Help - Search - Members - Calendar
Full Version: Հայ երգանի 2.
Hayastan Armenian Forum > General discussions > Literature

Unregistered - M
Վերցված է "Անմոռաց երգեր" գրքից: ©

Ցանկ`
1. էջ
1. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ
2. ԴՈՒ ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՍՏՂ
3. ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ
4. ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ
5. ՀԱՅԻ ԱՉՔԵՐ
6. ԿԱՐԻՆԵ
7. ՀԱՅԱՍՏԱՆ
8. ՋԱՆ ԵՐԵՎԱՆ
9. ՍԵՎԱՉՅԱ
10. ՔԱՐԱՎԱՆ
11. ԵՐԵՎԱՆ
12. ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ
13. ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ
14. ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏ ՀԱՅ ԱՂՋԻԿ
15. ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ
16. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ
17. ԻՄ ԼԱՎ, ԻՄ ԼԱՎ
18. ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻ
19. ԿՌՈՒՆԿՆԵՐ
20. ՍԵՎ ԱՉՔԵՐՈՎ ԱՂՋԻԿ
21. ՄԱԽՄՈՒՌ ԱՂՋԻԿ
22. ՈՐՏԵ՞Ղ ԳՏՆԵՄ ՔԵԶ

2. Էջ
23. ՏԱՎԻՂ
24. ԱԶԳ ՓԱՌԱՊԱՆԾ
25. ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ
26. ԻՄ ԵՐԵՎԱՆ
27. ՍԻՐՈ ԵՐԳ
28. ՉՔՆԱՂ ԵՐԱԶ
29. ԳՅՈՒՄՐԻ-ԼԵՆԻՆԱԿԱՆ
30. ԼԻՐԻԿԱԿԱՆ
31. ԱՇՆԱՆ ԵՐԳ
32. ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ
33. ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐԸ
34. ԿԻԼԻԿԻԱ
35. ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ
36. ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆ

(շարունակելի)
BIBAR
1. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Խոսք` Միքաել Նալբանդյանի,
Երաժշտ.` Բարսեղ Կանաչյանի

Մեր հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար.
Յուր որդիքը արդ կանչում են
Ազատ անկախ Հայաստան:

Ահա' եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի.
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:

Նայիր նրան, երեք գույնով
Նվիրական մի նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց, երանի` որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Unregistered - M
2. ԴՈՒ ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՍՏՂ

Խոսք` Գ. Բանդուրյանի
Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Ինչ-որ մի լույս ցոլցլաց երազիս մութ խորքում,
Զարթնեց մի այրող կարոտ իմ հոգում:
Վեր թռա ես գիշերվա կեսին,
Դու եկար ինչպտես տեսիլ:

Ինձ փարվեցիր զղջումով ու իջար ծունկի,
Շողաց մի մոլոր կաթիլ արցունքի:
Սիրտդ լի էր զղջումով մի լուռ,
Ինձ տվիր անուշ մռմուռ:

Քեզ գրկեցի ներումով ու համբույր բաշխեցի,
Բայց դու մի աստղի նման մարեցիր,
Եվ ընկար ցած երկնքից սիրուս,
Ինձ թողած ինչ-որ մի հույս...
BIBAR
3. ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

Խոսք և երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբուն երկիր:

Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի զարկն եմ քո բազկի,
Ես մի շյուղն եմ քո հասկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:
Unregistered - M
4. ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ

Խոսք` Մ. Մեծարենցի
Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտումը ինձի նըվիրեցիր,
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտումը ինձի նըվիրեցիր,
Խանդաղտանքներ ալ հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ,
Ուր դողաց սիրո սառսուռն, անցավ
Ու թովանքը հուր, հուր քո համբույրին,
Քո հուր համբույրին:

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգին, հեգ հոգին,
Ըզգաց սրտիդ հուրն արծարծուն,
Հուրն արծարծուն ու մետաքսե ուղի մը զիս,
Ուղի մը սիզ, սեր ծաղիկին տարավ ածուն,
Հոն ժպտեցավ կյանքը ինձի, ժպտեցավ
Հմայլքներու հույլովն անցավ, հույլովն անցավ,
Եվ ուրվական մը, կասկածի ուրվական,
Անոր մոտեն երբեք չանցավ:
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտումը ինձի նըվիրեցիր
BIBAR
5. ՀԱՅԻ ԱՉՔԵՐ

Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,
Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել-տարել:

Լույսի լճակ`
Աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք
Այսպես խնդուն:

Հայի աչքեր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջվող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:

Հայի աչքեր` ջահեր հույսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացվել է դուռն արշալույսի`
Շողով լցրել երկիրը մեր:
Unregistered - M
6. ԿԱՐԻՆԵ

Խոսք` Վ. Հարությունյանի
Երաժշտ.` Ա. Այվազյանի

Մեր երկրում ազատ ու ուրախ,
Ուր գարունն է միշտ բուրում,
Դու ծաղկել ես շողշողուն,
Կարինե,
Իմ երկրի քնքուշ ծաղիկ:

Քո հայացքը գեղատես,
Քո հասակը բարդու պես,
Եվ խոսքերդ սրտակեզ,
Կարինե,
Արեվոտ, պայծառ աղջիկ

Կարինե, Կարինե,
Քեզ համար եմ հորինել
Իմ այս երգը սիրավառ,
Դու իմ Կարինե:

ԹեТ գործի մեջ, թե կյանքում
Դու կրակ ես փոթորկուն,
Եվ չունի դադար ու քուն,
Կարինե
Ով քեզ մի պահ տեսնի:

Սիրտդ մեծ է, սերդ` խոր,
Եվ ուղին քո` լուսավոր,
Ողջ աշխարհը ամեն օր,
Կարինե,
Թող ինձ հետ քեզ գովք ասի:

Կարինե, ԿարինեЕ
BIBAR
7. ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք` Հ. Ղուկասյանի
Երաժշտ.` Ա. Այվազյանի

Իմ երկրի վրա շողում է սարը Արարատ,
Եվ խաղողը մեր ժպտում է քաղցր ոսկեհատ:
Փայլփլում է մեր Սևանը, լույս տալիս անվերջ,
Ու ծաղկում է Երևանը, իմ քաղաքը պերճ:

Թնդա՛ զվարթ, իմ երգ վարար,
Անցի՛ր աշխարհն արար,
Դու իմ սրտից թևեր առար,
Շողա՛, դալար իմ բուրաստան,
Ծաղկած իմ այգեստան,
Արևաշող իմ Հայաստան:

Քաջագործ են ջահելները,
Մեր գարունն են թանկ,
Իմաստուն են ահելները,
Փառքն են ու պարծանք.
Ալվան վարդ են ծաղիկները,
Սերն է իմ վկա,
Ով տեսնի հուր աչիկները,
Էլ հանգիստ չկա:

ԹնդաЕ

Դաշտերում ուրախ հնչում է
Երգը անսպառ,
Թասերում կարկաչում է
Գինին ոսկեվառ.
Կուռ պողպատ է մեր երկիրը,
Հողը` ծաղկավետ,
Աստղափայլ են երգն ու գիրը,
Ռուսիան է մեզ հետ:

ԹնդաЕ
Unregistered - M
8. ՋԱՆ ԵՐԵՎԱՆ

Խոսք` Հ. Ղուկասյանի
Երաժշտ.` Ա. Այվազյանի

Երևանում տոն է` թող բոլորը գան,
Օդը հրաշալի է, ջուրն անմահական,
Նա մի բուրաստան է,
Վեհ ու ձյունաթագ
Մեր Մասիսների սուրբ
Վառ հայացքի տակ:

Հե՜յ, ջան, Երևան,
Մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան,
Դու իմ Երևան

Չի ապրել կյանքում` ով գեթ իր երազով,
Չի տեսել աստեղն ու մեր ծաղկունքը զով,
Իսկ մեր աղջիկները` սերն է իմ վկա,
Ով նրանց տեսնում է` էլ հանգիստ չկա:

Հե՜յ, ջան, ԵրևանЕ
BIBAR
9. ՍԵՎԱՉՅԱ

Խոսք` Հ. Ղուկասյանի
Երաժշտ.` Ա. Այվազյանի

Աստղը շողաց մով գիշերվա,
Շողը ընկավ մազերիդ,
Պարն սկսվեց, իսկ ես գերված
Քեզ եմ նայում, նազելիս:

Ախ, պարիր, սև աչերով աղջիկ,
Մի վառիր անհույս սիրով, աղջիկ,
Ախ, պարիր, դափն է ձեռքիս, այ աղջիկ,
Չի մարի թափը երգիս, հայ աղջիկ:

Դու սևաչյա հայ աշխարհի,
Ես էլ երգիչ սիրահար.
Սերդ թեկուզ սիրտս վառի,
Ես պիտ երգեմ քեզ համար:

Ախ, պարիրЕ

Չեմ վախենում սև աչերից.
Իմն էլ են սև, ահ չունեմ,
Շատ եմ վառվել ես քո ձեռից,
Բայց կտեսնես` մահ չունեմ:

Ախ, պարիրЕ
Unregistered - M
10. ՔԱՐԱՎԱՆ

Խոսք` Վ. Հարությունյանի
Երաժշտ.` Ա. Այվազյանի

Անապատով անափ, անծիր,
Իմ քարավան, քայլիր, անցիր,
Դեպի երկիրն հավետ գարնան
Դու տար, ինձ տար, իմ քարավան:

Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող խնդության
Արտասուքս հոսե:
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև`
Դեպ Հայաստան:

Այնտեղ հնչում են երգ ու պար,
Ծաղկում են ճոխ արոտ ու արտ,
Եվ հայուհի մի արևոտ
Իմ դարձին մնում է կարոտ:

Բացվիր իմ դեմЕ

Ակմտեղ Հրազդանն է կարկաչում,
Պանդուխտներին տուն է կանչում,
Ահա գալիս եմ կարոտած,
Իմ հայրենիք, քո գիրկը բաց:
BIBAR
11. ԵՐԵՎԱՆ

Խոսք և երաժշտ.` Աշոտ

Գեղաքանդակ քո շենքերն են բարձրացել,
Քարիդ անգամ շունչ են տվել, Երևան,
Հայոց հողի ջահել սիրտն ես դու դարձել,
Լցվել հազար բերք ու երգով, Երևան:
Հայոց հոգու գանձերով վառ, Երևան,
Դու կմնաս հավերժ անմար, Երևան:

Աղբյուրներիդ զանգակներն են սառնորակ,
Որ գալիս են մեր Սևանից կապուտակ,
Քո քարերին բացվել են վարդ ու մեխակ,
Փառքդ եմ երգում, իմ նոր, պայծառ Երևան,
Քեզ հազար փառք, իմ նոր, իմ մայր Երևան,
Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երևան:

Մասիս սարը քեզ նայելիս ցնծում է,
Ետ նայելիս սգում և արտասվում է,
Հեռու ընկած պանդուխտի պես թախծում է,
Լույս է ուզում մեծ կարոտով, Երևան,
Քո շինարար որդուն մատաղ, Երևան,
Բարով հասնես մինչև Արաքս ու Սևան:

Գուսան Աշոտ, Երևանը գարուն է,
Գիշերները աստղերի ծով է, փայլում է,
Ով տեսնում հազար անգամ տարվում է,
Բուրաստան ես անուշ հոտով, Երևան,
Քեզ հազար փառք, իմ նոր, իմ մայր Երևան,
Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երևան:
Unregistered - M
12. ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ

Խոսք և երաժշտ.` Աշոտ

Ես ձեր լեռների սարվորը դառնամ,
Աղավնաձորով սարը բարձրանամ,
Ոտքերս թրջեմ արծաթի շաղով,
Յար, գովքդ ասեմ, հազար մի խաղով:

Քո սերը երգեմ քաղցրիկ,
Սարերում բարձրիկ,
Ուրախ, երջանիկ

Երգերով արի, խաղերդ առնեմ,
Քո սիրով լեցուն տաղերդ առնեմ,
Կապույտ երկնքից քեզ վրա ցողված,
Թուխ-թուխ մազերիդ շաղերը առնեմ

Ծուփ ծով են դարձել արտերը բերքի,
Մեղմ օրորվում են հասկերը բերքի,
Ամեն սարի մեջ, ամեն արտի մեջ,
Հնչում են ուրախ երգերը բերքի:

Իմ ջահել սրտինք գարունք ես տալիս,
Իմ խաղ ու տաղին ակունք ես տալիս,
Գուսան Աշոտը քո գովքն է առնում,
Ձմեռն էլ գարնան բուրմունք ես տալիս:

Քո սերը երգեմЕ
BIBAR
13. ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ

Խոսք և երաժշտ.` Աշոտ

Հազար նազերով յար, հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ,
Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել,
Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել:

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել,
Ծաղկանց ցոլերով մազերդ թացել,
Մազերիդ բույրը հեռվից է գալիս,
Զեփյուռը բերում, սրտիս է տալիս:

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Երբ քո հայավքը երկնին ես հառում,
Վառ աստղերն ասես նոր լույս են առնում,
Քո ձայնն են առնում հավք հովերը`
Ախ, երբ կառնեմ ես քո մատաղ սերը:

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Սարից է գալիս էս առվի ջուրը,
Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը:
Աշո՛տ, թե կարաս քե երգ ու հանգով
Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով:
Unregistered - M
14. ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏ ՀԱՅ ԱՂՋԻԿ

Խոսք` Գ. Բորյանի
Երաժշտ.` Գ. Արմենյանի

Ճամփի միջին կանգնել եմ,
Կանգնել եմ, մոլորվել եմ,
Շորորալեն դու անցար,
Անցար էլ ետ չդարձար:

Արի, արի նազով աղջիկ,
Եղնիկ դու մեր սարերի,
Ախ, իզուր, իզուր մի տանջիր,
Դու իմ հպարտ հայ աղջիկ:

Ոչ գնում ես, ոչ գալիս,
Ոչ էլ բարև ես տալիս,
Բայց աչքերիդ սև ծովում
Ում պատկերն է շողշողում:

Արի, արիЕ

Գիշերն է զով լուսնկա,
Այս աստղերը մեզ վկա,
Ուր էլ գնաս, ետ կգաս,
Իմն ես, իմն էլ կմնաս:

Արի, արիЕ
BIBAR
15. ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ

Խոսք` Ս. Կապուտիկյանի
Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

1.Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ,
Անցնում եմ իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տեղերում իսկ
Քե՜զ եմ փնտրում կարոտով:

Ասում են, թե մոռացել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես,
Մոտս թողել քո հոգին:

2.Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է, որպես երդում
Անունդ իմ շուրթերին:

Ասում են, թե ինձ դավել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին:

3.Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կանգնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն:
Unregistered - M
16. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Խոսք` Գ. Սարյանի
Երաժշտ.` Խաչատուր Ավետիսյանի

Կանաչները արթնացան,
Դարձան ծառերը ծաղկուն,
Ծիծեռնակներ ետ դարձան,
Արագիլներն եկան տուն:

Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն:

Ամառն եկավ խանդավառ,
Մրգեր կախեց ծառերին,
Արտերն հնձեց անհամար,
Արև փռեց սարերին:

Իսկ դու, արդյոքЕ

Եկավ աշունը,
Աշունը տրտում,
Կգա և ձյունը,
Կարոտն իմ սրտում:

Իսկ դու, արդյոքЕ
BIBAR
17. ԻՄ ԼԱՎ, ԻՄ ԼԱՎ

Խոսք` Գ. Սարյանի
Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Շրջում եմ ես տրտում,
Քո պատկերն իմ սրտում,
Քո խոսքերն իմ մտքում,
Իմ լավ, իմ լավ:

Տես, գարուն է կրկին,
Ծաղկեց դաշտն ու այգին,
Այնտեղ է քո հոգին,
Իմ լավ, իմ լավ:
Ախ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր,
Դարձել եմ ես տխուր,
Ախ, իմ լավ, իմ լավ

Ծաղկունքը դաշտերում,
Քո բույրերն են բերում,
Քո համբույրն են բուրում,
Իմ լավ, իմ լավ:

Հովերը պարտեզում
Ծաղկանց հետ են փսփսում,
Քո մասին են խոսում,
Իմ լավ, իմ լավ:
Ախ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր,
Դարձել եմ ես տխուր,
Ախ, իմ լավ, իմ լավ

Շրջում եմ ես տրտում,
Քո պատկերն իմ սրտում,
Քո խոսքերն իմ մտքում,
Իմ լավ, իմ լավ
Е
Unregistered - M
18. ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻ

Խոսք` Լ. Դուրյանի
Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Հարսի նման ճերմակ հագար,
Ծաղկած բալենի,
Կարծես հույսի ճամփով եկար,
Իմ հույս բալենի,
Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ,
Իմ քույր բալենի:

Ախ, ուզում եմ դողալ քեզ պես,
Հարսնաքողի տակ,
Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ,
Իմ քույր բալենի:

Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով:

Դու ինձ հիմա շատ ես նման,
Քո բույր ու նազով,
Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով:

Ախ, ուզում եմЕ
BIBAR
19. ԿՌՈՒՆԿՆԵՐ

Խոսք` Լ. Դուրյանի
Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Ձյուն է իջել բարձր սարին,
Ծաղիկներս մրսում են,
Նայում եմ քո ճանապարհին,
Ես առանց քեզ տխրում եմ:

Կռունկները եկան, անցան,
Դու նրանց հետ մի գնա,
Արի, վառի իմ տան լույսը,
Դու մնա, դու մի գնա:

Քո հասակը կանաչ բարդի,
Ինձ թող ապրեմ քո շուքին,
Ես նման եմ շաղոտ վարդի,
Ինձ խառնիր քո շշուկին:

Կռունկները եկան, անցան,
Դու նրանց հետ մի գնա,
Արի, վառի իմ տան լույսը,
Դու մնա, դու մի գնա:
Unregistered - M
20. ՍԵՎ ԱՉԵՐՈՎ ԱՂՋԻԿ

Խոսք` Լ. Դուրյանի
Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Ախ, սև աչերով աղջիկ,
Քաղցր պաչերով աղջիկ,
Ողջ աշխարհը ման եկա,
Քեզ պես աղջիկ չտեսա,
Ես մինուճար մոր տղա,
Իմ սրտի հետ մի խաղա,
Արի, բաց ձեր տան դուռը,
Ասա` բարով ես եկել:

Օրը կանաչ կարմիր է,
Բոյդ դալար բարդի է:
Ախ, ես քեզ ոնց չսիրեմ`
Գարնան արև ես իմ յար,
Ես սիրահար պատանի,
Քեզ բերել եմ մատանի,
Արի բաց ձեր տան դուռը,
Ասա` բարով ես եկել:

Ես սիրահար պատանի,
Քեզ բերել եմ մատանի,
Արի բաց ձեր տան դուռը,
Ասա` բարով ես եկել:
Թող աշխարհը իմանա`
Քեզ տանելու եմ եկել:
BIBAR
21. ՄԱԽՄՈՒՌ ԱՂՋԻԿ

Խոսք` Ս. Կապուտիկյանի
Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Մախմուռ աղջիկ,
Քիչ տխուր աղջիկ,
Աչքերդ հազարախոս,
Շուրթդ լուռ աղջիկ:
Երնեկ նրան,
Ով որ կանգնի քո դռան,
Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ:

Նազով աղջիկ,
Թուխ մազերով աղջիկ,
Ծաղիկ ես, չթառամես
Մուրազով աղջիկ:
Մնա քնքուշ,
Բուրիր բույրով քո անուշ,
Աշխարհ լցրու երազով աղջիկ:
Unregistered - M
22. ՈՐՏԵՂ ԳՏՆԵՄ ՔԵԶ

Քարից թռան երկու կաքավ,
Թռան սրտիս պես...
Ախ, դու իմ յար, ախ, դու իմ լավ
Որտեղ գտնեմ քեզ:
Արևի հետ դու գնացիր,
Լուսնի հետ արի,
Դու չես գալիս, ամեն օրս
Դարձել է տարի:

Սիրտս բացվել է վարդի պես
Արի գարնան արևի պես,
Ախ, հովերն ել չեն գտնում քեզ
Արի, յար, արի:
Վայ լե լե լե, վայ լե լե լե
Աչքս արցունքով լցվել է,
Ախ, հովերն ել չեն գտնում քեզ
Արի, շուտ արի:

Հավքերն անցան երամ-երամ
Բայց ես մենակ եմ,
Այրվում եմ ես, դու չես տեսնում,
Կանչող կրակ եմ:
Քեզ չեմ տեսել ամբողջ տարի,
Իմ արև, արի,
Մի թող դառնամ լացող աղբյուր
Քո ճանապարհին...

Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ,
որ չնայեմ տխուր ամպին,
որ մազերդ շողերի պես
փռես իմ ճամփին:
Վայ լե լե լե, վայ լե լե լե
Աչքս արցունքով լցվել է,
Ախ, հովերն ել չեն գտնում քեզ
Արի, յար, արի:
Karmir
woohoo.gif woohoo.gif woohoo.gif
Գտա շատ սիրված և ծանոթ երգեր:
Զլյուկա և Բիբար ջան, շատ-շատ-շատ ապրեք:
flower.gif flower.gif flower.gif
Hasmik
супер)))))))
шат шноракалутюн, aghjikerq jan))) utem dzer hamov mrutikner@))) kiss.gif
Unregistered - M
23. ՏԱՎԻՂ

Խոսք` Հ. Հարությունյանի
Եժաշտ.` Խ. Ավետիսյանի

Գիշեր ու զոր դու հնչոմ ես,
Իմ անուշ տավիղ,
Ասես աղբյուր կարկաչում ես,
Իմ անուշ տավիղ,
Մերթ լալիս ես, մերթ ծիծաղում
Դու անխոս,անբառ,
Սրտիս ձայնով ղողանջում ես,
Իմ անուշ տավիղ:

Նա սիրո երգը լսեցЕ
Ու անսեր մնաց,
Սիրտ ուներ, բայց չհուզվեց,
Եվ անցավ գնացЕ
Հնչիր, տավիղ, թող այս գիշեր
Երգդ վարարի
Սրտիս տենչանքն ու կարոտը
Պատմի աշխարհին:

Իմ սրտի բաժին աշխարհը
Այս լայն աշխարհում
Ո՞ւր է, չի գալիս կանչին իմ,
Իմ անուշ տավիղ,
Իմ անուշ տավիղ

Ով որ լսում է նվագդ,
Սեր է երազում,
Նորից գալիս է մեր բակը,
Սիրտը ինձ պարզում,
Բայց ուրիշ է իմ փափագը,
Տենչն իմ սիրասուն,
Սև տղին եմ ես անրջում
Իմ անուշ տավիղ:


Unregistered - M
24. ԱԶԳ ՓԱՌԱՊԱՆԾ

Խոսք` Ա. Գրաշու
Երաժշտ
.` Ա. Բաբաջանյան

Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո
ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա:
Ուր
լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ
կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Լա
-լա-լա-լաЕ
Հեյ
ջան, սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է,
Ազգ
իմ փառապանծ:

Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը հանուն հայության,
Թող անմար պահի նա իր հավատը հուր ու հավիտյան:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում էЕ
Unregistered - M
25. ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ

Խոսք` Վ. Հարությունյանի
Երաժշտ.` Առնո Բաբաջանյանի

Երևանի սիրուն աղջիկ,
Ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ, որ ծնվել ես
Միայն ինձ համար:

Գինին ձեռքիս անուշ խաղով,
Քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի խաղով,
Ինչ ես ինձ տանջում:

Ինձ պես յար ունես,
Ոսկե զարդ ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Էլ ինչ դարդ ունես:
Ինձ պես անուշիկ
Ջահել յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ
Էլ ինչ դարդ ունես:

Աշուղ դարձաց քեզ եմ կանչում,
Ուր ես իմ անգին,
Քեզ իմ սիրո ծաղկաց այգում
Սրտիս տեր անեմ:


Գինին ձեռքիս, անուշ խաղով,
Քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի խաղով,
Ինչ ես ինձ տանջում

Ինձ պեսЕ
Unregistered - M
26. ԻՄ ԵՐԵՎԱՆ

Խոսք` Վ. Հարությունյանի
Երաժշտ.` Ա. Բաբաջանյանի

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես իմ դեմ դու բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք:

Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան,
Քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:

Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե միերազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ:

Քեզ հետ կիսել եմ ես միշտ,
Թե խնդություն, և թե վիշտ,
Իմ Երևան,
Քո կանաչ սրտի հետ
Ես իմ սիրտն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:
Unregistered - M
27. ՍԻՐՈ ԵՐԳ

Խոսք` Վ. Հարությունյանի
Երաժշտ.` Ա. Բաբաջանյանի

Փռվել էր շուրջը գարուն,
Եվ նազում էր կեչին,
Գարնան արևն էր բուրում
Մեր համբույրն առաջին:

Զեփյուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ
“Իմ անուշ, իմ միակ”:

Քեզնով եմես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրուն արև, իմ բերկրանք,
Իմ անուշ, իմ միակ:

Արդեն օրեր են անցել,
Միշտ ինձ հետ ես անգին,
Սակայն ես չեմ մոռացել
Այն գարունն ու այգին:

Զեփյուռն էր խաղում թփերում…
Unregistered - M
28. ՉՔՆԱՂ ԵՐԱԶ

Խոսք` Ա. Սահակյանի
Երաժշտ.` Ա. Բաբաջանյանի

Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ,
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:

Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս:

Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:

Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս:
Unregistered - M
29. ԳՅՈՒՄՐԻ -ԼԵՆԻՆԱԿԱՆ

Խոսք` Հովհ. Շիրազի
Երաժշտ.` Վլ. Բալյանի

Հայաստանի աղն ես, Գյումրի,
Դու խոսքաշեն, սրամիտ,
Ճշմարտության մաղն ես, Գյումրի,
Դու իմաստուն, միամիտԼ

Աղջիկներդ տնարար են,
Անմահության օրորոց,
Տղաներդ շինարար են,
Դու հանճարեղ քարագործ:

Դու իմ Գյումրի - Լենինական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր:

Դու երգարան Հայաստանի,
Երգիչների ակնաղբյուր,
Հերիք է լա քաղաքն Անի,
Ել, մի կյանք էլ նրան տուր:

Արագածդ արքայական
Ոսկե թագն է քո հողի,
Քո մի քարն էլ, Լենինական,
Աշխարհի հետ չեմ փոխի:

Դու իմ Գյումրի ...

Դու իմ անուշ ծննդավայր,
Շիրազամայր իմ Գյումրի,
Դու մի բուռ ես, բայց մի աշխարհ,
Դու իմ արծիվ, իմ Գյումրի:

Շիրազն ասած` գիշեր ու տիվ,
Քեզ եմ երգում իմ Շիրակ,
Արագածին բազմած արծիվ,
Հավերժ կապրես, իմ քաղաք:

Դու իմ Գյումրի ...
Unregistered - M
30. ԼԻՐԻԿԱԿԱՆ

Խոսք` Հովհ. Շիրազի
Երաժշտ.` Վլ. Բալյանի

Ամպեց, կորավ լուսընկան,
Արտեր մտեք քուն,
Ամպեց, կորավ լուսընկան,
Արտեր մտեք քուն:

Ամպեց, կորավ լուսընկան,
Արտեր մտեք քուն:
Արտով կանցնի իմ ճամփան,
Կերթամ յարիս տուն:

Սերս գաղտնի թող մնա,
Սերս` յարիս պես,
Ճամփեն պիտի չիմանա,
Թե ուր կերթամ ես:
Unregistered - M
31. ԱՇՆԱՆ ԵՐԳ

Խոսք` Հ. Հայրապետյանի
Երաժշտ.` Ն. Գալանտերյանի

Ես աշունն եմ սիրում,
Դեղնահեր ու սիրուն,
Երբ տերևն է խաղում
Հողմերի հետ այգում,
Երբ ծառերը խնդուն,
Բեռներից ազատված,
Հողմահար օրորվում
Ու երգում են կամաց:
Unregistered - M
32. ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ

Խոսք` Դևի
Երաժշտ.` Ն. Գալանտերյանի

Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
Ես այնպես սիրել եմ քո հոգին,
Գերել ես հայացքով քո անեզր
Ու կապել քո սիրո հմայքին:

Քեզ երկար, շատ երկար եմ սիրել,
Ու թաքուն արտասվել քեզ համար,
Դու նորից եկել ես, քեզ սիրե՞մ,
Քեզ սիրե՞մ, քեզ սիրե՞մ, ի՞նչ անեմ
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Չգիտես ի՞նչ անես, ո՞ւմ սիրես,
Դու խենթ ես, խենթ աղջիկ մի լուսե
Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել,
Բայց քեզնից երբեք սեր չեմ տեսել:

Դու խենթ ես, խենթ աղջիկ, բայց հիմա
Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
Ես էլ խենթ եմ դառել ակամա,
Քեզ նորից սիրել եմ, ի՞նչ անեմ,
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Քեզ սիրե՞մ, քեզ սիրե՞մ, ի՞նչ անեմ
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:
Unregistered - M
33. ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐԸ

Խոսք` Ա. Գրաշու
Երաժշտ.` Ա. Դոլուխանյանի

Երևանի գիշերները կապուտակ,
Սիրո հազար երգ են վառել կրծքիս տակ,
Գարնան նման Երևանը մեր ժպտուն,
Քո սիրո հետ միշտ դողում է իմ սրտում:

Երևանի գիշերները հովասուն,
Ձեր պարտեզում պայծառ հեքիաթ են ասում,
Ամեն ծաղկում չքնաղ դեմքն եմ քո տեսնում,
Կրծքիդ հևքն եմ, սրտիդ երգն եմ ես լսում:

Երևանի գիշերները լուսավառ,
Ինձ դարձրել են սև աչքերիդ սիրահար,
Երբ կարոտով քեզ գրկում եմ, համբուրում`
Ինձ տեսնում եմ սև աչքերիդ հայելում:
Unregistered - M
34. ԿԻԼԻԿԻԱ

Խոսք՝ Ն. Ռուսինյանի
Երաժշտ.` Գ. Երանյանի

Երբոր բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիր մեր Արմենիո,
Երբ փայլեն յուր քաղցրիկ օրեր,
Երբոր ծիծառն իր բույնն դառնա,
Երբոր ծառերն հագնին տերև`
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհն, որ ինձ ետուր արև:

Տեսի դաշտերըն Սուրիո
Լյառն Լիբանան և յուր մայրեր.
Տեսի զերկիրն Իտալիո,
Վենետիկ և յուր գոնդոլներ,
Կղզի, նման չիք մեր Կիպրիա,
Եվ որ մեկ վայրն է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհն` որ ինձ ետու արև:

Հասակ մը կա մեր կենաց մեջ,
Ուր ամենայն իղձ կավարտի.
Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝
Հիշատակաց յուր կարոտի.
Հորժամ քնարս իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև՝
Երթամ ննջել զիմ Կիլիկիա,
Աշխարհն՝ որ ինձ ետուր արև:
Unregistered - M
35. ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ

Խոսք` Սարմենի
Երաժշտ.` Կարո Զաքարյանի

Սեղանն է առատ,
Դիմացն` Արարատ,
Հնչում են երգեր
Ուրախ ու զվարթ:

Լցրե՛ք, ընկերնե՛ր,
Բաժակները լի,
Թող հայոց գինին
Մեզ անուշ լինի:

Փա՛ռք տանք մայր-հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին:

Լցրե՛ք...

Փա՛ռք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին:

Լցրե՛ք...
Unregistered - M
36. ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆ

Խոսք` Ա. Գրաշու
Երաժշտ.` Ա. Խաչատրյանի

Գարուն Երևան, սիրուն Երևան,
Վարդեր ես ճամփիս փռում, Երևան,
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ,
Քեզ եմ հավիտյան սիրում, Երևան:

Իմ ժողովրդի
Անուշ աչքի լույսն ես, Երևան,
Իմ ջահել սրտի
Վառ ու վառման հույսն ես, Երևան,
Իմ Հայաստանի
Զարդն ես, Երևան:

Զուգվել, զարդարվել, սիրուն, աննման,
Դու նորահարս ես դարձել, Երևան,
Հայաստանի գարնան գրկում
Ծաղկի՛ր, ծիծաղի՛ր, երգի՛ր Երևան:

Իմ ժողովրդի...

Երգը շրթունքիս կռիվ գնացի,
Քո կյանքի համար անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ կարոտ մնացի:

Իմ ժողովրդի...
Unregistered - M
37. ԳԱՐՈՒՆ Ա

Կոմիտաս

Գարուն ա, ձուն ա արել,
Վա՜յ, լե, լե, լե, վա՜յ լե, լե

Իմ յարն ինձնից ա սառել:
Ա՜խ, չորնա՛, վա՜խ, ա՛յ յար,
Չար մարդու լեզուն:

Քամին փչում ա պաղ-պաղ,
Լերդ ու թոքս անում ա դաղ:

Յար, ինձ բեմուրադ արիր,-
Սերըդ ինձնե զատ արիր:
Unregistered - M
38. ՇՈՂԵՐ ՋԱՆ

Կոմիտաս

Ամպել ա, ձուն չի՛ գալի,
Շողե՜ր ջան,
Սարիցը տուն չի գալի,
Շողե՜ր ջան,
Դու շորորա՛, դուն օրորա՛
Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:

Սիրտս կըրակով լըցված,
Շողե՜ր ջան
Աչքիս քուն չի գալի:
Շողե՜ր ջան
Դու շորորա՛, դուն օրորա՛
Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:

Հուրք ա թափում վերիցը,
Ես վառա՛ քո սերիցը.
Վարդավառին ինձ համար
Ձուն բեր դու սարերիցը:

Սարի գլխին ձուն եկավ,
Շողե՜ր ջան,
Շեկլիկ յարըդ տուն եկավ,
Շողե՜ր ջան,
Ուն կերևա, ձուն կերևա,
Շողե՜ր ջան.
Բերդի տակին տուն կերևա,
Շողե՜ր ջան:

Դեռ մուրազիս չըհասած,
Շողե՜ր ջան,
Վըրես խորունկ քուն եկավ:
Շողե՜ր ջան.
Ուն կերևա, ձուն կերևա,
Շողե՜ր ջան,
Բերդի տակին տուն կերևա,
Շողե՜ր ջան:

Աշունն եկավ սարիցը,
Տերև թափեց ծառիցը.
Շողոն դարդով լըցվել ա,-
Հեռացել ա յարիցը:
Unregistered - M
39. ՔԵԼԵ, ՔԵԼԵ

Քելե', քելե', քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ:

Սիրավոր լորիկ,
Վիրավոր լորիկ,
Լորիկ,
Սևավոր լորիկ,
Լորիկ ջան:

Քելե', քելե', սոյիդ մեռնեմ.
Քո չինարի բոյիդ մեռնեմ:

Քելե', քելե', քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ:

Քելե', քելե', բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ:

Քելե', քելե', ձենիդ մեռնեմ,
Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ,

Քելե', քելե', աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:
Karmir
Տեսեք ինչ եմ գտել՝ http://www.arak29.am/Tamplats/songbook.php
woohoo.gif
Շատ լավ կայք է, ուրիշ շատ հետաքրքիր բաներ էլ կան victory.gif
Karmir
Այս հղումով գտնվում են բոլոր երգերը մի գրքույկի մեջ՝
http://www.arak29.am/PDF_PPT/Songbookall.pdf
thumbup.gif

This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2014 Invision Power Services, Inc.