Help - Search - Members - Calendar
Full Version: Մի վախեցիր
Hayastan Armenian Forum > General discussions > Literature
Pages: 1, 2

Heghine
Չվախենա՛լ երբեք…
Չվախենա՛ս երբեք…
Չվախենաս վախենա՛լ…
Հերոի՜ն…Պատշգամբ ու… թռի՜չք…
Մի՛ վախեցիր…
Մի՛ վախեցիր մեկին ներս թողնել: Հիշի՛ր` ներս թողնելուց հետո ունես դանակ, որը կարոտ է արյան`քո կամ ներս մտնողի: Միևնույն է իր համար, նա տենչում է ծորացող կաթիլներդ, նա ծարավ է հողին կառչած մատներիդ կանչին...
Դու վախեցիր ներս մտնելուց, օտարի հոգում հայտնվելուց: Վախեցիր, քանի որ կորցնում ես քեզ ,երբ դեռ ներս չմտած`թակում ես նրա դուռը: <<Ազատություն>> կոչվող հագուստդ ընկնում է… ու մնում ես մե՜րկ, մերկ թռիչքիցդ, զուրկ մաշկիցդ: Առանց քեզ ես մնում: Հետո ներս ես մտնում, և անմիջապես աչքո՜վ է անում ծանոթ դանակը`Բաժանումը: Դեռ հյուրասենյակում չհայտնված` բացահայտում ես տանտիրոջ թափանցիկ աչքերը`անհատակ դատարկությունը: Բայց մի՛ վախեցիր, առաջացի՛ր, միևնույն է, ամենքի վերջը դա է: Ազա՛տ եղիր այնտեղ, օգտվի՛ր նրա ազատությունից ու մի՛ վախեցիր համտեսել ցավը. չէ՞ որ այն պարտադիր պայման է այս կյանքում:
Ամեն դեպքում վախենալ պետք չէ և ոչ մի բանից, նույնիսկ երբ արդեն դուրս ես գալիս նրա տնից ու քաջ գիտակցում`ինչ է դրսում սպասվում. մերկ մի աղջիկ վազում է իր ազատության հետևից ու ոռնում.
-Հոգիս ի՜նձ տվեք…
Մի՛ վախեցիր, ինչ էլ լինի`քայլի՛ր, թեկուզ դողալով, բայց քայլի՛ր` չմոռանալով ջնջել կամուրջները, հետդարձի՛ կամուրջները. վերադարձի համար պետք է ոչ միայն վախենալ, այլև սարսափել ամոթից: Երբ մոխրի վրա նստած մեկը հույս ունի կրակ տեսնել, ամոթը երակներիցդ դուրս թռչել է ուզում: Նմանօրինակ էլ նույն ամոթը, երբ դու հետ ես գնում ինչ-որ բան մոռացածի պես, այսինքն` ինչ-որ բանի`հույսիդ ծաղկման համար, ամոթ է ու նողկալի: Հույս չկա արդեն: Երբ դու գնում ես, հույս գիտես` չկա, իսկ այդպես գնալդ քեզ կհիշեցնի այն նույն սողունին, որը որդ անունն ունի ի սկզբանե:
Վախեցի՛ր…
Վախեցի՛ր սողալուց…
…Մի՛ վախեցիր սիրտդ կոտրելուց: Թո՛ղ կոտրեն. կոտրված կուժն անգամ ավելի գեղեցիկ է, երբ նորոգում են նոր ոճով. անհարթություն զգալն ավելի հաճելի է, քան` ողորկ, ինչ-որ միատեսակ զգացումը: Թո՛ղ կոտրեն, որ նորոգելու բան ունենաս, ու ամեն անգամ նորոգելիս նոր համ ու հոտ դնես սրտիդ մեջ, նոր տարբերություն քո ու նրա սրտի: Չվախենա՛ս դրանց տարբեությունից անգամ:
Մի՛ վախեցիր, երբ քեզ մերժում են, ուղղակի այդ պահին մերժողը նոր էջ է ուզում բացել իր ունայն կյանքում, նոր, սակայն դատարկ էջ: Այդ դեպքում քեզ պե՞տք է արդյոք հայտնվել նոր, բայց դատարկ էջերում: Պետք չէ՛: Ուրեմն, մերժվելը նույնիսկ փրկություն է քեզ համար, փրկություն <<Դատարկություն>> կոչվող հավերժ սոված գազանից:
Մի՛ վախեցիր հավատիդ խավարումից. ինչը խավարում է, խավարում է մի անկանոն պայմանով` լուսավորվելու ավելի պոռթկուն լույսով, նոր հավատիդ երկունքով: Ընդհակառակը, արժե առիթ ստեղծել, որ հավատդ մեկ-մեկ նեղանա քեզնից,գնա, նստի հոգուդ անդուռ մի սենյակում, տխրի, ցավա, ճմլվի: Հաճելի է այդպիսի ցավ ապրելը: Հավատա` հաճելի է…
Մի՛ վախեցիր ցավից, հոգուդ անգլուխ գլխատումից: Նույնիսկ ցավն է նոր, դեռ չեկած երջանկությանդ նախաբանը: Կարելի է բութ դանակով որոշակի հաճախականությամբ պատռել մատներդ, ձեռքդ, ազդրերդ, հաճելի է ծակոցը նաև ստամոքսի շրջանում`հոգուդ քերումը (հոգին գտնվում է ստամոքսի շրջանում,գիտե՛ս): Դե՛, պարզ է` ոչ խորը, երեք մատնաչափ: Չնայած տհաճ ու զզվելի է հետո դրա պատճառներից կախվող, գազար հագուստներով ոստիկանների հարցուփորձը, բայց նրանցից էլ ազատում կա`դե՛ր, դե՜ր խաղալը, որը խաղում են ինձնից ու քեզնից ավելի բարձր հարթության վրա կանգնած մարդիկ`գժերը:
Գժերից էլ մի՛ վախեցիր: Գիժ կոչվելու դեպքում էլ, ընդհակառակը, ոչ թե վախենալ, այլ երազել է պետք.
- Ա՜խ, ու՞ր էր, թե ես միշտ գի՜ժ լինեի…
Գժերն են, որ կարող են համատեղել <<Սպասումի>> ու <<Մերժումի>> անհույս կապանքն ու չդողալ դրանից, չդողալ քո՛ կապանքից, դրանց զրոյական արագությունից:
Մի՛ վախեցիր ...կորսվելուց, եթե այսօր դու այս տեղում կորսվես, վաղը այդ նույն տեղում կհայտնվի մի ամբողջ բազմություն, ամբոխ`քո արմատներից ծնված, բայց վախեցիր անհետ կորչելուց, ցնդելուց, երկինք բարձրանալուց: Երկնքում այնքան նեղ է, որ դու այնտեղ միայն ապուշ զարմանք կապրես.
-Եվ սա՞ է երկնային արքայությունը:
Մի անհուն տարածություն, որտեղ կապույտն է լողում, պարզ է` պիտի նեղ լիներ, ինչպես իմ հոգու կապույտն է: Հոգիս էլ նեղ է, նեղ այնքանով, որ հիմա նստած մտածում ու զգում է ատամների արմատներից նույնիսկ`վա՛խ չկա, չկա՛ վախ: Եվ ուր որ է, զանգելու է, որ ասի` վե՛րջ: Ուր որ է, կորցնելու է այն, ինչ չէր էլ գտել: Ուր որ է, էլ գրկող չի ունենալու: Ուր որ է, մնալու է անլուսին գիշերվա հետ: Ուր որ է, այս նյութը վերջապես կհասնի ուղեղիս. արյան մեջ էլ տեղ չկա(իրեն այնտեղից քշելու այլ տարբերակ չունես`հերոին կամ մկնդեղ,եթե չկա առաջինը): Ուր որ է, թռչելու ես` գոռալով.
-Չե՜մ վախենում մեռնելուց անգամ:
Հոգնել եմ... հեռավոր հարթության վրա փորված փոսի նման, հոգնել եմ սպասելուց, իմ մեջ թաղվող ջերմ անձին սպասելուց եմ հոգնել:
Քնե՛լ…
Քնի՛ր, որ չարթնանաս…
Պատշգամբի այս բարձրությու՜նն էլ էր նեղ ու հաճելի…



հ.գ.վաղուց ինչ-որ խզբզանք այստեղ չէի դրել rolleyes.gif


Heghine
Այնտեղ Ես եմ

Այնտեղ , ուր Բարև ը ձուլվում է կարոտին ,Ես կծկվում եմ ,դառնում մի բուռ փոշի ,վազում քո ոտքերի տակ ,ձուլվում քեզ ու բարձրանում վեր:
Այնտեղ , ուր ցավը քո աչքերի գույնն է դառնում ,Ես ընդլայնվում եմ `ֆիզիակական գործող ու չգործող օրենքներով , տձևանում ու հողին հավասարվում , որդ եմ խաղում:
Այնտեղ, ուր Սպասումը արյուն է դաղում` չհարցնելով ոչ մաշկի ,ոչ արյան գույն,Ես խելագարվում եմ, դողում, զայրույթ դառնում անհուն երկնքում:Սպասումը , որտեղ ինչ-որ բան է ուզում ասել ու հասկացնել,այնտեղ Ես ջնջում եմ բոլոր անբասիր աղոթքները ու ապացուցում,որ ամեն դժբախտություն գալիս է լոկ Սպասում անհամ մրգից:
Այնտեղ ,որտեղ ցավը նույնիսկ անխուսափելի է, Ես խաչում եմ Հիսուսի խաչը, մերկացնում ցավը,քերում նրանից բխող արյունը:
Այնտեղ,ուր մեղքը պարտադիր պայման է, Ես ճանկռոտում եմ բոլոր ուրախ գույները, անիծում մարդու ճակատագիրը,Ես անջատվում եմ ինքս ինձնից:
Այնտեղ, ուր երազը անհամ է դառնում ,Ես ըմբոստանում եմ , պայթում ու երկնքից քշում անգույն աղոթքներ , Աստծո դեմ բողոք հունցում:
Այնտեղ ,ուր այգը արցունք է բերում , Ես նոսրանում եմ , կորում ցավի անհայտում , հարցական երգում:
Այնտեղ ,ուր Քո սերն եմ տեսնում ,Ես ծնվում եմ ,մեռնում , ծնում մի ամբողջ երանելիություն , Քո շնչում կարկաչում:
Այնտեղ , ուր ժպիտ ես Դու որսում , քարանում եմ , կոկորդումդ քարացած ողբ եմ դառնում , քո աչքերի լույսն եմ թաղում:
Այնտեղ , ուր խիղջը նպատակ է հետապնդում , չարանում եմ , լքված խրճիթ դառնում , կարմիր դագաղ պատրաստում:
Այնտեղ ,ուր անկեղծությունը միայն խաղացողի հագուստ է լինում,Ես դաշույն եմ սրում,նոր բառ երկնում ու երդվում.
- Մորթում եմ նույնիսկ «Չանկեղծ» մանուկներին:
Եթե կա Մարդ ` սև ու սպիտակ, բարի ու չար , կամ նաև Ես , այս ամենին շղթայված սահմաններում , այս ամենի կենտրոնում չոքած, Ես ` խաչված ոչ խաչաձև խաչով,այլ Աստծո միակ ճշմարտության քողով:
Իմ մեջ է տիեզերքը , քո ցավը ,նրա երջանկությունը , օրորոցի բույրը ու դագաղի համը:
Ես եմ ամենքը ու Ես ոչինչ եմ:
Admin
Indz tvume da dzer verjin steghtsagortsutsyuny che?
Kars
Հեղինե ջան, կեցցե՜ս: thumbup.gif
Heghine
QUOTE(Admin @ Oct 6 2007, 21:15) *
Indz tvume da dzer verjin steghtsagortsutsyuny che?



Inche aysqan shut em mahanalu huh.gif
Armen jan,nerir,chhaskaca harcd smile.gif
Heghine
QUOTE(Kars @ Oct 7 2007, 11:20) *
Հեղինե ջան, կեցցե՜ս: thumbup.gif



Շնորհակալ եմ smile.gif
Admin
Es inkati unei vor ktesnenk dzer ayl steghtsagortsutsyunnernel.
Heghine
QUOTE(Admin @ Oct 7 2007, 16:50) *
Es inkati unei vor ktesnenk dzer ayl steghtsagortsutsyunnernel.


Կտեսեք,կտեսնեք smile.gif
Ես առաջին անգամ չեմ այստեղ խզբզանքերիցս տեղադրում rolleyes.gif
Heghine
Խաղի մեջ խաղացողը չի հաղթում:

Կյանքի անկանոն կանոններից մեկն էր կարծես,որ սկզբից անխոնջ զանգի նման զրգնաց ուղեղումս: Խաղը սկսվել էր, Ես սկսել էի խաղալ, խաղալ, բնականաբար, միայն հաղթելու համար, բայց...

Բայց խաղը անկանոն կանոններ չուներ, ուներ մեկ անշունչ պատուհան ու երկու կողմից հեգնածիծաղախառը պատասխաններ: Խաղը մեզ կլանել էր իր ամբողջ ուժով, կուլ տվել վաղուց, բայց մենք շարունակում էինք կառչել պատուհանի սահմանները պահող ձողերից ու ներս մտնել չէինք ուզում:

Ես խաղում էի ամբողջ էությամբ: Նախ խաղում էի, որ կյանքի հերթական անհամեստ ժամանակաշրջանը թերթեմ, հետո սկսեցի խաղալ, որ չպարտվեմ: Պարտվելուց չէի վախենում, բայց նրա հաղթությունից էլ սարսափում էի. անծանոթը չէր կարող իմ խաղի մեջ մտնել, հետո հաղթանակած դուրս գալ: Ինչու՞ իմ խաղը, ոչ թե մեր խաղը, քանի որ խաղը Ես էի սկսել, սկսել էի ուղղակի չխաղալու համար, այլ...

Խաղը սկիզբ էր ունեցել, գիտեի` վերջ էլ է լինելու, բայց գիտակցությունս դա մարսել չէր ուզում, ու շարունակում էի գլորել անիմաստ տառեր, անկայուն մտքեր, անգույն ժպիտներ…, բայց անկեղծությունս իր տարերքի մեջ էր, անկեղծ` մերկության աստիճան, անկեղծ` անոսկոր մարմնի նման, անկեղծ` ամեն օտար մարմնում սնունդ որսացող նորածնի նման:

Խաղը անկեղծ չէր. խաղն էլ մեր գլխին էր խաղ խաղում` մեկնաբանելով, որ կյանքն ինքը խաղ է. մեզ մեզնից կտրել ու իր դերի մեջ էր դրել, մենք էլ խաղում էինք:

Խաղը բավականին երկար տևեց, արդեն վաղուց հնչել էր վերջին ազդակը, բայց մենք խաղում էինք:

Մենք վաղուց հեռացել էինք մեր կանոններից, վաղուց հեռացել կտրվել կյանքի հորձանուտում լող տվող մարդուկներից: Մենք արդեն պարտված հաղթողներ էինք, կյանքի դեմ քմծիծաղող նոր տիկնիկներ, մարդկության օրհներգի մեջ մի նոր բաղաձայն նոտա, երբ խաղը հոգնեց ու...

…Խաղը կանգնեց: Նայեցինք միմյանց աչքերի մեջ և … տեսանելիից ու անտեսից անդին մերկացանք:

...Չհիասթափվեցինք, ոչ էլ հիացանք: Ուղղակի մենք մեր ունեցած բարձունքից բացի այլ բարձրություններ նկատել չէինք ուզում: Օտար - հարազատ բառերի համատեղումից նեղվեցինք, ձուլվեցինք անեզր իրականությանը, ու հօդս ցնդեցին խաղի բոլոր անհամ արդյունքները: Չբաժանվեցինք, բայց և չսերտաճեցինք...

Կյանքում չգրված օրենքներ կային: Կային օրենքներ, որոնք միայն թղթերի վրա մնալու համար էին: Այս խաղի մեջ էլ օրենքներ կային` գրված մեր կողմից երկուսիս համար:

Խաղից հետո` ամեն գարուն, մենք մեկ անգամ հանդիպում ենք, խաղում սովորական հայկական խաղ. ափերում պահում մեկմեկու համար նախօրոք բերված ինչ-որ նվեր ու ընտրում: Հետո սրճում ենք, զբոսնում ու խոսում դեսից ու դենից, բայց այն մե՛ր խաղից, այն անդե՜ր խաղից երբեք չենք խաղում: Հետո գալիս է պահը հրաժեշտի և մյուս գարնանը հանդիպելու ակնկալիքը: Ժպտում ենք իրար, չգրված մի նոր խաղով գրկում ու… ու նայում մեկմեկու աչքերի մեջ` նոր խաղի օրենքներ գրելով:

Հիմա կյանքի խաղն եմ խաղում. քեզ ինձնից վաղուց վանել ու նոր ընկեր եմ գտել. կյանքի պահանջն եմ կատարում` քշված լինել խաղի քո՛ հաղթանակի հերոսից, կտրված քո անանուն էակից` միակ լավ խաղընկերոջից:

Խաղում պարտվողներ ու հաղթանակողներ չկան, կան կյանքի հրամանը կատարող դողացող սողուններ…

Օտա՛ր, արի՛ խաղանք…


հ,գ, ավատար չի լինում դնել ...


Admin
Erkushabti ory kstatsvi..
Heghine
QUOTE (Admin @ Oct 14 2007, 13:08) *
Erkushabti ory kstatsvi..



Խզբզանքիս մասին ասելու բան չկա՞ր..հմմ biggrin.gif
Armenia
Հեղինե ջան ես դեռ կարդում եմ,հետո մի օր մուսաս կգա,հանդես կգամ որպես "գրական քննադատ":Բայց հանկարծ չմտածես,որ ամպայման պետքա քննադատեմ:
Heghine
QUOTE (Armenia @ Oct 14 2007, 13:42) *
Հեղինե ջան ես դեռ կարդում եմ,հետո մի օր մուսաս կգա,հանդես կգամ որպես "գրական քննադատ":Բայց հանկարծ չմտածես,որ ամպայման պետքա քննադատեմ:



գիտես`ինչո՞ւ եմ այստեղ տպում, որ քննադատեն, իրոք գովեստի խոսքերի չեմ սպասում,այ բայց քննադատվել երազում եմ նույնիսկ:
ես գիտեմ ,թե տողերիս թերությունը,թե լուսավորությունը,պարզապես թերության չափը կարող է օգնել,որ լույսը ավելի բողբոջվի: smile.gif
Heghine
QUOTE (Armenia @ Oct 14 2007, 13:42) *
Հեղինե ջան ես դեռ կարդում եմ,հետո մի օր մուսաս կգա,հանդես կգամ որպես "գրական քննադատ":Բայց հանկարծ չմտածես,որ ամպայման պետքա քննադատեմ:



Մուսային դեռ շատ կա՞ rolleyes.gif , թե՞ շարունակեմ խզբզել tongue.gif
Heghine


Բա՛րև:
Արի՛ անցորդս , համեցի՛ր և նստի՛ր ,այսօր Քեզ հետ եմ ուզում ճաշակել հեքիաթիս հեքիաթը:
Քեզ հետ եմ գնալու այնտեղ ,ուր արևը ոչ թե լույս ու ջերմություն է ճառագում ,այլ «Բարև» ու «Սիրելիս» է արձակում : Այնտեղ թիթեռնիկները ապրում են հավերժ ,իսկ մարդիկ մեկ օր : Այնտեղ ոչ սե՛ր կա , ոչ ատելությո՛ւն , այնտեղ դրանցից տներ են կառուցված ,սուրճ է եփված ,այնտեղ Ես ու Դու չկանք: Ես քեզ այնտեղ կբացեմ կյանքի գաղտնիքը , այնտեղ քեզ համար կլոր սեղան կկառուցեմ , ուր եփում է «հրաշքը» գազօջախի վրա ու ափսեները ամպերից են պատրաստված ,այնտեղ հենց Դու ես սեղանապետը : Այնտեղ իշխում է ներդաշնակությունը ծիածանի ու լուսնի միջև :Այնտեղ ոչ թե մարդն է երգում ու պարում ,այլ ` եթերից հյուսված ճաճանչը :Նա ունի կանաչ աչքեր ,երբ Ես եմ նրան հանդիպում ,սև` դու ես հանդիպում: Նա «բարիություն» է բուրում , օրորոց է երգում , «ձեռամբ է երգում»:Ես քեզ ցույց կտամ արցունքի օվկիանը ,որ գոյացել է Քո «Սպասում» ից , այնտեղ կարապները իրենց տունն ունեն ,այնտեղ ջրահարսերը ճահիճ են նորոգում:
Քո հոգնած աչքերից Ես կգողանամ Քո ցավը ու կհանձնեմ շատախոս քամուն ,քեզ համար Գարուն կհյուսեմ ու Քո գրպանում Աշուններդ կլցնեմ ,նրանք մեկ- մեկ քեզ պետք կգան, երբ հոգնես ծաղկած յասամաններից: Այստեղն ու Այնտեղը իմ հեքիաթում տարբեր չեն ու հենց հիմա այնտեղ ենք:
Այնտեղ ուր հիմա ենք , չկա Ժամանակ երևույթը նույնիսկ ,չկա «Ուշ է» , «Ուշացար» , չկա «Ժամանակ տուր» , «Վաղը կհանդիպենք» , չկա նման անգույն երևույթներ ,այստեղ գիշերն ու ցերեկը չեն հաջորդում միմիանց ,այլ երգում են ձեռք ձեռքի տված:
Այստեղ մարդը ազատ է հենց իրենից , ազատության բերանից դուրս հորդող խորհրդանիշ:
Ահա այստեղ էլ կանգ առնենք, այստեղ Դու պետք է ընտրես ,կամ նստում և հեռանում ես երկաթե գնացքով ,կամ ջնջում ես Քեզ ու հենց այստեղ նոր բույն հյուսում , որտեղ չկար ժամանա՛կ `անցյալ ,ներկա ,ապագա , չկար անձրև ,ամպրոպ ու եղանակի տեսություն ,չկա սե՛ր ,ատելությո՛ւն ու Սպասո՛ւմ :Կար միմիայն Ազատությո՛ւն , միայն Դու ու Քո աշխարհը ,այստեղ չկար կախման կետեր ,չկար կարոտի ցավ ու կոկորդի տհաճ համ, երբ մերժել էին Քեզ:
Ընտրելուց հետո կձայնես ,որ ուղեգիր ուղարկեմ Քեզ ու լինե՛ս ազատ:


հ.գ. Հասի, "նայիր աչքերիս" ից հետո smile.gif
Heghine
Գո՞ւցե մի օր հանդիպենք:Շնչի՛ր:

Քաղի՛ր արեգի շողերից մեկը և շուշան ձևի՛ր,գո՞ւցե մի օր հանդիպում ենք:
Շնչի՛ր թռվռացող ամպիկը ու ինձ համար վերարկու կարի՛ր,գո՞ւցե հե՛նց այս ձմեռ հանդիպում ենք:
Փշրի՛ր ճաճանչի լույսը ու անձրև մանի՛ր`մեղքերս լվալու պատրաստ,գո՞ւցե քավարանում հանդիպում ենք:
Փախի՛ր լույսից, մութը գրտնակի ու ուշացումս նրա մեջ դիր,գո՞ւցե քո պատրաստած ռուլետը տաք լինի :
Օդից կառչի՛ր,հավաքիր բոլոր աղոթքներս ու վառարանդ տաքացրու , գո՞ւցե ճանապարհին եմ ու թեյել կո՞ւզեմ:
Ժպիտներդ դասավորի՛ր,դրանք ցրված ինձ չեն ուրախացնի,գո՞ւցե նրանք ինձ դեպի քեզ կբերեն :
Ժամացույցդ շրջի՛ր,ավազներիդ մեջ անգամ թեթևություն գտի՛ր,գո՞ւցե անորոշ ժամանակում հանդիպում ենք:
Աշնան հոտից ոտնաձայներ կտրտի՛ր, դրանց հակառակ ուղղություն հողորդի՛ր,գո՞ւցե արդեն հանդիպել ենք:
Բաժանման համար նամակներդ թարմացրո՛ւ,առանց սոսնձելու զեփյուռոտ համբույրներ կցի՛ր ,գո՞ւցե մի օր էլ առանց հանդիպելու բաժանվում ենք:
Heghine
Մեր միջև մի մեծ փոս:
Մեր միջև չկայացած զրույցներ`համեմված մեր երևակայության գույներով:
Մեր միջև փողոցներ ու չհատվող խաչմերուկներ,նրանց արանքում չոքած քրմուհի`կապույտ թիկնոցով:Փողոցի վերևում անթև սավառնող մի Ժամանակ` կռիվ տալով չթևածող մեր երազների հետ:
Մոմե լույսերով լապտերիկներ`մեզ երբեմն փողոց ուղեկցող հայացքներով.մեր միջև քաղաքներ:
Մեր միջև չժամադրված նախաճաշեր` չհալվող կարագով ու մեղրով,դաշտում բզեզ խաղացնող աղջիկ,ափսեի վրա պատկերված գյուղ:
Մեր միջև հատվող բևեռներ,չսուլող ոստիկան,տարվա չշահված հինգերորդ եղանակ:
Մեր միջև անլույս առավոտներ,լվացքի տաշտակին թեքված հոգնած կին,ցրտից կուչ եկած մուրացող տատիկ:
Մեր միջև չսալապատկված գորգեր,հայացքը երկինք պարզած կիսուր մայրիկ, անպատասխան նամակների մի մեծ պահոց:
Մեր միջև չեռացող թեյնիկ, անգիշեր գլորվող հարբած ամուսին,գարուն մերժող կապույտաչյա տղա:
Մեր միջև օտար երկու ընտանիք, իմը քո համար օտար` սևաչյա տղաներով , քոնը ինձ համար` նախանձելի կահույքով:
Մեր միջև չգրված պոեմներ, ճաղատ երգահան, մարդագայլ հաչոցով միայնակ գայլ:
Մեր միջև ճոճվող կամուրջ,կենտրոնում մի մեծ անկրակ եփվող կաթսա,այս ամենը իր մեջ բրդած:
Մեր միջև ամեն ինչ ու մի մեծ ոչինչ, անքայլ վազող հարցական, երազը արդուկած աղջիկ ու քմծիծաղով լեցուն տղա:
Մեր միջև ինքն իրեն խաբող հղի կին, շիկահերից ամուսնական մատանի թաքցնող ամուսին:
Մեր միջև պարզապես վերջակետ, քո կողմից` կծկված երկու անգույն աչքերս, իմ կողմից` մենք` վերևից :

Կյանքի ու ծաղրանկարի միջև երկու մերժված սրտեր `Ես` քեզնից, Դու `Նրանից :
Admin
flower.gif
thistooshallpass
QUOTE (Heghine @ Sep 11 2007, 02:48) *
Չվախենա՛լ երբեք…
Չվախենա՛ս երբեք…
Չվախենաս վախենա՛լ…
Հերոի՜ն…Պատշգամբ ու… թռի՜չք…
Մի՛ վախեցիր…
Մի՛ վախեցիր մեկին ներս թողնել: Հիշի՛ր` ներս թողնելուց հետո ունես դանակ, որը կարոտ է արյան`քո կամ ներս մտնողի: Միևնույն է իր համար, նա տենչում է ծորացող կաթիլներդ, նա ծարավ է հողին կառչած մատներիդ կանչին...
Դու վախեցիր ներս մտնելուց, օտարի հոգում հայտնվելուց: Վախեցիր, քանի որ կորցնում ես քեզ ,երբ դեռ ներս չմտած`թակում ես նրա դուռը: <<Ազատություն>> կոչվող հագուստդ ընկնում է… ու մնում ես մե՜րկ, մերկ թռիչքիցդ, զուրկ մաշկիցդ: Առանց քեզ ես մնում: Հետո ներս ես մտնում, և անմիջապես աչքո՜վ է անում ծանոթ դանակը`Բաժանումը: Դեռ հյուրասենյակում չհայտնված` բացահայտում ես տանտիրոջ թափանցիկ աչքերը`անհատակ դատարկությունը: Բայց մի՛ վախեցիր, առաջացի՛ր, միևնույն է, ամենքի վերջը դա է: Ազա՛տ եղիր այնտեղ, օգտվի՛ր նրա ազատությունից ու մի՛ վախեցիր համտեսել ցավը. չէ՞ որ այն պարտադիր պայման է այս կյանքում:
Ամեն դեպքում վախենալ պետք չէ և ոչ մի բանից, նույնիսկ երբ արդեն դուրս ես գալիս նրա տնից ու քաջ գիտակցում`ինչ է դրսում սպասվում. մերկ մի աղջիկ վազում է իր ազատության հետևից ու ոռնում.
-Հոգիս ի՜նձ տվեք…
Մի՛ վախեցիր, ինչ էլ լինի`քայլի՛ր, թեկուզ դողալով, բայց քայլի՛ր` չմոռանալով ջնջել կամուրջները, հետդարձի՛ կամուրջները. վերադարձի համար պետք է ոչ միայն վախենալ, այլև սարսափել ամոթից: Երբ մոխրի վրա նստած մեկը հույս ունի կրակ տեսնել, ամոթը երակներիցդ դուրս թռչել է ուզում: Նմանօրինակ էլ նույն ամոթը, երբ դու հետ ես գնում ինչ-որ բան մոռացածի պես, այսինքն` ինչ-որ բանի`հույսիդ ծաղկման համար, ամոթ է ու նողկալի: Հույս չկա արդեն: Երբ դու գնում ես, հույս գիտես` չկա, իսկ այդպես գնալդ քեզ կհիշեցնի այն նույն սողունին, որը որդ անունն ունի ի սկզբանե:
Վախեցի՛ր…
Վախեցի՛ր սողալուց…
…Մի՛ վախեցիր սիրտդ կոտրելուց: Թո՛ղ կոտրեն. կոտրված կուժն անգամ ավելի գեղեցիկ է, երբ նորոգում են նոր ոճով. անհարթություն զգալն ավելի հաճելի է, քան` ողորկ, ինչ-որ միատեսակ զգացումը: Թո՛ղ կոտրեն, որ նորոգելու բան ունենաս, ու ամեն անգամ նորոգելիս նոր համ ու հոտ դնես սրտիդ մեջ, նոր տարբերություն քո ու նրա սրտի: Չվախենա՛ս դրանց տարբեությունից անգամ:
Մի՛ վախեցիր, երբ քեզ մերժում են, ուղղակի այդ պահին մերժողը նոր էջ է ուզում բացել իր ունայն կյանքում, նոր, սակայն դատարկ էջ: Այդ դեպքում քեզ պե՞տք է արդյոք հայտնվել նոր, բայց դատարկ էջերում: Պետք չէ՛: Ուրեմն, մերժվելը նույնիսկ փրկություն է քեզ համար, փրկություն <<Դատարկություն>> կոչվող հավերժ սոված գազանից:
Մի՛ վախեցիր հավատիդ խավարումից. ինչը խավարում է, խավարում է մի անկանոն պայմանով` լուսավորվելու ավելի պոռթկուն լույսով, նոր հավատիդ երկունքով: Ընդհակառակը, արժե առիթ ստեղծել, որ հավատդ մեկ-մեկ նեղանա քեզնից,գնա, նստի հոգուդ անդուռ մի սենյակում, տխրի, ցավա, ճմլվի: Հաճելի է այդպիսի ցավ ապրելը: Հավատա` հաճելի է…
Մի՛ վախեցիր ցավից, հոգուդ անգլուխ գլխատումից: Նույնիսկ ցավն է նոր, դեռ չեկած երջանկությանդ նախաբանը: Կարելի է բութ դանակով որոշակի հաճախականությամբ պատռել մատներդ, ձեռքդ, ազդրերդ, հաճելի է ծակոցը նաև ստամոքսի շրջանում`հոգուդ քերումը (հոգին գտնվում է ստամոքսի շրջանում,գիտե՛ս): Դե՛, պարզ է` ոչ խորը, երեք մատնաչափ: Չնայած տհաճ ու զզվելի է հետո դրա պատճառներից կախվող, գազար հագուստներով ոստիկանների հարցուփորձը, բայց նրանցից էլ ազատում կա`դե՛ր, դե՜ր խաղալը, որը խաղում են ինձնից ու քեզնից ավելի բարձր հարթության վրա կանգնած մարդիկ`գժերը:
Գժերից էլ մի՛ վախեցիր: Գիժ կոչվելու դեպքում էլ, ընդհակառակը, ոչ թե վախենալ, այլ երազել է պետք.
- Ա՜խ, ու՞ր էր, թե ես միշտ գի՜ժ լինեի…
Գժերն են, որ կարող են համատեղել <<Սպասումի>> ու <<Մերժումի>> անհույս կապանքն ու չդողալ դրանից, չդողալ քո՛ կապանքից, դրանց զրոյական արագությունից:
Մի՛ վախեցիր ...կորսվելուց, եթե այսօր դու այս տեղում կորսվես, վաղը այդ նույն տեղում կհայտնվի մի ամբողջ բազմություն, ամբոխ`քո արմատներից ծնված, բայց վախեցիր անհետ կորչելուց, ցնդելուց, երկինք բարձրանալուց: Երկնքում այնքան նեղ է, որ դու այնտեղ միայն ապուշ զարմանք կապրես.
-Եվ սա՞ է երկնային արքայությունը:
Մի անհուն տարածություն, որտեղ կապույտն է լողում, պարզ է` պիտի նեղ լիներ, ինչպես իմ հոգու կապույտն է: Հոգիս էլ նեղ է, նեղ այնքանով, որ հիմա նստած մտածում ու զգում է ատամների արմատներից նույնիսկ`վա՛խ չկա, չկա՛ վախ: Եվ ուր որ է, զանգելու է, որ ասի` վե՛րջ: Ուր որ է, կորցնելու է այն, ինչ չէր էլ գտել: Ուր որ է, էլ գրկող չի ունենալու: Ուր որ է, մնալու է անլուսին գիշերվա հետ: Ուր որ է, այս նյութը վերջապես կհասնի ուղեղիս. արյան մեջ էլ տեղ չկա(իրեն այնտեղից քշելու այլ տարբերակ չունես`հերոին կամ մկնդեղ,եթե չկա առաջինը): Ուր որ է, թռչելու ես` գոռալով.
-Չե՜մ վախենում մեռնելուց անգամ:
Հոգնել եմ... հեռավոր հարթության վրա փորված փոսի նման, հոգնել եմ սպասելուց, իմ մեջ թաղվող ջերմ անձին սպասելուց եմ հոգնել:
Քնե՛լ…
Քնի՛ր, որ չարթնանաս…
Պատշգամբի այս բարձրությու՜նն էլ էր նեղ ու հաճելի…



հ.գ.վաղուց ինչ-որ խզբզանք այստեղ չէի դրել rolleyes.gif


Խոնհարում եմ գլուխըս ձեր առջեվ, որպես մի լույսի...
Ինչ քննադատել երբ ես քննադատելու եմ ձեր հոգին միայն, եվ ուրիշ ոչինչ։
Heghine
QUOTE (thistooshallpass @ Dec 4 2007, 19:18) *
Խոնհարում եմ գլուխըս ձեր առջեվ, որպես մի լույսի...
Ինչ քննադատել երբ ես քննադատելու եմ ձեր հոգին միայն, եվ ուրիշ ոչինչ։


Ընդունում եմ ձեր խոնարհումը, որպես մի հլու աղոթքի:
Իմ հոգին քննադատելիս, լույսից հեռու չգնաս:

rolleyes.gif

հ.գ. ամեն մտքի համար, պետք չէ նոր թեմա բացել smile.gif
Heghine
Ձյուն է իջնում...

Ճերմակաթույր ձյունն իջնում է թարթիչներիս` փշրելով վերջիններիս կարծր գեղեցկությունը: Գեղեցիկ ձյուն է իջնում` նույնիսկ ինձնից գեղեցիկ:

Թափվում են փաթիլները` անցյալի անկատար դերերի տեսքով, ներկայից չհեռացած անձայն անցյալի դեմքով:Ձյուն է իջնում. Ես մրսում եմ, դողում նրա փափկության հ‰