Help - Search - Members - Calendar
Full Version: Հայաստան Համահայկական հիմնադրամ
Hayastan Armenian Forum > General discussions > Economy and State

Guest12568
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստան Համահայկական հիմնադրամի 2006 թվականի հեռուստամարաթոնը համարվեց ռեկորդային իր ցուցանիշով: Հիմնադրամի ամենամյա մարաթոնների ընթացքում հավաքվեց աննախադեպ` 13,7 միլիոն դոլար: Բայց կազմակերպիչների ու մասնակից պաշտոնյաների ոգեւորությունը չունի ռացիոնալ որեւէ հիմք, եւ դրա պատճառները մի քանիսն են: Իրականում, հավաքվածի արժեքով, գործ ունենք ոչ թե ռեկորդի, այլ թերեւս աննախադեպ վատ մի արդյունքի հետ: 13,7 միլիոն դոլարից մոտ 8-9 միլիոնը հավաքվել է ընդամենը 6 նվիրատվության շնորհիվ: Իհարկե, շատ լավ է, որ ընդամենը 6 նվիրատվությունը տվել է այդպիսի պատկառելի արդյունք, բայց մյուս կողմից ստացվում է, որ համազգային հանգանակությունն ընդամենը հավաքել է 4,7 միլիոն դոլար: Դա աննախադեպ վատ արդյունք է, այդպիսի ցածր ցուցանիշ չի արձանագրվել գրեթե երբեք: Այսինքն ոգեւորության որեւէ պատճառ չկա, եւ անհիմն են այն պնդումները, թե Հայաստանն սկսել է ավելի շատ վստահություն վայելել Սփյուռքի շրջանում: Սփյուռքը դա մի քանի մեծահարուստները չեն, կամ ավելի ճիշտ `մի քանի մեծահարուստը ամենեւին Սփյուռք չի նշանակում: Եվ հատկանշական է, որ համազգային աննախադեպ ցածր հանգանակությունը տեղի է ունենում Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովից ընդամենը երկու ամիս անց: Համաժողով, որի ընթացքում հայտարարում էին Հայրենիք-Սփյուռք հարաբերության նոր որակի, վստահության նոր մակարդակի մասին: Փաստորեն իսկապես գործ ունենք վստահության նոր մակարդակի հետ, որ սակայն առաջացել է ոչ թե վստահության աճի, այլ անկման շնորհիվ: Հետեւաբար պետք է ենթադրել, որ նոյեմբերի 23-ի հեռուստամարաթոնը ոչ միայն Հայաստան հիմնադրամի, այլ նաեւ Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի ձախողումն էր, որքան էլ որ թե մեկի, թե մյուսի կազմակերպիչներն ու ղեկավարները խոսեն ռեկորդային հաջողությունների ու նոր մակարդակների մասին:


Նախորդ տարի հեռուստամարաթոնը հավաքել է 7 միլիոնից քիչ ավելի փող: Այդ ցուցանիշն ավելի պակաս էր, քան 2004 թվականին, երբ հավաքվել էր 12 միլիոն դոլարից ավելի փող: Երբ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանին 2005 թվականի մարաթոնից հետո հարցրի, թե ինչու ցուցանիշը 2004 թվականի համեմատ նվազել է, նա պատասխանեց, թե նվազման պատճառն այն է, որ իրենք նախընտրել են ոչ թե շեշտը դնել մեծահարուստների նվիրատվությունների վրա, ովքեր առանց այն էլ տարվա ընթացքում շատ են օգնում հիմնադրամին, այլ ցանկացել են պարզապես համազգային հանգանակությանն ապավինել: Եվ եթե բացարձակ ցուցանիշով 2004-ի համեմատ 2005-ին հանգանակության արդյունքը նվազել էր, ապա համազգային դրամահավաքի տեսանկյունից այն բավական զգալի էր ստացվել: Սակայն դա նշանակում է, որ համազգային դրամահավաքը 2006 թվականին արձանագրել է զգալի անկում: Կանխատեսո՞ւմ էին դա արդյոք կազմակերպիչները: Ասելը դժվար է, բայց այն, որ նորից վերադարձ է կատարվել մեծահարուստներին, վկայում է, որ եղել է ցուցանիշի անկման մտավախություն, եւ քանակ ապահովելու միակ միջոցը մնացել է խոշոր նվիրատվություններ ներգրավելը:


Բայց իրավիճակը անմխիթար է ոչ միայն այդ իմաստով, այլ այն, որ նվազում է ոչ միայն հավաքվող փողի բացարձակ մեծությունը, այլ նաեւ իրական արժեքը` գնողունակությունը: Հայաստանում նախորդ նոյեմբերի համեմատ դոլարը դրամի հանդեպ արժեզրկվել է, կամ դրամը դոլարի հանդեպ արժեվորվել է մոտ 20-25 տոկոսով: Դրան գումարվել է այն, որ գրեթե նույնքան էլ թանկացել է շինանյութը, որը Հայաստան համահայկական հիմնադրամի ծախսերի զգալի մասն է` դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների շինարարության համար շինանյութ է պետք: Այսինքն, դոլարը մեկ տարվա ընթացքում մոտ 50 տոկոսով կորցրել է իր գնողունակությունը: Եվ եթե նույնիսկ մեծահարուստների փողով հանդերձ ապահովվել է բացարձակ աննախադեպ մեծություն, ապա իրականում դրա արժեքը կիսով չափ նվազել է, ինչը նշանակում է, որ իրական արժեքի առումով նույնիսկ 13,7 միլիոն դոլարի պարագայում հանգանակությունն ավելի անարդյունավետ է, քան օրինակ 2005 թվականին: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում դրամի արժեվորումը եւ դոլարի արժեզրկումը շարունակվում է, թեկուզ եւ դանդաղ տեմպով, ինչպես խոստացել է իշխանությունը, ապա մինչեւ 13,7 միլիոն դոլարի համար կգա ծախսի ժամանակը, ապա դրա գնողունակությունն ավելի ու ավելի կընկնի:


Այդ իրավիճակում ուղղակի ակնհայտ է, որ համազգային հանգանակությունը ձախողվել է գրեթե բոլոր իմաստներով եւ այն հաջողությունը, որ արձանագրում են հեռուստամարաթոնի ընթացքում եւ դրանից հետո, թերեւս ունեն բացառապես քարոզչական ուղղվածություն:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

IPB Image
http://armtown.com/news/am/lra/20061127/21093/
Guest12568
13,7 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՒՄ
Երեկ այս մասին հայտարարեցին Լոս Անջելես, Նյու Յորք, Փարիզ, Երեւան՝ Հայաստան համահայկական հիմնադրամը եւ աշխարհի մյուս անկյուններում իր 20 կառույցները: Հեռուստամարաթոնը հինգշաբթի օրը 12 ժամ շարունակ հեռարձակվեց ԱՄՆ-ի 20 խոշոր քաղաքներում եւ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Այս տավա դրամահավաքը կրկնակի գերազանցեց նախորդ տարվա՝ 7,7 մլն ԱՄՆ դոլար արդյունքը:

Գումարները կօգտագործվեն Արցախի վերածնունդ ծրագրի՝ մասնավորապես Հադրութի շրջանի զարգացման նպատակով:

Արցախի վերածնունդ ծրագրի իրականացման համար կազմակերպված հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուներն են՝

Լինսի հիմնադրամ (ԱՄՆ արեւմտյան ափ)-2 մլն ԱՄՆ դոլար՝ Ղարաբաղում դպրոցների շինարարության համար:

Project CURE (ԱՄՆ արեւմտյան ափ)-2 մլն ԱՄՆ դոլար Ղարաբաղի հիվանդանոցներում բժշկական սարքավորումների եւ պարագաների ձեռքբերման համար:

Վահե Կարապետյան (ԱՄՆ արեւմտյան ափ)-1,5 մլն ԱՄՆ դոլար Ամարասի ճանապարհի կառուցման համար:

Ջերի Թուրփանջյան (ԱՄՆ արեւմտյան ափ)-1,25 մլն ԱՄՆ դոլար Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի կառուցման համար:

Արա Աբրահամյան (Ռուսաստան)-1 մլն ԱՄՆ դոլար Ստեփանակերտում դպրոցի կառուցման համար:

Լուիզ Սիմոն Մանուկյան (ԱՄՆ արեւելյան ափ)-500.000 ԱՄՆ դոլար

Սարգիս Հակոբյան (ԱՄՆ արեւելյան ափ)-250.000 ԱՄՆ դոլար

Տիգրան Մովսիսյան (Հայաստան)-140.000 ԱՄՆ դոլար

ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոց (ԱՄՆ արեւմտյան ափ)-115.000 ԱՄՆ դոլար

Լեւոն եւ Գրիգոր Թերմենջյաններ (ԱՄՆ արեւմտյան ափ)-110.000 ԱՄՆ դոլար

Միխայիլ Բաղդասարով (Հայաստան)-100.000 ԱՄՆ դոլար

Վիվասել (Հայաստան)-67.000 ԱՄՆ դոլար

Արկադի Օվանեսյան (ԱՄՆ արեւմտյան ափ)-60.000 ԱՄՆ դոլար

Սամվել Ալեքսանյան (Հայաստան)-50.000 ԱՄՆ դոլար

Ռուբեն Հայրապետյան (Հայաստան)-50.000 ԱՄՆ դոլար

Նվիրատվությունները շարունակվում են:

Կ. Դ.
Guest12568
ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՆ
Հայաստանյան նվիրատվությունների ցուցանիշը մոտենում է 2 մլն դոլարի սահմանագծին: Այս մասին տեղեկացնում է Հայաստան համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը` հավելելով, որ հեռուստամարաթոնի ավարտից հետո էլ հիմնադրամը շարունակում է մեծ թվով նվիրատվություններ ստանալ կազմակերպություններից, ընկերություններից եւ անհատներից: Հիմնադրամի գործադիր վարչությունն արձանագրել է, որ Հայաստանը նման ցուցանիշ նախկինում չէր ունեցել ոչ միայն գումարային մուտքերի, այլեւ անհատների եւ կազմակերպությունների մասնակցության առումով:

Հայաստանում խոշոր նվիրատուների ցանկում են` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` 100 մլն դրամ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իր ստորաբաժանումներով` 48 մլն 125 հազար դրամ, Ղ-Տելեկոմը` 40 մլն դրամ, Արդշինինվեստբանկը` 15 մլն դրամ, Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը` 25 հազար դոլար, Հայկական երկաթուղին` 11 մլն դրամ, ՀՀ կենտրոնական բանկը` 10 մլն 176 հազար դրամ, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ անհատապես նախարար Սերժ Սարգսյանը` 10 մլն 500 հազար դրամ, Մոլիբդեն փրոդաքշընը` 15 հազար դոլար: 5-ական մլն դրամ նվիրել են Երեւան հիմնադրամը, Ֆլեշ ՍՊԸ-ն, Անելիք, Կոնվերս բանկերը, Յունիբանկը: Իսկ 3-ական մլն դրամ էլ նվիրել են Լոռու մարզպետարանը, Հանրապետական կուսակցությունը, Հայփոստը, ՀՀ ԱԱԾ-ն, Երեւանի բժշկական համալսարանը:

Հիմնադրամից տեղեկացնում են, որ ստացվել են նաեւ այլ չափի նվիրատվություններ ամենատարբեր կառույցներից:

Գ. Գ.
voter
Բավականին տխուր իրավիճակ է, բայց մեծահարուստ հայերին եթե հանենք, ստացվում է հասարակ հայերն բազմակի անգամ ավելի շատ են հանգանակություն տալիս քան որևէ հարուստ Եվրոպական երկրի։ Ամանօրի նախաշեմին շատ երկրներում են հիմա հանգանակություններ հավաքում, ու մեկ միլլիոն կամ 2 միլլիոն եթե հավաքում են շատ են ուրախանում, իսկ դա այն պայմաններում, որ Եվրոպայում բնակվողներն 2-3 միլլիոն չեն, ինչքան Հայերն...
Guest12568
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ

Հայաստան համահայկական հիմնադրամի 2006 թվականի հեռուստամարաթոնում արձանագրվեց նվիրատվությունների եւ նվիրատվության խոստումների աննախադեպ ռեկորդային արդյունք՝ 13,7 մլն դոլար։ Նման ցուցանիշ չէր արձանագրվել հիմնադրամի նախորդ՝ թվով 8 հեռուստամարաթոններից եւ ոչ մեկում. առավելագույն արդյունքը եղել էր 12 մլն դոլար։ Հիմնադրամի 9-րդ հեռուստամարաթոնը նպատակ ուներ միջոցներ հանգանակել Արցախի վերածնունդ ծրագրի իրագործման համար։ Հեռուստամարաթոնի արդյռւնքը կանխատեսելի էր, քանի որ դեոեւս մինչեւ նոյեմբերի 23-ը հիմնադրամը մեծ թվով նվիրատվություններ էր ստացել անհատներից ու կազմակերպություններից եւ բարձր արդյունքներ ապահովել հայաստանյան ու եվրոպական հեռախոսամարաթոններում։ Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հեռուստամարաթոնի սկզբում եւեթ արձանագրվեց, որ մարաթոնը մեկնարկում է՝ արդեն իսկ ունենալով 2,4 մլն դոլարի չափով նվիրատվությունների ու նվիրատվության խոստումների ցուցանիշ. 1,2 մլն-ը՝ Հայաստանից ու Արցախից, 1,4 մլն-ը՝ Եվրոպայից։ Արցախի վերածնունդ ծրագիրն անտարբեր չթողեց հայրենիքի եւ սփյուռքի հայությանը. մարաթոնն առաջին իսկ ժամվա ընթացքում արագ թափ հավաքեց, եւ խոշոր բարերարներն ու շարքային նվիրատուներն իրենց ակտիվ մասնակցությամբ ձեւավորեցին մարաթոնի սրընթաց աճող ցուցանիշներ։ Ինչպես հայտնեցին Հայաստան համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջին խոշոր նվիրատվությունը Սարզիս Հակոբյանից էր, ով խոստացավ նվիրաբերել 550 հազ. դոլար ԼՂՀ Հադրութի շրջանի զարգացման համար։ 500 հազար դոլարի նվիրատվության խոստում արվեց Լուիզ Աիմոն Մանուկյանի կողմից՝ նույնպես Հադրութի շրջանի զարգացման համար։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Ալբեր Բոյաջյանը հեռուստամարաթոնում հայտարարեց իր ընկերոջ՝ Զերի Թուրփաջյանի 1 մլն 250 հազար դոլար նվիրատվության մասին։ Տրամադրվող միջոցներով Ստեփանակերտում կկառուցվի դպրոց։ Հայտարարվեց նաեւ բարերար Վահե Կարապետյանի 1,5 մլն դոլար նվիրատվության մասին. այն կծառայեցվի Ամարասի ճանապարհի կառուցմանը։ Ամերիկահայ ճանաչված բարերար Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամի միջոցով նվիրաբերված 2 մլն դոլարի մասին հայտարարեց հիմնադրամի փոխատենապետ Բարութ Սասունյանը։ Գումարը կտրամադրվի ԼՂՀ տարածքում ուսումնական հաստատությունների կառուցման ու վերակառուցման ծրագրի իրագործմանը։ 1 մլն դոլարի նվիրատվության խոստում տրվեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից. գումարը կհատկացվի Մտեփանակերտում նոր դպրոց կառուցելուն։ Ամերիկյան Proect Gure կազմակերպությունը եւս հայտարարեց 2 մլն դոլարի նվիրատվության մասին. նվիրատվությունը բուժսարքավորումների տեսքով կտրամադրվի Հադրութի շրջանային հիվանդանոցին, որի վերակառուցման ծրագիրը հիմնադրամի աշխատանքների օրակարգում Է։ Նույն կազմակերպությունը 1,5 մլն դոլար արժողությամբ բուժսարքավորումներ Է հատկացնելու նաեւ Մարտակերտի շրջանային հիվանդանոցին։ Հեռուստամարաթոնի ընթացքում 1,5 մլն դոլարի հանգանակություն կատարեց հիմնադրամի Լոս Աեջելեսի տեղական մարմինը եւ 900 հազար դոլարի հանգանակություն՝ հիմնադրամի Նյու Յորքի տեղական մարմինը։ Հեռուստամարաթոնին երկրների մասնակցության ցուցանիշները հիմնադրամը կամփոփի եւ կներկայացնի առաջիկայում։ Հայաստանյան գործարարներն ու կազմակերպությունները եւս աչքի ընկան հեռուստամարաթոնում. 100 հազար դոլարի նվիրատվության խոստում տվեց գործարար Միքայել Բաղդասարովը, 50 հազար դոլարի նվիրատվության խոստում՝ Աժ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, եւս 50 հազար դոլարի նվիրատվություն խոստացվեց ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից։ 70 հազար դոլարի նվիրատվություն կատարեց Վիվա Մել ընկերությունը, 41 հազար դոլար նվիրաբերվեց Արդշինինվեստբանկի եւ 25 հազար դոլար՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից։ Հայաստանյան մյուս կազմակերպությունների, ինչպես եաեւ՝ անհատների նվիրատվությունների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը եւս հիմնադրամը կհրապարակի առաջիկայում։ Հեռուստամարաթոն-2006-ի աննախադեպ հաջողությունն ուղղակիորեն պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ դրամահավաքին հավասարաչափ աշխուժությամբ մասնակցեցին թե՛ խոշոր բարերարներ, թե՛ շարքային նվիրատուներ։ Արցախի վերածնունդ ծրագիրը մեծ նվիրատվությռւններ ապահովեց ոչ միայն Հադրութի շրջանի զարգացման ծրագրի, այլեւ տարբեր նպատակային ծրագրերի իրագործման համար։ Հիմնադրամն այդ կապակցությամբ խորին երախտագիտություն է հայտնում բոլոր նվիրատուներին։ Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակը նոյեմբերի 23-ին հարյուրավոր հեսախոսազանգեր ու նվիրատվություններ ստացավ ոչ միայն Հայաստանից ու Արցախից, այլեւ՝ Գերմանիայից, Իրանից, Թուրքիայից, ՌԴ-ից, Բելգիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Հունաստանից եւ այլ երկրներից։ Նվիրատուների անվանացանկը հիմնադրամը, ինչպես ավանդաբար, կհրապարակի 2007-ի մայիսին լույս տեսնելիք իր ամենամյա հաշվետու հանդեսում։

Ա.Ա.
IPB Image

This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2014 Invision Power Services, Inc.