՚ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԷՐՙ04 Հոկտեմբերի, 2007
Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների մինչեւ 19 տարեկանների հավաքականի հանդիպումը Ադրբեջանի հետ անցել է առանց որեւէ պատահարի եւ աոողջ մթնոլորտում: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մհեր Միքայելյանը, որը այսօր առավոտյան վերադարձավ հայրենիք Ուկրաինայի Լվով քաղաքից. ՚Ադրբեջանը հաշվի մեջ առաջ էր անցել հաշվի մեջ 2:0 հաշվով: Բացի այդ 1:0 հաշվի ժամանակ ադրբեջանցիները չկարողացան իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը, քանի որ փայլուն խաղաց մեր թիմի դարպասապահ Աննա Կարապետյանը: Բայց խփված 2 գոլերն էլ կասկածելի էին, քանի որ գնդակը ամբողջությամբ չէր հատել դարպասային գիծը:
Տեսագրությունները կան մեր տրամադրության տակ եւ կարող ենք դիտել: Մեր թիմի կազմում 2 գոլերն էլ խփեց Քրիստինե Ալեքսանյանը, որը 2 անգամ անհատական անցում կատարեց եւ հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումից հետո մենք մոտեցանք ադրբեջանցիների մարզչական շտաբին եւ շնորհակալություն հայտնեցինք լավ խաղի համարՙ: Միքայելյանը չթաքցրեց, որ գոհ է գրանցված արդյունքից. ՚Մեր թիմը շատ կարճ ժամանակ էր ունեցել նախապատրաստվելու համար, իսկ Ադրբեջանը միջազգային զգալի փորձ ուներ եւ իր կազմում ընդգրկել էր նաեւ ռուս լեգեոներների: Երբ հաշիվը դարձավ 2:2, նրանց կրկին համախմբվեցին եւ երդում տվեցին պայքարել հաղթանակի համար, քանի որ 2:0 հաշվով հաղթելուց հետո ոչ-ոքի խաղալը դա հավասարազոր է պարտություն: Հանդիպումից առաջ նրանք շոկային վիճակում էին եւ դա բնական էՙ: Հանդիպմանը ներկա են եղել մեծ թվով ոստիկաններ, սակայն նրանք անելիք չեն ունեցել. ՚Դեռ հանդիպումից առաջ ՈւԵՖԱ-ի պատվիրակի խնդրանքով 2 թիմերը միասին լուսանկարվեցինք: Թեեւ ոստիկաններ էին ներկա հանդիպմանը, սակայն նրանք պարզապես հետեւեցին հանդիպմանը, քանի որ ոչ մի միջադեպ չեղավ:
Տրիբունաներում էլ կային հայեր, որոնք փորձում էին աջակցել մեզՙ: Խոսելով նախորդ ընտրական հանդիպումների մասին` Մհեր Միքայելյանը ասաց. ՚Շոտլանդիային պարտվեցինք 0:13 հաշվով, քանի որ հավաքականի անդամներից շատերի համար դա առաջին ելույթն էր միջազգային ասպարեզում եւ նրանց խաղը պարզապես չստավեց: Բացի այդ Շոտլանդիան շատ ուժեղ էր: Հաջորդ խաղում 0:2 հաշվով զիջեցին Ուկրաինային: Այստեղ արդեն հավասար պայքար մղեցինք եւ նույնիսկ կարող էին ոչ-ոքի խաղալ: Դրանից հետո շատ լրջորեն նախապատրաստվեցինք Ադրբեջանի հետ խաղին: Հատկապես մեծ ուշադրություն դարձրեցինք հոգեբանական պատրաստվածության վրա: Աղջիկները լիովին գիտակցեցին հանդիպման կարեւորությունը եւ ողջունում ենք մեր ֆուտբոլիստուհիներին ցուցաբերած կամային որակների համարՙ: