Jump to content

hravart

Forumjan
  • Posts

    307
  • Joined

  • Last visited

About hravart

  • Rank
    Newbie
    Newbie

Contact Methods

  • Website URL
    http://

Profile Information

  • Gender
    Male
  1. ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ Բժշկությունը հին Հայաստանի մշակույթի անբաժան մասն է, և նրա արմատները հասնում են դարերի խորքը: Ծնվելով ժողովրդական բժշկության ակունքներից, այն կուտակել է բժիշկների բազում սերունդների դարավոր փորձն ու գիտելիքները՝ Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև հանքային նյութերի բուժիչ հատկությունների մասին: Ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկական զանազան գործիքներ, դեղատան սարք և այլն) վկայում են հին Հայաստանում բժշկական արվեստի բարձր մակարդակի մասին: Նախնադարյան հասարականության մեջ բժշկի դերը կատարել է կինը, և ամենևին էլ զարմանալի չէ, որ առողջության պահապան աստվածությունն էլ մարմնավորված է կնոջ կերպարի մեջ: Հեթանոս հայերը սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկին և նրա պարկեշտության ու առաքինության դիցուհի Անահիտին պաշտում էին որպես բժշկության հովանավորների: Հիշյալ դիցուհիների տաճարները, Ե դարի պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու վկայությամբ, կառուցված են եղել հին Հայաստանի գեղատեսիլ վայրերում, Բարձր Հայքի, Այրարատի, Տարոնի, Վասպուրականի նահանգներում, որոնք ժամանակի ընթացքում դարձան կարևոր բուժական կենտրոններ: Տաճառների քրմերը, յուրացնելով ժողովրդական բժշկության փորձը և կատարելագործելով բժշկական արվեստի մեջ, օգնություն էին ցույց տալիս բնակչությանը: 301 թվականաին Հայաստանում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն: Հին հեթանոսական տաճառների տեղերում հիմնվեցին քրիստոնեական վանքեր, որոնց կից բացվեցին առաջին հիվանդանոցները: Այսպես, Ե դարի պատմիչ Փավստոս Բյուզանդը մեծ գովեստով է խոսում Ներսես Մեծ կաթողիկոսի շինարարական գործունեության մասին: Նա պատմում է, թէ ինչպես Ներսես Մեծը՝ Հայոց աշխարհի բոլոր կողմերում հիվանդանոցներ է շինել տալիս բորոտների, հաշմանդամների և ցավագարների համար: Կաթողիկոսի այս միջոցառումները արտացոլված են Աշտիշատի եկեղեցական ժողովներում (365 թ) «Վարակիչ հիվանդությունների տարածվելը կանխելու համար՝ հիմնել բորոտների համար բորոտանոցներ, հիվանդների համար հիվանդանոցներ, հաշմանդամների և կույրերի համար՝ ապաստաններ»: Մասնավոր հիվանդանոցներ կային Հայաստանում դեռևս դարում: Այսպես, 260 թվին հայ նախարար Սուրեն Սալահունու կինը՝ Աղվիթան Առբենուտ կոչվող բուժիչ հանքային աղբյուրների մոտ իր միջոցներով բորոտանոց կառուցեց: Հիշեցնենք, որ Եվրոպայում առաջին բորորտանոցները բացվել են դրանցից երեք հարյուր տարի հետո միայն: Հայ ժողովրդական բժշկությունը, որ գրեթե երեք հազար տարվա պատմություն ունի, ստեղծել է դեղամիջոցների մի հարուստ գանձարան: Հնում առանձնապես մեծ համբավ ունէին Հայկական լեռնաշհարհի դեղաբույսերը, որոնք արտահանվում էին Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ են գտել հնագույն դեղագիտարաններում: Այսպես, անտիկ1 հեղինակներ Հերոդոտը2 , Ստրաբոնը3 Քսենոֆոնը4 , Տատիկոսը5 իրենց երկերում անդրադառնալով Հայաստանին, հիշատակել են նաև նրա բնաշխարհի բուժիչ բույսերի մասին: Քսենօֆոնը իր «Անաբասիս» երկում խոսում է հայկական բուրումնավետ գինիների և հրաշալի գարեջրի, քնջութի6 , նուշի, ձեթերի, և բևեկնի խեժի7 , ինրպես նաև անուշահոտ օծանելիքների մասին, որոնց պատրաստման գաղտնիքը հայտնի էր միայն հայերին: Հին աշխարհի անվանի բուսաբան Դիոսկորիդեսը, ծնունդով կիլիկիացի, իր «Materia Medica8» դեղագիտական աշխատության մեջ կանգ է առնում նաև բույսերի հայկական տեսակների վրա, որոնք, իր խոսքերով ասած, աչքի են ընկնում հրաշալի բուժիչ հատկություններով: «Ամենալավ համեմը,- գրում է նա,- հայկական է, ոսկեգույն, դեղնավուն ցողունով և բավական հաճելի բուրմունքով»: Հռոմեացի պատմիչ Տատիկոսը իր «Տարեգրություններում» հիշատակում է «գյուղական» դեղամիջոցների մասին, որ հաջողությամբ օգտագործում էին հայ գեղջուկները վերքերը բուժելու նպատակով: Հայաստանը, ինչպես նաև Մարաստանը, հնում հանդիսացել են մի շարք արժեքավոր խեժաբեր բույսերի, այդ թվում նաև հայտնի ուպանի (Leserpitium) հայրենիքը: Վերջինիս բուժիչ հատկությունները, ինչպես վկայում է Պլինիոս Ավագը իր «Բանական Պատմության» մեջ, չափազանց բարձր էին գնահատում հռոմեացիները: Հայ պատմիչները բազմաթիւ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում հին հայկական բժշկության մասին: Այսպես, պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ հայոց Վաղարշակ թագավորը (Բ դար մ.թ.ա) Տայքի և Կողի ճահճոտ վաjրերում աjգիներ և բուրաստաններ է հիմնել: Այդ այգիներում և բուրաստաններում աճեցվում և բազմացվում էին, ինչպես վկայում է Ե դարի մի ուրիշ պատմիչ ՝ Ղազար Փարպեցին, բնության մեջ վայրի ձևով աճող դեղաբույսեր: «Այնտեղ (Արարատի դաշտում), -գրում է պատմիչը, -շատ կան զանազան բույսերի արմատներ, որ օգտագործում են ճարտար, հմուտ և գիտուն բժիշկները արագ բուժող սպեղանիներ9 կամ ըմպելի դեղեր պատրաստելու համար, որոնցով բուժում էին երկար ժամանակ հիվանդությամբ տառապողներին»: Հայաստանի բուժիչ բույսերը մեծ խնամքով աճեցվում էին հատուկ պարտեզներում, որ հիմնել էին դեռ Արտաշես թագավորի (Ա դար մ.թ.ա.) նախաձեռնությամբ, որի մասին գովեստի հետևյալ խոսքերն է գրում Թ դարի պատմիչ Թովմա Արծրունին. «(Արտամետ քաղաքի) ամրոցի շուրջը նա տնկել տվեց զանազան բազմերանգ և անուշահոտ ծաղիկների բուրաստաններ, որոնք ոչ միայն հաճելի էին աչքի և հոտոտելիքի համար, այլև պիտանի՝ հնարամիտ բժիշկների դեղեր պատրաստելու համար, համաձայն Ասկղեպիասի10 արվեստի»: Այս տեղեկությունների համաձայն, Պոնտոսի թագավոր Միհրդատը՝ հին աշխարհի ականավոր բժիշկ և թունագետը, իր հռչակավոր հակաթույնը պատրաստում էր Հայաստանի դեղաբույսերից: Որոշ բույսերի, ինչպես Լոշտակի (Bryonia dioica), սև գնդիկի (Nigella sativa) հրաշալի բուժիչ հադկությունները հին Հայաստանում առաջացրին այդ բույսերի պաշտամունքը, որի հեռավոր արձագանքները պահպանվել են հայ բանահյուսության մեջ: Մեծ համբավ ունէին հնում հանքային դեղամիջոցները՝ հայկական կավը, հայկական քարը, հայկական բորակը11, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, արճճի12 (միացություննորը, որոնք Հայաստանից արտահանվում էին հարևան երկիրնեռը: Հայկական կավը13, որը պարունակում է ալյուսիլիկատներ14 և երկաթի օքսիդ, կիրառվել է որպես հակաբորբոքային15, հակաալերգիկ16 ու հակաուռուցային17 դեղամիջոց, այն միաժամանակ օգտագործվել է արյունահոսությունների և թունավորումների դեպքում: Այն լավ հայտնի էր անտիկ աշխարհի ականավոր բժիշկ Գաղիանոսին 18 , իսկ հետագայում շատ բարձր է գնահատվել «բժշկության իշխան» Իբն Սինայի 19 կողմից, որը իր «Կանոնում20» գրել է. «Հայկական կամ Անիական կավը զարմանալիորեն ներգործում է վերքերի վրա: Այն առանձնապես օգտակար է թոքախտի և ժանտախտի21 դեմ: Շատերը փրկվեցին մեծ համաճարակի ժամանակ22, քանի որ սովորություն ունեին պարբերաբար խմել այն թույլ գինու հետ»: Հայկական կավը այսօր էլ մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Հայ և օտար հեղինակների վկայությամբ, Հայաստանը հնում հայտնի է եղել պղնձի, երկաթի և արճճի հանքերով: Դեպի Վանա լճի եզերքն իջնող Ռշտունեաց Լեռները, ինչպես վկայում է Փավստւս Բյուզանդը, կոչվում էին երկաթահատների և կապարահատների լեռներ: Այդպիսի հանքեր կային նաև Սասնա լեռներում: Երկաթի միացություններից պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում էին մի շարք հիվանդություններ բուժելու համար և դեռ այսօր պահպանվել են ժամանակակից դեղագիտարաններում23: Հին Հայկական դեղանյութերի շտեմարանում հատուկ տեղ ունէին սնդիկի24 միացությունները, այդ թվում և կարմիր ներկը, որոնք արդյունահանվում էին Հայաստանում: Անտիկ աշխարհի նշանավոր աշխարհագետ և պատմիչ Ստրաբոնը վկայում է. «Այնտեղ (Հայաստանում) կան նաև այլ հանքավայրեր, այդ թվում և այնպիսիք, ուր արդյունահանվում է այսպես կոչված սանդիկը (կարմիր ներկ, սուսր)25 , որը կոչվում է հայկական ներկ և նման է ծիրանիին»: Անտիկ = հնություն, վաղեմի, հնադարյան, հնաձև = Antique Herodotus, Historian (484-430 B.C). Birthplace Halicarnassus (now Bodrum, Turkey). Best Known As: Author of The Histories. http://www.answers.com/Herodotus?gwp=11&am...53&method=3 Strabo: Greek geographer and historian (c. 63 bc–ad 23) http://www.answers.com/strabon?cat=technol...53&method=3 Xenophon (c.430-353 bc), http://www.answers.com/xenophon Տատիկոս = ??? Քնջութ = sesame (պրսկ. کنچِد) Բևեկնի Խեժ = Trebantine Materia Medica:1 The scientific study of medicinal drugs and their sources, preparation, and use. Also 2. Substances used in the preparation of medicinal drugs. Սպեղանի,բալասան = Balsam Aeschulapius http://www.answers.com/topic/asclepius Բորակ, սելիտրա = Niter: A white, gray, or colorless mineral of potassium nitrate, KNO3, used in making gunpowder. Also called saltpeter. Արճիճ: Lead Հայկական կավ = Armenian bole ( bolus armenus or bole armoniac), is an earthy clay, usually red, native to Armenia. Ալյուսիլիկատներ = Aluminium silicates Հակաբորբոքային = Anti-inflammatory Հակաալերգիկ = Antiallergic Հակաուռուցային = Antitumor (Ուռուցք = Tumor ) Գաղիանոս = Galen of Pergamum (ad 129-216) http://www.answers.com/topic/galen?cat=health Իբն Սինա = Ibn Sina = Islam's most renowned philosopher-scientist (980-1037) ԿԱՆՈՆ = The Canon of Medicine, an encyclopedia based on the teachings of Greek physicians was one of the two major works written by Ibn Sina. The Canon was widely used in the West, where Ibn-Sina, known as Avicenna, was called the "prince of physicians. The Book of Healing, a compendium of science and philosophy was the other major work of Avicenna. Ժանտախտ = Plague Մեծ Համաճարակը = The epidemic known to its survivors as The Great Pestilence, and to history as The Black Death, swept across Europe from 1347-1351, leaving more than 25 million people dead. A pediatric lotion called for among others, Lead Acetate (plumbum) was used in ancient Armenia which as we know nowadays can cause lead poisoning with its many deleterious side effects. Սնդիկ: Mercury, see above Սանդիկ, սուսր, կարմիր ներկ, կարմիր հող = Ocher (Ochre) Ochre = Any of several earthy mineral oxides of iron occurring in yellow, brown, or red and used as pigments. http://www.answers.com/ochre?gwp=11&ve...53&method=3
  2. Հ Ա Ր Ճ Ը Դանիել Վարուժան ԵՐԿԵՐ «Սովետական Գրող» Հրատարակչություն Երեվան 1984 Այսպիսով «Գեղեցիկի և Զորութէան» ձոնն է հնչելու այսօր Փա՜ռք սարբինային. Ներոն կ'արբենա: Հարճը… զի յոյժ գեղեցիկ էր, եւ երգէր ձեռամբ: Մովսես Խօրէնացի, Գիրք Բ Ա Գարնանամուտ երեկո մ'իր պալատին մէջ մարմար, Բակուր, Սիւնեաց Նահապետ, շքեղ հանդէս մը կու տար, Երբ Ուղևոր մը յանկարծ մըրըրկարշաւ կը հասնի Լուսնկափայլ ճամբայեն` մեծ դըրան քով արքենի: Ձին կը հևայ, ու բերնին փըրփուրն` հողմէն միշտ խլւած` Կը թըրջէ թամբն համօրէն, ասպանդակներն ոսկեմած: Հեռուներէն ան կու գայ, զայս կը մատնէ թէ՛ փոշին, Որ դիզվեր է խավերուն մէջ թիկնոցին թավիշին, Թէ՛ նըժոյգին վըրնջիւնն աստեղացունց մաքրությամբ` Որ կը խընդրէ ախոռին գոլուտ հանգիստը անթամբ: Բակուր այդ հիւրն իր անձէն և անունէն կը ճանչնայ. Բագրատունին Տըրդատն է, հըզօր իշխան ու փեսայ Տիրան հայոց արքային, որ կը փախչի Մարաստան. Կը փախչ ան` զի կինն իր, Տիրանի դուստրն աննըման, Գանակոծեր է խըստիւ, պալատէն դուրս արտաքսէր, Խուզելով, իբր անարգանք, անոր խարտեաշ գանգուրներ: –«Տրդա՛տ,– կ'ըսէ Նահապետն,– այս գիշեր քուկդ է իմ տուն. Մարաց աշխարհն հեռու է, և դու անշուշտ պարտասուն. Մըտի՛ր սրահը տօնին, թող իրարու դէմ փըշրին Մեր բաժակներն, ու մեր սէրը մըկըրտէ թող գինին»: Եվ կոչունքի կը բազմի Բագրատունին վտարանդի Աջ կողմը ճիշտ Բակուրին` որ իր կարգին կը նըստի Գահի մը վրայ` որուն լայն թիկնատեղն է քանդակւած Բագոսը` եզ մ'որթերով պըսակելու ըզբաղած: Սեղանի շուրջը արդէն Մեծամեծերն հայկազուն Դէմ հանդիման բազմէր են, բայց ո՛չ իրենց մեծանուն Աստիճանին համեմատ, այլ սուրերու մեծութէան; Հոն են ճորտերը Սիւնեաց գավառներուն երկտասան, Լերան ազատ զավակներ, միշտ զրահի մէջ կուրծքերնին` Որոնք հըզօր կումբի պես ջահերու տակ կը փայլին: Հոն կան նաև բըդեշխներ, ազատանին քաջարի` Որ կը պատմեն թէ ի՛նչպէս կ'որսան վարազը վայրի Ազնըվատոհմ սեպուհներ ոսկեճարմանդ խլաներով Գինւոյ բաժակ ի ձեռին կը ծիծաղին կէս գինով: Պալատին մէջ ծով մը կայ ծիծաղներու և լոյսի` Որ գաղջօրէն ծուփ առ ծուփ դռներէն դուրս կը հոսի: Կոչնականները զարմիկ պատերն ի վար կախեր են Որսի գալար շեփորներն ու վահաններն ոսկեղէն. Եվ նիզակները, դեռ թաց վարազներու արիւնով, Տըրձակ տըրձակ կը հանգչին հըսկայափեղկ դըրան քով: Լայնակոնք սըրահը քըսան սիւներով է կառուցւած` Որոնց վըրայ կը շողան քըսան ջահեր դէմ դիմաց. Եվ այն քըսան սիւներուն մէջէն քըսան գերիներ Կը բերէն թանկ սաներուն վըրայ` խորոված երէներ` Որոնց շոգին քըմապարար կը բարձրանայ ոլորուն Ջահերուն շուրջը կազմելով խըլատեռեր ծըփծըփուն: Ըսպասներն ալ սեղանին մեծարժէք են. և կարծես Արծաթազօծ դըգալներն ու դանակները նոյնպես Փողփողումին տակ լոյսին փայլակներ են աղմըկոտ` Որ կը ծըփան դիպակեայ նըվարտանին վրայ փութկոտ: Ծաղկակալներ են դըրւած երկայնքէն ի վեր սեղանին, Որոնցմէ եղկ բուրումներ շուրջը արբշիռ կը սըփռին. Ծաղիկներուն ընդմէջէն, քըրքիջներուն հետ թըրթռուն, Կը նըշմարւին ըսպիտակ ակռաներն հիւր ճորտերուն. Եվ գինիին թանձըր հոտն և խահերուն գոլորշին Վեր բարձրացած` կը սքողեն կատաղութիւնն այդ ճաշին: Կու գայ համեղ գերերին` որով Սիւնիքն է առատ, Զոր եփեր են տատրակի սըրտիկներով անարատ: –«Աղավնիի սիրտ ուտենք,– կը կոչէ ճորտը Բալի,– Որ ունենանք վագրի լեարդ»:– «Ես այդ մասին աւելի,– Կը կատակէ յանկարծ մին,– կընտըրեմ սիրտը՛ կընոջ»: Ծիծաղելով այն ատեն կից վերնատունը ամբողջ Կ'ալեկոծի, ուր ժողււած հայ տիկիններ բազմական Կ'ընեին նոյն խըրախճանքները նոյն շուքով տօնական: Այն ատեն ներս կը մտնեն երկու ջուխտակ գերիներ Կրելով երկու լախտ վարազ սաներու վրայ ոսկեհեռ. Եվ ուրիշներ նոյն թիւով` իրենց ուսին վրայ ունին Ըսկուտեղները նուռին, սափորները յորդ գինիին. Յաղթանա՜կն է այս խրախին: Հեղեղ մ'յանկարծ վարդերու, Իբրև ամէն տիկին արձակէր սիրտն իր աղու, Վերնատունէն կը տեղան կոչնականաց վրայ գինով: Քանի մ'ասպետ կը կոփեն վահանն իրենց աշտէով: Աղաւնիներ աւասիկ կամարին տակ կը ճախրեն, Եվ ծայրն իրենց թևերուն մըխըրճելով ծուլօրէն Շատըրվանին մէջ` որ լոյս կ'ողբայ բակին առընթէր, Կու գան իրենց թռիչներէն վար անձրևել մարգրիտներ: Ու վարդ, տատրակ հոն խառնւած հեղեղներով ճաճանչի Կ'ստեղծեն դրախտ մ'ուր կարմիր հեշտութեան նուռը կ'աճի: Մատըռւակներ աւասիկ կարապնավիզ սափորով Բաժակներուն մէջ գինին կ'հեղուն դէմքով մ'անխըռով: Բագրատունին այն ատեն, կորովաբիբ Տըրդատես, Դաշխուրանն իր վեր կ'առնու, և.–«Ասպետնե՛ր,– կ'ըսէ,– ես Վանատուրին սէրմնայորդ, և տըռփածոց Աստղիկին, Անոր` որ հուրն է արու, անոր` որ հողն հեշտագին Կ'ըմպեմ ի փառս: Անոնց տռիփն ու համբոյրները հաւէտ Այգիներուն մէջ ձեր թող ծաւալանան ծաղկաւէտ»: –«Ձեր Թագաւոր աներոջ,– կ'ըսէ Բակուր,– սուրբ կեանքին Ըմպենք որ մեզ կը պահէ խաղաղութէան մէջ հեշտին»: –«Թագավորի՜ն, որ կ'հանգչի,– աղաղակեց ճորտ մ'յանկարծ,– Ձիւներուն մէջ Մասիսի»: Այս յայտնութիւնն հեղակարծ Ներկաները ապշեցուց:–«Մեռա՞ւ Արքան մեր հայոց…»: –«Արդ իր դիակը կ'իշխէ յաւերժանիստ սառին ծոց: Գուժկան մ'երեկ ագռաւի երագութեամբ հոս հասաւ, Պատմեց թէ ի՛նչպէս Տիրան խեղդըւած է բըքազրավ: Կ'ըսեն թէ թագը միայն ձիւներէն դուրս է մնացած, Որուն վըրայ կը շողայ դեռ հայ արևը Մասեաց»: Շըրջան ըրավ սև լուրն այս պալատին մէջ բովանդակ Գինեփըրփուր բաժակէ մ'ավելի ե՛ւըս արագ, Որ միմիայն արբեցուց բերկրանքներով անպատում Տըրդատի սիրտն` որ մինչև արքային մահն էր սըրտում: –«Խըմե՜նք,– ըսաւ,– ու տօնենք Արշակունի գահերուն Թավալումներն անդունդի և մեղկանքի մէջ փըցուն»: Եվ հազիւ հազ շըրթներուն դըրաւ գավաթն հրահոսան` Վերնատան մէջ աչքերն իր զոյգ մ'աչքերու դիպեցան: Կին մը իրեն կը նայեր, կը զգար սըրտին մէջ շըմոր. Իր կազմին վրայ կ'հիանար, առնագեղ, խրոխտ ու հըզօր, Հըզօր` վիզովն առիւծի և բիբերով աստղահեռ` Որոնց բոցեն այրելու համար անգամ մ'իսկ բավ էր Որ անոնց մէջ հանդըգներ առնաբաղձ կին մը նայիլ: Հըզօր` մարտիկ գըլուխով, լայնշի լանջքով անարգիլ Որ ճոշանին մէջ կ'ուռեր կոհակի պես փըրփրազեղ. Հըզօր` թիկնով մեծադիր, բազուկներով առնագեղ` Որոնց միջեն կը սիրեն կիներն իբր օ՛ձ գեղածալ Բիւր ձևերով գալարվիլ ու ծըվարիլ ու տաքնալ: Վերնատան կինը սարսռաց: Տըրդատ մեկ ձեռքը հենած Սեղանին վրայ, միւսով տաշտը բերնին գըլխիբաց, Անոր կապոյտ աչքերուն հառած աչքերն իր մըթին Խըմեց երկա՜ր– փըրփուրեն մինչև մըրուրն– իր գինին: Հետո ծոցեն դուրս քաշեց խուրձ մը դեղձան մազերու Մութ ամպեն դուրս մացառվող ճաճանչներու պես աղու. Եվ անով իր գինիոտ բերանն աղեկ մը սըրբեց… Անոնք մազերն էին իր գոռոզ կընոջ` զօր բրածեծ Ըրավ ու ա՛յսպես ահա ծաղրեց այն էգն անուղղա, Եվ ապշեցուց ամենքն այդ իր անսովոր գործին վրայ: Հազիվ Տըրդատ սեղանին դըրավ գավաթը թափուր` Լոյսէրու հոծ ծովուն մէջ թնդաց սըրահն ընդհանուր. –«Վարձա՜կն ահա, տեղ բացեք, վարձա՜կը, վարդ տեղացեք. Մազերուն մէջ, ոտքին տակ մարգարիտինե՜ր լեցուցեք» : Սանդուխներէն վերնատան վար կ'իջներ կին մը խաժակ. Կը թըռվռային գըլխուն շուրջ աղավնիներ ըսպիտակ: Ճաճանչավուխտ քողին մէջ աստըղ մ'էր ան` որուն մեծ Աչքերուն մէջ սևեռուն Տըրդատ գինին իր խըմեց: Այդ ժամանակ սրահ մըտան հինգ ծերունի գուսաններ, Ուսէրուն վրայ վիժանուտ գանգուրներով լուսահեր. Ոլորակեց տավիղն հեշտ, փանդիռն հնչեց փառակոչ, Նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ. Եվ յոթնաղի քընարին որովայնին մէջ տոսախ Նըվագի ծով մ'ըսկըսավ մըրըրկոտիլ աղեբախ: Հետո յանկարծ միացած բոլոր լարերն իրարու Պանծացուցին անգամ մ'ալ փառքերը հին դարերու, Երգը հըզօր դիքերուն, Դիցուհիի ոսկեմայր, Երգն աստղահմա քուրմերուն` որոնք բագնին վրայ մարմար Վըզան օձեր այրեցին բոցերուն հետ ծառացող. Երգն` ասպետի մը զարմիկ, դիւցազներու զինաշող, Որոնք նըման կայծակի տեգերն` իրենց պիրկ ձեռքին` Փաղանգներուն կազմը կուռ արիւնառուշտ ճեղքեցին. Հընչեցուցին երգերն հուսկ մեհենական պարերու, Սերն հայկազուն կոյսէրուն և հարճերուն գինարբու` Որոնք այգվոյն զովալից հովանիին տակ պառկած Լոյս ծոցն իրենց կը թողուն սեպուհներուն համար բաց: Կոչնականները համուռ դեպ գուսանները դարձան, Որոնց մէջտեղ ըսկըսած էր պարել կին մը դեղձան: Վարձակն էր ան, Նազենիկ, նազելագեղ անունով: Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով. Դաշներգը իր ջիղերուն դաշներգին հետ լարերուն Կը միանար, կը սըփռեր համանըվագ մ'հարաճուն: Յոթն հարճերն հերքը խարտյաշ մատվըներով նախանձոտ Արաբական իւղի մէջ օծաներ են քաղցրահոտ. Եվ գըլխուն շուրջը պըսակ մը վարդերու հիւսէր են` Որոնք եթէ ճըզմըվին անշուշտ արիւն կը ծօրէն: Կը շողշողան ունկերուն ծայրը օղեր փողփողէջ Աստղերու նման ցոլալով անրակներուն փոսին մէջ. Արմունկեն վեր աջ բազուկը կը խածներ սեղմօրէն Նուրբ մարգրիտով հելուզւած ապարանջան մ'ոսկեղեն. Իսկ վիզեն վար մինչև ծայրն ըստինքներուն սևապտուկ Կը բոլորվի վառ մանյակ մը լոյսէրով հեղեղուկ: Եվ այնքան նուրբ է զառքաշեն` որ կը բըղխե դեպի դուրս Ազդըրներուն գաղջութիւն և կաթնագոյնը սընդուս. Մուճակներուն մէջ խարտեշ կաղապարւած ոտքերն ա՛լ Դռոյթ տալով կը սկըսին հատակին վրայ պար դառնալ: Կոչնականները լըռիկ հիացումով քարացած, Մարմնակարկառ, ապշոպյալ, աչուներով լայնաբաց, Կը դիտեն զինք: Նազենիկ նախ կ'օրորե մեղմօրէն Ալապաստրե ուսէրուն վըրա գըլուխն հըրեղեն` Ներկաներուն շըրջելով զոյգ մը աչքերը աղվոր` Ուր կ'ընկղմի մարդ հեշտին, բայց դուրս կ'ելլե վիրավոր: Վեր կը վերցնե հոլանի բազուկներն իր հուլօրէն Լայնշի քողին կապուտակ խաղաղութէան ընդմէջեն Զոյգ մը տոսախ բամբիռները մատերուն մէջ ճարտար Հանկարծակի կը հընչեն, կ'ըլլան պարին կառավար: Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռոյթ, Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մէջ հորձանուտ Կարծես վայրկեան մը այլևըս աչքերե կ'անհետի` Ինչպես երկնի մէջ կորսվող լուսադայլայլ մեղեդի: Օ՜, այդ մեծ պարն հեթանոս` որ Աստղիկի կը ձոնեն, Գեղեցկութէան այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն. Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին` Որոնց մէջ կաթն իսկ կ'եռա հուզումներէն սաստկագին. Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ Կարծես երկար կրթըւած կախարդ սրինգով ներդաշնակ. Եվ զիստերն իր արսռագեղ, գեր երաստանը շամբոյշ. Եվ բոլորին իբր առանցք մէջքն ուռիին պես քընքոյշ` Որուն շուրջ մարդ պիտ' ուզեր բազեղի նման փաթթըվիլ, Եվ վերջապես հիւթասպառ բաղեղի նման թառամիլ: Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մէջ սաստկօրէն Իբրև օրենք մարմինին բիւր ձևերուն հոյաշեն. Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բիւրեղ Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսազեղ. Եղունգներով հինայւած մատերէն վար աղածրի` Դաշնակութիւն մ'հրաշալից մազերուն մէջ կը ծորի: Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար` որ կարծես Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ Սըրտին մէջ իր տավիղին: Գործիքին ձայնը կերկեր Կը զեղու սրահն` ուր շատօնց գուսաններն ա՛լ չեն նվագեր: Կոհակներուն մէջ լոգցող աղկիոնին հանգունակ Ան կը լողա մատերուն երգերուն մէջ ներդաշնակ` Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ Ցանցին մէջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ` Որոնք, ալիք առ ալիք, կ'երթան սըփռիլ ման ի ման Ասպետներուն գըլխուն վրայ արշալոյսի մը նըման: Կոչնականները գինվո մէջ թաթախւած, տըռփագին, Բոլորը լուռ, սալացած` ըզմայլանքեն գեղեցկին Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե: Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղօրէն կը ճախրե՜: Երբոր ետև կը թէքի` կուրծքին վըրա հոյաշեն Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսըռալեն. Եվ վարսէրն իր վիժանուտ, ուսէրն ի վար հոսելով, Կ'երթան փըփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով. Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜… Հոգվոյն մէջ` ծով, շուրջը` լոյս, ան Կիպերեան Աստղիկն է` Որ իր չորս կողմն հավաքած աղավնիները լուսեղ Փորձեր կ'ընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ, Եվ հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռնըկած, Վերջին թափով կը սուզի կապոյտին մէջ վերասլաց Թողլով որ քողն ամպերէն հորձանապտոյտ իյնա վար Տիոնիսեան բագնին վրայ, գինիին մէջ հըրավառ: Ա՛յսպես պարեց վարձակն ալ, մինչև որ քողն հոգիին Հոն թաթախեց դիրտին մէջ ամեն մարդու բաժակին: Ա՛լ հոգնած էր ու քըտնած, կ'ուռեր ծոցն իր լուսեղեն, Երբոր վերջին ճախրին մէջ Տրդատ բըռնեց բազուկեն Եվ ծունկին վրայ նըստեցուց, գգվեց գըլուխն ոսկեհեր: Վարսէրն ի վար շիթ առ շիթ կը ծորեին քըրտինքներ. Ձեռքերուն մէջ դեռ տենդոտ, Բագրատունվոյն ճոշին վրայ Կը դողային բամբիռներն իր մարմնոյն պես դիւրազգա: Տըրդատ մատերը անոր համբուրելով մի առ մի Եվ շամբշելով անոր հետ զերդ սեղեխներ վաղեմի. –«Նահապե՛տ, ո՞վ է,– ըսավ,– վարձակը այս լուսաստինք: Եթէ Աստղիկ երկնի մէջ Վահագնի մ'օր հանձներ զինք, Ու կաթիլները սէրմին ըլլային նոյնիսկ աստղեր` Դարձյալ այսքան չըքնաղ ծնունդ մը երբեք չէր բողբոջեր: Այս կինն ինձ տուր, եթէ չէ օրեն` որ մենք ընենք վեճ. Արշալոյսին թող մեկնիմ արշալոյսն այս գրկիս մէջ»: Բազմականներն ըսկըսան նախանձահոյզ քըրքըջալ. Բակուր ծածուկ մախանքե մ'ակռաներն իր ձիւնափայլ Սեղմեց. և նուռ մ'որ ձեռքին մէջ բըռնած էր այն ատեն, Ըսկըծանքեն ըսկըսավ ճըմլել: Ըսավ.–«Իշխա՛ն քաջազեն, Վըրաց երկրեն, ուր կիները կը ծաղկին վարդի պես, Զայն նիզակովս եմ շահեր, մարտիկներու ընդդէմ վես Մղելով երկար պայքարներ: Այժըմ ներե որ ըսեմ` Թէ իմ հարճս է, և չ'ըլլար քեզ աղախին մը նըսեմ: Եթէ կ'ուզես` որ մեր զոյգ բաժակներն այս մըտերիմ Հազիվ թափուր գինիե, չլեցվին արյամբ ոխերիմ` Թո՛ղ զայն, իշխա՛ն»: Բնավ չանսաց Բագրատունին սըրարբած Սեղանեն վեր բարձրացուց դաշխուրանն իր գինեմած Ու ձեռքովն իսկ զայն խմցուց, ծունկին վըրա, վարձակին` Որ կը ժըպտեր ըմպելու ատեն ժըպտով մ'հեշտագին: Իր գողտըրիկ բերանին երկու կողմեն ընդհոլով` Թափեցավ քիչ մը գինին ու ծոցն ի վար սահելով` Գընաց լճակի պես կարմիր ժողվիլ պորտին մէջ անհայտ: Երբ դեռ բոսոր էին կզակն ու շըրթունքները, Տըրդատ Զանոնք առած բերանին մէջ համբուրեց կըտղանքով` Զվարթ հեղուկին մնացորդն ըսպունգի պես ծըծելով: Լըռեց սրահը համուռ: Բոլոր դարձած Բակուրին Կը նայեին, որ կը լմեր դեռ նուռը մէջն ագուռին: Ամեն մարդ հոն թափվելիք արեան մը հոտը կը զգար… Նահապետն ա՛լ վեր ցատկեց տեղեն իբրև քանասար. Գնաց որ հարճն ազատե, ջախջախե գըլուխն Ասպետին` Որ կինն իր տան մէջ կը լլկեր` իբր իր ողկոյզն իր տաշտին: Այս որ տեսավ Տըդատես վարազացավ ու խոպաց. Հրեղեն սիւնի մ'էր նըման, դահլիճին մէջ` վերամբարձ. Կոպիճներուն մէջ աչքերն ըսկըսան ժիր թավալիլ Մերթ ծովուն խորն ընկլուզվող գունդերու պես հրատեսիլ: Ձախ թևով հարճը գըրկեց, հետո–«Հա՜, հա՜,– քըրքըջաց,– Էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է տըրւած»: Եվ միշտ ժայռի պես կանգուն, շընչելով բոց աչքերէն, Հուժկու ձեռքով սեղանին վրայյե խըլեց, իբրև զեն, Մեծաքանդակ ըսկուտեղ մ'ամբողջ պղնձով կուռ ձուլւած, Գազանացավ, փըփըրեցավ, շամբշոտացավ ու մըխաց. Եվ ուղղակի արձակեց զայն Բակուրի ճակատին… Վերնատան մէջ ահեղ ճիչ մ'արձակեց տան տիրուհին, Ճորտ ու սեպուհ բոլորն ալ դուրս պուղեցան զահանդած. Որոնց բազուկն էր միշտ վատ` երբ հոգին էր սըրարբած: Սակայն կարծես մըրգակալն այն վրիպեցավ հըրաշքով, Եվ Բակուրի լոկ մեկ ունկն արիւնառուշտ խլելով` Գընաց բաղխիլ դիմացի մարմար սիւնին մեծադղորդ Թոթափելով անկե վար կուճեր, կայծե լուսահորդ: Ոմանք սատար փութացին Նահապետին կարեվեր` Որուն խըլւած ականջեն, ճըմլւած քունքեն կը հոսէր Հոն գինիի սափորին մէջ արիւնն իր թըխագոյն, Այն ժամանակ Նազենիկ սարսափահար, յանկարծոյն, Փաթաթվելով Տըրդատի պարանոցին` ողոգեց. –«Այս հարկին տակ, ո՛վ ասպետ, ա՛լ բաժինս է գան ու ծեծ. Դուն որ գիտցար զիս վտանգել, ազատե արդ շուտափոյթ, Երբ ես հոժար խըմեցի ձեռքեդ գինին քու սիրոյդ` Հարկ է ասկե վերջ խըմեմ Բակուրի թոյնն ոխութէան. Դուն հոս արիւն թափեցիր, և պիտի ե՛ս քավեմ զայն: Զիս հեռացուր այս երկրեն, եթէ չէ գործ մ'արքենի Որ ասպետի մը վրիպած հարւածը կին մ'ընդունի»: Ու ավելի ցած ձայնով հարեց.–«Ես քեզ կը սպասեմ Արշալոյսին` որ մոտ է: Մեծ դրան քով արեգդէմ Կա թուզի ծառ մը` որուն սաղարթներուն ընդմէջե Պատուհանիս ճրագն առկայծ ճամբորդներն հար կը տեսնեն: Հոն կը սպասեմ ես քեզի վարդենիի մը նման, Որ կոկոններն իր բանա պիտի կուրծքիդ վրայ տիտան»: –«Ձիուս առջի խըրխինջին պատրաստ եղիր, Նազենի՛կ, Դեռ ճրագդ արփվոյն շառայլեն չընըվաղած` կը մեկնինք»: Ըսավ Տրդատ: Թուրը մերկ միշտ ափին մէջ շողարծարծ, Տալով կամա երևոյթը մեկնումի մը անդարձ, Գընաց թամբեց երիվարն ու խավարին մէջ, անտես, Անհետացավ քառատրոփ, փայլակնացայտ ամպի պես: Կոչնականներն ահաբեկ, կոչնականներն հիազարհուր, Գինո՜վ ու վա՜տ, մի առ մի պարպեցին սրահն ընդհանուր. Լոկ կոյր գուսան մ'երգին մէջ անվերադարձ տեսլացած` Դեռ լռութէան մէջ կը նվագեր սիւնի մը հաղթ կռթընած: Բ Ահա առտվան շողերէն հագեր է վարդ ու սուտակ Պատուհանին առջևի թըզենի ծառն ընդարձակ` Որուն ետև հարճն արթուն.– «Ինչո՞ւ չեկավ,– կը խորհի,– Արտոյտն ահա արձակեց կալին մէջ երգը բարի. Եվ պալատին պահապան շունն արթընցած ման կու գա Բակին մէջ` մերթ միզելով պատերն ի վեր շըրջակա: Ինչո՞ւ չեկավ, ո՛վ Երկինք»: Հորիզոնեն հեղակարծ Արփվոյն ճաճանչն անդրանիկ սլացավ ինկավ շողարծարծ Նազենիկի խուցին մէջ. դալկացավ լոյսը ճըրագին: Օ՜, ի՞նչ խրխինջ, ի՞նչ դոփիւն, ի՞նչ փոթորկում թանկագին… Կու գա իշխանն ազատել զինք Բակուրի նախանձեն: Պատուահանին ներքև՛ է Տրդատ ձիուն վրայ արդեն: Բերկրանքեն հա՛րճը խայտաց. զեղան աչքերը վըրդով Անպատմելի խընդությամբ, ինչպես երկինքն` արևով, Գիշերն ամբողջ ինք հոն էր, զով խավարին մէջ արթուն, Հանդերձներովը պարի, բամբիռներն ալ` մատերուն. Աստղերուն տակ աղոթող բագոսուհվո մ'էր նման` Վարդերը դեռ հանդէսին մազերուն մէջ ցիրուցան, Եվ լանջքը մերկ` որուն վրայ թափւած գինին խըրախին Տակավին միշտ կը սըփռեր իր զըվարթ բոյրը չորս դին: –«Ձեռքդ երկարե, 'սավ Տրդատ»:– «Դու գիրկդ բաց, կը ցատկեմ»: –«Գըլուխդ, ըզգո՜ւյշ, չըփշրես լանջապանիս զրահին դէմ»: Եվ Նազենիկ անհամբեր հեղեղին հետ վարսէրուն Ասպետին մռայլ ծոցին մէջ նետեց ինքզինքը սարսռուն, Եվ զայն հեղ մ'ալ ողողեց մազերովն իր դարալիր: Դափրեց նըժոյգն և ռունգերը փեռեկած լայնալիր` Հորիզոնին դարձուց գլուխն ու մըտրակի մ'հարւածով Թաղվեցավ իր արշաւին ամպրոպին մէջ փոշեծով: Փա՜ռք մեծազօր կենցաղին ասպետական դարերուն` Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորութիւնը արբուն, Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցկին, Զորութէան` Փըրփուրներու Դիցուհին Ըստինքներով ռոշնական: Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՛վ ասպետներ արդընկեց, Որոնց զրահով վերտըւած լանջքերուն տակ բաբախեց Սիրտ մը հավետ անձնըվեր` տըկարներուն, ընկճւածին, Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնոյն բիւր գանձին: Փա՜ռք ձեզի միշտ ձիամարտեր, մկունդխաղեր շանթասլաց` Որոնց օդին մէջ շաչուն տեգերն յանկարծ բըռընկած` Կայծակներու խաղն եկան երկրիս վրայ փոխադրել. Վիշապասպան սուսէրներ, ժանգոտելու անընդել, Կառարշաւներ փոշեմուղ, գուպարահաղթ ոգորներ Շառափնաթափ տեգ տեգի, կումբ կումբի դէմ ոսկեհեռ Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ որսէր թըրթռուն ձայնով շեփորին, Երբ լիճին քով վիրավոր կ'իյնա եղնիկն ողբագին, Եվ վարազներ արդնահար կը թավալին մարգին վրայ` Որոնց կողեն արիւնն հորդ կրակի պես կը մըխա: Փա՜ռք ձեզի միշտ ավարներ, հափափումներ կիներու` Որոնք տըվին իրենց տարփն ու համբոյրները աղու Առիւծներու քաջութէան, և ո՛չ ոսկի հորթէրուն Որոնց սիրտերն առավ լոկ սուրերու ծայրը փաղփուն: Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին, Ուր մարդիկ հզօր և անկեղծ էին նըման գինիին: Առաքինի քաջութէան տեղ նենգն այսօր կը տիրե. Փոխան տեգին հոլանի` պատեանի մէջ դաշոյնն է` Որ կը շողա մութի՛ն մէջ, կը ժանգոտի՛ արևին. Ոճիրներն արդ խավարի լռութէան մէջ կը դարբնվին Մըխոտ ճրագի լոյսին տակ ծըռած գունատ մարդերէն: Երբ արեգակը նընջե` մեղքերն հայնժամ կը գործեն: Չեն պաշտեր կնոջ մարմինին դաշըն ձևերն հըրահրուտ Լոգցըւած բիւր ջահերու շառայլներով հոսանուտ: Կինը մարդուն միացնողը Աստղիկի սիրահոդ Լուսեղ մատերը չե՛ն բնավ, այլ շանսըխուրը ցեխոտ: Գեղեցկութիւնը ծընունդն է Զորութէան հորձանքին` Ինչպես մարգրիտն օվկիանի անդունդներուն մոլեգին: Բայց այսօր չե՛ն քանդակեր սուսէրներով կորովի Գեղեցկութէան սուրբ բագինն` ուր իգութիւնը խընկվի: Բավական է լի գավաթ մը Միւնիխի գարեջուր, Որ աճուրդի հանւած սէրը գնեն մարդիկ քրեիքուր, Սեր վաճառվա՜ծ, ոչ նվիրւած` ինչպես պըսակ սարդենի Զոր հերոսին համար սուրն աստւածներէն կ'ընդունի: Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած, Ո՛վ ասպետներ հեթանոս, եթէ բաղխե ոտքն յանկարծ Ձեր բազուկի մեկ ոսկրին` որ հողին տակ ճերմկած է, Անոր հըսկա զանգւածեն կը սարսափի, կը կարծե Ձեզ առասպել դարերու առասպելյալ գազաններ, Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ: Գ –«Տե՛ս, Նազենիկ, ինչպես դաշտն ըսպառեց ձիս վըզանուտ Ա՜յնքան երագ` որ կարծես մոխիրի մէջ բոցանուտ Սըմբակներն իր խըրվեին: Ան հպարտ է, իմ Սիրուն, Երբ այդ մազերըդ խառնւած կը զգա իր հորդ բաշերուն»: –«Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մըտրակե՛ անդադրում` Մինչև որ սա անիծւած Սիւնաց սահմանը թողում: Սարսափն է դեռ սըրտիս մէջ, բայց մեն մի դռոյթը ձիուդ Հոգիիս մէջ կը սպաննե երկիւղի տրոփ մը անգութ: Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մտրակե՛, անդադրում»: Այսպես անոնք խոսելով` հըճըվանքով մ'անպատում Կ'արշաւերին դեպ Շիրակ: Տըրդատի լայն կուրծքին վրայ Կը հանգչեցներ` հարճն ամփոփ` գըլուխն իբրև լուսնկա. Մերթ ոտքերն իր կը զարներ ձիուն փորին տըղընդեր, Մերթ Տըրդատի անութին տակեն ետև կը նայեր, Հորիզոնին շըրջելով կապոյտ աչքերն` որոնց մէջ Բերկըրանքներ կը հիւսէրին շողերն առեչ առ առեչ Միշտ մեծցնելով հոյսը զվարթ` ծախւած ճամբուն մեծությամբ: Շանթ կը տեղար արեգակը երկընքեն վար անամպ Իր տոթին տակ խեղդելով կենդանութիւնը շուրջի. Կարծես հողին մէջ ղողւած ըլլար ամեն մեկ ճըճի. Միմիայն մերթ կը լսվեր բըզզոցը թավ զամբուռին, Որ ա՛լ հոգնած ընդերկար հալածելե կենդանին` Արշավանքին փոշվոյն մէջ կանհայտանար խորամուխ: Անոնք իրար փաթթըւած կ'ամբարտակեն սարին գլուխ: Խուլ դըրոդիւն մ'հեռվեն եղավ յանկարծ լըսելի, Կարծես գետնին ընդերքեն անցներ ամպրոպ մ'ահռելի: Տըրդատ շըրուշակը դարձուց, և երիվարը խոկուն Ծամծըմելե դադրեցավ պահ մը լըկամը փըրփրուն: Վարը, դէմի հովիտեն դեպի գագաթ ծառացան Ձիավորներ զինավառ մըրրկարշաւ ու դաժան: Ոմանք աղեղ ունեին և ոմանք լախտ ու տապար, Ոմանց տեգերն ուղղաձիգ արեգակին տակ փարփառ Հանկարծակի սարեն վեր փայլատակներ ճայթռեցին. Բակուր մէջտեղն էր անոնց աշտանակած ահեղ ձին. Կու գար լուծել իշխանեն վըրեժ, պատժել հարճն անխիղճ` Մորթէլով հոն` փոխանակ զայն փըրկելու աղծապիղծ, Կոչնականները բոլոր զինւած էին արդ իր հետ. Երեկ գինով հըղփացած, այսօր արեան հակամետ: Երբ Բագոսեն վերջ որրեց զանոնք Արեսն արդընկեց` Հանդիսատես վատութէան հուշն հոգինին զայրագնեց: Ըսկուտեղին արհավիրքը սիւներուն ընդմէջեն Հետո իրենց սըրտին մէջ վառեց վրեժի մը գեհեն: Տըրդատ երկար նայեցավ դեպի հրոսակն հալածիչ, Աչքերէն թոյն կ'հոսեին մոլուցքի զոյգ մը կարիճ. Գըրկին մէջ հարճը յանկարծ արձակեց ճիչ մը տրտում. –«Ո՛վ իմ ասպետս,– ողոգեց,– օ՜հ, մըտրակե՛ անդադրում. Գերին ըլլամ քու սուրիդ, անոնց գերին մ'ըներ զիս. Ահա տեգերն ուղղեր են միահամուռ կոկորդիս` Ուր համբոյրիդ տաքութիւնը դեռ, ավա՜ղ, չէ պաղեր»: Ըսավ: Թաղեց ասպետին ծոցին մէջ գլուխն ոսկեհեր: Հա՞րկ էր արդյոք ճակատիլ. ո՛չ. պիտի կռիվն ունենար Անհավասար հաղթանակ, թէև վըսէր մ'հավասար: Ու Տըրդատես թոթվեց սանձն երիվարին հողմասլաց, Երկրադըղորդ թընդաց դռոյթն, փոշին ելավ, և սուրաց, Ու ըսկըսավ հալածումն հըսկաներուն սանձարձակ: Ողոգեց հարճը նօրէն.–«Ո՛վ իմ ասպետըս վրիժակ, Ես կը տեսնեմ անութիդ տակեն զանոնք` որ կ'իջնեն Բըլուրն ի վար, աչքերնին մեյ մեկ անդունդ լուսեղեն. Հարիւր ձիեր կարկառեր են վիզերնին դեպի մեզ, Որոնց շունչերը կ'ելլեն պինչերնեն տաք մոխրի պես: Օ՜, մտրակե՛, մտրակե՛, երբ բըռնեն զիս` վագրի նման Պիտի կրծեն ոսկորներս, լակեն արիւնըս լըման»: –«Հեղեղին մէջ մազերուդ փակե աչքերդ, իմ Աղվոր, Եվ կուրծքիս վրայ քընացիր օրորումով այս հըզօր, Անոնք այստեղ չըհասած` մենք Շիրակ ենք գիրկ գըրկի»: Ու լայնալանջ երիվարը մըտրակեց ուժգնակի: Անցավ խորունկ փապերէն, հեղեղատեն մեծագոգ, Ընկըղմեցավ խորն հովտին, ճեղքեց ավազն հրաբորբոք. Եվ ուղղաբերձ, մեծաշունչ, համբարտակեց սարն հըսկա Թավալելով հետք ի վար ապառաժներ` որոնց վրայ Լուսնանըման կուռ պայտերն իրենց դըրոշմը դըրին. Ճապուռներուն մէջ որսն իր սեղմելով միշտ ավելի. Ժայռերն ի վար խոեացավ ջըրվեժին պես փըրփրալի` Հորձանքին մէջ տանելով լերան ծաղիկ մը կարմիր Իբրև դաշտին մեկ ընծան տըրւած վիհին լայնադիր: Ու մըտրակե՜ց, մըտրակե՜ց, երբոր յանկարծ լըսվեցան Իր ետևեն սուլումները նետերու դավաճան: –«Ասպե՜տ, ասպե՜տ, մահն հասավ մեր թիկունքեն, կը շչա: Օ՜, կը վախնա՜մ, կը վախնա՜մ. ուսիդ վրայյեն նետ մ'ահա Հըրախայթոց օձի պես շըշըչալով սըլացավ: Վայրկյա՜ն մըն ալ և անոնք կու գան կ'հասնին մեծարշաւ. Աղեղներէն լայնալիճ կարծես արիւն կը կաթի Եվ կը ներկե ձիերուն հորդ հորդ բաշերը կաթի: Ասպե՜տ, ասպե՜տ, մի մատներս զիս անոնց խեռ մոլուցքին, Ես քու գերին, ձիդ ըլլա թող գերին քու մըտրակին»: Այսպես ըսավ Նազենիկ. լալ ըսկըսավ դառնահեծ, Եվ Տըրդատի կուրծքին վրայ գըլուխը այնքա՛ն սաղմեց` Որ զրահին մէջեն իսկ կը լսէր տրոփը սըրտին: Գանգուրներն իր հողմածուփ ձիուն բաշին կը խառնվին. Ինք կը սարսռա վարմն ինկած աղավնիի մ'հանգունակ: Սարսափելի էր տարափը նետերուն մահարձակ` Որոնք ջուրի նըման օդն եռանդահորձ ճեղքելով Կ'երթային մահ երգել փախըստական զոյգին քով: Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահեր Եվ հեգնօրէն մըռընչեց.–«Հալածեցեք, դե՛հ, գայլե՜ր, Մինչև շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջ. Արձակեցե՜ք կըռնակիս ձեր ասեղները կընոջ»: Ըսավ. և նժոյգն այս անգամ խթէց այնքան ուժգնալի` Որ արշաւանքն եղավ շտապ մըտածումեն ավելի: Ահա ձո՛րն ինք կը սուզի, սարի՛ն միւսները կ'ելլեն. Կը փայլակե ինք սարին, անոնք ձորին խորերէն Կը փոթորկվին: Եվ նըման զոյգ մ'ամպրոպի մոլեկան Լեռնահարթին վրայ անգամ մ'այնքա՛ն իրար մոտեցան, Որ պիտի շանթը ճայթէր, պիտի պոռթկար նետն արիւն` Եթէ Տըրդատ ըզգեցած չըլլար քեմուխտ հաստատուն: Անոնց հանած փոշիներն իրար միացան` կազմելով Հըրատապ ամպ մը խարտյաշ` կարծես հըղի արիւնով: Այն ժամանակ պիտ' հազիվ արձակեր տեգն իր Բակուր` Որ ճեղքե թիկն ասպետին, և հարճին լանջը փըրփուր, Երբ վիհ մ'յանկարծ դժոխորկոր լերան գըլխուն փեռեկւած Արհավիրքով մ'ընկրկեց հալածողները սրընթաց: Ճողոպրեցավ Տըրդատես, և լեռն ի վար ուղղակի Դիմեց անտառ մը մըռայլ` որ սահմանն էր Շիրակի: Բակուրի խումը կեցավ հառաչակուլ, ոգեսպառ, Կատաղութէան խարոյկով ամբողջովին բոցավառ: Ա՛լ հուսահատ` աղեղները պըրկեցին տըղընդեր, Լարերն եղան լայնալիճ, անձրևեցին փըքիններ. Նետե դատարկ կապարճներն եկան լեցվիլ վրեժ ու ոխ: Հազիվ թէ ծոցն անտառին կ'ընդգոգեր զոյգը փախչող` Բակուր իր նետը վերջին, հերձակ մ'ամբողջ ժահրաշիթ, Արձակեց այնքա՜ն զօրեղ, թիրախին ա՜յնքան ճըշգրիտ, Որ օձի նման շչալով թունոտ լեզվովը սաղապ Տըրդատեսի անութին տակեն սողոսկ անցավ թափ, Ու մըխվեցավ վարձակին ծոծրակին մէջ լուսաբուխ Եվ հոն մընաց` հորդառատ մազերուն մէջ խորամուխ: Երեք անգամ սըրսըփաց զարնւած աղվոր աղավնին, Երեք անգամ չուզելով կարծես թողուլ իր հոգին: Այս բանը ո՛չ Տըրդատես նըկատեց, ո՛չ ալ Բակուր, Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներէն դարձած կոյր. Բնավ չըտեսան թէ ի՛նչպես կը փըշրվեր ու կ'իյնար Դաշնակութէան ու գեղի աստւածակերտը գոհար. Միայն նըժոյգը վրընջեց, ու երեք հեղ սարսըռաց Երբ սառեցավ փորին վրայ զարնըվող ոտքը յանկարծ: Դ Իջևան մ'է կառուցւած սահմանին վրայ Շիրակին, Գործ արքունի ճոխութէան, մեծազանգւած, ահագին: Լայն դըռներն իր կը բացվին ճամբուն վըրա հրատոչոր Դուրս շընչելով զովութիւն և աղբերուն հոտը չոր: Արևուն դէմ կիզանուտ ապաստան մ'է մըշտազով Ճամբորդներն հոն կը հասնին տոթէն թխացած ծոցերով Եվ հոնքերնին բեռնավոր փոշիներով տապախարշ. Հո՛ն կը հասնին սայլերն հոյլ գոմեշներե ծանրաքարշ, Եվ կաղացող ջորիներն ու կարավանն էշերու Քաղցրաողկոյզ խաղողին կողովներուն տակ հըլու: Հո՛ն կը հասնին շար ի շար ուղտերը հաղթ` բեռնավոր Տարաշխարհի զանազան համեմներով քաղցրածոր Եվ կը պառկին ծընկածալ, խըրոխտավիզ, կ'որոճան Անծանոթ խոտն հեռավոր երկիրներուն արփական: Թանձրակառոյց իջևանը բարիք մ'է երկնատու Երբ կը հըսկե ճամբուն վրայ` որուն ծայրերը երկու Հորիզոնին խորհուրդին մէջ տաղտկօրէն կ'անհետին, Երբ կը վառե անկենդան լըռութէան մէջ լեռնային Իր պանդուխտի օճախներն ամեն մարդու անխըտիր Եվ հոն ամռան ջերմութիւնը մարելու ի խընդիր Թանին ալիքը կը հոսի երակներու մէջ ծարավ: Բայց միշտ հասնիլն հոն, անկե մեկնելեն քաղցըր չէ բնավ: Ավասիկ այդ իջևանն է` ուր կու գա Տըրդատես Ապաստանիլ նետերուն և արևուն դէմ հրակեզ: Ծալքերուն մէջ թիկնոցին և կուրծքին վրայ զրահակուռ Պարուրւած է Նազենիկ մարմարի պես ջարդուփշուր. Այլևս, ո՛հ, չի հուզեր ոչ մեկ սարսուռ, ոչ մեկ վանկ Չըքնաղ մարմինն իր սառած լուսարձանի մ'հանգունակ: –«Արդյոք քնացա՞վ (կը խորհի` ասպետն հասած իջևան) Թէ սարսափեն մարեցավ, ճըրագի պես, կուրծքիս վրայն: Ի՜նչպես կըրնա սալանալ այդքան եռանդ մ'յանկարծոյն Եվ տարածվիլ սըրտիս վրայ շիրմաքարի մը հանգոյն»: Խորհելով այսպե՛ս Տըրդատ վար կը ցատկե նըժոյգեն Եվ կ'իջեցնե վարձակն ալ, բայց աչքերն իր կը տեսնեն Մազերուն մէջ Բակուրի նետն ըսպաննիչ, արիւնն հիր` Որ հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր: Կընոջ մարմինը անշունչ գիրկը կ'իյնա ցըրտագին. Կատաղութիւն ահավոր ասպետական խաբկանքին… Մազերն ամբողջ կը քըստմնին` երբ սիրտն անոր կը տեսնե Տիեզերքի մը սըրտին նըման` դադրած տրոփելե, Երբ կը խորհի թէ կինն այդ մեկ թարթափին մէջ աչքին Գեղեցկութէան հեթանոս ուներ գանձերը անգին, Թէ իր մարմինն է լոգցած երկնի շողովը անշեջ, Մեղր ուներ իր թուշին տակ, լոյս ուներ իր ծիծին մէջ, Եվ իր ձեռքին ու ոտքին մատերուն ծայրն էր խըտացած Տիեզերքն այս հարդագող Ճարտարութիւնն առեղծւած. Եվ խորհեցավ վերջապես` սրահին մէջ Բակուրին Աստւածացումն իր միսին, փոթորկումները պարին, Եվ առջի հեղ ըլլալով ապառաժ մարդն այդ լացա՜վ… –Ո՜վ պատրանքի արցունքներ հերոսներուն մեծ համբավ, Որոնք երբեմըն սըրտի խօրէն կ'հոսին տըխրամած Հին օրերու հաղթութէան պըսակներուն վրայ դեղնած: Ե Բարտի մը կար հինավուրց` զօր ձեռքերովն իր բարի Իջևանին քով տընկեր էր Դիցանոյշ մ'անտառի. Սակայն այդ օրն ոստ առ ոստ ան կը չորնար տրտմօրէն Տերևներն իր դալկահար հողին վրայ ողբալեն: Ո՛վ գիտե ո՛ր մըրրկածուփ գիշերվան մէջ Արամազդ Զարկեր պատռեր էր անոր սիրտն իր շանթով մեծասաստ. Եվ գըլուխն իր գեղուղեշ` որ կը հասներ արևին` Արդ սոսափներ չէր երգեր, կը նիզակվեր դեպ երկին: Հո՛ն, ահա այդ բարտիին շուրջը եկան հավաքվիլ Անտառաբնակ չորս քուրմեր կընգուղ ու ջանջիլ, Ու Տըրդատի հրամանով անոր բունին ճիշտ ներքև Միահամուռ փորեցին Նազենիկի փոսը սև. Ու երգեցին Աստղիկին: Տըրդատ սըրտեն շանթահար` Անոր դեռ թա՛րմ դիակն առած գրկին մէջ կու լար: Երբ զայն փոսին հանձնեցին` մազերուն մէջ շաղապատ Դեռ Բակուրի նետն ոսկի կը փայլակեր լուսացայտ: Իջևանի քով տնկւած վաղընջական այն բարտին Վերընձիւղում մ'ըստացավ` բուժելով վերքն իր սրտին` Երբոր Հարճին լոյս մարմնոյն ավիշներով կենսահորդ Թաթախվեցան հողին տակ արմատներն իր խորդուբորդ, Եվ ըսվեցավ թէ անոր տերևուտքին մէջ դողդոջ Չըքնաղ հոգին վարձակին բընակեցավ դար մ'ամբողջ, Լուսնկային ժըպտեցավ, ծոծրակին վերքը տվավ ցոյց, Հովերուն հետ պար եկավ, բամբիռներն իր հնչեցուց:
  3. ՏՐՏՈՒՆՋՔ Պետրոս Դուրեան Աստծոյ երկու ընկալումը Պ. Դուրեանի « Տրտունջք » բանաստեղծութեան մէջ 1. ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԵԱՆ Պետրոս Դուրեանի բանաստեղծական համակարգը, ինչպէս գիտենք, առընչւում է ռոմանտիզմի պոէտիկայի հետ՝ իր մէջ արտացոլելով նրա կարեւորագոյն սկզբունքները, որոնցից առաջինը եւ էականը հակադրութիւնների սիստեմն է՝ նրա կառուցւածքի բոլոր մակարդակներում՝ կոմպոզիցիայի, լեզւի, իմաստաբանութեան: Այդ սիստեմը գործում է նրա բոլոր բանաստեղծութիւններում (այստեղ չենք անդրադառնում նրա դրամաներին, որոնք, ինքնըստինքեան պարզ է, կառուցւած են դրամատիզմի վրայ, դրամատիզմ, որն իր ողջ ծաւալով աչքի է ընկնում նոյնիսկ նրա նամակներում), առանձնապէս նրա մի քանի ստեղծագործութիւնների մէջ, ուր հակադրութիւնների սիստեմը հասնում է իր գագաթնակէտին՝ «Տրտունջք», «Լճակ», «Զղջում», «Ինծի կըսեն»: Պ. Դուրեանի իւրաքանչիւր բանաստեղծութիւն դրամա է, շարժում, բախում, ալեկոծութիւն, բայց վերը նշւած ստեղծագործութիւններում (յատկապէս՝ առաջին երկուսում) դրամատիզմը մօտենում է ծայրայեղ սահմանին, որից այն կողմ կառուցւածքը ներքին լարւածութիւնից կարող է փլուզւել: «Լճակ»-ի իմաստաբանական վերլուծութեանն է նւիրւած իմ յօդւածը՝ հրատարակւած «արուն» ամսագրում («արուն», 2002, N2), իսկ «Տրտունջք»-ը դեռեւս տեքստային վերլուծութեան չի ենթարկւել, այն դուրս չի եկել պատմական պոէտիկայի սահմաններից ու փորձ չի արւել թափանցելու նրա տեքստային ներքին կառուցւածքի մէջ: Նոյնիսկ արտաքին հայեացքից պարզ երեւում է, որ բանաստեղծութեան կոմպոզիցիան բաղկացած է 3 մասից՝ իր ներքին անցումներով եւ երաժշտական-դրամատիկ զարգացմամբ: Առաջին մասը՝ 1-26 տողերը, երկրորդը՝ 27-46, երրորդը՝ 47-58: Բանաստեղծութեան ինֆորմացիան անցնում է ոչ միագիծ, այլ ներքին լաբիրինթոսային իրարամերժ ուղիներով: Սկսւելով առաջին տողից՝ այն զարգանում եւ վերակառուցւում է իւրաքանչիւր բառի եւ կառուցւածքային միաւորի հետ՝ մինչեւ վերջին տողը, ուր ինֆորմացիան յայտնւում է բոլորովին նոր դէմքով, անսպասելի շրջադարձով եւ իմաստաբանական նոր, հզօր շեշտով, որը վերափոխում է այն եւ դնում յարաբերութիւնների նոր հարթութեան վրայ: Բանաստեղծութեան ինֆորմացիան (տեքստի ամենախորքում գործող անդէմ եւ անձեւ իմաստային միջուկը, որը արտայայտման այլ միջոց չունի, բացի նրանից, որով արդէն արտայայտւել է, շարունակելու է իր կառուցման եւ վերակառուցման նոյն ընթացքը հոգեմտաւոր նոր միջավայրում) ընթերցողի ընկալման ոլորտում, առընչւելով նոր «տեքստ»-ի հետ (ընթերցողի ներքին աշխարհն իբրեւ վերածական եւ բարդ «տեքստ»): Փաստօրէն, ինֆորմացիայի կառուցումը երբեւէ չի սպառւում, այն կրկնւում է եւ վերակրկնւում իւրաքանչիւր նոր ընթերցման ժամանակ. հետեւաբար՝ մենք այստեղ գործ ունենք վերակառուցման անվերջ եւ անսպառ շղթայի հետ: Կոմպոզիցիան այստեղ, համեմատած Դուրեանի միւս բանաստեղծութիւնների հետ, աւելի բարդ է եւ բազմաշերտ. այն կառուցւած է սիմֆոնիզմի սկզբունքներով՝ իմաստային հակադիր գծեր եւ յարաբերութիւններ, պայքար, կոնտրաստներ, բազմաձայնութիւն եւ այլն: Ամենադրամատիկ մասը կարելի է ասել կոմպոզիցիայի առաջին մասն է (իմաստային եւ պատկերային հակադիր ուժերի ծայրայեղ լարում), երկրորդում կոմպոզիցիան անցնում է նոր հարթութիւն՝ հայեացք սեփական ճակատագրի նկատմամբ, այն ճանաչելու եւ ըմբռնելու յուսահատ փորձ, իսկ երրորդում այն վերածւում է էլեգիայի, իւրատեսակ աղօթքի եւ աւարտւում ռոմանտիկական հեգնանքով, որն արդիւնք է «Աստծու» եւ «Աշխարհի» անտինոմիայի: Բանաստեղծութեան մէջ երեք կենտրոնական կերպարները՝ Աստւած-աշխարհ-հոգի («ես»-ը) կազմում են կոմպոզիցիայի հիմքը եւ զարգացնում իմաստային երեք գլխաւոր գծերը, որոնք հիւսւում են միմեանց եւ ստեղծում բանաստեղծական տեքստի բարդ եւ բազմաձայն սիմֆոնիզմը: Բանաստեղծի ձայնը (կարելի է ասել՝ ստեղծագործութեան հոգին) հնչում է ինտոնացիոն տարբեր լարւածութեամբ, իջնում եւ բարձրանում՝ կախւած ինֆորմացիայի զարգացման ընթացքից, պերիպետիաներից, լեզւական անցումներից: Կոմպոզիցիայի առաջին մասում գլխաւոր գործող «անձը» Աստւած է, որից բխում է եւ որի շուրջ կատարւում է ողջ դրաման: «Աստւած»-ը եւ «արեւ»-ը գտնւում են իմաստային բարդ յարաբերութիւնների մէջ, որոնք ի յայտ են գալիս երկու մակարդակներում, առաջինում նրանք նոյնացւած են, երկրորդում՝ հակադրւած: Հրաժեշտի խօսքը յղւում է երկուսին՝ «Աստծուն» եւ «արեւին», տիեզերական երկու ուժեր կամ «կերպարներ», որոնց հետ կապւած է խօսող «ես»-ի ճակատագրական-կենսական հանգոյցը, նրա աղաղակը, որը կարող է խախտել կամքի եւ գիտակցութեան համար անմատչելի աշխարհակարգը, որի անտարբեր, «պտոյտ»-ի եւ անհասկանալի «դատավճռի», մարդկային որեւէ տեսակէտից չհիմնաւորւած «որոշման» մէջ կործանւում է կեանքը: Աստւած այստեղ աներեւոյթ արեւն է, արեւը՝ տեսանելի Աստւած, որոնք գտնւում են վերեւում, իսկ մարդը՝ ներքեւում: «Վերեւ»-ի եւ «ներքեւ»-ի հակադրութիւնը, որով բանաստեղծութեան մէջ մտնում է տարածութիւնը, որպէս ծաւալւող կոնֆլիկտի նիւթական-իրային պատկեր կամ ինֆորմացիայի շօշափելի մակարդակ անցնում է տեքստի ողջ տարածքով: Բանաստեղծի դիրքը «ներքեւ»-ից ուղղւած է դէպի «վերեւ»-ը, այդ դիրքը կամ նրա տեսակէտը կազմում են հիւսւածքի կենտրոնը, որտեղից դուրս են գալիս եւ որին յանգում են բոլոր յարաբերութիւնները: Շարժումը կատարւում է երկու ուղղութեամբ. վերեւից՝ ներքեւ, («Աստծու» կամքը, որն ինքն աներեւոյթ է, բայց երեւում է իր արձագանգի մէջ), եւ ներքեւից վերեւ (բանաստեղծի կամքը, որը գործում է արտաքին մակարդակում՝ որպէս խօսք, ձայն): Տարածային այս շարժումը տրւած է մի քանի մետաֆորներով. «... որք թռին այրել ճակատն երկնքին» («թռինը» նշանակում է շարժում ներքեւից՝ վերեւ), «Ելնել աստղերու սանդուղքն ահալի», որտեղ «սանդուղք»-ի ներքեւում վերեւում՝ աստղերը (ակնյայտ ալլիւզիա՝ աստւածաշնչային «սանդուղք»-ի նկատմամբ): Շարժման այս երկու գծերը բախւում են իրար, անցնում իրար միջով, ոչնչացնում մէկը միւսին: Վերեւից իջնող շարժումը կայծակի պէս «շանթերու արմատ...), շանթահարում» է ներքեւինին («Շանթահարէ զիս...»): Այսինքն՝ շանթահարւում են բանաստեղծի կամքը եւ հոգին: Աստղերը նոյնացնում են «հոգիներին» (աստղ մ’ալ ես կերթամ յաւելուլ երկնից») եւ, միւս կողմից, հոգիների «անէծքին», որոնք այրում են «ճակատն երկնքին»: Ստեղծւում է պարզ ասոցիացիա՝ «աստղեր-անէծք»-ի եւ կրակի միջեւ, բացւում է հետագայ տողերի մէջ («փրփրի ներսս դժոխքի մ՚հանգոյն...»), եւ անշուշտ, կապւած է «Լճակը» բանաստեղծութեան «հրդեհի» հետ («Հոն հրդեհ կայ, ոչ մատեան...»), ինչպէս նաեւ մի քանի բանաստեղծութիւնների նմանատիպ մետաֆորների հետ. օրինակ՝ «Ինծի կըսեն» բանաստեղծութեան մէջ՝ «Ինծի կըսենկրակոտ չես...»: Այդ «կրակը», որը ոչնչացնում է, կիզում, այրում ոչ միայն «ճակատն երկնքի», այլեւ իրեն՝ բանաստեղծին, կեանքի կրակը չէ, այն կրակը, որին երազում է նա - «Ո՛հ, կայծ տւէ՛ք ինձ, կայծ տւէք, ապրիմ»: Երկակի այս կրակը՝ ուղղւած երկնքին եւ հոգուն, հակադրւած է ինքն իրեն: Ըստ էութեան, «ներքեւ»-ի կրակը արձագանգն է «Շանթերի արմատից» իջնող կրակին՝ այսպէս ասած՝ բանաստեղծի ինքնապաշտպանական քայլը՝ ուղղւած «վերեւ»-ի կամքին, որի ներկայութիւնը կանխորոշում է «ներքեւ»-ի բացակայութիւնը: Աստծոյ «շանթ»-ը կարծես արտացոլւում է ներքեւի հայելու մէջ (բանաստեղծի հոգին) եւ վերադառնում ինքն իրեն՝ իբրեւ պատասխան շարժում. «Այժմէն թո՛ղ որ շանթ մ’ըլլամ դալկահար...»: «Շանթ» եւ «դալկահար»-ի իմաստային հակադրութիւնն այնքան մեծ է, որքան մեծ է հակադրութիւնը «Աստծոյ» եւ մարդու միջեւ: Թէեւ այս իրարամերժ բառերի միջեւ չկայ ընդհանուր եզր, բայց նրանք դրւած են իրար կողքի եւ փոխադարձաբար ազդում են մէկը միւսի վրայ, ինչպէս այդ բառերը կրողները, որոնց վերագրւած են դրանք: Հակադրութեան նոյն անանցելի վիհն է դրւած «Աստծոյ» բնորոշման մէջ. «Աստւած ոխերիմ»: Հակադրութիւնների այս շարքը, անմիջապէս առընչւում է իմաստային աներեւոյթ կենտրոնի հետ, բխում է նրանից եւ արտայայտում նրա ներքին դրամատիզմը: Այսպէս ասած՝ այդ «կենտրոն»-ը ինքը չի երեւում, բայց երեւում է նրա գործողութիւնը եւ յայտնի է դառնում նրա յատկանիշերի համակարգը: Հրաժեշտի խօսքի մէջ «Աստծու» եւ «արեւ»-ի նոյնացման շնորհիւ՝ այս երկու պատկերներն անցնում են մէկը միւսի մէջ (Աստւած հոգեւոր արեւն է, արեւը՝ երեւացող Աստւած), բայց տեքստի հետագայ ծաւալման մէջ «արեւ»-ը բացակայում է, մնում է բնութիւնը՝ առանց արեւի («արունն ոչ մէկ վարդ ճակտիս դալկահար՝ //Ոչ երկնի շողերն ժպիտ մ’ինձ չեն տար// իշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր, //Լուսինն յար կուլայ, խուզարկէ վհեր»): «իշերը» ցերեկւայ մահն է («իշերն միշտ դագաղս...»), Լուսինը՝ մեռած «արեւը» (Լուսինն յար կուլայ, խուզարկէ վհեր»): Բնութեան կեանքը «կլանւում է» Աստծու կողմից եւ հակադրութիւն է առաջանում նրանց միջեւ, որը բանաստեղծի ընկալման մէջ Աստծոյ եւ բնութեան արդիւնքն է հոգեբանական ներքին տրոհման, մահւան անմիջական գիտակցութեան, ուր ծանօթ պատկերներն ու հասկացողութիւնները փոխում են իրենց տեղերը, մտնում «դիմակային» աշխարհի մէջ: Աստւած գործում է տեսանելի սահմանից այն կողմ, եւ այն, ինչ կատարւում է մարդու հոգու մէջ եւ արտաքին աշխարհում, կապւած է օտար ու անհաղորդ ուժերի հետ, որոնք բարձրագոյն ոլորտից իշխում են մարդու վրայ եւ սպառնում նրան՝ իբրեւ գոյութիւն: ՏՐՏՈՒՆՋՔ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ Է՜հ, մնաք բարով, Աստւած եւ արեւ, Որ կը պլպլաք իմ հոգւոյս վերեւ... Աստղ մ’ալ ես կե՛րթամ յաւելուլ երկնից, Աստղերն ի՞նչ են որ, եթէ ո՛չ անբիծ Եւ թշւառ հոգւոց անէծք ողբագին, Որք թռին այրել ճակատն երկնքին. Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՜ւ արմատ՝ Յաւելուն զէնքերն ու զարդերն հրատ...: Այլ, ո՜հ, ի՞նչ կըսեմ... շանթահարէ զի՛ս, Աստւա՜ծ, խոկն հսկայ, փշրէ հիւլէիս, Որ ժպրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի, Ելնել աստղերու սանդուղքն ահալի...: Ողջո՜յն քեզ, Աստւած, դողդոջ էակին, Շողին, փթիթին, ալւոյն ու վանկին, Դու որ ճակտիս վարդն եւ բոցն աչերուս Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգւոյս, Ամպ տւիր աչացս, հեւք տւիր սրտիս, Ըսիր մահւան դուռն ինձ պիտի ժպտիս, Անշուշտ, ինձ կեանք մը պահած ես ետքի, Կեանք մ’անհուն շողի, բոյրի, աղօթքի. Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ Հոս մառախուղի մէջ համր անշշունջ, Այժմէն թո՛ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար, Պլլւիմ անւանդ մռնչեմ անդադար, Թող անէծք մ՚ըլլամ քու կողդ խրիմ, Թող յորջորջեմ քեզ «Աստւած ոխերիմ, Ո՜հ, կը դողդոջեմ, տժգոյն եմ, տժգո՜յն, Փրփրի ներսս դժոխքի մ՚հանգոյն...: Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մէջ սեւ, Թափելու մօտ չոր աշնան մէկ տերեւ...: Ո՜հ, կայծ տւէ՛ք ինձ, կայծ տւէ՛ք, ապրի՜մ... Ի՜նչ, երազէ վերջ գրկել ցուրտ շիրի՜մ... Այս ճակատագիրն ի՜նչ սեւ է, Աստւա՛ծ, Արդեօք դամբանի մրուրո՞վ է գծւած...: Ո՜հ, տւէ՛ք հոգւոյս կրակի մի կաթիլ, Սիրել կուզեմ դեռ ւ’ապրիլ ու ապրիլ. Երկնքի աստղե՛ր, հոգւոյս մէջ ընկէ՛ք, Կայծ տւէ՛ք, կեա՛նք ձեր սիրահարին հէք: արունն ո՛չ մէկ վարդ ճակտիս դալկահար՝ Ո՛չ երկնի շողերն ժպիտ մ’ինձ չե՛ն տար: իշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր, Լուսինն յար կուլայ, խուզարկէ վհեր: Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին, Անոր համար Նա դրաւ այդ լուսին. Եւ մահամերձն ալ կուզէ երկու բան, Նախ՝ կեա՜նքը, վերջը՝ լացող մ՚իր վրան: Իզո՜ւր գրեցին աստղերն ինծի «սէ՜ր», Եւ իզո՜ւր ուսոյց բուլբուլն ինձ «սիրել», Իզո՜ւր սիւքեր «սէ՜ր» ինձ ներշնչեցին, Եւ զիս նորատի ցուցուց ջինջ ալին, Իզո՜ւր թաւուտքներ լռեցին իմ շուրջ, աղտնապահ տերեւք չառին երբե՜ք շունչ, Որ չխռովին երազքս վսեմ, Թոյլ տւին, որ միշտ զնէ երազեմ, Եւ իզո՛ւր ծաղկունք, փթիթնե՜ր գարնան, Միշտ խնկարկեցին խոկմանցս խորան... Ո՜հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են... Աստուծոյ ծաղրն է աշխարհ ալ արդէն...: «Աստծու» երկփեղկւած ընկալումը անցնում է տեսքստի սկզբից մինչեւ վերջ՝ առաջացնելով իմաստաբանական բարդ զիգզագ՝ այստեղից հետեւող բոլոր անցումներով: Արտաքին պլանում, երբ հայեացքն ուղղւած է դէպի դուրս, նրանք նոյնն են, ներքին պլանում (երբ հայեացքն ուղղւած է դէպի ներս) նրանք հակադրւած են: Վերեւի եւ ներքեւի հակադրութիւնը վերածւում է դրսի եւ ներսի հակադրութեան. (վերեւը=դուրսը, եւ ներքեւը=ներսը), որը եւ ընկած է տեքստի պարատիգմայի հիմքում: Այսպէս՝ 9-րդ տողում՝ «...շանթահարէ զիս» արտայայտութիւնը, որը շարժումն է վերեւից ներքեւ, 23-րդ տողում առաջացնում է հակառակ շարժում՝ ներքեւից վերեւ (թող որ շանթ մ’ըլլամ դալկահար), որի մասին արդէն ասւած է 11-րդ տողում՝ «սուզիլ խորն երկնի». սուզիլը ենթադրում է իջնելու գործողութիւն (իջնել ջրի տակ). բայց այստեղ գործողութիւնը տրւած է հակառակ իմաստով՝ սուզւել երկնքի մէջ, որն աւելի ուժեղանում է յաջորդ տողի մէջ («Ելնել աստղերի սանդուղքն ահալի») սուզւելը եւ ելնելը ցոյց են տալիս հակադիր գործողութիւններ. «խորը»՝ ներքեւ«սանդուղք»-ը վերեւ, որով «երկինք»-ը դառնում է ներքեւ, «աստղեր»-ը՝ վերեւ: Բառ-իմաստային հակադրութիւնների այս բարդ կարուսելը կապւած է այն բանի հետ, որը նրա մէջ առաջացնում է տագնապի, յուսահատութեան-վախի եւ ընդվզման իրարամերժ զգացողութիւններ: Այստեղից հասկանալի է դառնում «ա՛յն Աստծուն» արտայայտութեան «այն» ցուցադերանւան իմաստը, (ա՛յն եւ ոչ թէ՝ ա՛յս), որը, փաստօրէն, ժխտում է Աստծու նախնական (ա՛յս) ընկալումը եւ արտաքին գիտակցութեան մէջ նրա պատկերացման հնարաւորութիւնը: Աստծու դէմ մէն-մենակ կանգնելը յեղաշրջում է կամքի եւ գիտակցութեան բոլոր ձեւերը, ստեղծում սահմանային վիճակ, որի առջեւ անհատը պէտք է ինքնուրոյն որոշում կայացնի՝ լուծելու իր կեցութեան եւ ընտրութեան խնդիրները: Այս հոգեկան ցնցման մէջ Աստւած ընկալւում է ուրախ պատժող՝ շանթերով, զէնքերով եւ «զարդերով հրատ» (7-8 տողերը): Այլ, ո՜հ, ի՞նչ կըսեմ... շանթահարէ զի՛ս, Աստւած, խոկն հսկայ փշրէ հիւլէիս, Որ Ժպրհի ձգտիլ, սուզել խորն երկնի, Ելնել աստղերու սանդուղքն ահալի... Աստւած այստեղ ընկալւում է որպէս հայր, որպէս Հայր-Աստւած, նա կարող է պատժել «մեղաւոր» որդուն, որը Հօր կամքի փոխարէն դրել է իր կամքը՝ հիւլէի «հսկայ խոկը», նրա («ժպըրհի») ձգտումը դէպի երկինք, աստղերի սանդուղքը (իր բոլոր հակադարձ ձեւերով, որի մասին արդէն ասւած է): Հայրը պատժում է՝ փշրելով այն ամէնը, ինչը խանգարում է նրանց մերձեցմանը՝ «խոկն հսկայ» (բառային հակադրութիւնը՝ «հսկայ» - «հիւլէ»), երկնի խորքը սուզւելը, աստղային «սանդուխք»-ով բարձրանալը: Նա պատրաստ է հրաժարւել սեփական կամքի դրսեւորումներից՝ այն յանձնելով իր Հայր-Աստծուն: Ողջոյն քեզ, Աստւած դողդոջ էակին, Շողին, փթիթին, ալւոյն ու վանկին... Ողջունելով Աստծուն՝ նա ցանկանում է անցնել իրենց միջեւ բացւած վիհը՝ Նրան ընդունելով որպէս Հայր, որպէս կեանքի պահապան: Բառային շարքը՝ սկսած «դողդոջ էակից», ցոյց է տալիս կեանքի բոլոր շերտերն ու ձեւերը՝ շողին (դողդոջ էակ), լոյսին, խոտին, ծաղկին, վանկին (խօսքը): Լինելով կեանքի Աստւած՝ Նա «խլում» է կեանքի նշանները: Իմաստային այս հակասութիւնը կարող է յաղթահարւել այն համոզմունքով, որ այդ ամէնը կանխորոշւած է. աստւածային խորհրդաւոր գաղտնիք է՝ սրբագործւած նրա խօսքով. Դու, որ ճակտիս վարդն եւ բոցն աչերուս Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգւոյս, Ամպ տւիր աչացս, հեւք տւիր սրտիս, Ըսիր՝ մահւան դուռն ինձ պիտի ժպտիս... Կարող ենք ասել, որ վերջին տողը հէնց այն կոդն է, որով կարելի է մուտք գործել բանաստեղծութեան բարդ եւ դրամատիկ կառուցւածքի մէջ: «Ըսիր»-ը վերակոդաւորում է այն ամէնը, ինչ ասւած է մինչեւ այն, եւ բանաստեղծութեան տեսքտը ձեռք է բերում համատեքստային նոր նշանակութիւն: Ըստ էութեան, Աստւած վերցնում է բանաստեղծի կեանքը, նրան «առաջարկելով» կեանքի աւելի բարձր ձեւ՝ «Կեանք մ՛անհուն շողի, բոյրի աղօթքի»: Խօսքն այստեղ, հաւանաբար, ինչ-որ «ուխտի» մասին է, որը կապւել է երկուսի միջեւ (ինֆորմացիայի անմաչտելի խորքում գտնւող, արտաքին գիտակցութեան համար անըմբռնելի իմաստային միջուկ, որից դուրս են գալիս իմաստային բարդ գծեր ու ուղղութիւններ): Այն կեանքը, որ խոստացել է Աստւած (19-20 տողերում) անմահութիւնն է, իսկ այն կարելի է ձեռք բերել՝ հրաժարւելով այս կեանքից (բանաստեղծի գտնւելու վայրը, ինչպէս արդէն ասել ենք, ներքեւում է «հոս մառախուղի մէջ համր անշշունջ»), իսկ նրանց միջեւ ձգւած է մահւան գիծը, որն անցնելով միայն հնարաւոր է հասնել խոստացւած կեանքին: Այդ նոր կեանքը պատրաստ տրւած չէ, այն «կազմւում» է, այսինքն՝ ստեղծւում, բացառիկ ուժեղ արտայայտութիւն՝ իր իմաստային բարդ խորութիւններով, որը բանաստեղծի հանճարի արդիւնքն է: Կեանքը «կազմւում» է՝ նկատի առնելով տեղը, ժամանակը, նպատակը, այն միշտ յստակ է, նպատակադրւած, թիկունքում մարդն է, որի համար «կազմւում» է կեանքը՝ անձեւը, անմարմինը, իրականացւում է մտայղացումը: Աստւած «պահեստ» չունի, որպէսզի այնտեղից դուրս բերի կեանքի այս կամ այն ձեւը, նա միշտ ստեղծագործական վիճակի մէջ է: Նա պէտք է կազմի այդ կեանքը, քանի որ խոստացել է, նա պէտք է պահի իր ուխտը, որի համար երկու կողմերն էլ պատասխանատու են: Մահւան դռան մօտ նրան ժպտացող Աստւած պարտաւոր է նրա առջեւ բացել իր խոստացած կեանքի դուռը՝ պայմանով, որ միւս կողմը նոյնպէս պահի ուխտի պայմանները: Պատիժը գալիս է այն դէպքում, երբ կողմերից մէկը խախտում է այն: Այն կարծիքը, որ բանաստեղծն այստեղ նկատի ունի հեթանոսասկան շանթարձակ աստծուն՝ Զեւսին, ըստ էութեան, սխալ է եւ չհիմնաւորւած: Այն, ինչը վերագրւած է Աստծուն, որեւէ կապ չի կարող ունենալ հեթանոս աստւածի հետ եւ ոչ մի տեսակէտից բնորոշ չէ նրան: 18-րդ տողում ակնարկն Աստծու խօսքի մասին («ը՚սիր») չհաշւած նրան վերագրւած միւս յատկանիշերը, ամբողջովին վերակոդաւորում է տեքստի կոնտեքստային համակարգը՝ այն կապելով Աստւածաշնչի Հին Կտակարանի աստւածութեան հետ: Ուխտը, որը կապւում է Աստծու եւ նրա մարգարէների (յստակ՝ Մովսէսի) հետ, պարտադրում է կողմերին խստօրէն պահպանել այն, հակառակ դէպքում՝ անմիջապէս հետեւում է պատիժը: Յիշենք Եհովայի եւ անապատում թափառող հրեաների յարաբերութիւնը, երբ ուխտից իւրաքանչիւր շեղում արժանանում է Աստծու զայրոյթին եւ պատժին: Բանաստեղծութեան տւեալ հատւածի մանրակրկիտ ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ այնտեղ տրւած է հին արխետիպային պատժող աստւածութեան քողարկւած սիմւոլի բացայայտումը, որն ի յայտ է գալիս հոգեկան ծայրայեղ ցնցման մէջ, երբ փլւում են կենսական բոլոր սիւներն ու կառուցւածքները՝ մերկացնելով նրա ենթագիտակցական (կամ աւելի ճիշտ՝ անգիտակցական) մակարդակը եւ բացայայտում նրա կորած յիշողութեան հետքերը: Օրէնքի խախտումը (Ուխտի իրաւական հիմքը) ուղեկցւում է պատժով, իսկ առանց պատժի, ինչպէս յայտնի է, օրէնք չկայ, օրէնքը գոյութիւն ունի՝ կապւած Պատժի հետ (որտեղ չկայ Պատիժ՝ չկայ Օրէնք, եւ հակառակը՝ որտեղ չկայ Օրէնք՝ չկայ Պատիժ): Աստծոյ եւ բանաստեղծի ներքին դրամատիկ յարաբերութեան մէջ երեւում է, որ կատարւել է Օրէնքի կամ Ուխտի ոտնահարում, որ կարող էր տեղի ունենալ երկուսից մէկի կողմից, այսինքն՝ հաւանական է, որ Ուխտի խախտման երկու տարբերակներ լինեն, որոնք դրւած են տեքստի ներքին ինֆորմացիոն զարգացման հիմքում: Առաջինը. բանաստեղծը (կամ բանաստեղծութեան խօսող ես-ը) իր վրայ է վերցնում խախտման պատճառը, հետեւաբար՝ նա ինքն է ձգտում պատժի.- «Այլ, ոհ, ի՜նչ կ՛ըսեմ... շանթահարէ զի՛ս...»): 9- 12- րդ տողերում տրւում են այդ խախտման օրինակները, որոնք ըստ էութեան, մօտենում են մէկ հիմքին՝ բանաստեղծի Կամքին, որը հակադրւել է աստւածայինին՝ ձգտելով ներթափանցել Ոգու կատարւածի հիմքերը («որ ժպրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի...») եւ դրանով խախտել օրէնքը: «Արարք»-ի գիտակցութիւնն առաջացնում է պատժի գաղափարը. ինտոնացիոն մի քանի նրբերանգներ ցոյց են տալիս, որ բանաստեղծի խօսքում կան լուռ եւ չասւած շերտեր, այսպէս՝ «Է՜հ, մնաք բարով» արտայայտութեան մէջ «Է՜հ»-ը նշանակում է դրան նախորդող ինչ-որ բան, որի մասին հեղինակը լռում է, իսկ «Այլ, ո՜հ, ի՜նչ կըսեմ...» արտայայտութեան մէջ ակնարկւում է հէնց այն, ինչի մասին նա լռում է՝ սեփական քայլի խոստովանութիւնը, որը նրա գիտակցութեան մէջ կապւում է պատժի հետ: «Շանթահարէ զ՚իս...» արտայայտութեամբ «դողդոջ էակ»-ի կամքը ձգտում է իրեն նոյնացնել աստւածային կամքի հետ. ձգտելով «պատժին»՝ նա ձգտում է ազատւել նրանից. դա իր կամքով է, հետեւաբար՝ դա պատիժ չէ (Ֆ. Դոստոյեւսկու «Ոճիր եւ պատիժ» վէպի գլխաւոր գաղափարներից մէկը, ուր գլխաւոր հերոսը ինքը ձգտելով պատժին՝ աշխատում է յաղթահարել այն՝ որպէս իր կամքի արտայայտութիւնը): «Ողջոյն քեզ, Աստւած...»,- նշանակում է՝ նա արդէն անցել է դրա միջով եւ պատրաստ է՝ ընդունել նրան («Աստւած դողդոջ էակին»): Երկրորդը՝ Աստւած ինքը կորաղ է խախտել Ուխտը. նա խոստանում է մի նոր կեանք, որը հակադիր վիճակն է բանաստեղծի ապրած կեանքի: Նրանց միջեւ «մահւան դուռն» է, որի երկու հակադիր կողմերում կեանքի երկու ձեւերն են՝ երկրային եւ ոչ-երկրային (երկրորդի մասին անմիջականօրէն չի ասւում, բայց ենթատեքստում զգացւում է ակնարկը: Վերցնելով առաջինը՝ Աստւած խոստանում է, երկրորդը որպէս գոյութեան աւելի բարձր ձեւ («Կեանք մ՚անհուն շողի, բոյրի, աղօթքի»): Անցումը կեանքի ցածր ձեւից աւելի բարձր ձեւի (ըստ էութեան՝ անմահութեան), որը երաշխաւորում է Աստծու «ժպիտ»-ը, չի կարող ողբերգութեան պատճառ դառնալ, հետեւաբար՝ մահը պէտք է այստեղ ընկալւի ոչ թէ ողբերգութիւն, այլ ընդհակառակը՝ փրկութեան դուռ, ուր նա հանդիպում է «Աստծու ժպիտ»-ին (փրկութեանը): Խօսքն այստեղ կառուցւած է ապառնի ժամանակով՝ «պիտի», այսինքն՝ այն, ինչ կատարւում է, տեղի է ունենում գիտակցութեան մէջ, որը հետեւում է ոչ թէ այժմին, այլ յետոյին, այսպէս ասած՝ խոստացւածին (ալիւզիա՝ Աւետեաց երկրի նկատմամբ, որն Աստւած խոստանում է իր ժողովրդին): Յետոյի մէջ նրա գիտակցութիւնը փնտրում է Աստծու ծրագիրը, կեանքի խոստացած ձեւը, որի համար նա վճարում է իր կամքով կամ կեանքով: Ողբերգական գիտակցութիւնն այն մտքի, որ Աստւած կարող է խոստանալ, բայց չկատարել, մթագնում է գիտակցութեան մէջ Աստծու պատկերացումը: Ճակատագրական նոյն հարցը յայտնւում է Պ. Դուրեանի մի այլ բանաստեղծութեան մէջ, «Հծծիւնք»՝ նւիրւած իր վաղամեռիկ ընկերոջը. «Ա՜հ, ուզածներս, Վա՛րդան, կան հոդ...»: իտակցութեան այն սահմանային իրադրութեան մէջ Ուխտը խախտւում է, Աստւած պատկերացւում է ոչ որպէս Հայր, նա վերցնում է կեանքը, խոստանում, բայց չի կատարում, հետեւաբար՝ Օրէնքի խախտման պատիժը կրում է ինքը՝ Աստւած. շանթը, որ իջնում էր վերեւից վերեւ՝ պատժելով Ուխտը խախտողին (բանաստեղծի ես-ը), յետ է ուղարկում դէպի Աստւած՝ ներքեւից վերեւ, այսինքն՝ կատարւում է հակառակ գործողութիւն, այն, ինչը հետեւում է Օրէնքից: 24-րդ տողում՝ «Պլլւիմ անւանդ...» անունը, որպէս էութեան անմիջական կրող, իր վրայ է ընդունում հարւածը, ուր շեշտւում է անւան խորհրդաւոր, մետաֆիզիկական նշանակութիւնը՝ որպէս էութեան խորհրդանիշ, 25-րդ տողում՝ ակնյայտ ալիւզիա Նոր կտրակարանից՝ խաչի վրայ Աստծու կողի խոցումը տէգով, 26-րդում՝ «Թող յորջորջեմ քեզ «Աստւած ոխերիմ», ուր պատիժը հասնում է ամենաբարձր կէտին՝ խօսքին, այսինքն՝ ամէն ինչի սկզբին («Բանն էր սկիզբն...»), յեղաշրջելով Նրա անունը, այսինքն՝ էութիւնը (բառն այստեղ նոյն ինքը անունն է) եւ բացայայտելով նրա հակառակ կողմը՝ այն, ինչը պատճառն է ուխտի խախտման եւ «ես»-ի կործանման («իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ...»): Պատժի երկու կողմերը վերեւից եւ ներքեւից հաւասարակշռում են մէկը միւսին, եւ կատարսիսը հասնում է իր սահմանագծին: Կատարսիսի այսպիսի ցնցող պատկերում հազւադէպ է հանդիպում համաշխարհային պոէզիայի մէջ: Այն տեղի է ունենում գիտակցութեան մէջ, դա ցոյց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ թէ կլասիցիստական անանձնաւորւած եւ պլաստիկ, այլ ռոմանտիկական անանձնաւորւած եւ դրամատիկ պոէզիայի հետ, ուր բոլոր բառերը գտնւում են իմաստային հակադիր յարաբերութիւնների մէջ: իտակ-ցութեան այսպիսի իրադրութիւնը հնարաւոր է դարձնում Աստծու ընկալումն, որպէս խոստացող եւ չկատարող, ինչպէս նաեւ՝ Ուխտի խախտումը երկու կողմերից էլ, հետեւաբար՝ այստեղ գործում է Օրէնքը եւ ոչ թէ բանաստեղծի աստւածամարտութիւնը, ինչպէս յաճախ պատկերացւել է գրականութեան մէջ: Աստւած, որ գործում է օրէնքով եւ դրանից հետեւող պատժով, ըստ էութեան, Հին կտակարանի Աստւածն է, որը ինչպէս գիտենք պատժում է Օրէնքի իւրաքանչիւր խախտում (Աստւածաշնչում այնքան շատ են օրինակները, որ դրանց յղումը իմաստ չունի, բայց, միաժամանակ, թոյլ տալիս նաեւ հակառակ գործողութիւնը, քանի որ դա բխում է Օրէնքի ներքին տրամաբանութիւնից: Դա կառուցւածքի (ստրուկտուրա) երկու հակադրակէտերի յարաբերութիւնների բնոյթն է, նրանց փոխազդեցութիւնների յատկանիշը, առանց որի կառուցւածքը չի կարող գոյատեւել: Միւս կողմից՝ եթէ դիմենք Մ. Բախտինին, ապա կը տեսնենք, որ դիալոգի (երկխօսութեան) նրա տեսութիւնը գործում է նաեւ այստեղ: Երկխօսութիւնը կարող է լինել միայն հաւասար ենթակայականների միջեւ, երկխօսութիւնում նրանք հաւասարւում են իրար՝ որպէս ինֆորմացիան կրող հաւասար կողմեր: «Ը՛սիր»-ը ցոյց է տալիս ժամանակի տւեալ պահին նախորդող երկխօսութեան հնարաւորութիւն՝ Աստծու եւ բանաստեղծի միջեւ, հետեւաբար՝ Օրէնքը տարածւում է նրանց վրայ հաւասարապէս: Հին կտակարանի պատժող Աստւած, որը գտնւում է վերեւում, եւ բանաստեղծը, որը գտնւում է ներքեւում (երկինքը ու երկիրը), բանաստեղծական տեքստի մէջ հանդէս են գալիս որպէս հաւասար կողմեր, թէեւ նրանց միջեւ, պարզ է, հաւասարութիւն լինել չի կարող: Երկխօսութեան ընդհատումով կոմպոզիցիայի զարգացման մէջ ընդհատւում է նաեւ հաւասարութիւնը, հետեւաբար՝ փոխւում է բանաստեղծական խօսքի ինտոնացիան, եւ այն անցնում է ոճական մի այլ հարթութիւն, ուր բանաստեղծն է՝ միայնակ կանգնած ճակատագրի եւ աշխարհի դէմ՝ փնտրելով այն ուժը, որ կարող է յոյս տալ իրեն եւ փրկել կործանումից: 2. Կոմպոզիցիայի երկրորդ մասում բանաստեղծութեան լեզւի ինտոնիացիան ընդունում է աւելի մեղմ լիրիկական, իջեցւած, մելամաղձոտ բնոյթ, քանի որ, ինչպէս երեւում է, առաջին մասում իշխող սուր կոնֆլիկտը կեանքի երկու ձեւերի միջեւ, Աստծու եւ բանաստեղծի ծայրայեղութեան հասած մերկ օպոզիցիան արդէն սպառել է, որի հետ փոխւում է տեքստի բառային-լեզւական ողջ ֆակտուրան՝ ընդունելով աւելի ինտիմ, անձնական երանգներ: Նախ՝ դա արտայայտւում է բառային մակարդակում. առաջին մասում տրւած ուժեղ բառերի փոխարէն՝ յայտնւում են թոյլ, անկամային բառեր, դառնում ֆոն, ուր գծագրւում է բնութեան պատկերը՝ առանց Աստծու, այսինքն՝ առանց կեանքի: «Արեւ»-ը անհետանում է նրա հետ՝ իմաստային նոյնութիւն կազմած «Աստծու» հետ եւ անջատւում է նրանից՝ որպէս բնութեան կենտրոնական մասը, որն օտարացել է Աստծուց եւ կորցրել իր կենսական հնարաւորութիւնները, նրա փոխարէն՝ տեսքտում յայտնւում է «լուսին»-ը, ըստ էութեան նոյն ինքը՝ մեռած արեւը, որը յայտնւել է գիշերւայ մէջ՝ որպէս արտասւող լուսին: Ցերեկը դարձել է գիշեր, որպէս մահւան մետաֆորային նշան («իշերն միշտ դագաղս»), իսկ աստղերը, որոնք այրում էին «ճակատն երկնքին», դարձել են «գիշերւայ ջահեր»: Ինտոնացիայի մեղմացումը եւ ոճի իջեցումը կապւած է երկխօսութեան ընդհատմանը, հետեւաբար՝ հաւասարութեան անհետացման եւ Աստծու, որպէս անձի բացակայութեան հետ, որի մասին խօսւում է ոչ թէ երկրորդ, այլ երրորդ դէմքով, թէեւ 33-րդ տողում ասւում է. «Այս ճակատագիրն ինչ սեւ է, Աստւած», բայց դա հռետորական արժէք ունի եւ կապ չունի անձնաւորութեան հետ: Այդ բացակայութեան հետ է կապւած արեւի փոխարինումը լուսինով, բնութեան կենսական ուժերի կորուստը, բնապատկերի ընդհանուր մելամաղձոտ նկարագիրը: Աստծու մեծութիւնը, նրա հզօրութիւնը լքում է աշխարհը, որտեղից անհետանում է լոյսը, ջերմութիւնը, կրակը: Սա քրիստոնէական էսխատոլոգիա (վախ-ճանաբանութիւն) չէ, այստեղ չի գործում կրօնական որեւէ գաղափար, այլ՝ ճակատագրի զոհաբերութեան միստերիա, որի բառային մարմնաւորումը մօտենում է պատարագին, նրա հոգեւոր-կոսմիկական ընդգրկմանը: Զոհաբերութիւնն այստեղ ինքնազոհաբերութիւն չէ, դա չի բխում նրա Կամքից, ինչպէս առաջին մասում, որը համընկնում է եւ չի համընկնում Աստծու «որոշման», այլ՝ գիտակցութիւնից դուրս գործող ուժերի մտայղացումից, նրանց ծրագրից, որի արտաքին «յատակագիծ»-ը բանաստեղծութեան նշանների համակարգն է, նրա պատարագային բնոյթը: Ինչ-որ ձեռքեր բանաստեղծին մօտեցնում են զոհասեղանին (յիշենք Իսահակի զոհաբերութիւնը՝ իր հօր կողմից): Զոհաբերութիւն կատարողը ինքն է՝ Աստւած (թէեւ այդ մասին չի ասւում, բայց ինֆորմացիան կապւած է իմաստային երկրորդ պլանի կամ այն ֆոնի հետ, ուր մի քանի նշաններով երեւում է նրա գաղտնի ներկայութիւնը»: Աստծու ընկալումը ձեռք է բերում նոր նկարագիր, այստեղ չեն գործում Ուխտը եւ Օրէնքը, հետեւաբար՝ բացակայում է պատիժը, ինչպէս նաեւ երկխօսութիւնը, որը չի կարող տեղի ունենալ երկու անհաւասար անձերի միջեւ, որոնցից մէկը բացակայում է (նրանք հաւասարակշիռ յարաբերութեան մէջ գտնւել չեն կարող): Մահւան առջեւ, որը, ըստ էութեան, զոհաբերութեան մի ձեւն է, բանաստեղծը, որը յայտնւել է անպատասխան զոհի իրավիճակում, պատրաստ է ասել յայտնի խօսքերը՝ «Աստւած իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ», այսինքն՝ պէտք է ասւի, ասւում է լռութեամբ, բանաստեղծութեան նշաններով, որոնք այսպէս ասած՝ լռում են: ՏՐՏՈՒՆՋՔ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ Գարունն ոչ մէկ վարդ ճակտիս դալկահար, ոչ երկնի շողերն ժպիտ մ՚ինձ չեն տար. իշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր, Լուսինն յար կուլայ, խուզարկէ վհեր: Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին, Անոր համար Նա դրաւ այդ լուսին: Կոսմիկական պատկերները (գիշեր-աստղեր-լուսին) այստեղ կատարում են ինչ-որ միստերիալ դեր՝ ղեկավարւելով ինչ-որ անյայտ էութիւնից, որը թաքուն հսկում է բոլոր շարժումները. («իշերն միշտ դագաղս»-դագաղը, որը պատրաստւել է նրա համար, «աստղերը՝ ջահեր»- ջահերը, որոնք, բնականաբար, իրենք իրենց չեն կարող վառւել, այլ՝ ենթարկւում են մէկի ձեռքին): «Լուսնի» արտասւելը («յար կուլայ») տարբերւում է առաջին մասի ոճական ֆակտուրայից եւ բացում հոգեբանական նոր կոդ, իսկ «խուզարկէ վհեր» մետաֆորի մէջ նոյնանում են կոսմիկական եւ հոգեկան փլուզումները (վիհերը՝ փլուզումները): Խուզարկելով երկնքի եւ բնութեան վիհերը՝ լուսինը խուզարկում է «հոգու» վիհերը (երկուսն էլ գտնւում են փլուզման մէջ՝ կոսմոսի հոգին եւ հոգու կոսմոսը, որոնք նոյնանում են): Կոսմոսը (բառի հին յունական նշանակութեամբ եւ ոչ թէ տիեզերքը, որի մէջ բառիմաստային ձեւով շեշտւած չէ նրա կարգաւորւածութիւնը, համաչափութիւնը, ներդաշնակութեան գաղափարը) այս յարաբերութեան մէջ «հոգու միջավայրն է, որն օտար չէ նրան: Յաջորդ երկու տողերում լուսինը դրւում է մետաֆորային աւելի բարդ յարաբերութեան մէջ. «Կոսմոս»-ից բարձր գտնւող էութիւնը («Նա»-ն), այսինքն՝ Աստւած (դա ցոյց է տալիս մեծատառը, որ Նրա նշանն է) հսկում է ողջ իրադրութիւնը: Նա «դողդոջուն էակ»-ի առջեւ կանգնած պատժող Աստւածը չէ, այլ՝ մարդկանց հայրը, որի համար չկայ պատիժ, այլ՝ սէր եւ հովանաւորութիւն՝ բոլորին հաւասար, ովքեր դրա կարիքն են զգում («կըլլան մարդիկ...»): Օրէնքի փոխարէն՝ «Նա» գործում է սիրոյ տեսանկիւնից՝ որպէս հայր, որի համար Օրէնքից բարձրը սէրն է, այն, ինչը պատճառն է լուսնի արտասւելուն եւ հոգու խորքերը «խուզարկելուն»: Ի տարբերութիւն կոսմոսի եւ լուսնի (եւ նրանց հսկող էութեան) երկրի վրայ մարդիկ աւելի անտարբեր են նրա ճակատագրի նկատմամբ, որը վառ կերպով տրւած է «Լճակ» բանաստեղծութեան մէջ. «Ոչ ոք ըսաւ՝ սա տղին» (Պատռենք սիրտը տրտմագին) (Նայինք՝ ինչեր գրւած կան»), ուր ցոյց է տրւում սիրոյ բացակայութիւնը կամ պարզապէս՝ անհնարինութիւնը): Սէրը բացակայում է երկրի վրայ (բնութեան մէջ, աշխարհում), բայց ոչ երկնքում, ուր սէրը՝ Աստծու ներկայութեան ձեւն է: Լուսնի «տեղադրելը» երկնքում ցոյց է տալիս Նրա սէրը՝ մարդկանց հանդէպ, որոնք նրա կարիքն են զգում: Այն Աստւածը, որին ապաւինում է մահամերձ հեղինակը, ըստ էութեան, սիրող եւ ներող էութիւն է, նա պատժող, «շանթարձակ» ուժ չէ, այլ՝ Նոր կտակարանի Աստւածը, քրիստոնէական բարձրագոյն էութիւնը, որից այն կողմ այլեւս տարածութիւն չկայ: Սկսւելով «շանթարձակ աստծուց» բանաստեղծութեան ինֆորմացիայի զարգացումը հասնում է քրիստոնէական սիրող եւ ներող Աստծուն, Հին կտակարանից նա շարժւում է դէպի Նոր կտակարան, մարգարէների խստաշունչ եւ դատապարտող ոգեւորութիւնից՝ աւետարանական մեղմաշունչ եւ խորհրդապաշտ լիրիկան, այսպէս ասած՝ Օրէնքից դէպի սէր: Բանաստեղծութեան մէջ կրկնւում է Աստւածաշնչի զարգացման կոնցեպցիան՝ Օրէնքսէր, հետեւաբար՝ այնտեղ կարող ենք գտնել Աստծու երկու իպոստասները՝ Աստւած-Հայր եւ Աստւած-Որդի եւ համապատասխանաբար, Նրա երկու ընկալումները՝ Աստւած՝ Օրէնք-պատիժ եւ Աստւած՝ սէր-ներողամտութիւն: Նրանք հակադրւած չեն մէկը միւսին, բայց Ս. րքում Աստծու ընկալումն անցնում է իմաստային բարդ ուղի՝ Արարչի սկզբնական պերսոնիֆիկացւած կերպարից մինչեւ բացարձակ ոգի (հայրը), որը, իր հերթին, վերակոդաւորում եւ վերաիմաստաւորում է Հին կտակարանի աստւածութեան էութեան ընկալումը՝ այն դնելով նոր համատեքստի մէջ: Հին կտակարանը նոր իմաստ եւ հոգեւոր նոր բովանդակութիւն է ստանում Նոր կտակարանով, որը մի կողմից շարունակում է նրա զարգացման գիծը, միւս կողմից՝ վերակառուցում եւ վերաիմաստաւորում այն: Ջ. Բայրոնը քննադատելով եօթէի «Ֆաուստ»-ը՝ գտնում էր, որ այնտեղ եօթէն տւել է աստւածաշնչեան Եհովայի կերպարի զարգացման կոնցեպցիան, որին ի պատասխան՝ եօթէն, չժխտելով Բայրոնի դիտողութիւնը, ասում է, որ դրա համար իրեն ոչ թէ պէտք է քննադատել, այլ՝ միայն գովել: Պ. Դուրեանի բանաստեղծութիւնը, որ իր գեղարւեստական կատարելութեամբ, զգացմունքների եւ իմաստների բարդութեամբ ոչնչով չի զիջում նրանց լաւագոյն ստեղծագործութիւններին, մօտենում է Աստծու ամենաբարդ եւ ամենախոր ընկալմանը՝ իր անձնական ճակատագրի վերապրման մէջ անցնելով կեանքի եւ մահւան ուղին՝ սկզբից մինչեւ վերջ (Հին ուխտից մինչեւ Նոր ուխտ): Աստծու ընկալման երկու ձեւերը, ըստ էութեան, կապւած են գիտակցութեան երկու ոլորտների հետ. մի կողմից՝ կեանքի այն ձեւը, որ խոստանում է Աստւած (եւ որին կարելի է հասնել մահւան միջոցով, հետեւաբար՝ մահ չկայ), միւս կողմից՝ երկրի վրայ ապրելու ձգտումը, որը ոչնչանում է առաջնի կողմից, հետեւաբար՝ կեանք չկայ: Անհատական ես-ի երկփեղկւածութիւնն ընկած է Աստծու ընկալման երկու ձեւերի հիմքում, որը վերածւում է Աստծու եւ աշխարհի ճակատագրական հակադրութեան: Դրան նախորդում են հակադրութիւնների մի քանի աստիճաններ. 1- Պատժող Աստւած-ներող Աստւած (Դա ինչպէս տեսանք, կապւած է բանաստեղծի դիրքի հետ՝ նկատի ունենալով նրա կեցութեան փաստը եւ գիտակցութեան ուղղւածութիւնը): 2- Կեանք- մահ (Աստծու կամքը եւ մարդու կամքը, որոնք կարող են նաեւ լրացնել միմեանց. կեանք չկայ աշխարհում, մահ չկայ Աստծու մէջ. խախտումը նոր կարգի. բանաստեղծը գտնւում է այնտեղ, որտեղ կեանք չկայ, մինչդեռ կամքը ձգտում է հակառակին): 3- Արեւ (կրակ)-լուսին (գիշեր) (Կրակը բացակայում է Աստծու հետ միաժամանակ, որն անհնար է դարձնում կեանքը աշխարհում: Կրակի երկու ձեւերը՝ «շանթ»-ը՝ ոչնչացնում է «կայծ»-ը՝ կեանք տալիս: Կրակի ընկալումը=կեանք: «Կը պլպլաք...» եւ «դժգոյն եմ, դժգոյն»: «Ո՜հ, կա՛յծ տւէք ինձ, կայծ տւէք, ապրիմ...»-ո՞ւմ է դիմում բանաստեղծը, մարդկա՞նց, ո՛չ, Աստծուն, բայց ինչո՞ւ յոգնակի թւով: Ըստ էութեան, նա դիմում է մարդկանց, բայց նկատի ունի Աստծուն): 4- Բնութիւն- սէր (Սիրոյ ընկալման երկու ձեւերը. Աստւած սիրում է մարդուն, մարդն այդ սէրը փնտրում է աշխարհում, որտեղ գտնւում է ինքը: Բնութիւնը իր բոլոր նշաններով սէր է խոստանում, բայց իրականում այն բացակայում է: Սիրոյ բացակայութիւնը կապւած է կեանքի բացակայութեան հետ, որը, իր հերթին, կապւած է Աստծոյ հետ, իսկ նա, ինչպէս արդէն գիտենք, կոմպոզիցիայի երկրորդ մասում անցել է երկրորդ պլան, գտնւում է բնութիւնից եւ աշխարհից դուրս մի այլ ոլորտում, որտեղից հովանաւորում է իր պահանջն ունեցող մարդկանց: Սիրոյ բացակայութիւնը նշանակում է Աստծոյ եւ աշխարհի օտարացում, հակադրութիւն երկուսի միջեւ): Ի զուր գրեցին աստղերն ինծի «սէ՜ր», Եւ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել», Ի զո՜ւր սիւքեր «սէր» ինձ ներշնչեցին, Եւ զիս նորատի ցուցուց ջինջ ալին, Ի զուր թաւուտքներ լռեցին իմ շուրջ, աղտնապահ տերեւք չառին երբեք շունչ, Որ չխռովին երազքս վսեմ, Թոյլ տւին, որ միշտ զնէ երազեմ, Եւ ի զուր ծաղկունք, փթիթներ գարնան, Միշտ խնկարկեցին խոկմանցս խորան... Կոմպոզիցիայի առաջին մասում Աստծու կողմից կեանքի խոստանալը եւ չկատարելը երրորդ մասում վերածւում է բնութեան կողմից սիրոյ խոստմանը եւ չկատարմանը: Կոնֆլիկտը վերեւից իջնում է ներքեւ, ընթանում ինֆորմացիոն աւելի ցածր մակարդակում (ներքեւում, բնութեան մէջ): Բնութիւնը լռում է, («Լռեցին իմ շուրջ»), որպէսզի խօսի երազը («որ չխռովին երազքս վսեմ»), այսինքն՝ «Ոգին», որն ի յայտ է գալիս լռութեան ոլորտում (նա խօսում է լռութեան միջոցով): «Զնէ երազեմ»- ինչպէս գիտենք Դուրեանը հայերէնում ստեղծել է կանացի սեռը նշանակող նոր դերանուն՝ նէ, որը հայ պոէզիայում որոշ կիրառութիւն է գտել, բայց լայն տարածում չի ստացել)- արտայայտութեան մէջ սէրը կոնկրետ ձեւ է ստանում՝ կին, բայց նա դեռ մարմնաւորում չունի, այն մնում է երազի (հոգեւոր) շրջանում եւ կարող է մարմնաւորւել միայն երազի մէջ («միշտ»): Սէրը յայտնւում է հակասութեան մէջ, քանի որ հակասական է ինքը՝ աշխարհը, որի մէջ բանաստեղծի հայեացքը չի գտնում Աստծուն (հետեւաբար՝ կեանքը-սէրը), որտեղ նա իրեն գտնում է հեռացւած, օտարացած ոչ միայն մարդկանցից, այլեւ՝ բնութիւնից: իտակցութեան այս յանկարծակի փայլատակումը նրա առջեւ բացում է իրականութեան մի նոր մակարդակ, որը բոլորովին հակասում է նրա բանաստեղծական ներշնչանքին եւ անմիջապէս արտայայտւում ռիթմի մէջ. Ո՛հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են... Պատահական չէ հատւածի տեղաշարժը (թէեւ շեշտը իր տեղում), որը նկատելի խախտում է առաջացնում ռիթմա-երաժշտական կառուցւածքում, պաուզաները շարքի սկզբում եւ վերջում, կախման կէտերը, որոնք տողը առանձնացնում են ողջ շարքից, դարձնում իմաստային ինքնուրոյն միաւոր, այսպէս ասած, կղզի՝ տեքստի մէջ: Բանաստեղծը սթափւում է էքստատիկ-ներշնչանքային վիճակից, իրեն գտնում օտար աշխարհում, որին տրւում է ճակատագրական բնորոշում) տեքստի մետաֆորային զարգացման վերջին ակորդը. Աստծու ծաղրն է աշխարհ ալ արդէն... Այս մետաֆորը անմիջապէս պատասխանն է նախորդ տողի. եթէ աշխարհը «ծաղրում» է նրան, ապա դա կարելի է այսպէս ասած՝ «ջնջել»՝ աւելի մեծ «ծաղրով», այսինքն՝ բանաստեղծին ծաղրում է նա, ով ինքը «ծաղր» է: Հեղինակը յետ է մղում այդ ծաղրը իրեն ծաղրորղին՝ նրան դնելով համեմատութեան աւելի բարձր աստիճանի վրայ՝ մօտեցնելով Աստծուն, որի նկատմամբ աշխարհը՝ լքւած իմաստից, կեանքից, սիրուց եւ վերջապէս՝ Աստծուց, վերածւում է ծաղրի: Ոչ թէ Աստւած է «ծաղրում» աշխարհին, որը կարող էր նրան վերագրել դաժան եւ հակամարդկային գծեր, այլ աշխարհն ինքն է դառնում «ծաղր»՝ ի հակադրութիւն Աստծուն: Այս անտինոմիան ռոմանտիզմի հիմնական մոտիւներից է, կարելի է ասել՝ նրա փիլիսոփայական անկիւնաքարը, որը տարբեր չափերով արտայայտւած է համարեա բոլոր ռոմանտիկ բանաստեղծների մօտ), ռոմանտիկական իրոնիայի հիմնաւորումը 19-րդ դարի առաջին կէսում տւել է գերմանացի փիլիսոփայ Ժան Փօլը): Ողբերգութիւնը երկու էութիւնների (Աստւած-աշխարհ) անլուծելի հակադրութիւնն է, բանաստեղծի դիրքը (գտնւելու վայրը) փոխւում է: Նա աշխարհի հետ չէ, որը սոսկ «ծաղր» է, այլ՝ Աստծու, որը հնարաւոր է դարձնում այդ մետաֆորի առաջացումը: Բանաստեղծութիւնը գրւում է, որպէսզի բանաստեղծը կարողանայ ասել այդ խօսքը, որի համար անհրաժեշտ է համապատասխան լեզւա-հոգեբանական իրավիճակ: Վերջ http://alikonline.com/files/2007/feb/14/14E02.htm http://alikonline.com/files/2007/mar/1/1D03.htm http://alikonline.com/files/2007/mar/15/15D03.htm
  4. Բարսեղ Կանաչյան (1885-1967) Հայ երաժշտական արեւմտյան հատվածի ականվոր գործիչներից է Բարսեղ Կանաչյանը։ Ծնվել է 1885-ին Ռոդոստոյում, համեստ արհեստվորի՝ կոշկակարի ընտանիքում։ Երեք տարուց հետո ընտանիքը տեղափոխվում է կ. Պոլիս։ Շուտով Բարսեղն սկսում է սովորել Կետիկ-Փաշա թաղի ազգային վարժարանում։ Սակսյն 90-ական թվական-ների դեպքերը Կանաչյաններին եւս ստիպում են լքել հայրենական տունը։ Նրանք մեկնում են Բուլզարիա, սկզբում Ալեվեն, հետո՝ Վառնա։ Պատանին ուսումն ավար-տում է եւ հետո մի Վանեցի վաճառականի մոտ գրագրություն է անում, իսկ ազատ ժամերին զբաղվում է ինքնաստեղծ ջութակն ինքնուս նվագելով։ Լրջորեն երաժշտությամ պարապելու հնարավորությունը պատահաբար է ստեղծվում։ Վաճառատուն է այցելում մի մարդ՝ իսկական ջութակ վաճառելու։ Հայրը նկատել էր տղայի՝ իսկական ջութակ ձեռք բերելու ջերմ փափագը։ Նոյն օրն իրենց տանը Բարսեղը գտնում է այդ ջութակը եւ այնուհտեւ ամբողջ հոգով նվիրվում է դրան։ Բեռլինի Արքայական կոնսերվատորիան ավարտած Նաթան-բեկ Ամիրխանյանից, նվագի, երաժշտության տեսության եւ սոլֆեջի դասեր է վերցնում, երգում է նրա խմբում, սովորում նաեւ նվագախումբ վարել։ Մինչ ընտանիքը դարձյալ տեղափոխ-վում է՝ Ռումանիա Շարունակում է դասեր առնել՝ ջութակի, ներդաշնակության։ 1905 թվականի ռուսական առաջին հեղափոխության օրերին ցարական ոստիկան-ները Բուխարեստում պատհաբար ձերբակալում են երիտասարդ ջութակահարին: Ստիպված է հեռանալ Բուխարեստից` նորից Բուլղարիա: Աշխատում է նվագա-խըմբում, մեկնում շրջագայությունների, ստեղծագործելու փորձեր անում: Վառնայում հանդիպում է Չուխաջյանի «Լեբլեբիջի»-ն բեմադրելու եկած Պենլյանին եւ նրա հետ իբրեւ նվագավար մեկնում Կոնստանցա: 1908-ի Օսմանյան սահմանադրությունից հետո բազմաթիվ հայ մտավորակններ կարոտով եւ ապագայի ակնկալություններով վերադառնում են Պոլիս: Կանաչյանն էլ նրանց հետ է: Այժմ ինքն է երաժշտության դասեր տալիս, իր ղեկավարությամբ կազմվում է «Քնար» հայկական փողավոր խումբը, որն արվարձանից արվարձան շրջելով, սպասարկում է բազմաթիվ ունկնդիրների: Նվագախմբի համար հորինում է երաժշտական մի քանի կտորներ, մեկը` «Մասիս-Վալս»-ը, նույնիսկ տպագրվում է: Այսպես` մինչեւ հանդիպումը Կոմիտասի հետ: 1910-ին լսած Կոմիտասյան առաջին համերգի տպավորությունը խորապես ցնցում է նրան: «Երբ համերգը վերջացավ, երբ վերադարձա անձիս, շրջապատիս, առաջին շարժումս եղավ բեմ վազել, _ պատմել է Կանաչյանը: -Այս եղանակները ո՞վ գրած է, վարդապետ, -շնչասպառ հարցրել է դժգույն երիտասարդը, բոցավառված աչքերը սեւեռելով «հրաշագործ» վարդապետի հոգնած դեմքին: -Վա՛յ, քերթենքելե, ո՞վ պիտի գրեր, -պատասխանել է Կոմիտասը ծիծաղելով, սեղմած բռունցքն իջեցնելով արմացած երիտասարդի կռնակին: -Վարդապե՛տ, կուզեմ դասեր առնել, -խոնարհ, ամեն զոհողության պատրաստ, ավելացրել է «Կանաչյանը» : Այդ օրը Կանչյանը գտավ ե´ւ՛ իր կոչումը, -ե´ւ՛ իր ուսուցչին, ե´ւ՛ իր ժողովրդին` ի դեմս նրա արվեստի: Այո՛, Կանաչյանը գտավ իր հարազատ երաժշտությունը` անարատ, անխառն հայ ժողովրդական երգը: Բարսեղ Կանաչյանը «Կոմիտաս վարդապետի հինգ սաներից» ավագն էր: Բացի Կոմիտասի «Գուսան» երգչախմբում երգելուց, մյուսների հետ նա էլ ընդհանուր ներ-դաշնակության եւ հայ ժողովըրդական երգերը ներդաշնակելու առանձին դասեր էր առնում Կոմիտասից, հետեւում նաեւ նրա խմբավարական արվեստին: Այս պարապ-մունքները, բայց առավելապես մոտ երեք տարվա երգեցողությունը երգչախմբում (բաս) եւ այնտեղ ունկնդրած նյութը` Կոմիտասի ստեղծագործությունների նշանա-կալից բաժինը` լավագույն դպրոց հանդիսա-ցան Կանաչյանի համար: Գործնական հաջողությունները, սակայն, համեմատաբար ուշ եկան: Վրա է հասնում համաշխարային պատերազմը, նրա հետեւից էլ` Մեծ Եղեռնը: Ձերբակալությունից ու աքսորից մի կերպ խուսափած` Կանաչյանը կանչվում է թուրքական բանակ: Բնորոշ է` անբաժան ջութակն հետն է վերցնում, իսկ դա երբեմն, դժվարին կացությունների մեջ նրան օգնում է: Նշանակվում է զինվորական հիվան-դանոցում որպես բուժակ աշխատելու: Հետո, այնուամենայնիվ, ուղարկվում է ճակատ, բայց որպես հայ այնտեղ հալածանքի ենթարկվում եւ ի վերջո աքսորվում` Տիգրանակերտ, ապա հիվանդանալու պատճառով մեկնում է Հալեպ: Այստեղ Կանա-չյանի համար ավարտվում է պատերազմը եւ իր մասնակցությունը դրան: Հալեպում հայ աքսորականներից շուտափութ կազմած խմբով տալիս է իր առաջին երկու հայկական խմբական համերգները: Սրանք մեծ մխիթարություն են դառնում տեղահանված ժողովրդի համար, նույնիսկ ոգեւորությւն առաջ բերում: Հետո` դեպի Կիլիկիա, դեպի Ադանա: Նորից երկու արժանահիշատակ համերգներ, եւ վերջապես մեկնում է Պոլիս, որտեղ` Կոմիտասն արդեն չկար: Շուտով հավաքվում են եւ մյուս սաները` Վարդան Սարգսյան, Միհրան Թումաճայան, Վաղարշակ Սրվանձտյան եւ Հայկ Սեմերճյան: 1919-ին Բերայում 300 հոգիանոց միացյալ խմբով Կոմիատասյան սաների համերգը մեծ հաջո-ղությամբ պսակվում եւ կրկնվում է այլ թաղերում: Նրանք նաեւ հրատարակում են «Հայ գուսան» երգաշարը երեք պրակներով (40 անուն), որոնց մեջ կան Կանաչյանի, Սարգսյանի եւ Սրվանձտյանի դաշնակած, այն օրերին սիրված, հայկական կամ հայկականացված երգեր, նաեւ մի քանի ինքնուրույն մեղեդի-ներ: Ի` դեպ երգաշարի 2-րդ պրակի մեջ տեղ է գտել նույն ժամանակ հորինած «Օրոր»-ը, որն հետագայում այնքան պետք է տարածվեր ու ճանաչում բերեր Կանաչյանին: Կոմիտասյան սաներին անհրաժեշտ էր շարունակել թերի մնացած երաժշտական ուսումը: Մյուսների հետ Կանաչյանն եւս մեկնում է Փարիզ, որոշ ժամանակ սովորում Ռենե Լ'նորմանի դասընթացքներում եւ 1921-ի աշնանը արդեն Եգիպտոս է, հայկական գաղութում վերսկսում է իր երգչախըմբային գործը, այնուհետեւ եոթը տարի պաշտոնավարում է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում որպէս երաժշտության դասատու: 1933-ին, ակամա թափառումներից արդեն լիովին հոգնած, Կանաչյանը վերջնականապես հաստատվում է Բեյրութում: Երկարատեւ ու անհանգիստ այս դեգերումները տարագիր հայի ճակատագիրն էր, բայց նա ինքն էլ բազմաթիվ նույնաբախտ տարագիրների հետ շըփվելու, նրանց հայրենական երգին հաղորդ անելու բնական ձգտում ուներ: Ստեղծագործական աշխատանքին միայն այդ գեգերումները նպաստել չէին կարող, մինչդեռ այդպիսի աշխատանքի ծարավն էլ մեծ էր: Այս է պատճառը, որ «նստակյած» կյանքն առաջին իսկ տարիներից շոշափելի արդյունք բերեց նաեւ ստեղծագործական բնագավառում: Ինչ խոսք` «նստակեցությունը» բավարար գրավական չէ դեռ: Ուրիշ հանգամանքներ եւս անհրաժեշտ էին` նյութական ապահովություն, վերջապես` ամենակարեւորը` հորինածը կատարելու հնարավորություն: Բեյրութը, ուր շատ հայություն է կուտակված, սփյուռքահայ գաղութներից ամենա-նպաստավորն եղավ Կանաչյանի երգչախմբային գործունեության համար: Նոր կազմված խմբի համերգները հաջողություն գտան թե՛ հայերի, թե՛ օտարների մոտ. եւ Բեյրութում, եւ՛ հեռուներ: Երկու տարվա ընթացքում Կանաչյանի խումբը Բեյրութից բացի, համերգներ տվեց Դամասկոս, Տրիպոլի, Զահլե, Լաթաքիա, Ալեքսանդրետ, Հալեպ եւ այլ վայրերում: 1936-ին կազմվում է մշտական երգչախումբ, որն անվանվում է Կոմիտասի երգչախմբի օրինակով` «Գուսան»: Դա արվեստին ու ղեկավար արվեստագետին անսահմանորեն նվիրված երիտասարդ սիրող երգիչ-երգչուհիների ստվար խումբ էր, որ իր վրա վերցրել էր ոչ միայն գեղարվեստական, այլեւ զանազան կազմակերպչական խնդիրներ: Ահա այդ խումբն ունենալով է, որ Կանչյանը ստեղծագործական աշխատանք է ծավալում: Մի շարք մեներգեր եւ խմբերգեր հորինվել էին դեռեւս Կիպրոսում, ուսուցչական գործի անհրաժեշտությունից բխած: Դրանց թվումն էին` «Հոյնար», «պճինկո», «Լուսնյակն ելավ», «Ուռին» (Հ. Թումանյանի «Անուշ»-ից): Այժմ երեւան են գալիս` «Ռազմերգ» եւ «Վարդերին հետ», «Նանոր» եւ «Ալվարդի երազը» (Վահան Միրաքյանի «Լալվարի որս»-ից): 1938-ին Կանաչյանը գրում է «Աբեղա» երեք արարով օպերան (ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի): Նրա մեներգերն ու խմբերգերը, Կոմիտասի երգերը եւ Սովետական Հայաստանի Կոմպոզիտորների մի շարք հեղինակություններ Կազմում են նոր «Գուսան» երգչախմբի երգացանկը: Երգչախումբն ունենալով հմուտ եւ ստեղծ-գործ ղեկավար, իր բազմաթիվ համերգներով հսկայական գործ է կատարում Լիբանանի եւ Սիրիայի հայության գեղարվեստական սպասարկման, նրանց ազգապահպանության համար: Կանաչյանի երգչախմբի ամեն մի համերգը այդ երկրներում բնակվող բազմահազար հայության համար դառնում է ազգային կյանքի նշանավոր երեւույթ: Հավասարպես կարեւոր գործ է կատարում «Գուսան» խումբը նաեւ տեղի արաբական մշակույթի համար: Կանաչյանը գրի առել եւ ուսոմնասիրել է արաբական ժողովրդական երաժշտություն, բազմաձայն երգչախմբի համար մշակել է նաեւ տեղացի արաբ երաժիշտների միաձայն երգերը (մասնավորապես` Սաբրայի «Լիբանանյան քայլերգը»), ապա նաեւ բուն ժողովրդական երգեր: Կանաչյանի ստեղծած արաբ երաժշտական կտորները մեծագույն հիացմունքով ընդունվել են որպես ազգային ճիշտ նկարագիր ունեցող բարձրավեստ գործեր: Այս միջոցով Կանաչյանը նպաստել է արաբական երաժշտական կենցաղում բազմաձայ-նություն արմատավորելու գործին: «Առաջին անգամն է, որ կլսենք արաբ երգը այդքան հուզիչ եւ առինքնող ձեւով մը տրված», -գրել է Լիբանանի խոշորագույն «Լ'Օրիենտ» լրագրի երաժշտական քննադատը: Արաբական մշակույթի զարգացմանը նպաստող գործունեության համար Կանաչյանը պարգեւատըրվել է տեղական եւ Ֆրանսիական շքանշաններով: Անշուշտ, Կանաչյանն առավել կարեւոր ուժ էր որպես հայ ստեղծագործող: Կանաչյանի ստեղծագործություներն այնուամենայնիվ քանակով շատ չեն «Ընտանիքս պահելու համար ստիպված էի մասնակի դասեր տալ մինչեւ ուշ գիշեր (դաշնակ, ջութակ, ներդաշնակություն), որով քիչ ժամանակ ունեի ստեղծագործելու, այդչափն ալ կպարտիմ երգչախմբիս (Գուսան), որը վարած եմ ամբողջ 30 տարի, ուրեմն մեր համերգներու հայտագիրը լեցնելու համար աշխատած եմ միշտ նորությոններ տալ ժողովըրդին», - գրում է նա իր մի նամակում։ Այդ սակավաթիվ գործերը, սակայն, պատկառելի տեղ են գրավում հայ, մասնավորապես խմբերգային գրականության մեջ։ Կանաչյանի ստեղծագործությունն ընդգրկում է 23 խմբերգ, 7 մեներգ, 19 մանկական երգեր դաշնամուրով եւ «Աբեղա» օպերան։ 1919 թ. հրատարակ-ված պրակների մեջ կան նաեւ 5 անուն խմբական, 1 միայնակ եւ 1 զուգերգ, որոնք պարզագույն դաշնակումներ են։ Հնարավոր է, որ հայտնվեն անյայտ մնացած այս երկերն եւս։ Այդ երգերը տարբեր բովանդակության, տարբեր տրամադրությունների, բայց միշտ հուզականորեն հագեցված, երբեմն մանր, հաճախ բավական խոշոր ստեղծագոր-ծություններ են։ Մեկ մասը հիմքում ունի ժողովրդական երաժշտական նյութ, հանդի-սանում է ժողովրդական երգի (մեծ մասամբ՝ պարերգերի) այս կամ այն ձեւով կատարված մշակում, մյուս մասը լիովին ինքնուրույն հորինված է։ Կանաչյանը երգեր է գրել Պատկանյանի, Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի, Շանթի, Միրաքյանի, Շահազիզի եւ ուրիշ հայ բանաստեղծների ոտանավորներով։ Բծախնդիր արվեստագետի մոտեցումով նա Amine ոտանավորները երաժշտակա-նացրել է նուրբ-հուզական մեղեդիներով, որոնք միահյուսվել են բանաստեղծության հետ, ամբողջություն կազմել։ Այս տեսակետից հատկապես աչքի են ընկնում «Օրոր»-ը, «Ասում են ուռին», «Ալվարդի երազը» եւ ուրիշներ։ Ընդհանրապես, մեղեդիականությունը Կանաչյանի ստեղծագործության համար որոշիչ սկզբունք է եղել եւ բնութագրական է թե՛ նրա բուն երգային եւ թե՛ դասերգային (օր. «Ուռի», «Աբեղա» օպերան եւ այլն) հատվածների համար։ Կանաչյանի գործերը ժամանակագրական կարգով դիտելով, դյուրությամբ կարելի է նկատել հեղինակի ստեղծագործական վարպետու-թյան շարունակական աճը, նրա ոճի (մասնավորա-պես՝ նաեւ ազգային ինքնատիպության տեսակետից) զարգացումը, բյուրեղացումը։ Կանաչյանի կատարած գործը հաճախ գնահատվել է կոմիտասյան ավանդություն-ները շարունակող իր էությամբ։ Հիրավի, Կանաչյանը որպես հայ երաժշտական արվեստում կոմիտասյան ուղղութ-յունը շարունակող կոմպոզիտոր, շոշափելի արժանիքներ ունի։ Այն դեպքում, երբ սփյուռքահայ մի շարք կոմպոզիտորների գործերում ազգայինը ներկայացված է միայն այսպես կոչվող հայ քաղաքային ժողո-վըրդական երգի ոճով, Կանաչյանը այդ ոճն եւս որդեգրելով (առավելապես իր սկզբնական գործերում), լայն տեղ տվեց ինքնատիպության տեսակետից ավելի բնորոշ՝ գեղջուկ երգի մեղեդիական ոճին։ Այն դեպքում երբ մի շարք հեղինակների գործերում ներդաշնակցման միջոցներն ու կերպը, բուն իսկ երաժշտական ֆորմը հայ երգերը դնում էին եվրոպական մի կաղապարի մեջ եւ հաճախ դրանք դառնում էին օրինտալ մեղեդի պարունակող եվրոպական տիպի երաժշտական գործեր, Կանաչյանը գործադրեց այնպիսի միջոցներ, որոնք չխախտեցին նրա ընտրած ժողովրդական մեղեդիների ազգային-ժողովրդական բնույթը, պահպանեցին դրանք որպես իրենց ամբողջության մեջ ազգային տեսակետից յուրօրինակ երկեր։
  5. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ Մշակութայինշրջանակներում հանրածանոթ Հովիկ Ներսիսյանը ծնվել է 1921 թ. Իրանում: Վկայված Թեհրանի և ապա Գլասքոյի (Անգլիա) ֆակուլտետներից: Գերադասելով զինվորական կյանքը, հաճախում է Իրանի զինվորական ակադեմիան (համալսարանը): Շահում շրջանավարտների առաջնությունը և թագավորի կողմից պարգևատրվում թրով, ընտրվում թագավորական գարդի սպա, ստանում աջուդանական շքափոկ (վաքսիլ) թագավորի կողմից, պարգևատրվում է «Գիտություն» շքանշանով: 1948 թ. հրաժարվում է բանակային ծառայությունից: 1991 թ. որպես Ավեսթվաբան ընտրվում է Նյու Յորքի Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ: Բանասիրական բազմաթիվ պարսկերեն և հայերեն հոդվածների հեղինակ է: 2000 թ. տպագրվել է նրա հոդվածների ընտրանին: 2003 թ. , 1750 թվից Ներսիսյանների Տոհմածառըե նվիրվծ 8-րդ դարի Հայաստանի իրադարձություններին, Մուշ, Կարին և Համադան քաղաքների պատմության և ավել քան 1800 անուններ մի տոհմում: 2004 թ. «Հայերի Բռնագաղթն Ու Բավարիացիների Հայկական Ծագումը» ուսումնասիրությունը: 2006 թ. այժմ ընթերցողի դատին է ներկայացնում իր 5-րդ գիրքը «Հայկական Լեռնաշխարհը Ըստ Զրադաշտն ու Իր Ավեսթան» խորագրով, որը նախատեսված է ինչպես արևելագետների, այնպես էլ գիտական լայն շրջանակների համար:
  6. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ (Դասական Ուղղագրութեամբ) Նաիրի Զարեան Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն, Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն: Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից, Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն: Նա առատին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր, Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն: Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան, Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն: Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին, Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն: Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ, Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն: Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն, Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն: Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ, Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն: Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման, Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն: Նոր դարի-ն առաջին տարբերակում եղել է՝ Լենինեան
  7. ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ Վահան Գևորգյան Այս անունը ծանոթ է քիչ թե շատ գրագետ հայ մարդուն: Նա հայ քնարերգության բոլոր ժամանակների մեծագույն սիրո երգիչն է: Բայց հայերը մեծ ու փոքր, ավելի շատ ծանոթ են Սայաթ-Նովա սիրո երգչին՝ քան Քուչակին: Քուչակի կյանքի ծննդավայրի մասին մինչև օրս մեզ քիչ բան է հայտնի: Բանաստեղծի թոռանը պատկանող մի ձեռագիր ավետարանի հիշատակարանում 1637 թվականին գրված է եղել հետևյալը.-«Հիշեցեք զՔուչակս և զմեզ պապ իւր Նահապետ վարպետն, որ մականուն Աշըղ Քուչակ ասի...» Ահա միակ գրավոր փաստը, որը մնացել է մեծ բանաստեղծի մասին: Պարզ է, որ մեծ քնարերգուն ապրել ու ստեղծագործել է տասնվեցերրորդ դարում: Բանասեր Տևկանցը 1882 թ. հրատարակեց «Հայերգ» միջնադարյա հայ բանաստեղծների մի ստվար ժողովածու, որտեղ առաջին անգամ տպագրված 1583 թվի մի ձեռագրից վերցրված քառյակների մի մեծ շարք «Յաղագս հոգւոյ և սիրոյ ոտանաւոր է բանս» ընդհանուր վերնագրով: Այդ շարքը, որի առաջին քառյակը սկսվում է «Այս ծովական գիշերն ի բուն ես երկու շրջան մանեցի» տողով, մինչև այժմ բանասիրությանը անհայտ աղբյուրի հիման վրա Տևկանցը համարում է Նահապետ Քուչակի ստեղծագործությունը, իսկ նույն ժողովածում տպագրված «Գուզալ մ´ես երեկ տեսայ» տողով սկսվող ոտանավորը համարում է Նահապետ Քուչակի թոռան գործը, որտեղ վերջին քառյակում ասում է . Ես Քուչակս եմ Վանեցի Ի գեղէն Խառակոնիսա, Լցրել եմ հարյուր տարին, Էլ չի գար մտքիկս ի վերայ... Հարյուրամյա բանաստեղծը թեև գանգատվում է հասունացած տարիքից, բայց չի զլանում գովերգելու կանացի գեղեցկությունը, գերազանցելով բոլոր «լաուրաներին գովերգող»՝ Պետրարքաներին, ու «մարգարիտներից խենթացող» Գյոթեներին նրանցից էլ վաղ ու արևելքցուն հատուկ ջերմությամբ, անզուսպ, տաք կրքով, առանց ձևաթափությունների ու կեղծ բարոյախոսության: Թեպետ գանգատվում է հասուն տարիքից, բայց մեկառմեկ հիշում է իր դարի բոլոր նշանավոր երկիրներն ու քաղաքները: Բերված քառատողը հուշում է ,որ Նահապետն էլ պիտի ծնված լիներ հենց այդ գյուղում, բայց այստեղ արդեն պատմությունն ու բանասիրական պրպտումները առաջարկում են հազար ու մի վարկածներ: Իհարկե եղած փաստերը, մանավանդ բանավոր զրույցները թելադրում են ,որ Քուչակը նույնպես ծնվել է Վանի խառակոնիս գյուղում: Գյուղում է գտնվում նրա սրբավայր դարձած գերեզմանը: Միայն թե այստեղից էլ սկսվում է հրաշալի լեգենդանման պատմությունը, լեգենդ, որովհետև իրականը դեռ ոչ ոք չի կարողանում ապացուցել: Քուչակի ծննդավայրը ՝ Վանը թե Ակնա գավառը, այսօր հավանաբար այնքան էլ ընթերցողի համար չի կարևորվում, խնդիրը՝ ծննդավայրի զուտ բանասիրական պրպտումների համար է կարևոր: Մեզ նման ընթերցողներս գոհ ենք ,որ կա նրա հաշափառ պոեզիան և պարտավոր ենք իմանալ ու կարդալ: Ժամանակին Մեծ Կոմիտասը Ակնա շրջանից բազմաթիվ «հայրեններ» հավաքեց: «հայրեններ» բանաստեղծության մի հրաշալի տեսակ են ,որի արմատները գնում են դարերի խորքը, դեռ Մովսես Խորենացին է իր ժամանակին գրի առել բանավոր նմուշներ հայկական համարվող այդ տեսակից, իսկ քրիստոնության տարածումից հետո տասերրորդ դարի նշանավոր մտածողներից ՆԱՐԵԿԱՑԻՆ տվեց հայրենների երկրորդ կյանքը, որը իր կատարելությանը հասավ Նահապետ Քուչակի ժամանակ: Փաստորեն Նահապետ Քուչակը եթե հավատանք լեգենդին Ակնեցի նշանավոր բանաստեղծը թուրքերի տիրապետության ժամանակ, միջնադարի ծանր տարիներին, գաղթեց Վանի շրջանը ուր էլ բոլորեց իր հարյուր տարին: Նա նշանավոր էր անգամ թուրքերի շրջանում: Ինչպես գիտենք աշուղական ՝ թառ ու սազի երկրպագուները հիմնականում թուրքերն էին, և մեծ բանաստեղծ ու հայ մարդը, հայրենները պիտի ինչ որ կերպ օրինականացներ ու բնականաբար ինքն էլ դարձավ առաջին մեծ նշանավոր աշուղը՝ ողջ արևելքում , որի ուղղակի իմաստով հաջորդ նշանավորը պիտի լիներ Սայաթ-Նովան: ճակատագիրն ու պատմությունը ասես կրկնվում էր, հեթանոսական երգերի կատարին եկավ քրիստոնեությունը, ամենինչ քանդեց ու ավերակների վրա սկսեց կառուցել իր եկեղեցին: Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու և մյուսների ջանքերով ինչը հնարավոր էր հարմարացրեցին եկեղեցուն ու փրկեցին՝ Անահիտի, Աստղիկի, մյուս հեթանոսական աստվածներին ու մշակույթի մի մասը. մազապուրծ այդ շյուղի վրա էլ բացվեց արդեն եկեղեցու հովանավորությամբ մեր խցանված գեղարվեստի իսկական ակունքը, Նարեկացիներն ու Մխիթար Գոշերը ավելի բախտավոր էին, նրանց ժամանակ եկած ու մշակույթի տարածքին տեր դարձած քրիստոնեությունը խրախուսում էր ակունքից բխած ու արդեն խաչով զարդարված մեր արվեստը: Հազարամյակի ավարտին, այսինքն տասնհինգերրորդ դարի սկզբներին երկիր մտան նախորդներից էլ ավելի վայրագ ու մարդակեր գազանները՝ թուրքերը, որոնք արյուն ավերից հետո սիրում էին թառ ածել: Ծնվում էր թուրքական արվեստը՝ աշուղությունը, մեր հայրեններին էլ մնում էր համակերպվելու, մի կերպ դիմանալու տոկալու ձեը: Աշուղությունը շուլալվում էր հայրեններին Քուչակը մեծ էր ու իմաստուն նա նվագով ու երգով հասցրեց բթացնել գազանին: Դարձավ առաջին ու խոշորագույն աշուղր բանավոր շուրթից շուրթ Ակնից մինչև Վան ստեղծագործած հայրենները տարածելով: Այսօր մենք ունենք , սիրո, հայրենասիրության ու պանդխտության հայրեններ: Այդ հայրեններից շատերը հետագայում են գրի առնվել, շատերը ժողովուրդն է հորինել ու ավելացրել մի խոշոր ու կարևոր մասն էլ ունեն հեղինակներ: Նրանք մեր միջնադարի նշանավոր տաղերգուներն են, որոնք հալածված թուրք զավթիչներից, վանքերում ու վանքապատկան տարածքներին կից քարայրներում հորինել են «Հայրենները», որին ժողովուրդը պահել ու պահպանելով երբեմն էլ «Անտուննիներ» կրկնակի իմաստ տալով հասցրել է մեր օրերը: Ապրող լեգենդ է, բանասերները լավ գիտեն անտունին՝ բառացիորեն իր անտուն լինելուց առաջ ունի զուտ բանաստեղծական իմաստ՝ բանաստեղծության ներքին կառույցի հետ կապնված, նույն երկակի իմասը ունի ժողովրդի համար նաև «Հայրենները», հայրենները ժողովուրդը սիրում է կապել նաև կորցրած հայրենիքի հետ, այդ պատճառով էլ ավելի շատ տարածված են պանդխտության ու սիրո, մանավանդ պանդուխտի սիրո տաղերը: Այստեղ ժողովրդի համար կարևորը երգն ու տաղն է տաղը, որի ինչ լինելը մասնագետների խնդիրն է: Թող նրանք վերլուծեն համադրեն, իսկ մինչ այդ հարկավոր է այդ տաղերից մաքրել բոլոր թուրքական, արաբական, պարսկական, միջնադարյան բարբառաբառերը, թեթևակի թափ տալ կպչուն փոշին ու մաքրված վիճակում ներկայացնել ընթերցողներին: Օգնենք մեր սերունդներին, որ կարողանան կարդալ Քուչակներին ու հասկանալ ինչպես կարդում են ու հասկանում Թումանյաններին ու Վարուժաններին, Տերյաններին ու Շիրազներին: Քուչակյան տաղերով, հայրեններով, անտունիներով սկսենք ճանաչել մեր մեծերին, որ մի օր էլ նրանց չկորցնենք մեր խառնակ օրերում: Կորցնելը հեշտ է, դժվարը՝ գտնելն է: Այս բոլորը նվիրում եմ մեր հազարյոթհարյուր ամյա հոբելյանական հանդիսություններին: Նվիրում եմ ավել ջահել ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ , որի անունով առ այսօր մենք չունենք եկեղեցի, քանզի նրա տառերը մեզ համար եղեղեցիներ են ու տաճարներ, որտեղ բացվում են մեր բոլոր նորածին հայորդիների թոթովախոս լեզուները: Փա՜ռք Մեսրոպին ու նրա ժառանգներին: ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ Արդիականացրեց՝ Վահան Գեւորգյան Երբ սերը աշխարհ եկավ, Եկավ սրտիս տիրացավ, Սրտիցս ելավ գնաց` Երկրե-երկիր լիացավ: Եկավ գլխիս նստեց, Թառեց մեջն ուղեղիս, Աչքես արտասունք խլեց, Արյունիս հետ վար թափվեց : Լեռն ի վար ես իջա, Կանչեցի,-«Ուր կա կանաչ» Ինչ-որ մեկը լոկ ձայնեց, «Սար ու ձոր, ամենը՝ կանանչ», Ո՜վ որ սրտով սեր ունի Սրտի՜ երակն է կանաչ, Ով որ սրտովը սեր չունի, Սիրտը՝ սեւ, երեսն է կանաչ»: Սիրուն հասնող քաղցր պտուղ, Չե՜մ հավատում` կա աշխարհում, Մեղր ու նշով շաղվածն անգամ Սիրո կողքին՝ դա´ռն է, լեղի´. Այլ բաներ էլ ճաշակեցինք. Քեզ հետ արդեն՝ տերն ենք սիրո, Սերդ՝ սրտիս թե նվիրես. Ինքս՝ սիրո՜ւդ ճորտ ու գերի: Ու՞ր էիր, որտե՜ղից եկար, Անծանոթ, ինձ սիրեցիր, Կրակըդ զգեստի թեւերից` Սրտիս ականջից կախեցիր: Ամուր եմ քարի նման , Որ մուրճն էլ չի ջարդի, Բար´ր եմ թուխպ ամպի նման, Որ ինձ ոչ մեկը չի՜ հասնի, Աղեղը եղնիկի եղջույրից, Լարն էլ աղիքից գայլի` Նետողն էլ քաջորդի լինի, Դժվար թե սիրուս հասնի: Ծոցս ի վար թափեցիր, Սերդ ոսկի դարձրած, Սրտիս քուրայում հալեցիր/ Հալոցքից ոսկե օղ ձուլեցիր Սրտիս ականջից կախեցիր: Ամուր եմ քարի նման, Որ մուրճն էլ չի ջարդի, Բարձր եմ թուխպ ամպի նման, Որ ինձ ոչ մեկը չի՜ հասնի, Աղեղը եղնիկի եղջույրից, Լարն էլ աղիքից գայլի/ Նետողն էլ քաջորդի լինի, Դժվար թե սիրուս հասնի: -Ա՜յ իմ մարգարտյա շարոց, Պագ մը տուր, որ չըմարեմ. -Ծո՜, գանգրահեր թուխ կտրիճ, Հազարը տամ-, թե չըպարծենաս, Արբունքից գլուխդ շաղվի՝ Մարդամեջ մտնես զրույցի Համբույրը պարծանք թվա, Ամոթից տեղդ կորցնես: Պատկերդ , ու՞մ պատկերին է նման- Նման ես իսկը պարսկու՜հու, Պատկերը, որ քեզ է տրվել, Արարիչն է անշուշտ խոսել- Ջահելին տենչացող չդավես: Չկա ոչ ջահել, ոչ էլ ծեր, Որ սիրո կածանը չի մտել, Վիշտն ամոքող ճամփա չկա, Ճար անող կա, ճար չկա: Ում պատմեմ գանգատս հիմա Որ գնա յարիս ասի, Գնամ արաչին ասեմ, Ինքն է գիրը գրել: Ծոցդ՝ դրախտ Ադամա Մտնեի խնձոր քաղեի Զույգ ծծերիդ միջեւ Պառկեի քնեի. Գինին լիներ քո գույնի Խմեի ու հարբեի, Հոգիս թե պարտք է գրողին՝ Հարբածիս թող առնի տանի: Իջնում էի փողոցով Ականջս շրշույն լսեց, Ետ դարձա՝ նայեցի Շղարշ-շապիկը հագին Գլխաշորը թույլ կապած ՈՒ ճակատն կիսաբաց, Հոնք ու թարթիչները հինած Անգութ յարս էր կանգնած: Ա՜յ իմ Նունուֆար ծաղիկ, Այս ջրի մեջ դեռ կապրես. Ջուրն էլ քեզ համար առիթ, Սիրուց շատ վրան կդողաս, Գամ ջուրը քեզանից զատեմ, Որ դարդից վերջապես չորանաս, Աչքիցս քեզ համար առու հանեմ Արցուքովս ջրեմ՝ պայծառանաս: Կարմիր ու ճերմակ երես, Ա՜խ ինչքան սիրտս ճմլես, Կըմտնես, թուխ ամպի մեջ Տաք ու պաղ կանես, կայրես, Կոճակդ էլ բացած այնպես՝ Որ ճերմակ ծոցդ երեւա, Նրան ինձնից կպահես, Որ փողի ձայնը չըլսես: Երբ որ ես փոքր էի, Ասում էին ոսկե տղա, Մեծացա սիրով ընկա, Երեսիս գույնը կըգնա, -Տղերք ձեր արեւը վկա. Սիրուն քա´ր չի՜ դիմանա, Քար ու երկաթ է պետք, Պողպատե դուռն էլ վրան Ես աչք ու դու լույս , հոգի, Առանց լուս՝ աչքըն խավարի, Ես ձուկ ու դու ջուր հոգի´, Առանց ջուր՝ ձուկը չի ապրի, Երբ ձուկը ջրից հանեն Ուրիշ ջրի մեջ նա կապրի, Իսկ թե քեզնից ինձ զատեն՝ Կմեռնեմ, ճար չի լինի Քանի ու քանի ասեմ. Վարդ մի սիրիր փուշ ունի, Գնա, Մանուշակ սիրիր Փուշ չունի, հոտ ունի անուշ, Վարդը բացված մի սիրիր, Որ ծոցիդ մեջ նա թառամի, Կոկոն Վարդը սիրիր Որ գա ծոցիդ մեջ բացվի: Ես հավքն էի երկնքի, Որ գետնին կուտ չէր կերել, Երկնքում թեւում էի թռչում, Ես ի՞նչ իմանայի Թե սիրո թակարդ կա ծովում Թակարդի մեջ հավք ոտքով է ընկնում Ես՝ ոտք ու թեւո՜վս ավելի´ ն, Սիրո թակարդում եմ հիմի... Աչկունք, պիտի ծրարեմ քեզ Կրակով, որ գնաս ու վառես, Լեզվակ պիտի կտրատեմ քեզ Բութ դանակով, որ լռես, Սրտիկ պիտի բզկտեմ քեզ՝ Արյունի մեջ թփռտաս, Թե խոհեմ ու համբերող չես, Ի՜նչու էս, սիրո տե´ր դարձել...
  8. ՍԱՍՆԱ ԾՌԵՐ (ՊԱՏՈՒՄՆԵՐ) Ա ՀԱՏՈՐ • Ա պատում, Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Մոկացի Նախո Քեռի, գրի առաւ Մանուկ Աբեղեան, 1886) • Բ պատում, Սասմա փահլիւաններ կամ Թըլոր Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Մոկացի Խապոյէնց Զատիկ, գրի առաւ Բագրատ Խալաթեանց, 1898) • Գ պատում, Սանասար եւ Բաղդասար (Պատմեց «Մի Մոկացի», գրի առաւ արեգին ս. Յովսէփեան) • Դ պատում, Բաղդասարի ամուսնութիւնը (Պատմեց «Մի ուրիշ Մոկացի», գրի առաւ արեգին ս. Յովսէփեան) • Ե պատում, Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Մոկացի Յովան, գրի առաւ արեգին ս. Յովսէփեան) • Զ պատում, Թլուատ Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Մոկացի Յովակիմենց Ղազար, գրի առաւ Արտաշէս Աբեղեան, 1899) • Է պատում, Սանասար եւ Բաղդասար (Պատմեց Մոկացի Սախո, գրի առաւ Սարգիս Հայկունի) • Ը պատում, Դաւիթ եւ Մհեր, (Պատմեց Մոկացի Վարդան գրի առաւ Սարգիս Հայկունի) • Թ պատում, Ջոջանց տուն Պատմեց Մոկացի Թումաս Պետրոսեան, (գրի առաւ Սարգիս Հայկունի) • Ժ պատում, Սասնա Փահլեւաններ, Պատմեց Մոկացի Վարդան Մուխսի Բազիկեան (գրի առաւ Մոկացի Յարութիւն իլանեան, 1911) • ԺԱ պատում, Սասնա ծռեր (Պատմեց Մոկացի Վարդան Մուխսի Բազիկեան, գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1915) • ԺԲ պատում, Սասնա ծռեր (Պատմեց Մոկացի Մանուկ Յարութիւնեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1933) • ԺԳ պատում, Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Շատախցի Մկրտիչ Յարութիւնեան, գրի առաւ Սարգիս Հայկունի) • ԺԴ պատում, Դաւթի եւ Վհաբի կռիւը (Պատմեց Շատախցի Մանուշակ Զադոյեան, գրի առաւ Շատախցի Շահէն Կուժիկեան, 1915) • ԺԵ պատում, Սասունցի Դաւիթ, (Պատմեց Շատախցի րիգոր գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1916) • ԺԶ պատում, Սասնա Տաւթի խեքատ (Պատմեցին Շատախցի Ռաշո Մուրադեան եւ Ավո Զադոյեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1933) • ԺԷ պատում, Դաւթի կռիւը Մսրա Մելիքի հետ (Պատմեց Շատախցի Ազիզ Ղարիբեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1933) • ԺԸ պատում, Թլոլ Դաւիթ (Պատմեց Սպարկերտցի Փառիկ, գրի առաւ Արամ Ղանալանեան, 1933) • ԺԹ պատում, Ջոջանց տուն կամ Սասմա Ծռեր (Պատմեց աւաշցի Եղիազար Յակոբեան, գրի առաւ Յարութիւն Աւչեան) • Ի պատում, Սանասար եւ Բաղդասար (Պատմեց աւաշցի Զարդար Տէր Մխիթարեան, գրի առաւ աւաշցի Արտաշէս Բարսեղեան, 1915) • ԻԱ պատում, Թլոր Դաւիթ եւ Մհեր Պատմեց աւաշցի Մարգարիտ Սարգսեան, (գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1916) • ԻԲ պատում, Սասնա Ծռեր (Պատմեց աւաշցի րիգոր Փոխան Եղիազարեան, գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1916) • ԻԳ պատում, Սասնա Ծռեր Պատմեց աւաշցի Համբարձում Խապո րիգորեան, (գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1916) • ԻԴ պատում, Ջոջանց տուն կամ Սասմա ծռեր (Պատմեց Հայոցձորցի Կազարեան Թառո, գրի առաւ Անհայտ ոմն) • ԻԵ պատում, Սասնա ծռեր (Պատմեց Կաճեթցի Յովան Զոհրաբեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1934) Բ ՀԱՏՈՐ • Ա պատում, Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ (Պատմեց Տարօնցի Կրպոն, գրի առաւ արեգին Սրուանձտեան, 1873) • Բ պատում, Սասմա ծռեր (Պատմեց Ապարանցի Մուրադ, գրի առաւ Գարեգին ս. Յովսեփեան) • Գ պատում, Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Դատկու Մոճկոնց գյուղացի Աւետիս Մարտիրոսեան, գրի առաւ Հայրապետ Համամճեան, 1910) • Դ պատում, Սասնու թագաւորներ (Պատմեց Քաւառցի Դանիէլ Ղազարեան, գրի առաւ Վահան ք. Տէր րիգորեան, 1892) • Ե պատում, Սասնա տուն (Պատմեց Սասունցի Թամո Դաւթեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1932) • Զ պատում, Սասնու Դաւիթ (Պատմեց Սասունցի Առաքել Սարուխանեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1932) • Է պատում, Սասունա Դաւիթ (Պատմողն անհայտ, գրի առնողն անհայտ) • Ը պատում (Պատմեց Ալաշկերտցի Մանուկ Թորոյեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1932) • Թ պատում (Պատմեց Ալաշկերտցի Կարապետ Թամոյեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1932)
  9. ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ (ԳՐԱԲԱՐ) ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԲԱՆ Ա Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ Ա Ձա՜յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց, Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս` Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ: Այլ հոտոտեսցի'ս, հայեսցի'ս, գթած, Քան ի պատարագն բոլորապտուղ, Մատուցեալ ծխոյն բարդութեան: Ընկա'լ զսակաւամասնեայ յաւդուածս բանից` Քեզ ի հաճութիւն եւ մի' ի բարկութիւն: Ելցէ' ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս` Վաղվաղակի ժամանել առ քեզ` Կամաւորական նուէր բանական զոհիս, Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ, Որ յիսն է պարարտութիւն: Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ` խառնեալ աղերսիւ, հզաւր, Մի' իբրեւ զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,- Ըստ բողոքելոյն Եսայեայ,- Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի Տաղտկալի քեզ երեւեսցի, Զոր առակ եւթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ, Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական` ի խորանին Սելովայ, Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ, Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի, Ընդունելի' կամաց քոց լիցի: Բ Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման, Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան, Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս` Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց, Որ յիմումս անձին ցուցանի, Խռովութիւնս ամբոխից` Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր, Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն, Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն, Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս, Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս, Աւրինակ առեալ զՄովսէս, ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ: Վասն զի թէ` Մերձ է աւր Տեառն, որպէս իր ասէ, Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու Եւ հեղեղատին Կեդրոնի` Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց, Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն, Ապա եւս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ` Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց` Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից, Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն Ի հարուածսն եդոմայեցւոց եւ փղշտացւոց Եւ այլոց բարբարոս ազգաց: Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ, Իսկ պատուհաս իմումս պարտուց Առանց աւարտման ունի զսահման: Ահ, գուբ եւ որոգայթ անճողոպրելի, Ըստ մարգարէին եւ առակողին, Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ, Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն: Զոր միայն քո է հրաշագործել Պտուղս դեղոց ի հնարս կենաց` Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի, ովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան Յաւիտեանս յաւիտենից: Ամէն: ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ Գրաբարից թարգ. Մկրտիչ Խերանյան Սրտի խորքերից խոսք Աստուծե հետ Ա Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա´, Դեպ երկինքն ի վեր՝ քեզ եմ ընծայում, գաղտնատե´ս Աստւած. Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող՝ Անձս տոչորող թախծության հրի վրա դնելով՝ Կամքիս բուրվառով առաքում եմ քե´զ: Նայի՜ր, ո՜վ գթած, հոտոտի՜ր դու այն առավե´լ սիրով, Քան պատարագը բոլորանվեր, մատուցված ծխով ամենաառատ. Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս շարադրանքը դու Հաճությամբ հոժար և ո´չ բարկությամբ: Բանավոր զոհիս նվերն այս սրտանց Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով, Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենյակի խորքւց Բարձրանա և քեզ հասնի անհապաղ: Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզո´ր, Թող տաղտկալի չթվա քեզ այդ, Ինչպէս ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր, Որի դեմ բողոք է գրել Եսային1 Եվ կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի՝ Սաղմոսի յոթանասուներկուերորդ առակում ասված2. Այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունկն հաճոյական, Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն, Որը նոր շուքով վերանորոգված՝ Դավիթը կանգնեց3 Հանուն գերեդարձ այդ տապանակի, Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին: Բ Բայց և ահավոր ձայնը հատուցման քո դատաստանի Վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա4, Երկնում է իմ դեմ մարտի մաքառման գրգիռներ կրկին, Այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ Էությունս հուզող շարժումներ ներհակ Ու խուռն ամբոխվող խռովություններ: Եվ չար ու բարի խորհուրդներ զինված սուր ու սուսերով՝ Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ, Ինձ մահվան գերի դարձնելով համակ, Ինչպես երբեմն, երբ դեռ չեր հասել քո շնորհը ինձ: Առաքելական դասի մեջ Պողոսն՝ ընտրելագույնը, Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով, Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում5. Զի եթե ճիշտ է որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես Գիրքն է ասում, Հրապարակի մեջ Հովսափաթի և կամ կեդրոնի հովտում նեղանձուկ6, - Դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր, Որոնք երկրային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն ինձ պարզ, Ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունն մամնացյալ Աստուծո Որը ենթակ պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների, Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր, Որոնք հիրավի ամբաստանելով՝ դատեն ինձ պիտի ավելի սաստիկ, Քան թե բարձրացող Նրա ձեռքն հուժկու, Որ մի ժամանակ Եդովմայեցի և Փղշտացի և այլ բարբարող ազգերի զարկեց: Եւվ, սակայն, նրանց չարչարանքներն կարճատև եղան, Մինչ իմ մեղքերի պատիժը ո´չ վերջ ունի, ո´չ սահման: Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի, - Ըստ մարգարեի և առակողի7, - Սաստիկ տագնապով դուռս ափ արած՝ Մշտընջենական ամոթն են իրենց գծագրում արդեն: Եւ արդ, միայ դո´ւ կարող ես գտնել հրաշագործ տեղեր, Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝ մատնված վարանման և տարակույսի, Քավի՜չ բոլորի, անսահմանելի բարձրոըթկանդ մեջ Քո անճառ փառքով գովվա՜ծ հավիտյան:
  10. ԲՌՆԱԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ AZG Daily Culture # 007, 07-04-2007 http://culture.azg.am?lang=AR&num=2007040702 Հեշտ չէ գրողի համար տասնութ տարի լինել գրականությունից դուրս: Այդ տարիները փաստորեն չիրականացված մտահղացումներ են եւ չգրված գրքեր: Իսկ եթե դրանց ավելացնենք ճամբարային եւ աքսորական կյանքի անազատությունը, բարոյական եւ ֆիզիկական ապրումների ամենօրյա մամլիչ ազդեցությունը, առողջական վիճակի անխուսափելի վատթարացումը, պատկերը կլինի ամբողջական: Հազարավոր այդ օրերին Մահարին բազմիցս է իրեն տվել «ինչո՞ւ» հարցը: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Եվ գոնե երկու անգամ փորձել է պատասխանել. «...այդ պրոզան կապված է մի մարդու առօրյայի հետ, որն իր ողջ կյանքը նվիրել է Ոլիմպոսի աստվածներին: Եվ եթե նրան միշտ չեն շոյել Ոլիմպյան աստվածները, այդ նրանից է, որ նա չի արածել սրբազան լեռան ստորոտներում եւ ձգտել է միշտ լեռն ի վեր...» (Վ. Աճեմյանին, 26 մարտի 1951 թ.), «...իմ «մեղքը» ես գիտեմ: Իսկ այդ «մեղքը» նրանում է, որ ես սովորական շարքային չեմ...» (Անտոնինա Մահարուն, 24 փետրվարի 1953 թ.): Մահարու համար գաղտնիք չէր նաեւ, թե ով էր այդ մարդկային մեծագույն ողբերգություններից մեկի պատասխանատուն. «...մեծ ոճրագործ, դահիճ եւ սինլքոր վրացի Ստալինի գործերն էին, կատարողները` նրա դրածոները, Հայաստանի մեջ հայը, Ռուսաստանի մեջ ռուսը, Բելառուսիո մեջ բելառուսը...» (Շ. Շահնուրին, 28 հունիսի 1962 թ.): Ստալինյան հայ դրածոներին (Մուղդուսի, Եղբայր Նիկողոսյան...) Մահարին չի անդրադարձել, բայց գրչակիցներին, որոնք չեղան իրենց կոչումին արժանի բարձրության վրա` քանիցս: Հեշտ չի եղել այդ խոսակցությունը կողմերի համար, սակայն զարմանալին այն է, որ դա Մահարուն կարծես տրվել է ավելի դժվար, քան դիմացինին. «Գրողների տանը, մեր զրույցի ընթացքում ես քեզ ասացի, որ ուզում էի գրել քեզ մի քանի հարցերի մասին՝ թեթեւացնելու համար առանց այն էլ ծանրացած խղճիս բեռը, կամ խղճիս ծանրացած բեռը: Սկսում եմ քո հարցով,- ի՞նչ պատահեց: Իսկապես, Նայիրի, ի՞նչ պատահեց. ինչո՞ւ հանկարծ օր ծերության նորից բաժանվեցին մեր ճանապարհները, դու դեպի ձախ, ես դեպի աջ եւ կամ ընդհակառակը. ես այն ժամանակ ասացի եւ հիմա էլ կրկնում եմ, որ ամեն ինչ սկսվեց քո մի զարմանալի այցելությունից` Ալազանին... Բառացիորեն գրում եմ Ալազանի խոսքերը.- - Ես, չգիտեմ, ես Նայիրուն չեմ հիշում այդպիսի տրամադրությամբ. նա ներս մտավ եւ սկսեց գոռգոռալ, թե` ես ոչ ոքից չեմ վախենում, թե` ես հիմա էլ պնդում եմ, որ Ակսել Բակունցը դաշնակցական է եղել եւ եւլն-եւլն.: Ես, ճիշտ ասած, Ալազանի պատումին մեծ կարեւորություն չտվի. ի՞նչ վախենալու մասին է խոսքը, ի՞նչ Ակսել Բակունց եւ դաշնակցություն, երբ դու 1954 թվից հետո համարում էիր այդ բոլորը հիմարություն... ես խնդրեցի Նորենցից, որպեսզի անցնի Ալազանին եւ ստուգի, ճի՞շտ եմ լսել, թե ոչ: Մեծ եղավ իմ ցավը, երբ Նորենցը հաստատեց իմ լսածները, Մարոյի վավերացումով... Երկրորդ «ի՞նչ պատահեց»ը պատահեց քո նշանավոր ելույթի [1] օրը «ծխականության» [2] եւ հարակից... Նայիրի՛, մի «պատահմունք» էլ պատահեց առանց քեզ. Իշխանյանն ինձ ուղարկեց իր «Ա. Բակունցի բիբլիոգրաֆիան» [3]. այս խիստ բարեխիղճ աշխատության մեջ նշված են եւ Բակունցի դեմ եւ թեր գրված հոդվածները. վերցրու եւ կարդա «Ն. Զարյան» բաժինը «Ա. Բակունցի մասին»: Այս էլ ինձ համար անակնկալ էր: Հետո Իշխանյանի աշխատության հետքերով ես կարդացի քո, մեղմ ասած, անթույլատրելի հոդվածները [4] ... նրանք լույս են տեսել այդ մեծ գրողի ամենաողբերգական օրերին, լույս են տեսել տասնյակ հազարավոր եւ հազարավոր տիրաժով... իսկ դու կարծում ես, որ քո մի ելույթով, որի ունկնդիրների թիվը 35-ից ավելին չէր, քավեցի՞ր քո մեղքը... Մտածիր, ուղղիր ծուռը. դու կարող ես այդ անել: Հանուն սովետահայ գրականության, հանուն իմաստուն ծերության: ... Ինձ ամեն ինչում կարող ես մեղադրել, բայց քո հանդեպ... 1954 թվից հետո... չե՛ս կարող գանգատվել: Ես քեզ մոտ եղա եւ ընկեր` քո այդ ծանր յոթնամյակի օրերին: «Հիմա քո հազարն է» [5] ... (Ն. Զարյանին, 3 հունիսի 1961թ.): Ցավոք, Ն. Զարյանի պատասխան նամակը մեր ձեռքի տակ չէ, սակայն Գ. Մահարու «պատասխանի պատասխանից» դժվար չէ կռահել, որ այդ շրջանում բարոյական կրակահերթի տակ ընկած գրողը, ըստ իր սովորության, այս անգամ էլ գնացել է մեղքերի ժխտման կոշտ ճանապարհով եւ ավելի բարդացրել իր վիճակը. «Գիտեի, որ նամակս չի մնա, ավելի ճիշտը` չես թողնի անպատասխան: Շնորհակալություն. ես գիտեմ, թե որքան դժվար է գրել, երբ չկա «սիրտ, ժամանակ եւ տրամադրություն»: Պատասխանում եմ կետ առ կետ, պատասխանում եմ ոչ թե ապագա դոցենտներին հիացմունք եւ քեզ` ցավ պատճառելու համար, ոչ (մի մտածի, որ ես մի բարի պտուղ եմ եւ իմ մասին այդպիսի կարծիք ունեմ, ոչ եւ ոչ), գրում եմ, որ հասկանաս ինձ եւ մանավանդ` քեզ հասկանալու համար: Ես առանց վերապահության եւ անկեղծությամբ, ճիշտ է, ոչ մանրամասն, շարադրեցի իմ՝ քո հանդեպ ունեցած դժգոհությունները, ուրիշ դժգոհություն չունեմ ես. ասել եմ, ինչ կուտակված է եղել մեջս եւ հավատա, գրելուց հետո զգացել եմ հոգեկան թեթեւություն: Ես պարտավոր էի քեզ գրել եւ կատարեցի իմ պարտականությունը, իսկ դու գտնում ես, որ ուրիշ են պատճառները մեր (ըստ քո ուղղումի` «ավելի ճիշտը` իմ») սառնության... դու չես ուզում այդ բացատրել «երկու պատճառով», նախ, որովհետեւ դա ինձ հայտնի է [6] եւ երկրորդը` ամենակարեւորը, «բացատրել այդ պատճառը կնշանակեր շարժել իրար մեջ ներթափանցված պատճառների անախորժ կույտը, գրգռել իրար պլլված օձերի կծիկը...» (քո նամակից): Սարսափելի է: Չկարծես թե «օձերը», ո՛չ, սարսափելի է, երբ մարդը մարդուն չի հավատում... Եվ վերջապես դա ի՜նչ սարսափելի պատճառ է, ահավոր եւ անխոստովանելի, որի մասին ես չեմ կարող գրել, ավելին, ուզում եմ «քողարկել», «օրորել քեզ եւ օրորվել ինքնախաբեությամբ»: Ես չեմ կասկածում քո ստեղծագործական ուժեղ երեւակայության վրա, ինքս էլ զուրկ չեմ այդ քանքարից, բայց շատ բան կտայի, իմանալու համար, թե դու ո՞ւր ես հասել քո երեւակայությամբ: Կրկնում եմ, Նայիրի, ուրիշ դժգոհություն չունեմ ես, բացի այն ամենից, ինչ շարադրել եմ ի խորոց սրտի գրած նամակում: Քեզ «անտանելի զարմանք է պատճառում այն ջանասիրությունը, որով մարդիկ, առանց պաշտոնի բերման, «ուսումնասիրում» են մեզանից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունները...»,- գրում ես դու: Չգիտեմ, ո՞ւմ ես ակնարկում, Իշխանյանի՞ն թե ինձ: Եթե Իշխանյանին, ապա զարմանալու ոչինչ չկա, նա կատարել է իր գրական ուսումնասիրողի պարտականությունը, եթե ինձ... ի՞նչ ես կարծում, մի՞թե ես պարտավոր չեմ կարդալու «մեզնից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունների» ընթացքում եղած գրականությունը, ճիշտ է` ուշացումով: Իսկ ե՞րբ պիտի կարդայի ես այդ նյութերը, կես դար հետո՞, կամ գուցե Իշխանյանը երեք քառորդ դար հետո՞ պիտի գրեր իր բիբլիոգրաֆիան... բայց չէ՞ որ երբ էլ որ գրվեր եւ երբ էլ որ կարդացվի այդ նյութերը, ծանր է լինելու նրանց թողած տպավորությունը, անտանելի ծանր: Ի՞նչ եմ ես խնդրել քեզանից. որ դու, որ ձեռքով որ գրել ես այդ հոդվածները, նույն ձեռքով էլ հերքես, բացատրես ներկա եւ գալիք սերունդներին հենց քո՛ պատկերներով («փայտահատի», «կացինի», «տաշեղի», «ռանդա»ի...). ճիշտ չէ՞ր լինի, եթե դու հանդես գայիր մի «Pro domo sua»-ով [7] եւ վերագնահատեիր քո անցյալը... ինչո՞ւ եմ ուզում, որ դու այդ անես. Բակունցի՞ շահերի համար. ոչ, Բակունցը ոչինչ չի շահի դրանից, նա իր շահը շահել է եւ ավելին ավելորդ է. գուցե կարծում ես, որ ե՞ս այստեղ մի շահ ունեմ... չեմ կարծում, որ կարող ես այդպես կարծել, որովհետեւ դա անհեթեթություն է. ուրե՞մն... Հավատա, որ ես ուզում եմ, որ դու այդ անես քեզ համար` նա՛խ եւ առաջ: Ես էլի եւ նորից եմ կրկնում, մեր գժտության պատճառը միայն ու միայն եղավ եւ է՛ Ալազանի հետ քո ունեցած զրույցը, քո` քեզ հայտնի ելույթը եւ քո հոդվածների թողած ծանր տպավորությունը: Քո խոսքերով ասած` մի՛ օրորի քեզ եւ մի օրորի ինձ, եւ մի որոնի ուրիշ պատճառ, որովհետեւ այդպիսին գոյություն չունի՛: Ամեն կերպ, ամեն կողմից մոտենում եմ խնդրին, հեռանում եմ խնդրից (ավելի լավ տեսնելու համար...), ուզում եմ գուշակել այն, ինչ քո կարծիքով «ինձ առավել հայտնի է, քան քեզ». ի՞նչ ես մտածում դու. գուցե... գուցե մտածում ես, որ իմ մեջ խոսել է գրական խա՞նդը, ավելի շուտ նախանձը. չէ՞ որ այդպես մտածելը ծիծաղելի է, ինչի՞ հիման վրա ես քեզ պիտի նախանձեի 1959 թվին: Մի՞թե 1959 թվին միա՛յն ես գլխի եմ ընկել, որ դու «Արա Գեղեցկի» հեղինակն ես: Կամ գուցե դու (դու սովոր ես քեզ միշտ տեսնել «թշնամիներով շրջապատված») կարծում ես, որ ես ընկել եմ քո «թշնամիների» ազդեցության տա՞կ... Չէ՞ որ դա ավելի հնարավոր էր 1954-1959 թվականներին, քան 1960-1961-ի՞ն... ուրեմն այս էլ չի, ուրիշ ի՞նչ մտածեմ, որ դու կարող ես մտածել... Գրում ես, - «Գրում եմ առանց հույս ունենալու, որ սրանով կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» կամ դու որեւէ չափով կփորձես ինձ հասկանալ...»: Գրում եմ, պատասխանում, ճիշտ հակառակը, ես չէի գրի ոչ մի տառ ու տող, եթե հույս չունենայի, որ աստիճանաբար կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» եւ եթե ցանկություն չունենայի քեզ հասկանալու եւ չուզենայի, որ ինձ ճիշտ հասկանաս: Օգնիր ինձ եւ ես քեզ կհասկանամ կես խոսքից: 20-ական թվականներին կարող էինք ասել. «Ապագան ցույց կտա, թե ով է ճիշտը...», ավա՜ղ, 60-ականն ենք ապրում, այդ «ապագա» կոչեցյալը հենց այսօրն է, որ կա. մի՞թե մեզ վայել է խարխափել ինչպես 30 տարի առաջ. ոչ, մեր տարիքը սխալներն ուղղելու, իմաստության եւ ծանր պատասխանատվության տարիներ են (վերջի՜ն տարիներ...), 30 տարի առաջ կարող էինք ասել. «Որքան ապրել եմ, էնքան էլ դեռ կապրեմ».- Հիմա կարո՞ղ ենք ասել,- ո՛չ: Իհարկե, եթե հույս ունես, որ կարող ես ապրել (ֆիզիկապես) 120 տարի, կարող ես չշտապել եւ մի քանի անգամ էլ հիմնովին սխալվել, ես այդ հույսը չունեմ, դրա համար էլ բավարարվում եմ... թեթեւ սխալներ գործելով... եւ մանավանդ շտապ կարգով ուղղելով» (17 հունիսի 1961 թ.): «Թյուրիմացությունը» չհարթվեց: Երկու գրողների ճանապարհները բաժանվեցին հերթական անգամ: Թե որքան խորն է եղել Ն. Զարյանի հոդվածների տպավորությունը, վկայում են ուկրաինացի գրող Լ. Պերվոմայսկուն գրված տողերը. «Օրերս ես բառիս բուն իմաստով գիշերներով չքնեցի: Հետին թվով կարդացի Նայիրի Զարյանի «հոդվածները» սքանչելի Ա. Բակունցի դեմ: Ցնցվեցի մինչեւ հոգուս խորքը: Ես գիտեի, որ նա այդպիսի բաներ է գրել, ինչ որ բաներ կարդացել էի, բայց այդ սարսափելի հոդվածները չէի տեսել: Ինձ համար պարզ դարձավ, որ եթե այդ հոդվածները չլինեին, Բակունցը կստանար իր պատժաչափը, ինչպես ես, եւ այսօր նստած կլիներ Երեւանում ու կգրեր: Այդ հոդվածները տպվել են 1937 թվականին, երբ Բակունցը դեռ նստած էր: Մեկ-երկու ամսից նա գնդակահարվեց»: Հր. Քոչարի մահն առիթ դարձավ, որ Մահարին մեկ անգամ եւս անդրադառնար անձի պաշտամունքի տարիներին գրողների բարոյական կեցվածքին. «Քոչարի թաղման մասին եղած նյութերը կարդալիս հիշեցի Չարենցին. մի ժամանակ, 30-ական թվականներին, շարունակ գանգատվում էր. «Այ տղա, մի հայ գրող էլ չմեռավ, մի տեսնեինք, ո՞նց են թաղում... Լուսահոգին թող գլուխը բարձրացնի եւ տեսնի, ինչպե՞ս թաղվեց ինքը եւ ինչպես` Հրաչյա Քոչարը, որի մեջ դեռ այն ժամանակ նա տեսնում էր «Նայիրու ողորմելի համհարզը...»: Ո՜վ դար, ո՜վ բարք... [8] Ի՞նչ եղավ Աբովի մոտ գտնված այն փաստաթուղթը, գրված 1937 թվականին, ստորագրված Քոչարի եւ Նայիրու ձեռքով...» (Վ. Նորենցին, 8 մայիսի 1965 թ.): Նամակը զուսպ էր, ասես ակամա հայտնված կարծիք, սակայն Վ. Դավթյանին Մահարին ուղարկեց վերլուծական մի սանդղակ, որտեղ վերջին տեղը հատկացվում էր Ն. Զարյանին. «Քոչարը քո չարը տարավ. մահվան հետ խաղալ չի կարելի, մահը քոչարի չէ: Ճի՞շտ է, որ Նայիրին իր դամբանականում ասել է. «Նրա սիրտը չդիմացավ մեր ծանր ժամանակների հարվածներին...»: Հետաքրքիր խոսք, ասույթ, որն ավելի բնորոշ է ասողի համար, քան ննջեցյալի... զառակս ի՞նչ ցուցանե. այն, որ Քոչարը մահացավ չտանելով... կոպիտ կերպով ասած` քավությո՞ւնը... քսաներորդ համագումա՞րը... սպիտակ թո՞ւղթը... Вообщем [9] (կասեր Չարենցը), դեստալինիզացիան ջրի երես հանեց երեք կատեգորիա. 1. Ազնիվ կատեգորիան՝ Ֆադեեւն ու նրանք, որոնք ինքնասպանություն գործեցին: 2. Ապրող, սակայն տառապող, քավող եւ հատուցող կամ չհատուցող կատեգորիան. Քոչար (գուցե Վշտունի՞ն, Աբո՞վը...): 3. Անսիրտ, անխիղճ եւ անհոգի կատեգորիան. Զարյան եւ ուրիշներ՝ եթե կան: Վերջինը կամ անխելք է կամ հեռատես: Անխելք՝ որովհետեւ չգիտե, որ նրա զղջման խոսքը կբարձրացնի նրան ժողովրդի աչքում. ժողովուրդը մեծահոգի է, իսկ Զարյանը չի ուզում օգտվել նրա մեծահոգությունից... Կամ հեռատես՝ որովհետեւ, ով գիտե, իցե թե մի օր Ստալինը բարձրանա՜ իր պեդեստալին... եւ այն ժամանակ, օ՛, այն ժամանակ՝ Նայիրի Զարյանը ողջ գրողների միությունը Սիբիր կքշի, ներառյալ զավխոզ Խաչիկին...» (14 մայիսի 1965 թ.): Եթե Ն. Զարյանին Մահարին գնահատում էր որպես «Արա Գեղեցիկի» հեղինակի, ապա գրող Հր. Քոչարի մասին, չնայած վերջինիս ապաշխարանքին, ուներ միայն եւ միայն բացասական կարծիք. «Քոչարի «Զավակները» Սով. Միության գրախանութներից կիպերով ետ են գալիս [10]: Շարե՜ին հրատարակությունը սատարողների դռներին...» (Մ. Արմենին, 19 հունվարի 1964 թ.), «Քոչարի եւ հարակից խնդիրների մասին: Համաձայն եմ քեզ հետ: Մի մարդ, որ չունի ոչ խիղճ եւ ոչ իսկ ամոթ. գոնե տաղանդ ունենար. այդ էլ չկա. նստել է պատասխանատուների, Պետհրատի վզին (եւ ժողովրդի) ու... քոչում է...» (նույնին,11 փետրվարի 1964 թ.): Գրողի անգամ վերջին շրջանի գործերը, որոնցով նա մեր օրերում շարունակվում է պրոպագանդվել կինոյի լեզվով, չստիպեցին Մահարուն փոխել իր կարծիքը. «Վերջինս (Հր. Քոչարը- Գր. Ա.) ստալինյան շրջանի կարկառուն չմշակներից էր, որը բավական չար սերմեր ցանելուց եւ հեղինակություն հնձելուց հետո, վերջին շրջանին կերպով մը ուզեց քավել իր մեղքերը (Ն. Զարյանը զլացավ այդ իսկ...) եւ գրեց մի քանի տանելի բաներ, որոնք սակայն չկարողացան բարձրանալ իսկական արվեստի պատվանդանին» [11] (Շ. Շահնուրին, 18 մայիսի 1965 թ.): Չծավալվենք: Չխախտենք թերթային հրապարակման ծավալային սահմանները: Բայց չեմ կարող չխոստովանել, որ նյութի վրա աշխատելու ողջ միջոցին ինձ հանգիստ չէին տալիս նույն հարցերը` պե՞տք է արդյոք այս հրապարակումը, ինչի՞ է ծառայելու այն, ո՞ւմ է հետաքրքիր հեռավոր ժամանակների հին դարմանը կամ անցած տարիների ձմռան ձյունը: Մինչեւ անգամ խորհրդակցեցի մարդկանց հետ, ում կարծիքի հետ հաշվի եմ նստում... Պատասխանը հստակ եւ որոշակի էր. - Եթե մենք ուզում ենք ստեղծել առանց չակերտների օրինաց երկիր կամ բարգավաճ Հայաստան (հասկացություններ, որոնք կաղապարավորվում են իրենց ծննդյան օրից...), ապա պետք է իրերը, մարդկանց եւ երեւույթները բարձրաձայն կոչենք իրենց անուններով, այլապես չի լինի ոչ մի երաշխիք, որ հեռու կամ մոտիկ ապագայում այս կամ այն ձեւով չեն սկսի նորից գործել պետական կամ «մտավորական» պատժիչ-վարչարարական մահակները, եւ որ նոր մատնիչները չեն ունենա իրենց անունը կրող լայնահուն փողոցներ Երեւանի կենտրոնում: Հիշենք անցյալը` հանուն ապագայի: Ծանոթագրություններ 1. Գրողների տանն ունեցած ելույթում Ն. Զարյանը բողոքել էր գրական կյանքում «մաքուր օդի» բացակայությունից եւ այդ ելույթի հիման վրա հետագայում տպագրել «Մաքուր օդ եւ գրականություն» հոդվածը: Նույն թեմայով մի քանի տարի անց գրված նրա հոդվածը խորագրված էր «Մթնոլորտային մտորումներ»: 2. Մահարին եւ Ն. Զարյանը տարբեր էին մոտենում Ա. Բակունցի «դաշնակցականության» խնդրին: Ն. Զարյանը փորձել էր արդարացնել իր մեղադրականը` տալով Ա. Բակունցի կուսակցական երբեմնի պատկանելությանը «ծխականության» բնույթ, իբր դաշնակցական են եղել մեր բոլոր մտավորականները, իսկ Մահարու համար դա գլխավոր պատճառն էր գրողի ողբերգության, քանի որ 1936 թվականին բոլորովին այլ հնչեղություն ու բովանդակություն ուներ «դաշնակցական» մեղադրականը: 3. Խոսքը Ռ. Իշխանյանի «Ակսել Բակունց. Կենսագրություն եւ մատենագիտություն», Եր., 1960, աշխատության մասին է: 4. Խոսքը Ն. Զարյանի մի շարք հոդվածների մասին է, որոնցում «մերկացվում» էին Ա. Բակունցի եւ արդեն ձերբակալված այլ հայ գրողների գաղափարական սխալները` «Բարձրացնել բոլշեւիկյան զգաստությունը գրականության եւ արվեստի ֆրոնտում» («Խորհրդային արվեստ», 1936, թիվ 15-16, 1 սեպտ., էջ` 203-204), «Դեպի խորհրդային գրականության նոր վերելք» («Խորհրդային Հայաստան», 1936, 18 սեպտ.), «Գրական լեզվի նացիոնալիստական աղավաղումների դեմ» («Խորհրդային գրականություն», 1936, թիվ 3-4), «Ընդդեմ նացիոնալիզմի եւ տրոցկիզմի, հանուն սոցիալիստական մեծ գրականության» («Գրական սերունդ», 1936, թիվ 4, էջ` 15-19), «Կապը կտրած խմբապետը» («Գրական սերունդ», 1936, թիվ 5-6, էջ` 33-35), «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» («Գ. Թ.», 1936, թիվ 19, 25 օգոստոսի): 5. «Հիմա քո հազարն է»: Այսինքն` քո ժամանակն է: Բառն այդ իմաստով օգտագործել է նաեւ Ավ. Իսահակյանը: 1911 թվականին, երբ նա գտնվել է Պոլսում, ստացել է Վ. Տերյանի գիրքը եւ խնդրանք` իր կարծիքը հայտնելու մասին: Իսահակյանը պատասխանել է` «Ի՞նչ ասեմ, Վահան ջան, հիմա քո հազարն է» («Խորհրդային գրականություն», 1928, թիվ 2, փետրվար, էջ` 169): 6. Ն. Զարյանն ուներ այն համոզմունքը, թե Մահարին նրան էր համարում իրեն բաժին ընկած փորձության մեղավորը: Այդ ոգով էլ նա գրեց եւ տպագրեց իր «Խաչմերուկ» պատմվածքը: Այնինչ Մահարու մեղադրանքները ոչ թե անձնական էին, այլ բարոյական-հասարակական: 7. "Pro domo sua-ով" - Բառացի` «ի պաշտպանություն յուր տան» (լատ.), օգտագործվում է «իր մասին», «սեփական անձնական հանգամանքների մասին», «սեփական անձի կամ սեփական շահերի պաշտպանության» իմաստներով: Ասացվածքը գործածել էր Ե. Չարենցը` 1922թ. Մոսկվայում լույս տեսած երկհատորյակի առաջաբանում` «Այսքանը - "Pro domo sua"» եւ այլն: Լատիներեն այդ բառերով է վերնագրված նաեւ նրա հոդվածներից մեկը (Երկեր, հ. 6, էջ՝ 36): 8. Միայն Մահարին չէր, որ նման հստակ դիրքորոշում ուներ Հր. Քոչարի հանդեպ: Վերջերս լույս տեսած Ստ. Զորյանի հուշերում բավական ծավալուն տրված է Քոչարի նկարագիրը որպես մարդու եւ գրողի: Ճիշտ է, Հր. Քոչարի անունը ծածկագրված է F տառով, սակայն օրագրի ամսաթվերը եւ անսքող ակնարկները ոչ մի կասկած չեն թողնում, որ այստեղ մենք գործ ունենք Պոլիշինելի գաղտնիքի հետ: Բերենք այնտեղից փոքր մի հատված. «Մայիս 27. Մի քանի օր առաջ թաղեցին 37-38 թթ. «հերոս»-զրպարտիչ ու մատնիչ F-ին, որ տասնյակների գլուխ կերավ այդ թվերին: Բայց թաղեցին որպես հասարակական գործիչ եւ անվանի գրող: Չէ՞ որ շատերը գիտեն նրա անամոթ գործերը (կան ձեռքից ձեռք շրջող դոկումենտներ), ինչո՞ւ են դիմում ֆալսիֆիկացիայի - չեմ հասկանում: Իսկ որպես գրող անարժեք էր, անարվեստ. սրա-նրա թեմաներն ու սյուժեները վերցնող-մշակող: Հայտնի է նույնպես, որ 37-38 թթ.-ից հետո էլ շարունակում էր նույն «հերոսությունը». 2-րդ անգամ բռնել տվեց աքսորից վերադարձած Մահարուն, Ալազանին եւ Նորենցին, իսկ «Գր. թերթ»-ի խմբագրին հեռացնել տվեց նրանց կազմած գրական անմեղ նյութերը տպելու համար, լուրեր, որ կազմել էին նրանք մի քանի կոպեկ ստանալու համար, եւ չէին ստորագրել (Խոսքը Գ. Մահարու բանաստեղծական անստորագիր թարգմանությունների մասին է.-Գր. Ա.): Եվ մահազդի մեջ այս տիպին ներկայացրել են որպես հասարակական գործիչ, որպես էնցիկլոպեդիստ, գրեթե մեծ գրող եւ այլն: Այսքան տարի լինելով Գրող. միության մեջ չեմ տեսել դրա նման խորամանկ, խարդախ ու կեղծ արարածի: Այդպես էլ հայտնի էր մեծ մասին, եւ դրա համար վերջին տասը-տասնուհինգ տարում ընտրությունների ժամանակ նրան սեւացնում էին, իսկ եթե լինում էր խմբագրական կոլեգիաների մեջ - դա արդեն գալիս էր վերեւից» («Նորք», Եր., 2006, թիվ 4 էջ`109-110): 9. Մի խոսքով ... (ռուս.): 10. Խոսքը Հր. Քոչարի «Մեծ տան զավակները» վեպի ռուսերեն հրատարակության մասին է, որը լույս էր տեսել Մոսկվայում` 70.000 տպաքանակով: 11. Երկու գրողների մասին Շ. Շահնուրի կարծիքը միատեսակ էր. «Հրաչեայ Քոչար եւ Նայիրի Զարեան տեղ չունէին յիշողութեանս մէջ, այն պատճառավ որ իրենցմէ արժէքաւոր գիրք մը չէի կարդացած» (25 մայիսի 1965 թ.): -------------------------------------------------------------------------------- Նկար 1. 1936-1947 թվականներից Գուրգեն Մահարուց մեզ հասած միակ լուսանկարը (3x4), փակցված է եղել անձնագրին փոխարինող «ազատական» տեղեկանքի վրա: Նկար 2. 1949-1954 թվականներից Գուրգեն Մահարուց մեզ հասած միակ լուսանկարը (3x4): Երեւանի ՆԳԺԿ բանտ:
  11. «ՄԱՐԳԱՐէՆ» ՊՕԷՄԻՑ ՀԱՏՎԱԾ AZG Daily Culture # 007, 07-04-2007 http://culture.azg.am?lang=AR&num=2007040703 ՋԲՐԱՆ ԽԱԼԻՍԼ ՋԲՐԱՆ թարգ. ՎԱՀԵ ՎԱՀՅԱՆ Էլմուսթաֆան, ընտրեալն ու սիրելին, որ արշալոյսն էր իր ծագած օրին, սպասեր էր հոն, Օրֆալիզի մէջ տասներկու տարի, որ վերադառնար իր նաւն ու տանէր զինք ծնած կղզին: Տասներկրորդ տարին, օրը եօթներորդ ճիշդ Սեպտեմբերի, հունձքի ամսին, ելաւ քաղաքին պարիսպներէն դուրս, բլուրին վրայ, նայուածքն իր ուղղեց ծովուն ու տեսաւ մշուշին մէջէն գալուստն իր նաւին: Եւ այն ժամանակ, դուռերը սիրտին բացուեցան հոն լայն, եւ հրճըւանքն իր թեւածեց դէպի բացերը ծովուն: Աչքերը փակեց եւ իր հոգիին լռութեանը մէջ սկսաւ աղօթել...: Բայց երբոր կ՛իջնէր ինք բլուրն ի վար, թախիծ մը եկաւ պաշարեց հոգին, ու մտածեց ինք սիրտին խորերէն. «Ինչպէ՜ս պիտի ես կարենամ մեկնիլ ասկէ անխռով, առանց կսկիծի: Ո՛չ, այս քաղաքէն պիտի չկրնամ բաժնուիլ երբեք, առանց կրելու վէրք մը հոգւոյս մէջ: «Երկար տեւեցին երկունքի օրերս իր պատերէն ներս, ու երկար եղան գիշերներն այստեղ իմ առանձնութեանս: Եւ ո՜վ կարենար պիտի բաժնուիլ իր տառապանքէն ու մենութենէն՝ առանց մորմոքի: «Հոգիի անթիւ մասնիկներ եմ ես ցրուած այստեղի փողոցներուն մէջ. եւ անհամար են իմ կարօտներուս զաւակներն, որոնք այս բլուրներուն միջեւ կը շրջին մերկ մարմիններով, ու չեմ կրնար ես զատուիլ իրենցմէ՝ առանց ծանրածանր բեռի, կսկիծի: «Կը խնդրենք սակայն, որ խօսիս մեզի մեկնումէդ առաջ եւ հաղորդակից դարձնես դուն մեզ քու ճշմարտութեանդ: «Կը փոխանցենք զայն մեր զաւակներուն, եւ անոնք՝ իրե՛նց, ու չի կորսուիր ան: «Առանձնութեանդ մէջ, պահակն ես եղած մեր ցերեկներուն, ու պահերուդ մէջ աննինջ հսկումի՝ մտիկ ես ըրած մեր քուն ժամերու լացին ու խինդին: «Հիմա, ուրեմն, բացատրէ՜ մեզի էութիւնը մեր, խօսէ՜՝ ծնունդի ու մահուան միջեւ ինկնող այն բոլոր բաներէն, որոնք յայտնուած են քեզի:» Պատասխանեց ինք՝ ըսելով այսպէս. «Ով բնակիչնե՛ր դուք Օրֆալիզի, ի՞նչ բանի մասին կրնամ խօսիլ ես՝ բացի անոնցմէ որ այս րոպէին կը խլրտին ձեր հոգիներուն մէջ:» Ամուսնութեան մասին «Աշխարհ էք եկած դուք միասնաբար ու պիտի մնաք միասին յաւէտ: «Պիտի միասին ըլլաք երբ մահուան թեւերն սպիտակ՝ ձեր կեանքի օրերն ընեն ցիրուցան: «Պիտի միասին ըլլաք դուք, այո՛, լուռ յիշողութեան մէջ իսկ Աստուծոյ: «Բայց թող գտնուին ձեր միասնութեան մէջ բաց միջոցներ, «Ու թող ձեր միջեւ կարենան պարել հովերն երկինքի: «Սիրեցէք զիրար, բայց մի՛ վերածէք սէրը կապանքի. «Թող նախընտրաբար ըլլայ անիկա ծով մը յարաշարժ՝ ափերուն միջեւ ձեր հոգիներուն: «Բաժակ լեցուցէք մէկդ միւսին, բայց նոյն բաժակէն մի՛ փորձուիք խմել: «Ձեր հացէն բաժին տուէք իրարու, բայց մի՛ ուտէք դուք նոյն նկանակէն: «Երգի ու պարի ելէք միատեղ, բայց իւրաքանչիւրդ թող մնայ անջատ, «Ճիշդ այնպէս՝ ինչպէս լարերը վինին կը մնան անջատ, կը թրթռան թէեւ նոյն եղանակով»: Զաւակի մասին «Ծնունդները ձեր... չե՛ն ձեր զաւակներն, այլ՝ տղաքն անոնք եւ աղջիկներն են այն կարօտին զոր Կեանքը կը տածէ ինքնիրեն հանդէպ: «Կու գան ձեր մէջէն, սակայն ո՛չ ձեզմէ: «Թէեւ ձեզի հետ՝ բայց չեն պատկանիր անոնք ձեր անձին: «Կրնաք տալ իրենց սէր ու գուրգուրանք, բայց ո՛չ մտածում, «Զի ունին անոնք իրենց խոհն ուրոյն: «Կրնաք տալ դուք տո՛ւն անոնց մարմինի՛ն, բայց ո՛չ հոգիին, «Զի կը բնակին հոգիներն անոնց՝ տունին մէջ վաղուան, զոր այցելել դուք չէք կրնար նոյնիսկ ձեր երազներով: «Կրնաք ջանալ որ նմանիք անոնց, բնայց զանոնք ձեզի դարձնել նման՝ մի՛ ձգտիք երբեք, «Քանզի չ՛ընթանար կեանքը դէպի ետ, ու ոչ ալ երկար կ՛ուզէ յամենալ ան երէկին մօտ»: Տալու մասին «Տուած կ՛ըլլաք դուք շատ քիչ բան` երբ տաք ձեր ստացուածքէն: «Ձեր անձէ՛ն տալով միայն կ՛ըլլաք դուք ի՛սկապէս տուած: «Վասնզի, ի՞նչ են ձեր ստացուածքներն, եթէ ոչ բաներ, զորս կը պահէք ու կը պահպանէք, վախով թէ կրնաք վաղը դուք` կարիք ունենալ անոնց: «Իսկ վաղը... վաղը ի՞նչ կրնայ բերել խորամանկ շունին, որ ոսկորներն իր աւազներու մէջ կը թաղէ անհետ` մինչ կը հետեւի ուխտաւորներուն դէպի սուրբ քաղաք: «Ու կարիքի վախն ինչ է` եթէ ոչ կարի՛քը ինքնին: «Երբ ջրհորդ է լի, ծարաւի երկիւղն իսկ չէ՞ ծարաւն այն, որ չունի յագուրդ: «Կան որ կու տան քիչն իրենց ունեցած շատ հարստութեան- ա՛յնքան մը միայն` որ փառաբանուին: Եւ իրենց ծածուկ ցանկութիւնը այդ` կը դարձնէ տրուած ընծան արժեզուրկ: «Ու կան ալ որ քի՛չ ունին եւ կու տան զայն ամբողջութեամբ: «Հաւատաւորներն ու առատութիւնն են անոնք կեանքին. եւ արկղն անոնց չի պարպուիր երբեք: «Կա՛ն ալ որ կու տան միշտ ուրախութեամբ, ա՛ն եւ ուրիշներ որ կու տան ցաւով, եւ այդ ցաւն իրենց մկրտութիւնն է: «Իսկ կան որ կու տան ու չեն զգար ցաւ, եւ ուրախութիւն չեն ակնկալեր, ու ոչ ալ կու տան` առաքինութեան դիտաւորութեամբ. «կու տան ճիշդ այնպէս` ինչպէս սա մօտիկ ձորի մրտենին կ՛արտաշնչէ բոյրն իր շրջապատին: «Այդպիսիներուն ձեռքերով է որ կը խօսի Աստուած եւ այս աշխարհին կը ժպտի անոնց աչքերուն մէջէն»: Տուներու մասին ... «Եւ ըսէ՛ք ինծի, օրֆալիզցինե՛ր, ի՞նչ ունիք դուք ձեր այս տուներուն մէջ, ու ձեր ամրափակ դուռերուն ետին ի՞նչ կը պահպանէք: «Ունի՞ք դուք անդորր, այն ոյժը հանդարտ՝ որ ի յայտ բերէր զօրութիւնը ձեր: «Ունի՞ք դուք յուշեր, կամարներ շողուն՝ որ կը կամրջեն միտքի գագաթներ: «Ունի՞ք յղացում դուք գեղեցկութեան, որ սիրտը տանի հողէ ու քարէ ձեւուած բաներէն դէպի լեռը սուրբ: «Ունի՞ք բաներն այս՝ ձեր տուներուն մէջ: «թէ՝ ունիք միայն դիւրակեցութիւն, կամ՝ մարմաջն անոր, արարածն այդ նե՛նգ, որ տուն կը մտնէ իբրեւ հիւր, յետոյ՝ կ՛ըլլայ հիւրընկալ ու կը դառնայ հուսկ տէր ու տիրական»: Ինքնաճանաչման մասին «Թող ոչ ոք ըսէ թէ ճշմարտութի՛ւնն է յայտնագործած, այլ` ըսէ միայն, թէ ճշմարտութեա՛ն մէ՛ ծանօթ դարձած. «Մի՛ ըսէք` «Գտա՛յ ուղին հոգիին», այլ, նախընտրաբար` «Տեսայ հոգին որ կը շրջագայէր իմ ճամբուս վրայ.» «Վասնզի հոգին կը քալէ վրան ամէն կածանի: «Չ՛ընթանար հոգին մէկ գիծի վրայ, ու ոչ ալ կ՛աճի եղէգի նման. «Կը բացուի հոգին` անթիւ թերթերով լուտասի մը պէս:» Խօսելու մասին «Կը խօսիք՝ երբ հա՛շտ չէք այլեւս ձեր մտածումին հետ: «Երբ ա՛լ չէք կրնար բնակիլ սիրտին ձեր մենութեան մէջ կ՛ելլէք ապրելու ձեր շուրթին վրայ, ու ձեզի համար՝ ձայնը կը դառնայ զբօսանք, ժամանց, «Ու մեծ մասին մէջ ձեր խօսակցութեան՝ կ՛ըլլայ մտածումն յաճախ կիսամահ: «Զի մտածումն է երկնային թռչուն, որ թէեւ կրնայ բառի վանդակին մէջ թեւն իր բանալ, սակայն սաւառնիլ չի կարողանար: «Կան ձեր մէջ մարդիկ, որ շաղակրատին կ՛ըլլան հետամուտ՝ մինակ մնալու վախէ մը մղուած. «Զի առանձնութեան լռութիւնն իրենց աչքին կը պարզէ իրենց անձը մերկ, որմէ կ՛ուզէին խուսափիլ իրենք: «Ու կան ուրիշներ, որոնք կը խօսին, եւ անգիտութեամբ, առանց դիտումի, կը յայտնեն միտքեր, զորս իրենք անձա՛մբ իսկ չեն հասկնար: «Կան նաեւ մարդիկ, որ ճշմարտութիւնն ունին իրենց մէջ, բայց չեն ըսեր զայն իրենք բառերով: «Այդպիսիներու կուրծքին տակ է որ արարիչ ոգին կ՛ապրի լռութեան մէջ կշռութաւոր»: Հրաժեշտ «Մնացէք բարո՜վ, Օրֆալիզցինե՛ր: «Հասած է արդէն օրն իր վախճանին: «Կը փակէ ան իր թերթը մեր վրայ, ջրշուշանն ինչպէս՝ ի՛ր վաղուան վրայ: «Պարտինք մենք պահել՝ ինչ որ ցարդ մեզի տրուած է այստեղ: «Եթէ բաւարար չըլլայ մեզի ան, յայնժամ մենք նորէն կը համախմբուինք ու միասնաբար ձեռք կը կարկառենք Պարգեւատուին: «Մի՛ հանէք միտքէ թէ ես վերստին պիտի գամ ձեզի: «Պահի՜կ մը միայն... ու կարօտանքս իմ պիտի կուտակէ փոշի ու փրփուր՝ յօրինելու չափ մարմին մը ուրիշ: Պահիկ մը միայն, հանգիստի րոպէ՛ մը հովին վրայ, ու կին մը ուրիշ պիտի վերստին տայ ինծի ծնունդ»:
  12. ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (Ծաղկաքաղ) Գրիգոր Նարեկացի Թարգմանեց՝ Վազգեն Գեվորգյան Ի Խորոց Սրտի Խոսք Աստծու Հետ Սրտիս դառնահեծ հառաչանքների Վայն ու ողբաձայն աղաղակները Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես. Եվ իմ սասանված մտքի ճենճերող Իղձերի պտուղն ու բերքը դրած Անձս տոչորող թախծի կրակին՝ Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ: Սակայն կնայես նրան, ո՜վ գթա´ծ, Ու կհոտոտես ավելի սիրով, Քան պատարագն այն բոլորանվեր, Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ: Ընդունիր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ: Բանական զոհիս մտքի խոհածուփ սենյակի խորքից Սրտիս անձկությամբ ելած կամավոր այս նվերը թող, Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ, Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ: Եվ աղերսախառն դատի մտնելս քեզ հետ, ո՜վ հզո´ր, Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ, Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր Ամբարշտացած Հակոբի ցեղի, Որի դեմ բողոք գրեց Եսային Կամ թե սաղմոսի առակում հիշված Անիրավությունը Բաբելոնի, Այլ ընդունելի թող լինի այն քեզ, Ինչպես Սելովի խորանի անուշ խնկաբուրումը, Դավթի նորակերտ խորանի՝ հանուն այն տապանակի, Որն իր վերստին գերեդարձությամբ Վերագտնումն է խորհրդանշում, Ասես, նաև իմ կորուսյալ հոգու: *** Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝ Ձայնը ահավոր քո դատաստանի, Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում. Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի, Եվ չար ու բարի խորհուրդների ահա խմբված բազմությամբ, Ապառազինված զենք ու սուսերով՝ Բախվում են իրար ոսողների պես, Դարձնելով համակ ինձ մահվան գերի: *** Եթե վշտերից լքված, հոգնաբեկ ՝ մեկը նվաղի, Թող ամրապնդված հառնի վերստին Հառաչանքների այս հարստարանով՝ հուսալով ի քեզ: Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի, Թող որ քարերով այս, շնորհաձիր Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ: Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի, Ամենակալիդ բարեհաճությամբ՝ Ամուր պատվաստմամբ՝ քող կցվի նորեն: Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին, Թող որ սրանով, աղոթելով քեզ, Ստանա կյանքի հույս ու փրկություն: Թե տագնապահար ու տարակուսված խոցոտվի մի սիրտ, Սրանով փրկված՝ թող ապաքինվի ՝ մեծիդ քաղցրությամբ: Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված՝ Ընկղմված լինի խորքն անդունդների, Թող որ այս կարթով դեպի լույս ելնի՝ քո աջակցությամբ: Եթե թմրությամբ խաբեպատիր ու խավար գործերի Մեկը թալկացած լինի կարեվեր, Թող որ զորանա նորից քեզ համար, Միակ զորավի´գ, ապավինած քեզ: Եթե պահպանակն ապահովության լքի մի մարդու, Թող որ սրանով հույս առնի դարձյալ քո հոգնածության: Եթե սարսուռը դիվային ջերմի Խռովի մեկին տենդով մոլեկան, Թող որ սթափվի այս նույն նշանով՝ Երկրպագությամբ խոստովանելով խաչիդ խորհրդին: Եթե մրրիկը անօրինության խորտակիչ հողմի Աշխարհիս ծովում մարդու մարմնեղեն Շինվածքն հարվածի ալեբախությամբ, Թող որ խաղաղվի կրկին այս ղեկով՝ ուղղված դեպի քեզ: *** Բարեզարդեցիր խոսելու ձիրքով, Շունչ ներարկելով՝ փայլ տվեցին ինձ, Մտքով ճոխացրին, աճեցրիր խելքով և իմաստությամբ, Հանճարով օժտած՝ զատորոշեցին շնչավորներից, Համադրեցին բանական ոգով, Պճնեցիր գոյով անձնիշխանական: Ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման Եվ խնամեցիր որպես ստեղծող: Ինձ՝ ամբարիշտիս տնկած գավթիդ մեջ, Ոռոգեցիր քո կենսատու ջրով, Ավազաններիդ ցողով մաքրեցիր, Արմատացրիր վտակով կենաց, Կերակրեցիր հացովդ երկնային Համարձակորեն նայի դեպի քեզ, Պարածածկեցիր քո փառքի լույսով, Քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ, Մահացու մոխրիս հարգեցիր որպես լույսի ճառագայթ, Քո հորը հզոր,օրհնյալ,ահավոր, Մարդասիրաբար հայր կնքեցիր և անարժան անձիս: Չայրեցիր բերանս,լցված նանրությամբ, Երբ ժառանգակից կոչեցի ինձ քեզ. Թկշտամբեցիր,երբ հանդգնեցի քեզ կցորդվելու. Թմթագրեցիր լույսը աչքերիս, Երբ որ հայացքս քեզ էի հառել. Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր. Թխորտակեցիր դաստակը բազկիս, Երբ անմաքրապես քեզ էր կարկառվում. Չկոտրատեցիր մատներս երբ ես Շոշափում էի պատգամդ կենաց: Նվիրման ժամին խավար չպատեց շուրջս,ահավո´ր. Չփշրտեցիր շարքն ատամներիս Քեզ ըմբոշխնելիս,անսահմանելի´. Թնայեցիր ինձ բարկությամբ խոտոր, Ինչպես վարվեցիր իսրայելի հետ, Երբ խոտորնակի քեզ հետևեցի. Խայտառակ չարիր հարսնարանիդ մեջ Ինձ՝անարժանիս,քո պարերգության. Ո´չ հանդերձներս գծուծ տեսնելով՝ Անօրինյալիս հանդիմանեցիր, Ո´չ ձեռք ու ոտս ամուր կապկպած՝ Ի կուր խավարի՝ վռնդեցիր դուրս: *** Լսի՝ր ինձ, Աստվա՝ծ, Դու, որ աստված ես ամե՝ն մի մարմնի, ամե՝ն մի հոգու, Ըստ դավանության աստվածշնորհի, Եվ երկայնամիտ ու բազումողորմ, ըստ սուրբ Հովնանի, Շնո՝րհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ Ավարտի հասնի աղերսամատյանն Այս ողբերգական, որ սկսել եմ: Եվ մինչ այժմ ես, երբ ոտք եմ դրել այն ճանապարհին, Որը տանում է դեպի պատրաստած օթևաններդ, Արցունքներով եմ խոսքս սերմանում, Երբ հասնի ժամը հնձի հավաքման, Թող որ կատարյալ քավությամբ դառնամ զոհ ու բերկրալից՝ Ընտիր խրձերի երջանիկ բերքով: Չտա՝ս ինձ սրտի անորդի արգանդ, Իարայելի պես, Ոչ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո՜վ ամենագո՝ւթ: Լսի՝ր բանական աղաչավորիս, հզոր ողորմա՝ծ, Նախքան երկնքին, երկունքը՝ երկրին, Եվ սա՝ ցորենին, գինուն ու ձեթին, Իսկ սրանք բոլորն Իսրայելին: Երկնավորների աղերսն, ուղղված քեզ, Թող որ ավելի ազդի իմ հոգուն, Քան թե տարրերին ապականացու: Դու ստեղծող ես,իսկ ես միայն կավ. Տարակուսվածիս այս հեծեծագին Աղերսանքների սկզբից հայտնի´ր կամքդ բարեգութ, Որ կարողանամ զորանալ այստեղ, Որպեսզի երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի, Չլինի հանկարծ,լույս վայելելուն անվարժ,անընտել, Մի մոմի նմա հալվելով իսպառ ջնջեմ մեջտեղից: Սիրտ տո´ւր զրկվածիս,ինչպես ասողն է գոչել աղոթքով, Ուժ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից, Ոչ թե անձկությամբ ու տառապանքով քեզ որոնելուց: Ա´ռ ավանդն իմ այս աղաչանքների Եվ ողորմության շնորհներդ տո´ւր, Ընդունի´ր փոքր այս ՝ տկարիցս Եվ հզորիցդ՝ մեծը շնորհի´ր: Զորավոր դարձրո´ւ խոսքերս զղջման՝ Ուղարկելով մեզ հոգի բարձունքից՝ Քո աստվածաշունչ այն պատգամներով, Որ զետեղել եմ այս մատյանի մեջ: Ճշմարտությամբ լուսավորելով Առակով ասված խոսքը Եսայու, Հաճի´ր, բարերա´ր, պարգևել մահվան արժանավորիս՝ Իմ անարձագայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին, Անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ՝ Հրաշեկ պղինձը Լիբանանի, Որ օրինակն է առաքինության: Ինչու կարծրացնես սիրտը եղկելուս,անճառ, ահավո´ր, Որ չթափանցի երկյուղդ այնտեղ: Թող որ անվաստակ չմնամ փոքր այս աշխատանքից, Ինչպես ջրազան սերմնացան՝ ամուլ, անբերրի հողի. Թող չպատահի ինձ հանկարծ երկնել, սակայն չծնել, Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել, Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել, Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես, Պաղատել, սակայն անտեսված մնալ, Կողկողել, սակայն դու չողորմես, Աղաչել քեզ՝ բայց ոչինչ չշահել, Զոհեր մատուցել, բայց չճենճերել, Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ: Լսի´ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միայն հզո´ր. Մեղքերով ապրած օրերիս չափով՝ Անվճար թողած պատժի տուգանքը Ինձ՝ չարագործիս, նոր տանջանքներով վճարել մի´ տուր: Փրկի´ր ինձ, գթա´ծ, լսի´ր, ողորմա´ծ, Մարդասեր եղի´ր իմ հանդեպ, ներո´ղ, Խնայող եղի´ր, ո՜վ երկայնամիտ, Պաշտպանի´ր, ապավե´ն, բարերարի´ր, հզո´ր, Ազատի´ր, ամենակա´լ, կյանք տո´ւր,նորոգո´ղ, Վերականգնի´ր, ահավո´ր, լուսավորի´ր, երկնայի´ն, Բժշկի´ր, հնարագե´տ, քավի´ր, անքնի´ն, Պարգևատրի´ր, առատաձե´ռն, շնորհազարդի´ր, աննախա´նձ, Հաշտվի´ր, անախտակի´ր, ընդունի´ր, անոխակալ, Ջնջի´ր պարտքերս, ո՜վ օրհնաբանյա´լ: Երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ Ինձ սպառնացող զույգ վտանգներին, Թող որ տեսնեմ քո փրկությունը, հո´ւյս ու խնամակա´լն Եթե հայացքս դեպի վեր հառած՝ Դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի, Թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով, Իսկ վերջին օրս, շունչս արձակելիս, Ցույց տո´ւր երկնային երջանիկներից Մի լուսաթռիչ ու մաքուր հոգի, Որ հասնի ինձ մոտ սիրուդ պարգևով, Նաև վախճանված արդարներից ինձ կարեկից հասցրո´ւ: Հուսահատ օրս չարագործիր, Քո անակնկալ բարին շնորհի´ր, Ո՜վ բարեբանյալ փրկիչ բոլորի, Հիվանդ ոչխարիդ որպես ուղեկից Չլինի որ տաս դժնդակ գազան: Մեղքով մեռածիս պարգևի´ր, գթա´ծ, անապական կյանք Ու կործանվիս ծանր պարտքերիս ծանր պարտքերից՝ փրկությունը քո: *** Քեզնից ստացած արժանիքներս այս, բարիքները ողջ Ու ներողամիտ համբերությունդ, Օրնյա´լ, բարերա´ր և երկայնամի´տ, Ես՝ մեղապարտս, փողարինեցի Անթիվ անհամար ու բազմապիսի անօրինության, Այլև մարմնական հոգևոր բոլոր ախտերով ծփուն՝ Երկնաքարշ հույզ ու մտորումների: Եվ այսպես ահա, այդ բոլորի տեղ, Աստվա´ծ իմ և տե´ր, Ես՝ խելակորույս հիմարամիտս, Քեզ չարիքներով փոխհատուցեցի, Ինչպես Մովսեսն է հանդիմանաբար ասել առակով: Երախտիքներն ու բարիքները քո Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ. Բարձրյալիդ կողմից հոգատարությամբ Ինձ վրա բարդած անճառ, լուսավոր շնորհները ողջ Խելագարությամբ մրրիկով ցնդեցրի: Թեպետ շատ անգամ հոգնածու ձեռքդ կարկառելով ինձ՝ Ուզեցիր ձգել դեպի քեզ, սակայն ես չցանկացա, Իսրայելի պես, ըստ մարգարեի ամբաստանության: Թեև խոստացա քեզ հաճո լինել, Սակայն այդ ուխտը նույնպես դրժեցի Նույն չարիքները նյութեցի դարձյալ, Ծերադառնալով նախկին կենցաղիս: Անդաստանները սրտիս հերկեցի Միայն մեղքերի փշերի համար, Որ որոմն այնտեղ արգասավորվի: Ինձ են պատշաճում առակները ողջ Աստվածարյալ սուրբ մարգարեների Քանզի դու ինձնից հուսացիր խաղող, Փոխարենը ես ընձուղեցի փուշ. Խորթացած այգիս դառն ու անախորժ պտուղներ տվի: Ապավինեցի անհաստատ հողմին, Որով հարածուփ տատանումնրով Այս ու այն կողմ եմ միշտ տարուբերվում: Ըստ Հոբի խոսքի, գնացի անդարձ մի ճանապարհով Հիմարի նման շենքս շինեցի ավազի վրա. Խաբված՝ կարծեցի լայն արահետով Կարող եմ հասնել անձկալի կյանքին. Ինքս փակեցի ելքը ճամփեքիս. Կամովին բացի վիհս կորստյան: Իմ լսելիքի պատուհանները խցեցի ամուր Որ կենդանարար խոսքդ չլսեմ: ոցեցի նայվածքն հոգուս աչքերի, Որ չնկատեմ դեղս փրկության. Վեր չցատկեցի մտքիս լքումից ու թմրությունից՝ Ի լուր պատգամիտ ահավոր փողի. Մեծ դատաստանի հրափորձ օրվա ուժաբեր ձայնից չաչալրջացա. Չարթնացա երբեք կորստի տանող մահաբեր քնից: Հանգիստ չտվի հոգուդ՝ մարմեղեն տաղավարիս մեջ Բանական շնչիս հետ չխառնեցի Մասը՝ պարգևած քո շնորհների. Ըստ առակողի, ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստ՝ Կենդանի հոգիս մատնելու մահվան: *** Ի՞նչ շահ սրանից, կամ ինձ ի՞նչ օգուտ, Ու աւձակելով այսպես շարունակ Ողբ ու հեծություն՝ ինքս վհատվեմ Ու դուրս չթափեմ խոսքիս խարանով Մահացու վերքիս շարավն ամբարված Կամ ՝ անոթությունը, որ մթերված է սրտիս խորքերում, Առաջ բերելով հոգեկան սաստիկ ցավատանջ խիթեր, Նողկանք պատճառող մատնամխությամբ չփսխեմ իսպառ: *** .Ահա մտքերիս սևեռուն հայացքն ուղղած դեպի քեզ Որպես թիրախի, անձն իմ անպիտան, Խոսքիս քարերով, ինձպոս անընտել վայրի գազաանի, Անողորմաբար պիտի քարկոծեմ: Թեկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու, Բայց, իմաստունի խոսքի համաձայն, Ինքնակամորեն, ինչպես մի ոսոխ, Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դեմ: Եվ բոլոր գաղտնի հույզ ու մտքերն իմ Խոստովանելով՝ որպես կատարված չարագործություն Պիտի անսքող հրապարակեմ, Խպռեմ քո առաջ, Աստվա՜ծ իմ և տե´ր: Քանզի որքան շատ պարսավեմ ինքս ինձ, Այնքան ավելի պիտ արժանանամ Աննվազելի քո ողորմության, Ստանալով իմ անթիվ մեծամեծ պարտքերի դիմաց՝ Առավել առատ շնորհները քո: Որքան ավելի ճարակված լինեմ Անբժշկելի, ծանր ու անամոք վերք ու խոցերո: Դրա համեմատ այնքան առավել ու կրկնապատիկ՝ Բարձյալ բժշկիդ իմաստությունը ամենահնար Ցուցադրվելով պիտի հռչակվի: *** Ընդունի´ր սիրով, մեծազոր Աստվա´ծ, Աղաչանքները դառնացած սրտիս. Ամոթահարիս մոտեցի´ր մոծիդ բարեգթությամբ. Փարատի´ր իսպառ,ամենապարգև´, Սխրությունն իմ այս նշանակելի. Այս անտանելի ծանրությունները Վերցրո´ւ, թոթափի´ր ինձնից, ողորմա´ծ. Կտրի´ր մահացու սովորույթներն այս, ո՜վ հնարագե´տ. Ավարի´ մատնիր, մշտապես հաղթող, Հրապույրները մոլորապատիր. Ցրի´ր, վերնայի´ն, գայթակղության մառախուղն անհետ. Խափանի´ր, փրկի´չ, հարձակումները կորուստ նյութողի. Ջնջի´ր, ծածակատե´ս, որոգայթներն այս նենգ ու պատրական. Խոյացումներն այս՝ խռովարարի խորտակի´ր, հզո´ր: Կնքի´ր անունովդ լուսանցույցն հարկիս. Պարփակիր ձեռքովդ առաստաղն իմ տան. Ցծի´ր քո արյամբ մուտք իմ սենյակի. Սուրբ նշանը քո դրոշմի´ր ամուր Մաղթողիս բոլոր ճամփեքի վրա: Աջովդ ամրացրո´ւ խշտիս հանգստյան. Մաքրի´ր անկողնուս ծածկարանն իսպառ վարմ ու թակարդից: Կամքովդ պահպանի´ր հոգիս տառապյալ. Ըւ մարմնիս շունչը, քեզնից շնորհված, անարատ պահի´ր. Շրջանակի´ր ինձ ամուր՝ երկնային զորքիդ պազմությամբ՝ Որպես դիմամարտ դևերի գնդին: Սուրբ աստվածածնիդ և ընտրյալների բարեխոսությամբ՝ Շնորհի´ր նիրհիս այս մահահանգույն՝ Խորին գիշերում բերկրյալի հանգիստ: Ամփոփի´ր մտքիս և զգայության Տեսանելիքի պատուհանները, պարուրի´ր այնպես, Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկյուղ՝ Ամեն մրրկահույզ ալեբախումից, Առօրյա նանիր հոգսերից բոլոր, Անրջական սին երազանքներից, Այս ցնորքներից խենթ ու խոլական, Եվ հիշատակով հույսիդ պահպանվեն անվթար, անեղծ: Որպեսզի կրկին, երբ որ սթափվեմ այս ծանր քնից, Լիովին զգաստ ու հոգենորոգ Մի զվարթությամբ կանգնած քո առաջ՝ Մաղթանքներն իմ այս, հավատքիս բորմամբ, Ո՜վ ամենաօրհնյալ ու անճառելի փառքի թագավո´ր, Զուգաձայնությամբ ողջ երկնագումար Փառաբանական բազմություններիդ, Բարձունքներդ ի վեր աղաքեմ առ քեզ: *** Երբեք ոչ մի տեղ չի հիշատակված, Թե սրախողխողն ավազակներից աղաչել է քեզ, Զի կարկամած էր. Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն, Զի պապանձված էր. Թի սևեռել քեզ արտասվաշաղ Ու կողկողագին հայցքն աչքերի, Զի մեղապարտ էր. Ըչ էլ միջնորդի բարեխոսությամբ թառատ կամքդ է շահել աշխատել, Քանզի լքված էր. Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց Ճորձելով ճմլել սիրտը գթածիդ, Զի հուսահատ էր. Ծնկների վրա, ինձպես ոտքերի Գարչապարներով, չուղղվեց դեպի քեզ, Քանզի անզոր էր տեղից բարձրանալ. Երբ համարվում է, դեռևս կենդանի, մեկը կիսամեռ, Քիչ է տարբերվում արդեն մեռածից: Նամանավանդ որ, թեև խրատվեց մեծիդ խոսքերով, Բարերարվեց քո գթասրտությամբ Ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ, Ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ, Այլև հեստաբար ապստամբելով՝ Անցավ բանակն իր թշնամիների, Դաշնակեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ:
  13. Քաջ Նազարը Հովհաննես Թումանյան Լինում է, չի լհնում մի խեղճ մարդ անունը Նազար: էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում. էնքան էլ վախկոտ էնքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են վախկոտ Նազար: էս վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի: Որ շեմքն է դուրս գալի՝ տեսնում է ճըրթճըրքան լուս-լուսնյակ գիշեր՝ ասում է. - Այ կնիկ, ինչ քարվան կտրելու գիշեր է՛... Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու... Կնիկը թե. - Զենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա... Նազարը թե. - Ա՛նզգամ կնիկ, ինչու չես թողնում ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ: էլ ինչ տղամարդ եմ ես, էլ ինչու եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես: Որ շատ կռվում է՝ կնիկը տուն է մտնում, դուռը փակում: - Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի: էս Նազարս մնում է դռանը: Վախից լեղապատառ, է լինում: Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում: ճարը կտրած գնում է պատի տակին կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում՝ մինչև լուսը թացվում է: Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի, ու միտք է անում:Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էն քան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի - ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում: Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում:Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդվում են առաջին թափվում: - Վահ, էս ինչ էր... - մնում է զարմացած: Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում: Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ: - Վահ, - ասում է, - ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմաց էլ... ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՛նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել... էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ: - Տե՛րտեր, օրհնյա ի տեր: - Աստված օրհնի, որդիս: — Տերտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան: Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան: Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է. Անհաղթ հերոս Քաջն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: Ու տալիս է իրեն: Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում: Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում: Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... էս աղմուկից ու աղաղակից թռչունները մուհիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում... Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը -թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ — ականջդ ոչ լսի: Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է. - Վայ, - ասում է, - ոնց թե իմն էլ էստեղ էր հսւտէդ. կա-չկա էս ավազակներ են... Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու՝ երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում: Բախտդ սիրեմ, Քաջ Նազար. գոռգոռալով գալիս է տեսնում մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած իրեն է սպասում: Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն: Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ. ինքը գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն: Ո՞ւր գնա, ուր չգնա: Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն: - Բարի օր ձեզ: — Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար: Համեցեք հա, համեցեք. դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում: Ալքդ էն բարին տեսնի, ինլ որ լցնում են առաջը -թե ուտելիք, թե խմելիք: Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթ: Ներքի ծեոից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի Նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին Նստած տերտերին: Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է. Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ երրորդին, երրորդը՝ չորրորդին. էսպեսով հասնում է մինչև. դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրըմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը. Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: — Բաջ Նազարն է հա..., — բացականչում է պարծենկոտի մինը: — Ի՜նչքան է փոխվել. միանգամից լավ չճանաչեցի... Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը: - Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չուսի, -զարմանքով հարցնում են անծանոթները: - էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում: Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան: - Հապա ինչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել: - Շնորհքն էլ հենց սրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես՝ ջարդես հազար, թե չէ լավ թրով — ինչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում: Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը: Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ, ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ: Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս: Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր... Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երդում: Բարով եկար, հազար բարի, Հզոր արծիվ մեր սարերի, Թագ ու պարծանք մեր աշխարհի, Անհաղթ հերոս Քաջըդ Նազար, Որ մին զարկես՝ ջարդես հազար: Խեղճ տըկարին դու ապավեն, Ազատ կանես ամեն ցավեն, Մեզ կըփրկես անիրավեն, Անհաղթ հերոս Քաջըդ Նազար, Որ մին զարկես՝ ջարդես հազար: Մատաղ ենք մենք քո դըրոշին, Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին, Նրա ոտին, պոչին, բաշին, Անհաղթ հերոս Քաջըդ Նազար, Որ մին զարկես՝ ջարդես հազար: Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը: Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար: Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն: Գնում է հասնում մի կանալ դաշտ:էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պսակում քնում: Դու մի ասիլ, օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է: Էս հսկաները վերևից մտիկ են տալիս՝ որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել: Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, թանի գլխանի, որ աոանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել:Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց: Էս քառասուն լդրանոց գուրզերը վերցնում են գալիս: Գալիս են ի՞նչ են տեսնում. հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերեը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած. Անհաղթ հերոս քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: Վայ, Քաջ Նազարն է... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած: Դու մի ասիլ, հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած: Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում՝ գլխավերևը քառասուն լդրանոց գուրզերն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում: Մտնում է իր դրոշակի ետեն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա: Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում ,են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են. Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկես՝ ջարդես հազար: Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում, այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը: Մենք, քո խոնարհ ծառաներդ օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխհն է՝ մեջը մեր գեղեցիկ քույրը: Աղաչում ենք շնորհ անես, գաս մեր հացը կտրես... էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը: Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորեն վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է նոան: Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է: էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա: Ո՞վ կսպանի վագրին, ով չի սպանիլ:Իհարկե Քաջ Նազարը կսպանի: էլ ով սիրտ կանի վագրի դեմը գնա: Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի. վերևը մի աստված, ներքեը մի Քաջ Նազար: Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածնեքտը կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է կանգնեցնում, թե՝ ուր ես վազում էդպես առանց զենքի, զենք աո հետդ, էնպես գնա: Ջենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ռչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի, ու Նազարն ով կտահոգին դառել է կորկի հատ: Հակառակի նման անտէր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պսակում: Նազարը որ վագրին չի տեսնում լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա: Վագոը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախհց կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոո, քար ու քոլ չի հարցնում: Մարդիկ մին էլ տեսնում են, վահ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է: Հայ-հարայ, եկե՜ք հա, եկե՜ք, Քաշ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե՛ք հա, տվե՛ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ– հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում: Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է: –Ափսոս,–ասում է, - ընչի սպանեցիք, գոռով մի ձի էի շինել նստել... էնքան պետքԷ քշեի որ... Լուրը գնում հասնում է ամրոցը: Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափվում Նազարին ընդունելու: Վրեն երգ են կապում ու երգում: Էս աշխարհքում, Մարդկանց շարքում Ո՞վ կլինի թեզ հավասար, Ո՜վ Քաջ Նազար: Ինչպես ուրուր, Կայծակ ու հուր, Բարձր բերդից թռար հասար, Ո՛վ Քաջ Նազար: Ահեղ վագրին Արիր քո ձին, Հեծար անցար դու սարեսար, Ո՜վ Քաջ Նազար: Մեզ փրկեցիր, Ազատեցիր, Փառք ու պարծանք քեզ դարեդար, Ո՜վ Քաջ Նազար: Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ. օխտն օր, օխտը գիշեր հարսանիք աոին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն: - Լուսընկան նոր սարն ելավ, Էն ում նման էր: - Լուսընկան նոր սարն ելավ, էն Քաջ Նազարն էր: — Արեգակ նոր շաղեշաղ, էն ում նման էր: - Արեգակ նոր շաղեշաղ, էն իր նազ-յարն էր: Մեր թագավորն էր կարմիր, Իրեն արևն էր կարմիր, Թագն էր կարմիր, հայ կարմիր, Կապեն կարմիր, հայ կարմիր, Գոտին կարմիր, հայ կարմիր, Սոլեր կարմիր, հայ կարմիր, Թագուհին կարմիր, հայ կարմիր, Կարմիր թագուհուն բարև, Կարմիր թագվորին արև: Շնորհավոր, շնորհավոր, Քաջ Նազարին շնորհավոր, Իր նազ-յարին շնորհավոր, Ողջ աշխարհրն շնորհավոր: Դու մի ասիլ էս աղջկանը ուզած է լրնում հարևան երկրի թագավորը: Որ իմանում է իրեն չեն տվել՝ ուրիշի հետ են ամուսնացնել՝ զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա: Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում՝ հրաման են խնդրում: Պատերազմի անունը որ լսում է՝ սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը: Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա: Աոաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ուր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է: Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա: Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են... Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ են բերում, Նազարին նստեցնում վրեն:Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով, - կեցցե՛ Քաջն Նազար... մահ թշնամուն... Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշամու բանակը: Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռա են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ: Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի, դու մի ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին: Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում. երես են շուռ տալիս, - փախի, որ փախի, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է... էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է, կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը: Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում: ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ տալիս, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված: էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում1 են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին: Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս: Մինէլ տեսնում է աշխարհքը իր բոան մեջ: Ասում են միՆչև էսօր էլ դեո ապրում ու թագավորում է Քաշ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է. - Ի՜նչ քաջություն, ինչ խելք, ինչ հանճար, դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունես՝ քեֆ արա.. Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա:
  14. ՀԱՄԼԵՏ ԻՇԽԱՆ ԴԱՆԵՄԱՐՔԱՅԻ ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ Անգլերենից թարգմանեց՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՍԵՀՅԱՆ Համլետի Մենախոսությունը Լինել, թե չըլինել ՀԱՄԼԵՏ. Լինել թե չըլինել, այս է խնդիրը. Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, Տանել գոռ բախտի պարսաոարերը և սլաքները, Թե զենք վերցընել ցավ ու վիշտերի մի ծովի ընդդեմ, Եվ դիմադրելով՝ վերջ տալ բոլորին: Մեռնել, քընանալ, ոչինչ ավելի, Եվ մտածել, թե մի պարզ քընով, մենք վերջ ենք տալիս Այն սրտացավին և բյուր բնական անձկություններին, Որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը, Մի վախճան է դա,՝ հոգով բաղձալի, Մեռնել, ննջել, ննջե՞լ… գուցե երազել. Ա՜յ, ցավն այդեղ է, քանզի այդ մահվան քընի ժամանակ Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե՝ Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք. Ահա ինչ որ մեզ խորհել պէտք է տա. ա´յս նկատումն է Որ այսչափ երկար տեվել է տալիս թշվառությունը: Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին, Հարստահարչի անիրավության, Մեծամիտ մարդու արհամարհանքին, Քամահրած սիրո տվայտանքներին, Օրենքի բոլոր ձգձգումներին, Պաշտոնյաների աներեսության, Այն հարվածներին որ համբերատար արժանավորը Ստանում է միշտ անարժաններից, Այնինչ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել Մի մերկ դաշույնով: Ո՞վ կըհոժարեր այսքան բեռ կըրել, Հեծել ու քրտնել տաղտուկ կյանքի տակ Եթե երկյուղը մի ինչ-որ բանի մահվանից հետո, Այն անհայտ երկրի, որի սահմանից Ոչ մի ուղևոր չէ վերադառնում, Չըձգեր կամքը երկբայության մեջ, և մեզ չըստիպեր Տանել ավելի այն չարիքները, որ այստեղ ունինք. Քան թե սավառնել դեպի նոր ցավեր, որոնց անգետ ենք: Խոհամտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում. Եվ հենց այս կերպով վճռականության բնածին գույնը Ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից, Եվ շատ ձեռնակներ, մեծ ու կարևոր. Շեղվում են այսպես իրենց հոսանքից, Եվ գործ կոչվելու անարժան դառնում: Բայց կա´ց, ո՞վ է այս: Սիրուն Օֆելիա՞ն—Ո՜վ հավերժահարս, Աղոթքներիդ մեջ թող հիշվին նաև բոլոր մեղքերըս: HAMLET PRINCE OF DENMARK William Shakespeare Hamlet's Soliloquy To be, or not to be To be, or not to be: that is the question: Whether 'tis nobler in the mind to suffer The slings and arrows of outrageous fortune, Or to take arms against a sea of troubles, And by opposing end them? To die: to sleep; No more; and by a sleep to say we end The heart-ache and the thousand natural shocks That flesh is heir to, 'tis a consummation Devoutly to be wish'd. To die, to sleep; To sleep: perchance to dream: ay, there's the rub; For in that sleep of death what dreams may come When we have shuffled off this mortal coil, Must give us pause: there's the respect That makes calamity of so long life; For who would bear the whips and scorns of time, The oppressor's wrong, the proud man's contumely, The pangs of despised love, the law's delay, The insolence of office and the spurns That patient merit of the unworthy takes, When he himself might his quietus make With a bare bodkin? who would fardels bear, To grunt and sweat under a weary life, But that the dread of something after death, The undiscover'd country from whose bourn No traveller returns, puzzles the will And makes us rather bear those ills we have Than fly to others that we know not of? Thus conscience does make cowards of us all; And thus the native hue of resolution Is sicklied o'er with the pale cast of thought, And enterprises of great pitch and moment With this regard their currents turn awry, And lose the name of action.-- Soft you now! The fair Ophelia! Nymph, in thy orisons Be all my sins remember'd.
  15. Կցւած «Հայերէնի Աշխարհաբար Քերականութիւն» գիրքը դասաւանդւում է Իրանի հայկական դպրոցներում և գրւած է դասական ուղղագրութեան հիմունքների վրայ: Խմբագիրն է մեր մեծ և հանճարեղ Մանուկ Աբեղեանը: Օգտագործւած աղբիւրներս են եղած իրանում դասաւանդւող հայերէն գրքերը (Ա-Ը), որոնց քերականութեան մասերը միացնելով ստացւեց ներկայ գործը և որը տևեց երկու ամիս: Hayereni_Ashkharhabar_Kerakanutyun_Abeghian_NO_INDEX.doc
×
×
  • Create New...