“ԱՐԱԲԿԻՐ “ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ Սեպտեմբերի 7-ին տեղի կունենան Արաբկիր համայնքի Թաղապետի և Ավագանու անդամների ընրություններ:
Արաբկիր կամավորական ջոկատի անդամ` Ալվրցյան Կլեմենտը Ավագանու թեկնածուների ցուցակում N 2 է:
Ծնվել է 1956թ հունվարի 13-ին, Ջավախքում` գյուղ Կարծախում: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Երևան: Դպրոցը ավարտելուց հետո` 1974թ., սկսել է աշխատել Երևանի տրամվայ-տրոլեյբուսային վարչությունում, որպես էլեկտրիկ, միաժամանակ ուսանել է Էլեկտրոտեխնիկական տեխնիկումում, որը ավարտել է 1977թ:
1977թ. զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայությունն անցկացրել է Լենինգրադյան դեսանտա-գրոհային բրիգադում:
Զորացրվելուց հետո, մինչև 1981թ. աշխատել է Երևանի տրամվայ-տրոլեյբուսային վարչությունում, որպես էլեկտրիկ:
1981-83թթ. աշխատել է Ռելեի գործարանում, որպես վարպետ:
1983թ. ընդունվել է ծառայության խորհրդային բանակի Քանաքեռի կապի գնդում, որպես ենթասպա` ապարատային մասի պետի պաշտոնում:
1984-87թթ. ծառայել է խորհրդային բանակի Գերմանիայի խմբավորման հռթիռային բրիգադում, որպես դիվիզիոնի ավագ, այնուհետև` բրիգադի կոմունալ-շահագործման բաժնի պետ:
1987թ. վերադարձել է ծառայության Հայաստան, որպես ավագ ենթասպա` նյութական ապահովման բրիգադի մատակարարման պետի պաշտոնում:
1988թ. ներգրավվել է Շարժմանը, 1992թ. անդամագրվել է Արաբկիրի կամավորական ջոկատին, պատերազմի մասնակից է, վիրավորված է :
1991թ. խորհրդային բանակի փլուզման հետևանքով մնաց Հայաստանում և ընդունվեց աշխատանքի հրշեջ ծառայության գնդում:
Պատերազմի ավարտից հետո` 1994-95թթ կամավոր մեկնել է եռամյսա հավաքներին, որպես հրամանատար` անփորձ պահեստազորայիններին օգնելու նպատակով, այդ ընթացքում չի ունեցել և ոչ մի զոհ:
1995թ. անցել է ծառայության Հայաստանի Զինված ուժեր և դեկտեմբերին նշանակվել է Վարդենիսի գումարտակի հրամանատարի տեղակալ, ստանալով լեյտենանտի կոչումը, իսկ 1996թ. նշանակվել է Վարդենիսի գումարտակի հրամանատար:
1996-97թ.թ. ուսանել է ՀՀ ՊՆ Սպաների վերապատրսատման Բարձր կուրսերում:
1998թ. տեղափոխվել է Վարդենիսի գումարտակից Երևանի կապի գունդ, որպես թիկունքի պետ:
1999թ.ստացել է ավագ լեյտենանտի կոչումը, իսկ 2002թ. կապիտանի կոչումները:
2002թ. զորացրվել է բանակից առողջության պատտճառով, որպես պահեստի կապիտան:
Պարգևատրված է կառավարական մեդալներով և պատվոգրերով, ամուսնացած է, ունի երկու որդի:
Հարգելի արաբկիրցիներ
Չեմ կարող և չեմ ուզում մեծ խոստումներ տալ: Համայքնում շատ խնդիրներ են կուտակվել և շտկել վիճակը մենք կորող ենք միայն միասին, ընդհանուր աշխատանքով: Կարող եմ միայն ասել, որ ինչ գործով զբաղվել եմ իմ կյանքում` լինի դա ծառայություն մարտի դաշտում, թե տնտեսա-կազմակերպչական աշխատանքը զորամասում, միշտ արել եմ դա լուրջ, հիմնավոր և գործընկերների հետ մի թիմով և պատասխանատվության գիտակցումով:
Եվ Ավագանին ինձ համար կրկին միայն միջոց է լինել սեփական ժողովրդի, նրա հոգսերի և ծավերի հետ, լինել Արաբկիրցիների հետ:
