Jump to content

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ | Hovhannes Shiraz | ОВАННЕС ШИРАЗ


Recommended Posts

Hovhannes-shiraz-banastexcutyunner.jpg

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ | HOVHANNES SHIRAZ | ОВАННЕС ШИРАЗ.

Армянский поэт: Ованес Тадевосович Шираз, Оганнес Шираз.

Ованнес Шираз родился: 27 апреля -1915 г., Гюмри, Армения

Ованнес Шираз умер: 14 марта - 1984 г., Ереван, Армения

Ованнес Шираз и образование: Ереванский государственный университет.

Дети Ованнеса Шираза: Арам, Сипан, Ани, Масис, Си, Немрут, Тарон, Карин, Астхик.

ՀՈՎՀԱՆՆԵՍ Շիրազի ասմունքները / SHirazi asmunqnery.

История: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ | HOVHANNES SHIRAZ | ОВАНЕС ШИРАЗ.

Беспощадная депортация и резня западных армян сделала вдовами и осиротила многие тысячи матерей и детей, бросив их на произвол судьбы.

В те трагические дни 27 апреля 1915 года, через три дня после резни армянской интеллигенции, родился Ованес Татевосович Карапетян. Детство Ованеса прошло в самые трагические времена армянской истории, в голоде и нищете.

Ованес впервые обратил на себя всеобщее внимание в 1935 году, опубликовав свой первый сборник лирических стихов "Наступление весны”. Романист Адрбед назвал талантливого поэта "Ширазом” — "стихи этого юноши имеют неповторимый аромат свежих, покрытых росой роз, подобно розам Шираза”.

В 1937г. Шираз поступил в Ереванский Государственный Университет на факультет армянской литературы, где проучился до 1941г.

До своей смерти 14 марта 1984г., Шираз издал много книг — главным образом поэзия — а также квартеты, притчи и переводы, и наслаждался любовью и признанием повсеместно, как один из самых великих армянских поэтов своего времени.

Edited by KNYAZ
Link to post
Share on other sites

Hovhannes Shiraz | Ованнес Шираз - СТИХИ | Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 27, 1915 - Մարտ 14, 1984) ― հայ մեծանուն բանաստեղծ:

Հովհաննես Շիրազը ծնվել է Կումայրիում (նախկինում` Գյումրի):

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:

Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,

Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես...

Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:

«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը: Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ․․․»:

Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:

Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»: Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին: Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին: Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն: Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր: Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:

Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան: Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր: Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան: Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը: Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել: Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա: Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին: Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:

1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:

Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.

«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին: Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ: Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը` անմահների համար սահմանված հավերժության օրենքով»:

Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին: Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:

Երբ գրկում եմ բալիկներիս,

Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,

Երբ գրկում եմ ձագուկներիս,

Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:

Կուզեմ դառնան տիեզերքիս

Աստղերը ձեզ խաղալիքներ

Link to post
Share on other sites

Մեծերն Շիրազի մասին

... Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհիբանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է:

Արշակ Չոպանյան

Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:

Ավետիք Իսահակյան

Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ, նրա ձայնըսփյուռքում սրտեր կգրավե... Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական ևնկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է:

Լևոն-Զավեն Սյուրմելյան

Շիրազ մեծ տաղանդ մըն է: Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Շիրազ թանկագին հոգի մըն է, եսշատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք: Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվհամարենք անոր հետ ծանոթ ըլլալ:

Վիլյամ Սարոյան

Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնումէր Խաչատուր Աբովյանի վերքը: Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որիանունը քնքշություն է: Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան:

Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ:

Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայիկենդանի ոգին, «աստվածային շունչը»:

Սուրեն Աղաբաբյան

Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ուծաղիկներ ենք փնտրում` մեր հիվանդ մարմինը բուժելու համար: Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելիբույր ունի և ապաքինող բաղադրություն:

Ռազմիկ Դավոյան

Նա, ժառանգելով իր ժողովրդի տաղանդի բանաստեղծական հատկանիշը, հասունացել է անյքան, լցվել է այնպես, ինչպեսԱրարատյան դաշտավայրի այն հարուստ վազը, որ հազվադեպ տեսակի է և իր արտասովոր ողկույզների նույնքան արտասովորշողշողումներով ժպտում է ամեն անցորդի ու չի հարցնում նրա ով լինելը:

Լևոն Բատիկյան

Link to post
Share on other sites

ՄՈՐՍ ԽՐԱՏԸ

Մայր իմ ասի,

Քեզ Գանգեսի

Արմավենին հարս բերեմ,

Թե՞ Եղևնին որ քո հարսի

Ողջ կյանքով քեզ համբյուրեմ:

-Չե՞, ոստոտ է օտար սերը,

Փշեր ունի եղևնին,

Վերջը սրվող իր փշերը

Խաբված սիրտդ կխաբի:

Արմավենին` արմավենուն,

Դու քո բարդուն բարևիր,

Հարս բեր իմ հայ խնձորենուն,

Դու մեր այգուց մի շեղվիր:

Արմենուհու կույս եմ ուզում

Որ չպոկվես նրանից,

Որ չպոկե իմ հայ լեզուն

Նա թոռներիս բերանից:

Արագիլը արագիլից,

Արծիվն արծվից է սերում,

Ճանճը` ճանճից,գայլը գայլից,

Վարդից է վարդն հարս բերում։

Բեր վարդուհու մի դեռ կոկոն

Դու քո ծնված անտառից,

Որ երբ հասնի քո երեկոն

Հավք չփախչի քո թառից…

Դեղձը միյայն դեղձենիով,

Եղևնով չեն պատվաստում,

Չարն է քանդում օտար գինով

Բնության կապն իմաստուն:

Թե սուրբ լիներ խառնասերը`

Վաղուց էին խառնվել,-

Շատ են խառնել մեր ազգերը

Շատ ցավեր են մեզ տվել…

Ես հայուհու հարս եմ ուզում,

Որ ծաղկի ազգն իմ տանից

Որ չպոկի իմ մայր լեզուն

Իմ թոռների բերանից…

Link to post
Share on other sites

ԾՆՈՂԱԿԱՆ ՍԵՐԸ

Ձյուն ձմեռ էր. կտուրն ելել,

Ձյուներն էի թափում ցած,

Քրտնել էի, շորերս հանել

Ու դեռ բարակ «մի շապկանց»՝

Ձյուներն էի թափում ցած։

Հանկարծ մայրս, երբ ինձ տեսավ՝

Հագիս բարակ մի շապիկ,

Ծնկին զարկեց, վայ-վույ ասավ.

- Ի՞նչ ես արել, իմ բալիկ.

Ու՞ր ես քրտնած շորորդ հանել,

Կապուտկել ես, իջիր ցած։

Բայց ես թափում էի ձյուները դեռ,

Ձյունի մեջ էլ քրտնած՝

Չէի ուզում իջնել ցած...

Այնինչ մայրս գոռում-լալիս,

Մեկ էլ տեսա՝ մտավ ներս

Ու դուրս բերեց բարուր բալիս,

Ասես կտրից ընկա ես.

Ու գոռացի մորս վրա,

Ա՜խ, չորանար թող լեզուս...

- Ու՜ր դուրս բերիր, նե՛րս տար իսկույն,

Մրսե՜ց, ներս տար մերկ որդուս։

Ու մայրիկս, մոտիկ գալով,

Փայփայելով իմ որդուն,

- Ախ, բալիկ ջան,- ասաց լալով,-

Մի՛ բարկանա վրաս դուն,

Չէ՞ որ դու էլ իմ բալիկն ես.

Նրա համար դուրս բերի,

Որ քեզ տեսնես, ինձ էլ խղճաս.

Դու էլ ի՛մն ես, ցա՛ծ արի...

Link to post
Share on other sites

Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ

Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:

Էն, որ ունի բարձր երկինք,

Էն, որ ունի կարմիր արեւ`

Յուր կապուտակ գլխի վերեւ.

Էն, որ ունի լեռն Ալագյազ`

Հավքերն` աշուղ, ջրերը` սազ:

Էն, որ տեսքով իր Սեւանի`

Մազերն արձակ ու գեղանի`

Նստած հարսի կնմանի:

Էն, որ ունի աշխարհի թագ`

Քանց թագավոր` Մասիս ճերմակ,

Ճերմակ Մասիս` սիրտը մրմուռ,

Գլուխը վեր` դրախտի դուռ:

Էն, որ ունի Մասիսն ի վար

Հին-հին բերդեր, վանքեր մթար,

Որ ավերակ, բայց դեռ դարեր

Լուռ կ'աղոթեն երկինքն ի վեր:

Էն, որ ունի Արազ, Տղմուտ,

Եւ ափերը մամռոտ ու մութ

Գերեզմաններն են պապերուդ...

Էն, որ Ղազբեկն ու Արագած`

Արտերու մեջ` ախպեր կանգնած`

Ձեռ կզարնեն գինով թասին

Ու կձայնեն մեր ՄԱՍԻՍԻՆ,

Թե` «Հե՜յ, բաբո, բավ չէ՞ մենակ

Պանդուխտ մնաս ամպերու տակ»...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...