Help - Search - Members - Calendar
Full Version: Միսաք Մեծարենց
Hayastan Armenian Forum > General discussions > Literature
Pages: 1, 2

Romeo
ՁՄՐԱՆ ՊԱՐԶ ԳԻՇԵՐ

Համբույրիդ, գիշե՛ր, պատուհանս է բագ,
թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝
ու զով շաղերուդ կախարդանքը թաց:

Պարզ, լուսածածան, հրաշալի՛ գիշեր,
հոսե սրտիս մեջ դյութանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերեն մեղրիկ
պուտ պուտ կաթեցուր հոգվույս սիրաջեր:

Կուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
Կուզեմ որ մեռնի՜ն դիվ ու ժամանակ՝
ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:

Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր,
այս պաղատագին շարժուձևին մեջ,
ու մինչ կ'ողողեն ցոլքերդ անշեջ,
աչքերս ալ մոռնան տակավ այս նադիր:

Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ ընդունե՛ զիս,
ընդունե՛, միստիք ո՛վ անդորրություն,
իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,
և համբույրն անանց՝ զոր կուտա հոգիս:

Սենյակս է լեցուն հուշքերովն աղի
երեկի հովին վայրագ տարփանքին.
ու դեռ կհծծեն խորշերն ողբագին
վախը գրգանքին անոր կատաղի:

Նե՛րս խուժե ուժգին, նե՛րս պատուհանես
ու լեցուր խցիկս, մինչև կաթոգին
քու սրբությունով իր խորշերն հորդին,
և ես արթնանամ վաղնջոց քունես:

Համբույրիդ, գիշե՛ր, պատուհանս է բագ,
թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝
ու զով շաղերուդ կախարդանքե թաց:

http://www.distancelearning.am/armenian_po...etry/misakm.htm
Romeo
ՍԻՐԵՐԳ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
հաշիշով օծուն ու բալասանով.
լուսեղեն ճամփեն ես կ'անցնեմ գինով՝
գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն...

Համբույրներ կուգան հովեն ու ծովեն,
համբույր լույսեն՝ որ չորս դիս կծաղկի,
այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի
համբույրներ կուգան հովեն ու ծովեն:

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կմաշի՜,
շրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի...



ՍԻՐԵՐԳ

Երբ կը մեկնիմ ես քու քովեդ,
կ'ըլլամ շիկնոտ ու թրվռուն՝
ինչպես կ'ըլլա բուրումնանետ
վարդենիքեն անցնող առուն:

Եվ ջուրին պես այն թրվռուն,
քու նախընծա գրկանքիդ հետ,
մոլորվելով կ'ըլլա անհետ՝
գետ հոգվույդ մեջ սրտիս առուն:

Ու գետին պես՝ սրտիս առուն
կը տանիս քու մահվան ճամփեդ,
զարնելով զայն մերթ ծաղկավետ
ափունքներուն, մերթ քարերուն:


* * *

Ու կը սահի ճյուղ մը վարսքենմետաքսե՝
իր ծիծերուն մինչև ծմակը շուշան:
ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան,
ու թղթիկը իր բոց բառերը կ'ըսե,
իր տառերը կտրոփե մութին մեջ...
Satenik
thinking.gif rolleyes.gif flower.gif
Romeo
QUOTE(Satenik @ Oct 27 2003, 22:04)
thinking.gif rolleyes.gif flower.gif

2 Satenik

Ուրախ եմ, որ Ձեզ դուր է գալիս flower.gif

ՄԵՐԺՈՒՄ

Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ
դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,
դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
ես այն օրեն կը տառապիմ տարուբեր:

Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ
ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ
ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ
ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ:

Դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
այդ «ոչ» ըդ սուր սրտես սորեց արյուններ:
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին
գալարեցուց սևերու մեջ իմ հոգին:

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,
այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի
ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի:

Հ. Գ. - ուշադրություն դարձրեք բանաստեղծության կառուցվացքին: thinking.gif
Satenik
QUOTE(Romeo @ Oct 28 2003, 10:09)
Հ. Գ. - ուշադրություն դարձրեք բանաստեղծության կառուցվացքին: thinking.gif

Հ.Հ.Գ. և բանաստեղծի կրքոտությանը thinking.gif
SAS
Առաջին քառյակի վերջին երեք տողերը, հանդիսանում են առաջին տողերը հաջորդ երեք քառյակների...
Romeo
ԵՐԱԶ ՕՐԵՐ

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։
Vereks
Тысяча извинений за офтоп, - может кто объяснит как сделать чотбы тут и везде где армянский шрифт буквы видеть а не квадратики?
Romeo
QUOTE(Vereks @ Dec 2 2003, 02:44)
Тысяча извинений за офтоп, - может кто объяснит как сделать чотбы тут и везде где армянский шрифт буквы видеть а не квадратики?

Vam syuda.

http://www.armenianhouse.org/forum/viewtopic.php?t=4&start=0
Satenik
ԹՐԹՌՈՒՄՆԵՐ

Լույսի բիծեր ծիրանի
կ'ասղնտեն քողքը մութին.
լուսնի ցոլքեր կ'անհետին
խորքը ծովուն հոլանի:

Հըմայքներով փողփողուն,
հեշտություն մը կապույտի,
հանդարտորեն կը ժպտի
հոգվույս մըռայլ տենչերուն:

Սիրո հուշեր լուսավետ,
դողդոջուն ու ցնծագին,
արագորեն կը ծագին,
հըպարտ կ'անցնիմ երբ քովեդ:

Ըզգացում մը բյուրեղե,
ծիածանի երանգով,
ցավոտ հոգվույս մութին քով
լույս ակոսներ կը պեղե:
Unregistered - M
ՄԱՐՄՆԻ ՎԵՐՔ, ՍՐՏԻ ՎԵՐՔ

Մարմնի վերքը` արտաբացված դանակե`
Ի՜նչ արցունքներ դառնակայլակ կը քամե.
Ի՜նչ հուզումով ու տխրությամբ համակե,
Մարմնի վերքը` արտաբացված դանակե.

Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ,
Սեւով անքակ, խոցերով ժանտ է պատած.
Խեղճ ու թշվառ կամ տարամերժ ու լքված
Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ:

Մարմնի վերքը սպեղանի ունի բույժ,
Անցնելով նա մոռցուկ կ'ըլլա շատ կանուխ,
Զանգակ չունի նա տխրահունչ, մահագույժ.

Սրտի վերքը մինչ գերեզմանն երկարած
Ողի մ' ունի, արցունքներու զերթ մեկ ուղխ.
Սպեղանին անոր երկինքն է պահված:
Katranide
QUOTE(SAS @ May 2 2006, 12:16) [snapback]504514[/snapback]

QUOTE(Katranide @ May 1 2006, 21:30) [snapback]504448[/snapback]


Մի՞թե կսխալվեմ, եթե ասեմ որ մեր գրականության մեծագույն գիշերեգակն է Մեծարենցը:

Մ.Մ.
Արյուն է եղել աշխարհում, եղել է եղեռն ու կռիվ,
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ.
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի գրիչ կտրած,
Արև է երգել ու գարուն, այս հմուտ, հանճարեղ պատանին...
Ե.Չարենց

Թո՛ւյլ տուր մի փոքր շտկում անել.

Արյուն է եղել աշխարհում:– Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի` ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին:

Katranide
QUOTE(SAS @ May 2 2006, 12:16) [snapback]504514[/snapback]

QUOTE(Katranide @ May 1 2006, 21:30) [snapback]504448[/snapback]


Մի՞թե կսխալվեմ, եթե ասեմ որ մեր գրականության մեծագույն գիշերեգակն է Մեծարենցը:

Մ.Մ.
Արյուն է եղել աշխարհում, եղել է եղեռն ու կռիվ,
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ.
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի գրիչ կտրած,
Արև է երգել ու գարուն, այս հմուտ, հանճարեղ պատանին...
Ե.Չարենց


Իսկ այժմ ևս մի գիշերերգ.

ՑԱՅԳԱՆՎԱԳ

Պարզկա գիշերվան համատարած սպիտակ լույսերուն մեջ ո±վ չզգար խորհուրդն անծայրածիր Գոյության. ո±վ չի լսեր ձայները` որոնք միջոցին մեջ հավիտենության անծայրածիր գաղափարը կ’երգեն: Ծնունդի խորհրդասքող գիշե¯ր, ուր հոգիները կը վերածնին ու Մտածումները կը սլանան դեպ ի անհուն բարձունքը դարավոր խորհրդանիշին. ադամանդե երազունակ ու լայնալիճ նայվածք, որ հոգիներու վրա կը քրթի ու կը հալածե մշուշն անոնց ըստվերոտ ծալքերուն:
Զանգակները կը հնչեն, երգերը կ'ոգևորեն, ու բոլոր ձայները ցնծագին համերգության մը մեջ կը միանան. հոգիներու ծնու¯նդն է:
Լուսավորները կը վառին, խունկերը կը բուրեն, լույսերն ոսկի բոցերով կը փայլին. հոգիներու ծնու¯նդն է:
Շրթունքները մեղմագին կ'աղոթեն, նայվածքները կը բոցափայլին, ու ձեռքերը կը վերանա¯ն. հոգիներու ծնու¯նդն է:
Տաճարին մեջ, լուսավառ սեղաններու վրա, ոսկեհուռ թավիշե բահվանդներով միստիք գրքեր փակ ու լռին կ'աղոթեն. վայրկյանի լռություն մը հոգիներու մեջ անծանոթ դողեր կը թափանցե, ու նայվածքները, գութի ու գորովի տամկությունով լեցուն, կը պսպղան. հոգիներու ծնու¯նդն է:
...Երգերը կը վերսկսին, զանգակները դարձյալ կը հնչեն, մրմունջներն անդուլ կը բարձրանան, կնդրուկներն անընդհատ կը բուրեն, և սիրտերը միշտ, մի°շտ, անհուն սլացքներով, կը վերանան. հոգիներու ծնու¯նդն է...



*
* *

Քու խորհուրդիդ վեհության առջև, ո¯վ սիրական ու պաշտելի գիշե°ր, կ'ըզգամ որ ձեռքերս, ներքին հզոր ազդեցությունե մը մղված, կը միանան, ծունկերս կը խոնարհին, շրթունքներս կը դողդոջեն, ու նայվածքներս կը մոլորին իրենց տենդահույզ թափառումներուն մեջ:
Ո°վ սուրբ գիշեր, հոսեցուր սրտիս մեջ կաթը քու սպիտակ խորհուրդիդ և զիս քու անբիծ գորովանքիդ հավիտենությանը մեջ ապրեցուր, քու հրայրքիդ բոցավառ ծիածանը շողացուր հոգվույս խավարին մեջ և էությանս պարապը քու հույզերովդ, քու սուրբ ու կենսառատ հույզերովդ լեցուր:
Դուն որ Կյանքը տվիր ինծի, ո¯վ Տեր, ապրի°լ սովրեցուր, ցողե իմ հոգիս ցողովն անհուն գթության, ու թող ձյունե սրտիս մեջ հավերժական սպիտակությունը քու սրբություններուդ, տու°ր ինծի, ո°վ Տեր, քաղցր մոռացոնքն աշխարհի մորմոքներուն և հետադարձ մոլորանքին ցավն ինծի խնայե:
Քու սատափե երազիդ գունագեղ շողերուն մեջը զիս թաղե, ո՛վ սուրբ գիշեր, և հագեցուր անսահման պապակն որ անդադար կ'այրե հոգիս: Մանուկը` որ կը նիրհե իմ հոգվույս խորը, արթնցուր և հնչեցուր դարձյալ վաղեմի ձայնը` որ լռած էր սրտիս մեջ:
Ո՛րքան քաղցր է սուզվիլ քու պայծառ խորհուրդիդ ջինջ անհունության մեջ. թո՛ղ որ հանգչեցնեմ հոգնաբեկ ճակատս սփոփանքիդ շողերով ու մոռնամ պահ մը անսահման խանդաղատանքիդ մեջ փանաքի վրդովումներն աշխարհի ունայնություններուն, ո՛վ սուրբ ու պաշտելի գիշերը հոգիներու Վերածունդին...
SAS
QUOTE(Katranide @ May 8 2006, 19:49) [snapback]507448[/snapback]

Թո՛ւյլ տուր մի փոքր շտկում անել.

Արյուն է եղել աշխարհում:– Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի` ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին:

Շնորհակալություն:Հիշողությունս, անհավատարիմ սիրուհու նման, սկսել է ինձ արդեն դավաճանել: Ժամանակն է վերադառնալ «օրինական կնոջը»- սկզբնաղբյուրին... smile.gif
Romeo
ՎԱՅՐԿՅԱՆ

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
Երազներու պերճուհին է որ կ'անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար:


Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար,
Եվ ալիք մը թևը բացած կը վազե
Գկրել ափունքն իղձիս ոսկի ավազե:

Ո՛վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՛վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

Սիրտըս՝ բո՛ց մը՝ մըթնշաղի՛ն մեջ անհետ...

Katranide
QUOTE(Romeo @ May 10 2006, 22:24) [snapback]508371[/snapback]

ՎԱՅՐԿՅԱՆ

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
Երազներու պերճուհին է որ կ'անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար:


Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար,
Եվ ալիք մը թևը բացած կը վազե
Գկրել ափունքն իղձիս ոսկի ավազե:

Ո՛վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՛վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

Սիրտըս՝ բո՛ց մը՝ մըթնշաղի՛ն մեջ անհետ...

Ու ձգվում է ակնթարթը, պահը, վայրկյանը… «մեղմավար հոգու ծովակն» շտապում է գրկել «ոսկի ավազե ափունքն իղձերի» «ոսկի արշալույսի» մեջ…

ԱՇՆԵՐԳ
Ե. Պ.-ին

Սա¯րն ի վեր, թռա՛վ գնաց հոգիիս սպիտակ աղավնին. անու՛յշ հոգյակ. բայց իր թռիչքին ճերմակ աղոթքը, բայց իր նայվածքին մեղրիկ կաթիլքը, հոգվույս մեջ է դեռ. հոգվույս մեջ է դեռ:
Ամրան տաք երազիս, այս ճերմակ թռչունը, սահեցավ անցավ աշնահար ծառերուն սրսփուն հեծեծանքին մեջեն ու ծովուն ալեդող փրփուրներուն վրայեն. մինչև հորիզոնին ծայրը, ավելի անդին` հոգվույս հուսաբեկ դառնանույշ գալարումին վրա. ավելի¯ անդին` կորսված հորիզոնի մը ոսկեջինջ արշալույսին մեջ, օ¯հ, իմ երազիս ճերմակ աղավնի¯ն:
Հո±վը, հովը` որ ահա պատուհանս փակեց. հովը, գիսախռիվ, մոլեկա°ն Սեպտեմբերին հովը` որ ահա՛ կ'իջնե մինչև հոգվույս ալ լոսոռոգ պատուհանները, մինչև ծիրանի ճրագները իղձիս, իր անձրևոտ, ցուրտ ու փրփրոտ շունչը նետելու համար հոն. հո¯վը, որքա¯ն մսեցուց արդյոք հոգյակդ, ա¯հ, որքա¯ն, որքա¯ն, երազանքիս սպիտակ աղավնին:
Ամպամած գաղջ իրիկուն մըն է հիմակ, հոգվույս համար, հոգվու՛յդ համար. լուսինը` տիրամոր քաղցր, թախծագին, լացող նայվածքի մը պես ժպտեցավ այս իրիկուն ամպերուն շեկ շղարշին մեջեն. ու մանրահատ անձրև մը ուրախության արցունքի քաղցրությամբ իջավ մինչև հոգվույս հուշքերուն մեջ, ուր սիրացոլ նայվածքներուդ ողկույզն է կախվեր` անշիջանելի¯: Այս իրիկուն, օ¯հ այս իրիկուն, ի¯նչ անբացատրելի քաղցրություն է որ կը ծորի լուսնին փախստյա նայվածքներեն, ի¯նչ երանություն, ինծի համար, որ լուսնին ուխտավորն եմ, երբ ան մթագին գիշերներու ապաշխարանքին մեջեն հանկարծ կը բացվի լիարծաթ, լիաբակ, վազքի մը պես` որ հորիզոնին ծայրը կը բարձրանա` աղոթավոր, քմայական, միստիք շրջագծով. օ¯հ, ի¯նչ քաղցրություն է այս` զոր անտես ցայտք մը սրտիս մեջ կը հոսեցնե. ա¯հ, այն ոսկի արշալույսին կուսությանը մեջ թառած, դու±ն ալ, սպիտա¯կ աղավնիս, դու±ն ալ լուսնին նայեցար...

Katranide
QUOTE(Katranide @ May 14 2006, 01:33) [snapback]509902[/snapback]

QUOTE(Romeo @ May 10 2006, 22:24) [snapback]508371[/snapback]

ՎԱՅՐԿՅԱՆ

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
Երազներու պերճուհին է որ կ'անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար:


Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար,
Եվ ալիք մը թևը բացած կը վազե
Գկրել ափունքն իղձիս ոսկի ավազե:

Ո՛վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՛վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

Սիրտըս՝ բո՛ց մը՝ մըթնշաղի՛ն մեջ անհետ...

Ու ձգվում է ակնթարթը, պահը, վայրկյանը… «մեղմավար հոգու ծովակն» շտապում է գրկել «ոսկի ավազե ափունքն իղձերի» «ոսկի արշալույսի» մեջ…

ԱՇՆԵՐԳ
Ե. Պ.-ին

ՍաЇրն ի վեր, թռա՛վ գնաց հոգիիս սպիտակ աղավնին. անու՛յշ հոգյակ. բայց իր թռիչքին ճերմակ աղոթքը, բայց իր նայվածքին մեղրիկ կաթիլքը, հոգվույս մեջ է դեռ. հոգվույս մեջ է դեռ:
Ամրան տաք երազիս, այս ճերմակ թռչունը, սահեցավ անցավ աշնահար ծառերուն սրսփուն հեծեծանքին մեջեն ու ծովուն ալեդող փրփուրներուն վրայեն. մինչև հորիզոնին ծայրը, ավելի անդին` հոգվույս հուսաբեկ դառնանույշ գալարումին վրա. ավելիЇ անդին` կորսված հորիզոնի մը ոսկեջինջ արշալույսին մեջ, օЇհ, իմ երազիս ճերմակ աղավնիЇն:
Հո±վը, հովը` որ ահա պատուհանս փակեց. հովը, գիսախռիվ, մոլեկա°ն Սեպտեմբերին հովը` որ ահա՛ կ'իջնե մինչև հոգվույս ալ լոսոռոգ պատուհանները, մինչև ծիրանի ճրագները իղձիս, իր անձրևոտ, ցուրտ ու փրփրոտ շունչը նետելու համար հոն. հոЇվը, որքաЇն մսեցուց արդյոք հոգյակդ, աЇհ, որքաЇն, որքաЇն, երազանքիս սպիտակ աղավնին:
Ամպամած գաղջ իրիկուն մըն է հիմակ, հոգվույս համար, հոգվու՛յդ համար. լուսինը` տիրամոր քաղցր, թախծագին, լացող նայվածքի մը պես ժպտեցավ այս իրիկուն ամպերուն շեկ շղարշին մեջեն. ու մանրահատ անձրև մը ուրախության արցունքի քաղցրությամբ իջավ մինչև հոգվույս հուշքերուն մեջ, ուր սիրացոլ նայվածքներուդ ողկույզն է կախվեր` անշիջանելիЇ: Այս իրիկուն, օЇհ այս իրիկուն, իЇնչ անբացատրելի քաղցրություն է որ կը ծորի լուսնին փախստյա նայվածքներեն, իЇնչ երանություն, ինծի համար, որ լուսնին ուխտավորն եմ, երբ ան մթագին գիշերներու ապաշխարանքին մեջեն հանկարծ կը բացվի լիարծաթ, լիաբակ, վազքի մը պես` որ հորիզոնին ծայրը կը բարձրանա` աղոթավոր, քմայական, միստիք շրջագծով. օЇհ, իЇնչ քաղցրություն է այս` զոր անտես ցայտք մը սրտիս մեջ կը հոսեցնե. աЇհ, այն ոսկի արշալույսին կուսությանը մեջ թառած, դու±ն ալ, սպիտաЇկ աղավնիս, դու±ն ալ լուսնին նայեցար...


Եվս մի քանի արձակ էջեր Մեծարենցի քնարերգության սիրահարների համար…

ՀԱՏՎԱԾԻԿՆԵՐ

Կը լսեմ որ էության մեջ կը հեծե անույշ սարսուռը սերերուն, որոնք պիտի ծաղկին ցավոտ սրտիս մեջ, ուր հիշատակներու փոշին կը քնանա` հառաչանքի մելամաղձիկ օրորներուն տակ:
Ու կը փախչիЇմ, չեմ գիտեր թե ինչեЇ, թերևս իմ հոգիես, իմ ցավատանջ հոգիես, ուր Տառապանքը լոկ երգեց երգը անծանոթ ու խորին տրտմության, որ իմ էությանս մեջ կ'ապրի:



*
* *

Հորդառատ ծուխ մը կը պլլվի Տենչանքիս խորտակող բոցին, որ սուտակային գոտիի մը պես կ'երկարի:
Անծանոթ դիցուհիներու չարագուշակ ձեռքեր` մշուշի խոպոպներով կ'աշնաներփեն երազագույն հոգիս, որ կը թվի թե կ'անէանա համրորեն, համրորեն: Մահերգի ուրվային թախծություններ, ջախջախող ու անբուժելի, հեռուներեն կը նվագեն ինծի մահը ծաղկատի աղջկան. «ՄեռաЇվ ան, ոЇվ դուն, անվերապաЇհ տարփավոր, միամիЇտ տղա, ու անկասկաЇծ: Թափառիկ ու դյուրաբեկ ստվերայնություն, որ կրցար քու հույզերդ պտտեցնել խավարչտին ու անել բավիղներու եզերքը, խեղդող պարապության մեջ, որ ծնրադրած կը թվեր քեզի` զգացումին ուժգնության առջև: Բայց, անխորհու՛րդ, գիտցի՛ր մեծ խորհուրդը ու կրկնե՛ մեզի հետ. «ՔնացաЇվ,– ու գուցե ընդմիշտ չ'արթննաЇ. անիկա իր անգոյությունը կ'ապրի հիմակ, աЇհ, իր անգոյությունը...»:



*
* *

Ալյակներու ընդհատ ընդհատ շաչող սրսփունքները, որոնք ավազին վրա կը մեռնին դողահար, ու ծովափին խուսափուկ լույսերուն ծիրանի երանգավորումները, որոնք կը թոշնին հանկարծ, տարտամ գույներու աղոտ ճաճանչումներ ու թերի լուսաժապավեններու երազունակ գիծեր սփռելով գորշ ծովախորշին վրա, կը թափանցեն հոգվույս մեջ հավիտենական գաղափարը խուսափուկ Գոյության ու մահագուշակ անդորրություններուն:
ԱЇհ, լուսնային անհուն, կապույտ, մետաքսե քաղցրություննեЇրը... փախչող վրդովմունքներու սպիտակ երազայնությունը... ծովուն աղաբույր շունչը, որ խորունկ զգացողության մը պես կստվարանա ու կը ճնշե տակավ հոգիիս:
Մահվան անդնային զգայնություն մը` մահագույն մտածությանց միապաղաղության մեջ:
Եվ մահական վանկեր, որոնք կը մագլցին սառ հանդարտություններու մեջ, նվագի մը պես, որ կը թմրեցնեЇ հետին...
Բայց չիЇ լռեր երբեք աղաղակը հոգվույս, որ դեպ ի կյանք կը վազե, խանդավառ ու բաղձալից...








1906

ՋՐԻՆ ԾԱՌԸ

Գետը, դեռ գյուղ չհասած, կը թոթվտի իր հողե անկողինին մեջ` փրփրալից ու հեստ. ու շաչելով, շչելով կ'անցնի հպարտ, խարակներուն առջևեն, որոնց մեջ կարծես զայն իր անպարագիծ հոխորտանքին մեջ արգիլելու շարժումներ ընողներ կան. ահա՛ մեկը, որ իր տեղը թողած գացեր կեցեր է ճիշդ հոսանքին մեջտեղը, ու, անտարբեր ու լուրջ, կուրծքը հեղուկ խարազաններու հարվածներեն կապուտցած, զայն պիտի պատվարեЇր կարծես. քիչ մը վարը, ճիշդ հոն, ուր ափունքի քարշեպներուն շղթայեն պրծած, գյուղ պիտի մտնե վիժանուտ ջուրը, երկու հաղթ ժայռեր, դեմ դեմի նստած, իրենց թուխ բազուկները կ'երկարեն իրարու. հոն գետը, աЇյնքան նեղցած ու ամփոփ լռին է, որ կարծես, պզտիկ ճի°գ մըն ալ, ու ժայռերը հավիտենապես պիտի ցցեին հոն իրենց անընկճելի ամբարտակը ու կապտեին խեռ տղան: Բայց ջուրը ճապկտուն է և ճուկ կու տա կը սահի դնդերոտ բազուկներու կամարին տակեն. ու դարձյալ, չարանճար, կը վազե դեպ ի գյուղ, մյուս ժայռերուն առջևեն, իրենց անգոսնումին մեջ մեկուսացած, որոնց բացատքին ընդմեջեն երկինքը կը հեռանկարվի և անոնց գլխուն վրա կը հանգչի կապույտ կափույրի մը պես. մինակ թե, երբ հոսանքը պիտի անցնի կամուրջին տակեն` հոն, ուր ժայռերուն հպարտանքը կ'իյնա, և սպիտակ, գմբեթարդ Աստվածամարը կը ժպտի անույշ, կամուրջին տակեն` կը սահի անշշուկ, հանդարտած, և բարի Ատվածամարը, զինքը շրջապատող ամբարձուղեշ ու բազմաստեղ ծառերեն, ստվերի խունկ մը` օրհնություն մը կը թոթվե, որ կը շղարշանա իր դարավոր անկողինին մեջ երկարած գետին ողորկ ու դողդոջուն մարմինին վրա` գրեթե հոլանի: Ու այս այսպես կ'ըլլա միշտ. գյուղին էն տարեցն անգամ պիտի վկայեր թե, գետը իր գարնանային հուզումներուն ամենեն հուռթի ու տարփոտ պահերուն իսկ, գեթ անգամ մը վեր չէ ելած ջուրին ծոցը իջնող վանքին քարե սանդուղներեն:




*
* *

Տարի մը, կ'ըսեն, գետը, գարնան ատեն, անսահման տարածված, տարածված էր. ամայի դաշտավայրերեն անցած պահուն, հանկարծ իր կայքեն դուրս նետված, և իր ափունքեն շա՛տ անդին, բոլոր դալար թուփերուն, բոլոր խատուտիկ ծաղիկներուն, քումայթ ու թուխ հողերուն իր բազուկները երկարած, անոնցմե բուռ բուռ խլած, առած, փախած էր. և որովհետև գետը անսահման քմայքներ ունի, պչրանքի նոպայե մը գրավված այդ ժամուն չէր խնայած նույն իսկ իր դրացի ալոճիներուն, ժանտ-թուզերուն, ու բոլոր այն բաներուն, որոնց, իր անցքին մեջ, ցանկությամբ նայած էր այնքա°ն ատեն, ու գրկած տարած էր զանոնք ամենն ալ. ու խեղդած էր իր ընթացքին մեջ գտնվող խութերը, պարեխները, կղզյակները, ամեЇն բան. որովհետև գետը անսահման քմայքներ ունի:
Բայց իր ցանկությունը չէր հագենար տակավին և հայրատ, իր կուրծքին վրա երկարած ծառերուն փարելե վերջ դեռ կ'ըղձար. վարար աղջկան մը պես, կ'ըղձար, կ’ըղձա՛ր ժայռերու բարձունքին վրա թառած տուներու տանիքներեն, ապշահար ու հետաքրքիր զինքը դիտող մարդերուն ալ կ'ըղձար. կ'ուզեր զանոЇնք ալ իր թևերուն մեջ ունենալ, հոգ չէ թե անկենդան, անոգիЇ: Եվ այս մոլական բաղձանքով չէ±ր, որ արդեն պարտեզ գացող կնկան մը քղանցքին փակավ ու քաշեց իր վիհե սրտին մեջ. և այս խոլ տենչանքեն չէ±ր, որ իր ափունքին վրա խաղցող զույգ մը կայտառ մաւնուկներ ալ առավ տարավ. առավ տարաЇվ այն տղեկները, որոնք իր կարմրորակ ջուրին մեջ ձեռքերնին լվալու և իր վայրի գեղեցկությունը ըմպելու եկեր էին. և այս անպարփակ, շամբուշ քմայքով չէ±ր վերջապես, որ նույն գետը, անծայր ցանկության վայրկյանի մը մեջ, կամուրջն ալ առեր վար էր իջեր, անոր վրա քանի մը մարդեր գտնելու հույսով:
Անհագ արշավը դեռ կը տևեր սակայն, գետեզերքի աղբյուրներն ալ խղդեր թաղեր էր իր ծոցին մեջ. ջաղացքին դուռը ափ առած, ջրանիվները խորտակած էր. և առուեն նախանձոտ, վազած էր ծործորն ի վեր, իրեն անծանոթ վարդերուն բույրը ծծելու և նշենիին ծաղիկներեն քանի մը շափրակ խլելու իղձով, ու ոռոգած էր ամբողջ սև խաղողի այգեստան մը ու պարտեզի մըն ալ ծառերը հետը տարած:



*
* *

Ի±նչ մնաց այդ բոլորեն... շաբաթ մը վերջը, երբ հորդումները դադրեցան ու գետը դարձավ ինք իր մեջ ամփոփվելու, ավազ ու սիկի անկողիննե±րը մինակ, բայց չէЇ. առջի օրերը աննշմար, հետո քիչ մը նշանակելի, հետո քիչ մըն ալ ավելի, ծառի խլյակ մը ծանծաղ ջուրերուն մեջեն իր երկու թուխ դաստակները դուրս կը ցցեր. քանի մը օր վերջը, երբ ջուրերը ամբողջովին վերադարձան իրենց անկողինը, այդ ծառը արմատացավ, բարձրացավ, մնաЇց հոն. ու պաղատագին, կարեկից բան մը կար իր շարժուձևին մեջ, ջուրերուն մեջտեղը. ի±նչ պիտի ըսեր արդյոք ու չէր ըսեր, չէ՛ր կրնար ըսել. ինքը հմայքի պես բան մը ուներ իր չորցած զույգ մը բազուկներուն մեջ. և երբ ամառ իրիկուններու քաղցր ու տարածուն, բուրումնավետ դաշնակությունը թավշյա-փափուկ կը շոշափեր հոգնած դադարած գեղջուկներուն քրտնախաշ հոգին, երբ հոգնած մարմիններին գետին մեջ երթալ թաղելու, ջուրը ծծելու, զովանալու, ապրելուЇ անընկճելի պետք մը կզգային, կարծես «ջրին ծառը», ինչպես կը կոչեին զինքը, ավելի կը ցցվեր իր ինքնության մեջ, իր պաղատանքին մեջ, իր կարեկից շարժումին մեջ: Օր մըն ալ, լուսինկա գիշեր մը, քանի մը մարդեր գացին ծառին տակ լոգնալու, և երբ հանկարծ ջուրը պիտի նետվեին, շշուկ մը կառչեցավ իրենց ականջին. կարծես ծառը կը խոսեր. խոսեցա՛վ, բայց բուЇհ, ծառը կը խոսի± միթե, ու բլըմբ, նետվեցան ջուրին մեջ, ջուրին տակ. գացին ու ալ չեկան...


*
* *

Հիմակ գեղացին կը հասկնա ծառին լեզուն, կը հակնա լեզուն այն երկճյուղ ծառին, որ թևաբաց կայներ է ծանծաղուտքին մեջ և լոգանքի գացողներուն մի՛ի մը պես ցույց կու տա իր առջև սյունացող պտույտքը:
Ու երբ իրիկվան արևին, կամ լուսնի լույսին մեջ, իր սիլուեթը կը գծագրվի ջուրերուն վրա, ինքն ալ խղդվող մը կը թվի իլլալ` բազուկները միայն ջուրեն դուրս մնացած:



ՈՐԹԻՆ ՏԵՐԵՎԸ

Իրիկնավերջը դալկոտ տերևի մը պես հողմավար անցեր է. բացաստանին մեջ գիշերը թևաբաց կ'ընկողմանի. գաղջ, բուրումնացան նազելի գիշերը: Աշխետ զամբիկս նյուսը կը թոթվե ու քվքվալով կ'անցնի այգեստանին մեջեն, ուր խաղողին զգլխիչ բույրը, գինիին նախերգանք, ու ցորեկվան արևին եղկ շոգոլին կը բարձրանան:
Հեռաստանին մեջ հարսենի, գեղանի լեռը նստեր է տարփատենչիկ շարժուձևով, մշուշի տարտամորեն հոգնաթույր քցաբ մը ուսն ի վար կ'իջնե. զույգ մը ծառեր թխլիկ դաստակներու պես արևակեզ իրաննին կ'երկարեն, և իրենց տե