Satenik
Aug 7 2003, 13:18
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄՄեր չամփեն խավար, մեր չամփեն գիշեր,
ՈՒ մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:
ՈՒ մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
ՈՒ հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:
ՈՒ մեր աչքերը նայում են կարոտ`
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ`
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:
В АРМЯНСКИХ ГОРАХНелегок наш путь, полночный наш путь, -
Столетьями мы
Средь горя и тьмы
К вершинам идем, чтоб вольно вздохнуть
В армянских горах,
Суровых горах.
Сокровище дум заветных несем, -
Издревле оно
Душой рождено,
Народной душой в пути вековом,
В армянских горах,
В высоких горах.
Из жарких пустынь кидались на нас
Орда за ордой,
Беда за бедой
И наш караван терзали не раз
В армянских горах,
В рыдавших горах.
Ограблен, разбит в ночи караван...
Мечась между скал,
Путей он искал,
И шел он в крови бесчисленных ран
В армянских горах,
В скорбящих горах.
Глядим, не сводя тоскующих глаз,
На сумрак земли,
На звезды в дали, -
Когда же рассвет заблещет для нас
В армянских горах,
В зеленых горах?!
Перевод Н. Сидоренкоhttp://armenianhouse.org/tumanyan/tumanyan-ru.htmlhttp://karabakh.narod.ru/index.htmhttp://www.yerevan.ru/celebs/current_celeb.php?id=19http://users.freenet.am/~poetry/armenian/p.../hovhannest.htm
QUOTE(HOB @ Aug 7 2003, 14:49)
Satenik jan kneres, chei nkatel vor du eles nuin link@ drel
Satenik
Aug 11 2003, 07:44
Hakarak@, shnorhakalutyun, togh haykakan tarberakn el lini.
Satenik
Sep 17 2003, 09:50
Շնորհակալությո'ւն:
Եթե դժվար չէ` նորություններն ավելացրեք այստեղ:
http://forum.hayastan.com/index.php?showtopic=2669
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Հովհաննես Թումանյան
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:
Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:
hayastan
Oct 24 2003, 15:41
հայերեն ամենահանճարեղ բանաստեղծությունը
Հայոց վիշտը անհուն մի ծով
Անհուն մի ծով ահագին
Են սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին
Մեկ զայրացկոտ ծառս է լինում
Մինչ երկինքը կապուտակ
ՈՒ մեկ հոգնած սուզվում իջնում
Մինչ խորքերը անհատակ
Ոչ խորքերն է գտնում անվերչ
ՈՒ ոչ հասնում երկնքին
Հայոց վիշտի մեց ծովի մեջ
Տառապում է իմ հոգին
Hovhanes Tumanyan
Hayer jan inch karcik uneq ays banastexcutyan masin ?
Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ:
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին.
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Սա արդեն Թումանյանն է գրել:
Ես նույնիսկ չէի ասի, թե Թումանյանի լավագույն բանաստեղծություններից է:
Պարզապես «ժամանակի գույնը» մեզ համար մնացել է անփոփոխ:
Իմ սիրած քառյակներից մեկը:
Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար:
hayastan
Oct 27 2003, 14:55
SAS jan , ya v otlichiyi ot tebya etot stix znayu nauizust s 12 let, i poetomu ya ego napisal tak kak ya ego pomnyu, i oshbsya tolko kazhetsya v dvux slovax?
Inch verabervum nran, te ayn inchqanov e amanalav@ es grel ei im karciq@- na amenalavn e haykakan banastexcutyuneri mech.
QUOTE
Պարզապես «ժամանակի գույնը» մեզ համար մնացել է անփոփոխ
Chei asi vor "zhamanaki guyn@" mez hamar mnacel e nuyn@, uxaki hay azgi hogin e nuyn@.
QUOTE(hayastan @ Oct 24 2003, 15:41)
հայերեն ամենահանճարեղ բանաստեղծությունը
Հայոց վիշտը անհուն մի ծով
hayastan ջան, այդ բանաստեղծությունը ամենահանճարեղն է, դրա համար ես բերանացի արե՞լ, թե՞ բերանացի ես արել, դրա համար է ամենահանճարեղը:
Իսկ իմ կարծիքով, եթե գոյություն ունենար ամենահանճարեղը, ապա մնացած բոլորը կըանտեսվեին ու այլևս կարիք էլ չեր լինի նորերի ստեղծման:
hayastan
Oct 27 2003, 15:26
Romeo jan es բերանացի em arel ayn heto haskacel em, vor ayn amenahancharexn e, mnacac im բերանացի arvac banastexcutyuneri mech.
Ete iharke es chisht haskaca բերանացի bari imast@
Satenik
Nov 15 2003, 12:22
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
ՈՒ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:
Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:
Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս`
Սըրտիս ականջին խոսելով թաքուն:
Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ:
Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:
Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:
Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք,
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Գիտե՞ք որ Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար:
Bari Mard
Nov 15 2003, 12:44
Satenik
Nov 15 2003, 13:21
ՀԱՄԵՐԳ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին:
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջըրի աղմուկին.
Այնինչ բընության զըվարթ համերգի
ՈՒնկընդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մըտախոհ` իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած` լըսում է նըրան:
Satenik
Nov 15 2003, 13:24
Բարև Բարի Մարդ
Gayane
Nov 15 2003, 15:32
QUOTE(Satenik @ Nov 15 2003, 12:22)
Գիտե՞ք որ Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար:
Արեգ անունը շատ եմ սիրում ,լավ անուններա դրել երեխեքին
Satenik
Nov 15 2003, 20:54
Մեծ Ցավը
Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարեւան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ` նրանց, ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ: Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մե'զ էլ չենք ճանաչում:
Երկիր ունենք - չենք ճանաչում, պատմություն ունենք - չենք ճանաչում, ժողովուրդ ունենք - չենք ճանաչում, գրականություն ունենք - չենք ճանաչում, լեզու ունենք - չենք իմանում:
Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չե՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում ե'ւ պատմություն, ե'ւ գրականություն, ե'ւ գեղարվեստ, ե'ւ տնտեսական վիճակ, ե'ւ մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու` ո'չ կարող ես անցյալդ ըմբռնել, ո'չ ներկադ հասկանալ, ո'չ ապագադ տնօրինել:
Պատմություն ունենք - տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ` էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ի'նչ ենք եղել, ի'նչ ենք արել, ինչո'ւ եւ ինչպե'ս, ի'նչ օրով, ի'նչ ճանապարհով ենք էստեղ հասել:
Եվ ի'նչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, եւ շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, եւ կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով:
Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հպգեւորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է` սոցիալիստ է...
Եվ մինչեւ էսօր չիմացանք ու չգիտենք, թե ի'նչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է ՈՒրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:
Հապա գրականությո՞ւնը:
Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, եւ, սակայն, քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք` ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի'նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչեւ գերեզմանի եզերքը, մինչեւ թաղման օրը:
Էսպես է դրությունը: Եվ եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ի՞նչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ի՞նչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ եւ ի՞նչ հարգանք հենց դեպ իրեն:
Եվ ինչպե՞ս կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն եւ հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը:
1909թ.
Gayane
Nov 16 2003, 03:34
QUOTE(Satenik @ Nov 15 2003, 20:54)
Պատմություն ունենք - տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ` էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ի'նչ ենք եղել, ի'նչ ենք արել, ինչո'ւ եւ ինչպե'ս, ի'նչ օրով, ի'նչ ճանապարհով ենք էստեղ հասել:
է
1909թ.
Tivy kareli dnel 2003

,shat qich bane poxvel
QUOTE(Satenik @ Nov 15 2003, 08:22)
Գիտե՞ք որ Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար:
Մի անգամ Թումանյանի կինը՝ տիկին Օլգան հյուրերի ներկայությամբ գանգատվում է ամուսնուց, թե՝ օրերով տուն չի գալիս, իրեն ամբողջովին նվիրել է հասարակական գործնեությանը: Թումանյանը պատասխանում է.
- Ճիշտ ես ասում, բայց տասը անգամ գիշերները տանը հո քնած կլինե՞մ:
Satenik
Nov 17 2003, 20:01

Լավ եր:
Լավ եր:
Ի միջի այլոց շատ հաշտ ընտանիք են եղել: Բոլոր զավակներն էլ կրթված ու զրգացած մարդիկ են եղել: Իսկ Օլգա Թումանյանի նամակները ամուսնուն էնքան լի են սիրով, կարդում ես ու պարզ երևում է, որ օրինակելի ու դասական

հայ ամուսիններից են եղել:
Gayane
Nov 17 2003, 21:50
QUOTE(SAS @ Nov 17 2003, 15:40)
- Ճիշտ ես ասում, բայց տասը անգամ գիշերները տանը հո քնած կլինե՞մ:

Հետաքրքիրա կինը ի՞նչ է պատասխանել
LeoMins
Nov 17 2003, 23:01
Satenik jan
դասական հայ ամուսիններ = ????
Satenik
Nov 17 2003, 23:47
QUOTE(LeoMins @ Nov 17 2003, 19:01)
Satenik jan
դասական հայ ամուսիններ = ????
Այո, Լեո ջան, այդպես էլ է պատահում

: Կոնտեքստի մեջ նայեք այդ բառը

:
Թումանյանը ստից հայրենասեր չի եղել: Անդրանիկի պատվին կազմակերպած մի երեկույթում դիմում է նրան ու ասում.« Ահա, տասը զավակ ունեմ՝ տասն էլ քո տրամադրության տակ եմ դնում»: Համլիկը՝ Թումանյանի ամենատաղանդավոր տղան, զոհվեց Վանում:Թումանյանը՝ ամենալավաատես հայը, չկարողացավ այդ վիշտը տանել:
- Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ:- Արնմատնե՜ր ուներ նա հողում:©
Հազար տարին մեկ, լոռեցիները մի Թումանյան են ծնում ու էլ ուրիշ ոչինչ:

Հայությունն էլ հազար տարի միտք է անում ու ուզում է հասկանալ, թե ո՞վ ծնվեց:
Satenik
Nov 18 2003, 00:14
ՍԱՍ ջան Վանում զոհվել է Արտավազդը: Իսկ Համլիկին բանտարկել ու աքսորել են 1937 թվին: Նրա մահվան վայրը նույնիսկ մնացել է անհայտ: Նույն դժբախտուտյունը պատահել է Թումանյանի մյուս երկու որդիներին` Մուշեղին ու Արեգին: Նույնպես 1937 թվին աքսորվել են, Մուշեղը զոհվել է Սիբիրում 1938-ին, իսկ Արեգի մահվան վայրը անհայտ է:
Դա էլ բոլշևիկները...
Ես կգրեմ այստեղ Թումանյանի զավակների մասին: Աշխարհի լավագույն կրթոջախներում կրթված մարդիկ են եղել, պարկեշտ ազգի նվիրյալներ:
Annulik
Jan 21 2004, 07:13
..
Satenik
Mar 31 2004, 08:58
Թումանյանի զավակների մասին, "Թումանյանի ընտանիքի նամականին" գրքից: Հեղինակներ՝ Թումանյանի թոռներ:
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂ - 1889-1938
Ծնվել է Թիֆլիսում: Կրթությունը ստացել է Թիֆլիսի երրորդ արական գիմնազիայիմ, ապա սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժնում, որն ավարտել է 1916թ.:
!916թ. մեկնել է Արևմտյան Հայաստան, աշխատել հայ կամավորական խմբում, զբաղվել որբերի ճակատագրով:
Հետագայում զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է ֆիզիկա, քիմիա (Թիֆլիսի բնագիտության աշխատանքային դպրոցում, բանֆակում, Շահումյան քաղաքում): Զուգահեռաբար զբաղվել էայգեգործության և պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով:
Ձերբակալվել է 1937-ին, աքսորվել Սիբիր: Վերջին նամակը ստացվել է Տայշետից (Արևելյան Սիբիր, 1938-ին):
ՈՒնեցել է երեք զավակ՝ Անահիտ, Նադեժդա, Վիգեն:
ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՇԽԵՆ - 1891-1968
Ծնվել է Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունը ստացել է երրորդ իգական գիմնազիայում, որն ավարտել է 1909թ.: Նույն թվականին ընդունվել է Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացները, բայց, տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով, չի ավարտել: 1922-ին աշխատել է Ստեփանավանի գործկոմում, 1925-ին՝ Երևանի հանրային գրադարանին կից ընթերցարանում որպես վարիչ: 1926-33թթ. եղել է գրադարանի տնօրենը, իսկ 1933-35թթ. աշխատել է Հայաստանի հանրագիտարանում որպես բառակազմության բաժնի վարիչ: Կատարել է մի շարք թարգմանություններ հայերենից՝ ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոսկվայի գրողների պատվերով: 1951-ից Երևանում Հովհ. Թումանյանի թանգարանի հիմնադրման առաջին օրից նշանակվել է թանգարանի տնօրեն և մասնակցել է նրա կազմակերպման ու ստեղծման գործին, աշխատել է մինչև 1966 թվականը: Աշխեն Թումանյանի գրչին են պատկանում մի շարք թարգմանություններ հայերենից ռուսերենի: Նրա թարգմանությամբ ռուս ընթերցողը ծանոթացավ Թումանյանի "Գրիքոր"-ին:
ՈՒնեցել է մեկ որդի՝ Հովհաննես:
ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ - 1892-1957
Ծնվել է Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում, իսկ բարձրագույնը՝ Անդրկովկասյան համալսարանի պատմագրական ֆակուլտետում: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: Հետագայում՝ 1943-ից մինչև իր մահը, աշխատել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող:
Նշանակալի դեր է կատարել Հովհաննես Թումանյանի Երկերի գիտական հրատարակության (վեց հատոր) իրականացման գործում: Պարբերական մամուլում և առանձին գրքերով տպագրվել են Թումանյանի կյանքին և գործին նվիրված նրա բանասիրական հոդվածներն ու ուսումնասիրությունները. "Հովհաննես Թումանյան", "Հովհաննես Թումանյան. մանկություն և պատանեկություն", "Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը", "Հուշեր և զրույցներ":
"Թումանյանի կապերը ռուս գրականության հետ" աշխատության համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Գործուն մասնակցություն է ունեցել Հովհ. Թումանյանի Դսեղի տուն-թանգարանի կազմակերպման և Երևանի թանգարանի ստեղծման գործին:
ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ - 1894-1918
Ծնվել է Թիֆլիսում: Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսում՝ Ստ. Լիսիցյանի մասնավոր պանսիոնում, ապա սովորել է Ներսիսյան դպրոցում: Տարված լինելով գրականությամբ և նկարչությամբ, թողել է Ներսիսյան դպրոցը և ուսումը շարունակել Մոսկվայի Պ.Ի.Կելինի նկարչական ստուդիայում, որը չի ավարտել:
Դպրոցական հասակից ի հայտ է բերել գրելու և նկարելու ձիրք: Գրել է չափածո, արձակ և դրամատիկական երկեր, բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ: Նրա "Ռուբենս", "Վան-Դեյկ" պիեսները թատերասերների կողմից բեմադրվել են իր կենդանության օրոք: Առաջին անգամ նա է պիեսի վերածել "Գրիքոր" պատմվածքը, որը խաղացվել է Դսեղում Թումանյանի ներկայությամբ:
Տարված է եղել թատրոնով, և ինքն էլ խաղացել է սիրողական խմբերում:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում:
Զոհվել է 1918-ին, Վանի վերջին նահանջի ժամանակ:
Unregistered - M
Sep 27 2005, 22:31
ԱԽԹԱՄԱՐ
Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:
Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:
Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:
Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:
Ծըփում ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:
Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:
Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր...
Ահա եւ նա... իրար գըտան...
Կասկածավո՜ր լուռ գիշեր...
Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:
Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից...
Բամբասում են կուսի սըրտում...
Ժամ է արդեն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին...
«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։
Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում...
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց...
Ի՞նչի տեղ է մեզ դընում...»։
Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:
Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»։
Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»։
Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»։
Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։
Arm_Lionne
Oct 3 2005, 02:06
Իմ սերը
Ես սիրել եմ տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի:
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհի,:
Բայց և պահել անկարող եմ,
օ՜, դժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել:
Arm_Lionne
Oct 3 2005, 02:10
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենազոր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:
Unregistered - M
Oct 26 2005, 19:38
ԱՆՈՒՇ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Համբարձման գիշերը
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին թըռչելով`
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով:
Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին...
Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ – մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…
Ու նրանց հետ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տըխուր սուքով
Հառաչեցին են գիշեր:
Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՜կ,
Վո ՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…
Եկե՜ք, քույրե՜ր սեգ սարերի,
Չըքնաղագեղ ոգիներ...
Ու փերիներն էսպես տխուր
Երգում էին ողջ գիշեր:
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի
Անտես, անհետ չըքացան:
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն:
Unregistered - M
Oct 26 2005, 19:39
ԱՌԱՋԻՆ ԵՐԳ
I
Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ուր որ է հայրենի օջախի առաջ
Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նստած
Խոսում են Լոռու հին-հին քաջերից:
Դեպի էն սարերը, որ վես, վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկնքում,
Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում,
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև - Ալ, Դև - Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցրին բերին անառիկ Լոռի:
II
Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան:
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես:
Բայց եկել եմ ես, նրանց եմ կանչում:
Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես»
Դո՛ւրս եկեք կըրկին շիրիմից, խավարից,
Դո՛ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրե՜ք պոետի հաճույքը վըսեմ…
III
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ շըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակից հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի,
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում...
Սո՜ւս… ակա՛նջ արա, - հովիվն է կանչում…
IV
Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր
Ընկել եմ հանդեր:
Ամա՜ն, էրեցիր սիրտս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով.
Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,
Ա՛յ սարի աղջիկ,
Ա՛յ սիրուն աղջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:
Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար:
V
Երգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում:
-Էն ո՞վ էր, նանի, որ կանչում էր մեզ,
Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՛ս...
-Հերի՛ք է, Անուշ, ներս արի դագեն,
Քանի դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասի ի՜նչ աղջիկ է սա…
Հազար մարդի մոտ կերթա կըխոսա:
-Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին,
Ինչքա՜ն ավելուկ է տալիս կանանչին…
Նանի՛, թող գընամ, քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ:
-Հանգիստ կաց, Անուշ, դու հասած աղջիկ,
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մոտիկ,
Պարկեշտ կաց աղջի, ամոթ է, ամո՜թ:
-Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ, թե ուր, չըգիտեմ, թե ո՜ւր…
Նանի՛ ջան, նանի՛, ես ինչպե՜ս ա