Help - Search - Members - Calendar
Full Version: Եհովայի վկան` Ս. Էջմիածնում
Hayastan Armenian Forum > General discussions > Religion

MONK
Երեկ առավոտյան բավական տհաճ միջադեպ գրանցվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. միջին տարիքի մի տղամարդ անսպասելիորեն բարձրացավ Մայր Տաճարի Ավագ խորան և սկսեց ցիրուցան անել Ս. Սեղանի վրայի սրբությունները: Տաճարում ներկա մեր հոգևորականներին հաջողվեց իջեցնել նրան , բայց մինչ փորձում էին պարզել նրա արարքի դրդապատճառները, վերջինս օգտվեց ստեղծված խառն իրավիճակից ու փախավ: Բայց նրան արդեն ճանաչել էին թե հոգևորականները և թե հավատացյալներից: Շրջակա գյուղերից մեկի բնակիչ էր և պատկանում էր Եհովայի վկաներ աղանդին: Ներկայումս ձերբակալված է: Մի քանի օր առաջ տեսել էինք այդ երիտասարդին, որ անընդհատ պտտվում էր Տաճարի շուրջը: Իմացանք, որ դրանով նա ուզում է նմանվել Երիքովի շուրջը 7 օր պտտվող իսրայելացիներին, որոնց այդ արարքի 7-րդ օրը Երիքովի պարիսպները քանդվեցին: Եհովայի վկան, տեսնելով, որ Եհովան չի պատրաստվում քանդել Ս. Էջմիածինը, որոշել էր յոլա գնալ առանց Եհովայի օգնության: ԶԼՄ-ները կատարվածը որակել են սրբապղծություն և վանդալիզմ:
MONK
ՓԱԽԱԾ ՍՐԲԱՊԻՂԾԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ



Քրիստոնեական հանդուրժողականությունը, որ ուղղակի բանական էակի հատկանիշներից է, նաեւ ամենեւին էլ հատուկ չէ արտաքուստ բարեսեր, իրականում մարտնչողների խմբավորման` ՙԵհովայի վկաներ՚ կոչված աղանդի ներկայացուցիչներին: Նրանց չբավարարեց իրենց գործունեության բավական լայն դաշտը, հասան Մայր տաճարի խորան, ճիշտ է, ոչ բոլորը` նրանցից միայն մեկը, սակայն հազիվ թե դրսեւորած ատելությունը սրբապղծություն իրականացրած անձին ներարկված լինի միայն աղանդի ՙբարձրաստիճանների՚ կողմից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 24-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ խորանի վրա է բարձրացել մի մարդ ու սկսել դեսուդեն նետել այն ամենը, ինչ դրված է եղել սուրբ սեղանի վրա: Հոգեւորականներն, իհարկե, կասեցրել են խուլիգանությունը: Սրբապիղծը հասցրել է փախչել, սակայն նույն օրվա երեկոյան արդեն ձերբակալվել է: Բացահայտվել է անձի ինքնությունը, նա Էջմիածնի հարակից գյուղերից մեկում բնակվող ՙԵհովայի վկաներ՚ աղանդի ներկայացուցիչ է, անուն-ազգանունը, որոշ նկատառումներով, դեռեւս չի հրապարակվում: Սակայն արդեն փաստվել է, որ պատահարի հեղինակը գտնվում է հոգեբանական անհավասարակշիռ վիճակում:

Հայ առաքելական եկեղեցին կատարվածի հստակ գնահատականն ունի. ՙԱյն, ինչ կատարվեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, չեմ կարող այլ կերպ որակվել, քան սրբապղծություն: Նմանօրինակ երեւույթներ Հայաստանի վանքերում ու եկեղեցիներում արձանագրվել են տարբեր ժամանակահատվածներում, երբ տարբեր աղանդավորական խմբերի պատկանող անձինք փորձել են քարոզչություն իրականացնել հենց եկեղեցու ներսում կամ պարզապես իրենց սրբապիղծ արարքներով անարգել են հայոց եկեղեցին՚, ՙԱզգ՚-ի հետ զրույցում փաստեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Մայիսի 24-ի առավոտյան Մայր տաճարում պատահածը եզակի չէ իր որակով, սակայն տարբեր է բովանդակությամբ մինչ այս դրսեւորված նմանօրինակ դեպքերից ու եւս մեկ անգամ ապացուցում է, որ ամենքս տարբեր աղանդավորական խմբերի եւ կազմակերպությունների քայքայիչ գործնեության մասին մտածելու եւ համապատասխան հետեւություններ անելու խնդիր ունենք: Ի վերջո եկեղեցին բոլորի առջեւ բաց է, որովհետեւ ճանապարհ է դեպի ճշմարտություն եւ Աստված, ու կատարվածի կրկնությունը կանխելու այլ կերպ պետք է գտնվի. ՙԱյն, ինչ կատարվեց, հանկարծակի էր ու անսպասելի: Եկեղեցին իր գործունեությունը իրականացնում է արդյունավետ եւ ավելին պիտի անի, բայց սա չեմ կարող նկատել որպես եկեղեցու քարոզչության թերացում՚, կարծիք հայտնեց տեր Վահրամը, հավելելով, որ Մայր աթոռը դեպքի առնչությամբ արդեն դիմել է իրավապահ մարմիններին:


ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


http://azg.am/?lang=AM&num=2007052614



$FIGO$
himarutyan verchin astichan =/ mnacel er yekexecu nersum iranc cuyc tain...
Kars
Ժամանակն է, որ Մայր Աթոռն սկսի լրջորեն մտածել սեփական անվտանգության ուժեր գործածելու մասին, պետական իրավապահ մարմիններից անկախ:

Վատիկանի օրինակով: Նրանց Շվեյցարական Գվարդիան աշխարհում գոյություն ունեցող ռազմականացված ապահովության ուժերից ամենաէֆեկտիվներից մեկն է: Օրինակի համար՝ այն, ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, երբեք չէր կարող պատահել Վատիկանում:
ARAMIS
Ես մեղադրում եմ ոչ թե այդ հիմարին այլ մեր կառավարությանը, որ օրինականացրին այս աղանդների ներկայությունը Հայաստանում
Kars
Ամեն տեսակի զըրթուզիբիլ գլուխ է բարձրացնում Հայաստանում: Կառավարության ձեռքերը շղթայված են: Եվրոպականացվում ենք, վերջապես:

Մի քայլ զըրթուզիբիլի դեմ՝ աշխարհիս պարույր հայրիկյանները և «մարդկային իրավունքների» այլ պաշտպանները ոտքի կկանգնեն Հայաստանի դեմ: Հում-հում կուտեն: confused.gif
MiG-35
Ինձ թվում է հարցը կառավարությանը պետք էլ չի հասցնել: Պարզապես Էջմիածնի տեղական “կարող ուժերը” պետք է… մի քիչ… այսպես ասած… դրանց աչքի թայերը… թեթեւակի հանեն… բառիս մեզմ իմաստով իհարկե…

Իսկ կառավարությանը ես ՈՒՐԻՇ բաներում կմեղադրեի` առավոտից իրիկուն հեռուստացույցոմ միայն ավոմեքենաների վաճառքի ռեկլամներ են ու բնակարանների գովազդներ: Երիտասարդության ուշքն ու միտքը “աֆտո” առնելն է… Պարզ է, որ ոգու սովի այս պայմաններում ամեն տեսակ աղանդավորներ հաջողություն կունենան սոցիալապես ընչազուրկ այն խավի շրջանում, որոնք հիասթափված են Հայաստանյան լափող վերնախավից…
MONK
Öèòàòà(Kars @ May 27 2007, 08:34) [snapback]723585[/snapback]
Ժամանակն է, որ Մայր Աթոռն սկսի լրջորեն մտածել սեփական անվտանգության ուժեր գործածելու մասին, պետական իրավապահ մարմիններից անկախ:

Վատիկանի օրինակով: Նրանց Շվեյցարական Գվարդիան աշխարհում գոյություն ունեցող ռազմականացված ապահովության ուժերից ամենաէֆեկտիվներից մեկն է: Օրինակի համար՝ այն, ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, երբեք չէր կարող պատահել Վատիկանում:

Կներեք, հարգելի Kars, բայց Ձեզ հետ չեմ կարող համաձայնել:
Նախ` սխալ է Մայր Աթոռն ու Վատիկանը այս հարցում նույն հարթության վրա դիտարկել: Վատիկանը պետություն է, ուստի կարող է նման ռեսուրսներ ունենալ: Պետական այդ ավանդույթները գրեթե ի սկզբանե խորթ չեն Վատիկանին:
Եվ հետո` Մայր Աթոռը մի խումբ հոգևորականների սեփականությունը չէ, այն համազգային սրբավայր է: Ումից պաշտպանենք Մայր Աթոռը, սեփական ժողովրդից? ermm.gif
Տեղի ունեցածը ցավալի բացառություն էր, որ խորհդածելու տեղիք պիտի տա ոչ միայն հոգևորականներին: Նույն վտանգը սպառնում է մեր ցանկացած ազգային և եկեղեցական արժեքի, մեր ընտանեկան ու անձնական ցանկացած սրբության: Բոլոր աղանդների ագրեսիայի թիրախը նույնն է-Եկեղեցի, Պետություն, Ընտանիք, Անհատ: Դիտարկեք բոլոր աղանդների գործունեությունը նրանց ընդհանրության մեջ, և հստակ կտեսնեք, իրենց ամբողջությամբ նրանք իրականացնում են մեկ համընդհանուր ծրագիր: Ամենացավալին այն է, որ այդ կացնի պոչը մեր ազգի զավակներն են դառնում:

P.S. Իհարկե, Ձեր շոշափած խնդիրը բոլորովին մեկ ուրիշ կողմ ունի. երբեմն Մայր Աթոռ այցելած որոշ <լավ տղեքի> թվում է, թե մեր ուսանողների կամ միաբանների հագած կապաները ինչ-որ ձևով բացասական հետևանքներ են ունենաում նրանց տղամարդկային արժանապատվության վրա: Երբ որ նման տեսակետները չափից դուրս բուռն են արտահայտվում, ստիպված ենք լինում այդ երիտասարդներին երկար ժամանակ չթողնել նման մոլորության մեջ: Բերված փաստարկներն այնքան համոզիչ են լինում, որ անգամ ամենահամառներն այդ հարցում շատ արագ են կողմնորոշվում: wink.gif
Aram_D

Զինված պահակախմբի կարիք չկա եւ երբեք էլ չի եղել, սակայն շուրջօրյա հերթապահություն պետք է սահմանել: Կարծում եմ, որ մի քահանայից եւ չորս սարկավագներից կազմված «բանակը» լիուլի կբավարարի:

Հարգանքներով
MONK
Öèòàòà(Aram_D @ May 31 2007, 09:48) [snapback]724514[/snapback]
Զինված պահակախմբի կարիք չկա եւ երբեք էլ չի եղել, սակայն շուրջօրյա հերթապահություն պետք է սահմանել: Կարծում եմ, որ մի քահանայից եւ չորս սարկավագներից կազմված «բանակը» լիուլի կբավարարի:

Հարգանքներով

Մայր Տաճարում հոգևորականների հերթապահություն գրեթե միշտ էլ կա: Դեպքի ժամանակ էլ Տաճարում հոգևորականներ կային: Եվ նրանք էլ խախափանել են անկարգությունների հետագա ընթացքը: Երիտասարդը պարզապես օգտագործել է անսպասելության ու արագության գործոնները:
Garun
Այդ հետին սրիկային պետք է դատել օրենքի ամենախիստ հոդվածով:Հարկավոր է կազմակերպել ցուցադրական դատավարություն՝ ի տես մնացյալ եհովականների, որպեսզի ոչ մեկի մտքով անգամ չանցնի հետագայում նմանատիպ քայլեր կատարելու: ԶԼՄ պետք է այդ միջադեպը մատի փաթաթան դարձնեն, ծամծմեն օրերով, որպեսզի ժողովրդի մեջ անտարբերությունը փոխվի... գոնե անհանդուրժողականության:
MONK
Եհովայի վկան ազատ է արձակվել, քանի որ իր մոտ ունեցած որոշ թղթերի օգնությամբ ապացուցել է, որ ինքը հոգեկան հիվանդ է և մազաչափ անգամ պատասխանատվություն չի կրում սեփական արաքների համար:
Այն, որ աղանդների հետևորդները հոգեկան խեղումներ են ստանում, դա հայտնի էր: Բայց որ աղանդավորներն արդեն սկսել են անձը հաստատող փաստաթղթերի շարքում նաև <գժի թուղթ> պահել` արդեն հետաքրքիր գյուտ էր: Ինչ որ տեղ նաև արդեն հասկանալի է դառնում այդ երիտասարդի հանդգնության ու վստահության աղբյուրը: Չնայած դեպքից օրեր առաջ, երբ իր գլուխը լցրած համարների օգնությամբ ժամերով վիճաբանում էր մեզ հետ և փորձում մեզ <դարձի բերել>, իրեն բավականին վիրավորված կզգար, եթե նրան գիժ անվանեինք: Եվ ասեմ նաև, որ մյուս աղանդավորներից ավելի <գժոտ> տպավորություն չէր թողնում:
Ինչ արած, երևի Մայր Աթոռում մետաղե իրեր հայտնաբերող սարքեր տեղադրենք ու պարետային ժամ հայտարարենք, թե չէ մեկ էլ տեսար աղանդավորները որոշեցին մահապարտ գժեր ուղարկել:

G-UNIT_Rabiz_FR
gone brnein satakaznein mlizu en tvel ranting.gif

Aram_D
QUOTE(G-UNIT_Rabiz_FR @ Jun 28 2007, 19:50) *
gone brnein satakaznein mlizu en tvel ranting.gif



Հարգելի G-UNIT_Rabiz_FR

Բռնել սատկացնելով ոչինչ չի ստացվի: Իրենք դրան էլ սպասում են, որ հետո հայտարարեն, թե՝ նահատակ են, հանուն արդար գործի են զոհվել եւ մի մեծ աղմուկ բարձրացնեն:
G-UNIT_Rabiz_FR
Öèòàòà(Aram_D @ Jun 29 2007, 06:03) *
Հարգելի G-UNIT_Rabiz_FR

Բռնել սատկացնելով ոչինչ չի ստացվի: Իրենք դրան էլ սպասում են, որ հետո հայտարարեն, թե՝ նահատակ են, հանուն արդար գործի են զոհվել եւ մի մեծ աղմուկ բարձրացնեն:





ha hopar jan chicht es bayz de vor etranz toxek vonz uzen anen ur keta khasni?
Aram_D
QUOTE(G-UNIT_Rabiz_FR @ Jun 29 2007, 15:06) *
ha hopar jan chicht es bayz de vor etranz toxek vonz uzen anen ur keta khasni?



Ասելիքս այն է, որ այս հարցում լուրջ մոտեցում է պահանջվում. ե՛ւ հասարակությունը, ե՛ւ պատությունը, ե՛ւ Եկեղեցին պետք է միասին լրջորեն գործեն: Աղանդները բավակայնին մասնատել են մեր ժողովրդին, իսկ մենք միայն խոսելով ենք զբաղված: Մեր խոսքերից նրանք չեն ազդվում ու ետ չեն քաշվում, այլ ընդհակառակը՝ էլ առավել եռանդով են գործում:
Որոշ եկեղեցիական գործիչներ ասում են, որ դա պետության գործն է, պետությունն ասում է՝ Եկեղեցու գործն է, իսկ հասարակությունն ասում է, որ իր գործը չէ:
MONK


"ՀՈԳԵՎՈՐ" ՆԵՐԽՈՒԺՈՒՄ

ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՈԳԵՄՏԱՎՈՐ ՁԻԱՀ

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ աղանդավորների մուտքը Հայաստան նման է ամենակործան վիրուսի ներթափանցման: Այն հատկապես տարածում գտավ 1988-ից ի վեր, երբ երկրաշարժից ու ղարաբաղյան պատերազմից մազապուրծ գաղթականներին բաժանվող արտասահմանյան օգնության հետ միաժամանակ բաժանվեց մի թունավոր ու զորավոր խայծ` հոգեւոր խաղաղության ու բարեպաշտության անվան տակ: Հազարավոր կարիքավորների, հարազատների կորստից հոգեկան հավասարակշռությունը կորցրած սգավորներին գրկաբաց ընդունեցին տարատեսակ աղանդավորական քայքայիչ կազմակերպությունները: Վերջիններս իհարկե, մեր գեղեցիկ աչքերի համար չէին եկել, այլ արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկը գաղափարական կայուն հենք եւ քաղաքական կամք ունեցող հասարակությունից "մաքրելու"` աշխարհաքաղաքական խաղերի համար: Թե որքանով է դա նրանց հաջողվում, համոզվել կարելի է այցելելով բացեիբաց գործող աղանդավորական ժողովատեղիներ, ինչպես Երեւանի ծայրամասերում, այնպես էլ մարզերում: Այնտեղ կգտնեք սեւեռուն մտքերի հոգեխախտ եղած, տարօրինակ վարք ու բարքով ուշադրություն գրավող ամբոխներ, որոնց մեծ մասը սովորել է կիսավայրենի ծիսական վայրենություններին ու քարոզիչներին: Հանուն արդարության պետք է նշենք, որ վերջիններս տիրապետում են հոգեբանական ազդեցության մեխանիզմներին, որոնց շնորհիվ դահլիճներ են լցնում, ուր ոչ միայն աղոթում են, այլեւ թասերով ու դույլերով դրամահավաքություն կազմակերպում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:

Մի կողմ թողնելով մարդկանց հոգիների բիզնեսով եւ խեղված տրամաբանության գնով "համեր" ու "սուզուկի" քշող "բարեպաշտներին" ու նրանց պետական հովանավորներին, անդրադառնանք զոհերին: Որեւէ մեկը չգիտե հոգեորսությամբ կրոնական կազմակերպություններում հայտնված մարդկանց ու նրանց երեխաների ստույգ թիվը: Ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի կարող ներկայացնել կոնկրետ օրինակներ ու դեպքեր, երբ մարդը կրոնական կազմակերպության լիդերների ազդեցության տակ գտնվելով, նրանց է հանձնում իր ունեցվածքը: Աղանդավորներն այդ մասին ոչ մտածում են, ոչ էլ հարկ են համարում տեղյակ պահել անգամ հարազատներին: Նշանակո՞ւմ է սա արդոք, որ մարդիկ զոմբիացվում են հենց պետական թողտվությամբ, քանի որ հատկապես քայքայիչ աղանդների մուտքն ու օրենքով նրանց գործունեության ամրագրումը Հայաստանում ներկայիս ու անցյալ իշխանական համակարգերի թեթեւ ձեռքով եղավ: "Եհովականներն ու այլ տարատեսակ աղանդները մարդու ուղեղն են անջատում: Վերջերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Սբ. խորանի վրա հարձակման դեպքը եւս ապացույց է, որ պետությունն իր իսկ ձեռքով նմանատիպ կազմակերպությունների մուտքը Հայաստան օրինականացրեց, առանց մտածելու պատճառված եւ դեռ պատճառվելիք չարիքների մասին: Մինչդեռ հայտնի է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր երկիրն անկարող է պատժել կամ կանխարգելել այս եւ նման կարգի խուլիգանությունները, զգուշանալով, որ կհամարվի ոտնձգություն խուլիգանությունը կատարողի կրոնական համոզմունքների դեմ", մեր հարցով մեկնաբանություններ տվեց Սբ. Էջմիածնի վարչատնտեսական գործերի կառավարիչ Փառեն եպս. Ավետիքյանը, որ շուրջ 35 տարիների հովվության փորձ ունի ԱՄՆ-ի Արեւելյան թեմում: Մեկ այլ բարձրաստիճան հոգեւորական` Մայր աթոռի լուսարարապետ, Մայր աթոռի վանքերի տեսուչ Արարատ եպս. Գալթաղչյանը նշում է. "Հոգեւորականն ու եկեղեցին բնույթով ներողամիտ են, սակայն դա չի նշանակում, որ կանխամտածված վնասարարությունը, սրբապղծությունը կամ բարբարոսությունը պետք է անպատիժ մնան: Քրեական հայցի հարուցմամբ, թե մարդու հետ զրույցի ու հորդորի արդյունքում, ընտրության հարց է, բայց արձագանք նման արարքին անհրաժեշտ է, որպեսզի չկրկնվի: Իսկ մոլությունն ընդհանրապես մեղք է, անկախ այն բանից՝ կրոնական է, թե ոչ: Բռնի քարոզումը,