Վախենում եմ խոստովանել, որ սրտիս մկաններն անգույն թելեր են :
Հազվադեպ եմ ապրում մի զգացում,որ Ճշտի կուժի պես դարերով պռկված բայց երբևէ չզետեղված հոգիս անդադար ուռչում է : Մեծանում է հոգուս սիրաշաղաղ լույսն ու տարածվում շուրջս : Ձախակողմյան գանձս, որ չեմ ցանկացել նվիրել որպես սովորական քանդակ, ենթարկվում է կամքիս ու երևակայությանս : Պնդում են ձեռքերս ընդունել ճիշտը, բայց արի ու տես, որ գրեթե ոչինչ չի տարբերվում սատանեականից : Զսպված շրթունքներս իրենց հերթին փորձում են կալանել ատամներս ու շղթայել լեզուս, որ պատահաբար, սովորության համաձայն, կատարելիության զգացումը ճնշիչ չլինի ու չփռթկա դուրս : Շիկացած աչքերս, որ բնականից մուգ շականակագույն բնազդով են օժտված, չարությունն են հետ հրում ու իբրև գեղեցկություն ՝ աչքիս պոչով թեթև ժպտում եմ : Բաղդատում եմ աշխարհազգացումը և հոգեկան ապրումներս - ամեն ինչ միանգամա՛յն մաքուր է ու գունավորված - երևի հենց դա է կենտրոնը հեռացնում բոլո՜ր իր կետերից : Ինքնստինքյան հակավերածննդային ազդեցություն եմ ապրում, ու հետևանքը բացարձակ հաճելի չէ : Լավագույն չարչարված, գալարվող միտք , իր ուղին գիտի և կենցաղային արտահայտություններից չի շեղում իր ճակատագիրն ինչպես խենթ մի սիրահար : Գլխիս որկեզօծ սյունը տեսնում եմ, բայց կամարն այնքան անգույն ու թափանցիկ է, որ սարսափում եմ պատմել ուրիշին : Առաջին անգամ, երբ տեսա օղակս ՝ մշտնջենական անբավանականություն էի զգում : Թվում էր թե էլ երբեք աչքերս ունակ չեն լինի տեսնել սովորականն ու հինը : Կկոցել էի աչքերս, ու զգում էի, որ ուզում էի իմանալ այն ամենն ինչ կատավում էր հետս : Ցանկությունս ու հետաքրքրությունս հատորների էին վերածվել ու սկսել գիտակցել մարմնիս մասերն իրենց իսկ կերտված ձևով :

Անցնեմ ներկային ... որ հավատացեք չեմ տարբերում անցյալից : Ո՞ր հոդով գրեմ, ո՞ր ժամանակով պատմեմ - չարչարվում եմ , չեմ կողմնորոշվում թե արյոք ե՞րբ էր : Դե լավ, ժամանակն ի՞նչ կարևոր է, երբ ես ողջ ու առողջ հազիվ եմ շնչում այս պատմությունը : Անցնեմ առաջ...
Կոստան Զարյանի գիրքը տեսա գրապահարանում, ու մի պահ աչքիս առաջով անցավ նրա տողը . «Կյանքի գեղեցկությունը մահանում է, բայց ոչ արվեստինը» : Երևակայությունս չեր հերիքում, որն իմ կարծիքով միշտ դասական էր, ու իբրև թե միևնույն ժամանակ հակադասական , տեսնել ամբողջովին ավարտված մի հրաշք : Դա երևի վերադարձն էր հենց այն բոլոր անավարտ մտքերիս, որ ընթացքում թոքերս գութ էին հասցնում ուղեղիս : Շունչս կուտակվել էր կոկորդիս ու վահանագեղձիս արանքում, բայց մարմինս չեր գիտակցում թե ինչքան պետք է շունչ ներարկի, շնչի ու արտաշնչի , որ գեղձն իր թույնն արտադրելու փոխարեն, մի օգտակար եղանակ ձեռնարկի : Խորունկ փիլիսոփայությունը սուտ էր , հետ երևակայելը ՝ էլ առավել : Ամեն ինչից հետո, աստղերի հոյակապ երաժշտությունը պատուհանից գրեթե ինձ դուրս էր կանչում : Առավոտյան իրենց անհայտ ուժով, նույն աստղերը, արևախանձ մազերս պատշգամփին, նույն երաժշտության սլացքներով , քերթում էին հաջորդ օրվաս հնչյունները : Նոր երկրներից հրավերներ էի կարծես ստանում, բայց ժամանակս չեր ներում հետաքրքրվել, արդյոք կարելի՞ է ինձ նրանց զուգակցել : Ձևի և լույսի ճաճանչները համոզում էին որ աչքերս բացեմ, բայց հավատում էի, որ փակ ժամանակ կարմիրը, կյանքի գույնն ու իմաստն ավելի հեշտ է փոխանցում : Մեծ էր ու վեհ էր իմաստությունը , հոգնած ճերմակ ձեռքերիս իջել : Մենակյաց հռթիռներով քառատրոփ ձայներ էի լսում : Հաղթանակի՜ ձայներ... : Ճիշտը դեռ չէի տեսել, որ սխալը չհարգեի , բայց մտովի սլանում էի դեպի երկրային օղակներ : Հաջորդ օղակներն արդեն երկնային էին - Ա՜յ մարդ, կարծես թե դարեր էի մագլցում : Վերևից հեշտ էր տեսնել լավ ու վատ, օգտակար ու անօգուտ հանքերը - ոսկու՜ չէ, մարդկայի՜ն հանքերը : Հովվիկը պար էր բռնել մազերիս հետ, երբ դադարեցրի երազանքն ու նորից ստիպեցի ինձ լրջանալ : Տվայտվող ալեկոծումների կրակն էր վերջապես, որ հոգիս բռնեց ու կռացրեց իմ իսկ ոտքերի առջև : Իսկապես , միակ ձայնը որ լսել էի ու հենց այդ պահին չոքեց գիրկս, քնարական մի երգ էր, դեռ հին հունա-հռոմեական դիցաբանություններից ծնված Սուրբ Գրիգորի օրոք ՝ առաջին հնչյունների պես : Գլխիս լուսավորությունը աչքերս էր ջերմացրել, բայց պարտավոր եմ խոստովանել, որ դուրեկան էր : Բոլոր ծանոթ անծանոթ մահկանացուների հետ խոսում էի ու ինչքան հնարավոր էր շատ տեղեկություն հավաքում : Հույսս դեռ չէր մահացել - ինչպես միշտ վերջինն էր պատրաստվում լքել ինձ - մտածում էի, երբ հետ գամ ՝ անպայման մի լավություն կանեմ նրանց բարեկամներին ու հարազատներին , ավետի՜ս բերելով : Մտածում էի հետ ... հետ գնամ, կամ հետ եմ եկել ... թե՞ դեռ կգնա՛մ..գնա՜մ...գա՜մ..
Գրո՜ղը տանի, տե՛րն է միայն տեղյակ...միա՜կ տեղյակ...թե..
Քա՜նի-քա՜նի լույսեր եմ ըմպել - տկար ու բարբարոս բիբերովս ......

10:25PM
Mon, Oct. 15, 2007

© ԼԱՄԳ