Heghine
May 13 2008, 11:21
Արմսոուլը սկսել է կազմակերպել արշավներ ՀՀ-ի տարածքով մեկ (առայժմ միայն

), առաջին արշավը իրականացվեց մայիսի 11-ին, հետևյալ ուղղություններով` Պտղնի-Արզաքան-Բջնի-Առինջ: Քանի որ առաջին քայլը արդեն արված է ու կա մեծ ցանկություն, մենք այն շարունակելու ենք

: Կարող են միանալ բոլորը, ազգություն, մաշկի գույն, ինչպես նաև ֆորումային հատուկ կարգավիճակ հաշվի չի առնվում

: Միայն կխնդրեմ գրել ինձ ՊՄ , իսկ հարցերի համար սիրով կպատասխանեմ նաև այստեղ:
Հիմա կփորձեմ մի փոքր պատմել շրջագայության մասին, տեղանքների մասին, ինչպես նաև որոշ նկարներ
Heghine
May 13 2008, 12:10
Առաջին մեր հանգրվանը` Պտղնին էր, իր հնադարյա Պղնավանքով : Գտնվում է Կոտայքի մարզում, Աբովյան քաղաքի Պտղնի գյուղում: Ունի այնպիսի զարդանախշեր, որոնք առկա են դեռևս 6-7 դարերում ստեղծված քարե շինություններում: Հավասարաթև խաչ, խաղողի և նռան զարդանախշեր, ահա սրանք են, որ դեռ առկա են սրբաշունչ քարերի վրա:1964 թ. ի պեղումներից պարզել են, որ եկեղեցին կազմված է 3 մասից` հարավային ճակատային մասից:Վերանորոգվել է մեկ անգամ` 1940 թվ.ին:Ցավոք այսօր միայն կարող ենք տեսնել խորանային հատվածը, կենտրոնական խաչի անկյունը և խարխլված գմբեթը:
Çà âîçìîæíîñòü åùå ðàç ïðèêîñíóòüñÿ ê þíîñòè.Íîñòàëüãèÿ....
Heghine
May 14 2008, 11:14
հ.գ. Ավելի շատ ինֆորմացիա և նկարների համար `
www.Armsoul.com
Heghine
May 17 2008, 09:23
Մարդկային արտասովոր կիրք եւ միայնակ մոլագարություն... Այսպիսին ճանաչվեց Լեվոն Առաքելյանը դեռ 20 տարի առաջ: 1985թ. 43 տարեկանում կնոջ տիկ. Տոսյայի խնդրանքով իջավ կարտոֆիլի հոր փորելու: Բահի մի արտասովոր հարված եւ սկիզբ, շինարարը դարձավ մոլի գետնափոր: Վարպետ Լեվոնը, որի միակ գործն ու նպատակը դարձավ առաքելության իրականացումը, Կոմս Մոնտե Քրիստո-ի նման մենամարտում էր, այս դեպքում բնության հետ , ի դեմս ժայռաբեկորի, որին ըստ հարեւանների անհնար է հաղթել: Բայց արի ու տես, որ աշխարիս երեսին հրաշքներ դեռ շարունակվում են...
25 տարի վարպետ Լեվոնը բնակելի տներ է կառուցել, այդ թվում նաեւ այն տունը, որտեղ ապրում է նրա ընտանիքը. Աբովյանից ոչ հեռու գտնվող Ավան - Առինջ(այժմ պատկանում է Կոտայքի մարզին): Մուրճ, հատիչ եւ երկար ու ձիգ 20 տարիներ: §Այստեղից սկսվում է իմ կյանքն ու աշխարհըª Աստծո կողմից պատվիրված: Ես կառավարվում եմ տիեզերքից, նույնիսկ ամեն մի միլիմետրն ու սանտիմետրը տեսնում եմ երազների ու տեսիլքների ձեվով, ինձ ինֆորմացիան տալիս են եւ ես այն սկսում եմ իրականացնել անկախ ինձանից: Սա Աստծո հրաշքներից է եւ ես կանչված եմ այն իրականացնելու...¦, - պատմում է վարպետ Լեվոնը: Ես չգիտեմ ինչպես անվանել այս հրաշքը, որը տեսել եմ իմ աչքերովª գետնափոր, հնություն, առեղծված, որը դարձել է իրականություն... դա 20մ խորությամբ մի տարածություն էր, որի առիթը դարձել էր հայկական ընտանիքին բնորոշ կարտոֆիլի հորը: Եւ վարպետ Լեվոնը սկսեց փորել ու փորել, հարվածել հատիչով ու մուրճով, այդ հարվածները դարձան քրտինքի կաթիլներ, իսկ կաթիլները 6 սենյակներ, որոնք զարդարված էին հնաոճ զարդաքանդակներով եւ այս ամենի հեղինակը նույն ինքն է հասարակ մի շինարարª վարպետ Լեվոնը: Որքան էլ, որ պատմեմ, նկարագրեմ, դուք պետք է ականատես լինեք այդ հրաշքին:
§Հա, հա իմ այս ձեռքերով կառուցված է: Քարը ինձ ոգեվորեց եւ քաշեց իր մեջ, 20 տարի աշխատում եմ, դեռ 30 էլ պետք է աշխատեմ, 80 սենյակ էլ փորելու եմ, թե ինչպե±ս, ին±չ նախագծով չգիտեմ, գիտի միայն աստված¦, - ասում է վարպետ Լեվոնը: Այս սրահներից մեկում կատարվում են բոլոր ցանկություններն ու երազանքները, այդտեղ լիցքաթափվում ես, հանգստանում, այս մասին վկայում են հազարավոր այցելուներ ու 12 գիտնականներ, որոնց հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ փոքրիկ սրահի դրական ձգողական դաշտը եւ լիցքերը շատ հզոր են եւ կարծում են միգուցե ժամանակին այդ տեղում եղել է սրբավայր եւ դրա զորությունն է կատարում հրաշքներ: Ես էլ փորձեցի եւ իրոք, մի արտասովոր ուժ եւ հանգստություն տարածվեց մարմնովս, այնքան լիցքաթափվեցի, որ եթե 10ր. էլ կանգնեի կկորցնեի գիտակցությունս:
Վարպետ Լեվոնը Մշեցի է եւ պատմում էր, որ իր մայրական պապին անվանել են Մուխսի - Երամ: Պատճառն այն էր, որ նա ոտքով գնացել է ուխտի Երուսաղեմ եւ ոտքով էլ ետ եկել, այդ ժամանակ ովքեր ոտքով կտրում էին այդքան երկար ճանապարհ նրանց դաջում էին, որը կոչվում էր Մուխսի: Այդտեղից էլ մնաց Մուխսի - Երամ անունը. վարպետ Լեվոնը մտածում էրª միգուցե այս առաքելությունը հենց այդ ուխտի դաջվածքի արդյունքն է:
§Ես գոռում եմ, մարդիկ հավատացեք տիեզերքից է ինձ ուժ հաղորդվում եւ ես շատ հպարտ եմ, ուրախ, որ հրաշքը իրականացնում է աշխարհի հնագույն ազգերից մեկըª հայերը: Ես էլ եմ զարմանումª ինչու± հենց ես, կամ այս ամենը ե±ս եմ արել¦: Այս մասին խոսել են եւ խոսում են աշխարհի տարբեր ճանաչված հեռուստատեսություններ (BBC, CNN) եւ մարդիկ այցելության են գալիս աշխարհի տարբեր անկյուններիցª Լեհաստան, Չինաստան, Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ(լենդել, Նյու Յորք, Լոս Անջելոս) եւ այլն: Հայաստանում խոսել են բոլոր հեռուստատեսություններն ու ռադիոկայանները, սակայն վարպետ Լեվոնը զարմանում է, որ մինչեւ այսօր Աբովյան քաղաքի ոչ մի հեռուստատեսություն չի այցելել նրան: Երբ ընթերցում էինք տպավորությունները, կարծիքները կամ պարզապես հիացմունքի խոսքերը, վարպետ Լեվոնը ցանկացավ, որ մեջբերենք համագյուղացու կողմից գրվածը. դա իրեն պարզապես հոգեհարազատ է. §Հրաշք: Աշխարհի ամենաբախտավոր մարդն ես, որին ընտրել է Աստված¦: (Կարինե, Ավան - Առինջ):
Դեռ 30 տարի էլ վարպետ Լեվոնը օրեր ու գիշերներ կանցկացնի գետնախորում, 30 տարի էլ տիկ. Տոսյան կդժգոհի, որ օրերով չի տեսնում ամուսնու երեսը, արդեն մատնվել է մենակության, որ կանցնեն օրեր եւ վարպետ Լեվոնը հանկարծ կհիշի, որ չի ճաշել ու քաղց էլ չի զգա: Եւ այս ամենը մեն-մենակ, առանց որեւէ մեկի եւ առանց պետության աջակցության... Չնայած նա իր առաքելությունը կատարում է հոգեկան մեծ բավարարվածությամբ:
Heghine
May 18 2008, 09:38
Մայիսի 25-ին մեր հերթական արշավն է, ցանկացողները պարտավոր են համեստորեն չլռել
Heghine
May 27 2008, 14:55
Արշավը կիրակի է, Գնալու ենք Հավուց թառ, Գեղարդ,Գառնի, տիեզերքի թանգարան:
ARAMAZD
May 27 2008, 20:28
øíîðhàêàëóòþí òåìàè ó íêàðíåðè hàìàð .
Heghine
Jun 4 2008, 11:02
[center]ՀԱՎՈՒՑ ԹԱՌ
[/center]
Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոն համարվող վանական այս համալիրը գտնվում է Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափին բարձրացող լեռան գագաթին։ Այստեղ 1013թ. Գրիգոր Մագիստրոսը կառուցել է ս.Ամենափրկիչ եկեղեցին։ Վանքը վերելք է ապրել 12-14-րդ դդ., ավերվել է 1679թ երկրաշարժից։ 18-րդ դարում Աստվածատուր կաթողիկոսը վերակառուցել է այն։ Վանական համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին կառուցվել է 13– րդ դարում սրբատաշ կարմարավուն տուֆից, ներքուստ խաչաձև է, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներ։ Հարուստ է արձանագրություններով, եկեղեցու գմբեթն ու ծածկը քանդակազարդ են։ Եկեղեցուն հարավից կից են երկու միանավ կիսավեր մատուռները։
Մանրամասն
Heghine
Jun 5 2008, 09:32
ԳԱՌՆԻ
Գառնին գտնվում է Երևանից
28կմ հեռավորության վրա, պատմական
Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ կամ Գառնի գետի աջ ափին։ Հիմնադիրն է համարվում
Հայկ Նահապետի տոհմից Գառնիկը, որի անունով էլ կոչվել է վայրը։ Գառնիում կյանքը սկսվել է դեռևս վաղ բրոնզի դարից (Ք.ա.111 հազարմայակ), որի մասին են վկայում կիկլոպյան պարիասպները, կլոր կացարանները, դամբարանները։ Հայտնաբերվել են հին հայկական բնակելի շինությունների, հնձանների, գինու մառանների հետքեր։ Ենթադրյալ տեղեկությունների համաձայն ամրոցը հիմնադրվել է
Ք.ա. 2166թ։ Ամենահին գրավոր տեղեկությունը մեզ է հասել շնորհիվ
Արգիշտի Ա-ի թողած սեպագիր արձանագրության, որտեղ անվանվում է Գ
իառնիանի։ Այն հայտնաբերվել է «վիշապ» կոչվող քարի վրա, 1909թ։ Ամրոցի մասին է հիշատակում նաև հռոմեացի պատմիչ
Տակիտոսը (1–11դդ.)։ Ենթադրվում է, որ 1-ին դարում Տրդատ 1-ին Արշակունին վերանորոգել է այն։ 4-րդ դարում հանդիսացել է արքունի ամրոց, նաև՝ եպիսկոպոսանիստ կենտրոն։ 6-րդ դարում եղել է պարսից զորակայան։ Ավերվել է արաբների կողմից, սակայն Բագրատունի իշխանները վերակառուցել են այն։ Ուշ միջնադարում կորցրել է իր նշանակությունը՝ հիշատակվելով ավան, գյուղ, գյուղաքաղաք։ Ավերվել է 1679թ երկրաշարժի հետևանքով։ 1830-ական թթ. այստեղ հաստատվել են Մակու շրջանի հայությունը։ Գյուղի տարածքում պահպանվել են միջնադարյան մի շարք հուշարձաններ, միանավ եկեղեցու ավերակներ (4-րդ դար), կենտրոնագմբեթ փոքր
եկեղեցի ս.Աստվածածին անվամբ (12-րդ դար), մատուռներ (ս.Հեղինե, Թուխ Մանուկ, ս.Աարգիս), միաթռիչք կամուրջ (11-րդ դար), խաչքարեր, բազիլիկ տիպի ս.Աստվածածին(19–րդ դար) եկեղեցի։ Գյուղից հյուսիս պահպանվել է միջնադարյան գերեզմանոցը՝ խաչքարերով։ Ամրոցը կարևոր ռազմական շինություն է, որը գտնվում է եռանկյունաձև հրվանդանի վրա (1400 մ)։ Այն եզերված է 300 մետր բարձրություն ունեցող ժայռերով, ունի 14 աշտարակ, պատերն ունեն 2 մ հաստություն, 6-8 մ բարձրություն, 314 մ երկարություն։ Ամրոցի քարերը միացված են երկաթե գամերով, հանգույցները լցված են կապարով։ Մուտքը հյուսիսից է։ Կառուցված է կապտավուն որձաքարից։ Անրոցի տարածքում գտնվում է հեթանոսական տաճարը, բաղնիքը, պալատական շենքերը։ 1907–08թթ. սկսվել են ամրոցի պեղումները Ն.Մառի գլխավորությամբ։ 1949թ–ից պեղումներ է կատարել Բ.Առաքելյանը։
Բաղնիքը (11դար) բացվել է 1952–54թթ պեղումների ժամանակ։ Բաղկացած է իրար հաջորդող 4 սենյակներից՝ նախատեսված տաք, գոլ, սառը ջրի համար և հանդերձարանից։
մանրամասն
Հոյակապ թեմա է ու հոյակապ նկարներ: Կեցցե՛ս, Հեղինե ջան:
Heghine
Jun 5 2008, 10:58
ԳԵՂԱՐԴ
Գտնվում է Երևանից 30կմ հարավ-արևելք։ Հայտնի է նաև
Այրիվանք անվամբ։ Հիմադրման ժամանակն անհայտ է, մատենագիտության մեջ հիշատակվում է 4-րդ դարի կեսերից։ Մինչև 12-րդ դարը կառուցված որևէ շինության հետքեր մեզ չեն հասել, քանի որ արաբների կողմից ամբողջությամբ ավերվել է
մենաստանը։ Անվանումը ստացել է վանքում պահված
սուրբ գեղարդի պատվին։ Այն այժմ գտնվում է էջմիածնի թանգարանում։ Համարվել է միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային, հոգևոր կենտրոններից, ուր եղել է դպրոց, գրադարան, գրչատուն։ Ամենահին հուշարձանը 12-րդ դարի արձանագրությամբ
ժայռափոր մատուռն է, որը գտնվում է պարիսպից արևմուտք։ Համալիրը պարսպապատ է, բաղկացած է հետևյալ շինություններից` գլխավոր եկեղեցի, կից գավիթ, ժայռակոփ երկու եկեղեցիները, ժայռակոփ ժամատուն-դամբարան, ժայռափոր խուցեր, խաչքարեր։
Գլխավոր եկեղեցին կառուցվել է
Զաքարյան իշխանների կողմից 1215թ։
մանրամասն
Heghine
Jun 7 2008, 12:25
Հունիսի 15 ին մեր հերթական արշավն է: Ուղղությունը Գոշավանք,Գոշի լիճ, Պարզ լիճ և Հաղարծնի վանք- համալիր

: Ցանկացողները կարող են միանալ մեզ:
Heghine
Jun 14 2008, 09:26
QUOTE (Heghine @ Jun 7 2008, 09:25)

Հունիսի 15 ին մեր հերթական արշավն է: Ուղղությունը Գոշավանք,Գոշի լիճ, Պարզ լիճ և Հաղարծնի վանք- համալիր

: Ցանկացողները կարող են միանալ մեզ:

Որոշ պատճառներով արշավը հետաձգվում է շ այն հունիսի 22 -ին է տեղափոխվում:
Heghine
Jun 24 2008, 10:21
Գոշավանք, Գոշի լիճ
ԳՈՇԱՎԱՆՔ– Վանական համալիրը գտնվում է Գոշ գյուղում։ Հիմնադրվել է
Իվանե և Զաքարե Զաքարյանների և նրանց վասալների Խաչենի տիրակալների Վախթանգի և Գրիգորի անմիջական աջակցությամբ ու միջնադարյան Հայաստանի մեծ մտածող
Մխիթար Գոշի նախաձեռնությամբ(12–13–րդ դդ.)։ Վանական համալիրը կառուցվել է նախկինում ավերված Գետիկի վանքի տեղում, որի հետևանքով էլ նոր վանքը սկզբում անվանել են Նոր Գետիկ, իսկ հետագայում Գոշի անունով Գոշավանք։ Համալիրը բաղկացած է
ս.Աստվածածին (1191-1196թթ.), ս.Գրիգոր (1231թ), ս.Գևորգ (1254թ.) եկեղեցիներից, ս.Հռիփսիմե մատուռից, երկհարկանի գրատուն-զանգակատունից, ժամատնից, գավիթից, կենցաղային նշանակության շինություններից, խաչքարերից։[email="http://armsoul.com/index.php?topic=944.msg11016#new"]շարունակությունը[/email]
Heghine
Jul 2 2008, 09:18
Հուլիսի 6 ին Լոռի, Սանահին, Հաղպատ
Heghine
Jul 15 2008, 09:37
ՀԱՂՊԱՏ։
Անունը նշանակում է ամուր պատ, այն կապվում է նաև հաղբ-որոգայթ, ծուղակ բառի հետ։ Համարվում է Հայաստանի նշանավոր հուշարձաններից։ Տուժել է օտար ասպատակություններից, երկրաշարժից։
Վանքը գտնվում է գյուղի հարավ-արևելյան մասում։ Ամբողջությամբ կառուցվել է տեղական մոխրագույն բազալտից։ Պարսպապաը է, բաղկացացած է աշխարհիկ և հոգևոր շինություններից։ Ամենահին շինությունն է
ս.Նշան եկեղեցին՝ հիմնադրված Աշոտ Գ թագավորի կնոջ՝
Խոսրովանույշի կողմից 991թ։ Ճարտարապետն է
Տրդատը։ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածքով եկեղեցի է, չորս անկյուններում ունի կրկնահարկ ավանդատներ։ Ունի արևմտյան և հյուսիսային շքամուտքեր, 13-րդ դարի որմնանկարներ։ Եկեղեցուն կից է գավիթը՝ կառուցված
Հովհաննես Խաչենցու կողմից 13-րդ դարի սկզբին։ Նախնական գավիթը, որտեղ պահպանվել են
Կյուրիկյանների տապանաքարերը, կառուցվել է 1185թ Կյուրիկե Գ թագավորի դուստր Մարիամի կողմից։ Այն խաչաձևվող զույգ կամարների վրա հենված շինություն է։
Գրատունը քառակուսի դահլիճ է, ունի բրգաձև ութանիստ գմբեթ։
Կառուցվել է 1258-1262թթ.։ Գրատան սրահը բաղկացած է իրար շարունակող 3 մասից։ Փոքր գավիթը ուղղանկյուն սրահ է, այստեղ է գտնվում Ամենափրկիչ խաչքարը։ Այն կանգնեցվել է
Հովհաննես առաջնորդի կողմից 1273թ.։ Գավիթին հյուսիսային կողմից կից է Համազասպի ժամատունը՝ կառուցված առաջնորդ Համազասպի կողմից 1257թ.։ Այն քառակուսի դահլիճ է, ծածկը հենվում է չորս սյուների վրա։
Զանգակատունը կառուցվել է
1245թ Համազասպի կողմից։ Բաղկացած է երեք հարկաբաժիններից։ Համարվում է հայ ճարտարապետական նշանավոր շինություններից։ Սեղանատունը ուղղանկյուն դահլիճ է, զույգ սյուներով բաժանված է երկու քառակուսիների։Կառուցվել է 13-րդ դարում։ 19-րդ դարում այն վերածվել է ձիթհանի։ Հիմնական նորոգում կատարվել է
1975-1978թթ.։ Շարունակությունը`
http://armsoul.com/index.php?topic=988.msg11980#new
Heghine
Aug 12 2008, 08:53
Օգոստոսի 17-ին ` Տաթև, Շաքիի ջրվեժ, Քարահունչ, Խնձորեսկ, Մխիթար Սպարապետի գերեզմանոց:
Արշավը տևելու է 1-3 օր:
Heghine
Aug 22 2008, 16:37
Ուղղակի հասցնեմ մի քանի նկար...
Heghine
Sep 2 2008, 10:19
Շաբաթ օրը Արագածն ենք մեզնով անելու

հ.գ. Ամբերդ էլ...

հա կարծեմ Արագած բարձրանալուն սպասողներ կային
QUOTE (Heghine @ Sep 16 2008, 10:53)

Կիրակի Դսեղ

Հեղինե,
հաջորդ անգամ ընկերներիդ ասա, որ տուն մտնելիս գլխարկը հանում են:

Իսկ Թումանյանի տուն-թանգարանը ինչ-որ իմաստով նաև սրբավայր է:
Heghine
Nov 6 2008, 15:10
QUOTE (SAS @ Nov 6 2008, 11:03)

Հեղինե,
հաջորդ անգամ ընկերներիդ ասա, որ տուն մտնելիս գլխարկը հանում են:

Իսկ Թումանյանի տուն-թանգարանը ինչ-որ իմաստով նաև սրբավայր է:

Ընկերներիս չեմ կարող նման բան ասել, քանի որ Ես ինքս էլ գլխարկով էի:
Եղեց
Heghine
Dec 1 2008, 12:15
Դեկտեմբերի 21-ին Միհրի տոնն է, մեր Ձմեռնամուտը, տոնելու ենք Գառնիում, ցանկացողները կարող են միանալ
