Heghine
May 27 2006, 15:18
Վախը բացասական հույզ է,որն առաջանում է անհատի կենսաբանական,սոցոլիական կամ հոգևոր գոյությանը սպառնացող իրադրություններում:Այն որպես ստվեր մարդուն ուղեկցել է դեռ անհիշելի ժամանակներից:Վախ ունեցել է նաև նախնադարյան մարդը,որն անընդհատ ենթարկվում էր վտանգների:Բայց նրա վախը ուներ բնազդային բնույթ և առաջանում էր կյանքին սպառնացող իրադրություններում:Հոգեկանի զարգացմանը զուգընթաց վախը ձեռք է բերում սոցիալապես միջնորդված բնույթ և սկսում է արտահայտել բարոյա-էթիկական զգացումների և ապրումների ողջ գամման:Ներկայումս մենք չենք վախենում կայծակից ու ամպրոպից ,արևի ու լուսնի խավարումներից,և դրանց վերաբերում ենք որպես հետաքրքիր երևույթների,բայց այսօր մենք վախ ենք ապրում տարբեր հիվանդությունների, միայնության կամ ծերության նկատմամբ:
Սա մի փոքր վախի մասին,իհարկե շուտով ավելի հետաքրքիր և ծավալուն նյութ կունենաք:Բայց նախ կխնդրեի ինձ պատմել Ձեր վախի մասին:Ասում են չէ `արտաբերելու դեպքում,վախը կարող է հօդս ցնդել:
привет HEGINE хотелось бы узнать что происходит с человеком когда он осознает что в той или инои ситуации ему нечего не угрожает и бояться по сути ему нечего но все равно испытывает страх
Marisha
Jun 10 2006, 05:28
привет Evo,
ничего если я отвечу за Heghine?

состояние ето v ochen' obostryonnom vide називаетса Panic Attack,
к сожалению я не знаю руского эквивалента.

Самое главное что вы soznayote что боятса нечего.
скажите пожалуста а что вы чувствуете при етом? скажим, начинаетса ли у вас uchaschennoye сердцебиение? бывают ли у вас потниые руки, или недостаток воздуха? я предлагаю в следуюсий раз попытатса проследить в каких ситуациях у вас начинаетса страх. Что ви чвствуыте и как ето начинаеца. Какиые у вас мысли при етом.
В любом случае предлогаю удобно сесть и сделать несколько глубоких и медлинних вздохов. попитаытесь провести 10 минут дыша спокойно, ровними вздохами и выдохами. при етом ви можете себе говорить что ваш страх это физиологическая реакциа башего тело и ви можете ету реакцию контралировать. На самом деле цтрах - результат еволюции ....

Heghine jan, mne interestno vashe mneniye
Heghine
Jun 11 2006, 16:36
QUOTE(EVO @ Jun 9 2006, 22:22) [snapback]529862[/snapback]
привет HEGINE хотелось бы узнать что происходит с человеком когда он осознает что в той или инои ситуации ему нечего не угрожает и бояться по сути ему нечего но все равно испытывает страх
Ողջույն
Ռուսերեն չգրելու համար,ներեղություն,պարզապես հայը գրում է հայերեն
,և հետո,իմ ռուսերեն ավելի շուտ ֆրանսերեն է
Չեմ կարող իհարկե գիտականորեն,հոգեբանորեն պատասխանել,ես դիպլոմով հոգեբան չեմ,բայց իհարկե իմ ուղեղով կփորձեմ
:
Ագա,արդեն դու ասում ես,
ՎԱԽԵՆԱԼՈՒ ՈՉԻՆՉ ՉԿԱ, այսինքն մարդը տեսնում է ռեալ,իարական պահը,գիտի վախենալու բան չկա,բայց վախենում է,
Նա վստահ չէ նախ իր վրա,նայած թե այդ սիտուացիան որքանով է շփվում ու կախված իրենից:
Սեփական անձի հանդեպ թերարժեքություն,թերագնահատում,այսինքն կասակծում է իր կողմից կատարվող գործողությանը:
Ու ընդհանրապես կարծում եմ վախը կախված է մարդու հոգեկան վիճակից,կայուն , ինքնավստահ մարդը ոչնչից չի վախում:
Ամեն դեպքում դու հիշիր,որ վախը արդեն քեզ քեզնից գողանում է...
Arm_Lionne
Jun 11 2006, 17:46
Հեղինե ջան , ոչնչից չվախեցող մարդ գոյություն չունի
Կայուն , ինքնավստահ մարդը դեռևս չի նշանաում բացարձակ անվախ մարդ
Երեկոյան կփորձեմ ավելի մանրամասը գրել վախի մասին
Heghine
Jun 11 2006, 18:11
QUOTE(Arm_Lionne @ Jun 11 2006, 14:46) [snapback]530779[/snapback]
Հեղինե ջան , ոչնչից չվախեցող մարդ գոյություն չունի
Կայուն , ինքնավստահ մարդը դեռևս չի նշանաում բացարձակ անվախ մարդ
Երեկոյան կփորձեմ ավելի մանրամասը գրել վախի մասին
Ոչ բացարձակ,ոչ էլ անբացարձակ անվախ մարդ չկա ...
կան մարդիկ,որոնք անտեսում ,կամ երկրորդ պլան են մղում վախը,այնպես որ դա չազդի իր գործնեության վրա:
Արմ-Լիոննե գրիր երեկոյան,ես էլ շուտով ավարտում եմ վախի մասին իմ ձանձրալի նյութերը
Marisha
Jun 11 2006, 19:30
QUOTE(Heghine @ Jun 11 2006, 10:11) [snapback]530788[/snapback]
QUOTE(Arm_Lionne @ Jun 11 2006, 14:46) [snapback]530779[/snapback]
Հեղինե ջան , ոչնչից չվախեցող մարդ գոյություն չունի
Կայուն , ինքնավստահ մարդը դեռևս չի նշանաում բացարձակ անվախ մարդ
Երեկոյան կփորձեմ ավելի մանրամասը գրել վախի մասին
Ոչ բացարձակ,ոչ էլ անբացարձակ անվախ մարդ չկա ...
կան մարդիկ,որոնք անտեսում ,կամ երկրորդ պլան են մղում վախը,այնպես որ դա չազդի իր գործնեության վրա:
Արմ-Լիոննե գրիր երեկոյան,ես էլ շուտով ավարտում եմ վախի մասին իմ ձանձրալի նյութերը
Privet bolorin

Համանձայն եմ վոր շատ ինքնավստահ մարդիք կարող են ունենալ անսպասելի վախ. Անսպասելի վախի դեպքում կա շատ մեծ ֆիզիոլոգիաի կոմպոնենտ. շատ հաճախ մենք բացատրում ենք մեր մարմնի րեակցիան վորպես վախ (ինչը վոր նորմալ ե), քանի վոր ունենումենք բոլոր վախի սիմպտոմները...
այն վախը վորի մասին կարծում եմ վոր խոսում է Եվոն, ունի յուրահատուկ բնույթ և տարբերվում է պատճառաբանված վախից.
Bayts, arants konkret iravichak@ imanalu djvar e asel...
Arm_Lionne
Jun 18 2006, 23:01
Մեզանից յուրաքանչյուրը սեփական փորձից իմացել է այդ զգացումը, կամ ավելի ճիշտ հուզական վիճակը: Վախի/սարսափի պրոբլեմը հանգուցային է, այստեղ են հանդիպում ամենատարբեր ու կարևորագույն հարցեր, դա մի հանելուկ է , որի լուծումը կարող է պայծառ լույս նետել մեր ողջ հոգեկան կյանքի վրա: Վախը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է որևէ արտաքին ընկալվող սպառնալիքի, այսինքն սպասվող , կանխատեսվող վնասի տրվող պատասխան, կապված է փախչելու ռեֆլեքսի հետ և կարող է դիտվել որպես ինքնապաշտպանական բնազդի դրսևորում: Թե ինչպիսի հանգամանքներում , այսինքն՝ ինչպիսի օբյեկտների առջև և ինչ իրադրություններում է վախ առաջանում, մեծ չափով կախված է, բնականաբար, մեր գիտելիքներից և արտաքին աշխարհի առջև մեր սեփական ուժի զգայությունից
Heghine
Jun 23 2006, 08:33
Վախենում եմ մի օր արթնանալ և չլինել:
Վախենում եմ մի օր միայնակ լինել:
Վախենում եմ չհասկացված լինելուց:
Վախենում եմ Մահից վախենալ:
Վախենում եմ խաբել-խաբվելուց:
Վախենում եմ մարդուն չսիրել:
Վախենում եմ ինձ չունենալ:
Վախենում եմ ինձ խղջալուց:
Վախենում եմ ինձ ատելուց:
Վախենում եմ երազ չունենալուց:
Վախենում եմ երազով ապրելուց:
Վախենում եմ ինձ հակասվելուց:
Վախենում եմ ինձանից:
Վախենում եմ շարունակություն չունենալուց:
Վախենում եմ արևը մայր մտնի,բայց էլ չծագի:
Վախենում եմ լուսինը աչքերումս այլևս չտեսնելուց:
Վախենում եմ հոգիս ծով չզգալուց:
Վախենում եմ երակներումս կրակի հանգչումից:
Վախենում եմ տիեզերքը իմ մեջ չունենալուց:
Վախենում եմ հողիս ժայթքումից:
Վախենում եմ մթությունը չսիրելուց:
Վախենում եմ բարձրություն չտեսնելուց:
Վախենում եմ թռչելիս,թևեր չունենալ:
Վախենում եմ խոսեմ,բայց չլսեն:
Վախենում եմ արձագանքս պաշտելուց:
Վախենում եմ որ չսիրվեմ,այլ պաշտվեմ:
Վախենում եմ կորելուց,բայց ոչ մեռնելուց:
Վախենում եմ ինձ էլ չտեսնել:
Վախենում եմ մարդ չտեսնելուց:
Վախենում եմ հարազատիս արգելքից:
Վախենում եմ Ստի անհրաժեշտությունից:
Վախենում եմ ժամանակը կորցնելուց:
Վախենում եմ հոգու ծերացումից:
Վախենում եմ սաղ-սաղ թաղվելուց:
Վախենում եմ գերեզման չունենալուց:
Վախենում եմ չսիրելուց:
Վախենում եմ հիվանդությունից:
Վախենում եմ հոգու դատարկությունից:
Վախենում եմ հոգու աղքատությունից:
Վախենում եմ անկատարությունից:
Վախենում եմ անդեմությունից:
Վախենում եմ անսեռությունից:
Վախենում եմ անօդ միջավայրից:
Վախենում եմ պանդխտությունից:
Վախենում եմ օտարացումից:
Վախենում եմ երկնքի ճաքից:
Վախենում եմ երկնի ծածանումից:
Վախենում եմ իրականությունից:
Վախենում եմ անոտ վազելուց:
Վախենում եմ նայել- չտեսնելուց:
Վախենում եմ մարդկային լռությունից:
Վախենում եմ մարդկային ոռնումից:
Վախենում եմ մարդկային լափից:
Վախենում եմ մարդկային կենդանի լեշից:
Վախենում եմ մարդկային ոհմակից:
Վախենում եմ հորիզոն չտեսնելուց:
Վախենում եմ նայել-չտեսնելուց:
Վախենում եմ տեղում դոփելուց:
Վախենում եմ ամեն ինչին հասնելուց:
Վախենում եմ չերևալուց:
Վախենում եմ այս ամենը կորցնել,...և այլև չվախենալ:
Arm_Lionne
Jun 24 2006, 21:11
Հեղ, ինձ ել լեղաճաք արեցիր տնաշեն
Heghine
Dec 9 2006, 10:41
ՎԱԽ.ՏԱԳՆԱՊ.ՖՈԲԻԱ
Վախ ապրում են բոլոր մարդիկ,այն բոլոր հույզերից ամենավտանգավորն է:Ինտեսիվ վախը կարող է նույնիսկ հասցնել մահվան:Պրիմիտիվ ազգերի մոտ հանդիպում են մահվան դեպքեր կապված տաբուի խախտման հետ:Դա այսպես կոչված Վուդուի մահն է,որը նկագրված է հայտնի ֆիզիոլոգ Քենոնի աշխատություններում:Սուր կատատոնիկ շիզոֆրենիան կարող է ավարտվել մահով,որի պատճառներըից մեկը հավանաբար վախն է:
Կենդանին կարող է վախենալ միայն կոնկրետ վտանգերից,իսկ մարդը շնորհիվ իր երևակայության վախենում նաև երևակայական դժվարություններից,որոնք ինքն է ստեղծում:Նրա բավական լավ զարգացած ուղեղը ծնում է սատանաներ,հրեշներ,որոնք թունավորում են նրա գոյությունը:Ստեղծել նոր վախ հեշտ է,իսկ սպանել այն շատ դժվար ` դրա աննյութական լինելու հետևանքով:Սա բավական ակնհայտ է հավատքներում և հետամնաց ազգերի պատկերացումներում:
Վախը հիմնված է ինքնապահպանման բնազդի վրա,կրում է պաշտպանական բնույթ և ուղեկցվում է նյարդային գործունեության,ֆիզիոլոգիաՠ ?ան փոփոխություններով,ինչը ազդում է շնչառության և պուլսի,զարկերակային ճնշման ու ստամոքսահյութի արտազատման վրա:Վտանգի հասկացումը,դրա գիտակցումը ձևավորվում է կյանքի փորձի և միջանձային հարաբերությունների արդյունքում,երբ որոշ անտարբեր գրիռներ աստիճանաբար ձեռք են բերում վտանգի բնույթ:Նման դեպքում,խոսում են տրավմատիկ փորձի դրսևորման մասին ` վախ,ցավ,հիվանդություն,կոնֆՠ ?իկտներ,անհաջողություններ և այլն:
Ամեն մարդ ունի վախի անհատականացված տեսակներ,որը վերաբերում է նրա անհատական կենսակերպին,արտահայտում է մարդու անհատական որակները,և այն տեղ ունի բոլոր հասարակական կառույցներում:Վախը մեր գիտակցության մեջ առաջանում է շատ վաղ ` որպես զարգացման անհրաժեշտ պայման և աստիճանաբար կորցնելով հին ձևերը ` ստանում է նոր բովանդակություն:
Նույնքան հաճախ ինչքան վախը հանդիպում է նաև տագնապ արտահայտությունը,որը վտանգի կանխազգումն է,անհանգստության վիճակը: Ավելի հաճախ տագնապը արտահայտվում է ինչ –որ իրադարձության սպասելիս,որը դժվար է կանխագուշակել և կարող է բերել տհաճ հետևանքների :Եթե վախը գիտակցության մեջ մարդու կյանքի ու բարեկեցությանը սպառնացող կոնկրետ վտանգի աֆելտիվ արտացոլումն է, ապա տագնապը սպասվող սպառնալիքի սրված զգայությունն է:Ի տարբերություն վախի, տագնապը կարող է արտահայտվել ուրախության զգացումի ձևով,որպես հաճելի սպասում:Անհանգստության զգացումը,կախված երեխայի անձի հոգեկան կառուցվածքից,կենսափորձից ,ծնողների ու հասակակիցների հետ հարաբերություններից,կարող է ձեռք բերել ինչպես տագնապի,այնպես էլ վախի բնույթ:Այն մարդը,որը գտնվում է անորոշ իրավիճակներում,զգում է տագնապ,իսկ այն մարդը,որը վախենում է որոշակի օբյեկտներից կամ մտքերից,ապրում է վախ :Իր հերթին վախը կարելի է դիտել որպես տագնապի դրսևորում կոնկրետ,օբյեկտիվացված ձևով ,եթե տագնապը ձեռք է բերում երկարատև ընթացք:Անհանգստության վիճակներում (տագնապալիություն և ահ) վախը թաքնված է հոգեկանի տարբեր մութ անկյուններում` սպասելով դրսևորման հարմար պահի:Այն անհանգստությունը,երբ գերակշռում է ահը,բնորոշ են դանդաղելը,«միևնույն տեղում դոփելը»,խոսքը անարտահայտիչ է,մտածողությունը ` իներտ,ծանրություն կա սրտին:Ի տարբերություն դեպրեսիայի,չկա կարոտ,մահվան մտքեր,պահպանվում է բավարար ակտիվություն կենսագործունեության այն ոլորտներում,որոնց դեռ չի դիպչել վախը:Իսկ այն անհանգստությունը,երբ գերակշռում է տագնապիությունը,նկատվում են շարժողական գրգռվածություն,անչափ մեծ հետաքրքրասիրություն և ձգտում զբաղվելու ցանկացած նույնիսկ անօգուտ գործունեությամբ:Բնորոշ է սպասումի անտանելությունը,որը դրսևորվում է շտապողականությամբ և անհամբերությամբ:Խոսքի տեմպը արագացված է,որը երբեմն կարող է դրսևորվել չղեկավարվող բառերի հոսքով:Հետևաբար տագնապալիությունը հիշեցնում է ինչ –որ խոլերիկ,իսկ վախկոտությունը` ֆլեգմատիկ խառնվածքի դրսևորում:
Ֆոբիաների տակ հասկացվում է վախերի տեսակ,որոնց առաջացումը պայմանավորված չէ որևէ ռացիոնալ պատճառով:Դրանք կպչուն ,ոչ ադեկվատ կոնկրետ բովանդակություն վախի ապրումներ են,որոնք առաջանում են որոշակի ֆոբիկ իրադրությունում:Առաջին հայացքից ֆոբիաների նշանները` շնչահեղձություն,կծկումներ կոկորդում,արագացված շնչառություն,էականորեն չեն տարբերվում ռեալ կամ արդարացված վախից:Իրականում նրանց միջև կան էական տարբերություններ:Եթե վախը առաջանում է բոլոր մարդկանց մոտ և վերանում է ռեալ վտանգի անցնելուց հետո,ապա ֆոբիայի դեպքում մարդը,որպես կանոն հասկանում է ,որ իր ռեակցիան ոչնով պայմանավորված չէ և նույնիսկ անիկմաստ է,ընդ որում չի դադարում վախենալ:Բոլոր հիմնված վախերը ակտիվ են.մարդը միշտ փնտրում է ուղիներ դրանցից ազատվելու համար:Ֆոբիան պասիվ զգացողություն է. Նման վախի ենթարկված մարդը խուսափում է տհաճ իրադրություններից,բայց չի ձգտում ազատվել իր կպչուն վիճակից,քանի որ հոգու խորքում հասկանում է ,թե ինչքան հարմար է գտնվել վախի ենթակայության տակ,այսինքն ֆոբիան տալիս է նրան երկրորդական շահ:
im kartsiqov vax@ galis e mahic. yete chlini mah, chi lini vax.
Arm_Lionne
Dec 10 2006, 07:55
QUOTE(anomalia @ Dec 9 2006, 17:19) [snapback]669456[/snapback]
Медицинские термины. Не шутка!
anomalia այս տերմինները վերաբերվում են ֆոբիաներին ՝ վախի մի ուրիշ տեսակի դրսևորմանը: Բայց նմանատիպ թեմա վերը նշված բոլոր տերմիններով մենք վաղուց ունենք բաժնում: Իսկ այս թեման մի քիչ ուրիշ, մի քիչ էլ փիլիսոփայական ուղղվածություն է կրում, հուսով եմ չեք նեղանա եթե այս երկա՜ր գրառումը հեռացնեմ և ձեզ հրավիրեմ ֆոբիաների բաժինը, որպեսզի դուք էլ կիսվեք ձեր ֆոբիաներով:
Պարզապես ես էլ մի ֆոբիա ունեմ՝ կարգ ու կանոնի բացակայությունից ահավոր ( վախեցնելու աստիճան) վախենում եմ
http://forum.hayastan.com/index.php?showtopic=26207 < ----Համեցեք
Heghine
Jan 25 2007, 12:27
Վախերի դասակարգումը
Գոյություն ունի վախերի բազմաթիվ դասակարգումներ: Ամենաընդհանուր ձևով վախերը կարելի է բաժանել իրավիճակային և անձային վախերի: Իրավիճակային վախը առաջանում է անսովոր, ծայրահեղ վտանգավոր իրադրությունում, օրինակ`բնական աղետ, շան հարձակում, խմբում խուճապի ժամանակ և այլն: Անձային վախերը պայմանավորված են մարդու բնույթով, օրինակ` նրա բարձր կասկածամտությամբ: Իրավիճակային և անձային վախերը խառնվում և դրսևորուվում են իրար հետ:
Վախը նաև լինում է իրական ու երևակայական, սուր և խրոնիկ: Ռեալ և սուր վախերը պայմանվորված են կոնկրետ իրադրությամբ, իսկ երևակայակնն ու խրոնիկը` անձի առանձնահատկություններով:
Ճնայած որ վախը ինտեսիվ դրսևոչովող հույզ է, պետք է տարբերակել դրա սովորական, բնական կամ տարքային և պաթոլոգիկ մակարդակները: Սովորաբար վախը կարճատև է, վերանում է տարիքի հետ, չի դիպչում անձի խորքային արժեքների, էականորեն չի ազդում նրա բնավորության, շրջապատի հետ հարաբերությունների վրա: Բացի այդ ունի նաև պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ է տալիս խուսափել վախի օբյեկտի հետ հանդիպումից: Բայց պաթոլոգիկ վախը վկայում է նրա ծայրահեղ, դրամատիկ դրսևորումների մասին, երբ բացակայում է գիտակցության կողմից դրա վերահսկումը, ինչը բերում է սոցիալական դեզադապտացիայի:
Մեկ այլ դասակարգման համաձայն վախերը լինում են իրական ու նևրոտիկ: Իրական վախը հասկանալի է յուրաքնչյուրին, քանի որ հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը: Դա կարելի է դիտարկել որպես ինքնապահպանման բնազդի դրսևորում, որը բնորոշ է կենդանի էակներին: Նևրոտիկ վախերը կարող են դրսևորվել շուտ և շատ տպավորվող մարդկանց մոտ:
Այս տիպը կարելի է բաժանել 3 խմբի:
Ահ կամ ազատ վախ, որը միշտ կարող է կապված լինել ցանկացած հարմար օբյեկտի հետ: Նման վիճակը հոգեվերլուծողներին անվանում են «սպասման վախ»: Մարդիկ, որոնք ենթարկվում են դրան, միշտ ամենահնարավոր իրադրությունից կանխատեսում են ամենասարսափելին: Բնավ այս գիծը հիվանդագին անվանել չի կարելի, քանի որ իրականում դա վատատեսություն է: «Սպասման վախ»ի առավել մեծ աստիճանը կարող է փոխվել նյարդային հիվանդության, ինչը Զ.Ֆրեյդը անվանում է «վախի նևրոզ»:
Վախի երկրորդ ձևը կապված է որոշակի իրադրությունների և օբյեկտների հետ: Դրանք վերը նշված ֆոբիաներ են, որոնց տեսակները շատ են: Հոգեմարմնական բժշկության մեջ հայտնի են ֆոբիաների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են նոզոֆոբիան` ախտորոշման վախը, կանցերոֆոբիան` քաղցկեղով հիվանադլու վախը, կարդիոֆոբիան ` վախը սրտի ինֆարկտի նկատմամբ, կլաուստրաֆոբիան` փակ տարածության վախը և այլն:
Նևրոտիկ վախի երրորդ ձևը առողջ մարդկանց մեծամասնության կողմից ընկալվում է որպես ամենազարմանալի, քանի որ այստեղ լիովին բացակայում է կապը ահի ու տագնապ առաջացնող վտանգի մեջ: Այս վախը օրինակ առաջանում հիստերիայի ժամանակ ` ուղեկցելով հիստերիայի սիմտոմները կամ գրգռվածության ցանկացած պայմաններում, երբ կարելի է սպասել աֆեկտիվ դրսևորումների:
Առաջին հայացքից վախը մարդուն միայն բացասակն հույզեր է պատճառում, սակայն ինչպես ամեն բան բնությունում, վախի հույզը ի սկզբանե էվոլյուցիայի պրոցեսում առաջացել է օրգանիզմի պաշտպանության համար: Այն արյան մեջ ադրենալինի արտազատման միջոցով կարող է մոբիլիզացնել մարդու ուժերը ճգնաժամային իրավիճակներում: Բացի այդ վախը օգնում է վտանգավոր իրադրությունների լավ մտապահմանը, ինչը մեկնաբանված է ամերիկացի գիտնական Միլլերի 1951 թ. Մկների վրա կատարած հետազոտություններում: Սակայն ոչ միշտ են վախեցող իրավիճակները մնում գիտակցության մեջ: Դրանք հոգեբանական պաշտպանության դեպքերն են, երբ վախեղոց իրավիճակը անցնում է անգիտակցական և հուզական հիշողության փոխարեն տեղ է գտնում թվացյալ մոռացումը:
Վախի հաջորդ կարևոր նշանակությունը այն է, որ մարդը հնարավորություն է ստանում գործել ինֆորմացիայի պակասի պայմաններում: Այդ դեպքում վարքի ստրատեգիան թելադրում է վախը:
Վախի տարիքային դինամիկան
Տարբեր քաղաքակրթություններում երեխաները զարգացման ընթացքում ապրում են մի շարք ընդհանուր վախեր` նախադպրոցական տարիքում մորից բաժանվելու, մթության և կենդանիների վախերը, 6-8 տարեկանում ` մահվան վախը և այլն: Դա ապացուցում է զարգացման ընդհանուր օրինաչափությունները, երբ զարգացող հոգեկան կառույցները սոցիալական գործոնների ազդեցության տակ գործոնների ազդեցության տակ հիմք են հանդիսանում նույն վախերի առաջացման համար:
Հղիության շրջան և ծննդաբերություն: Ինչպես հայտնի է, մարդու հուզական ոլորտի հիմքերը դրվում են դեռ ներարգանդային զարգացման շրջանում, հետևաբար անհանգստությունը, որն ունենում է կինը հղիության ժամանակ, հանդիսանում է երեխայի անհանգստության առաջին փորձը: Ըստ հոգեվերլուծության (ֆրոյդ Զ. Ռանկ օ.) ծնվելու ակտը երեխայի համար հանդիսանում է այնքան տրվմատիկ իրադարձություն, որ իր ողջ հետագա կյանքում նա փորձում է վերապրել այդ դեպքն ու ազատվել վախի զգացողությունից:
Կյանքի առաջին տարին - Իրական կյանքում երեխան հաճախ հանդիսանում է շատ դժվարությունների ու վտանգերի, և կյանքի փորձի բացակայության պայմաններում առաջին հայացքից նորմալ երևույթները նրա մոտ սարսափ են առաջացնում: Անձի բնավորության կայացման ամենակարևոր շրջանը մանկությունն է: Ծնվելով, երեխան ընկնում է անհասկանալի աշխարհ, որի հետ շփման առաջին փորձերը վառ են, որ մոռանալով իր մանկական տպավորությունները, մարդը զգում է և գտնվում է նրանց ազդեցության տակ ողջ իր հետագա կայնքում:
Երեխայի կյանքի առաջին ամիսներին անհանգստությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ չեն բավարարում կենսակարևոր պահանջմունքները` սնունդ, քուն, ակտիվություն, ջերմություն և այլն, այսինքն ` այն ամնեը, ինչ որոշում է նորածնի ֆիզիկական և հուզական շփումները, որի բավարարման աստիճանը մոր կողմից ազդում է երեխայի հուզական զարգացման և տոնուսի վրա: Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխան ժպիտն է: Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացման կոմպլեքսը. Երեխան անհանգստանում է մոր բացակայության ժամանակ և նոր շրջապատում: Մոր բացակայության դեպքում անհանգստությունը առավել ցայտուն է դառնում 7, իսկ օտար դեմքերից վախը 8-րդ ամսում, ինչը վկայում է, որ երեխան տարբերակում է մոր դեմքը և ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում: Այսինքն ` մոր բացակայությունը առաջին տրավ, ատիկ փորձն է, որի հետագա ամրապնդումը բերում է միայնության վախի առաջացմանը և ընդհանուր տագնապությանը: 8-րդ ամսում բարձրանում է երեխայի զգայունակությունը մոր ձայնի ու երաժշտական ձայների նկատմամբ:
Այսպիսով, 7-9 ամիսները տագնապի ու վախի զարգացման համար բավական զգայուն շրջան են: Սկսած 14-րդ ամսից նկատվում է անհանգստության պակասում մոր բացակայության դեպքում: Սա նոր փորձի կուտակման, մտածողության ` որպես ինտելեկտուալ-խոսքային գործունեության զարգացման փուլն է: Ընդ որում պայպանվում է բարձր զգայունակությունը հարազատների հուզական վիճակի նկատմամբ: Առաջին տարվա վերջում մոր հուզական կերպարը այդքան ամբողջականություն էլ չի պարունակում, ինչպես ավելի վախ շրջանում: Այստեղ մայրը արդեն ստիպված է որոշ բաներ արգելել երեխային, ինչը հակասում է երեխայի մոտ ստեղխված հուզական կերպարին և նրա հույզերի ու ցանկությունների անմիջական արտահայտմանը: Այս շրջանում երեխային տրված ինքնուրույնության հնարավորությունը, ազատությունը, ինչպես նաև դրական վերաբերմունքը վայր ընկնելուն և այլն, զարգացնում է ինքնավստահություն, կամայնություն, երբ քայլելու փորձերից և ընկնելուց հետո, երեխան շարունակում է պայքարել «դժվարությունների դեմ»:
Այստեղ անփոխարինելի դեր ունի նաև հայրը: Եթե նա խաղում է երեխայի հետ, խրախուսելով երեխայի քայլերը, այլ ոչ թե ձգտում է հրամաններ տալ և վարժեցնել իրեն ցանակալի ձևով, ապա երեխայի հուզական կապը հոր հետ ավելի է ամրապնդվում: Հակառակ դեպքում երեխան սկսում է վախենալ ծնողների սպասումների չհամապատասխանելուց և պատժվելուց: Այս տարիքին բնորոշ են վախը օտար մարդկանցից, որոշ անծանոթ առարկաներից, ջրից, լողալուց:
Այսպիսով առաջին տարին սկիզբների սկիզբն է, կարևոր էտապ ողջ հետագա հուզական զարգացման ընթացքում:
1-3 տարեկան հասակ: Այս տարիքում ինտենսիվ զարգանում են գիտակցությունն ու խոսքը, կոորդինացվում են շարժումները, կատարելագործվում են վարքի հետազոտական ձևերը, առաջանում է հաստատակամություն դժվարություններ հաղթահարելու ժամանակ: 2 տարեկանում տեղի է ունենում սեփական ես-ի գիտագցումը, սեռերի միջև տարբերությունների հասկացումը: Նման որակների առաջացումը հնարավոր է միայն բարեկեցիկ ընտանիքներում, կոնֆլիկտների ու հուզական լարվածության բացակայության պայմաններւոմ: Հակառակ դեպքում երեխայի մոտ մեծանում է տագնապությունը, լարվածությունը, ինչը արտահայտում է ուտելիքից հրաժարվելու, քնի խանգարման, կենսախնդության իջեցման մեջ: այս շրջանում առաջանում են նոր վախեր: Մղձավանջային երազների գլխավոր դերակատարը հիմնականում հանդիսանում է գայլը: Նրա պատկերը առաջ է գալիս հեքիաթներ լսելուց հետո, հատկապես այն երեխանների մոտ, որոնք վախենում են հորից: Գայլը ասոցացվում է ֆիզիկական ցավի հետ, որն առաջանում է ենթադրվող սուր ատամներով կծելու ժամանակ: Սա շատ իրական է, եթե հաշվի առնենք այս տարիքին բնորոշ վախը սրսկումների և ցավի նկատմամբ: 4տարեկանի ոմտ երազներում կարող է հայտնվել նաև հեքիաթային ու մուլտ այլ հերոսներ, ինչն արտացոլում է երեխայի ու մոր ոչ ադեկվատ հարաբերությունները մոր չափազանց խիստ լինելու դեպքում: Ահա թե ինչու 2և3 տարեկան երեխաները ծնողներին խնդրում են սպանել գայլին ու մյուս հերոսներին սարսափելի երազներից ազատվելւո համար: Նման խնդրանքները չպետք է աչքաթող անել և հաշվել դատարկ քմահաճույքներ, քանի որ վերոհիշյալները, ապրելով երեխայի ենթագիտակցության մեջ, միշտ վկայում են ինչ –որ տագնապալի երևույթների մասին, որոնք որպես կանոն պայմանավորված են մեծահասակների հետ փոխհարաբերություններվ:
Այս տարիքին բնորոշ են հատկապես վախը մոր հետ բաժանվելուց, որոշ առարկաներից, հեքիաթային հերոսներից և գիշերային վախերը:
3-5 տարեկան հասակ: Սա ես-ի հուզական ամբողջականացման շրջանն է: Զգացմունքները արդեն նշվում են բառերով, արտահայտված է ձգտումը հասկանալուն, վստահությանը, այլ մարդկանց հետ մոտիկությանը: Ձևավորվում է «մենք» հասկացությունը, որի տակ երեխան ենթադրում է սկզբում իրեն ու ծ