Որոշ ժամանակ առաջ հանդիպեցի հայկական ուսանողական մի կայքի, որտեղ, զանազան հետաքրքիր և ոչ այնքան տեղեկատվության մեջ կա նաև «Բժշկություն» բաժինը: Հենց այս բաժնում էր որ իմ փչացած աչքի ուշադրությունը գրավեց մի հետաքրքիր նյութ, որի հեղինակը խորը համոզմունքով փաստաբանում էր թե վերուհիշյալ իրը պետք է դառնա յուրաքանչյուր աղջկա անբաժան ուղեկիցը և ընկերը: Մեչբերում՝
«հեշտոցային մերսիչների փրկություն նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող ապրել լիարժեք սեռական կյանքով»:
Ոչ ավել ոչ պակաս...
Իհարկե ամեն ժամանակ ունի իր իդեալները ու բարոյական չափանիշները, մանավանդ հիմիկվա հայկական հասարակության համար, որը խոր բարոյական ճգնաժամի մեջ է: Սակայն վիբրատորների, նույն ինքը հեշտոցային մերսիչների (անունն էլ լավ են չե՞ թարգմանել) գովազդը երիտասարդական թերթում մի քիչ արդեն չափ ու սահմանն անցնում է: Ի՞նչ կարծիքի եք:
