Այս գեղեցիկ մանրանկարը,ծննդյան տոների առթիվ ստացել եմ այստեղի եկեղեցիներից մեկում աշխատող հոգևորականի կողմից,որի հետ ծանոթացել եմ պատահմամբ:Մոտ մեկ տարի առաջ,շփոթելով հասցեն,այցելել էր մեր բնակարանը և երբ իմանացավ,որ ազգությամբ հայ ենք,շատ ուրախացավ,որովհետև շատ մեծ կարծիք ուներ հայ ազգի,կրոնի վերաբերյալ:Եվ այդ պատահարից հետո,մոտավորապես ամեն երեք ամիսը մեկ անգամ այցելում էր մեր տուն,5-10 րոպեով և հարցնում մեր որպեսզիությունը:Նախավերջին այցելության ժամանակ,ասաց,որ Ձեր երկրի պրեզիդենտը իր ընկերներից մեկին շատ գեղեցիկ նկար է նվիրել,որն էլ այդ նկարը նվիրել էր իրենց եկեղեցուն:Հետո իմացա,որ այդ ընկերը Բելգիայի մինիստրներից է,և Հայաստանում գտնվելու ժամանակ էր ստացել այդ նկարը,անձամբ Քոչարյանի ձեռքից:Եվ այսպես մոտ երկու շաբաթ առաջ,այդ գեղեցիկ նկարը հայտնվեց մեր տանը:Եվ սիրով ուզում եմ Ձեզ ներկայացնել այդ գեղեցիկ մանրանկարը:
Այս մանրանկարի անուն է "Տյառնընդառաջ" և 1286 թվի նկար է: