Satenik
Aug 16 2003, 07:18
***
Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով...***
Я возвещаю вам: придет духовный голод,
Уж пиршественный стол не даст утехи вам.
Вас, обожравшихся, нужда бродить погонит
С тоскою по словам, по огненным словам.
Отвергли вы души высокие порывы,
И мысли и мечты казнил бесстыдный смех,
И бесновались вы во капищах наживы,
В стремленьях и мечтах не находя утех.
Для вас, кто осмеял величье созиданья,
Для вас, пресыщенных, придет духовный глад.
И будете молить и клянчить подаянье,
Блуждая по земле, мечась из града в град.
Перевод Д. Самойлова***
Ա՛խ, ինչքա՛ն, ինչքա՛ն կուզեի լինել
Զինվոր հասարակ.
Հայության բոլոր ոսոխների դեմ կռվեի անդուլ
Անիի հզոր պարիսպների տակ:
Եվ հուր վրեժով
Զարկեի դարե'ր, զարկեի' դարեր,
Եվ բյուր վերքերով
Ընկնեի վսեմ պարիսպների տակ.
Սիրտս խաղաղվեր, հանգչեի հավերժ
Անիի անմահ պարիսպների տակ...
***
Էլ դաշնակ չենք: Հիմա ի՞նչ եղանք - դարձանք հայ:
1915
http://armenianhouse.org/isahakyan/isahakyan-am.htmlhttp://karabakh.narod.ru/index.htmhttp://nesenenko.narod.ru/BOOKS/BLOCK13.htmlhttp://armenianhouse.org/isahakyan/isahakyan-en.htmlhttp://armenianhouse.org/isahakyan/isahakyan-ru.html
Սաթենիկ,
շնորհակալություն «Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով»-ի համար՝ Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկը: Իսահակյանին հատուկ են այնպիսի ընդհնարացումներ, որ արտաքինից անպաճույճ ու անարվեստ տողերը ստանում են ապոկալիպսյան հնչեղություն ու ողբերգականություն:
Հայոց ցեղասպանության մասին շատ է գրվել, բայց հետևյալ տողերը ժամանակից ու տարածությունից դուրս են և չունեն «ազգություն», այն ուղղված է բոլոր ժամանակների մարդ-գազանին և ահազանգ է չարի դեմ, որպեսզի մարդ արարածն՝ այլևս խենթացած չաղաղակի առ անգութ Աստված՝ կտրել թռչունների լեզուները...
Ահա նորեն եկավ գարուն
Օ, կտրեցեք, օ, կտրեցեք
Լեզուները թռչունների,
Որ չհանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների
Մեր մորթված մանուկների
Ցրիվ եղած նշխարների
Փոշու վրա, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները՝
Լի՜րբ, անզգա...
Satenik
Aug 19 2003, 07:44
Այո, ՍԱՍ: Քեզ էլ շնորհակալություն:
QUOTE
Իսահակյանին հատուկ են այնպիսի ընդհանրացումներ, որ արտաքինից անպաճույճ ու անարվեստ տողերը ստանում են ապոկալիպսյան հնչեղություն ու ողբերգականություն:
Վերջերս լույս է տեսել Իսահակյանի "Աֆորիզմներ" գիրքը: Ի ապացույց խոսքերիդ բերեմ այդ աֆորիզմներից մի քանիսը:
***
Հայերը սակավաթիվ են, որովհետև ազնվականը բնության մեջ սակավ է:
***
Ո՞րն է բարի և չար թուրքի տարբերությունը.
Բարի թուրքը հորն է սպանում որդու առաջ:
Չար թուրքը որդուն սպանում է հոր առաջ:
***
Եվրոպացիք և թուրքերը հիմա բարոյապես իրար հավասար են: Սակայն ոչ թե թուրքերը բարձրացան, այլ Եվրոպան իջավ մինչև թուրքը:
***
Ռուսից եկած բարիքը հայերին ակամա կերպով է եղել, չարիքը` գիտակցաբար:
***
Մասիսը Հայաստանի գմբեթն է:
Marinka
Aug 19 2003, 07:57
barev
Satenik
Aug 19 2003, 08:00
Հազա'ր բարի:
Շնորհակալություն, աֆորիզմերից մի քանիսը կարդացել էի, մասնավորաբար՝ Ռուսից եկած բարիքը հայերին ակամա կերպով է եղել, չարիքը` գիտակցաբար:
Satenik
Aug 19 2003, 17:33
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի:
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել:
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՛ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից:
"Ազատությո՛ւն", ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.
"Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ'հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է":
- Ազատությո՛ւն, - գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՛ւն:
Gayane
Aug 19 2003, 21:53
Vaspur
Aug 20 2003, 01:01
QUOTE(Satenik @ Aug 19 2003, 18:33)
- Ազատությո՛ւն, - գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՛ւն:
..zoregh a ! merci Sarenik jan!
Satenik
Aug 20 2003, 02:22
QUOTE(Vaspur @ Aug 19 2003, 22:01)
..zoregh a !
Satenik
Sep 20 2003, 05:20
Անհուն վրեժի և ատելության
Դըժոխքն է այրում թունոտ իմ հոգին.
Եվ ես չեմ բերում խոսքը հաշտության,
Որ ծանր է նստում զրկվածի ուսին:
Անհուն վրեժի և ատելության
Պատգամն եմ վառում ես ձեր սըրտերում.
Եվ ձեզ ասում եմ` ո'վ դու ցնցոտի,
Դո'ւ, որ թշվառ ես, անտուն, անոթի,
Դո'ւ, որ քո ձեռքին կռել ես շղթա,
Դո'ւ, որ քրտինքդ` դառն ծովացած
Նզովք ես շինել, և լուծ քո վրա -
Ես քո ժանիքը սրում եմ հիմա:
Կանգնեցընում եմ բազուկդ ահա,
Ինչպես ոխակալ օձն անապատի,
Եվ քո քարացած բըրունցքում հիմա
Ես սուրն եմ դնում ահեղ ճըշմարտի:
Եվ քո սրտի մեջ վառում եմ ահա
Հուրն ազատության և իրավունքի. -
Կանգնեցընում եմ բազուկդ ահա',
Ինչպես ոխակալ օձն անապատի...
***
Քանի սուլթանը կա` հայը կուշտ հաց չպիտի կարողանա ուտել:
***
Հայության ծանր խաչը ամեն մի հայ պիտի կրի, հարուստ թե աղքատ:
***
Հայ ժողովրդի համար Էջմիածինը` եկեղեցիների մայրը, հայրապետական աթոռը, այս ծանր ու տանջալից դարերի ընթացքում միակ ազգային հաստատությունն է, որ տակավին հարատևում է մնալ հայության ձեռքում: Նա ազգային գոյության խարիսխն է, ազգային միության սիմվոլը:
***
Հայի մաշկը որ քերես, տակը Էջմիածին դուրս կգա:
Satenik
Sep 25 2003, 08:17
СВОБОДА
Когда свободный бог в меня
Вдохнул дыханье человека
И бренному созданью дал
Дар кратковременного века, -
Я, бессловесное дитя,
Не зная горя и невзгоды,
Ручонки слабые простер
К видению свободы.
Когда не спал я по ночам,
Спеленут, связан в колыбели,
И заливался, и кричал,
Пока не встанет мать с постели
И не развяжет детских рук
Ребенку малому в угоду, -
Наверное, тогда я дал
Обет любить свободу.
Когда от первой немоты
Освободил я голос звонкий
И радовались все кругом
Живому лепету ребенка,
Не "мать" и не "отец" тогда
Сказал я, как велит природа.
Нет, детские мои уста
Произнесли: "Свобода!"
"Свобода? - эхом прозвучав,
Судьба сурово вопросила. -
Свободы воином навек
Ты хочешь стать, а хватит силы?
Тернист и тяжек будет путь
Отдавшего себя народу.
Мир узок, тесен для того,
Кто полюбил свободу".
"Свобода!" - восклицаю я.
Пусть гром над головою грянет,
Огня, железа не страшусь,
Пусть враг меня смертельно ранит,
Пусть казнью, виселицей пусть,
Столбом позорным кончу годы,
Не перестану петь, взывать
И повторять:"Свобода!"
Перевод В. Звягинцевой
Satenik
Nov 8 2003, 15:13
MOEЙ МАТЕРИ
От родимой страны удалился
Я, изгнанник, без крова и сна,
С милой матерью я разлучился,
Бедный странник, лишился я сна.
С гор вы, пестрые птицы, летите,
Не пришлось ли вам мать повстречать?
Ветерки, вы с морей шелестите,
Не послала ль привета мне мать?
Ветерки пролетели бесшумно,
Птицы мимо промчались на юг,
Мимо сердца с тоскою безумной
Улетели бесшумно на юг.
По лицу да по ласковой речи
Стосковался я, мать моя, джан,
Был бы сном я, - далече, далече,
Полетел бы к тебе, моя джан.
Ночью душу твою целовал бы,
Обнимал бы, как сонный туман,
К сердцу в жгучей тоске припадал бы,
И смеялся, и плакал бы, джан!
Satenik
Feb 5 2004, 12:28
ՄԱՅՐԻԿԻՍ
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նխշուն հավքե'ր,
Ա՜խ, իմ մորըս տեսել չե՞ք,
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սըրտիս, փափագ-սըրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի'կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի'կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ, վառ կարոտով,
Լա'մ ու խընդա'մ, մայրի'կ ջան...
***
Ինչքան ինքնագիտակցություն ունեն արարածները, այնքան էլ գոյություն ունեն:
***
Հարուստի գանձը կավելնա` քո նախանձը (ՈՒստա Կարո):
***
Աչքերդ ինքդ բաց, թե չէ ուրիշները գլխիդ զարկելով կբանան:
FIRST TEARS
The spring sun with an infinite kiss
Called out the shoots and flowers to life,
And the violet with blue eyes
In artless innocence smiled at everyone.
The zephyr came and whispered
Into its virgin ears, and glided away;
The butterfly came and fluttered
In its soft embrace, and flew away.
And the violet remained looking
After them with deluding reveries;
And from its immaculate eyes fell
The pure tears of first love.
***
Հայոց գեղջուկի ծավալուն արտե՛ր,
Ավետարանի էջերի նման
Խնկաբո՛ւյր, օծո՛ւն, հավե՛րժ սրբազան,
Թշնամու սրով հասկաբեկ արտե՛ր:
Խոպան մնացիք՝ անտեր, ամայի,
Ակոսներիդ մեջ մորթեց մաճկալին,
Մանուկ հոտաղին,անխոնջ ամոլին(= եզ)
Դարերի դժխեմ ոսոխն տմարդի(*):
Հայոց գեղջուկնե՛ր, եղբայրնե՛ր հոգուս,
Ձեր արյունազանգ արտերի վրա
Դրախտի փառքով պիտի հուրհրա
Մեր ազատոՒթյան ոսկի արշալույս:
Դուք եք այսօրվան մեր դառն լացը,
Սուրբ նահատակներ աստծո սեղանի,
Դո՛ւք, անմահ սերմեր մեռնող ցորենի,
Դո՛ւք եք վաղորդյան մեր արդար հացը,-
Հայոց գեղջուկնե՛ր, եղբայրնե՛ր հոգուս...
1917, Ժընև
(*) Իսահակյանի մոտ «տմարդի» բառի փոխարեն գրված է «ամեհի»: Իմ կարծիքով, «տմարդի» ավելի տեղին է:
=================================================================
Զարմանլի խորության ու ընդհանրացումների բանաստեղծ է Իսահակյանը: Ընդամենը մի քանի տող ու մարդու հայացքի առաջ բացվում է մի անմարդկային ողբերգության պատկեր:
ԿՏԱԿ
Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու ես գալիս այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:
Կյանքն է՝ ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կյանքն է թեև, բայց դիպվածն է տիրական:
Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դու խելքդ վրադ պահի՛ր,ինչպես պողպատ կուռ վահան:
Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սիրի՛ր մարդկանց, բայց լավություն միշտ արա:
Եվ լայն օրում՝ թե՛ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում՝ ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:
Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:
Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:
Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:
1917, Ժընև
Satenik
Mar 23 2004, 07:30
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ
Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու:
Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն:
Գիտակցությունը հաջորդեց սորան.
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս...
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս:
Ավա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
ՈՒրախացուցիչ չգտա մի լար:
Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ:
Մանկությա՜ն օրեր, ինչո'ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիթյան.
Ես այն ժամանկ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան:
Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը:
Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ,
Ապոլլոն, հե'տ առ դարձյալ դու նորան,
Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:
Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով.
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով:
Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրճի ձեռքին.
Արյո'ւն ու կրա'կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի.
Թո'ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի:
Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը,
Թո'ղ մխիթարվի ծովի ափերում,
Մենք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում:
"Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին.
Մի' տար զոհ գնալ թշնամիների".
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:
ներողություն որակի համար
hayer chapser@ mec en vor poqracnum em chi kardacvum,,moderneric ov kogni dnenq

?
Ани,
зачем размножать одни и те же темы?
Unregistered - M
Jun 21 2005, 21:36
Դա՜րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դա՜րդըս լացեք, բաղի բլբո՜ւլ,
Ամպշող երկնուց զով հովեր:
Երկինք-գետին գլխուս մթնան,
Անտուն-անտեր կուլամ ես.
Յարիս տարա՜ն - ջանիս տարա՜ն,
Հոնգո՜ւր-հոնգո՜ւր կուլամ ես:
Ա՜խ, յարս ինձի հանեց սըրտեն,
Անճար թողեց ու գընաց.
Սըրտիս սավդեն - խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գընաց:
Դա՜րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դա՜րդըս լացեք, բաղի բլբո՜ւլ,
Ամպշող երկնուց զով հովեր:
Unregistered - M
Jun 21 2005, 21:46
ԲԻՆԳԷՕԼ
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբիւրները Բինգէօլի.
Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը,
Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի:
Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ,
Նազուկ մէջքին, ծով-ծամերին կարօտ եմ.
Քաղցր լեզուին, անոյշ հոտին կարօտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի:
Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացուի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքըս չի բացուի,
Դեռ չտեսած եարիս,- սիրտըս չի բացուի,
Ինձ ի՜նչ, աւա՜ղ, բլբուլները Բինգէօլի:
Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ,
Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ.
Քոյրիկ, ասա՛, ո՞րն է ճամբան Բինգէօլի:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ1875-1957
Հայ գրականության դժվար պատմության մեջ քչերին է վիճակվել այնպիսի մեծ կյանք, ինչպիսին վիճակվեց Ավետիք Իսահակյանին: 1875 թվականի հոկտեմբերի 30 և 1957 թվականի հոկտեմբերի 17,— Իսահակյանի ծննդյան և մահվան այս տարեթվերի մեջ ընկած է գրեթե 82 տարի, որ ամփոփում է հիրավի մեծահարուստ կյանք, պատկառելի ոչ միայն ժամանակային ընդգրկմամաբ, այլև ներքին վիթխարի և խորապես դրամատիկ։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։
http://armenianhouse.org/isahakyan/isahakyan-am.html
* * *
Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։
Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։
Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա...
* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:
Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:
Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...
ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:
Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:
Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:
Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...
* * *
Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում
* * *
Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:
Զառ փեշերդ անցա, տեսա,
Առանց դարդի սիրտ չկար,
Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար…
— Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ
Կըսևնային, քանց գիշեր:
— Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր:
— Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս
Ընկա գիկդ, Ալագյա՛զ.
Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…
* * *
Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:
Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:
Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...
* * *
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:
Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:
Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին...
Ալեքսանդրապոլ, 1891
կարծում եմ չեմ կրկնվել, առկայության դեպքում, խնդրում եմ ջնջել)))http://armenianhouse.org/isahakyan/poems-am/poems.html
Unregistered - M
Jun 21 2005, 22:19
Որսկան ախպեր
-Որսկան ախպեր, սարէն կու գաս,
Սարի մարալ կը փընտռես.
Ասա՛, եարաբ դուն չըտեսա՞ր
Իմ մարալըս, իմ բալէս.
Դարդի ձեռքէն սարերն ընկաւ,
Իմ արեւս, իմ բալէս.
Գըլուխն առաւ, քարերն ընկաւ,
Իմ ծաղիկըս, իմ լալէս...
-Տեսայ, քույրի՛կ, նըխշուն բալէդ
Կարմիր-կանաչ է կապեր,
Սիրած եարի համբուրի տեղ
Սըրտին վարդեր են ծլեր:
-Որսկան ախպե՛ր, ասա, եարաբ,
Ո՞վ է հարսը իմ բալիս,
Ո՞վ է գրկում չոր գլուխը
Իմ մարալիս, իմ լալիս:
-Տեսայ, քույրիկ, դարդոտ բալէդ
Քարն է դըրեր բարձի տեղ.
Անոյշ քընով տաք գընդակն է
Կըրծքում գըրկեր եարի տեղ.
Սարի մարմանդ հովն է շոյում
Ճակտի փունջը մարալիդ,
Ծաղիկներն են վըրան սըգում,
Ազիզ բալիդ, խեղճ լալիդ...
***
Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի թրի նման:
Աշխարհը` սուտ երազ ու սին,
Թող որ խմեմ, իմ սիրեկան
Շրթունքներիդ կարմիր գինին,-
Գլուխս զարկ դահճի նման...
Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի թրի նման:
Unregistered - M
Jun 27 2005, 19:27
Ռոմեո,
Ի՞նչ է նշանակում "սին":
QUOTE(Злая_Мудрость @ Jun 27 2005, 20:27)
Ռոմեո,
Ի՞նչ է նշանակում "սին":
[snapback]372922[/snapback]
սին - դատարկ, փուչ, ունայն
Unregistered - M
Jun 27 2005, 21:11
Շնորհակալություն:
QUOTE(Злая_Мудрость @ Jun 27 2005, 22:11)
Շնորհակալություն:

[snapback]372947[/snapback]
***
Твоих бровей два сумрачных луча
Изогнуты, как меч у палача.
Все в мире - призрак, лож и суета.
Но будь дано испить твои уста,
Их алое вино,-
Я с равдостью приму удар меча.
Твоих бровей два сумрачных луча
Изогнуты, как меч палача.
Unregistered - M
Jun 29 2005, 23:33
Unregistered - M
Aug 14 2005, 01:15
ՈՉԻՆՉԸ
Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:
Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.
-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:
-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, - անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.
-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:
-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:
-Այո՛:
-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետո՞:
-Հետո վեզիր:
-Հետո՞:
-Փոխարքա:
-Հետո՞:
-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:
-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:
-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ա