AkhporPes
Oct 8 2007, 19:03
[size="6"]Այսoր պատահական նայում եի "32 ատամ" հաղորդումը, որը ընդանում եր ուղղիղ եթերում:
Ասեմ,որ սկզբից հենց շատ հուսահատվեցի, հաղորդման շատ ցածր մակարդակի: Բայց, ինչևիցե, ասեցի էլի նայեմ: Շատ արագ զղճացի, որովհետև հեղինակները հերթական "կոմիքս"-ում, այսպես ասաց, սկսեցին Մսրա Մելիքին
ծաղրել փողոցաին (փափուկ ասած) ձևով: Արդեն անջատում էի TV, երբ դահլիճից մեկը բացականչեց, "Բա ամոթ չկա՞"
Մի կես ժամ անց իմ սեփական աչքերով տեսա, թե ինչպես հաղորդավարներից մեկը բեմից իջավ և մոտեցավ այդ նույն անձնավորությանը ու երկու բառ փոխանակելուց հետո ԱՊՏԱԿԵՑ նրան:
Այս վերջինիս ընկերը տեղից վերկացավ, մի հաղթանդամ մարդ եր, և ի պատասխան այդ հարվածին ձերքի ճարպիկ
շարժումով վերգինիս շրջեց գլխավեր և գցեց սեղանների վրա: Այդ խարնաշփոթից հետո հաղորդումը ընդհատվեց, և միացավ հերթական սերիալը, որը անպակաս ե ՀՀ-ի եթերից:
Ամենա զարմանալին, որ Հայլուրը ցույց տվեց միայն այս վերջի հադվածը, երբ հաղորդարը իբր թե անմեղ տեսքով մոտեցավ ինչ-որ բան ասեց, և... հայտնվեց գետնին!!!!
Հիմա սպասում եմ անհամբեր երեկոյան Հայլուրի թողարկմանը, որ տեսնեմ այդ "սկանդալի", ինչպես իրանք էին ասում,վերջը:
32-ատամը «թխած» է ռուսական նույնանման "Камеди-клаб" հաղորթումից, որն իր հերթին կրկնօրինակում է ամերիկյան ակումբներում ներկայացվող stand-up comedy ժանրը: Իմաստը սուր և «ամոթը կորցրած» հումորային համարների մեջ է: Ես, բնավ, բավականին փչացած անձնավորություն լինելով կարող եմ նայել-ծիծաղել: Սակայն համարում եմ որ այսպիսզի հաղորդումները Հայաստանում չի կարելի եթեր հեռարձակել, ինչքան էլ որ հնաոճ ու «ծեծված» չթվա, դա քայքայիչ ազդեցություն է գործում մեր հասարակության վրա, մանավանդ՝ երիտասարդ սերունդի, էլ չեմ ասում որ կատակների մեծ մասը, տեղի կլինեն նեղ տղամարդկային շրջանակում սեղանի շուրջ նստած ժամանակ այլ ոչ թե հանրային ԶԼՄ-ի եթերում:
Լսել եմ թե ինչթես հաղորդումներից մեկում հաղորդաարներից մեկը Հիտլերին նկարագրեց «Մեծ» չափորոշիչով (հեթո ճիշտ է լավ ծաղրեց, բայց ինչևէ): Իսկ սեռական թեմայի հումորը, որի վրա հիմնված է այդ ժանրը և այդ հաղորդումը անհամատեղելի են հայկական արժեքների հետ: Թեկուզ հիմա երվ ամեն ինչ թույլատրվում է և Երևանում ամեն քայլափոխին կարելի է հանդիպել սթրիփ-ակումբներ և սեքս-շոփեր, ոչ մի բան այլևս չի զարմացնում: Եկել է առնետների ժամանակը
AkhporPes
Oct 8 2007, 19:59
Karmir ջան!
Հիմանկանում համաձայն եմ քեզ հետ! Բայց և զարմանում եմ, շատ եմ զարմանում! Բայց չափ ել պիտի լինի ամեն ինչին, չէ՞
Հետո գիտես, ինչն է հետաքրքիր, որ Հայլուրը ցույց չտվեց, թե ինչ կատարվեց իրականում! Այն կտրեց էն մասը, որից պարզ երևում էր, թե ով սկսեց ծեծկտոցը.
Ով՞ է տեսել էս խայտարակ հաղորդումը: ինչ՞ կարցիքի եք:
Իհարկե Հայլուրը չի ցույց տա որ իրենց մոտ աշխատում են «բռի-կոպիտ աշխատողներ», այլ մեղավոր կհանի այդ տղամարդուն:
AkhporPes
Oct 8 2007, 20:39
Դու պատկերացնում՞ ես, որ Հայլուրը ասեց, որ դա կատակ եր!
Բայց , եթե այդպես եր, ինչու՞ ընդհատեցին հաղորդումը և սերիալ տվեցին:
Armenia
Oct 8 2007, 20:53
Ամեն անգամ,երբ այդ հաղորդումը նայում էի, մեծ հիասթափություն էի ապրում,տեսնելով մեր հայ երգիչ,երգչուհիների մակարդակը:
Իսկ հիմի ընդհանրապես չեմ էլ նայում:
AkhporPes
Oct 8 2007, 21:05
Դե լավ, արդյոք՞ ոչ մի ուժ չկա, որ վերջ տա նման հաղորդմանը:
QUOTE(AkhporPes @ Oct 8 2007, 20:59)

Karmir ջան!
Հիմանկանում համաձայն եմ քեզ հետ! Բայց և զարմանում եմ, շատ եմ զարմանում! Բայց չափ ել պիտի լինի ամեն ինչին, չէ՞
Հետո գիտես, ինչն է հետաքրքիր, որ Հայլուրը ցույց չտվեց, թե ինչ կատարվեց իրականում! Այն կտրեց էն մասը, որից պարզ երևում էր, թե ով սկսեց ծեծկտոցը.
Ով՞ է տեսել էս խայտարակ հաղորդումը: ինչ՞ կարցիքի եք:
Ես երեկ, երևի առաջին անգամ, նայել եմ ու իմ բախտից հենց այդ սկանդալն է պատահել: Գովազդների արանքում ալիքները փոխելով ընկել Հ1-ի վրա: Ասեմ, որ անհամ ու անմակարդակ հաղորդում էր: Ապտակ չնկատեցի, հրմշտոց էր, որին հետևեց ըմբշամարտի մասնագիտորեն կատարված նետումը, ջրաղաց<մելնիցա> հնարանքի կիրառմամբ: Տեսա սեղանի կոտրվելը: Անջատեցին ու բաց թողին գովազդի կրկնակի բլոկը<ոչ թե սերիալը>, որից հետո "ոսկե կլառնետ" հաղորդումը: Հայլուրը չեմ նայել ու այդ մասին այլ տեղեկություն չեմ լսել:
Garegin
Oct 8 2007, 22:19

Շատ ապուշ հաղորդում է: Խայտարակություն:
Armenia
Oct 8 2007, 22:55
Նոր Հ1 ով ցույց էին տալիս 32 ատամի կրկնությունը,ամբողջովին աննորմալ երևույթ:
Գոնե ամաչեն ցույց չտան...
This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please
click here.