Help - Search - Members - Calendar
Full Version: Medicine In Ancient & Medieval Armenia
Hayastan Armenian Forum > General discussions > Science and Technology

hravart
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Բժշկությունը հին Հայաստանի մշակույթի անբաժան մասն է, և նրա արմատները հասնում են դարերի խորքը: Ծնվելով ժողովրդական բժշկության ակունքներից, այն կուտակել է բժիշկների բազում սերունդների դարավոր փորձն ու գիտելիքները՝ Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև հանքային նյութերի բուժիչ հատկությունների մասին: Ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկական զանազան գործիքներ, դեղատան սարք և այլն) վկայում են հին Հայաստանում բժշկական արվեստի բարձր մակարդակի մասին:
Նախնադարյան հասարականության մեջ բժշկի դերը կատարել է կինը, և ամենևին էլ զարմանալի չէ, որ առողջության պահապան աստվածությունն էլ մարմնավորված է կնոջ կերպարի մեջ: Հեթանոս հայերը սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկին և նրա պարկեշտության ու առաքինության դիցուհի Անահիտին պաշտում էին որպես բժշկության հովանավորների: Հիշյալ դիցուհիների տաճարները, Ե դարի պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու վկայությամբ, կառուցված են եղել հին Հայաստանի գեղատեսիլ վայրերում, Բարձր Հայքի, Այրարատի, Տարոնի, Վասպուրականի նահանգներում, որոնք ժամանակի ընթացքում դարձան կարևոր բուժական կենտրոններ:
Տաճառների քրմերը, յուրացնելով ժողովրդական բժշկության փորձը և կատարելագործելով բժշկական արվեստի մեջ, օգնություն էին ցույց տալիս բնակչությանը:
301 թվականաին Հայաստանում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն: Հին հեթանոսական տաճառների տեղերում հիմնվեցին քրիստոնեական վանքեր, որոնց կից բացվեցին առաջին հիվանդանոցները: Այսպես, Ե դարի պատմիչ Փավստոս Բյուզանդը մեծ գովեստով է խոսում Ներսես Մեծ կաթողիկոսի շինարարական գործունեության մասին: Նա պատմում է, թէ ինչպես Ներսես Մեծը՝ Հայոց աշխարհի բոլոր կողմերում հիվանդանոցներ է շինել տալիս բորոտների, հաշմանդամների և ցավագարների համար:
Կաթողիկոսի այս միջոցառումները արտացոլված են Աշտիշատի եկեղեցական ժողովներում (365 թ) «Վարակիչ հիվանդությունների տարածվելը կանխելու համար՝ հիմնել բորոտների համար բորոտանոցներ, հիվանդների համար հիվանդանոցներ, հաշմանդամների և կույրերի համար՝ ապաստաններ»:
Մասնավոր հիվանդանոցներ կային Հայաստանում դեռևս դարում: Այսպես, 260 թվին հայ նախարար Սուրեն Սալահունու կինը՝ Աղվիթան Առբենուտ կոչվող բուժիչ հանքային աղբյուրների մոտ իր միջոցներով բորոտանոց կառուցեց: Հիշեցնենք, որ Եվրոպայում առաջին բորորտանոցները բացվել են դրանցից երեք հարյուր տարի հետո միայն:
Հայ ժողովրդական բժշկությունը, որ գրեթե երեք հազար տարվա պատմություն ունի, ստեղծել է դեղամիջոցների մի հարուստ գանձարան: Հնում առանձնապես մեծ համբավ ունէին Հայկական լեռնաշհարհի դեղաբույսերը, որոնք արտահանվում էին Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ են գտել հնագույն դեղագիտարաններում: Այսպես, անտիկ1 հեղինակներ Հերոդոտը2 , Ստրաբոնը3 Քսենոֆոնը4 , Տատիկոսը5 իրենց երկերում անդրադառնալով Հայաստանին, հիշատակել են նաև նրա բնաշխարհի բուժիչ բույսերի մասին: Քսենօֆոնը իր «Անաբասիս» երկում խոսում է հայկական բուրումնավետ գինիների և հրաշալի գարեջրի, քնջութի6 , նուշի, ձեթերի, և բևեկնի խեժի7 , ինրպես նաև անուշահոտ օծանելիքների մասին, որոնց պատրաստման գաղտնիքը հայտնի էր միայն հայերին: Հին աշխարհի անվանի բուսաբան Դիոսկորիդեսը, ծնունդով կիլիկիացի, իր «Materia Medica8» դեղագիտական աշխատության մեջ կանգ է առնում նաև բույսերի հայկական տեսակների վրա, որոնք, իր խոսքերով ասած, աչքի են ընկնում հրաշալի բուժիչ հատկություններով: «Ամենալավ համեմը,- գրում է նա,- հայկական է, ոսկեգույն, դեղնավուն ցողունով և բավական հաճելի բուրմունքով»:
Հռոմեացի պատմիչ Տատիկոսը իր «Տարեգրություններում» հիշատակում է «գյուղական» դեղամիջոցների մասին, որ հաջողությամբ օգտագործում էին հայ գեղջուկները վերքերը բուժելու նպատակով:
Հայաստանը, ինչպես նաև Մարաստանը, հնում հանդիսացել են մի շարք արժեքավոր խեժաբեր բույսերի, այդ թվում նաև հայտնի ուպանի (Leserpitium) հայրենիքը: Վերջինիս բուժիչ հատկությունները, ինչպես վկայում է Պլինիոս Ավագը իր «Բանական Պատմության» մեջ, չափազանց բարձր էին գնահատում հռոմեացիները:
Հայ պատմիչները բազմաթիւ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում հին հայկական բժշկության մասին: Այսպես, պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ հայոց Վաղարշակ թագավորը (Բ դար մ.թ.ա) Տայքի և Կողի ճահճոտ վաjրերում աjգիներ և բուրաստաններ է հիմնել: Այդ այգիներում և բուրաստաններում աճեցվում և բազմացվում էին, ինչպես վկայում է Ե դարի մի ուրիշ պատմիչ ՝ Ղազար Փարպեցին, բնության մեջ վայրի ձևով աճող դեղաբույսեր: «Այնտեղ (Արարատի դաշտում), -գրում է պատմիչը, -շատ կան զանազան բույսերի արմատներ, որ օգտագործում են ճարտար, հմուտ և գիտուն բժիշկները արագ բուժող սպեղանիներ9 կամ ըմպելի դեղեր պատրաստելու համար, որոնցով բուժում էին երկար ժամանակ հիվանդությամբ տառապողներին»:
Հայաստանի բուժիչ բույսերը մեծ խնամքով աճեցվում էին հատուկ պարտեզներում, որ հիմնել էին դեռ Արտաշես թագավորի (Ա դար մ.թ.ա.) նախաձեռնությամբ, որի մասին գովեստի հետևյալ խոսքերն է գրում Թ դարի պատմիչ Թովմա Արծրունին. «(Արտամետ քաղաքի) ամրոցի շուրջը նա տնկել տվեց զանազան բազմերանգ և անուշահոտ ծաղիկների բուրաստաններ, որոնք ոչ միայն հաճելի էին աչքի և հոտոտելիքի համար, այլև պիտանի՝ հնարամիտ բժիշկների դեղեր պատրաստելու համար, համաձայն Ասկղեպիասի10 արվեստի»:
Այս տեղեկությունների համաձայն, Պոնտոսի թագավոր Միհրդատը՝ հին աշխարհի ականավոր բժիշկ և թունագետը, իր հռչակավոր հակաթույնը պատրաստում էր Հայաստանի դեղաբույսերից: Որոշ բույսերի, ինչպես Լոշտակի (Bryonia dioica), սև գնդիկի (Nigella sativa) հրաշալի բուժիչ հադկությունները հին Հայաստանում առաջացրին այդ բույսերի պաշտամունքը, որի հեռավոր արձագանքները պահպանվել են հայ բանահյուսության մեջ:
Մեծ համբավ ունէին հնում հանքային դեղամիջոցները՝ հայկական կավը, հայկական քարը, հայկական բորակը11, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, արճճի12 (միացություննորը, որոնք Հայաստանից արտահանվում էին հարևան երկիրնեռը: Հայկական կավը13, որը պարունակում է ալյուսիլիկատներ14 և երկաթի օքսիդ, կիրառվել է որպես հակաբորբոքային15, հակաալերգիկ16 ու հակաուռուցային17 դեղամիջոց, այն միաժամանակ օգտագործվել է արյունահոսությունների և թունավորումների դեպքում: Այն լավ հայտնի էր անտիկ աշխարհի ականավոր բժիշկ Գաղիանոսին 18 , իսկ հետագայում շատ բարձր է գնահատվել «բժշկության իշխան» Իբն Սինայի 19 կողմից, որը իր «Կանոնում20» գրել է. «Հայկական կամ Անիական կավը զարմանալիորեն ներգործում է վերքերի վրա: Այն առանձնապես օգտակար է թոքախտի և ժանտախտի21 դեմ: Շատերը փրկվեցին մեծ համաճարակի ժամանակ22, քանի որ սովորություն ունեին պարբերաբար խմել այն թույլ գինու հետ»:
Հայկական կավը այսօր էլ մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ:
Հայ և օտար հեղինակների վկայությամբ, Հայաստանը հնում հայտնի է եղել պղնձի, երկաթի և արճճի հանքերով: Դեպի Վանա լճի եզերքն իջնող Ռշտունեաց Լեռները, ինչպես վկայում է Փավստւս Բյուզանդը, կոչվում էին երկաթահատների և կապարահատների լեռներ: Այդպիսի հանքեր կային նաև Սասնա լեռներում: Երկաթի միացություններից պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում էին մի շարք հիվանդություններ բուժելու համար և դեռ այսօր պահպանվել են ժամանակակից դեղագիտարաններում23:
Հին Հայկական դեղանյութերի շտեմարանում հատուկ տեղ ունէին սնդիկի24 միացությունները, այդ թվում և կարմիր ներկը, որոնք արդյունահանվում էին Հայաստանում: Անտիկ աշխարհի նշանավոր աշխարհագետ և պատմիչ Ստրաբոնը վկայում է. «Այնտեղ (Հայաստանում) կան նաև այլ հանքավայրեր, այդ թվում և այնպիսիք, ուր արդյունահանվում է այսպես կոչված սանդիկը (կարմիր ներկ, սուսր)25 , որը կոչվում է հայկական ներկ և նման է ծիրանիին»:
  1. Անտիկ = հնություն, վաղեմի, հնադարյան, հնաձև = Antique
  2. Herodotus, Historian (484-430 B.C). Birthplace Halicarnassus (now Bodrum, Turkey). Best Known As: Author of The Histories. http://www.answers.com/Herodotus?gwp=11&am...53&method=3
  3. Strabo: Greek geographer and historian (c. 63 bc–ad 23) http://www.answers.com/strabon?cat=technol...53&method=3
  4. Xenophon (c.430-353 bc), http://www.answers.com/xenophon
  5. Տատիկոս = ???
  6. Քնջութ = sesame (պրսկ. کنچِد)
  7. Բևեկնի Խեժ = Trebantine
  8. Materia Medica:1 The scientific study of medicinal drugs and their sources, preparation, and use. Also 2. Substances used in the preparation of medicinal drugs.
  9. Սպեղանի,բալասան = Balsam
  10. Aeschulapius http://www.answers.com/topic/asclepius
  11. Բորակ, սելիտրա = Niter: A white, gray, or colorless mineral of potassium nitrate, KNO3, used in making gunpowder. Also called saltpeter.
  12. Արճիճ: Lead
  13. Հայկական կավ = Armenian bole ( bolus armenus or bole armoniac), is an earthy clay, usually red, native to Armenia.
  14. Ալյուսիլիկատներ = Aluminium silicates
  15. Հակաբորբոքային = Anti-inflammatory
  16. Հակաալերգիկ = Antiallergic
  17. Հակաուռուցային = Antitumor (Ուռուցք = Tumor )
  18. Գաղիանոս = Galen of Pergamum (ad 129-216) http://www.answers.com/topic/galen?cat=health
  19. Իբն Սինա = Ibn Sina = Islam's most renowned philosopher-scientist (980-1037)
  20. ԿԱՆՈՆ = The Canon of Medicine, an encyclopedia based on the teachings of Greek physicians was one of the two major works written by Ibn Sina. The Canon was widely used in the West, where Ibn-Sina, known as Avicenna, was called the "prince of physicians. The Book of Healing, a compendium of science and philosophy was the other major work of Avicenna.
  21. Ժանտախտ = Plague
  22. Մեծ Համաճարակը = The epidemic known to its survivors as The Great Pestilence, and to history as The Black Death, swept across Europe from 1347-1351, leaving more than 25 million people dead.
  23. A pediatric lotion called for among others, Lead Acetate (plumbum) was used in ancient Armenia which as we know nowadays can cause lead poisoning with its many deleterious side effects.
  24. Սնդիկ: Mercury, see above
  25. Սանդիկ, սուսր, կարմիր ներկ, կարմիր հող = Ocher (Ochre) Ochre = Any of several earthy mineral oxides of iron occurring in yellow, brown, or red and used as pigments. http://www.answers.com/ochre?gwp=11&ve...53&method=3
hravart
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Բուսական և հանքային դեղերից բացի հայ բժշկության մեջ օգտագերծել են նաև կենդանական ծագում ունեցող դեղամիջոցներ՝ պատրաստված կենդանիների օրգաններից և հյուսվածքներից1, որոնց մի մասը օժտված է ֆերմենտային 2 հատկություններով:
Այս վերջինների թվին են պատկանում սեռական գեղձերի3, ուղեղի, լյարդի, փայծաղի4 եքստրակտները5, որոշ կենդանիների լեղին, նապաստակի խախացը6, ինչպոս նաև խառը7 բուսական-կենդանական բնույթ ունեցող «խոնավ զուխան8», որի մասին Իբն Սինան իր «Կանոնում» գրել է հետևյալը. «Այդ այն ճարպն է, որ հավաքվում է Հայաստանում ոչխարների դմակի բրդի վրա, որ քարշ է գալիս կաղնչանի9 վրայով: Այն իր մեջ ներծծում է այդ խոտերի ուժը և կաթնահյութերը: Երբեմն ճարպը նոսր է լինում, ուստի եփում և թանձրացնում են այն: Այդ ճարպը մաշեցնում է կոշտ ուռուցքները և ուղղում է ծռված ոսկորները, եթէ նրանով վիրակապ դրվի»: Վերոհիշյալ դեղանյութերը օժտված էին հակաթունային, հակասկլերոտիկ և հորմոնալ ներգործությամբ: Հայ ժողովրդական բժշկության այս արժեքավոր փորձը հետագայում՝ Ե-Ժ դարերում, անսպառ աղբյուր դարձավ նրա հարստացման և զարգացման համար:
Ե դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որով և հայ մատենագրության հիմքը դրվեց: Պատմա-փիլիսոփայական երկերի կողքին իրենց պատվավոր տեղը գրավեցին բժշկության վերաբերող աշխատությունները: Պետք է նշել, սակայն, որ բժշկական գրականության առաջացումը ամենևին էլ չվերացրեց ժողովրդական բժշկության բանավոր ավանդույթները: Սրանք շարունակելով նոր լիցք հաղորդեցին բժշկական գրականության:
Հայ Դասական բժշկությունը իր զարգացման արշալույսին կրել է հելլլենական մշակույթի բարերար ազդեցությունը:
Հին աշխարհի դասականների՝ Պղատոնի10, Արիստոտելի11, Հիպոկրատեսի12 , Գաղիանոսի, Ասկղեպիադեսիa13 և ուրիշների երկերը, որոնք Հայերենի թարգմանվեցին հունաբան թարգմանչական դպրոցի ներկայացուցիչների ջանքերով, մեծ դեր խաղացին հայ բժիշկների աշխարհահայացքի ձևավորման գործում: Այսպես, Ե դարի վերջում հայերեն թարգմանվեցին Արիստոտելի «Ստորոգությունք» և «Յաղագս14 Մեկնության» երկերը, Զ դարի սկզբին՝ Պլատոնի բնափիլիսոփայական երկերը, այդ թվում և «Տիմէոսը», Զ դարի երկրորդ կեսին ՝ Զենոնին վերագրվող «Յաղագս Բնության Մարդոյ», ինչպես նաև Կեղծ-Արիստոտելի «Յաղագս Աշխարհի» և «Յաղագս Առաքինության» ուսումնասիրությունները: Դրանցից հատկապես ուշադրության արժանի է Պղատոնի «Տիմէոս» երկը, որի մեջ հեղինակը, ելնելով չորս նախնական տարրերի (հող, ջուր, օդ, հուր) ուսմունքից, փորձել է բացատրել ոչ միայն տիեզերքի (մակրոկոսմոսի15), այլև մարդու (միկրոկոսմոսի) առաջացման և զարգացման օրինաչափությունները: Նախնական տարրերի տեսությունը, որ հին աշխարհում իր զարգացումն է ստացել Պլատոնի, Արիստոտելի և Հիպոկրատեսի երկերում, առաջին անգամ չափածո ձևով շարադրել է հույն բնափիլիսոփա Էմպեդոկլեսը: Հետագայում այն դրվեց հումորալ ախտաբանության տեսության հիմքում, որ չափազանց ուժեղ ազդեցություն է գործել միջնադարյան բժշկության վրա, գոյատևելով մինչև ԺԸ դարը: Իսկ Հիպպոկրատեսի և Գաղիանոսի երկերի պատառիկների հայերեն թարգմանությունները մեզ են հասել համեմատաաբար ուշ շրջանի՝ ԺԵ-ԺԷ դարերի ընդօրինակություններով: Մաշտոցյան մատենադարանում պահվող #.266 գրչագիրը գրված է ԺԵ դարի հայ ականավոր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու ձեռքով 1468 թ. և պարունակում է Հիպպոկրատեսի «Պրոկնոստիկոն» երկից մի հատված, որի սկզբում բերված է մեծ բժշկի մահվան մասին հայկական մի ավանդություն: Հիշյալ գրչագրի մեջ կան նաև Գաղիանոսին վերագրվող երկու ուրիշ հատվածներ՝ «Բառք Գաղիանոս» և Գաղիանոսի «Վասն Նշանաց Ցաւոց»:
Պահպանվել են նաև մի քանի պատառիկներ միջգաղիանոսյան շրջանի բժիշկների երկերից: Մաշտոցի անվան մատենադարանի # 6869 գրչագիր ժողովածուի մեջ, որ ընդօրինակել է գրիչ Մարտիրոսը 1365 թ., հատվածներ կան Ասկղեպիադեսին վերագրվող «Վասն Բնության Մարդոյ», «Վասն Չարից Բնությանց Մարդոյ և Տարոյ, և Ամսոյ», «Յաղագս Բնության Հոգւոյ» երկերից: Այս ժողովածուի մեջ զետեղված են նաև հատվածներ հին Հռոմեացի բժիշկ Տեմոկրադեսի մի երկից, որի մեջ հեղինակը հարց ու պատասխանի ձևով շոշափում է պտղի զարգացման հարցերը ներարգանդային շրջանում16 և երեխայի ծնունդից հետո: Նույն այս ժողովածուի մեջ կան ուրիշ հատվածներ ևս՝ «Վասն Տղայոց Բնության», «Վասն Երիտասարդաց Բնության», «Վասն Ծերոց Բնության» երկերից, որոնք վերագրում են ուշ հելլենիստական շրջանի հռոմեացի ականավոր բժիշկ Օրիպազեեսին (Դ դար):
Այս աշխատությունների լեզուն վկայում է, որ նրանք ևս, հավանաբար, թարգմանված են «Տիմէոսի» թարգմանության ժամանակ:
Ը դարի սկզբին հայ ականավոր գիտնական Ստեփանոս Սյունեցին Դավիթ Հյուպատոսի հետ միասին թարգմանել է Դ դարի հոյն բնափիլիսոփաներ Նեմսիոս Եմեսացու «Յաղագս Բնության Մարդոյ» և Գրիգոր Նյուսացու, «Տեսություն ի Մարդոյն Կազմութիւն» երկերը: Այս աշխատությունները, որոնց մեջ Պղատոնի, Արիստոտելի և Գաղիանոսի ոգիով քննված են մարդակազմության, մարդու կենսաբանության և հոգեբանության հարցերը, լայն ճանաչում էին գտել միջնադարյան հայ բժշկության մեջ: Նրանց ազդեցության հետքերը որոշակիորեն երևում են Աբուսայիդի, Գրիգոր Տաթևացու և այլ հայ բնափիլիսոփաների և բժիշկների երկերում: Այսպիսով կարելի է ասել, որ երեք դար շարունակ (Ե-Ը դարեր) հայ բժշկության մեջ լարված աշխատանք էր ծավալվել հին աշխարհի գիտական ժառանգությունը ստեղծագործաբար յուրացնելու ուղղությամբ:
Միջնադարյան հայ բժշկապետները, լրջորեն ուսումնասիրելով անտիկ բժշկության դասականների աշխատություները, նրանց տեսանկյունից վերլուծում և մշակում էին հին հայ ժողովրդական բժշկության ավանդները: Սակայն հայոց լեզվով ուրույն բժշկական երկերի ստեղծումը հետաձգվեց Արաբական նվաճումների հետևանքով, որոնք հայ մշակույթի ընդհանուր անկման պատճառը հանդիսացան Ը-Թ դարերում: Միայն Ժ դարում սկսեցին հանդես գալ հայ բժիշկների առաջին «Բժշկարանները», որ հիմնականում նվիրված էին հիվանդությունների դեղային բուժման հարցերին և որոնց մեջ հունական աղդեցությունից բացի աստիճանաբար նկատվում էր նաև արաբական մշակույթի ազդեցությունը: Այդ իսկ պատճառով ավելի վաղ շրջանի՝ Ե-Ժ դարերի բժշկագիտական հայացքների մասին կարելի է դատել միայն բնագիտական և փիլիսոփայական աշխատությունների և առաջին հերթին Եզնիկ Կողբացու (Ե դար) «Եղծ Աղանդոց» երկի և «Յաճախապատումի» հիման վրա:
Միջնադարյան հայ մատենագրության մեջ չորս տարրերի և նրանց համապատասխանող չորս հիմնական հեղուկների (արյուն, լորձ, դեղին, և սև մաղձ) անտիկ տեսությունը առաջին անգամ հանդես է գալիս Եզնիկ Կողբացու երկում: Հիվանդությունների առաջացումը Եզնիկը կապում է հիմնական հեղուկների հավասարակշռության խախտման հետ: «Հիվանդություններ կան, - գրում է նա,- որոնք առաջանում են ոչ թէ մեղքերի պատճառով, այլ անկշիռ (հյութերի) խառնվածքներից: Որովհետև մարդու մարմինը հանդիսանում է չորս տարրերի խառնուրդ.. Եվ եթե նրանից որևէ մեկը ավելանա կամ պակասի, ապա կառաջանա հիվանդություն»: Սակայն հեղուկներից բացի Եզնիկը հաշվի է առնում նաև արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը «չափից ավելի կամ անխտիր ամեն բան ուտելը, խմելը, խիստ ժուժկալությունը, տոթ կամ ցուրտ եղանակին աշխատիլը և այլ վանասակար հանգամանքները»: Այս վնասակար ազդակներին նա մեծ նշանակություն է տալիս նաև նյարդային և հոգեկան հիվանդությունների առաջացման հարցում: Հիպոկրատեսի նման, որը մերժում էր ընկնավորության17 «սրբազան» բնույթը, նա ևս հեգեկան հիվանդությունները համարում է ուղեղի հյուծման հետևանք: «Ուղեղի հյուծման հետևանքով մարդ կորցնում է գիտակցություն. Խոսում է պատերու հետ, կռվում է քամու հետ: Այդ պատճառով էլ բժիշկները համառորեն պնդում են, որ ոչ մի դև չի մտնում մարդու մարմնի մեջ, որ մարդու այդ բոլոր վիճակները հիվանդություններ են, որ իրենք կարող են բուժել»: Ծնված լինելով Այրարատում և հրաշալի իմանալով Հայաստանի դեղաբույսերի հատկությունները, շատ լավ հասկանալով զանազան դեղամիջոցների չափերի և սիներգիկ18 ներգործության հարցերը, նա գրել է. «Մոլախինդն19 ինքնին հայտնի է որպես մահացու թույն որոշակի պայմաններում, բայց բժիշկներն այն օգտագործում են լեղապարկի հին հիվանդություններ բուժելու ժամանակ: Կաղնչանի մի տեսակը առանձին վերցրած թունավոր է, իսկ մյուս դեղամիջոցների հետ միասին բուժում է լեղապարկի հիվանդությունները և հիվանդին փրկում է մահից»:
  1. Հյուսվածք = Tissue
  2. ֆերմենտ = Ferment = խմորիչ,մակարդ
  3. Սեռական գեղձ = A testis or ovary; a gonad
  4. Փայծաղ = Spleen
  5. Եքստրակտ = Extract, հյութ
  6. նապաստակի խախաց =Ferment, yeast
  7. Խառ (պրսկ.خار )Փուշ = Thorn
  8. Խոնավ զուխա = Probably lanolin
  9. կաղնչան (կաղանչան, կաղանչանն) = (անան), գ. (բուս) Կանանչանազգիների կարգին պատկանող բույս, ո´ր տեսակը (3500 տեսակներից) լինելն անորոշ: Ըստ Եզնիկի ՝ «Կաղանչանի մի տեսակը առանձին՝ մահացնող է, իսկ այս դեղերի հետ խառնվելով մաղձի դեղ է, մահից փրկող»: (Ռոլովի մոտ բերված են կաղանչանի 20 տեսակներ, որոնցի մեկի մոտ, այսինքն Euphorbia L. կամ Euphorbia Agraria MB, դրված է հայերեն կաղանչան և իբրև սրան համանշանակ՝ իշակաթլուկ (փխկ. իշ (ա) կաթնուկ), ափարբի, դեղին ծաղիկ, քրեկան, տարատիտ (տարաթի՞թ), իսկ մի ուրիշ տեսակի, այն է, ;'Euphobia Virgata W. K.-ի դեմ դրված է հայերեն վորդի-կաղանչան, (չի հասկացվում, ո՞րդ բառից թե որդիից): Քաջսւնին, Հայբուս. և Մենիչ. նոյնպես չեն որոշում տեսակը: Եզնիկի հիշած թունավոր և միևնույն ժամանակ բուժիչ հատկություն ունի ըստ Ռոլլովի, Euphorbia Esula L տեսակը:
    Կաղանչանազգիներ, կաղանչնանյայք, հոգն. գ. (բուս.). Տունկերի մի առանձին կարգ, որ պարունակում է մոտ 200 ցեղ և 3500 տեսակ, խոտեր, թուփեր, ծառեր, որոնց ցողուններն ու տերևները լցված են կաթնանման կծու հյութով: Պտուղները փոչոկի մեջ են փակվախ, առանձին խորշերում,, և հասնելիս խորշերը պատռում են ու դուրս թափվում (Euphorbiacae); (Ստեփան Մալխասեանց, հայերեն բացատրական բառարան հատոր 2րդ էջ 371) :
  10. Պղատոն = Plato: (428 – 347 B.C) Birthplace: Athens, Greece Best Known As: Author of The Republic
  11. Արիստոտել = Aristotel (384-322 B.C.) Best Known As: The author of Ethics
  12. Հիպոկրատես = Hippocrates: (460 BC - 377 B.C), Birthplace: Island of Cos, Greece. Best Known As: Author of the Hippocratic Oath.
  13. Ասկղեպիադես = Asclepiades, of Samos (b. c.320 BC)
  14. Յաղագս. (նխդ.) Մասին, համար, վերաբերյալ, պատճառով
  15. Մակրոկոսմոս = Macrocosmos: We use the word Macrocosmos to mean everything there is
  16. Պտղի զարգացման հարցերը ներարգանդային շրջանում = The development of the ovum in-utero
  17. Ընկնավորոթւթյուն = Epilepsy Ընկնավոր = Epileptic
  18. Սիներգիկ = Synergistic
  19. Մոլախինդ = Hemlock Անդրանիկ Ծառուկեանը իր «Թուղթ առ Երևան» բանաստեղծության մեջ այս բառը գործ է ածել, տե´ս ստորև Հայրենի երկրից դու ինձ ես յիշել,
    Ինձ գիր ես գրել բառերով հատու,
    Ու բառերի մէջ դրել ես կրակ,
    Ու կրակի հետ թոյն ու մոլախինդ՝
    Եւ ասում ես ինձ.
    -Քեզ չեմ մոռացել:
    http://www.google.com/search?q=hemlock&...amp;rlz=1I7WZPA
hravart
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Միջնադարյան Հայաստանի ականավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը (Ե դարի վեռջ Զ դարի սկիզբ) հրաշալի ծանոթ էր հիպոկրատյան բժշկության սկզբունքներին: Նրա «Սահմանք Իմաստասիրության», «Վերլուծութեան», «Պորփիւրի1» , «Մեկնություն ի Վերլուծականն Արիստոտելի» երկերում շոշափված են մարդակազմության, կենսաբանության, դեղագիտության, հիգենայի և բժշկական բարոյագիտության հարցերը: Հատկապես պէտք է նշել, որ «Վերլուծություն Ներածության», «Պորփիւրի» աշխատությաւն էջերում հանդիպում է հայ մատենագրության ամենավաղ վկայությունն այն մասին, որ Հայաստանում կատարվել է դիահերձում2 : «Վերլուծության գործն է, -գրում է նա,- գոյի3 բաժանումը այն մասերի, որոնցից նա կազմված է. ինչպես օրինակ, երբ մեկը վերցնում է մարդուն և անդամահատում, հերձում նրա ոտքերը, ձեռքերը, գլուխը ու այնուհետև մարմինը բաժանում ոսկրերի, ջլերի, անոթների և նյարդների»: Դիահերձումները և կենդանահատությունը4, որ ժամանակին կիրառվել են անտիկ Ալեքսանտրիայի բժշկական դպրոցում, հետագայում շարունակվել են նաև միջնադարյան հայ բժիշկների կողմից, որոնք սերտորէն կապված են եղել ալեքսանդրյան դպրոցի ավանդույթների հետ:
Բժշկության նկատմամբ մեծ հետաքրքրություն է ունեցել հայ ականավոր աստղագէտ ու փիլիսոփա Անանիա Շիրակացին, որ 667 թ. իր կազմած «Քննիկոնում» աստղաբաշխությանը, համարողական արվեստին (մաթեմատիկա), տոմարագիտու-թյանը և փիլիսոփայությանը վերաբերող աշխատությունների կողքին տեղ է տվել նաև բժշկագիտական երկերին: Դժբախտաբար «Քննիկոնի» մեծ մասը, այդ թվում և բժշկական ու բնագիտական երկերը, այժմ կորած են: Այն մասին, որ Անանիա Շիրակացին զբաղվել է նաև բուսաբուժության հարցերով, հիշատակված է Մաշտոցի անվան Մատենադարանի # 549 գրչագրում, որտեղ նկարագրված են համասփյուռ կոչվող բույսի5 բուծիչ հատկությունները, որի պաշտամոuնքը եղել է Հայաստանի մի շարք շրջաններում: Նույն տեղում ասված է, որ Շիրակացին այդ խիստ հազվագյուտ բույսը հայտնաբերել է Այրարատյան նահանգի Ձողակերտ վայրում և օգտագործել է բուժիչ նապատակով:
Արաբական տիրապետության դէմ հայ ժողովրդի մղած դարավոր պայքարն ավարտվեց հայկական պետականության վերականգնումով, որ նպաստեց Հայաստանի տնտեսության վերականգմանը, քաղաքների աճին, արհեստների, առևտրի և մշակույթի ծաղկմանը: Արվեստների, գիտության և մանավանդ բժշկության զարգացման համար հատկապես նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Ժ- ԺԱ դարերում Անիի Բագրատունյաց թագավորության ժամանակ: Անիում, Հաղպատում և անահինում ստեղծվեցին բարձրագույն դպրոցներ՝միջնադարյան համալսարաններ, որտեղ փիլիսոփայության և բնական գիտությունների կողքին ուսումնասիրում էին նաև բժշկություն: Այդ շրջանի բժշկական պատկերացումները առավել ամբողջությամբ արտացոլված են Գրիգոր Մագիստրոսի աշխատու-թյուններում, որ Իբն Սինայի ժամանանկակիցն էր: Քաջատեղեակ լինելով անտիկ մշակույթին և հանդիսանալով բազմակողմանի զարգացած անձնավորություն, Գրիգոր Մագիստրոս Բահլավունին իրեն դրսևորել է հայ մշակույթի տարբեր բնագավառներում իբրև բանաստեղծ, փիլիսոփա և բժիշկ: իգոր Մագիստրոսը հաճախ ստիպված է եղել ընդհատել իր գիտական ուսումնասիրությունները վանական մատենադարանների կամարակապ սրահների անդորրության մեջ և ցած դնել գրիչը զենք վերցնելու համար: Բագրատունիների թագավորության վերջին բուռն տարիներին նա իր հորեղբայր, սպարապետ Վահրամ Պահլավունու նման սուրը ձեռքին պաշտպանել է հայրենիքը բազմաթիվ թշնամիներից: Իսկ երբ լռում էին ճակատամարտերի ձայները ու նրա վրա էին հասնում խաղաղ տարիները, նա կրկին ամբողջությամբ նվիրում էր գիտական և շինարարական գործունեության, նորոգում էր վնասված կամ կործանված վանքերը Հայաստանի զանազան գավառներում (Սանահին, Տարոն, Կեսարիս), կառուցում նորերը, նրանց կից հիմնադրում մատենադարաններ և ճեմարաններ, որտեղ և դասավանդում էր ինքը: Նա գիտական սերտ կապեր ուներ ոչ միայն Հայաստանի, այլև Բյուզանդիայի գիտնականների և պետական գոծիչների հետ: Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը որ դեռ այն ժամանակ հարյուր հազարից ավելի բնակիչ ուներ և մի վաճառաշահ ու բարեկարգ քաղաք էր, աշխարհի տարբեր երկրներից դեպի իրեն էր ձգում գիտնականներին: Գրիգոր Մագիստրոսը նամակագրական կապ էր պահպանում նրանցից շատերի հետ: Այդ նամակներում, որոնց մի մասը բարեբախտաբար պահպանվել և մեզ է հասել, պատկերված են ժամանակի վարքն ու բարքը, հայոց մայրաքաղաքի մշակույթը, և վերջապես, Մագիստրոսի՝ բժշկի ու փիլիսոփայի, գիտական նախասիրությունների լայն շրջանակը: Նրա նամակներից մեկը հասցեագրված է բյուզանդացի բժիշկ Կյուրակոսին, որ Անիում դասախոսություններ էր կարդում մարսողական օրգանների գործունեության