Help - Search - Members - Calendar
Full Version: Ջավախքը գազաֆիկացվում է
Hayastan Armenian Forum > General discussions > Politics > Javakhk

Artgeo
Երեկ Վրաստանի նախագահության թեկնածու Միխեիլ Սահակաշվիլին ազդարարեց գազի խողովակի մուտքը Ջավախքի տարածաշրջան։ Այսօրվանից սկսվում է Ջավախքի գազաֆիկացումը։ Մինչև հիմա Ջավախքում գազ երբեք չի եղել։
Johan
Օրէ ցօր պակասով վիրահայ համայնքի ջաւախահայ հատուածի համար շնորհաւոր լինի գազաֆիկացումը:
Իսկ ե՞րբ են տաքանալու երեխաները, եկո՞ղ տարի, թէ՝ այս տարի: Քանի՞ դպրոց գազաֆիկանալու է: Իսկ Սահակաշը ի՞նչ մտադիր է անելու. Վիրահայ համայնքին արտագաղթը դադարեցնելու համար:
Այլ խօսքով, տնտեսական ի՞նչ ծրագրեր ունի Ջաւախքում:

Artgeo
QUOTE (Johan @ Dec 26 2007, 20:15) *
Օրէ ցօր պակասով վիրահայ համայնքի ջաւախահայ հատուածի համար շնորհաւոր լինի գազաֆիկացումը:
Իսկ ե՞րբ են տաքանալու երեխաները, եկո՞ղ տարի, թէ՝ այս տարի: Քանի՞ դպրոց գազաֆիկանալու է: Իսկ Սահակաշը ի՞նչ մտադիր է անելու. Վիրահայ համայնքին արտագաղթը դադարեցնելու համար:
Այլ խօսքով, տնտեսական ի՞նչ ծրագրեր ունի Ջաւախքում:

Վերջին 4 տարվա ընթացքում Ջավախքից հեռանալու տենդենցը վերացել է։
Երեխաները արդեն հիմա են տաք http://www.javakhq.info/index.php?subactio...amp;ucat=7&
QUOTE
2007-2008 ուսումնական տարում կրթության նախարարության կողմից թիվ չորս դպրոցում վերանորոգվեց տանիքը, փոխվեցին պատուհանները, անկացվեց ջեռուցումը և, ինչպես դպրոցի տնօրենի պաշտոնակատար Նաթելա Գրիգորյանը նշեց. <<այնքան տաք է, որ դասարաններում աշակերտները նույնիսկ ուզում են պատուհանները բացել>>, իսկ աշակերտները կատակով ասացին. <<Նախկինում ցրտից էինք փախչում, հիմա էլ՝ շոգից>>:


Տնտեսական ծրագրերի իրականացումը մի քանի տարի առաջ է սկսվել։ Վերագործարկվել է Թբիլիսի-Ախալքալաք գնացքը, երկու տարի անց կաշխատի Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը։ Մեկ տարի անց Ախալքալաքում կկառուցվի միջազգային օդանավակայան։
Johan
Մի հատ էլ վիաճակգրութիւն արա, քանի՞ հայկական դպրոց փակուել է, քանի Հայկական եկեղեցի վրացուել է, քանի հայկական գերեզմանատուն աւերուել է:

This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2008 Invision Power Services, Inc.