ այն դրամը, որ ծախսում եմ քրոջս օժտի և եղբորս կրթության տալու համար, ես կյանքում այլ հետաքրքրություն չèունեմ, բացի նրանց առջև իմ պարտականությունները կատարելուց, ես որպես նրանցից ավագը, այսպես եմ խոստացել իմ հանգուցյալ մորը": Կամ երազ տեսնող մի կին ասում է. " Ես իմ ամուսնու մա՞հն եմ ցանկանում: Բայց չէ՞ որ դա զայրացուցիչ հիմարություն է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ մենք երջանիկ ամուսիններ ենք, Դուք դրան գուցե չհավատաք, այլ այն պատճառով, որ նրա մահն ինձ կզրկեր այն ամենից հանուն ինչի ես ապրում եմ աշխարհում": Կամ մի երրորդ անձ այսպես առարկեց. "Ես իմ քրոջ հանդեպ զգայական ցանկություննե՞ր եմ տածում: Դա ծիծաղելի է, ես նրա վրա բոլորովին ուշադրություն չեմ դարձնում: Մեր հարաբերությունները շատ վատ են, և ես տարիներից ի վեր նրա հետ բառ չեմ փոխանակել": Մենք գուցե կարող եինք չանհանգստանալ, քանի դեռ այդ անձիք չէին հաստատում կամ ժխտում էին իրենց վերագրվող միտումները: Մենք կարող էինք ասել, որ դրանք բաներ են, որ կան նրանց մեջ, բայց նրանք տեղյակ չեն: Բայց երբ նրանք իրենց մեջ զգում են վերագրվող ցանկությունների ճիշտ հակառակ ցանկությունների առարկությունը և դրանց գոյությունը կարողանում են ապացուցել իրենց ապրելակերպով, ապա այս պարագան մեզ արդեն պետք է մտահոգի: Արդյո՞ք ժամանակ չէ երազի մեկնաբանության այս ամբողջ աշխատանքը դեն նետել, երբ տեսնում ենք, որ նրա արդյունքները անհեթեթության են հանգեցնում:

շարունակելի

Link to post
Share on other sites

Ո´չ, բոլորովի՞ն ոչ: Այդ ավելի ուժեղ փաստարկը նույնպես քննադատության չի դիմանում: Հոգեկանում անգիտակցական միտումների գոյության մասին ենթադրությունը բոլորովին էլ չի ապացուցում, որ նրա հակադիր միտումները տիրապետող են հանդիսանում գիտակցական կյանքում: Գուցե հոգեկան կյանքում տեղ կա նաև իրար կողքի գտնվող հակադարձ միտումների, հակասությունների համար: Հետաքրքիր է նաև , որ մղումներից մեկի գերակշռությունը մյուսի անգիտակցական գոյության պայման է հանդիսանում:Այսպիսով՝ ուժի մեջ են մտնում սկզբից ևեթ առաջադրված այն առարկությունները, ըստ որոնց՝ երազների մեկնաբանության արդյունքները ոչ պարզ են և ոչ էլ հաճելի: Դրանցից առաջինին կարելի է պատասխանել, որ պարզության մասին երազելով ՝ դուք երազներին վերաբերող ոչ մի պրոբլեմ լուծել չեք կարող: Դուք պետք է հաշտվեք ենթադրվող բարդ կապերի գոյության փաստերի հետ : Երկրորդ առարկության կապակցությամբ կարող ենք ասել, որ դուք ակնհայտորեն անիրավացի եք, երբ որևէ գիտական դատողություններ գնահատելիս ելնում եք այնպիսի դրդապաճառներից, ինչպիսին ձեր հաճույքն է կամ տհաճությունը: Ի՞նչ նշանակություն ունի, որ երազների մեկնաբանության արդյունքները ձեզ համար հաճելի չեն կամ նույնիսկ ամոթալի ու զզվելի են թվում: Նման դեպքերում՝ դեռևս երիտասարդ բժիշկ եղած տարիներին, ես իմ ուսուցիչ Շարկոյից այսպիսի խոսքեր էի լսում. "Ca n'empeche pas d'exister *" ( ֆր._ Դա չի խանգարում դրա գոյութայնը): Պետք է հաշտվել և ամբողջապես մի կողմ թողնել սեփական համակրանքը, երբ ցանկանում եք իմանալ, թե այս աշխարհում ինչն է իրական: Երբ որևէ ֆիզիկոս ձեզ ապացուցի, որ երկրի վրա օրգանական կյանքը կարճ ժամանակ անց պետք է լիովին դադարի, ապա դուք կհամաձայնվե՞ք հակաճառել՝՝ ասելով . " Դա հնարավոր չէ". կամ "Այդ հեռանկարը չափազանց տհաճ է": Ես կարծում եմ, որ դուք կլռեք և կսպասեք քանի դեռ չի հայտնվել մեկ այլ ֆիզիկոս և ցույց չի տվել նախորդի ենթադրություններում կամ հաշվումներում որևէ սխալ: Եթե դուք ձեզանից հեռու վանեք այն, ինչ տհաճ է, ապա մեծ չափով կկրկնեք երազի կառուցման մեխանիզմների աշխատանքը դրանց բնույթը հասկանալու և հաղթահարելու փոխարեն:

Գուցե դուք այս դեպքում հրաժարվեք ուշադրության առնել գրաքննության կողմից մերժված ցանկությունների զզվելի լինելու հանգամանքը և վերադառնաք այն փաստարկին, ըստ որի, անհավանական է, որ մարդու կառուցվածքում չարությունն այդքան մեծ տեղ գրավի: Բայց արդյո՞ք ձեր սեփական փորձը ձեզ այդպես դատելու իրավունք է տալիս: Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե դուք ինքներդ ձեզ ինչպիսին եք թվում, բայց արդյո՞ք դուք ձեր պետերի և մրցակիցների կողմից բարություն եք տեսել, այնքան ասպետականություն ձեր թշնամիների վարքում և այնքան քիչ նախանձ ձեր հասարականության մեջ, որ ձեզ պարտավորված եք զգում հանդես գալ մարդու բնության մեջ եսասիրական չարության առկայության մասին տեսակետի դեմ: Մի՞թե դուք չգիտեք, թե սեռական կյանքի բոլոր հարցերում որքան անզուսպ ու անվստահելի է միջին մարդը: Կամ դուք չգիտե՞ք, որ այն բոլոր ծայրահեղություններն ու անթույլատրելի արարքները, որոնք մենք երազում ենք տեսնում, ամեն օր արթուն մարդկանց կողմից կատարվում են որպես իրական հանցագործություններ: ՈՒրիշ ի՞նչ է անում այստեղ հոգևերլուծությունը, բացի Պլատոնի վաղուց ասված խոսքը հաստատելուց՝ լավ մարդը նա է, ով բավարարվում է երազում տեսնելով այնպիսի գործեր, որ չար մարդը կատարում է իրականում:

Իսկ այժմ ձեր հայացքը անհատականից տեղափոխեցեք այն մեծ պատերազմի վրա, որը դեռ շարունակում է ավերել Եվրոպան, մտածեք այն անսահման դաժանության, կատաղության և կեղծիքի մասին, որոնք ներկայումս այնպես լայնորեն տարածվել են քախաքակրթված աշխարհում: Մի՞թե դուք իրականում հավատում եք, որ մի բուռ անխիղճ կարյերիստներ ու մոլորեցնողներ ի վիճակի են այդքան չարիք սանձազերծել, եթե նրանց միլիոնավոր հետևորդներ հանցակիցներ չլինեին: Արդյո՞ք նույնիսկ այդ պայմաններում դուք պատրաստ եք կռվի բռնվել հանուն մարդու հոգեկան կառուցվածքից չարը բացառելու տեսակետից:

Դուք կարող եք առարկել, որ ես , իբր պատերազմի մասին միակողմանիորեն եմ դատում, որ պատերազմը բացահայտում է նաև մարդկանց գեղեցիկ ու ազնվագույն կողմերը, նրանց հերոսականությունը, անձնազոհությունը, նրանց սոցիալական զգացմունքները: Անկասկած: Բայց մի´ եղեք նույնքան անարդարցի, որքան այն մարդիկ, ովքեր հոգևերլուծությանը շատ հաճախ մեղադրում են այն բանում, թե իբր այն ժխտում է մի բան , մյուսը հաստատելու համար: Մեր խնդիրը մարդու մեջ ազնիվ ձգտումների առկայությունը ժխտելը չէ, և մենք չենք արել ոչինչ, ինչը կարող էր դրանց թերագնահատում նշանակել: ընդհակառակը, ես ձեզ ցույց եմ տալիս ոչ միայն գրաքննության ենթարկված երազային չար ցանկությունները, այլև հենց գրաքննությունը, որը ճնշում ու անճանաչելի է դարձնում դրանք: Մենք մարդու բնության չար կողմերը հատուկ շեշտում ենք այն պատճառով, որովհետև ուրիշները ժխտում են դրանք, որի հետևանքով մարդու հոգեկան կյանքը չի բարելավվում, բայց անհասկանլի է դառնում: Հրաժարվելով միակողմանի բարոյական գնահատակնից՝ մենք իհարկե, կկարողանանք գտնել մարդու չարի ու բարու կապերի ավելի ճիշտ բանաձև:

Այսպիսով վիճակը նույն է մնում: Մենք երազների մեկնաբանության շնորհիվ ստացված արդյունքներից հրաժարվելու կարիք չունենք, եթե նույնիսկ դրանք մեզ օտարոտի են թվում: Գուցե ավլի ուշ այլ ճանապարհով կարողանանք դրանց ճիշտ ըմբռման հասնել: Իսկ առայժմ հիշենք երազում դիտվող աղավաղումները գրաքննության հետևանքներ են, որ ես-ի հայտնի միտումների կողմից օգտագործվում է գիշերը, քնած ժամանակ մեր մեջ շարժվող անպարկեշտ ցանկությունների դեմ: թե ինչի գիշերը և թե որտեղից է հայտնվում այդ դատապարտելի ցանկությունները, այդ ամենի վերաբերյալ դեռ շատ հարցեր կան, և ուսումնասիրություններ են պահանջվում:

Բայց արդարացի չէր լինի, եթե մենք այժմ թերանայինք այդ հետազոտությունների մեկ այլ արդյունք ուսումնասիրելու գործում: Երազում դրսևորվող ցանկությունները, որոնք ուզում են խանգարել մեր քունը, մեզ անծանոթ են, մենք դրանց մասին իմանում ենք միայն երազը մեկնաբանելու շնորհիվ: Այդ պատճառով դրանք կարող են անգիտակցական համարվել տվյալ ժամանակահատվածում և վերը ասված իմաստով: Բայց մենք պետք է ասենք մեզ նաև, որ դրանք ավելին են, քան միայն տվյալ ժամանակ անգիտակցական լինելը: Չէ՞ որ երազ տեսնողը դրանց գոյությունը ժխտում է նաև այն ժամանակ, երբ ինչպես մենք տեսանք մեծաթիվ օրինակներից, երազների մեկնաբանության շնորհիվ իմացել է դրանց մասին:

Այժմ մենք արդեն պատրաստ ենք ընդունել, որ հոգեկան կյանքում կան այնպիսի գործընթացներ, միտումներ, որոնց մասին մարդիկ ընդհանրապես ոչինչ չգիտեն, արդեն շատ երկար ժամանակ անտեղյակ են և գուցե նույնիսկ երբեք չեն իմացել: Դրանով իսկ անգիտակցականը մեզ համար նոր իմաստ է ստանում " տվյալ ժամանակ" կամ " ժամանակավորապես" հասկացություններն անհետանում են նրա բնությունից, այն կարող է նշանակել նաև տևական անգիտակցական, այլ ոչ թե միայն " այժմ թաքուն" հոգեկան: Այդ մասին մենք , բնականաբար , այլ առիթով ավելի մանրամասնորեն կխոսենք:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Երազներ և ենթագիտագցություն

Ա.Ա.Նազչաջյան

Մարդկանց կյանքում առաջ եկող խնդիր֊ների, նրանց հետաքրքրող երևույթների շարքում կան մի քանիսը, որոնք մշտական են, համամարդկային և հավերժական։ Ծնունդն ու մահը, երազներն ու ենթագիտակցական հոգեկանի այլ երևույթներ, ներշնչումն ու ինքնաներշնչումը, իշխանությունն ու ենթակայությանը, տաղանդն ու հանճարեղությունը, արտասովոր հիշողությունը, մեծ հաջողությունների հասնելու գաղտնիքները՝ ահա այդ հավերժական և հավերժ գրավիչ երևույթներից մի քանիսը, որոնց մասին խոսելու ենք ամսագրի էջերում։ Այսօր պատասխանելու ենք մարդու քնին ու երազներին վերաբերող մի շարք առավել հետաքրքրական հարցերի։ Չենք կասկածում, որ դրանք ոչ միայն կհեւոաքրքրեն ընթերցողներին, այլև նրանց մեջ նոր հարցեր կծնեն, որոնց մենք պատրաստ ենք պատւսսխանել հաջորդ համարներում։

Արդյո՞ք աշխատում է քնած մարդու ուղեղը։

Դեռևս ոչ վաղ անցյալում նույնիսկ շատ հեղինակավոր գիտնականներ, հատկապես ֆիզիոլոգներ, կարծում էին, որ երբ մարդ քան է մտնում, ապա նրա գլխուղեղի նյարդային բջիջները (նեյրոնները) դադարեցնում են իրենց աշխատանքը, արգելակվում են և հանգստանում։ Իսկ արթնանալիս նեյրոնները նույնպես «արթնանում» և սկսում են գործել։ Հենց արգելակումն էլ համարվում էր քնելիս մարդու հանգստանալու մեխանիզմը։ Եվ իսկապես, 7-8 ժամ տևող նորմալ քնից հետո մարդիկ իրենց թարմացած ու եռանդով լի են զգում, ֆիզիկապես, հաճախ նաև հոգեպես, ի– րենց հանգստացած են զգում։

Բայց արդյո՞ք քնած ուղեղը հանգստանում է հենց արգելակման մեխանիզմի շնորհիվ։ Սկսած մեր դարի 50-ական թվականներից՝ կատարվել են մի շարք հայտնագործություններ, որոնք վկայում են, որ հիշյալ տեսակետը շատ հեռու է իրականությունից, ժամանակակից մարդու գլխուղեղում կան մոտավորապես 15 միլիարդ, եթե ոչ ավելի, նեյրոններ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ էլ մարդը հոգեկան կյանք է ունենում և հարմարվում է կյանքի պայմաններին։ Պարզվում է, որ քուն մտնելիս և քնած ժամանակ մարդու գլխուղեղն աշխատում է նույնքան ակտիվորեն, որքան և արթուն վիճակում, իսկ քնի, այսպես կոչված, «արագ» (երազային, պարադոքսալ) փուլերում՝ նույնիսկ շատ ավելի եռանդով, քան արթնության վիճակում։ Քնելիս ուղեղի աշխատանքը ոչ թե արգելակվում է, այլ վերակառուցվում։ Իսկ աշխատող նեյրոնների թիվը նույնքան մեծ է, որքան և արթուն վիճակում։ Երազային փուլերում հաւոկապես ակտիվ է դառնում քնած մարդու, գլուխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որն ապահովում է մտապատկերներով հարուստ ենթագիտակցական ապրումների՝ երազների առաջ գալը։ Քնած մարդու հոգեկան գործունեությունը դառնում է ավելի արագընթաց և հուզականորեն հարուստ, իսկ այդպիսի հոգեկան գործունեություն հնարավոր է միայն ուղեղանյութի մեծ զանգվածների աշխատանքի շնորհիվ։ Քնած ու֊ դեղն, այո, հանգստւսնում է, բայց հանգստանում Է իր աշխատանքի բնույթը փոխելու միջոցով։ Դրան նպաստում Է արտաքին աշխարհից գրեթե լրիվ զգայական մեկուսացումը, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում ներհոգեկան գործընթացների ակտիվացման համար։

Որոնք են մարդու հիմնական հոգեվիճակները։

մարդու կյանքը հոգեվիճակների հերթափոխություն Է։ Դրանք հիմնականում երկուսն են. արթնություն և քուն։ Այդ վիճակների հերթափոխությունը մենք տեսնում ենք արդեն նորածին երեխաների մոտ, որոնք թեև մեծ մասամբ քնած են լինում, բայց ունենում են կարճատև արթնու– թյւսն փուլեր, երբ սնունդ են ընդունում և նորից քուն են մտնում։ Բայց արդեն կյանքի ստաժին ա֊ միսներին արթնության փուլերը քանի գնում ավելի երկարատև են դառնում։ Կյանքի սկզբնական շրջանում երեխան հիմնականում գտնվում Է անգիտակցական վիճակում։ Այնուհետև ծագում Է գիտակցությունը, որի առկայությունն ապացուցվում Է նրանով, որ անհատը կարողանում Է հաշիվ տալ իրեն իր ապրումների և գործողությունների մասին, կարողանում է տեղորոշել իրեն տարածության և ժամանակի մեջ։ Արթուն վիճակն, այսպիսով, ունի իր մակարդակները սկսած աղոտ գիտակցության աստիճանից մինչև արտաքին երևույթների և սեփական անձի հստակ գիտակցումը։

Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ։ Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր (քնի) վիճակի մեկ փուլից մյուսին մինչև արթնանալը։ Հետազոտությունները պարզել են, որ գոյություն ունի քնի երկու տեսակ, այսինքն քնած վիճակի երկու ենթատեսակ, «դանդաղ» (կամ «օրթոդոքսալ») և «արագ» («պարադոք֊ սալ» կամ երազային) քուն։ «Արագ» քնի փուլերում, որոնք զբաղեցնում են մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22 տոկոսը, աչքերն արագ շարժումներ են կատարում և, ինչպես պարզվում է, քնածը հիմնականում տեսողական պւստկերներից կազմված երազներ է տեսնում։ Նա ունենում է նաև լսողական, շոշափելիքի և այլ զգայություններ, սակայն գերակշռում են տեսողական պատկնրները։ Այս պատճառով էլ ավանդաբար ասում են, որ մարդը «երազ է տեսնում»՛, բայց չեն ասում, թե նւս «երազ Է լսում», թեև հոգեբանորեն դա ևս ճիշտ Է։ «Դանդաղ» քնի փուլում ևս կան հոգեկան ապրումներ, բայց դրանք հիմնականում անպատկեր են և, ինչպես ենթադրում են, ունեն վերացական մտածողության բնույթ։ Հենց այս փուլում Է, որ որոշ թվով քնած մարդիկ բարձրաձայն խոսում են՝ շարունակելով քնած մնալ։ Քնածի խոսքի ուսումնասիրությունը որոշակի հետաքրքրություն Է ներկայացնում մարդու ենթագիտակցության առանձնահատկությունները պարզելու տեսանկյունից։ Ավելացնենք, որ քնի օրթոդոքսալ փուլն, իր հերթին, ըստ խորության ունի չորս մակարդակ (ստադիա), որոնց միջև ֆիզիոլոգիական և հոգե– բանակւսն տարբերություններն ակնհայտ են։

Ի վերջո, կան նաև հոգեկանի հատուկ վիճւսկներ, այսպես կոչված, «տրանսի» տեսակներ, որոնցում նույնպես մարդիկ կարող են հայտնվել, սովորաբար, կարճատև ժամանակւսհատվածներում։ Դրանցից Է, օրինակ, մարդու հիպնոսացված վիճակը, որը նախկինում սխալմամբ նույնացնում Էին թնի հետ և «հիպնոտիկ քուն» Էին անվանում։ Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիպնոսն Էապես տարբերվում Է քնի ինչպես դանդաղ, այնպես Էլ «արագ» փուլերից, քանի որ հիպնոսացված վիճակում գտնվող մարդը ընտրականորեն շատ զգայուն Է հիպնոլոգի խոսքի նկատմամբ, նրա հետ ունի հատուկ տեսակի կապ։ Հիպնոսի և ներշնչման միջոցով մարդու մեջ կարելի Է շատ Էական հոգեբանական և նույնիսկ ֆիզիոլոգիական փոփոխություններ առաջ բերել, բուժել, նոր գիտելիքներ սովորեցնեք, մղել զանազան գործողությունների։

Ինչպես տեսնում ենք, մարդու հոգեկան գործունեությունը և կյանքի ընթացքում առաջ եկող հոգեվիճակները մեծաթիվ են, խիստ բարդ ու դրանց իմացությունն անհրաժեշտ Է մարդուն հասկանալու և օգնելու համար։ Շոգեվիճակների ուսումնասիրությունն ունի և՛ գիտական, և գործնական մեծ նշանակություն։

Կա՞ն, արդյոք, մարդիկ, ովքեր երազներ չեն տեսնում։

Ոչ, այդպիսի մարդիկ չկան։ Բոլոր նրանք, ովքեր քնում Են, երազներ են տեսնում։ Մեր վե– րապահությունը պայմանավորված է նրանով, որ թեև քնի և արթնության հերթափոխությունը բնության օրենք է, սակայն լինում են նաև բացառություններ, եղել են և այսօր էլ կան փոքրաթիվ մարդիկ, ովքեր չեն քնում, միշտ արթուն են։ Համենայն դեպս նրանք այնպես չեն քնում, ինչպես մյուսները և լավագույն դեպքում որոշ ժամանակ հայտնվում են օրթոդոքսալ քնի առաջին, մակերեսային ստադիայում։ Դա, անշուշտ, նորմալ հոգեկան գործունեությունից կատարվող շեղում է, երբեմն ուղեղի այն բաժինների ախտահարման հետևանք, որոնք ապահովում են քնի և արթնության վիճակների հերթափո֊ քսությունը;

Այսպիսով այն բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի ժամ կարողանում են քնել և հայտն֊վում են քնի «պարադոքսալ» փուլերում, անպայման երազներ են տեսնում և այն էլ բավականին մեծ քանակությամբ։ Երազ տեսնելն անհրաժեշտ է հոգեկան առողջության պահպանման համար։ Դա ապացուցվել է հատուկ հետազո֊տությունների շնորհիվ, որոնց ընթացքում մարդկանց ընտրականորեն զրկում էին քնի ե֊րազային փուլերում գտնվելու և երազ տեսնելու հնարավորությունից։

Իսկ ինչո՞ւ են ոմանք պնդում, թե իբր երազներ չեն տեսնում։ Այո, հաճախ է պատահում, երբ մարդուն հարցնում ենք, թե արդյոք անցած գիշեր երազներ տեսել է և նա պատասխանում է. «Այս գիշեր ես շատ ամուր եմ քսել և երազ չեմ տեսել»։ Իրականում նա տեսել է երազներ և այն էլ շատ, բայց չի հիշում դրանք։ Բանն այն է, որ արթնանւսլուց հետո երազները, փոքրաթիվ բացառություններով, արագորեն մոռացվում են, այնքան արագ, որ նույնիսկ մտապահելու ցանկության դեպքում մենք հազիվ կարողանում ենք առանձին պատառիկներ հիշել։

Եթե մարդ քնում է 7-8 ժամ, ապա մեկ գիշերվա ընթացքում 4-5 անգամ հայտնվում է քնի ե– րազային («արագ») փուլում և, անկասկած, երազներ է տեսնում։ Քանի որ նա չի արթնանում, այդ երազներն առավոտյան հիմնականում մոռացվում են։ Մենք կարող ենք հիշել քնի վերջին պարադոքսալ փուլի երազները, այն էլ այն դեպքում, երբ արթնանում ենք հենց պարադոքսալ փուլից։

Գիտափորձերն անվերապահորեն ապացուցում են, որ երազ տեսնում են բոլորը, բայց հիշելու տեսակետից մարդկանց միջև կան անհատական տարբերություններ։ Միջին տարիքի մի մարդ պնդում է, թե ինքը երբեք երազ չի տեսնում և, իբր, հոգեբանները սխալ տեսություն են զարգացնում։ Նրան առաջարկում են քնել լաբորատորիայում։ Նա համաձայնվում է։ Հենց որ քնածը հայտնվում է քնի «արագ» փուլում (փորձված հոգեբանը քնածի արտաքին տեսքից, աչքերի շարժումներից, շնչառության առանձնահատկոլթյուններից և այլ նշաններից ելնելով անսխալ կերպով կարող է որոշել, թե նա քնի որ փուլում է գտնվում), նրան մեկ-երկու րոպե թույլ են տալիս մնալ այդ փուլում, այնուհետև արթնացնում և անմիջապես հարցնում են, թե ինչ երազ էր տեսնում։ Փորձարկվողն, իսկապես, երազ է պատմում։ Այն կարող է լինել ծավալուն կամ կազմված միայն առանձին պատկերներից, բայց միշտ վերարտադրվում է, թեև քիչ անց կարող է լրիվ մոռացվել։ Պարզվեց, որ հիշյալ փորձարկվողի երազները հիմնականում տհաճ էին։

Ի դեպ նշենք, որ չնայած տարածված հակառակ տեսակետին, բոլոր երկրներում կատարված համեմատական հետազոտությունները ցույց են ւոալիս, որ անկախ հասարակարգից, ազգությունից և մշակույթից, մարդիկ մեծ մասամբ տհաճ հուզականությամբ հագեցված երազներ են տեսնում։ Հաճելի երազները համեմատաբար փոքրաթիվ են։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

....

Ինչո՞ւ են երազներն այդքան արագ մոռացվում։

Քնից արթնանալուց հետո մարդկանցից շատերը կամ համոզված պնդում են, թե երազներ չեն տեսել, կամ էլ ասում են, որ զգում են, որ երազներ տեսել են, բայց թե ինչ՝ չգիտեն, չեն հիշում։ Երազները մեծ մասամբ, իսկապես, շատ արագ մոռացվում են։ Ինչո՞ւ։

Ամենից առաջ նշենք, որ ինչպես և ցերեկային տպավորությունները կամ ձեռք բերված գի տելիքները, երազները նույնպես, որպես մեր հոգեկանի բովանդակություններ, ենթակա են մոռացման։ Բայց տեղեկությունների մոռացումը միշտ նույն կերպ չի կատարվում։ Այստեղ մեզ հետաքրքոող երևույթները լավ հասկանալու համար նկատի ունենանք մոռացման երկու տեսակ՝ բացարձակ և հարաբերական (կաս ժամանակավոր)։ Բացարձակ մոռացում ասելով մենք նկատի ունենք այն երևույթը, երբ ընկալված տեղեկությունները, շրջապատող աշխարհի թողած տպավորությունները և մեր ապրումները անմիջապես կամ կարճ ժամանակ անց իսպառ ջնջվում են մեր հիշողությունից, Երբ դրանք մեր ուղեղում ոչ մի կերպ չկան, որևէ հետք չեն թողել։ Տարեց մարդիկ, օրինակ, շատ արագ են մոռանում կյանքի վերջին շրջանի տպավորությունները և դրանց մեծ մասը, հավանորեն, ենթարկվում է բացարձակ մոռացման։ Այսպիսի դեպքերում ասում են, որ ինֆորմացիան հիշողության օպերատիվ (կարճատև) մակարդակից չի անցնում տևական հիշողության մեջ։ Բայց մոռացմւսն այս տեսակն ավելի հազվադեպ է, քան կարելի էր կարծել, եթե նկատի ունենանք, որ մարդիկ շատ հաճախ են գանգատվում իրենց «վատ հիշողությունից». Ավելի հաճախ տեղի ունի այն, ինչ մենք հարաբերական կամ ժամանակավոր մոռացում անվանեցինք։ Այս դեպքում գիտելիքը կամ տպավորությունը կա մարդու գլխում, նրա հիշողության խորքերում, բայց նա չի կարողանում գիտակցորեն, իր ցանկությամբ վերհիշել այն, տեղափոխնլ իր գիտակցության ու վարքի ոլորտը։ Հաճախ է պատահում, որ մենք գիտենք, որ ինչ-որ բան գիտենք, բայց չենք կարողանում այդ «ինչ-որ բանը» բերել մեր գիտակցության մեջ։ Կամածին վերարտադրության մեխւսնիզմն այսպիսի դեպքերում չի աշխատում կամ միանգամից չի աշխատում։ Բայց պարզվում է, որ երբ մեր առջև խնդիր ենք դնում ինչ-որ տպավորություններ կամ նախկինում սովորած գիտելիքներ բերել մեր գիտակցության ոլորտը, ապա ոոոշ ժամանակ անց այդ գիտելիքն, իսկապես, կարծես ինքնաբերաբար, հայ֊տնվում է մեր գիտակցության մեջ։ Դա կարող է լինել մարդու կամ առարկայի անուն, խնդրի լուծման եղանակ, բանաստեղծություն, տեղեկություն, որ մեզ խնդրել են փոխանցել մեկ ուրիշին և այլն։ Գիտակցության այդ հանկարծակի փայլւստակումներն էլ հենց վկայում են, որ մենք շատ ավելին գիտենք մեր ենթագիտակցության մակարդակում, բայց այս ւցահին վերհիշել չենք կարող։

Երազները նույնպես ենթարկվում են հիշողության աշխաւոանքի հոգեբանական օրենքներին։ Պարզվում է, որ մեր տեսած երազները չեն քայքայվում ու մոռացվում, այլ որպես ենթագիտակցական կապակցված սյուժեներ, երազային բեմերի վրա ներկայացվող յուրահատուկ թատերական գործողությունների շարք, տպավորվում ու մնում են մեր հիշողության խորքերում։ Որոշ պայմաններում դրանք լրիվ կամ հատվածաբար կարող են վերարտադրվել։ Բայց ավելի հաճախ երազները ոչ միայն մոռացվում են, այլ նույնիսկ մեծ ջանքերի գնով հնարավոր չի լինում դրանք վերհիշել։ Ինչո՞ւ։ Պարզվում է, որ պատճառները մի քանիսն են։

1) Դրանք, ինչպես ասացինք, հիմնականում տհաճ ապրումներ են, լի հետապնդման տեսարաններով, ագրեսիայով, սարսափով և այլն։ Իսկ ինչը տհաճ է, ավելի վւստ Է հիշվում, քան հաճելին, այն, ինչը մարդուն թույլ Է տալիս իր մասին դրական պատկերացում կազմել։ Մարդիկ հեդոնիստներ են (թեև լինում են նաև բացառություններ), այսինքն՝ մարդիկ գործում են ըստ հաճույքի սկզբունքի, ամենուրեք ձգտում են հաճույք ստանալ և խուսափել տհաճություններից ու տառապանքներից։ Կան, իհարկե, նաև մւսզոխիստներ, ովքեր տառապանք են որոնում և տւաապելիս Էլ հաճույք են ստանում, բայց մարդկանց մեծամասնությունը հաճույքի սկզբունքի հետևորդ Է։ Գեդոնիստական սկզբունքը գործում Է նաև հիշողության աշխատանքի ոլորտում, մարդիկ լավ հիշում են այն, ինչ իրենց հաճույք Է պատճւսռել և համեմատաբար վատ այն, ինչ իրենց տհաճ Է եղել։

2) երազների արագ մոռացման երկրորդ պատճառը հետևյալն Է. արթնանալիս մարդու զգայարաններն սկսում են ակտիվորեն ընկալել արտաքին աշխարհը, նա վերհիշում Է իր հոգսերն ու իրեն սպասող գործերը, իրեն ներկայացվող պահանջները և այս ամենն արագորեն լցնում Է նրա գիտակցության ոլորտը։ Արթնության ժամւսնակ ստացված պատկերներն ու տպավորություններն արագորեն արտամղում են այն ենթագիտակցական բովանդակությունները, որոնք գիտակցության մեջ թափանցելու միտում ունեին, և դրանք մոռացվում են։ Սակայն պետք է միշտ հիշել նաև անհատական տարբերությունների մասին, կան երազներ լավ և վատ հիշող մարդիկ։ Սա շատ հետաքրքրական տարբերություն է և պետք է խորապես ուսումնասիրվի։ Հավանորեն ոմանց համար իրենց երազների բովանդակություններն ավելի ընդունելի են, քան մյուսների համար, այդ պատճառով էլ արտամղման մեխանիզմը նրանց հոգեկանում տարբեր արդյունավետությամբ է աշխատում։

Մարդն ինչո՞ւ է երազներ տեսնում։ Որո՞նք են մարդու կյանքում երազների հիմնական ֆունկցիաները։

Իսկապես, գուցե առանց երազների քնելն ավելի օգտակար լիներ մարդուն։ Բնությունն ինչո՞ւ է մարդ.áւն օժտել երազներ տեսնելու ընդունակությամբ։

Այս հարցի պատասխանը որոնելիս ճիշտ կլինի ղեկավարվել մի ընդհանուր սկզբունքով, բնությունը թեև ավելորդություններ ու շռայլություններ ստեղծում է, բայց ոչ այնքան հաճախ, ինչպես կարելի էր մտածել։ Երբ մենք հանդիպում ենք բնության որևէ երևույթի, այդ թվում նաև մարդկային որԼւէ հատկության, ապա շատ օգտակար է մտածել, թե ինչու, ինչ նպատակով է այն ստեղծվել, ինչ կարիքներ, ինչ պահանջ՝ մանքներ բավարարելու համար, ինչ նպատակի է այն ծառայում։ Սւս, այսպես կոչված, ֆունկցիոնալ մոտեցումն է, որը շատ դեպքերում խիստ օգտակար է։ Նույն հարցերը մենք, բնականաբար, կարող ենք տալ երազների վերաբերյալ։ Ինչո՞ւ են երազներ առաջ գալիս, ի՛նչ նպատակի են դրանք ծառայում։

Այս հարցը բազմաթիվ հետազոտությունների առարկա է հանդիսացել սկսած 19-րդ դարից։ Այս խնդիրը գլխավորներից մեկն էր Զ. Ֆրոյդի տեսության մեջ։ Եթե ընդհանրացնելու լինենք մինչև այժմ ստացված տվյալները, որոնք, ի դեպ, շարունակում են ստուգվել ու ճշտվել, մարդու կյանքում երազների հիմնական ֆունկցիաները հետևյալներն են.

1) Երւսզներում մարդիկ ինքնաբերաբար (այսինքն անկախ իրենց կամքից, առանց նպատակադրման) շարունակում են մշակել ու իմաստավորել այն տեղեկություններն ու տպավորությունները, որ ընկալել են ցերեկը, նւսխորդ օրերին կամ նույնիսկ ավելի վաղ։ Նոր գիտելիքները ենթւսգիտակցական մակարդակում կապվում են քնածի նախկին գիտելիքների ու փորձի հետ և հանգեցնում են ավելի խոր ըմբռնումների։

2) Նշված իմացական ֆունկցիայի ավելի բարձր կարգի դրսևորումն այն է, որ երազներում կարող են կատարվել ստեղծագործական գործընթացներ, քնածն, անկախ իր կամքից, կարող է նոր արդյունքներ ստանալ այն խնդիրների վերաբերյալ, որոնցով զբաղվել է ցերեկը, բայց չի կարողացել լուծել։

3) Երազներում մարդուն հուզող խնդիրները ներկայացվում են պատկերավոր ձևերով, հաճախ զանազան սիմվոլների օգնությամբ, որոնք մեկնաբանություն են պահանջում։ Այդ կերպ խնդիրներն ու դրանց լուծման փորձերն ավելի ակնառու են դառնում, իսկ երբեմն էլ իսկապես արժեքավոր լուծումներ են սւոացվում։

4) Երազներն անհրաժեշտ են մարդու հոգեկան առողջության պահպանման համար։ Ենթագիտակցական մակարդակում քննարկելով իր խնդիրներն ու կոնֆլիկտները երազ տեսնողը հաճախ արթնանում է ավելի հանգիստ հոգեվիճակում, հուզական տեսակետից ավելի լիցքաթափված։ Քնելն ու երազ տեսնելը մեղմացնում են մարդու դառնություններն ու հուսախաբությունները, ամրապնդում են հոգեբանական ինքնապաշտպանության նրա հնարավորությունները։ Ահա թե ինչու ամուր քնից հետո մարդիկ արթնանում են հոգեպես խաղաղված և նոր գործերի համար պատրաստ։ Որոշ հոգեբաններ վաղուց նկատել են, որ շատ երազներում պատկերավոր ձևով բավարարվում են մարդու այն ցանկությունները, որոնք իրական կյանքում չեն բավարարվել։ Այս գաղափարը հիմնականն է երազների ֆրոյդյան տեսության մեջ։ Նման խորհրդանշանային բավարարումն ինչ-որ չափով հանգստացնում է մարդուն, թեև, անշուշտ, լիարժեք բավարարման մասին խոսք լինել չի կարող։

5) Ենթադրվում է, որ, հատկապես կյանքի առաջին շրջանում, երազներն անհրաժեշտ են ժառանգականորեն տրված բնազդները մարզելու և «բնական մարդ» տեսակի հատկանիշները պահպանելու համար։ Այդպիւփն է, մասնավորապես, երազների և քնի հայտնի ֆրանսիացի հե– տազոտող Միշել ժյուվեի կարծիքը, որը նույն երևույթը տեսնում է նաև կենդանիների քնի և ե– րազատեսության գործընթացներում։

Ընդհանրացնելով երազների ֆունկցիաների վերը տրված նկարագիրը կարող ենք ասել, որ քնելն ու երազներ տեսնելն օգնում են մարդուն իր կյանքի պայմաններին հարմարվելու գործում։ Այլ կերպ ասած, քունն ու երազներն ունեն հարսարվողական (ադապտիվ) նշանակություն։ Այս հիմնախնդրի ոաումնասիրությունը ծեր օրերում շարունակվում է և միանգամայն հնարավոր է, որ հայտնաբերվեն ենթագիտակցական այդ ապրումների նոր ֆունկցիաներ։

Սակայն միշտ պետք է աչքի առաջ ունենալ նաև, որ կան մարդուն անհանգստացնող, նրանից հոգեկան մեծ եռանդ պահանջող և հոգնեցնող երազներ։ Դրանցից Են մղձավանջային, սարսափազդու երազները, որոնցում, անշուշտ, նույնպես արծարծվում են մարդուն հուզող խնդիրներ, բայց չեն լուծվում։ Նման դեպքերում, հատկապես եթե մղձավանջային երազները կրկնվում են, անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությւսնը։ Բանն այն է, որ կրկնվող տհաճ, մղձավանջային երագները կարող են սիմվոլացնել օրգանիզմում առաջ եկած ախտաբանական փոփոխություններ, այնպիսի հիվանդություններ, որոնք դեռևս գտնվում են իրենց զարգացման թաքուն փուլերում։ Արթուն մարդը դեռևս հիվանդության, օրինակ, սրտի կամ ստամոքսի ախւոահարվածության մասին կարող է գանգատներ չունենալ, բայց համապատասխան ախտաբանական գործընթացներն արդեն արտացոլվում են երազներում։ Երազները շատ զգայում են օրգանիզմում կատարվող գործընթացների փոփոխությունների նկատմամբ։

Ի՞նչ արագությամբ են ընթանում երագները։

Այս հարցին ճիշտ պատասխան տալը շատ դժվար և կարևոր է միաժամանակ։ Դժվար է, ո– րռվհետև դեռևս գոյություն չունեն երազների արագությունը ճշտորեն չափելու հուսալի մեթոդներ։ Այդպիսի մեթոդներ որոնվում են, մոտավոր չափումներ արդեն կատարվում են, մասնավորապես, հիպնոսացվածներին արհեստական երազներ ներշնչելու միջոցով։ Այս հետազոտությունների հիման վրա կատարված (այսօր հնարավոր) հիմնական եզրակացությունն այն է, որ երազային հոգեկան գործընթացների արագությունը կարող է փոփոխվել շատ լւսյն սահման֊ ներում։ Որոշ երազներ ընթանում են նույն արագությամբ, ինչպես կընթանային, եթե լինեին իրական ֆիզիկական տարածության մեջ կատարվող իրադարձություններ։ Այլ երազներ, ընդհակառակն, այնքան արագընթաց են, որ եթե իրականում կատարվեին, կարող էին տևել օրեր և նույնիսկ ամիսներ ու տարիներ։ Նման երազների գոյությունն ապացուցվում է, օրինակ, այսպիսի եղանակով, հետևում են քնած մարդու վիճակին և հենց որ նա հայտնվում է քնի պարադոքսալ փուլում, սկսում են չափել ֆիզիկական ժամանակը։ երկու րոպե անց քնածին արթնացնում և խնդրում են ււյատմել հենց նոր տեսած երազը։ Փորձարկվողները երբեմն պատմում են այնպիսի երազներ, որոնք իրական դեպքեր լինելու պարագայում օրեր կպահանջեին։ Մասնագետները կարծում են, որ քնած մարդու երազային հոգեկան գործընթացները կարող են մի քանի միլիոն անգամ ավելի արագ ընթանալ, քան արթուն վիճակում։ Դժվար չէ հասկանալ, թե նման փաստերն ինչպիսի հսկայական ներքին հնարավորությունների մասին են վկայում, հնարավորություններ, սակայն, որոնք միայն քիչ չափով են օգտագործվում մարդկանց կողմից։ Ընդհանրապես իր ներքին ռեսուրսների, հիշողության, մտածողության, ստեղծագործելու կարողությունների օգտագործման առումով ժամանակակից մարդը նոր միայն սկսում է քաղաքակ֊ րթվել, նա գտնվում է այդ ճանապարհի սկզբում։ Երազային իրադարձությունների ընթացքի արագացմանը նպաստում է նաև այն, որ քնածին արտաքին գրգռիչները գրեթե չեն խանգարում և նա իր ներքին շատ յուրահատուկ, ենթագիտ

Link to post
Share on other sites
Guest Guest12568

...

ենթագիտակցական ուշադրությամբ հետևում է իր երազային կյանքին, այդ երևակայական իրադարձություններին, որոնք նրան անմիջականորեն այնքան իրական են թվում, որ երբեմն ցանկանում ես հավաւոալ իրական հոգեբանական տարածության ու ժամանակի գոյությանը։ Բացի այդ, երազներում մեզ հաջողվել է հայւոնագործել մի շատ հետաքրքրական երևույթ, որը մենք անվանում ենք երագների կառուցման կինեմատոգրաֆիական տեխնիկա։ Այս տեխնիկական հնարի էությունը հետևյալն է. երազներում, ինչպես և կինոյում ու թատրոնում, երևակայական, երազային բեմերի վրա որոշ իրադարձությունների ծավալումից հետո երազ տեսնողը կարծես թռիչքաձև հայտնվում է մեկ այլ բեմի վրա (այլ երազային իրադրության մեջ), սկսվում է ներկայացման նոր արար, որին թռիչքաձև հետևում է մեկ ուրիշը, մեկ երազի մեջ երբեմն մի քանի անգամ։ Այդ արարների միջև ընկած են անպաւոկեր ինտերվալներ, այսւցես ասած, «սև խոռոչներ» և մեզ դեռ հայտնի չէ, թե դրանցում ինչեր են կատարվում, ինչով են դրանք լցված։ Միայն կարելի է ենթադրել, որ այղ խոռոչներում կատարվում է երազային նոր բեմի և նրա վրա կատարվելիք դեպքերի նախապատրաստություն, հնարավոր է՛ երազի անպատկեր, հասկացական բովանդակության ձևափոխություն պատկերավոր դեպքերի մի շարքի, որտեղ հանդես են գալիս նոր դեմքեր, երազային գործող անձինք։ Այդ մեխանիզմների շնորհիվ մի քանի վայրկյանի ընթացքում մեր ներհոգեկան ոլորտում կատարվում են հսկայական քանակությամբ իրադարձություններ և քնածին հաջողվում է մեծաքանակ խնդիրներ արծարծել, ստեղծել կամ վերհիշել բազմաթիվ գործող անձանց, ընդ որում նաե. մեռածների։ Ի դեպ, իր Երազային բեմերի վրա քնածը հիմնական գործող անձն է։ Երազների ճնշող մեծամասնությունն այս իմասւոով եսակենտրոն բնոցթ ունի։

Հնարավո՞ր է, արդյոք, իմանալ մարդու հոգեբանական առանձնահատկությունները նրա երազները վերլուծելու ճանապարհով։

Այո, հնարավոր է. հենց երազների մեկնաբանությունն է մարդուն իմանալու և ճանաչելու արգասավոր ուղիներից մեկը։ Բայց այն քիչ է օգտագործվում, քանի որ բարդ ուղի է, մեծ գիտելիքներ, փորձ և հոգեբանական ինտուիցիա է պահանջում։

Անշուշտ, մարդու երազներում դրսևորվում են նրա բնավորության այն գծերից շատերը, ո–

րոնք նրա վարքում այս կամ այն չափով դիտվում են նաև արթուն վիճակում՛ Դրանք կարող են բացահայւովել նաև այլ մեթոդներով (անձնային թեստեր, վարքի ուսումնասիրություն և մեկնաբանություն և այլն)։ Սակայն, որպես անձի ուսումնասիրության մեթոդ, երազները կարևոր են հատկապես այն պատճառով, որ անձի երազներում դրսևորվում են նաև բնավորության ու խառնվածքի այնպիսի գծեր, այնպիսի հակումներ ու դիրքորոշումներ, որոնք արթուն, վիճակում կա՛մ դեռևս ի հայտ չեն եկել, կամ կան, հակված են դրսևորման, բայց անձն ինքը գիտակցորեն դրանք շրջապատողներից թաքուն է պահում։ Երազում գործող հերոսների կամ հենց երազ տեսնողի վարքում կարոդ է դրսևորվել, օրինակ, այնպիսի մի հակում, որն անձի մեջ նոր միայն սկսել է ձևավորվել և գիտակցական վարքի ու իմացական գործընթացների մակարդակում դեռևս ոչ մի կերպ չի դրսևորվել։ Օրինակ անձի մեջ կարող է սկսվել որէւէ մեկի նկատմամբ ուժեղ թշնամական դիրքորոշման ձևավորում, որն ապագայում կարող է հանգեցնել վտանգավոր, ագրեսիվ գործողությունների, բայց նա գիտակցորեն այդ մասին կարող է ոչինչ չիմանալ։ Բայց ահա նա երազում տեսնում է, թե ինչպես է ագրեսիվ գործողություններ կատարում այդ մարդու, օրինակ, իր հարազատներից մեկի նկատմամբ, արթնանում է և զարմանում իր այդ վարքի վրա։ Նա պնդում է, որ դա իրեն բնորոշ չէ։ Նա կարող է զայրանալ, եթե նրան ասեք, որ նա չի սիրում այդ մարդուն։ Մարդն իրեն լավ չի հասկանում և հոգեբանական մեկնաբանություններն այստեղ կարող են լրջորեն օգնել նրան։ Որոշ մասնագետներ պարզել են, որ երազներում դրսևորվում են նույնիսկ հանցագործությունների նախապատրաստման նախնական փուլերը և եթե մենք կարողանայինք նախապես իմանալ դրանց մասին, որոշ հանցագործություններ հնարավոր կլիներ կանխել։

Այսօր արդեն երազների ոաումնասիրության գործն այնքան է առաջ գնացել, որ մենք կարող ենք, առանց որևէ մեկին անձամբ ճանաչելու, նրա կյանքի որոշ ժամանակահատվածում տեսած երազները կանոնավոր կերպով գրանցելու և վերլուծելու ճանւսպարհով, կազմել նրա բավականաչափ հարուստ հոգեբանական նկարա գիրը։ Երազների վերլուծության շնորհիվ մարդն իր մասին կարող Է այնպիսի բաներ իմանալ, որոնք առանց այդ մեթոդի օգտագործման նրան երբեք հայտնի դառնալ չէին կարող։

Ինչպիսի՞ կապ կա երազների և հիշողության միջև։

Այդ կապը շատ սերտ է և անմիջական։ երւսզները կառուցվում են հիմնականում հիշողության բովանդակությունից, քնած ժամանակ հիշողությունից վերարտադրված, նորից կյանք առած պատկերներից ու մտքերից։ Երբեմն հիշողության մեջ ամրապնդված ցերեկային տպավորությունները երազներում վերարտադրվում են գրեթե նույնությամբ։ Բայց դա առավելապես բնորոշ է երեխաների երազներին։ Ինչ վերաբերում է մեծահասակների երազներին, ապա այստեղ հիշողության բովանդակությունն օգտագործվում է նոր խնդիրներ արծարծելու նպատակով։ Այն ձևափոխվում է, աղճատվում, նրանից ստեղծվում են նոր սյուժեներ, յուրահատուկ երազային թատերական ներկայացումներ։ Ընդ որում, շատ խնդիրներ ու մտքեր ներկւսյացվում են ոչ թե ուղղակի, այլ սիմվոլացված ձևով, այլաբանորեն։ Երազային սիմվոլները բազմաթիվ են և երազի միտքն ու ստեղծման իմաստը հասկանալու համար պետք է կարողանալ մեկնաբանել դրանք, որն, ի դեպ, բավականին դժվար խնդիր է։ Սիմվոլների մեկնաբանությունը մեծ խնդիր է, որին պետք կլինի անդրադառնալ առանձին ու մանրամասնորեն;

Այսպիսով Երազներում կատարվում է նախկինում ընկալված ու մտապահված տպավորությունների վերարտադրություն, այստեղ մարդու նախկին փորձը դրվում է նրա այժմեական դրդապատճառների ու խնդիրների տրամադրության տակ և օգտագործվում է շատ յուրահատուկ ձևով։ Ավելին, երազներում շատ հաճախ դիտվում է հիշողության արտակարգ ուժեղացում հիպերմնեզիա, որն արթուն վիճակում ավելի հազվադեպ ու ավելի թույլ չափով է դիտվում։ Դրա շնորհիվ երազներում մարդիկ վերհիշում են նույնիսկ այնպիսի իրադարձություններ, օրինակ, վաղ մանկության տպավորություններ, որոնց մասին ցերեկը ոչինչ չեն հիշում։ Նման փաստերը ևս վկայում են, որ մեր ենթագիտակցական ոլորտի հնարավորությունները հսկայական են։

Բացի այդ, երազները, որպես հոգեբանական կազմավորումներ, մնում են հիշողության մեջ և որոշ պայմաններում կարող են կրկին երևալ մեր ենթագիտակցական հայացքի առջև։ Այս են վկայում, օրինակ, կրկնվող երազները, որոնք վաղուց հայտնի են մարդկությանը և այսօր էլ մեր կողմից ուսումնասիրվող մարդիկ ու ծանոթները հաճախ են պատմում նման երազներ։

Երազների և մյուս ենթագիտակցական երևույթների ոաումնասիրության ոլորտը շատ լայն է։ Դա մի ամբողջ աշխարհ է, առանց որի ի– մացության մարդ արարածի մասին մեր պատկերացումները կմնային շատ թերի ու միակողմանի։ Առաջիկայում մենք անդրադառնալու ենք այդ երևույթների տարբեր կողմերին և հուսով ենք, որ ընթերցողներն իրենց հարցերով կօգնեն մեզ շարունակելու այս խոսակցությունը և, ինչու չէ, արագացնելու հոգեբանության այս բնագավառի զարգացումը մեր ազգային փորձի և մշակույթի հիման վրա։

Link to post
Share on other sites

chnayac aystex duq arden verlucum eq eraznery,,bayc grem mi qani ban erazneri masin...ete sxal tex em grum..sorry :yes:

Շատ էլ ճիշտ տեղ է, հետաքրքիր էր, թեև երազների արագությունն ու տևողությունը շատ վիճարկելի էր

Ինչևէ , դրա մասին ես դեռ ամպայման կգրեմ, իսկ քեզ շնորհակալություն :flower:

իսկ Ա.Ա.Նազչաջյան ենթադրում եմ հոգեբան է ? Հեղ իսկ նա մասնագիտական site ունի? Հետաքրքիր կլիներ ծանոթանալ նրա հետազոտություններին ու տեսակետներին հոգեբանության ասպարզեում

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԵՐԱԶՆԵՐԸ՝ ՊԱՏՎԵՐՈՎ

Ստորև կրճատումներով ներկայացնում եմ Մոսկվայի «էյդոս» կենտրոնի տնօրեն Ի. Մատյուգինի «Պատվերով քուն» հոդվածը, որի մեջ հեղինակը նկարագրում է երազներ պատվիրելու, երազների միջոցով ինքնաբուժումներ կատարելու, մղձավանջային երազների դեմ պայքարելու մեթոդներ։

Նիրհը բնության կողմից մարդուն տրված այն եզակի միջոցն է, որը հնարավորություն է տալիս թափանցել երազների թագավորությունը; Դա այն կիսարթուն վիճակն է, որի մեջ յուրաքանչյուր ոք հայտնվում է օրը երկու անգամ քուն մտնելուց անմիջապես առաջ և արթնանալուց անմիջապես հետո; Նիրհի ժամանակ կարծես բացվում է նեղ մի անցք դեպի ենթագիտակցություն և ուղեղի այն խորքային կառույցները, որոնք ղեկավարում են օրգանիզմի կենսաբանական գործընթացները։ Այդ իսկ պատճառով եթե ուզում եք կառավարելի դարձնել ձեր երազները, նախ պետք է սովորեք գիտակցաբար պահպանել նիրհի վիճակը։ Դրան կարող եք հասնել միայն մարզումների միջոցով։ Փորձեք ամեն անգամ քուն մտնելուց առաջ կենտրոնանալ այն պահի վրա, երբ ձեզ դեռ զգում եք նիրհի վիճակում, երբ դեռ կարող եք ձեր ցանկությամբ դուրս գալ այդ վիճակից և, ասենք, վառել լույսը։ Փորձեք նաև որսալ քնին անցնելու պահը։ Ապա սկսեք երկարացնել նիրհի ժամանակը ինչպես քնելուց առաջ, այնպես էլ արթնանալուց հետո։ Հաջորդ քայլը երազների գրառումն է։ Արթնանալուց անմիջապես հետո գրառեք այն ամենը, ինչ հիշում եք, նույնիսկ եթե դա ընդամենը ւսնորոշ զգացում է կամ զգացմունք։ Հոգ չէ, եթե ուրիշ ոչինչ չհիշեք, շնորհակալություն հայտնեք ձեր ենթագիտակցությանը և խնդրեք, որ հաջորդ օրը ավելին հիշեք։ Յուրաքանչյուր երազ մարդուն ուղարկված ինտիմ հաղորդում է այն մասին, թե կենսական ինչ վիճակում է ինքը։ Այդ հաղորդումը պետք է կարդալ կարողանալ։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս հետևել առողջ դատողությանը։ Փորձը ցույց է տալիս, որ երազների մեկնության ստանդարտ խորհրդանիշները...հորինված են և չեն աշխատում։ Որպես կանոն, յուրաքանչյուրի մեջ ձևավորվում են սեփական խորհրդանիշները։

Երբ սովորեք հիշել և թեկուզ մոտավոր ճշտությամբ մեկնաբանել ձեր երազները, կարող եք անցնել աշխատանքի հիմնական փուլին ձեզ անհրաժեշտ երազի ծրագրմանը։ Դրա համար պետք է հստակ պատկերացնել, թե ինչ եք ուզում ձեր երազից, ուղղակի մի ծիծաղելի, ուրախ երազ տեսնել և հանգստանալ, լուծել ստեղծագործական խնդիր, ասենք երազում տեսնել ձեր ապագա երաժշտական ստեղծագործությունը, թե՞ տեսնել ձեզ որպես առողջ մարդ։ Երազներով բուժումը քնի ծրագրման եղանակներից մեկն է։ Ենթադրենք, ձեր սիրտը շատ է ցավում՝ հատկապես ծանրաբեռնված աշխատելիս։ Ամեն անգամ նիրհի վիճակում (շաբաթվա կամ ամսվա ընթացքով) պետք է կրկնել այն, ինչ ուզում եք տեսնել երազում.«Ուզում եմ տեսնել, որ բարձրանում եմ էվերեստի ամենաբարձր գագաթը, և իմ սիրտն աշխատում է հանգիստ ու վստահ» (հրաշալի կլինի, եթե հասցնեք քնելուց առաջ տեսանելի ձևով պատկերացնել ցանկալի տեսարանը)։ Շուտով դուք կտեսնեք ձեր երազը բոլոր մանրամասնություններով։ Դուք կարոդ եք երազը տեսնել այնքան անգամ, որքան ցանկանաք։ Ըստ որում, հնարավոր է սկզբում տեսնեք ոչ թե ասենք, ձյունապատ սարեր և ձեր վերելքը, այլ ժամացույց, որը աշխատում է սարսափելի արագությամբ։ Պարզ է, դա ձեր սիրտն է։ Ապա դուք կտեսնեք, որ ժամացույցի աշխատանքը սկսում է դանդաղել...Ենթագիտակցությունը մոդելավորել է ձեր նախնական դիրքորոշումը և առաջարկում է լավագույն տարբերակը, որով պիտի աշխատեք ձեր երազների հետ հետագայում։ Մեկ– երկու ամսից դուք կմոռանաք, որ ձեր սիրտը ցավում Էր։

Երեխաների հետ աշխատանքի բազմամյա փորձը ցույց Է տալիս, որ գրեթե բոլոր

երեխաները տեսնում են մղձավանջային երազներ և փորձում են ինչ-որ ձևով պայքարել ղրանց դեմ։ Նման դեպքերում արթնացած երեխային պետք է մեղմորեն հանգստացնել և քնելուց առաջ նրան տալ, ասենք, այսպիսի երազի դիրքորոշում.«Հիմա դա կքնես և կտեսնես ծովը մեղմ ու տաք; Դեպի քեզ կլողա դելֆինը, և դուք կսկսեք խաղալ »: Եթե դուք մղձավանջային երազ եք տեսնում, աշխատեք չվախենալ և մինչև վերջ տեսնել այն։ Անվախորեն ընդունե՛ք վտանգները, մտեք ձեզ առաջարկվող պայքարի մեջ; Մղձավանջային երազների հետ աշխատելու այս տեխնիկան կոչվում է «սենոյական»։ Անվանումը ծագել է Մալազիայում ապրող ցեղերից մեկի անունից։ Այս ցեղին բնորոշ է հանգիստ, ուրախ տրամադրությունը, հոգեկան հիվանդությունների՛ փսիխոզների ե նևրոզների լիակատար բացակայությունը։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում երազներին։ Ամեն առավոտ սենոյացի երեխաները պարտավոր են ծնողներին պատմել իրենց երազները, իսկ ծնողները խորհուրդ են տալիս, թե երեխաներն ինչպես պետք է վարվեն երազներում։ Անդունդն ես ընկնում, փորձիր անկումը դանդաղեցնելով մինչև վերջ իջնել։ Հրեշի ես հանդիպել, չփախչես, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը քեզ գայթակղեցնում է, ենթարկվիր գայթակղությանը։ ...Երազների վերափոխման մեր մեթոդիկան ոչ թե վանում է վախեցնող երազը, այլ ընդունում է և վերափոխում այն։

...Մենք սովորեցնում ենք նաև, թե ինչպես ինքնաբուժում կատարել անմիջապես քնի ժամանակ։ Մեր հրահանգիչ Լիա Չակոբեքփային երկար ժամանակ անհանգստացնում էր ավելորդ քաշը...Լիան որոշեց նիհարել երազի օգնությամբ։ Նա իրեն պատվիրեց այսպիսի երազ.«Ես կթռչեմ խարույկի վրայով, ևամեն անգամ կրակի վրա կայրվեն իմ կիլոգրամները։ Առավոտյան նա արթնանում էր քրտինքի մեջ կորած և վազում ցնցուղ ընդունելու։ Մեկ շաբաթվա ընթացքում Լիան ութ կիլոգրամ նիհարեց։

Չափազանց կարևոր է նիրհի ընթացքում հասցնել ստեղծել հիվանդության վառ պատկերը։ Որքան ավելի վառ և տարբեր զգայություններով հարուստ լինի այդ պատկերը, այնքան ուղեղն ավելի լավ կհիշի, և բուժումն արդյունավետ կլինի։

Որպես կանոն, գիշերվա ընթացքում մարդը 7-8 երազ է տեսնում, բայց հիշում է միայն 1-2-ը։ Երբ կսովորեք երազներ պատվիրել, կհիշեք միայն պատվիրած երազը։

Կգա ժամանակը, և դուք քնելիս այլևս ոչնչի մասին չեք մտածի, իսկ ենթագիտակցությունն ինքը ձեզ կնվրրի այն երազը, որի կարիքն ունեք դուք տվյալ պահին։

Edited by Heghine
Link to post
Share on other sites

Կգա ժամանակը, և դուք քնելիս այլևս ոչնչի մասին չեք մտածի, իսկ ենթագիտակցությունն ինքը ձեզ կնվրրի այն երազը, որի կարիքն ունեք դուք տվյալ պահին։

Այդպիսի բան երբեք տեղի չի ունենա : Այս հետազոտություն կոչվածին ես լրջորեն չեմ մոտենում, ավելին՝ սա կարծես երազային հոգեբանության ծաղր լինի :/

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Այդպիսի բան երբեք տեղի չի ունենա : Այս հետազոտություն կոչվածին ես լրջորեն չեմ մոտենում, ավելի՝ սա կարծես երազային հոգեբանության ծաղր լինի :/

bayc gice Araqsya sa inch vor mekin ogni??ov giti...mardik vonc en horinelov aprum...

Link to post
Share on other sites

Некотроые факты о сновидениях.

К настояшему времени показано, что сны могут исследоваться как обьективно, так и субьективно. В серии экспериментов, проведенных в Чикагском университете, записывали мозговные волны, движения тела и глаз во время сна. Доктора Натаниель Кляйтман и Уильям Демент установили, что движения глаз во сне связаны с периодами сна. В 130 из 160 иследованных случаев сны полностью вспоминались субьектами, проснувшимися после отмеченного движения глаз. Одних испытуемых будили через пять минут, а других - черз пятнадцать минут после завершения сна, которое фиксировалось по прекрашению движения глаз. Разбуженные через пять минут могли вспоминть гораздо больше, чем разбуженные через пятнадцать минут. Доктор Демент и Кляйтман пишут, что направление движения глаз связано с содержанием снов. Перемешения вверх-вниз отвечают снам, в которух куда-то взбирались. Движения глаз влево-вправо коррелируют с горизонтальнуми перемешениями во сне.

Исследования в Чикагском университете показали, что сны отличаются по продолжительности. Вопреки прежним представлениям о краткосрочности снов ученые установили, что индивидуальный сон может длиться до часа. Также установлено, что в среднем человек ночью видит сны два часа. Перед сном он либо вертится руками и ногами. Как только начинается сон, движения тела прекрашаются - за исключениям самых минимальных, типа подергивания пальцев. По завершении сна интенсивные движения тела возобновляются.

Описанные движения напоминают поведение зрителей в театре, которые вертятся и ерзают до начало спектакля. Как только занавес подымаеттся , публика замерает. Когда занавес опускается, зрители снова приходят в движение.

Link to post
Share on other sites

էտ ժամանակ ես քեզ անձամբ հեռակառավարման վահանկ ( գիտես չե էտ ինչ պրեպորատա :lol: ) կնվիրեմ , որ ցանկության դեպքում ալիքները փոխելու հնարավորություն էլ ունենաս :brows:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

не верю в сны...ну когда мне не выгодно то стараюсь не верить)) (сама себя обманываю называется)

Mojet bit tebe nujno distantyoniy pult, chtobi ti mog pomenyat tvoi sni kogda zaxochsesh :)

Link to post
Share on other sites

Mojet bit tebe nujno distantyoniy pult, chtobi ti mog pomenyat tvoi sni kogda zaxochsesh :)

ага, было бы не плохо...ну давай не будем забивать наши головки невозможным)

Edited by SeXy`OUTRage
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...