QUOTE
ՙԵթե պարոնայք Քոչարյանն ու Օսկանյանը բացահայտ հայտարարեն այն, ինչի մասին նրանք արդեն ներքին համաձայնության են եկել, այսինքն` պատրաստ են հանձնել տարածքները, եթե իրենց տրվեն անվտանգության եւ ինքնիշխանության երաշխիքներ:Դա հիմնովին կփոխի բանակցային գործընթացը եւ Ադրբեջանում առկա տրամադրությունները: Տպավորությունն այն է, որ բանախոսները լուրջ չեն, քանի որ նրանք իրենց հանրություններին չեն ասում իրենց իրական մտադրությունների մասին՚,-այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հայտարարեց բրիտանացի լրագրող Թոմաս Դե Վալը:
Դեսպանատունը եւ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը /IWPR/ այսօր կազմակերպել էին Դե Վալի ՙՍեւ այգի: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջեւ՚ գրքի հայերեն թարգմանության շնորհանդես-քննարկումը: Գրքի անգլերեն եւ ռուսերեն տարբերակները լույս են տեսել 2004թ եւ 2006թ.-ին եւ բավականին լուրջ քննադատության արժանացել թե ՀՀ-ում եւ թե Ադրբեջանում:
ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի վերաբերյալ Թոմ Դե Վալի հայտարարությունը իսկապես հետաքրքիր էր, քանի որ Քոչարյանն ու Օսկանյանը երբեւէ չեն հայտարարում, որ բացի Լաչինից` պատրաստ են հանձնել ազատագրված բոլոր տարածքները:
Դուք վստա՞հ եք, որ Քոչարյանն ու Օսկանյանը արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել տարածքները վերադարձնելու մասին. ՙԱ1+՚-ի հարցին` Թոմ Դե Վալը պատասխանեց. ՙԻհարկե, այդ պայմանագրում ոչինչ վերջնականապես համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ:
Գաղտնիք չէ, որ հայկական կողմը պատրաստ է հանձնել տարածքները` հետեւյալ պայմանների դիմաց` ԼՂՀ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ կապ Հայաստանի հետ` Լաչինով: Եթե նայենք վերջին 4-5 խաղաղ կարգավորման պայմանագրերին, ապա հստակ երեւում է, որ հայկական կողմը պատրաստ է հանձնել չորս, հինգ, վեց, վեց ու կես այսպես կոչված, գրավյալ տարածքները: Մյուս կողմից` նույն Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտը անվանում է Խանկենդի եւ ասում, թե ինչպես է այնտեղ պատրաստվում նշել Նովրուզը եւ ասում, որ ԼՂՀ-ին պատրաստ է տալ բարձր ինքնավարություն` իր դրոշով եւ ուժային կառույցներով: Եթե երկու նախագահները ասեն, թե իրականում ինչի շուրջ են համաձայնության եկել եւ մասսայական քննարկման առարկա դարձնեն` կնպաստեն խնդրի կարգավորմանը՚:
ԻՆՉՈ՞Ւ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թոմ Դե Վաալի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարում իր համաձայնության մասին, քանի որ վախենում է արժանանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճակատագրին. ՙՔոչարյանը վախենում է, որ եթե նա Տեր-Պետրոսյանի պես հայտարարի, թե պատրաստ է գնալ փոխզիջումների, ընդդիմությանը ուժ կտա` իշխանության գալու համար: իսկ Իլհամ Ալիեւը նման խնդիր չունի: Նա Ադրբեջանում իրեն շատ լավ է զգում եւ նրա կարողությունները հասնում են միլիարդների՚:
Թոմ Դե Վալը վստահեցրեց, որ այսօր թղթի վրա բոլորին էլ պարզ է, թե ինչպիսին պետք է լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: Նրա կարծիքով` Ադրբեջանի կառավարությունը պետք է երկխոսության մեջ գրավի Ղարաբաղի հայերին. ՙԱդրբեջանի կառավարությունը ընդունում է, որ Ղարաբաղն գոյություն ունի իբրեւէ տարածք, սակայն անտեսում է Ղարաբաղում ապրող մարդկանց: Հայկական կառավարությունը մասսայաբար պետք է հայտարարի, որ հայկական զորքերը դուրս կգան միջազգայնորեն ՙօկուպացված՚ համարվող, իսկ հայերի համար ազատագրված տարածքներից: Ես նկատի ունեմ ԼՂ-ի շուրջը գտնվող տարածքները` բացի Լաչինից: Պատերազմից հետո այդ տարածքները չեն բնակեցվում, եւ Ադրբեջանի փախստականների 70 տոկոսը այդ տարածքներից են՚:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից գաղթած հայերին, ապա այս հարցը տեղ չի գտել Թոմ Դե Վալի գրքում:
Ինչեւէ, Դե Վալն այսօր ընդգծեց, որ երկու երկրների ղեկավարներն էլ անկեղծ չեն իրենց ժողովուրդների առաջ եւ որպես օրինակ նշեց Լոնդոնում ունեցած Իլհամ Ալիեւի ելույթը, որտեղ նա աշխարհի ամենաբարձր ինքնավարությունն է խոստացել Ղարաբաղին: ՙԱյդ հայտարարությունը դրսի համար էր, եւ Ալիեւը երբեք նման բան չի հայտարարի Ադրբեջանում՚,- ասաց Դե Վալը: Նա վստահ է, որ ԼՂ հակամարտության հիմնական բանավեճը ոչ թե տարածաշրջանից դուրս է, այլ` ներսում. ՙԼՂ հակամարտության կարգավորումը առաջին հերթին տուժել է այն պատճառով, որ ներսի մարդիկ դիմում են արտաքին դատավորին կամ միջնորդներին՚:
Թոմ Դե Վալը կարծում է, որ հայերի եւ ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են 1988թ.-ին եւ որից հետո հայերն ու ադրբեջանցիները առանձին-առանձին դիմել են Մոսկվա եւ ասել. ՙԱսեք էս հայերին կամ էս ադրբեջանցիներին, որ մենք ճիշտ ենք: Խորհրդային անվտանգության տանիքը վերանալուց հետո այս երկու ազգերի միջեւ վերացավ փոխվստահությունն ու անվտանգությունը՚: Մինչեւ 1988թ հայ-ադրբեջանական հարաբերությունները նույնպես դուրս են մնացել Դե Վալի ուսումնասիրություններից:
Այսօր Թոմ Դե Վալն իր գրքի օբյեկտիվությունը փորձեց հիմնավորել հետեւյալ բացատրությամբ. ՙԵս խոսել եմ բոլոր հնարավոր մարդկանց հետ, որոնք կարող էին ինձ համապատասխան տեղեկատվության տալ` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, Մութալիբովից մինչեւ նախրապանն ու շարքային քաղաքացին:Երբ ես գրում էի Սումգայիթի մասին, ես չէի ընդունում, որ այն իբր թե այն էդիկ Գրիգորյան անունով հայն է կազմակերպել, իսկ ես երբ գրում էի Խոջալուի մասին, չէի ընդունում հայերի տեսակետը, թե Մութալիբովն է կազմակերպել այն՚:
Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո 6 ամիս տարածաշրջանում անցկացնելով` մոտ 120 հարցազրույցներ անցկացնելուց հետո` Թոմ Դե Վալը վերադարձել է Լոնդոն եւ սկսել աշխատել հարացազրույցների վրա. ՙԵս չեմ կարող ասել, որ իմ գրածներում 100 տոկոսանոց օբյեկտիվություն կա, բայց այս գրքում ներկայացված է, թե մի փոքրիկ միջադեպը կարող է այդքան մեծ ողբերգության պատճառ դառնալ այս տարածքի վրա՚,- ասաց նա: Պտասխանելով ՙԱ1+՚-ի հարցին` Թոմ Դե Վալը մանրամասնեց, որ միջադեպ ասելով` նա նկատի ուներ 1988թ.-ին Ստեփանակերտում տեղի ունեցածը, որը, ըստ իրեն, աշխարհաքաղաքական քաոսի հիմք էր:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ապա Թոմ Դե Վալը իրեն տեսնում է վատատեսների շարքում: Նրա կարծիքով երկու երկրների ղեկավարները շատ քիչ բան են անում իրենց երկու խաղաղություն քարոզելու համար. ՙԵրկու հասարակությունները շարունակում են ապրել փոխադարձ անվստահության մթնոլորտում՚:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=52820