Тадеу

неужели по голосу не определил, что это Аида Саргсян? Может я ошибаюсь, но очень похож на ее голос.
Песня я предполагаю, называется крункнер (журавли)
Вот и текст на армянском
Այս առավոտ քեզ եմ հիշել,
Ոնց եմ ուզում քեզ տեսնել, գրկել,
Արշալույսի շողերն այսօր,
Հույս են տալիս ու երգում օրոր:
Հոգիս կարծես գարունքի պես
Խինդով լցվել ու կանչում է տես,
Այգիներում վարդերն անուշ
Բույր են տալիս ու կանչում:
Կռունկները այս առավոտ,
Գարունքի պես եկել են երգերով,
Մեղմիկ, մեղմիկ շշուկներով,
Իրենց յարին կանչում են պարելու:
.......
Այս առավոտ հոգիս թաքուն,
Քո տաք գրկում սեր է երազում,
Սիրտս բացված վարդի նման
Բույր է տալիս ու կանչում անձայն:
Հոգիս կարծես գարունքի պես
Խինդով լցվել ու կանչում է տես,
Այգիներում վարդերն անուշ
Բույր են տալիս ու կանչում:
Կռունկները այս առավոտ,
Գարունքի պես եկել են երգերով,
Մեղմիկ, մեղմիկ շշուկներով,
Իրենց յարին կանչում են պարելու:
.......