Հարսանեկան ճանապարհորդությունը կյանքում լինում է միայն մեկ անգամ(իհարկե ժամանակները մի քիչ փոխվել է,մարդիկ կան,որ հաճախակի են գնում հարսանեկան ճանապարհորդության

):Եվ ես խորհուրդ կտայի բոլոր երիտասարդներին ստեղծեին հնարավորություն և ամպայման մեկնեին հարսանեկան ճանապարհորդության,իրոք որ դա հիշվում է ամբողջ կյանքում

:
Թեկուզև սիրում եմ էքստրիմ,բայց երբեք չէի ցանկանա անցկացնել հարսանեկան ճանապարհորդությունս,լեռներ մագլցելով

:Կգերադասեի ավելի շատ ծովափ,բնություն...:
Այժմ ներկայացնեմ իմ հարսանեկան ճանապարհորդությունս:Որոշված էր,որ հարսանիքից երեք օր հետո պետք է մեկնեինք Եվրոպա:Բայց ուրբաթ առավոտյան տուրիստական բյուրոից զանգահարեցին և ասեցին "մեկնում էք վաղը երեկոյան":Շաբաթ առավոտյան սկսեցինք հարսանիքը և երեկոյան հարսանիքը կիսատ թողնելով ուղևորվեցինք ճանապարհորդության:(Այդպես ասած հարսանիքն շարունակեցին առանց նորապսակների)
Գնացինք սկզբից Թուրքիա և մոտ մեկ շաբաթ մնացինք Իզմիրի հարևանությամբ,մի փոքրիկ ծովափնյա քաղաքում(Քեշմե):Այնուհետև նավով գնացինք դեպի Իտալիա,Բրենդիսի քաղաքը:Ասեմ որ նավով զբոսնելը նույնպես շատ հաճելի է,այնպիսի մի գեղեցիկ նեղուցով անցանք(Հունաստանի հարևանությամբ),որի գեղեցկությունը անհնար է մոռանալ:Այնուհետև հասնելով Բրենդիսի,ես ու կինս ուղևորվեցինք Վենետիկ(դա կնոջս երազանք էր)երեք օրով:Եվ Վենետիկյան այդ գեղեցիկ երեկոներից հետո,ուղևորվեցինք Գերմանիա մեր ծանոթների մոտ:
Իհարկե հետո շատ անգամ ենք գնացել ճանապարհորդության,բայց կասեի որ հարսանեկան ճանապարհորդությունը անհամեմատելի է: