Շատ շնորհակալություն։ Ցանկություն ունեի կիսել իմ խորհումներից մէկը պոեմի ձեվով։
- Հոգնում էմ հաճախ այս փնտրումներից
Ճանապարհազուրկ Ճանապարհներից
Պատասխանազուրկ պատասխաններից
Դարերով ծեծված դարերով անցած փոշոտ այս ճամբից։
Հոգնում եմ հաճախ եվ փոշի դառնում հենց այդ նույն ճամբին,
Փոշի եմ դառնում խառնվում ճամբորդին
Ու քայլում կրկին նույն փոշոտ ճամբով։
Հոգնում եմ հաճախ ու դառնում ծաղիկ, հենց այդ նույն ճամբին,
Տրորում են ինձ ուխտավորների կրունկները հին։
Ցավում եմ մի պահ, բայց դու ասա, առանց ցավի մի ծնունդ կա՞։
Վերածնվում~ եմ, դառնալով ժպիտ ճամբորդի դըմքին։
Ոչ նրա համար որ ինձ կոխրճեց այլ նրա համար որ նա դառավ ես։
Ճանապարհը դառնում է ճամբորդ
Ծաղկի բույրը ինքը ծաղիկն է
Մահն էլ ինքը Կյանքն է վոր կա՛
Ծնվելն էլ վերջի սկիզբն է դա՛
Այն լույսը վկա որ առանց մթի չեր էլ երեվա...
Հոգնում եմ հաճախ ես հոգնելուց...
