Իմ կարծիքով ավելի հարմար է այս թեման հայերեն լեզվով լինի,որպեսզի ուշադրություն չառաջացնի այլազգիների մոտ:
Սիրելի հայրենակիցներ 15 տարուց ավելի է,Հայաստանը կանգնած է մի ահավոր փաստի առջև "Արտագաղթ":Եվ ցավով պետք է նշեմ,որ արտագաղթը շարունակվում է նաև այսօր,ըստ օֆիցիալ տվյալների այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 30 000 ավելի մարդ,քան ներգաղթել են:
Ինչ են մտածում իշխանություններն ?
Իմ կարծիքով ոչինչ,կարելի մտածել նույնիսկ,որ այդ արտագաղթը ձեռնատու է նրանց:Տրամաբանորեն,ինչքան քիչ ժողովուրդ,այդքան հեշտ է կառավարելը և պլյուս ավելի շատ ֆինանսական օգնություն դրսից:Փոխանակ մտածեն,որ այդ արտագաղթածների կեսից ավելին արդեն հետ էլ չեն վերադառնալու Հայաստան և եթե հիմա էլ չմտածեն այդ ուղղությամբ,չվերադարձողների քանակն ավելի ու ավելի կշատանա:
Այդ թեման բացելով ես կուզենաի,որ ֆորումի մասնակիցների շնորհիվ յուրաքանչյուրս պատկերացում ունենաինք Հայաստանի ռեալ իրավիճակի մասին և արտերկրներում գտնվող մեր հայրենակիցների ապագայի մասին:
Ցավոք սրտի այդ արտագաղթածներից մեկն էլ ես եմ և ես կուզենաի համառոտ գրեի Եվրոպայում ապրող հայերի մասին:Առաջին հերթին ես այնքան վիրավորված եմ այն մարդկանցից (մեր շատ երգիչ և երգչուներից,32 ակումբի մասնակիցներից, այդպես ասած մեր "էլիտան",որը շատ ծիծաղելի է):Կոնկրետ բոլոր նրանցից,ովքեր իրենց դնում են հայրենասերի տեղ և փորձում հայրենիքի դավաճանի պիտակ կպցնեն արտագաղթած հայերին:Ամեն դեպքում աստված իրենց հետ,պարզապես ինչպես ասում են "ձայներն տաք տեղիցա գալիս",չմտածելով որ առաջին հերթին դրանով ցույց են տալիս իրենց "բարձր" մակարդակը:
Ամեն դեպքում չշեղվեմ թեմայից:Ես վստահ կարող եմ ասել, որ արտագաղթողների մեծամասնությունը երբեք չի մտածել,որ լքում է Հայաստանը վերջնականորեն,բոլորն էլ մտածում էին 1,2,3 տարի և նորից կվերադառնամ Հայաստան:Որովհետև գնացողներն պատկերացում չունեին արտերկրի մասին:Միգուցե վերջին տարիներին դուրս եկածներն հասկանալով են գնում այդ քայլին,բայց դա արդեն դաժան իրականություն է,որ կանգնած ենք մի ահավոր փաստի առաջ:
Կոնկրետ Եվրոպան,դա մի մեծ "ճահիճ" է արտագաղթածների համար:Մարդիկ (հայեր) խորտակվում են կամաց և թեկուզ զգում են որ խորտակվում են,բայց չեն կարողանում դուրս գան այդ ճահիճից:Իսկ այժմ բացատրեմ թե ինչ նկատի ունեմ,թող բոլորն էլ իմանան իրականությունը,որ "ոսկու սարեր" չկան այստեղ,յուրաքանչյուրն էլ հազար անգամ փոշմանում է,որ գնացել է այդ քայլին,եկել է Եվրոպա:Եվ երևի ճիշտը այն կլիներ,որ միանգամից հետ վերադառնայինք,բայց դե հասկանալի է մենք հայերս սովոր ենք,ամեն ինչին դժվարությամբ հասնենք:Եվ այդպես անցնելով տարիներն մարդիկ չեն զգում են,որ այնքան են հարմարվել տվյալ երկրին (ունեն մշտական աշխատանք,տուն,երեխաներն չեն կարողանում գրեն և կարդան հայերեն և այլ գործոններ) և կանգնում են փաստի առջև,էլ ուր գնան Հայաստան,նամանավանդ որ Հայաստանի մասին միայն վատն են խոսում,նկատի ունեմ այն անօրինակություններն,որ տիրում է Հայաստանում:
Թեկուզև շատ հարցեր կա,որ իրականում կարելի է մեղադրել արտագաղթած հայերին,կոնկրետ այն ծնողներին, ովքեր չեն պայքարում,որ իրենց երեխաներն խոսեն հայերեն,էլ չեմ ասում գրել կարդալ իմանան:Նաև այն ծնողներին,որոնք գերադասում են,որ իրենց երեխաներն ամուսնանան այլազգիների հետ:Եվ ցավով նշեմ,որ այդ երկու երևույթն էլ սովորական է դարձել այսօր Եվրոպայում:
Ամեն դեպքում վերջացնեմ,ընթացքում նորից կգրեմ:Ես կխնդրեի,որ հնարավորինս չափ գրեիք այն ամենի մասին մասին թե ինչ է կատարվում Հայաստանում:Ինչպես նաև ինչ Է կատարվում Ռուսաստանում,Եվրոպայում և Ամերիկայում,ինչ են մտածում մեր հայրենակիցներն:
