Help - Search - Members - Calendar
Full Version: Դավիթ Մելիք
Hayastan Armenian Forum > General discussions > Literature
Pages: 1, 2

Meliq
Ես ինչ որ տողեր եմ գրում,
Փորձում` հասնել կատարելության,
Բայց մարդիկ դրանց չեն հավատում,
Եվ ես զգում եմ համը դատարկության:

Ես իմ տողերում ձմռան ծաղիկ եմ փնտրում,
Փորում եմ ձյունը`հասնելով անհայտության,
Կատարելությունն ի վերջո աբսուրդի է հասնում,
Եվ ես պատռում եմ էջը բանաստեղծության:
Meliq
Ես եկա,
Ու դռները բաց են,
Բայց ներսում ոչ ոք չկա,
Ու շների աչքերը թաց են:

Հիմա ես ում հայտնեմ
Բերածս լուրը,
Շուրջս պատերն են,
Ու... խուլ ու լուռ են:

Կաղկանձում են շները,
Բայց չեն հաչում վրաս,
Եվ ես չգիտեմ, թե ու?ր եմ եկել,
Տու?ն, թե? գերեզման:
Meliq
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ

Լինել ազատ
հայացքներից, երազներից ու բառերից
և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ,
կապել բառերով,
խառնել խելագար երազների հետ
ու նետել սոված էն հայացքներին,
որ լափում են ինձ...
ու լինել ազատ
ու չճանաչել ոչ մի կենսափորձ
ու չունենալ վախ,
միայնակության երեսին թքել
մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը...
ու լինել ազատ
ու լռությունը խաչել իբրեվ զոհ,
որ չկրկնվի էլ պատմությունը,
որ վակում լինի
երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,
Մարիամ անունը
դնել մյուս բոլոր անունների մոտ,
առանց որևէ կարոտի, կրքի
ու սիրել միայն անմահությունը...
ու լինել ազատ...

ու լինել ազատ...
Meliq
Լռիր ու գրիր,
Գրիր ինչ կուզես,
Մի մեծ սուտ գրիր,
Գրիր ,օրինակ,
Որ դու ապրում ես,
Որ դու է ես , կաս,
Որ դու սիրել ես
Այն միանձնուհուն,
Որը, չնայած,
Քնել Էր արդեն
Հազար հոգու հետ,
Բայց կույս էր էլի:
Գրիր այն մասին,
Որ դու մորեխ չես,
Որ մարդ ես հաստատ,
Ինչպես կարող են
Զտարյուն հայից
Մորեխներ ծնվել,
Գրիր, որ եթե,
Այն` ինչ գրում ես,
Բարձրաձայն ասես,
Քեզ չեն հավատա,
Քեզ կհամարեն
Ցնդած, խելագար:
Դրա համար էլ
Ոչինչ մի ասա,
Ուղղակի լռիր.
Լռիր և գրիր:
Satenik
Կամ լռիր, կամ գրիր: "Լռիր ու գրիր"-ը ո՞րն է: blink.gif
Meliq
"ԲԱՎԻՂԻ ՄԵՋ" շարքից


Որքան հզոր են
արձագանքները կուտակված կրքի
այս բավիղի մեջ,
ու կորչում են զուր կարոտները մեր.
սերը մեզ երես չտվեց երբեք:

Եվ սրբապատկեր դարձած նկարը
բարցի տակ պահած`
մենք շնանում ենք շնագայլի հետ
ու լուռ մտածում.
"Կամրջի տակով տեսնես հոսու?մ են
դեռ սերերը մեր":

Տեսնես բավիղի ո?ր անկյունում է
պահված վերջնական հուսահատության
արտոնագիրը...
ուզում եմ հասնել.
իմ հույսը բեռ է դարձել ուսերիս:

Կարոտը մեռավ այս խավարի մեջ,
ու ոչ ոք չեղավ, որ նրան թաղի,
իսկ մենք ղաղում ենք
բարեպաշտական մեր խաղերը դեռ,
և դեռ վստահել?...

Բայց մենք գնում ենք
դեռ բնազդային ինչ որ մղումով
և չենք նկատում ,որ քարացել է
սիրտը կրքերի գերխտացումից.
չի կարուղ պայթել, քանի հույս ունենք,
բայց ես փորձում եմ...
չխելագարվել:
Meliq
Էս երեկոն էլ ոչինչ չի տա քեզ`
ոչ քնքշանք, ոչ սեր,
ու էլի հոգնած ու հուսահատված
նորից կպառկաես քո մահճակալին
ու կերազես համբույրը նրա,
ով, ցավոք, չկա:
Հետո` լուսաբաց,
ու ինքնավստահ երևալու փորձ:
Ձանձրույթ, աշխատանք, ու դատարկ խոսքեր,
ու նորից դու քո դիմակի մեջ ես:
Իսկ երեկոյան նորից կկառչես
մետրոի վերջին կանգառում բռնած
վեջին հայացքից,
ու վաղն ամեն ինչ կսկսվի նորից
Meliq
Նիկոտին


Վաղուց արդեն նեխած գիշեր,
գարեջրի դատարկ շշեր,
ու արյունոտ մի զույգ աչքեր,
անկապ հառած հեռացույցին.
սա է տոնն իմ:
Հա,
մոռացա,
եվ նիկոտին :
-----------


Կեղտոտ մտքեր, Կեղտոտ ֆիլմ
ու կեղտոտ ջազ:
Գրազ կգամ,
որ նույնիսկ այս պարագայում
ես կարող եմ լավ բան անել,
այն է`մանրից ինձ սպանել:
Հասկանու?մ եք
ինչ եմ դրել ես իմ մտքին.
ոչ թե հացադուլ, այլ զուտ նիկոտին:

------------------------------------

Ես պիտի լցնեմ ծխով ու թույնով
օրերիս անդունդը,
որտեղ խրվում են անցնող ժամերը
ու իմ անիմաստ տառապանքները
ու ժպիտները ու իմ խոսքերը:
Ողջը` հատակից մինչև պռունկը,
այս բացարձակ դատարկության
ես պիտի լցնեմ սուրբ նիկոտինով,
որ սատկեն այնտեղ բջիջները ժամանակի,
ու լույսի շողը, որ անիմաստ
թափառում է այս խավարում,
մարի մեկնդմիշտ:
Romeo
QUOTE(Meliq @ Jun 21 2006, 16:12) [snapback]563154[/snapback]


Գրիր ,օրինակ,
Որ դու ապրում ես,
Որ դու է ես , կաս,



Meliq, bacatri haskananq.
Meliq
Հարբած եմ մի քիչ,
բայց դե դա ոչինչ,
ուշք մի դարձրեք
բերնիցս ելնող
օղու գարշ հոտին:
Լսեք ձեզ պատմեմ
շատ զավեշտական
մի հին պատմւտյուն.

-Մի գեղեցիկ օր,
երբ որ Հիտլերը
Մօցարտ եր լսում,
հանկարծ որոշեց`
խեղդամահ անել
խոզ հրեաներին
գազախցիկում:

Խ?ի չեք ծիծաղում:
Զու?րկ եք հումորից:

Էդ դեպքում լսեք
ձեզ համար պատմեմ
մի ողբերգուտյուն,
որ Շեքսպիրը
մոռացավ գրել
էն պարզ պատճառով,
որ վերջի բաժակն
ավել էր խմել .

Ոմն թագավոր
զայրույթի պահին
գինով լի կուժը
ջարդեց`
խփելով ծառայի գլխին:
Բայց զղջաց արքան
արարքի համար
ու պատվիրեց
դամբան սարքել,
որի վրա գրել տվեց.
''Աստ հանգչի..........
.....................................
.......... կուժն իմ'':
Heghine
QUOTE(Meliq @ Jun 21 2006, 12:05) [snapback]563151[/snapback]

ԼԻՆԵԼ ԱԶԱՏ

Լինել ազատ
հայացքներից, երազներից ու բառերից
և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ,
կապել բառերով,
խառնել խելագար երազների հետ
ու նետել սոված էն հայացքներին,
որ լափում են ինձ...
ու լինել ազատ
ու չճանաչել ոչ մի կենսափորձ
ու չունենալ վախ,
միայնակության երեսին թքել
մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը...
ու լինել ազատ
ու լռությունը խաչել իբրեվ զոհ,
որ չկրկնվի էլ պատմությունը,
որ վակում լինի
երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,
Մարիամ անունը
դնել մյուս բոլոր անունների մոտ,
առանց որևէ կարոտի, կրքի
ու սիրել միայն անմահությունը...
ու լինել ազատ...

ու լինել ազատ...



Լինել ազաաաաաատ sad.gif ,Մելիք,շնորհակալ եմ,այնքաաան ինձ հարազատ ես գրել:
Կեցցես flower.gif
Meliq
QUOTE(Satenik @ Jun 21 2006, 16:38) [snapback]563161[/snapback]

Կամ լռիր, կամ գրիր: "Լռիր ու գրիր"-ը ո՞րն է: blink.gif


Խոսքը անմիջական շփման, բանավոր արտահայտվելու ու պարզապես թղթի հետ զրուցելու մասին է: Ճիշտ է, ի վերջո մարդն է մտքերդ ընկալողը, բայց արդեն թուղթն է միջնորդը, էսպես ավելի հեշտ է, կոնկրետ ինձ համար: Էսպես չհասկացված լինելու վտանգը մեծ չի: Եթե մեկը չնդունի էլ քեզ, գլուխը քարը...
Satenik
QUOTE(Meliq @ Jun 21 2006, 12:25) [snapback]563183[/snapback]

QUOTE(Satenik @ Jun 21 2006, 16:38) [snapback]563161[/snapback]

Կամ լռիր, կամ գրիր: "Լռիր ու գրիր"-ը ո՞րն է: blink.gif


Խոսքը անմիջական շփման, բանավոր արտահայտվելու ու պարզապես թղթի հետ զրուցելու մասին է: Ճիշտ է, ի վերջո մարդն է մտքերդ ընկալողը, բայց արդեն թուղթն է միջնորդը, էսպես ավելի հեշտ է, կոնկրետ ինձ համար: Էսպես չհասկացված լինելու վտանգը մեծ չի: Եթե մեկը չնդունի էլ քեզ, գլուխը քարը...

Իսկ, կներեք, Դուք Վահե Ավետյանի հետ պատահաբար ծանոթներ չե՞ք: smile.gif
Meliq
QUOTE(Romeo @ Jun 21 2006, 17:04) [snapback]563174[/snapback]

QUOTE(Meliq @ Jun 21 2006, 16:12) [snapback]563154[/snapback]


Գրիր ,օրինակ,
Որ դու ապրում ես,
Որ դու է ես , կաս,



Meliq, bacatri haskananq.


Երբեմն կարիք ես ունենում հաստատելու քո գոյությունը: Չե?ք ունեցել երբեք այն զգացողությունը, երբ ամեն ինչ դատարկ ու անիմաստ է թվում, երբ թվում է, թե ոչինչ տեղի չի ունենում: Այդ պահերին է, որ ուզում ես հաստատել, որ դու իրոք մարդ ես, որ իրոք ապրում ես: Գուցե դա իմ անհատական զդացողությունն է, բայց ժամանակ առ ժամանակ իրեն շատ սուր է զգացնել տալիս: Ու ճիշտն ասած, ինձ համար այնքան էլ կարևոր չի` մարդիկ կհասկանա?ն ինձ և այն ինչ ես եմ զգում, Որովհետև մի բան հաստատ է ."Ոչ ոք չի կարող նույն գետը մտնել երկրորդ անգամ" :
Meliq
QUOTE(Satenik @ Jun 21 2006, 17:41) [snapback]563195[/snapback]

Իսկ, կներեք, Դուք Վահե Ավետյանի հետ պատահաբար ծանոթներ չե՞ք: smile.gif

Չէ no.gif իսկ պետք ա ծանոթ լինեի? hehe.gif
Satenik
QUOTE(Meliq @ Jun 21 2006, 13:09) [snapback]563212[/snapback]

QUOTE(Satenik @ Jun 21 2006, 17:41) [snapback]563195[/snapback]

Իսկ, կներեք, Դուք Վահե Ավետյանի հետ պատահաբար ծանոթներ չե՞ք: smile.gif

Չէ no.gif իսկ պետք ա ծանոթ լինեի? hehe.gif

Ոչ-ոչ: Իսկի էլ պետք չէ: smile.gif
Romeo
QUOTE(Meliq @ Jun 21 2006, 17:50) [snapback]563202[/snapback]

QUOTE(Romeo @ Jun 21 2006, 17:04) [snapback]563174[/snapback]

QUOTE(Meliq @ Jun 21 2006, 16:12) [snapback]563154[/snapback]


Գրիր ,օրինակ,
Որ դու ապրում ես,
Որ դու է ես , կաս,



Meliq, bacatri haskananq.


Երբեմն կարիք ես ունենում հաստատելու քո գոյությունը: Չե?ք ունեցել երբեք այն զգացողությունը, երբ ամեն ինչ դատարկ ու անիմաստ է թվում, երբ թվում է, թե ոչինչ տեղի չի ունենում: Այդ պահերին է, որ ուզում ես հաստատել, որ դու իրոք մարդ ես, որ իրոք ապրում ես: Գուցե դա իմ անհատական զդացողությունն է, բայց ժամանակ առ ժամանակ իրեն շատ սուր է զգացնել տալիս: Ու ճիշտն ասած, ինձ համար այնքան էլ կարևոր չի` մարդիկ կհասկանա?ն ինձ և այն ինչ ես եմ զգում, Որովհետև մի բան հաստատ է ."Ոչ ոք չի կարող նույն գետը մտնել երկրորդ անգամ" :

Նախ welcome.gif

Ճիշտն ասած ես ուզում էի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ գրելուց հետո չէր խանգարի սեփական գրածը գոնե մեկ անգամ կարդալ և տառասխալները ուղղել: Խոսքս կոնկրետ "Որ դու է ես , կաս" մասին է: Բայց արդեն պարզ է, որ քո գործը գրելն է ու քեզ համար այնքան էլ կարևոր չի` մարդիկ կհասկանա՞ն քեզ: Բայց թույլ տուր հիշեցնել, որ գրածդ այստեղ ներկայացրել ես, որ մարդիկ կարդան, հետևաբար նաև՝ որ հասկանան:

Իսկ "նույն գետը մտնելը" բոլորովին կապ չունի քո զգացանծները ուռիշներին հասկանալի ներկայացնելու հետ: no.gif

Meliq
QUOTE(Romeo @ Jun 21 2006, 17:04) [snapback]563174[/snapback]

Նախ welcome.gif

Ճիշտն ասած ես ուզում էի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ գրելուց հետո չէր խանգարի սեփական գրածը գոնե մեկ անգամ կարդալ և տառասխալները ուղղել: Խոսքս կոնկրետ "Որ դու է ես , կաս" մասին է: Բայց արդեն պարզ է, որ քո գործը գրելն է ու քեզ համար այնքան էլ կարևոր չի` մարդիկ կհասկանա՞ն քեզ: Բայց թույլ տուր հիշեցնել, որ գրածդ այստեղ ներկայացրել ես, որ մարդիկ կարդան, հետևաբար նաև՝ որ հասկանան:
Իսկ "նույն գետը մտնելը" բոլորովին կապ չունի քո զգացանծները ուռիշներին հասկանալի ներկայացնելու հետ: no.gif

Ախ ուրեմն էտ ինկատի ունեիր? hehe.gif Romeo ջան, է- ն հայերենում բացի տառ և օժանդակ բայ լինելուց, նաև առանձին բառ է, որը ունի երեք իմաստ` 1-ին` գոյ, գոյություն, 2-րդ` էակ, 3-րդը Աստված բառի հոմանիշ է: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ ես օգտագործել եմ երկրորդ իմաստով: tongue.gif
Իսկ "նույն գետը մտնելը" կապ ունի էնքանով, որ որևէ մեկը չի կարող , ոչ միայն նույնությանբ ապրել, այլ նույնիսկ նույնությամբ պատկերացնել չի կարող այն ապրումները, որ ունեցել է մեկ ուրշը: wink.gif
Meliq
QUOTE(Heghine @ Jun 21 2006, 17:18) [snapback]563179[/snapback]

Լինել ազաաաաաատ sad.gif ,Մելիք,շնորհակալ եմ,այնքաաան ինձ հարազատ ես գրել:
Կեցցես flower.gif


Ուրախ եմ, որ դուրդ եկավ jump.gif Ազատությունն ու սերն են ամենաբարձր արժեքները: Ափսոս, որ երկուն էլ դժվար ա գտնել:
Meliq
QUOTE(Heghine @ Jun 21 2006, 17:18) [snapback]563179[/snapback]

Լինել ազաաաաաատ sad.gif ,Մելիք,շնորհակալ եմ,այնքաաան ինձ հարազատ ես գրել:
Կեցցես flower.gif


Ուրախ եմ, որ դուրդ եկավ jump.gif Ազատությունն ու սերն են ամենաբարձր արժեքները: Ափսոս, որ երկուն էլ դժվար ա գտնել:sad.gif
Meliq
Դատարկացնդաբանություններ


Մթության մեջ նստած սենյակում`
Իմ հուշերն էի փորփրում ,
Իսկ քիչ այն կողմ ցնդած ռադիոն
Բեթհովենից ինչ որ բան էր ճզվզում,
Հարևանուհուս ձգող սենյակից
Նրա գռեհիկ ծիծաղն էր լսվում ,
Եվ այդ ամենը խառնվում իրար
Ու երազների remix էր դառնում:
Meliq
Կանչեր խավարում

Գրողի տարած սառնամանիքը
Ոսկորներիս հետ կռիվ է բռնել:
Պոստում խաղաղ է: Եվ իմ բալիկը,
Որի մորն անգամ չեմ ճանաչում դեռ,
Ինձ տուն է կանչում:

Պոստից ես գունդ եմ ետ վերադառնում,
Եվ իմ ետևից նորից փակվում է դարպասը գնդի,
Փշալարերը նորից ինձ իրենց գիրկն են առնում,
Ու էլ ելք չկա իմ այս անդնդից,
Ուր նույն ձայները դեռ կանչում են ինձ:

Եվ ես ճանկռում եմ անզորությունից
Կավը պարսպի իմ մագիլներով,
Եվ ճմռում եմ ես ավիշ-արյունից
Լրիվ ցամաքած իմ այս ձեռքերով
Փշալարերը...
Ու լսում ձայներ,
Որ կանչում են ինձ:
Meliq
Հետմիջօրեին

Ամեն ինչ այնքան հստակ է ու նոր
Խելագարության նման անսովոր
Այս խեղդող ու տոթ հետմիջորեին,
Ուր նվաղել են հանճարն ու հոգին:

Հրաձգության ձայներից խրտնած`
Հեռվում թևածող ամպիկները թաց
Իմ խոնավացած հուշերի նման
Նոր դեմք են հագնում ամեն մի վայրկյան:

Ու տարրալուծվում տարածության մեջ`
Երկնում թողնելով պատկերը քո մերկ,
Որ չբացվեց ինձ ազատության մեջ
Ու որ երազվեց նորից ինձ երեկ:

Կարոտը մեռավ: Իսկ դու ապրում ես
Դեռ իմ խարխլված ու թույլ հոգու մեջ
Եվ այս խելագար հետմիջօրեին
Միրաժի նման հայտնվում ես ինձ:
Meliq
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Տպաորության իմ զինանոցին
Լուսինը տվեց բրոնզն իր վերջին
Ու լուռ կորավ լեռան գրկում:
Իսկ դու?, ի'մ Մարի, դու? ում ես մրրկում
Քո գարնանային գերնոր հույզերով
Եվ գիշերային տենդի հույսերով
Է?լ ում ես զրկում զեփյուռե քնից:
Լուսինը, որ նոր այնպես չքնաղ էր
Իր կոկետությամբ վերևից ժպտում,
Կար ու էլ չկա...
Այդպես էլ իրար ոչինչ չտված`
Վաղը չենք լինի նաև ես և դու...

P.S.
Լուսինը գտավ...
միայլ եզերքում,
Տիեզերական մի այլ չափման մեջ
Տպաորության զինանոցը ՄԵՐ:
Meliq
Չվերջացող պատերազմ է
այս վերացող երկրի վրա.
կործանումի կրքից բացի
չկա ոչինչ սովորական:
Մնացյալը կեղծ է ու խորթ.
ամենօրյա համբույրները
ողջագուրման
ու կարոտի մասին գրված
նամակները մարտի դաշտից
այս գերհոգնած մոլորակի
զգայական լճացումն են
սոսկ քողարկում,
ուրիշ ոչինչ:
Meliq
Հրաժեշտ

Բաժանման ահն ու թախիծը ծածկած
Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,
Իմ քաղաքն իր հայացքը հառած
Իմ ճանապարհին`մշուշի միջից
Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:
Ուշ երեկո էր: Կասկադից ներքև
Լույսերի խաղը նոր էր կատաղում,
Եվ հրաժեշտի մեղեդին թեթև
Անուրջների ու տպավորության
Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:
Տխուր էր պահը: Բայց ողբերգության
Ոչ մի հետք չկար կիսախավարում:
Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,
Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:
Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,
Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":
Meliq
Ժող., էս բանաստեղծությունը ինձ համար էքսպերիմենտ է: Սրա մեջ ես դրել եմ եռակի ենթատեքստ <ավելի ճիշտ տենց ստացվեց, ազնիվ պիոներական խոսք, ես մեղավոր չեմ >: առաջին ենթատեքստը զուտ անձնական է, երկրորդը`առանց խոսքի ել պարզ է, իսկ երրորդը, որը արտահաըտված է հիմնականում սիմվոլների միջոցով, ըստ իս, պետք է կոնկրետ բան ասի ենթագիտակցությանը:
Խնդրում եմ արտահաըտվեք <հատուկ չեմ ասում , թե կոնկրետ ինչ է ինձ հետաքրքրում>:

ՎՏԱՐՈՒՄԸ


Ես`
Դևս,
Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում,
Ամեն Աստծու օր Ադամ եմ լինում,
Եվ անգամ վարձու իմ խղճուկ բնում
դրախտ եմ գտնում.
Երջանիկ եմ ես:

-Ջանիկս,
Կարծեմ, ասացիր,որ քեզ
Եվա? են կոչում,
Կարկաչում է, տես,
ջազն իմ սենյակում
Տիգրիսի ու Եփրատի պես:
Դե, ի?նչ կասես,
չե?ս գա պարենք:

Ու մենք պարում ենք,
Ու պարուրում ենք իրար քնքշությամբ,
Ու պարպում ենք մեզ,
Պարպում մեր հոգին,
Որ պարուրված է լույսով մաքրության:
Հետո թամբում ենք
Մեր երազների ամենալկտի ու անառակ ձին,
Իսկ երբ դա քիչ է, հիշում ենք օձին :

Օձը ելնում է,
Գրգռված ֆշշում,
Թքում է, թքում
Մեր երազներին,
Մեր սիրած ջազին
Ու մեր երեսին:

Նա կործանում է մեր մաքրությունը
Լկտիության իր հանճարով,
Եվ ես նորից վերապրում եմ վտարումը
Եվ ամեն անգամ օձի պատճառով:
Meliq
ԵՍ ՄԱՐԴ ԵՄ

Ես մարդ եմ, լսե'ք,
մարդ եմ, հատկապես,
երբ որ կանգնած եմ անասունի մոտ,
հատկապես,
երբ որ մեծախոսում եմ
ճշմարտությունից
երբ որ...
նրան դեռ չեմ մորթել:

Իմ անունը Մարդ է,
անուն, որն ինձ Տերն է տվել,
որը երբեք ես չեն պղծել.
երբեք չեմ մորթել...
երբեք չեմ զզվել ես իմ անունից,
երբեք չեմ ձգտել`
ազատվել նրա իշխանուրյունից:

Արցունքներն իմ մարդկային են
ու մարդկաին են տանջանքները իմ,
քանի չեմ քերթել ինքս իմ կաշին:

Եվ կրքերն են իմ մարդկային,
քանի չեմ քնել շնագայլի հետ,
քանի դեռ կրքի այրման գագաթին
նրան չեմ մորթել:

Ես իրոք մարդ եմ,
և ես խնդրում եմ.
սիրեք ինձ մի քիչ,
քանի չեմ մորթել:

Meliq
QUOTE(Satenik @ Jun 21 2006, 18:32) [snapback]563229[/snapback]

QUOTE(Meliq @ Jun 21 2006, 13:09) [snapback]563212[/snapback]

QUOTE(Satenik @ Jun 21 2006, 17:41) [snapback]563195[/snapback]

Իսկ, կներեք, Դուք Վահե Ավետյանի հետ պատահաբար ծանոթներ չե՞ք: smile.gif

Չէ no.gif իսկ պետք ա ծանոթ լինեի? hehe.gif

Ոչ-ոչ: Իսկի էլ պետք չէ: smile.gif

Հիմա արդեն մասամբ ծանոթ եմ lool.gif
smally
QUOTE(Meliq @ Jun 23 2006, 01:35) [snapback]564149[/snapback]

Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ ես օգտագործել եմ երկրորդ իմաստով: tongue.gif


aaaaa, hima haskaca
smally
QUOTE(Meliq @ Jun 23 2006, 02:48) [snapback]564179[/snapback]

Հրաժեշտ

Բաժանման ահն ու թախիծը ծածկած
Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,
Իմ քաղաքն իր հայացքը հառած
Իմ ճանապարհին`մշուշի միջից
Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:
Ուշ երեկո էր: Կասկադից ներքև
Լույսերի խաղը նոր էր կատաղում,
Եվ հրաժեշտի մեղեդին թեթև
Անուրջների ու տպավորության
Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:
Տխուր էր պահը: Բայց ողբերգության
Ոչ մի հետք չկար կիսախավարում:
Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,
Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:
Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,
Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":



Inchi kardaci? crying.gif
smally
Մելիք, քաղաքի հետ հրաժեշտի մասին ...այսքան վաղուց չէի ազդվել: Կարծես իմ զգացածն էր... Արտասվում եմ...
Meliq
QUOTE(smally @ Jun 23 2006, 07:03) [snapback]564248[/snapback]

Մելիք, քաղաքի հետ հրաժեշտի մասին ...այսքան վաղուց չէի ազդվել: Կարծես իմ զգացածն էր... Արտասվում եմ...

Ջանա, արտասվել պետք չի, մի մոռացիր. "ուր էլ լինես, ետ ես դառնալու": sad.gif
Meliq
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏԸ

Երեկո էր`
ջազի տաքուկ հնչյուններով,
ու ես` հենված իմ բազմոցին
մթության մեջ,
պատկերացրի
թե ինչպիսին պետք է լինի
երջանկության նատյուրմորտը:

Այդ նկարում պետք է լինեն
այս երեկոն,
ջազի տաքուկ հնչյունները
ու ես` հենված իմ բազմոցին
մթության մեջ:


էրնեկ ետ օրերին, որսենց բաներ էի գրում sad.gif
Heghine
Դուք Հայաստանում հրատարակված գիրք ունեք???
Ani
smile.gif չգիտեմ ինչու ես իրեն հասկանում եմ

Մելիք , շարունակիր , հարազատ են շատ )) սակայն մի տխրիր դեռ ետ ենք վերադառնալու ....

շատ ազդեցիկ , պարզ , ու հասկանալի ես գրել /// ի միջի այլոց , կա՞ էնպիսի մի բանաստեղծություն, կամ ինչպես ես անվանում... գրվածք , որ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ես գրել :
Meliq
QUOTE(Heghine @ Jun 23 2006, 09:43) [snapback]564322[/snapback]

Դուք Հայաստանում հրատարակված գիրք ունեք???

Չէ, չունեմ, չեմ էլ ուզում ունենալ: Որովհետև Հայաստանում ոչ մեկ գիրք չի կարդում, մանավանդ ժամանակակից գրականություն, էն էլ պոեզիա: Գիտե?ս ինչի նման ա լինում, ոնց որ դու խոսես ու քեզ չլսեն, քեզ արհամարհված չես զգա?:
Բա ինձ պետք ա? տենց տաբուրետկա wink.gif
Meliq
QUOTE(Ani @ Jun 23 2006, 09:49) [snapback]564324[/snapback]

smile.gif չգիտեմ ինչու ես իրեն հասկանում եմ

kiss.gif
QUOTE(Ani @ Jun 23 2006, 09:49) [snapback]564324[/snapback]

Մելիք , շարունակիր , հարազատ են շատ )) սակայն մի տխրիր դեռ ետ ենք վերադառնալու ....

շատ ազդեցիկ , պարզ , ու հասկանալի ես գրել /// ի միջի այլոց , կա՞ էնպիսի մի բանաստեղծություն, կամ ինչպես ես անվանում... գրվածք , որ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ես գրել :

Երևի մենակ ցնդաբանություններս haha.gif Մեկը ստեղ դրել եմ , չնաած էդ մեկը էդքան էլ ուրախ չի:
Բայց հիմնականում գրում եմ , երբ տխուր եմ լինում կամ երբ ինչ որ հարց ինձ հուզում ա:

Ես արթն վերադարձել եմ ու ձեզ եմ սպասում tongue.gif
Meliq
1.Հավատարիմ ու սրտակից եղա միայն,
2.Բայց մերժեցիր ու հեռացար անխոս, անձայն.
3.Վաղու?ց էիր ուզում պատժել դու նվաստիս,
4.Ասա, ինչու? ինձ լքեցիր կյանքում ունայն:

Օմար Խայամ


1.
Դու թույլ ես տվել` նաել կոնքերիդ խենթացնող ձևին,
Ու չես արգելել, որ ձուլվեմ կրակ աչքերիդ սևին,
Բայց և երբեք չես մոռացել, իմ սրտակից բարեկամ,
որ չի կարելի գինին նվիրել ինձ նման խևին:

2.
Ես հեռացա, քանզի բույրդ խենթացնում էր,
Հեռացումն իմ իմ ծարավը մեղմացնում էր,
Հեշտ չէր նաել կարմիր գինով լցված գավին.
Գինու փայլը չխմողին կուրացնում է:

3.
Ես`պատժել քե?զ, Աստված չարից հեռու պահի,
Թող էդ բանը ինձ ու քեզ հետ չպատահի,
Գինեմոլը, եթե իրոք գինեմոոլ է,
Կարմիր գինու սրբությունը պիտի պահի:

4.
Գինի - գինեմոլ, գինեմոլ - գինի,
Զույգն այս անբաժան միշտ պետք է լինի,
Թե մեկը չկա, երկրորդի համար
Անգամ դրախտը ունայն կլինի:

smally
Verjin@ lavn er. Mtahghacumn el er uzhegh wink.gif
Meliq
Տեսե?լ եք` ոնց են ամպերը պարում
Ամպրոպների տակտերի տակ,
Այդ պահին նրանց ոչինչ չի պահում,
Որ ջարդեն բոլոր դարպասները փակ
Ու լույս հանելով երգերն արգելված`
Մերկանան հոգով ու տրվեն նրանց:

p.s.
Արգելված երգերն այնտեղ`երկնքում,
Մարիամ են կոչվում:
Ու ամեն Մարիամ աղոթք է պարտված,
Որ հնչում է խաչված Դևի վերջին շնչում:
Ու ամեն Մարիամ դադար է`խրված
Կապույտ երկնքի լույս կապույտ կանչում:
Ու ամեն Մարիամ երակ է բացված,
Ու արյունը լերդացել է ու չի ճչում:
Meliq
QUOTE(smally @ Jun 24 2006, 07:51) [snapback]565094[/snapback]

Verjin@ lavn er. Mtahghacumn el er uzhegh wink.gif


Շնորակալ եմ flower.gif : Սա իրականում հենց հարց ու պատասխան էլ եղել ա: Ուղակի հարցը տվելա ոչ թե անձամբ խայամը, այլ մի ուրիշը smile.gif
Arm_Lionne
Ես էլ կարդում եմ ու զգում , որ շատ ծանոթ տողեր են , մտածում եմ, լավ բայց որտե՞ղ եմ կարդացել : thinking.gif Նոր հասկացա , որ հեղինակը " նույն "Մելիքն է: smile.gif Անկեղծ ասեմ, ոչ բոլորը, բայց մի քանի ստեղծագործություններ կան, որ լավ են ստացվել ու հոգեհարազատ են
Բարի գալուստ flower.gif
Meliq
QUOTE(Arm_Lionne @ Jun 25 2006, 00:58) [snapback]565710[/snapback]

Ես էլ կարդում եմ ու զգում , որ շատ ծանոթ տողեր են , մտածում եմ, լավ բայց որտե՞ղ եմ կարդացել : thinking.gif Նոր հասկացա , որ հեղինակը " նույն "Մելիքն է: smile.gif Անկեղծ ասեմ, ոչ բոլորը, բայց մի քանի ստեղծագործություններ կան, որ լավ են ստացվել ու հոգեհարազատ են
Բարի գալուստ flower.gif

Բարև smile.gif :
Շնորակալ եմ անկեղծ կարծիքի համար: Եթե դժվար չի , կխնդրեի, որ նշես, թե որ բանաստղծությունները հատկապես քեզ դուր չեն եկել, եթե դրանք շատ են , նշիր քո կարծիքով ամենավատերը: Նախորոք շնորակալ եմ
Meliq
"Բավիղի մեջ" շարքից

Ես շատ երկար թափառեցի բավիղի մեջ,
Ես փորձեցի ելքեր փորել,
Ես փորձեցի երգեր գրել
Կորած լույսի ու մոտեցող մահվան մասին,
Եվ ինձ պետք էր հուսահատվել,
Որ հասկանամ,
Որ նոր ելքեր պետք չէ փորել
Ու նոր երգեր պետք չէ գրել,
Այլ, պարզապես, պետք է երգել
Լույսի երգը.
Սա է ելքը:
Meliq
"Բավիղի մեջ" շարքից


Դողում է հույսը բավիղում անծի