Help - Search - Members - Calendar
Full Version: Для полиции Армении США сооружает компютерную сеть
Hayastan Armenian Forum > General discussions > Science and Technology > Software and Hardware

voter
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՄՆ-Ն ԿՕԳՆԻ ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ
[17:55] 16 Մայիսի, 2006

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կնքվել է 699,000 ԱՄՆ դոլար արժեքով ՀՀ Ոստիկանության համապետական համակարգչային ցանցի ստեղծման պայմանագիրը: Ցանցի ձեւավորման համար ԱՄՆ դեսպանատան կողմից ընտրվել է AEAI (Advanced Engineering Associates International) ընկերությունը հայաստանյան իր գործընկեր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) հետ միասին:

Այս ծրագիրն ընդգրկված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ կնքված Թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրում:

Այս ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանի իրավապահ մարմինների հնարավորությունները հետաքննությունները ժամանակին իրականացնելու գործում, աջակցել իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման նպատակով տվյալների շտեմարանների կատարելագործմանը` իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակումը ընդլայնելու համար, զարգացնել Հայաստանի հնարավորությունը` օգտվելու միջազգային քրեական տվյալների շտեմարաններից եւ կրճատել այն ժամանակը, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ Հայաստանի իրավապահ մարմիններին միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալների գտնվելու վայրը պարզելու համար: Այս ծրագիրը ուղղված է միավորել Հայաստանի սահմանապահների, մաքսային ծառայության, ոստիկանության, Ինտերպոլի, դատախազության ու այլ իրավապահ կառույցներին աջակցության ցուցաբերման աշխատանքները:

voter
Հետաքրքիր է ոնց են համոզելու հայ ոստիկաններին գրառումներ անել մի համակարգում, որտեղ բոլոր հետակա փոփոխություններն ու գործի կոծկումներն կարող են ջրի երես դուրս գալ...

This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2008 Invision Power Services, Inc.