Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

About Vahe Avetian

  • Rank
    Newbie
    Newbie
  • Birthday 08/23/1962

Previous Fields

  • Languages
    Armenian, Russian, English, Swedish
  • Age range
    46-55

Contact Methods

  • Website URL
    http://www.vernatun.org

Profile Information

  • Location
    Stockholm, Sweden

Recent Profile Visitors

13,691 profile views
  1. Բիզնեսն ամեն ինչից առաջ Մեզանում ծախում են բոլորը, ծախվում է ամեն ինչ: Սեմուշկա ես կարողանում կպցնել մի տեղից ու ծախել, սեմուշկա ծախող ես: Պերաշկի կպցնես մի տեղից, պերաշկի ծախող ես: Օրինապահ ես, օրենք ես ծախում, իրավապահ ես` իրավունք: Եթե կպցնես Թեղուտի տակի հանքերը, կամ ուրիշ տեղի, դրանք կծախես, եթե պետական պահուստային ոսկին` ավելի լավ: Աղջիկներ կարելի է ծախել արտասահման ու մայրուղիների եզրին, կամ երիտասարդ մայրեր, որոնք զավակ պահելու սուղ կարիքն ունեն անպայման, զավակն էլ ցրթված որևէ ավագ սերնդի մայրուղու վրա նախկինում նույն գործով զբաղված ու թոշակի անցած մայրիկի սիրասուն դեբիլից, որը հիմա ցենտր տղա է, ազգայնական, ավանդական ընտանիքով, գործով, մաշնով, շրջապատով, հարգանքով, բանով... Եթե կարող ես երկրիդ գույքը պարտքի անվան տակ ծախծխել, ով կխանգարի քեզ երբևէ, դու մենակ հենց այսօր փող բեր, գնանք կազինո ու պոռնկատուն, վաղվա մասին թող մտածեն վաղը ողջ մնացածները: Մեզանում ոչ ոք նման երաշխիք չունի այսօր: Քեֆ, Քեֆ մինչև վերջ... Կարող ես երկրիդ ամբողջ հարստությունն ու ապագան ծախել անարգել, ամեն ամեն ոք ու բան, բայց ամենափայփայած, համացեղային, տասնամյակներ հյուսած դարի անհաս բիզնես պրոյեկտը ցեղասպանությունն է: Հիմա հայերից գողացվում է մարտունակությունը, ապրելու տենչը, վստահությունն ապագայի, սեփական ուժի, հանաճարի, հաղթանակի, ինքնորոշման ու մնացյալ իրավունքի նկատմամբ, ու նախնյաց արյունի տեսքով հանվում է միջազգային բորսա` աճուրդի: Բիզնեսն ամեն ինչից առաջ 2014.04.24, Էդսբերգ
  2. [[Template core/front/statuses/statusContainer is throwing an error. This theme may be out of date. Run the support tool in the AdminCP to restore the default theme.]]
  3. Սիրելի ընթերցողիս Ընթերցողիս, որն ինձ մեղադրում է գաղափարներս տարածելու համար ինթերնետը չարաշահելու մեջ. - Հարգելի ընթերցող, Ենթադրում եմ, որ ձեզ վիրավորում է ոչ թե ինթերնետի իմ չարաշահումը, այլ խոսքի ազատությունն ընդհանրապես։ Դուք բոլոր հիմքերն ունեք կարոտելու սովետական հին, լավ տարիները (գուցե Այաթոլլահի Իրա՞նը) երբ իմ նմանին լռեցնելու համար կբավարարեր մեկ հեռախոսազանգ մոտակա կոմիսարին (կամ մոլլային): Ցավում եմ նոր իրականությանը հարմարվելու ձեր դժվարությունների համար։ Սակայն ամեն ինչ կորած չեմ համարում դեռ։ Հիշեք, որ իմ գրածը չկարդալու ազատությունն ունեք, այն, ինչ ես անշուշտ կանեի ձեր փոխարեն։ Կանխավ հայտնում եմ երախտագիտությունս, եթե այնուամենայնիվ շարունակեք կարդալ։ Անկեղծորեն ձեր խոնարհ ծառա և այլն, և այլն…
  4. www.pf-armenia.org Policy Forum Armenia MISSION STATEMENT Policy Forum Armenia (PFA) is an independent professional non-profit association aimed at strengthening discourse on Armenia's economic development and national security and through that helping to shape public policy in Armenia. PFA has a hybrid mission, operating as a think tank as well as an advocacy group. Its main objective is to offer alternative views and professional analysis containing innovative and practical recommendations for public policy design and implementation. Through its activities, PFA aims to contribute to the creation of an informed public and more effective and accountable government. PFA's main asset is its worldwide network of professionals and leaders in their respective fields, with dedication to Armenia. VISION We strive to build Armenia as a country and society where: Government is transparent and fully trusted by its subjects; Its main objective is the current and future well-being of citizens and nationals abroad; Its members are equally accountable before the law in the same manner as any other citizen of the country and have no direct commercial interests. Judiciary is free, fair, and incorruptible. Legislature is competent and respectable. Civil service is the most respected form of employment, because it provides an opportunity to serve the country and people, and is highly professional. Society has high standards of living; It is well educated, tolerant, and humane. Economy is at the frontier of progress and innovation, building upon the human capital of the Nation as a whole; It offers equal opportunities for everyone; It does not tolerate unfair competition and redistributes through efficient and fair taxation. Environment and responsible management of natural resources are essential to the survival of the State, and are key elements of well-being of future generations. Human rights are the most sacred set of values. Citizens of Armenia - Armenians, Yezidis, Greeks, Kurds, Russians, and others alike - are the most valuable asset of the State. Armed Forces are by far the strongest in the region by spirit and dedication of its men and women, by its advanced armament, and by significance of its mission to protect life, history, and culture. Diaspora and Armenia form a single entity, the Nation. Its stake in Armenia and Armenia’s development are recognized and encouraged; Its potential is fully internalized; Its members have dual Armenian citizenship. History is of essence. Future is where we aim. www.pf-armenia.org
  5. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գալիք՝ 2007 թվականի մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները հայտարարում եմ անօրինական ու նախորոք զեղծված ու քաղաքացիական անհնազանդությունս եմ հայնտում դրանց անցկացմանն ու ապագա խորհրդարանին, որը կառաջանա այդ ընտրությունների հետևանքով։ Անհնազանդությունս կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, որքան կտևի անձամբ իմ մասնակցության խոչնդոտումն այդ ընտրություններին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիների, որոնք նման ցանկություն հայտարարել ու չեն թույլատրվել մասնակցել։ Հայտարարում եմ, որ իմ դեմ լայնածավալ քաղաքական հետապնդում է իրականացվում հատկապես այդ նպատակով, որն է խոչնդոտելը վերադարձս հայրենիք, որը հանգելու է ներկա վարչախմբի անխուսափելի տապալմանը, քրեական հանցագործների պատասխանատվության ենթարկմանը, տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ու կորցրածի հատուցմանը։ Հայտարարում եմ, որ քաղաքական հետապնդումներն իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան տարբեր երկրներում, սովետական անվտանգության նախկին ու ներկա գործակալների միջոցով, ռուսական ներկայիս անվտանգության մարմինների վերահսկողության տակ: Հայտարարում եմ, որ այդ հանցավոր գործունեությանը մասնակից են ՀՅԴ - ն իր ածանցյալներով, եկեղեցական ու մշակութային անվանվող միություններն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները՝ բոլոր նրանք, ովքեր կույր ծառայության մեջ են անօրիանական իշխանությանը, զբաղված են դրանց դեմքերը լվանալով միջազգայնորեն, բայց լռում են երկրում իրականացվող ահաբեկչության վերաբերյալ, երկրի միակ տիրոջ՝ քաղաքացու նկատմամբ։ Ես իմ քաղաքացիական իրավունքով ու պարտականության գիտակցումով, ներկայիս վարչախմբին ու դրան ծառայող բոլոր կառույցներին ու անձանց, հայտարարում եմ քաղաքացիական պատերազմի սկիզբ։ Բոլոր տերություններին, որոնք համագործակցում են Հայաստանում գործող անօրինական վարչախմբի հետ և նպաստում դրանց օր անգամ ավել իշխանության գլուխ մնալուն համարում եմ մեղսակից հանցագործությանը և պատասխանատու հայ ժողովրդի առաջ։ Հայտարարում եմ, որ ջանք չի խնայվելու բոլոր պատասխանատուներին, հայ ու չհայ, ծնկի բերելու համար։ Հայտարարում եմ, որ հայ ժողովրդին նսեմացնողների, նրանց օրինական իշխանությունը խեղողների դեմ պատերազմում որդեգրած բոլոր մեթոդներն անխտիր, համարում եմ օրինական։ Վահե Ավետյան ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ հրամանատար 25. 02. 2007, Վաշինգտոն
  6. Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը Հայկական Ժամանակում հրապարակված մի հոդված, ԲԱԹ ՍԱՀԱՌՈՒՆՈՒ հեղինակությամբ։ Չեմ ճանաչում հեղինակին, ենթադրում եմ, որ կեղծանուն է, ինչ որ է, անկախ ամեն ինչից, ներկայացնում եմ եղբորս, կամ քրոջս, գաղափարական համախոհիս։ Հայաստանում բնակվողներին խնդրում եմ հաղորդել նրան սերս, խորին հարգանքս, աջակցությունս, եթե ճանաչում են անձամբ։ Որոշ աննշան վերապահումներով, ջերմիկ զրույցում, մի քանի րոպեում հարթվող մակարդակի, ստորագրում եմ հոդվածի տակ, որպես համակիր, աջակից, եղբայր, համաքաղաքացի։ Հոդվածը տեղադրված է www.independencearmy.org հանդեսում, վերլուծական հոդվածների ընտրանու մեջ, հնարավորինս ավելի մեծ քանակի ընթերցողի ուշադրություն հրավիրելու նպատակով։ http://www.bahnhofbredband.se/~wb642760/In...analitical.html Հայկական Ժամանակի և հեղինակի առաջին իսկ պահաջով, կհանենք հոդվածը հավաքածուից։ Մինչ այդ հրավիրում եմ մտքի հետ ծանոթանալու, բացարձակապես անկախ հեղինակի անձից, ով, ինչ լինելուց։ Ճշմարտության աղբյուրն անկախատեսելի տեղերից կարող է լինել… ՄԵԶ ՄԻ ԽԱՌՆԵՔ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ Հայաստանում չկա մի ռուսամետ, որը ոչ ռուսամետներին չհամարի արեւմտամետ, թուրքամետ, պարսկամետ եւ այլն: Այսինքն՝ ինքը, լինելով ռուսական կայսերապաշտության ծառան ու գործակալը, նույն կերպ դատում է ոչ ռուսամետների մասին, որ սրանք, իբր, եթե իր նման Ռուսաստանին չեն ծառայում, ապա անպայման մի ուրիշ երկրի են ծառայում: Ահա այս տխմար տրամաբանությունը դաշնակներին թույլ չի տալիս հասկանալ, թե ինչպե՞ս կարող էին ոչ ռուսամետ գործիչները նոյեմբերի 27-ի կեղծված հանրաքվեի նախօրեին քննադատել արեւմտյան որոշ դիվանագետների այն հայտարարությունները, որոնք ակնհայտորեն առնչվում էին մեր երկրի ներքին գործերին միջամտելուն: Եւ նրանք մեջտեղ են բերում «հակաարեւմտամետ արեւմտամետները» անհեթեթությունը: Ո՞նց, բա Հայաստանի «արեւմտամետները» չպե՞տք է բազեների կուռ շարքերով վազեին տիկին Էբոթի եւ պարոն Էվանսի նստավայրերը եւ բրիտանական ու ամերիկյան դրոշները ճոճելով՝ գոռային «կեցցե՛ հանրաքվեով բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից, հոկտեմբերի 27-ի խորհրդարանական սպանդից ու «Առագաստի» զուգարանակոնքային գլուխջնջխոցից «մեկ քայլ առաջ» կատարող քոչարյանական ժողովրդավարությունը»: Փալասի հոգեբանություն ունեցողների համար ազատական ժողովրդավարի դիրքորոշումը անըմբռնելի է: Անըմբռնելի է, քանի որ սեփական երկրի շահերն ու վարկը պաշտպանելու ձգտումն օտար է նրանց: Ի դեպ, հենց ժողովրդավար ամերիկացիներից, բելգիացիներից, դանիացիներից եւ մյուսներից պետք է օրինակ վերցնել՝ ինչպես պաշտպանել սեփական երկրի եւ ժողովրդի շահերն ու արժանապատվությունը: Հայ ժողովրդավարը դաշնակների եւ կոմունիստների հին ու նոր գործունեությունն ուսումնասիրելով է սովորել, թե ինչ չի՛ կարելի անել: Հայ ժողովրդավարը լավ է յուրացրել, որ որեւէ գաղափար որդեգրելիս պետք է առաջնորդվել նրա դրական եւ ո՛չ թե հակադրման լիցքերով, նրա կառուցողական եւ ո՛չ թե ավերիչ բնույթով, նրա մարդասեր եւ ո՛չ թե մարդատյաց էությունով, նրա բնական եւ ո՛չ թե արհեստական միտումներով: Հայտնի է, որ 19-րդ դարի վերջից ձեւավորվող հայ քաղաքական միտքը, օտար ափերում դեգերող կասկածելի բախտախնդիրների թելադրանքով մերժելով ժողովրդի ազատության բնականոն ուղիները, որպես հայ ժողովրդի «փրկության» միջոց, ընտրեց ներքին ու արտաքին անհաշտ հակադրությունների՝ արյունոտ հեղափոխության մարքսիստական տեսության տարատեսակները: Դաշնակներն ու կոմունիստները եղան ազգին կործանարար ուղիներ առաջնորդող նոխազներ: Այսօր հայ ժողովրդավարը հասկանում է, որ որեւէ նոր գաղափար յուրացնելիս չի կարելի կուրորեն տրվել այդ գաղափարին, որպես անսխալականության էտալոն: Ամեն մի նոր հնանում է, եւ քաղաքական գաղափարախոսությունների հետեւորդների խնդիրն է դրանք մշտապես թարմացնել նոր իրողությունների թելադրած միտումների եւ ժողովրդի ու երկրի զարգացման հեռահար շահերի ներդաշնակության ապահովմանը համապատասխան: Աշխարհը զարգանում է, առաջանում են նոր արժեքներ, նոր գաղափարներ, իրենց չարդարացրածներից ու սնանկացածներից ժողովուրդները հրաժարվում են, բայց դեռեւս ոչ մի ժողովուրդ չի հրաժարվել իր գոյության հիմքից՝ ազգային շահերից: Հայ ժողովրդավարը հասկանում է, որ պատմական դառը փորձը եւ ներկա բազմաթիվ իրողությունները հայ ժողովուրդին թելադրում են թոթափել իրեն կաշկանդող «փոքրի», «թույլի», «դատապարտվածության» եւ «կանխորոշվածության» ավանդական բարդույթները, հաղթահարել վախն ու կասկածամտությունը հարեւանների հանդեպ եւ խուսափել «պեշկայի» կարգավիճակով միջազգային հանրության կույր աղիքում հայտնվելուց: Այո, հայ ժողովրդավարն, ի տարբերություն ռուսամետի, ո՛չ մի «տեսլականում» չի հանդուրժի, որ իր ներկայությամբ որեւէ մեկը համարձակվի իր երկիրը կոչել «ֆորպոստ», ո՛չ մի «հանգրվանում» հացը չի խլի հայ մարդու բերանից՝ օտարի զինվորին կերակրելու համար, երբեք չի՛ համաձայնի որեւ օտար երկրի զիջել իր երկրի պետական սեփականության «ոչ մի թիզը», ո՛չ մի դեպքում թույլ չի տա իր երկրի շահերը մտցնել այլ երկրի շահերի «խողովակ»: Հայ ժողովրդավարը ո՛չ արեւմտամետ է եւ ո՛չ էլ հակաարեւմտամետ, նա ժողովրդամետ է, բոլոր ժողովուրդների իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցության, ազատ ժողովուրդների դաշինքի ջատագով: Հայ ժողովրդավարը արեւմտյան արժեքների հետեւորդ է եւ ո՛չ թե արեւմտյան որեւէ երկրի հետեւորդ: Եւ հայ ժողովրդավարը վստահ է, որ արեւմտյան ժողովրդավարության իրական ներդրումը բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի շահերից: Միմիայն արեւմտյան համակարգում է հնարավոր ապահովել Հայաստանի իրական անվտանգությունը, հայ ժողովրդի առաջադիմությունն ու արժանավայել տեղը աշխարհի ժողովուրդների շարքում: Միմիայն արեւմտյան ժողովրդավարության պայմաններում է հնարավոր առավել արդյունավետորեն ապահովել երկրում օրինականության հաստատման, տնտեսական զարգացման եւ բարեկեցության աճի խնդիրների դրական լուծումները: Ինչո՞ւ: Որովհետեւ արեւմտյան ժողովրդավարությունը, առավել քան որեւէ այլ քաղաքակրթական համակարգ, ձեւավորվում ու զարգանում է բնական ու բարոյական արժեքային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է հայ-ռուսական ներկա հարաբերություններին, ապա հայ ժողովրդավարը, չի կարող չտեսնել դրանց ներկայիս խեղումները: Եւ եթե նա մերժում է այդ խեղումները, ապա դա բխում է ո՛չ թե նրա «արեւմտամետությունից», «հակառուսությունից» կամ գազի գնի թանկացումից, այլ հայ ժողովրդի արմատական շահերը պաշտպանելու լուրջ մտահոգությունից: Ահա այս պատճառով է հայ ժողովրդավարը պահանջում վերանայել հայ-ռուսական վասալային ներկա փոխհարաբերությունները եւ դրանք կառուցել միմիայն առողջ, իրավահավասար եւ փոխշահավետ հարաբերությունների հիմքերի վրա: ԲԱԹ ՍԱՀԱՌՈՒՆԻ
  7. Ո՞վ եք դուք այ չեկիստա-թուդեյա-բոլշևիկյան թափթփուկ Կարդում եմ հայկական մամուլում տեղեկություն այն մասին, որ Սթոքհոլմում սկսել է ցեղասպանությանը նվիրված մի կոնֆերանս, որտեղ ելույթ կունենան հարգարժան բազում հայ ու թուրք գիտնական ու արժանապատիվ այլ անձիք, շվեդական ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Ինձ իհարկե համարելով չեչեն, երբևէ չեն հրավիրում նման վայր վերջերս և դա նրանից չէ, որ մարդիկ քաղաքավարի չեն։ Ես ինքս եմ բազմիցս ցույց տվել, որ չեչեն եմ ու մուսուլման ու ասել էլ եմ ենթադրում եմ մի երկու անգամ էլ, երբ տեսել եմ քրիստոնեաներին խոզություն անելուց։ Մի անգամ փորձել եմ ապտակել մի արտաքին գործերի նախարար, բարեբախտաբար թիկնապահ տղերքը ձեռքս բռնեցին, ինսիդենթը արտաքնապես հանդարտվեց, շնորհակալություն երիտասարդներին և ներողություն վատ պահելաձևի համար։ Վստահեցնում եմ, միշտ ամաչում եմ երիտասարդներից, երբ խուլիգանություն եմ անում։ Տարեցներից՝ երբեք։ Ինչ որ է. բնական է, որ թերթերից եմ իմանում Սթոքհոլմում ընթացող կոնֆերանսների մասին, որովհետև իրականում ոչ ես եմ հետաքրքրված պարոններով, ոչ պարոնայք իմ ներկայությամբ։ Ներկայությամբ հետաքրքրված չեն, բայց ինձնով շատ, որովհետև այդպես է պահանջում չեկիստական ներքին կանոնագիրքը. ըստ որի մեկուսացվում է յուրաքանչյուր մեկը, որ ինքնուրույն մտածելու հայտ է ներկայացրել, որովհետև դա հենց այն բանն է, ինչ հայերին չի կարելի արդեն հազար տարի։ Պարզվում է, որ էս մարդիկ մեր մտածելուց ավելի են վախենում, քան ինքներս, պարզապես չենք հասկացել դեռ, նոր ենք ստրկությունից զարթնում, կամ դեռ բոլորս չենք հասկանում, բայց մոտ է ժամանակը, չեմ կասկածում։ Էս կոնֆերանսները հետաքրքիր չեն, որովհետև արդեն վաղուց գիտենք, թե ինչ է ասելու Վահագն Դադրյանը օրինակ։ Փառք ու պատիվ իրեն, բայց արդեն գիտենք։ Ամենաշատը, որ կարելի է ակնկալել, հարկավ այն է, որ այս անգամ էլ ասի, որ ցեղասպանությանը մասնակից են եղել Թուրքիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Անգլիայից բացի, նաև Ֆրանսիան ու Բուրկինա Ֆասոն, որովհետև նրանց պետական արխիվներն էլ է քանդել անդադրում պապին և կրկին ասում եմ՝ փառք ու պատիվ իրեն, բայց այդ ամենը կկարդանք հերթական գրքում մի ամսից։ Մնացյալ հայ գիտնականները կկրկնվեն նույնպես ու նրանց գրքերն էլ կան բազում, այնպես որ էլի հետաքրքիր չէ։ Թուրքական կողմը կներկայացնի պետական տեսակետը իհարկե, որովհետև դա է պետական պաշտոնյայի աշխատանքը. պետական տեսակետ ներկայացնելը, բայց այդ ամենը տպվում է թերթերում ու վխտում ինտերնետում։ Բացի այդ կարող եմ զանգահարել պարզապես թուրքական դեսպանատուն, զրուցել դեսպանի հետ ու նա սիրով, մանրամասն կբացատրի տեսակետն ու բոլոր նրբությունները։ Ո՞վ մնաց տակը։ Շվեդական ու հայկական կազմակերպությունների հարգարժան ներկայացուցիչները։ Սրանք իհարկե հետաքրքիր են շատ, բայց ուսումնասիրել եմ արդեն բազում տարի, այդ պատճառով հետաքրքիր չէ կոնֆերանսը, բայց կասկած չունեմ, որ հայրենակցիս կհետաքրքիր և ուսումնասիրության տասնամյակների նյութ կա այստեղ։ Էս թայֆեն հիմնականում սոցիալ դեմոկրատ-կոմունիստ մուտիլովչիկների բանդան է, որը վարում է թագավորությունում ինտեգրացիոն ծրագրերն ու գրպանում միլյարդներ։ Դա գաղտնիք չէ թագավորությունում այլևս, գրվել է բազմիցս կարտելի մասին ու բարեբախտաբար այս երկրի պատմությունը ցույց է տալիս, որ ունեցել են դժվարություններ միշտ, բայց մտածել են ինչ որ ժամանակ միասին, լուծել են ու գնացել առաջ։ Հիմա այդ ժամանակն է կարծես, հասարակությունը տեղեկացված է արդեն ֆենոմենի մասին, մտածում են քննարկում։ Մտածելն այստեղ խրախուսվում է, իհարկե, եթե ծայրահեղ ազատության չես բերում սահմանը, այն ինչ իմ հետ պատահեց, որովհետև ես անկշտում չեչեն եմ, այդպիսին է ինձ կրթել սովետական միությունը՝ ներողություն։ Հուսով եմ կուղղվեմ երբևէ, մնացեք հույսով, իսկ մինչ այդ անցնեք այս թափթփուկի մնացյալ մասին, որն իրեն հայ է անվանում ու հայտարարում, որ հայկական կողմ է ներկայացնում։ Սրանք Հայաստան-Պարսկաստան-Լիբանան-Սիրիաներում սարքաց բոլշևիկ-չեկիստ-թուդեյ-հնչակ-դաշնակներն են, վերափոխված սոցիալ դեմոկրատի ու կոմունիստի Շվեդիայում, որովհետև դրա դիմաց ստանում են պիցայանոցների ու շուկայում կարտոլ ու թուրքական բանջարեղեն ծախելու արտոնագիր, մանր մունր ծառայությունների համար, որոնցից մեկն է, հենց էս կոնֆերանսը։ Լպիրշությունը հասել է նրան, որ էս չեկիստաբոլշևիկյան թափթփուկի մնացուկը, թուրքերին խելք է սովորեցնում, մարդու իրավունքների տեսակետից, դատապարտում ազգային փոքրքմասնությունների հետապնդումը, Օջալան բան ու սին են բոլոր հայտարարությունները, որ թուրքերը ունեն լավ դիվանագիտություն, որովհետև ցանկացած տեղեկացված պետական պաշտոնյա կասեր, եթե դիվանագիտություն ունենային իրականում. - տո ո՞վ եք դուք այ բոլշևիկյան թափթփուկ։ Մի հատ ձեր Բյուզանդի փողոցին նայեք, մի հատ ձեր բանտերը նայեք, մի հատ ձեր ընտրությունները հիշեք, մի հատ ծեծ ու ջարդը, նվաստացումը, կեղեքումը հիշեք, թալանը ձեր երկրում հենց հիմա ընթացող։ Ո՞վ եք դուք այ քաքլաններ, որ քննադատեք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը մի երկրում, որը հսկողության տակ է պահում մի քանի տասնյակ միլյոն խավարամիտ վայրագ, ինչպիսին դուք (մենք) ենք։ Միթե՞ երբևէ բառ եք արտասանել մարդու իրավունքները Հայաստանում պաշտպանելու համար։ Վերջապես մենք վայրագ մուսուլման ենք, իսկ դուք պայծառ քրիստոնեա. ե՞րբ եք տեսնելու սեփական գերանը։ - Մենք շվեդացիներ ենք և միջազգային հանրության տեսանկյունից ենք նայում մարդու իրավունքների խախտումներին Թուրքիայում, կապված ձեր երկրի անդամակցության հետ եվրոպական միությանը. կճվա իհարկե բոլշևիկյան աբորիգենների ֆալանգը։ Պատասխան չի հնչի նման հայտարարությանը կոնֆերանսում, չի նախատեսված։ Այդ պատճառով չի հրավիրվում նման վայրեր Հայաստանի քաղաքացին, բայց միթե՞ կարիք ունի ներկա լինելու որևէ կոնֆերանսի, որպեսզի գրի այստեղ. - Ո՞վ եք դուք այ շվեդացի ու միջազգային բոլշևիկ թափթփուկ, որ թուրքերի հետ սեփական հարաբերությունները ճշտելու համար օգտագործեք իմ ցեղական արյունը, որպես խաղաթուղթ։ Ո՞վ եք դուք 377;յ չեկիստա-թուդեյա-բոլշևիկյան թափթփուկ, սեփական քաղաքացիությունը Հայաստանում երբևէ չպաշտպանած, որ ներկայացնեք Հայաստանը։ 2005-11-16, Սթոքհոլմ
  8. Ստելը քրեապես հետապնդելի է Եվրոպական Միությունում, Միացյալ Նահանգներում ու աշխարհի մնացյալ վայրերում գտնվող բոլոր հայերը, ովքեր քաղաքական ապաստան են խնդրել, պախարակել հայրենիքը, ռեժիմն անվանել մարդակեր, բոլոր նրանք, ովքեր հետապնդվել են, բռնաբարվել, կեղեքվել, սպանվել, թալանվել ու այդ մասին թողել վկայություն իրավաբանական փաստաթղթերում իրենց գտնված երկրներում ու չեն բողոքում ինքնահռչակ նախագահ Ռոբերթ Քոչարյանի այցերի կապակցությամբ իրենց ներկա երկրները, և հայտնում այդ մասին իրենց համապատասխան կառավարություններին, հանցագործներին երբևէ երկիր թույլ չտալու պահանջով, ստախոս սրիկաներ են, սեփական երկիրը վարկաբեկելու գնով ողորմություն աղերսող մուրացկաններ, և քրեական հանցագործներ, որոնք ստել են, նախորոք ստորագրելով մի փաստատուղթ, որ հասկանում են, որ ստելը քրեապես հետապնդելի է։ 2006-02-09, Սթոքհոլմ --------- ԱԽՊԱՐ, հավասար է ԳԵՂԱՑԻ, հավասար չէ ՔԱՂԱՔԱՑՒ ԳԵՂԱՑԻ չեմ անվանել երբեք գյուղում ծնվածին։ Իմ ճանաչած «ամենաքաղաքացին» հայերիս մեջ, ծնվել է Լոռու դսեղ գյուղում։ ԳԵՂԱՑԻ լինելու հավասարաչափ հնարավորություն ունի յոթ պորտ Երևանում ծնվածը։ ԳԵՂԱՑԻՆ հոգու վիճակ է, այն որ ուղիղ հակառակն է ՔԱՂԱՔԱՑՈՒ հոգու վիճակին։ ԱԽՊԱՐ ասելով երբևէ նկատի չեմ ունեցել Հայաստանից դուրս ապրող հային։ ԱԽՊԱՐ է նա, ով ասում է հայ եմ, բայց հայաստանցի չեմ։ ԱԽՊԱՐ է նաև նա, ով Հայաստանում չծնված, կամ չապրող հային, չի համարում հայաստանցի։ Իմ ճանաչած ամենահայստանցին այսօր ապրողներից Արա Բալիոզյանն է, որը ծնվել է Աթենքում, կրթվել Իտալիայում, բնակվել Կանադայում։ ԱԽՊԱՐԸ հոգու վիճակ է, որը ուղիղ հակառակն է ՔԱՂԱՔԱՑՈՒ հոգու վիճակին, և հոմանիշը ԳԵՂԱՑԻՈՒԹՅԱՆ։ 2006-01-04, Սթոքհոլմ
  9. Թույլ տվեք ներկայանալ՝ www.vernatun.org Վահե Ավետյան
  10. Hayastan,I wrote a letter to the president of Armenia.I don't know if it will be shown on his site. Impression was that yowrite and it is pdating automaticaly. It dosn't happen. I hope fturepresidency will not fear the imployer - the citizen.I whant to share my poiny of vew with you. I do respect as allways yourfreedom to not like what i write with one condition. Respect my rightto think and speack.Haregeli paron Nakhagah,Es hiatsats chem dzer nakhagahutjamb, isk Raffi Hovhanisyani@ntrtjunnerin chmasnaktsel@ hamarum em dzer nakhagahtjan verjinkhoshor [email protected] linelov handerdz, chem karogh chkhostovanel, vor dzez hnaravor pokharinogh@ karogh e kortsanel [email protected] em, vor duq hima amen inch anum eq dran npastelu hamar.Dzer opponent@ tsanot che indz, sakajn anhangstatsnum e ajn, vor ajs mardn ir hor urvakanov e uzum darnal nakhagah,isk ajd urvakanits azatvelu hamar menq zohel enq mer @nkernerin u harazatnerin, inqners zohel enq mez u inch - inch patjarov uantramabanoren voghj enq mnatsel, vtangel enq kjanqners, qajqajel enq tntestjuunners u @ntaniqners.Artagakhtel enq, zrkanqner krel hajreniqum.Dzer karavarutjan mnal@ anhrajesht e vorovhetev kankhateseli e ajn patjarov, vor menq dzez janachumenq erkar tariner, nujnisk ete djgoh enq.Inch en berelu oponentner@ arden hajtni e. Hajtararum en.Kartsum em, vor nman pajmannerum lav e, vor dzer ishkhanutjun@ sharunakvi.Chnajats karavarman anhajoghtjunnerin, duq ev varchapet@ arel eq patmakan hajtararutjun joghovrdi ajaktsutjun@ khndrelovkasharakerutjan dem pajqarum, vor@ nujn mardu iravunqneri pashtpanuutjunn e.Da patmakan koch e juraqanchjurin, sepakan iravunqner@ pashtpanelu masin. Joghovurd@ kartses antarber e. kartsum em hjutsvats ekamazurk, baits da erkar tevel chi karogh. Spasel e petq.Vat eq batsatrum kartsum em.Stepan Demirchyani tim@ galis e ajd pajqari dem pajqari qarozov.Bats togheq bolor dzerbakalvatsnerin. Duq nakhagahakan nerman iravunq uneq.Mi dzerbakaleq voch meki minchev qvearkutjun ev hajtarareq ajd masin.Inchpes cheq tesnum, vor aveli eq metsatsnum anhandurjoghakanutjun@dzer nkatmamb, mardkants dzerbakalelov, nujnisk ete khuliganner en.Togh khuliganner@ mi qani or el azat mnan.Es chem kaskatsum, vor dzebakalvatsnern iskapes khuliganner en.Dermirchyani (ete shurjn en ir hor barekamnern u shrjapat@) evSargsyani (sa el ir eghbor hishatakov e galis) shurjn eghats mardikamenajn havanakanutjamb khuliganner en.Tarakusanq e arajatsnm miajn Raffi Hovhannisyani ev vorosh mtavorakantjan@[email protected] kartsum en, vor ajs mardkants ishkhanutjan berelov karavareluhnaravorutjun kstanan - naiv en. Nakhkinum el en eghel - apatsutsvats epatmutjamb. Shat khelatsi hetevabar azniv mard@ voch mi pashtpanutjnchuni srikajits. Voch ajn patjarov, vor qajutjan pakas uni,aznvutjunn inqnin qajutjun e mezanum - tget srikan misht apakanutjan@ntrutjan lajn hnaravorutjn uni. azniv mard@ misht shpotetsvelu e,vorqan el khelatsi lini.Srikanerits pashtpanvelu miak dzev@ batsardzak chhamagortsaktsutjnn e.Zarmanum em voch te ajn patjarov, vor kartsum em, vor dzez petq eajaktsen, ajl vor Demirchyanin en ajaktsum.Khoseq ajd mardkants het paron nakhagah. Ajsor dzezanits djgoh ev"@ndimutjan@" masnakits azniv mardik kan. Khoseq nrants het azniv evazniv pataskhanner ev ajaktsutjn kstanaq.Es vstah em, vor duq karogh eq haghtel. Khoseq joghovrdi het. Aveli shat khoseq. Qich eq khosum.Es dzez tsankanum em hajoghutjun ev azniv haghtanak.Dzez darnatsnelu pordz chem anum. Qnnadatum em, u kartsum em, vor nerka pahin da amenaogtakarn e.Es dzer bolor anhajoghutjnnerin indz masnakits em hamarum. Ete dzez chi hajoghvel irakanatsnel inch vor ban, indz el chi hajoghvelkam stipel, kam hordorel, kam ognutjun arajarkel.Harganqnerov,Vahe Avetian
×
×
  • Create New...