Բանաստեղծություններ, Երգեր մեր հարազատ քաղաքին նվիրված:
Երևանի գիշերներում
Երևանի գիշերներում, լուսնի ափսեն է գլորվում,
ՈՒ հեռավոր արվարձանում արծաթե հետքն է իր թողնում:
Երբ միայնակ եմ ես լինում,
Քայլերն այստեղ են ին բերում,
և հուշերից լքվաց այգում,
ես անցյալիս եմ հանդիպում:
Իմ հուշերի անհատակ գիշերում,
Քո խենթացնող կիսադեմքն է լողում,
Ես հոգնեցի այս տխուր քաղաքում , ուր չկա ազատում...
Իմ հուշերի անհատակ ջրհորում,
Դու իմ անունն ես տալիս ու կանչում,
Ես հոգնեցի այս տխուր քաղաքում , ուր չկա ազատում:
Իմ քնքուշ սևահեր, իմ քնքուշ սևահեր,
Ախ, դու ինզ ումես թողել, թողել,
Ինձ թողել հեռացել:
Ասա դու ով ես , որտեղից,
Ինչ ես այդպես լուռ հառաչում,
Ես հեռացել եմ ինձանից,
և ինձ արդեն չեմ ճանաչում:
Իսկ ինչ ես կորցրել այստեղ,
ինչ ես փնտրում այս կողմերում,
Ես իմ երազն եմ կորցրել,
Երևանի գիշերներում:
Քո հանգուցյալ տատիկի սենյակում,
ՈՒր անվերջ սեր էին տալիս ու այրվում,
Գինու կիսատ շշերի արանքում
Հավերժ սեր էինք խոստանում....
Իմ քնքուշ սևահեր, իմ քնքուշ սևահեր,
Ախ, դու ինզ ումես թողել, թողել,
Ինձ թողել հեռացել:
Ես լուսնոտի պես արթնացել,
ՈՒ տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում...
Սա Երևանն է
Ինչ զով գիշեր է,
Մեկն ինզհ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին,
Նա է իմ հույս@, անտարակույս@,
Նա է իմ լույս@ մութ գիշերին
Նա ով եկել էր կյանքս բեկել էր,
Բախտս տեքել էր ինքն իր բախտին
Բայց արթեն ուշ է, հուշ@ մշուշ է
Սեր@ քնքուշ էր կեսգիշերին....
Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա Երևանն է, այստեղ դու տանն ես,
ՈՒր քեզ սպասում են դեր կեսգիշերին,
ՈՒ կամ սիրում են, կամ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին....
Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա քո փողոցն ե կյանքի դպրոց ն է
ՈՒր քեզ հիսում են դեր չեն մոռացել..
Ինչ զով գիշեր է,
Մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել ե անհիշերլին,
Բայց արդեն ուշ է, հուշ@ մշուշ է
Սեր@ քնքուշ եր կեսգիշերին...
Gayane
Aug 26 2003, 21:15
Հրեշտակ ,սրտիցս խոսեցիր
Angel ջան
Մի երգ կա չեմ իմանում թե ով է կատարում'
"Երևան Երևան իմ միակ օթևան
Ես կանցնեմ կըգնամ, դու ապրիր հավիտյան..."
Կարողե իմանաս՞
Գայանե
HOB, այո, իհարկե գիտեմ այդ երգ@, ու շատ սիրում եմ, բայց ցավոք բառեր@ չեմ կարող հիշել: Միգուցե Սաթենիկ@ իմանա՞
Իսկ երգում է Ֆորշ@... հենց երեկ լսում էի Հայաստանի ալիքով, ուզեցի բառեր@ գրել, բայց չհասցրեցի
իսկ այս երգի բառեր@ ով գիտի-
"այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուր@ խմել սառնորակ,
Այսքան ճանապարհ ես դու իմ դեմ բացել
Իմ լավ իմ .... քաղաք
Էլ չեմ հիշում
Gayane
Aug 26 2003, 22:47
ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆԽոսք Ա.Գրաշու Երաժշտությն.Ա.Խաչատրյան
Գարո'ւն Երևան, սիրո'ւն Երևան,
Վարդեր ես ճամփիս փռում, Երևա'ն,
ՈՒր էլ գնամ,ուր էլ մնամ
Քեզ եմ հավիտյան սիրում, Երևա'ն:
Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա'ն,
Իմ Հայաստանի զարդն ես Երևա'ն:
Երգը շրթունքիս կռիվ գնացի,
Քո կյանքի համար անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ կարոտ մնացի:
Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա'ն,
Իմ Հայաստանի զարդն ես Երևա'ն:
Այս վերդժերս մի արտասահմանցի զարմացած նշեց որ մենք հայերս շատ ենք կապնված մեր արմատներին , "զարմանալիորեն պինդ" արտահայտվեց այսպես.ասեց այդ ինչ կա ձեր Հայաստանում այդքան գրավիչ
Satenik
Aug 27 2003, 18:19
QUOTE(HOB @ Aug 26 2003, 18:23)
Angel ջան
Մի երգ կա չեմ իմանում թե ով է կատարում'
"Երևան Երևան իմ միակ օթևան
Ես կանցնեմ կըգնամ, դու ապրիր հավիտյան..."
Կարողե իմանաս՞
Շատ լավ երգ է, HOB:

Ֆորշն էլ շատ լավ երգեց, Անգել ջան:

Բայց խոսքերը չունեմ:

Պետք է իմանալ ով է խոսքերի հեղինակը:
Երևան
Այս գարնան շնչով,
Ամենուր հնչող,
Ձոնն ես մեր հոգու
ՈՒ բաց վաղվա:
Արտնացիր քնից,
Քո ամեն տնից
Հույս տող ճառագի
Իմ Երևան:
Ամեն բացվող առավոտ
Քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո,
Նորից նոր վառվեն լույսեր@,
Եվ փարվեն քո տառապած
ՈՒ կարոտ գրկին,
Քեզ նվիրելով ողջ իմ սեր@...
Վարդագույն երազ, միշտ ինձ երևաս,
ՈՒրել որ գնամ մնա ինձ հետ,
Իմ չքնաղ քաղաք, հարազատ, միակ,
Տող կորչեն վշտեր@ քո անհետ:
Ամեն բացող առավոտ
Քեզ երգեմ կրկին
Ամեն իջնող երեկո,
Նորից նոր վառվեն լույսեր@
Եվ փարվեն քո տառապած
ՈՒ կարոտ գրկին,
Քեզ նվիրելով ողջ իմ սեր@...
Այստեղ եմ ծնվել
Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուր@ խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք...
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ @նկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:
Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե,
Աշունդ ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիներ@ նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակներ@ փիրուզ...
Քեզ հետ կիսել եմ ես միշտ
Եվ խնդություն և թե վիշտ,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ @նկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:
Երևան
( Եդգար Գյանջումյան)
Դու ես իմ քաղաք իմ պատուհանում,
Դու ես իմ քաղաք ինձ թախծից հանում,
Եվ ամեն անգամ քեզ ես նայեմ,
Միշտ գիտեմ հույսով կփայլեմ,
Ես գիտեմ հույսով կփայլեմ:
Եղիր Երևան միշտ այդպես Մոր նման,
Սփոփիչ և խաղաղ մայթերով,
Դու միշտ մտերիմ և բարի պահերի օրրան,
Երեկ, վաղ@ և ամեն մի որ...
Քեզ նորից նայեմ ու քեզ հավատամ,
Որ մեզ սեր կտան , մեզ կգթան,
Եվ աչքերդ լուռ մոխրից կհանեմ,
Քեզ ջպիտ մի որ կգտնեմ,
Ախ, Աստվաց, մի որ կգտնեմ...
Եղիր Երևան միշտ այդպես Մոր նման,
Սփոփիչ և խաղաղ մայթերով,
Դու միշտ մտերիմ և բարի պահերի օրրան,
Երեկ, վաղ@ և ամեն մի որ...
Երևան
(Նունե Եսայան\ ռաբիզ, լոլ)
Երբ բացվում է առաոտը,
Իմ լույս քաղաքի վրա,
Եվ զարթնում է Երևանը,
Խոր@ քնից գիշերվա,
Քեզ բարի լույս, օրդ բարի,
Իմ Երևան, սիրտն ես հայի...
Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով,
Քեղեցիկ է իմ քաղաքը, հազարագույն լույսերով,
Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով,
Շատ սիրուն է իմ քաղաքը, հազարագույն լույսերով:
Satenik
Aug 30 2003, 07:17
Satenik
Aug 30 2003, 20:10
ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐԸ
Խոսք` Ա. Գրաշու Երաժշտ. Ա. Դոլուխանյանի
Երևանի գիշերները կապուտակ
Սիրո հազար երգ են վառել կրծքիս տակ,
Գարնան նման Երևանը մեր ժպտուն,
Քո սիրո հետ միշտ շողում է իմ սրտում:
Երևանի գիշերները հովասուն
Ձեր պարտեզում պայծառ հեքիաթ են ասում,
Ամեն ծաղկում չքնաղ դեմքն եմ քո տեսնում,
Կրծքիդ հևքն եմ, սրտիդ երգն եմ ես լսում:
Երևանի գիշերները լուսավառ
Ինձ դարձրել են սև աչքերիդ սիրահար,
Երբ կարոտով քեզ գրկում եմ, համբուրում`
Ինձ տենում եմ սև աչքերիդ հայելում:
Vaspur
Aug 30 2003, 21:44
..Erevan.ru -um "muzika" bazhnum kan jerger Qaghaqi masin
Satenik
Aug 31 2003, 07:41
Erevani masin...
Կարոտ
Պոկեցին քեզ իմ սրտից,
Բայց մնաց մի մեծ բեկոր,
Բեկոր տաղծի, բեկոր վշտի,
Հողի կտոր, շողի կտոր:
Տանջող, այրող, սիրտս մաշող,
Կարոտ@ սև, կարոտ@ վառ,
Որ միշտ պահեց իմ ականջում,
Ճոխ դուդուկիդ մեղեդին
ՈՒ ծեր ուռուն լացակում
Քո վշտերի անտարում:
Գույնդ վարդի չեմ մորանա ես երբեք,
Սիրտս Հայի ինձ կբերի նորից հետ:
..et "TJOX" banastegh&utjan heghinak@ ov a?
Satenik
Sep 2 2003, 07:44
Ինչ լավն էր, Անգել ջան: Իսկապես, ո՞վ է հեղինակը:
yes
Satenik
Sep 2 2003, 20:20
QUOTE(Satenik @ Sep 2 2003, 19:20)
շնորհակալություն
Երևանն է խոսում...
Ժ. Դուվալյան
Իմ չքանաղ վարդագույն ուրախ քաղաքի,
երբ երկար ժամանակ հեռվում եմ լինում,
երբ կարոտն է այրում իմ հոգու խորքից,
միացնումեմ ռադիոն ու հանկած լսում'
Խոսում է Երևան@....
Երևանն է խոսում, իմ ստրից է խոսում,
խոսում է ու անուշ պատմում է,
իմ երկրի սարերի, երկնի մասին,
խոսում եմ ու ասես տեսնում
ես իս փողոցն ու իմ տուն@ թանկագին:
Երևանն է խոսում, իմ ստրից է խոսում,
Խոսում է ու ասես լսում եմ իմ մոր հուզումներ@,
Խոսում է ու ասես զգում եմ ջերմ համբույր@
հավատարիմ իմ սիրածի ...
Աշխարհի չորս կողմից բռնում եմ լուռ ձայներ,
որ խոսում են հազար ու մի լեզուներով,
ու ամեն մի լեզու մի երգ է դարձել,
բայց լսում եմ ես առավել սիրով
Խոսում է Երևան@....
Երևանն է խոսում, իմ ստրից է խոսում,
խոսում է ու անուշ խորհում են
ցիրաններ@, վարդեր@ իմ երկրի,
խոսում է ու շաղոտ զնգում են
բաժակներ@ կենաց @նկերների:
Երևանն է խոսում, իմ ստրից է խոսում
ու ցնծում եմ առավել որ հայ եմ
ու ինչպես ամեն հայ կարոտաբար հուզվում եմ
ու հպարտանում եմ ես բոլոր աշխարհի հայության համար
Երևանն է խոսում...
Երևանի փողոցներով
Ժ. Դուվալյան
Ա. Աճեմյան
Անուշ է կիրակին,
ջան ասա ինչենք անում,
եկ ման գանք միասին,
Երևանի փողոցներով...
նստել ես դրթմագին
այ մարդ, ինչե՞ս մտածում,
եկ ման գանք միասին,
Երևանի փողոցներով...
կհանդիպենք ուրախ, զվարթ @նկերներ,
ու կատակելով, ծիծաղելով, թև թևի մտաց,
կ@քայլենք կերգենք ցնծալի կյանք@ մեր,
կհանդիպենք հեզաճկուն աղջիկներ,
ու կատակլով ծիծաղելով թև թևի մտած
կ@քայլենք, կերգենք ցնծալի օր@ մեր
ցնծալի կյանք@ մեր...
Անուշ է կիրակին,
ջան ասա ինչենք անում,
եկ ման գանք միասին,
Երևանի փողոցներով...
նստել ես դրթմագին
այ մարդ, ինչե՞ս մտածում,
եկ ման գանք միասին,
Երևանի փողոցներով...
կվերհիշենք Հայոց անցյալ@ շքեղ,
հենց փողոցների անուններով
թև թևի մտած կքայլենք, կերգենք ցնծալի փառք@ մեր
կվերհիշենք Երևանյան նոր օրեր,
ու հիանալով նոր շենքերով ,
թև թևի մտած կքայլենք, կերգենք ցնծալի փառք@ մեր ,
երջանիկ oր@ մեր
Իմ Երևան
Ա. Աճեմյան
Է. Բաղդասարյան
Ես լսում եմ քո երգդ ուրախ,
Արևոտ ու լուսե իմ Երևան,
Կանչում եմ քեզ իմ երգով,
Տենչում եմ քեզ իմ սրտով
Իմ անուշ եզերք իմ Երևան:
Մեր սրտի երգնես դու,
Բոցավար մեր աչքի լույսն ես,
Իմ շեն քաղաք անուշ իմ Երևան
Իմ կյանք ու սեր դու իմ Հայաստան:
Կանչում ես քո երգով չքնաղ,
Հայրենի տուն անգին իմ Երևան,
Վառվում ես դու իմ հոգում,
Ապրումես դու իմ սրտիմ,
ՈՒր լինեմ ինդզ հետես հավիտյան:
Երևան, Երևան...
Լույսերի մեջ շողում ես դու,
Հայոց կապույտ երկնի ներքո,
Եվ ես ունեմ մի մեծ երազ,
Որ մնա ջինջ երկինք@ քո.....
Երևա~ն Երևա~ն ,
Իմ միակ Օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան....
Շատ հույսեր եմ քեզ հետ կապում
Եվ ժպիտով խորհում անվերջ,
Արդյոք եսեմ քո մեջ ապրում,
Թե հենց դու ես ապրում իմ մեջ:
Երևա՜ն Երևա՜ն ,
Իմ միակ Օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան....
Satenik
Sep 6 2003, 05:42
Շնորհակալությու'ն, Անգել ջան:
Satenik
Sep 6 2003, 06:20
ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ
Խոսք` Պ. Սևակի, երաժշտ. Եդգ. Հովհաննիսյանի
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ` իզուր կկորչի,
Առանց քեզ` մեր տաք տենչն էլ կսառչի:
Երևան դարձած իմ Էրեբունի...
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
Տաք է սերը մեր` շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:
Երևան դարձած իմ Էրեբունի...
QUOTE(Satenik @ Sep 6 2003, 04:42)
Շնորհակալությու'ն, Անգել ջան:

QUOTE(Angel @ Sep 2 2003, 21:09)
yes


apri Arevt, Angel jan !
QUOTE(Vaspur @ Sep 6 2003, 22:09)
QUOTE(Angel @ Sep 2 2003, 21:09)
yes


apri Arevt, Angel jan !
Vaspur
շատ հաճելի է, երբ քո գրած տողեր@ ուրիշներին դուր են գալիս
Երևան
Զարթնում է Երևան@ գարնան անուշ շնչով,
Զարթնում է և իմ սիրտ@ սիրո հուշի կանչով
Մեր պարտեզի վարդն առաջին ահա քաղել բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա ինչպես
Վարդ@ քաղեմ քո այտերից:
Վառվում է Երևան@ ամռան կիզիչ հրով,
Վառվում է և իմ սիրտ@ անհագ սիրո տենչով...
Մեր պարտեզի ծիրաններից ահա քաղել բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա ինչպես, համբույր քաղեմ քո շրթներից:
Շոգում է Երևան@ աշնան հազար գույնով,
Շոգում է և իմ սիրտ@ հասնուն սիրո հույզով,
Երեկոյան հովն անուշիկ թավշյա դեղձի բույրն է բերում,
Ոսկեգույն այգիներում քեզ հետ քայլում եմ երջանիկ:
Մրսում է Երևան@ ձմռան սառ@ շնչից,
Մրսում է և իմ սիրտ@ լքվաց սիրո ցավից,
Առանց արցունք սեր չի լինի,
Առանց փուշ վարդ չի հանդիպում
Ցրտաշունչ այգիներում
Մենակ քայլում եմ վշտալի:
Զարթնում է Երևան@ էլի գարնան շնչով,
Զարթնում է մարդիկ նոր արևի կանչով
Երբ իմ չքնաղ Երևանի գարունքն է վառ այգիներում,
Ախ՜, ինչպես, ասա ինչպես մեր սրտերում սեր չթարգի:
Վարդագույն քաղաք
Ռ. Գաբրիելյան
Քեզ Երևան երազներս կապույտ,
Քեզ իմ հույսի կամուրջեներ@
Քեզ արեգակ@ այրող փայփայող
Եվ կարոտ իմ հեղղներ@,
Հավիտյան խելապտույտ կյանքում
Զավակներ ենք կամ որբեր
Թե անցորդ ենք հեռավոր հեռվում
Անտարբեր հույսեր...
Իմ վադագույն քաղաք, հեռացելմ եմ ծերացել
Մանկության իմ փողոցներ@ մշուշում կորցրել,
Իմ վարդագույն հրաշք հեռացել եմ ծերացել
Մենության արձագանքներ@ երգերում թաքցրել:
Իմ Երևան առասպելք հարազատ,
Քոնն են սրտիս խոստումներ@,
Քոնն է անցյալս այրող ապագան ,
Ճիշտ @նտրության խարույկներ@,
Կամակոր են երազներն իջնող
Ժամանակ@` խենթ արքա
Հիշատակ@` հուշարձան հոգու
Մեղադրող վկա...
Իմ վադագույն քաղաք, հեռացել եմ ծերացել,
Հուր հոգուս խրախճանքներ@ առանց քեզ կորցրել
Իմ վարդագույն հեքիաթ հեռացել եմ ծերացել,
Հետդարձի քարավաններ@ հետ արցունքներ դարձել:
Հեյ ջան Երևան (version no. 1)
Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուր@ անուշիկ է, օդ@ աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան:
Հե՜'յ, ջան Երևան, իմ քաղաք սիրուն,
Հեյ ջան, հեյ ջան, ծաղկիր Երևան:
Նոր կյանք@ ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրեր@ հույսեր են բերում,
Շենքերի թևեր@ հասան Մասիս սար,
Աղջիկների սեր@ սարին հավասար:
Հե՜'յ, ջան Երևան, իմ լավ օթևան,
Հեյ ջան, հեյ ջան, ծաղկիր Երևան:
Երևան ի՞նչ ցանկամ ես քեզ,
Կրեմլի աստղերի տակ հավիտյան ծաղկես,
Իսկ Ձեզ երևանցիք, ձեզել ինչ ասե՞մ,
Բոլորիդ պատրաստ եմ սրտանց համբուրել:
karmirov @ndgcvac bareri mej hamozvac chem, ov karogh e ognel?
Հեյ ջան Երևան (version no. 2)
Երևանում տոն է թող բոլոր@ գան
Օդ@ հրաշալի է, ջուրն անմահական
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ
Մեր մասիսների սուրբ վառ հայացքի տակ:
Հեյ ջան Երևան, մեր մայր որորրան
Հեյ ջան, հեյ ջան, դու իմ Երևան՜
Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքն ծով,
Իսկ մեր աղջիկներ@ սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա:
Հեյ ջան Երևան պառք քո սուրբ անվան,
Հեյ ջան, հեյ ջան դու իմ Երևան
Դու մեր կյանք, մեր բերկրանք, մեր լավ Երևան:
Երկինք@ մով է
Կ. Օռբելյան
Երկինք@ մով է կանաչ@ ծով է իմ վարդ քաղաքի,
Սիրում եմ հով@, անուշ է զով@ իմ վառ գարունքի,
Օ, իմ սրտում դու թանկ անուն ես, ոսկե իմ Երևան,
Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման,
Դու իմ երգի մի նոր գարուն ես, աստղե իմ քարավան,
Շողաճամփիս պայծար իմ Երևան:
Ոսկի է ձեռքդ ծաղիկ է երգդ իմ տուն Հայրական
Արև է նուռդ, գին է ջուրդ, իմ Հող Հայկական:
Օ, իմ սրտում դու թանկ անուն ես, ոսկե իմ Երևան,
Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման,
Դու իմ երգի մի նոր գարուն ես, աստղե իմ քարավան,
Շողաճամփիս պայծար իմ Երևան:
Խոսքեր
Մ. Պողոսյան
Ծեր գնչուհին բախտս կարդաց,
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,
Որ իմ գնացք@ արդեն մենկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Ով, որ իմ սիրտ@ գողացել եր
Արդեն հեռու է ինձանից,
Որ @նկերներս հեռացել են, սիրելիներս ել չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեահացիս հազիվ թե գան...
Եվ ես հանում եմ իմ երգեր@ մանկության մութ ձեղնահարկից,
Որտեղ իրերն ու նրանց տեր@ թաքնվաց են մեծերից,
Իսկ մանկություն@ մի թռչուն է թելով կապված մեր ստրերից,
Թել@ պոկվում է նա թռչում է, հեռանում է մեզանից...
Իսկ մենք խաղում ենք մեր դերեր@,
Իսկ ես հոգնել եմ այդ խաղից,
ՄԵնք թաքցնում ենք մեր մտքեր@,
Մենք թաքնվում ենք իրարից...
«Ես քեզ սիրում եմ», էս խոսքեր@ վեր են խաղի կանոններից,
Ես ձեզ թողնում եմ իմ այս դեր@ ու հեռանում եմ ձեզանից,
«Ես քեզ սիրում եմ», էս խոսքեր@ վեր են խաղի կանոններից,
Ես շպռտում եմ ձեզ իմ դեր@ ու հեռանում եմ ձեզանից:
Ես թռցնում եմ իմ երգեր@ իմ մանկության կտուրներից,
Կողքիս բոլոր իմ @նկերներն են, բոլոր տղերք@ մեր թաղից,
Երգերիս բուն աղավնատուն@ ես դատարկում եմ երգերից,
Ազատուտյունն է նրանց տուն@ թելով կապվաց մեր սրտերից:
Երգերիս բուն աղավնատուն@ ես ազատում եմ,
Ազատությունն է նրանց տուն@ թելով կապվաց մեր սրտերից:
Քո իսկական սիրահարներ@ քեզ լքեցին իմ Երևան
Անտեր ու դուրս մուրացկաններ@ դարձան քեզ տեր ու տիրական...
«Ես քեզ սիրում եմ », էս խոսքեր@ ասում եմ քեզ իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծեր@, որ էս բառեր@ հասկանամ...
«Ես քեզ սիրում եմ », էս խոսքեր@ ասում եմ քեզ իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծեր@, որ էս բառեր@ հասկանամ...
Satenik
Oct 15 2003, 14:37
ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ
Խոսք` Վ. Հարությունյանի, երաժշտ.` Ալ. Աճեմյանի
Երեկոն է երբ իջնում,
Գրկում մով այգին,
Ջահելներն են միշտ շրջում`
Երգը շուրթերին:
"Աստղերից էլ վառ,
Արևից անմար -
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ":
ՈՒռիներն են կապտաշոր
Երգը լուռ լսում,
Բարդիներն են մեղօրոր
Երգի հետ նազում:
"Աստղերից էլ վառ...
Satenik
Dec 14 2003, 14:01
ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԻՄ ԵՐԵՎԱՆ
Խոսք.` Ռ. Դավոյանի, երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի
Դու երկար պահել ես սրտիդ մեջ
Փրկության երազ և ջերմ հույսեր.-
Դու պայծառ, մաքուր միշտ կմնաս
Երևան, մեր ոգի և դու մեր սեր:
Հին երգը քո բարի ու նուրբ
Գալիս Մասիս սարից մեր սուրբ,
Երգը քո լուռ իջնում է մեզ
Հարյուր ու հազար տարի:
ՈՒ վիշտն էլ մեր հազարամյա
Հնչում է դեռ քո լույս հոգում,
Երևա'ն, դու մեր մրմունջ անմահ:
Հինավուրց ու բորբ մեր արևն է
Բողբոջում, քաղաք իմ, քո դեմքին,
Բայց այսօր դու նոր մի փրկությամբ
Ձուլվել ես նոր կյանքին ու նոր երգին:
Կանցնի կրկին միլիոն տարի,
Կրկին կրծքից Մասիս սարի
Երգը քո մեղմ կիջնի բարի,
Կգան նոր սերեր, հույսեր...
Հավատն էլ մեր հազարամյա
Կապրի հավետ քո լույս հոգում,
Երևա'ն, դու ջահն ես մեր վերջին:
Vaspur
Dec 21 2003, 21:02
Karmir
Dec 27 2003, 13:50
QUOTE]Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:[[/QUOTE]
Naev ergum en:
Im Erevan, qo kanach srti het,
Es im sirtn em kape arhavet.
Mek el kan voronq SRTI pokharen asum en ARTI
Satenik
Jul 10 2004, 09:10
ԵՐԵՎԱՆԻՆ
Պարույր Սևակ
Ա
Նա փոխվում է ամեն վայրկեան՝
Արբունքահաս պատանու պես ,
Ե'վ դեռ մանուկ, և' առնական,
Արբունքահաս պատանու պես:
Երեկ՝ խաղում փոշիներում
Լվացվում է այսօր նա, տե'ս,
Հայելակերպ ավազանում
Արբունքահաս պատանու պես:
Ինքն իր աչքում երեկ տգեղ,
Ինքն իրենից դժգոհ այնպես,
Հիմա հրճվում է իրենով՝
Արբունքահաս պատանու պես:
Արբունքահաս պատանու պես
Նոր է միայն նա կյանք մտնում,
Նա ինքն իրեն նոր է գտնում
Արբունքահաս պատանու պես:
Բայց և հիմա պա՜րզ է այնպես
Նրա գալիքն ու ապագան՝
Երբ որ դառնա նա առնական
Արբունքահաս պատանու պես:
Բ
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է...
Ա'խ, ինչքա՜ն է տանջել
Ինձ իմ Երևանը:
Շենքերին ես նայում,
Պալատներին վսեմ
Եվ ուզում ես անվերջ
Խոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ:
Եվ ուզում ես խոսել
Ինչ-որ ուրի՜շ ոճով,
Բայց կորչում է ասես
Հայերենը քո ճոխ:
Մի "չքնաղ" է մնում,
Մի "հոյակապ", մի "պերճ",
Մի մեծ "չնաշխարհիկ",
Մի "վեհ" փոքրիկ և՝ վե'րջ:
ՈՒ ծով հիացումը
Քարանում է, լռում:
Քարանում է այնպես,
Ինչպես հեքիթներում:
Լեզուդ համրանում է,
Լոկ հայացքդ է խոսում,
Կարծես մոռանում ես
Քո մայրենի լեզուն...
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է:
Դրա համար պիտի
Տեսնել Երևա՜նը:
Գ
Քաղաքամերձ անտառն իր կանաչին
Դանդաղ և աննկատ
Դեղին ոսկեթել է ընդելուզում:
Նորքի կտուրներին դդում ու չիր
Արեգակի վերջին
Լիցքերն են ծուլորեն կորզել ուզում:
Ցածում՝
Արարատյան տաք հովտի մեջ,
Հորդ անձրևից հետո, Երևանն է շողում
Աշնանային շոյող արեգակի ներքո:
Եվ կամարնե'րը կոր,
Եվ լորինե'րը մայթամերձ
Շողշողում են, զինում մի նոր կախարդանքով՝
Անձրևաթաց փողոցների հայելու մեջ
ճանաչելով իրենք իրենց
ՈՒ մնալով խիստ գոհ:
Ցածում Երևանն է,
Որ թռչելով Զանգուն և անցնելով այն կողմ՝
Կանգ է առել մի պահ,
Որ շունչ առնի, ապա
Նորից ձգվի դեպի Էջմիածին, Փարպի.
Նա', որ իր ձեռքը Քանաքեռին հպած,
Մյուս թևը իր բաց
Տարածվում է դեպի այն լեռը, որ
Հին լեգենդից բացի՝ հայտնի է նոր
Մեր հայկական գերբից:
Երևանն է շողում իբրև հսկա մագնիս,
Իր կողերից կախած բազում նոր ավաններ՝
Փոքրիկ Երևաններ,
Որոնք իրար հանդեպ, իբրև հարևաններ,
Նախանձո՜տ չեն, սակայն նախանձախնդի՜ր են.
Ասֆալտ ու տուֆ հագնել,
Երևանի կողքին ինքնավայել կանգնել -
Նրանց համար ահա թե ո'րն է խնդիրը:
Իսկ այդ ավանների անուննե՜րը խոսուն.
Նոր Կիլիկիան ահա,
ահա Արաբկիրը,
Ահա Նոր Արեշը,
Նոր Զեյթունը:
Յուրաքանչյուր ավան
տարբեր մի երկիր է.
Եվ ամեն մի երկիր
Աժանացել հարկի,
Լոկ այստեղ է գտել
վերջին հասցեն,
տունը:
Կարելի է կարծել, որ աշխարհը համայն
Սեղմվել է փոքրացել
Եվ ձգվելով թովիչ այս քաղաքից՝
Նրա շուրջն է սիրով խմբվել հիմա:
Ի՞նչ է, արտառո՞ց է, զարմանալի՞:
Մի մոռացեք սակայն, որ այս հարցում
Քար զարմանքի բոլոր փակ դռներն է բացում
Տխուր մեր անցյալը -
հին բանալին:
Մինչդեռ նորը, խնդրե'մ՝
Իբրև արվեստագետ և իսկական, և մեծ,
Խոսում է ո'չ այնքան, որ ցույց է տալիս.
Երևանն է շողում
Արարատյան բեղուն տաք հովտի մեջ:
Երևանն է շողում
իբրև հսկա՜ մագնիս...
Satenik
Oct 21 2006, 04:19
ДЕРЕВЬЯ НА УЛИЦЕ АБОВЯНА
Гурген Борян
Брожу ль в золотистые сумерки я,
Спешу ль, озабоченный, утром рано, -
Со мной разговаривают друзья -
Деревья на улице Абовяна.
Зеленые песни, знакомую речь
Я слышу сквозь бурю моих раздумий,
Хотят ли от грусти меня уберечь,
Звенит ли надежда в их чистом шуме?
Завесу прошедшего я отведу,
И детство вдруг выплывет из тумана, -
Вот здесь мы сажали, как будто в саду,
Деревья на улице Абовяна.
Мы все пионерами были тогда,
Мы шли из предместий, как на кочевье,
Немало вложили мы чувств и труда
В зеленую поросль - в эти деревья.
А после как часто по мостовой
Бродил я влюбленным, с думою жаркой,
Под этой сплошной тенистой листвой,
Что стала любви триумфальной аркой.
Когда уходил я далеко от вас, -
Под громом военного урагана
Я думал: как грустно шумят сейчас
Деревья на улице Абовяна!
Я с поля сраженья победу принес,
Я видел отчизну в боях неперстанно:
Зеленым костром меня грели в мороз
Деревья на улице Абовяна.
И снова я дома - солдат и певец,
Вот дочка моя, смугла и румяна.
Как рады мы оба - и дочь и отец -
Деревьям на улице Абовяна.
Настанет пора поколеньям иным
Шагать по земле, где брели караваны,
И новой листвою шуршать будут им
Деревья на улице Абовяна.
О, если б смогла моя песнь доплыть
До берега будущих дней не увянув!
Я сердце вложил в эту землю, чтоб жить
Деревьям на улице Абовяна.
1946
Shnorhakalutyun teman artnanelu hamar. Aynqan shat unem ays temayov grva& .. hrashhhhqqq qaxaqs ... galu em !!
Տիգրան Ժամկոչյանի
Երևան երգից, առանց երգի, բառերը սիրում եմ
փորձեցի լսելով բառերը գրել
Իմ մանկության ընկերն ես դու,
ՈՒ իմ կյանքի վկան ես դու ,
Իմ մանկության ընկերն ես դու,
ՈՒ իմ կյանքի վկան ես դու ,
Իմ Երևա՜ն, իմ Երևա՜ն,
Դու չտխրես , ոչ մի անգամ
Իմ Երևա՜ն, իմ Երևա՜ն,
Սուրբ ես դու մեր ՝ ազգի վկան :
Ինձ կյանք տվիր քո գրկի մեջ,
Գուրգուրեցիր քո սիրով ջերմ,
Ինձ կյանք տվիր քո գրկի մեջ,
Գուրգուրեցիր քո սիրով ջերմ,
Իմ Երևա՜ն, իմ Երևա՜ն,
Դու չտխրես , ոչ մի անգամ
Իմ Երևա՜ն, իմ Երևա՜ն,
Սուրբ ես դու մեր ՝ ազգի վկան :
Տեսնես նորից կգամ ատյան,
Որ քեզ տեսնեմ իմ Երևան ,
Տեսնես նորից կգամ ատյան,
Որ քեզ տեսնեմ իմ Երևան ,
Իմ Երևա՜ն, իմ Երևա՜ն,
Դու չտխրես , ոչ մի վայրկյան
Իմ Երևա՜ն, իմ Երևա՜ն,
Սուրբ ես դու մեր ՝ ազգի վկան :
Իմ Երևա՜ն, իմ Երևա՜ն,
Դու չտխրես , ոչ մի վայրկյան
Իմ Երևա՜ն, իմ Երևա՜ն,
Սուրբ ես դու մեր ՝ ազգի վկան :
Իմ գրածը ....

տպե՞մ
Satenik
Oct 22 2006, 07:04

Ինչո՞ւ չէ, որ, Անի ջան:

Հետևեք Մանեի օրինակին:
Երևան
Ծնվեցի գրկումդ արցունքն աչքերիս ,
Աշխարհը քեզնով ընդունեց ինձ ,
Լացն առաջին ծնունդս հաստատեց ,
Ժպիտս առաջին քեզնով նշմարվեց:
Կյանքը տարիներս հաշվեց քեզնով,
Բաժանեց բախտն արհեստական ,
Բայց հոգատար ու սուրբ մորից ,
Քեզնի՛ց , Երևա՜ն , սիրտս լցվեց անհուն կարոտով ,
Կարոտի արցունքն էլի՛ հայտնվեց :
Այժմ , Երևա՛ն , անունդ մի դար է,
Ապրածս տարին տասնամյակ դարձած ,
Քեզնից , ամեն մի հուշը մնացած ,
Անմոռաց ,մեջքներիս ծանրածած քար է ,
Երևա՛ն , անունդ անհաղթ մի գահ է ,
Իշխում է հոգիս , կոփում , ամփոփում,
ՈՒ նորից հուշերդ ... ախր, դա մահ է :
Երևա՛ն , առանց քեզ աշխարհը ծով է ,
Ելնող հուներից ու մրրկող մի զով է ,
Պետք եղած ժամանակ ալիքներ ու հով է,
Թե ես եմ մանուկ ՝
Անոթի մանկան երազած հացն ես ,
Թե հաց եմ ուզում ՝
Այտերի վրա շերտ շերտ քարացած ,
Անադար հոսող , ու շերտ կուտակող ,
Վերքացած այտի, մանկան աչերի լերթացած լացն ես :
Առանց քեզ , Երևա՛ն , օրն անարև է ,
ՈՒ սիրտս անմեղ, տխուր , անբարև է ,
Եղած բարևն է ոչ հայերեն է :
Երևա՛ն ,առանց քեզ տուն աներդիկ է ,
Ընտանիքն ՝ անհայր , որբն անդայակ ե,
Ձմեռն առանց քեզ անձյուն հարավ է
Հարավն էլ շոգից ցամաքած ՝ անջուր ե,
Երևա՛ն , առանց քեզ գլուխն անուղեղ ,
ՈՒ դեմքն անաչք է , ականջը ՝ խուլ ,
Երևա՛ն , ... Երևա՛ն ..
Երևա՛ն , առանց քեզ մարմինն անգույն է ,
Հոգին սնդփոփանք ու արյունն էլ ջուր է,
Անհոսք , քարացած ...
Երևա՛ն , առանց քեզ ձեռք առանց մատներ ,
ՈՒ ուս եմ , թիկունք , անզոր ու թերի ,
Երևա՛ն , առանց քեզ երգն անխոսք ,
ՈՒ խոսքս հարկավ անիմաստ ու խորթ է,
Առանց քեզ Հայաստանն անքար ու քեզնով ՝ զարթ է,
Արարատյան դաշտն անբերք ,լճացած արտ է :
Երևա՛ն , առանց քեզ աշխարհն ՝ անհույս ,
Հույսը կորցրած կույրն անփայտ է :
Մարդիկ են անհույս , հայերդ են տարակույս,
Երևա՛ն , առանց քեզ էլ մեր ճարն ի՞նչ բույս է ..
Մեր սուրբ ու անուշ մայրաքաղաքի ,
Սերը ծփում է - տարածվում շուրջս , իմ ու իմ մարմնի ,
Ոչինչ, հեռվում էլ համդ ՝ ասես յուրովի ,
Թերևս անելիքն իր - Աստված գիտի ,
Դիտմամբ ենք հեռու ՝ սերը չմարի,
Առանց քեզ զավակդ բա ինչպ՞ես ապրի ,
Երևա՛ն , առանց քեզ նրա միտքն ու՞ր թռչի ,
Երևա՛ն , առանց ինձ , ինքս - ինձ ինչպե՞ս սիրի . . .
28 Հոկտմբեր | ԼԱՄԳ
ARAMIS
Oct 29 2006, 07:40
Ապրես Անի ջան
Satenik
Oct 30 2006, 07:04