Help - Search - Members - Calendar
Full Version: "Вардатон" в Тбилиси
Hayastan Armenian Forum > Art and Culture > Cultural Life

Figaro
Click to view attachment
Уик-энд с Вечерним Тбилиси
от 31 мая - 3 июня 2008 года
№42, 22 (18072)

«Праздник роз» - в честь Саят-Нова

Тбилисская общественность, начиная с 1914 года, небольшими перерывами отмечает в последнее воскресенье мая "Праздник роз" - "Вардатон", посвященный великому ашугу Саят-Нова. Впервые "Вардатон" организовал в Тифлисе классик армянской литературы Ованес Туманян вместе с художником Геворгом Башинджагяном.

На этот раз праздник ознаменовался активным участием творческой интеллигенции, прибывшей из Армении. После торжественного открытия во дворе армянской церкви Сурб Геворг, где покоится прах великого ашуга, в концерте народной музыки вместе с тбилисскими и джавахетскими армянскими ансамблями принял участие академический ансамбль из Еревана "Саят-Нова" под руководством профессора Товмаса Погосяна.

К этому дню приурочила свой приезд и делегация Союза писателей Армении, которую возглавил его председатель Левон Ананян. Армянских гостей пригласили их коллеги из Союза писателей Грузии во главе с поэтессой Маквалой Гонашвили и писателем Ревазом Мишвеладзе.

Днем раньше в Тбилисском государственном армянском драматическом театре имени П.Адамяна армянская делегация приняла участие в юбилейном вечере, посвященном 10-летию нынешнего армянского творческого объединения "Вернатун" и 110-летию туманяновского "Вернатуна". Основанный Ованесом Туманяном, он скорее представлял тогда литературный салон, объединивший вокруг себя Г.Агаяна, А.Исаакя-на, Л.Шанта, Д.Демирчяна. В их творческих дискуссиях принимали участи также Ширванзаде, Нар-Дос, В.Папазян, В.Терьян, Лео, Г. Башинджагян. Тот первый "Вернатун", просуществовавший всего 7-8 лет, все же внес неоценимый вклад в становление современной армянской литературы. Спустя почти 100 лет в Тбилиси было создано и официально зарегистрировано новое творческое объединение "Вернатун" - Союз армянских писателей Грузии, издающий свой печатный орган - альманах того же названия. На базе "Вернатуна" стала действовать также юношеская секция "Литературные ростки", издающая свои сборники. В "Вернатуне" сформировалась и секция литераторов, пишущих на русском языке.

Прибывшая в Тбилиси делегация писателей из Армении в тот же день посетила посольство Республики Армения в Грузии, где с большим радушием была принята Чрезвычайным и полномочным послом Грачем Силваняном. Затем члены делегации возложили цветы в пантеоне армянских писателей и общественных деятелей "Ходжеванк", после чего направились в консисторию епархии
Армянской апостольской церкви в Грузии и были приняты ее главой епископом Вазгеном ; Мирзаханяном.

В формате обширной программы пребывания делегации армянских писателей в Грузии в арт-кафе "Ирма" состоялась презентация недавно изданной в Ереване антологии современной армянской поэзии. Гости из Армении приняли участие также в поэтическом вечере в Горийском краеведческом музее, побывали на аналогичных мероприятиях в Кахети.
Артем КИРАКОЗОВ
Vesta
Скажите, а есть ли эта статья в интернете? Если есть можно ссылку, pls
Figaro
Цитата(Vesta @ Jun 8 2008, 12:20) *
Скажите, а есть ли эта статья в интернете? Если есть можно ссылку, pls

Уважаемая Vesta, к сожалению, пока этой статьи в Интернете нету. Она пока была только в газете «Уик-энд с Вечерним Тбилиси» от 31 мая - 3 июня 2008 года, за номером 42.
Почему пока?
Потому что на существующем сайте газеты «Вечерний Тбилиси» информация обновляется слишком поздно (там у них пока начало мая), но надеюсь в течении месяца эта статья, на сайте «Вечерки», обязательно появиться.
С уважением.
Figaro
Vesta
Да, я просматривала интернет версию "Вечерки", там пока ничего нет. Спасибо за ответ smile.gif
Figaro
Цитата(Vesta @ Jun 8 2008, 21:38) *
Спасибо за ответ smile.gif

Пожалуйста! Всегда рад! rolleyes.gif
Figaro
Click to view attachment
31 ՄԱՅԻՍԻ 2008 Թ., դ 41 - 42 (15620)

ՎԱՐԴԱՏՈՆ
ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Click to view attachment
Մայիսի 26։ Մայիսի վերջին կիրակի։ Մայրաքաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում ու շրջակայքում հոծ բազմություն է։ Թբիլիսիում կրկի’ն Վարդատոն է…

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը ջերմորեն ողջունում է ներկաներին եւ, իհարկե, նորից ու նորից իր խոնարհումն է բերում Հուհաննես Թումանյանին, որի, հանճարին հատուկ ազնվագույն հոգածությամբ, 1914 թվականի մայիսյան պայծառ մի առավոտ պետք է սկիզբ առներ Սայաթ-Նովա աշուղ-բանաստեղծի հիշատակը ոգեկոչող արարողությունը։ Ու հիմա, սայաթնովյան Վարդատոնի 94-րդ մայիսն է։ Ավանդույթը տարեցտարի ամրանում եւ այսպես ապրում է այն դեպքում, երբ լինում է ճշմարտացի։ Մենք համոզվում ենք, որ Սայաթ-Նովան, իրոք, չի հնանում եւ որքան հնանում, այնքան բյուրեղանում, մեծանում ու դառնում է համայն մարդկությանը:
Click to view attachment

Ինչպես եւ պետք էր սպասել՝ տոնախմբությանը մասնակցելու էին եկել հյուրեր Հայաստանից, Վրաստանի քաղաքներից ու շրջաններից։
Ավանդական արարողակարգի օրհնության համար բեմ է բարձրանում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որը Տերունական օրհնությամբ ողջունում է Վարդատոնին մասնակից ուխտավորներին։ Սրբազանը իր խոսքում կոչեց հետեւողը լինել Սայաթ-Նովայի սահմաններ չճանաչող մարդասիրությանը եւ բարի արարումներով ապրել այս բարի հողում. «Սա երեք ժողովուրդների տոնն է, որովհետեւ միասին ենք տոնում այն։ Օրհնյալ լինեք եւ տոնականությունը թող միշտ մեզանից անպակաս լինի»,- ասաց եպիսկոպոսը։
Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Այսօր նշում ենք գուցե վիրահայության ամենասիրված տոնը։ - Համոզված եմ, որ մեր տարածաշրջանը կարող է դառնալ աշխարհի երկրների համար օրինակելի՝ իբրեւ մարդկությանը դեպի համերաշխության ճանապարհ ուղղորդող փարոս»։ Դեսպանն իր խոսքն ավարտեց՝ Թբիլիսիում Սայաթ-Նովայի հուշարձանը բարձրացնելու հրամայական դարձած առաջարկությամբ։
Click to view attachment

Ներկաներին ողջունեց Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին։ Տիկին Մաղվալան նշեց, որ մեր երկու ժողովուրդների կողմից ամենասիրված մարդու եւ գուսանի հիշատակը հավերժացնող Վարդատոնը մեզ կապող այն կամուրջն է, որը երբեք չի քանդվի։
Ջերմ, անկեղծ ու անմիջական էր Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի ելույթը. «Մայիսը հոգեւոր հաղթանակների ամիս է հայ ու վրաց ժողովուրդների համար եւ նշանակալի է, որ այս օրերին Վրաստանում անց են կացվում նաեւ Հայաստանի պոեզիայի օրեր»։ Անանյանը նշեց, որ մոտ առաջիկայում կտոնվի Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը, եւ այդ փառապանծ հոբելյանը եւս, ինչպես եւ այս տոնակատարությունը, հնարավորություն կտա ճանաչելի դարձնել աշխարհին մեր ազգային հպարտությունը։
Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն իր ելույթում բարձրացրեց հայոց դպրոցների նվազեցման խնդիրը։ «Մեր դպրոցները կորստից փրկենք՝ մեր երեխաներին հայկական դպրոց բերելով»,- դիմելով հայրենակիցներին՝ նշեց նա։
Վրաստանի խորհրդարանի անդամ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը հայրենակիցներին կոչեց լինել սայաթնովյան մարդասիրության ժառանգորդը։ Նա բարձրացրեց ավանդական հանդիսույթն ավելի մեծ մասշտաբով տոնելու անհրաժեշտությունը, քանի որ Սայաթ-Նովան պատկանում է ողջ Թիֆլիսին։
Click to view attachment

Մեծ գուսանի ստեղծագործությունների խոր ու ճշմարտացի գնահատականով բովանդակեց իր խոսքն անվանի բանաստեղծ թարգմանիչ Գիվի Շահնազարը։ Նա իր ելույթը եզրափակեց գուսանի տաղերի՝ իր թարգմանած վրացերեն նմուշների արտասանությամբ։
Տոնախմբության մասնակիցներին ողջունում է վրաց նշանավոր թարգմանիչ, անվանի հայագետ Զեզվա Մեդուլաշվիլին։
Սայաթ-Նովայի թողած գրական ու երաժշտական գանձերի ճշմարտացի արժեւորումով հանդես եկան Հայաստանի մշակույթի նախարարության վարչության պետ Կարո Վարդանյանը, վրաց անվանի գրող Ռեւազ Միշվելաձեն, ամերիկահայ բանաստեղծուհիներ Սոնա Վանը եւ Նինա Մանթաշյանը, վիրահայ բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, այլոք։
Ինչպես միշտ, այս անգամ էլ Վարդատոնն ավարտվեց ճոխ, բովանդակալից համերգով, որին այս տարի իրենց մասնակցությունը բերեցին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ծնունդով թբիլիսցի Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» երգի համույթը, Թբիլիսիի «Քարթլի» դուդուկահարների համույթը, մենակատար Վանո Դարալիշվիլին, Ախալքալաքիի մշակութային վոկալ գործիքային համույթը՝ Վարդան Ղեւենյանի ղեկավարությամբ, համույթի պատանի մենակատար Մասիս Հունանյանը, Թբիլիսիի «Սայաթ-Նովա» համույթը՝ Վրաստանի վաստակավոր արտիստ Մուկուչ Ղազարյանի ղեկավարությամբ, այլ համույթներ ու անհատական կատարողներ։ Բարձրավեստ ասմունքով համերգը զարդարեցին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ՝ Վրաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանը, ճանաչված դերասան Ռոբերտ Աղաջանյանը, այլոք։ Ավելացնենք, որ համերգը մեջընդմեջ «ընդհատվում» էր մասնակիցների ինքնամոռաց պարերով, մեկ անգամ եւս կարծես հավաստելով, որ Վարդատոնը ոչ այլ ինչ է, քան ժողովրդական տոնախմբություն։
Համերգը վարեց հայկական թատրոնի երիտասարդ, տաղանդավոր դերասանուհի Նանո Պողոսյանը։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
vrastan@caucasus.net
Zaven1988
Ochen krasivo bilo vidimo...

This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2008 Invision Power Services, Inc.