Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

ՑԵՂԱԿՐՈՆ

Կրոնը դոգմատ է։

Փիլիսոփայական ուղղությունները, աշխարհընկալումային տեսությունները, գաղափարախոսությունները՝ ոչ։

Չկա մինչ օրս մարդու մտքի կերտած տեսակետային ավարտուն մի համակարգ, որը լինի անհերքելի, անժխտելի, որի դեմ հնարավոր չլինի բերել բազում փաստարկ։

Փիլիսոփայական ուղղությունները, աշխարհընկալումային տեսությունները, գաղափարախոսությունները, որքան փաստարկ ունեն սեփական իրավացիությունը հաստատող, այնքան էլ հակափաստարկ ունեն ժխտող։

Մարդ արարած անհատն է որոշողը միայն, թե որ փաստարկն է ընդունում, որը ոչ և ըստ այդմ, ճշտում ինքն իր համար, թե որ գաղափարին, գաղափարախոսությանը, աշխարհընկալումային համակարգին, փիլիսոփաայական ուղղությանը, դպրոցին է հետևում։

Բոլոր այդ մոտեցումները սուբեկտիվ են, որովհետև մարդ արարածն ընդամնեը սուբեկտ է։

Օբեկտիվ կարող է լինել միայան Աստված, բայց անգամ նրան դավանող մարդը չի կարող լինել օբեկտիվ, որովհետև Աստծուն ոչ ոք չի տեսել, կամ մատների վրա հաշվածներն են պնդել, որ տեսել են, մարդկության համայն պատմության ընթացքում, իսկ նրանց հավատացողներն ու լսողները միևնույնն է սուբեկտներ են ու անձամբ չեն տեսել։ Այդ պատճառով սուբեկտիվ են անգամ պնդումները այս, կամ այն Աստծո ասած խոսքի վերաբերյալ:

Անհերքելի, ասել կուզե դոգմատ են կրոնները միայն, որովհետև հիմնված են ոչ թե գիտականորեն վավերացված փաստի վրա, այլ հավատքի։

Ասել կուզե, եթե հավատում ես, որ Եհովան է միակ աստվածը, իսկ Հիսուս Քրիստոսը նրա միածին որդին, այդուհետ տրամաբանական ու ճշմարիտ է ամեն ինչ առանց բացառության, ինչ գրված է Աստվածաշնչում, ոչ ենթակա հակափաստարկի, ասել կուզե իր հերթին՝ դոգմատ։

Չնայած դոգմատ լինելու պարագային, կրոնն էլ է սուբեկտիվ, որովհետև ինպես վերևում նշեցինք, անհատ մարդը, սուբեկտն է որոշում ինչին հավատալ:

Մահմեդական մեր եղբայրը կարող է հարցնել քրիստոնյաին.

- ո՞վ է աել, որ Հիսուս Քրիստոսն է միածին որդին։ Մուհամեդն է Ալլահի մարգարեն, իսկ Հիսուսը բազում ուրիշ մարգարեներից մեկը նախկինում եկած, որոնց առատորեն արտադրել են հրեա եղբայրներն ու նրանց խոսքից հետևել է հուդայականությունը։

Մարգարեների նույն հավաքականը ծնունդ է տվել երեք կրոնի, որոնցից յուրաքանչյուրը բացարձակ ճշմարիտն է, եթե հավատում ես սկզբնական, հիմնարար թեզին յուրաքանչյուրի։

- Ձեր բոլորի ասածն աբսուրդ է.

կասի բուդդիստ մեր եղբայրը, որը երկուհազար ու մի քիչ ավել տարի վստահ է, որ աստվածները բազում են, բայց նրանցից զորեղ է մարդը՝ Բուդդան, որը դառնալու հնարավորություն ունի յուրաքանչյուր շնչավոր, կրիշնայականը կասի, որ Բուդդան սուտ է, ճիշտ է Կրիշնան, հինդուիստը կասի մեկ այլ բան, զարդոշտը մի ուրիշ, իսկ պոլինեզիական կղզու տեղաբնակը կարող է անգամ ճաշակել ձեր ազդրը, կամ կողոսկրը, անգամ սիրտն ու գանգը ու պնդել, որ դա է ճշմարտագույն կրոնը իր ցեղի ու նրա արածը ոչ թե մարդակերություն է, այլ մեծ պատիվ ձեզ։

Սրանից տրամաբանորեն բխում է, որ չնայած անհերքելիությանն ու դոգմատ լինելուն, կրոնները նույնպես սուբեկտիվ են և անհատ մարդն է որոշում ինքն իր համար, թե որ հիմնարար թեզին հավատա ու ըստ այդմ դավանի։

Ցեղակրոնի հիմնադիր մեր հայր Նժդեհը չհասցրեց ավարտուն կերպով ձևակերպել իր տեսությունը, իմ կարծիքով բազմազբաղության պատճառով, որովհետև սիրելի հայ ժողովորւդն իր էսթաբիլշՄԵՆԹ մտաոռականությամբ ներառյալ, զբաղված էր զեխությամբ այն ժամանակ, ինչպես ներկայումս ու մեզ հայտնի վերջին հազարամյակում առվազն, իսկ նժդեհատիպը, կամ վճռական մենակը ըստ Վահե Օշականի, իր վրա է վերցնում այդ դեպքում ցեղային աշխատանքի ամբողջ դիապազոնը։

Նժդեհ - Զանգեզուր, Նժդեհ - պատերազմ, Նժդեհ - գազթականներ, խեղճեր, սովյալներ, Նժդեհ - Բալկաններ, Նժդեհ - համակենտրոնացման ճամբարներում ծվարած հայեր, ապիկար դաշնակցականներ, մարդակեր բոլշևիկներ և այլն, և այլն…

Ե՞րբ գրեր։

Բայց այնուամենայնիվ գրել է, քիչ, ոչ ավարտուն, ոչ վերջնական տեսքի բերած, կամ մեզ չի հասել այդպիսի աշխատություն համենայն դեպս, բայց այն ինչ գրել է, կարելի է հավաքել մի տեղ, դասակարգել մտքերով ու անել տեսական եզրակացություն, այն՝ ինչ կփորձեմ անել ու ներկայացնել ձեր թանկագին ուշադրությանը:

Կրոնը դոգմատ է:

Այս նախադասությամբ սկսել ենք այս հոդվածն ու մանրամասնել պնդումը։

Նժդեհը խնդիր է դրել իր առաջ պարզելու թե ինչն է դոգմատ, ասել կուզե անհերքելի հայի համար։ Ո՞րն է հայի կրոնը, այն հավաքական գաղափարախոսական ամբողջականությունը, որը ներ կառնի համայն հայությանը։

Դրա անհրաժեշտությունը կար Նժդեհի ժամանակ, կա այսօր և այդ պատճառով են հասկացող ու չհասկացող ամենուր պնդում, որ ազգային գաղափարախոսության կարիք ունենք, որովհետև չենք կարողանում ոչ մի հարցի շուրջ միավորվել համայն հայությամբ, անգամ պետականության, որովհետև կան բազումն այսօր, որ պնդում են, որ սովետը լավ էր։

Քրիստոնեության շուրջ նույնպես չենք հավաքագրվում, որովհետև բացի հենց քրիստոնեության բազմազանությունից մեջներս, առաքելական, ավետարանչական, կաթոլիկ, բողոքական ու սեկտայական կոչված ուղղությունների, կան նաև մահմեդական հայեր, բուդդիստներ, կրիշնայականներ, հեթանոսներ ու պարզապես աթեիստներ բազում։ Բազմակուսակցականությունը նույնպես չի հավաքականացնում բոլոր անխտիր հայերին։

Ի՞նչն է այդ դեպում հավաքագրում բոլորին, ի՞նչն է դոգմատը, անհերքելին։

Պարզ պատասխան՝ ՑԵՂԸ։

Այս հարցի վերջնական լուծումն է հուշել Նժդեհին ՑԵՂԱԿՐՈՆ անունը։

Ցեղը կրոն է, դոգմատ է, անհերքելի է։ Դա բոլորովին չի միտում մոլեռանդ ոգևորություն, սեփական ցեղի գերագնահատում, ազգայնականություն, ռասիսզմ, նացիզմ։

Բոլոր այդ իզմերը աշխարհընկալումային համակարգեր են և ինչպես ապացուցեցինք ըստ իս հոդվածի առաջին մասում, չեն կարող լինել դոգմատ, անհերքելի, որովհետև սուբեկտիվ են, իսկ ՑԵՂՆ օբեկտիվ է, Աստվածատուր է, անկախ նրանից ինչ ես դավանում, անգամ եթե չես դավանում որևէ բան՝ գենետիկորեն, կամ մշակութաբանորեն է օբեկտիվ։

Հայը հայ է, իր կամքից անկախ, որովհետև ծնվել, կամ կրթվել է հայ ծնողներից, հայերից: Դա անհերքելի է։ Ուզում ես ուզիր, ոզում ես մի ուզիր՝ փաստ է։

Նույն տրամաբանությամբ ռուս է ռուսը, վրացին վրացի և այլն, և այլն…

Ցեղը հերքելը կարելի է միայն սոցիոհոգեբանական գործոնից ելնելով, կամ որեևէ աշխարհընկալում-գաղափարախոսությունից դրդված, ազդված, բայց դա սուբեկտիվ է, իսկ օբեկտիվ, անհերքելի, դոգմատ ոլորտում, յուրաքանչյուր ցեղից ծնվածը իր ցեղից է, անկախ իր կամքից, ինչպես վագր է վագրի ձագը, ոչ թե գետաձի, ուսուրական վագրինը ուսուրական է, ոչ հնդկական, հնդկականինը հնդկական է, ոչ ուսուրական, աֆրիկյանինը աֆրիկյան ու ոչ մի ուրիշ տեղի վագր, որքան էլ հերքի, կամ չկամենա լինել, կամ հայտարարի, որ այդպես չէ։

Հետևություն՝

Ցեղը դոգմատ է, անհերքելի է, այդով կրոն է - ՑԵՂԱԿՐՈՆ, այն իր մեջ պարփակում է համայն հայությունն առանց բացառության և եթե որևէ մեկը անարգում է ՑԵՂԸ, պղծում է կրոնդ, ասել կուզե դոգման, անհերքելին, ասել կուզե օբեկտիվն ու աստվածատուրը և իրավական է ու արդար յուրաքանչյուր տեսակի հակահարվածը նմանին, նրան, կամ նրանց, ով հային պարտադրում է չխոսել հայերեն, ապրել ցեղի բիոլոգիական արեալ հայրենիքում, ու զրկելով կյանքից կողոպտում է ցեղային ամբողջականությունը, արգելում, կամ խանգարում աշխարհ բերել ցեղական զավակներ։

ՑԵՂԱԿՐՈՆԸ դոգմատ է, միակ անհերքելի կրոնը և այդով դավանանք։

24.04.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ԿՈՉ

Սիրելի հայրենակիցներ,

մեր հայրենիքը քաղաքացիական, սոցիոհոգեբանական, քաղաքական, մշակութային, տնտեսական, դիվանագիտական խոր ճգնաժամի մեջ է, որի անզեն աչքով տեսանելի հետևանքն են, քաղցկեղի նման երկիրը բզկտող հանցագործության բացահայտ մոլեգնումը, անարդարության հաստատումը որպես բարոյական նորմ, ցեղասպանության կորուստների չափին հասնող արտագաղթը, բարոյական, արժեքների անկումը, մշակույթի գավառականացումը, չվերացվող և ավելի խորացող տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվական, իմացական շրջափակումը։

Այն ինչ մեր հետ պատահել ու պատահում է կանխատեսելի էր և այդ մասին մեզ զգուշացրել են պարբերաբար մեր պայծառագույնները, որոնք համակարգված ստորացվում են, հալածվում, դուրս մղվում հասարակությունից վերջնական լռեցվելու ու մոռացության մատնվելու դիվային նպատակով։ Սա կատարվել է մեր հետ նախկինում բազմիցս, ու չենք կարողանալու մեղադրել հետագայում մեր վատ աշխարհագրական դիրքը, հարևաններին, օտար տերությունների շահերն ու նրանց գաղտնի ու բացահայտ ծառայությունները: Ի տարբերություն նախնյաց, կիրթ ենք, գրաճանաչ, ունենք հարուստ գրականություն, գրողների մի ստվար բանակ, որի առատությանը նախանձել կարող է ժամանակակից յուրաքանչյուր ցեղ, օգտվում ենք տեղեկատվական բազում միջոցից, գիտենք օտար լեզուներ, ցեղի կեսից ավելին սփյուռքում է, ազատ արտահայտման բոլոր հնարավորություներին հասու։

Մեր ներկայիս վիճակը անհամեմատելի է 19 -րդ դարի վերջի և 20 - րդ դարի սկզբի վիճակին, երբ օսմանյան ու ռուսական կայսրություններում բռնակալների հարստահարման ներքո հեծեծող հայ գեղջուկը ոչինչ չկարողացավ անել ցեղասպանությանը դիմակայելու համար, որովհետև համակարգված ոչնչացվեց մտավորական ընտրանին, որը պետք է կազմակերպեր և առաջնորդեր ցեղի ինքապաշտպանությունը։

Այսօր՝ ի տարբերություն հին ժամանակների, չկա մեն մի հատիկ հայ մարդ, որը չի ստացել նվազագույն կրթություն, չի օգտվում այս, կամ այն տեղեկատվական աղբյուրից, չի կարողանում տեսնել իր շուրջը, հարևան գյուղում, երկրում, համայնքում կատարվող շարունակական հանցագործությունը, բայց մտավորականությունը լռեցվում ու մոռացության է մատնվում նախկինի պես, ավելի սաստկացած և անմարդկային ձևերով անգամ, որովհետև այդ նպատակին կայսրություններն ու նրանց հլու հնազանդ վասալները մեզ իշխող հայրենիքում ու սփյուռքում, ծառայեցնում են ժամանակակից տեխնոլոգիական բոլոր նվաճումները:

Հայ ժողովուրդը լռության է մատնված նախկինի նման, բայց ոչ անտեղյակության, այլ հարյուրամյակի, կամ գուցե հազարամյակի ընթացքում ստրկությունն ու որպես հետևանք անողնաշարությունը ցեղային հոգեբանություն դարձրած լինելու պատճառով։

Ներկայիս վիճակին հասնելու անխուսափելիության մասին մեզ ժամանակին ու հանգամանորեն զգուշացրել են մեր պածառագույն մտավորականները հայրենիքում ու սփյուռքում, նրանցից առավել երկարատև վաստակի տեր որպես լավագույն օրինակ՝ մոտ 40 գրքի հեղինակ գրող Արա Բալիոզյանը սփյուռքում ու վաստակաշատ ակադեմիկոս Ռաֆաել Համբարձումյանը հայրենիքում:

Մեզ ուղղակիորեն և անուղակիորեն իմաց են տվել գալիքի մասին մեր երկրի առաջին և առայժմ վերջին օրինական ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իրականացված «Անկախություն հանրաքվեով» դոկտրինի հիմնադիր Պարույր Հայրիկյանը, քաղաքական անվանվող կյանքից ինքնամեկուսանալով։

Մեր անկախ հայրենիքի վետերան կուսակցություները՝ «Ազգային Ինքնորոշում Միավորումն» ու «Հայոց Համազգային Շարժումը» հրաժարվել են մասնակցել ընտրություն հորջորջվող շառլատանությունից, որտեղ մնացել են միայն բոլշևիկները, իրենց կոմսոմոլ, չիկիստ, քրեական հեղինակություն գվարդիականներով ու գավառամիտ արնախումներով ու սփյուռքը թալանող, ապատեղեկացնող, հնազանդեցնող, ջլատող, օտար կայսրություններին հարատև ծառա, երբևէ հեղափոխություն չիրականացրած «Հայ Հեղափախական Դաշնակցությունն» իր միջազգային քրեական սինդիկատով։

Գիտակցելով ներկայիս մահազդու, ցեղասպան վիճակը, անսելով մեր պայծառ ուսուցիչների և ավագների խոսքին, հայրենիքի, ցեղի գոյատևման, զարգացման երազով առաջնորդված, անձնական ու հավաքական պատասխանատվության զգացումով, խղճով առաջնորդված կոչ եմ անում.

Հայրենակիցներին

Արհամարել ընտրություն կոչված կեղծիքն ու չմասնակցել բոլշևիզմի ու սուլթանականության վերարտատդրությանն ու վերահաստատմանը հայրենիքում։ Մեկուսացնել այդով քրեական հանցախումբը հայ հասարակությունից, մեր միջից նրանց վերջնականապես արմատախիլ անելու գործընթացը ցեղովին սկսելու ակնկալիքով, ինչը հնարավոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցմամբ ու պատասխանատվությանը տեր կանգնելով։ Ելակետ որպես ընդունելով, որ հայրենիքի ճակատագիրը կերտվում է ոչ թե ինչ որ վերացական հավաքականությամբ, այլ անձամբ քեզնով ու գիտակից ու պատասխանատու անհատ մարդկանց իմացական միավորմամբ, որոնք չեն ղեկավարվում «ես փոքր, աննշան մարդ եմ, ինձանից ոչինչ կախված չէ» ստրկամիտ մտորումով, որը սերմանել են մեջներս չարքերը, սեփական ճակատագրի նկատմամբ հանցավոր անտարբեր, անզոր կեցվածք սերմանելու, մեզ հարատև ճորտ պահելու համար:

Հիշիր՝ ամեն ինչի պատասխանատուն անձամբ դու ես։

Հասարակական, քաղաքական կազմակերպություններին

«Ազգային Ինքնորոշում Միավորման - ԱԻՄ» ու «Հայոց Համազգային Շարժում - ՀՀՇ» կուսակցությունների, Պարույր Հայրիկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնամեկուսացմամբ վերջնականացել է քաղաքական մտքի մեկուսացումը Հայքում։ Մնացյալ կազմակեպրությունները առաջացել են վերոհիշյալ կազմակերպություններից, մեր նորանկախ հայրենիքի աշխարհընկալումային ամբողջ դաշտն իրենց մեջ պարունակող քաղաքական վետերան միավորներից։ Դաշտում մնացել են միայն բոլշևիկներն իրենց ածանցյալներով, անկախ այս, կամ այն կերպ վերանվանվելու պարագայից։

Այն կազմակեպրությունները, որոնք այնուամենայնիվ կշարունակեն քաղաքական կոչվող պայքարը մասնակցելով ըտրություններին, երբ արդեն իսկ հայտնի է, որ զեղծվելու են արդյունքները, երբ գիտենք, որ դրան անարգել մասնակից են քրեական հանցագործները, որոնք զգալի մաս են կազմելու մեր հետագա իշխանություններում, ծառայում են բոլշևիկներին, նրանց ածանցյալ չեկիստ-կոմսոմոլ կազմակերպված քրեական հանցախմբին, որպեսզի զեղծարարությունը ներկայացվի սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը, որպես օրինական միջոցառում, հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտող։ Դրա նախադեպը սահմանադրական հանրաքվեն էր, որը տմարդաբար ներկայացվեց ու ըդունվեց միջազգային հանրությամբ, որպես օրինական։

Նման կազմակերպությունները համարվելու են քաղաքականապես տհաս լավագույն դեպքում, իսկ օրինական հետաքննության դեպքում կարող են հայտարարվել մեղսակից։

Կոչ եմ անում չգայթակղվել նյութով, սպասվելիք քրեական վարչախմբի մեջ ապատեղեկատվության նպատակով ցուցադրության համար տրվելիք ողորմությամբ, ստորացուցիչ, անատամ փոքրամասնություն կազմող պաշտոնատեղերով:

Կոչ եմ անում հետևել ԱԻՄ-ին ու ՀՀՇ-ին ու լքել պայքարը, այդով մեկուսացնելով վարչախումբը, հստակորեն մատնացույց անելով քաղաքացիներին ու միջազգային հանրությանը, թե հատկապես ում հետ այսուհետ գործ չի ունենալու հայ ժողովուրդը, կամ գործ ունենալուց դրանով զբաղվելու են հետաքննող ծառայությունները։

Ձեզ այսօր բացառիկ պատմական հնարավորություն է տրվել մեկ հարվածով ազատվելու ստրկությունից, ազգային անկախ քաղաքականություն վարելու մեր վճռականությունը համայն մարդկությանը հայտարարելով ի գիտություն բոլոր օտար շահերին ու նրանց ծառայություններին ու ներկայացուցչություններին այն մասին, որ Հայքի իշխանը հայն է, և որ մեր հետ հարաբերվելիս հարկ է հրաժարվել սրիկաներին մեր մեջ փնտրելու, կաշառելու ու ծառայեցնելու կործանարար քաղաքականությունից։

Նման քայլը բացառիկ հնարավորություն է Հայքի ոչնչացված դիվանագիտական վարկը վերականգնելու համար, որպեսզի ոչ մի «Կոզբադին» չանվանի մեզ այևս «ֆորպոստ», ոչ մի «Հազկերտ» չհամարձակվի մեզ հրովարտակ ուղարկել և ոչ մի դիվանագետ չհայտարարի, որ մեր հետ հարցերը լուծելու համար իրենց պետք չէ աշխատել մեր հետ ուղղակի, այլ բավարար է Մոսկվայի դեսպանատան մակարդակով ռուսների, կամ այլոց հետ պայմանավորվելը։

Կոչ եմ անում չվատնել ընձեռնված պատմական առիթը, վերանալ «թայֆայականությունից», սեփական թվացյալ շահը ստորադասել ցեղային շահին ու արհամարել ընտրությունները։

Սփյուռքին

Կոչ եմ անում լսել ցեղասպանություն ապրած ցեղի ձեր բնազդին, ուշադրություն դարձնել փաստին, որ վերջին քսան տարվա մեջ հայրենիքից պակասել է այնքան մարդ, որքան ցեղասպանության տարիներին, չնայած զարգացման վերաբերյալ արած ստահոդ հավաստիացումներին, որոնք թխում է բոլշևիկներից մնացած պրոպագանդիստական մեքենան, մտավորական հորջորջվող պատեհապաշտներից կազմված, որոնք սերնդե սերունդ մեր ցեղի գիտնականն են, արվեստագետը, լուսավորիչը, բայց երբեք քննադատական խոսք չեն հնչեցրել իշխանությունների նկատմամբ և անկախ գույնից, աշխարհընկալումից ու անձից, միշտ նրանց հլու հնազանդ ծառան են ու վաստակավորի տիտղոս կրողը, որպես կաշառք։

Կոչ եմ անում նկատել համատարած ուծացումն ու բարոյալքումը մեր համայնքներում, չվարվել ջայլամի պես թաղելով գլուխը ավազում ու կարծել, որ մեր դժբախտությունները առկա չեն, եթե դրանք չես տեսնում։ Կոչ ենք անում դադարեցնել պարծենալը վերապրելու մեր ունակությամբ, որովհետև հաջողացրել ենք այս կամ այն գաղթօջախում եկեղեցի կամ խաչքար տնկել ու կարծել, որ դրանով ապահովել ենք ազգապահպանումը։ Պատմական հայացք նետելով մեր սփյուռքյան կյանքին կնկատենք, որ ոչ մի գաղթօջախ չի ապրել ավելի քան երեք-չորս սերունդ և իսպառ ուծացել է: Հնդկաստան, Եգիպտոս, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Պաղեստին, Սիրիա և այլն, և այլն…

Համատարած ուծացման կանխանշանն է մեր մանուկների հայրեն չխոսելն ու անգրաճանաչությունը, ավելին՝ չկամությունը հայրեն սովորելու մեր բոլոր գաղթօջախներում, որտեղ կիրակնորյա դպրոցները կիսամեռ վիճակում մի կերպ պահպանելը մեր կազմակերպությունների զեղծարարությունն է իրականում, որպեսզի մեզ համոզեն, որ զբաղված են ազգային գործունեությամբ և արադարացնեն հսկայական դրամահավաքն ու միջոցների հանցավոր, անվերահսկելի վատնումը։

Նկատեք մեր ավանդական հորջորջվող քաղաքական կազմակերպությունների անողնաշար վերաբերմունքը հայրենիքում հայ մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ, հայկական, կամ օտարազգի քրեախմբերի դրամական ներարկումներից կախվածությունը, պառակտման սերմանումը, թայֆայականությունը, օտար կազմակերպություններին անդամակցումը, նրանց շահերին ծառայելը, ինչը ներկայացվում է որպես քաղաքական-հասարակական-մշակութային գործունեություն, բայց ի զորու ու հետամուտ չեն կանխել ոչ արտագաղթը հայրենիքից, ոչ ուծացումը սփյուռքում։ Ուշադրություն դարձրեք ազատ երկրներում անգամ, նրանց բարբարոս վերաբերմունքին քննադատական միտք արտահայտող յուրաքանչյուր մարդուն, ազատության ցակացած դրսևորմանը, մահից հետո կյանքի ընթացքում հալածված մտավորականի վաստակին անամոթաբար տեր կանգնելուն, որպես կուսակցական սեփականություն, «ով դաշնակ չէ, հայ չէ» հանրահայտ կարգախոսին ու նմանատիպ թայֆայական բարբաջանքին։

Ուշադրություն դարձրեք փաստին, որ պարծենում են հայկական տեղեկատվական բոլոր աղբյուրներում, որ դա իրենց գործունեության արդյունքն է, երբ որևէ օտար տերություն հերթական անգամ չարաշահում է մեր ողբերգությունը, սեփական շահն հետապնդելով այս, կամ այն հարցը թուրքերին պարտադրելու համար։ Գործունեության պատրանք առաջացնելու համար, ցեղասպանությունը դարձրել են Թուրքիայի դեմ միջազգային խաղում օգտագործվող մանրադրամ:

Կոչ եմ անում չսատարել քրեական հանցախմբերին դրամով և որևէ այլ տեսակի մասնակցությամբ, արհամարելով արնաքամ լինող ձեր հայրեակիցներին, որոնք չդիմանալով հեծեծանքին շարունակում են լքել հայրենիքը, իսկ մանցողների զգալի մասը դեռ այնտեղ է, որովհետև չեն կարողանում պարզապես հեռանալ։

Կոչ եմ անում հաշվետու պահել Հայքի իշխաններին ու սփյուռքի կազմակեպրությունները, խիստ հետևել նրանց գործունեությանը, ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ համարել հաշվետվության միակ չափանիշ, որովհետև մնացյալ բոլոր ձեռք բերումները հնարավոր են միայն այն դեպքում, երբ հարգվում է մարդը։

Պատմական նման առիթ, երբ հազարամյա ընդմիջումից հետո վերականգնվում է անկախ հայրենիքը, կարող է այլևս չընձեռնվել, իսկ Հայքի դատարկումը վերջ կդնի ազգային մեր երազին ու պարզապես գոյատևմանը հայ որպես։

Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական և այլ ներկայացուչթյուններին Հայքում, աշխարհի երկրների կառավարություններին ու քաղաքացիներին

Հայ ժողովուրդը խորապես հիասթափվում է մեր երկիրը գրաված քրեական հանցախմբի հետ ձեր համագործակցության յուրաքանչյուր նոր դրսևորում վկայելիս։ Վստահեցնում ենք, որ հանուն կայունության, կամ ինչ-ինչ ազնիվ նպատակին ծառայող ձեր արդարացումը այդպես վարվելը բացատրող, չի ըմբռնվում այնպես, ինչպես ակընկալվում է, այլ դիտվում է, որպես մեղսակից օգնություն մեր երկիրը գրավածներին, իրենց հաստատած իշխանությունը վերարտադրելուն, որի հետևանքն է մեր ժողովրդի տառապանքը, երկրի մարդաթափումը, ազգային անվտանգույունը հարատև հարցականի տակ պահելը։ Հուսով ենք, որ կգիտակցվի խորապես, որ արատավոր այդ գործելակերպը շարունակվելու դեպքում, հայերը կարող են դասել նման տերությունները թշնամիների շարքում, հետամուտ լինել նրանց պատժելու գործում, վերաբերվելու նրանց այնպես, ինչպես քաղաքակիրթ մարդկությունը վերաբերվեց ու վերաբերվում է հանցագործ բռնակալների հետ համակգործակցող երկրներին, որոնցից էին Հիտլերը, Մուսոլինին, Ստալինը, Մաոն, Փոլ Պոտը, Սադդամ Հուսեյնը և այլն, և այլն…

Հայնտում եմ ձեզ, որ ցեղասպանություն ապրած ու դեռ չապաքինված մեր ժողովուրդին չի կարելի ներքաշել տարբեր տեսակի աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ, որոնք նպաստում են մեր հետագա քայքայմանը։

Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում յուրաքանչյուր տերության, ժողովրդին ու նրա կառավարությանը, նրանց ներկայացուցչություններին մեր երկրում, որոնց աշխարհընկալումային հիմնարար սկզբունքը ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ է:

Մարդու իրավունք արհամարող, բռնաբարող քրեական վարչախմբի հետ համագործակցությունը չի արդարացվում ազնիվ անվանվող այս կամ այն պատճառաբանությամբ, չի ըբռնվում հայ ժողովրդի կողմից, երկարատև չարաշահումը կարող է դիտվել որպես թշնամանքի դրսևորում։

Կոչ եմ անում դադարեցնել հանցագործների հետ համագործակցումը, նրանց ապօրինությունների քողարկումը միջազգային հաշվետվություններում: Վստահեցնում ենք, որ դա չի նպաստում ու չի նպաստելու մեր ժողովուրդների բարեկամությանը, սեպ է խրելու դրա զարգացման ու խորացման գործընթացի մեջ, առաջացնելու է դառը պատմական հիշողություն մեզանում, որի հետևանքները անկանխատեսելի կարող են լինել, անընդհատ փոփոխվող մեր աշխարհում, որտեղ ցեղերն ունենում են ընկճման ժամանակներ, բայց ունենում են նաև աստեղայինները։

Հայերի հետ վատ վարվելու հետևանքների մասին պատմական վկայություն կարող էին տալ ասյօր Բաբելոնը, Բյուզանդիան, Հռոմը, Խալիֆաթը, Օսմանյան ու Ռուսական կայսրությունները, Սովետկան Միությունը, եթե ջնջված չլինեին աշխարհի երեսից: Հայերն այդ գործում չեն եղել վերջին դերակատարներից։

Հուսով եմ, որ ժողովրդավարական սկզբունքեր որդեգրած երկրները կհասկանան, որ հայ ժողովուրդը ունի իրավունք ու հնարավորություն ձևավորելու ժողովրդավարական իշխանություն, որը կկարողանա համագործակցել առաջադեմ մարդկության հետ, հաշվի առնելով ընդհանրականը, կվարի իրատեսական քաղքականություն և որ հեռագնա նպատակներում դա զարգացման ավելի կայուն ճանապարհ է, քան ներկայիս կարճատես, թյուրիմացաբար իրատեսական անվանվող քաղաքականությունը:

Կոչ եմ անում ձեռնպահ մնալ մեր երկիրը գրաված քրեական վարչախմբի հետ հարաբերություններ վարելուց, շարունակելուց օգնել նրանց իշխանության երկարաձգմանը, օգնել այդով հայ ժողովրդին օր առաջ ազատվել նրանցից ու կազմավորել օրինական իշխանություն։

Վահե Ավետյան

01.05.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites
Էսի, հլը սա՞ղ ա :

Դուք աընկալում էիք հավանաբար, որ ինձ արդեն սպանած կլինեն։

Տարբերվու՞մ եք արդյոք որևէ բանով այն բարբարոսներից, որոնցից պահանջում եք, որ ճշմարտությունը ճանաչեն։

Link to post
Share on other sites
ՑԵՂԱԿՐՈՆ

Հայը հայ է, իր կամքից անկախ, որովհետև ծնվել, կամ կրթվել է հայ ծնողներից, հայերից: Դա անհերքելի է։ Ուզում ես ուզիր, ոզում ես մի ուզիր՝ փաստ է։

Նույն տրամաբանությամբ ռուս է ռուսը, վրացին վրացի և այլն, և այլն…

Ցեղը հերքելը կարելի է միայն սոցիոհոգեբանական գործոնից ելնելով, կամ որեևէ աշխարհընկալում-գաղափարախոսությունից դրդված, ազդված, բայց դա սուբեկտիվ է, իսկ օբեկտիվ, անհերքելի, դոգմատ ոլորտում, յուրաքանչյուր ցեղից ծնվածը իր ցեղից է, անկախ իր կամքից, ինչպես վագր է վագրի ձագը, ոչ թե գետաձի, ուսուրական վագրինը ուսուրական է, ոչ հնդկական, հնդկականինը հնդկական է, ոչ ուսուրական, աֆրիկյանինը աֆրիկյան ու ոչ մի ուրիշ տեղի վագր, որքան էլ հերքի, կամ չկամենա լինել, կամ հայտարարի, որ այդպես չէ։

24.04.2007, Վաշինգտոն

Սենց ասեմ, եթե վագրից ծնվածը վագր ա, ուրեմն մարդուց ծնվածը ՄԱՐԴ ա առաջին հերթին, հետո հայ կամ ուզբեկ...ինձ թվում էր, թե ավելի լիբերալ կլինեք...հասկանում եք հստակ, թե ով ու ինչացու ա ՀՅԴ, կոչ եք անում ՀՀՇ օրինակով դեմ գնալ և այլն...

համ էլ կարելի ա մանրամասն, էդ ոնց եղավ, որ ԱՄՆ հայտվեցիք, մեր իշխանությունը բավականին ազատ ա իրան զգում, ու դժվար ա էլի դիսիդենտ դառնալը ՀՀ-ում.հիմնականում դիսիդենտ են դառնում շուստրիությամբ, ձև ա արտասահման գնալու, իրանք իրանց դեմ մահափորձ և այլն, կարծում եմ հասկանում եք, երկրորդ դեպքում ՊԱԿ-ի աշխատակից են, երրորդ դեպքն էլ հոգեպես անառողջ են, բայց դա թվացյալ ա, տենց լիներ, ամեն մեկին դիսիդենտի կարգավիճակով կհանեին երկրից, ու էլի գալիս ենք առաջին երկու տարբերակին...

գրածիս ի հավելումն քաղվածք մի հոդվածից, կարդացի վերջերս....

աթթաչ եմ անում, ֆոնտերի հետ խնդիր կար...

New_Microsoft_Word_Document.doc

Edited by 36degrees
Link to post
Share on other sites

Չէ, չկարծեք,թե հիացած եմ հայրենի ոստիկանության աշխատանքային մեթոդներով, ու գիտեմ, պետք լինի, ինձ էլ կարան ահաբեկիչ հանեն, հարցը դա չի, ուղղակի Ձեր նշած հրամանում հետախուզման հիմքերը առանձնապես կապ չունեին խոսքի ազատության կամ մլրագրողական գործունեության հետ...

Link to post
Share on other sites

Մեր Վահեն մեր ֆորումի ինքնակոչ դիսիդենտներից մեկն ու միակն է: Ինչի համար ոգջունում եմ իրեն:

Պետք չի նրա կայֆը կոտրել - թողեք շարունակի:

Link to post
Share on other sites

Չէ, չկարծեք,թե հիացած եմ հայրենի ոստիկանության աշխատանքային մեթոդներով, ու գիտեմ, պետք լինի, ինձ էլ կարան ահաբեկիչ հանեն, հարցը դա չի, ուղղակի Ձեր նշած հրամանում հետախուզման հիմքերը առանձնապես կապ չունեին խոսքի ազատության կամ մլրագրողական գործունեության հետ...

Կարծում եմ, որ հիացած եք իրականում։

Կարծում եմ նաև, որ հասկանում եք, որ չեն կարող հետախուզել մարդուն պատճառաբանելով նրա խոսքի ազատությունն ու լրագրությունը։ Չէ՞ որ նշում եք, որ գիտեք, որ եթե ցանկանան ձեզ էլ կանվանեն ահաբեկիչ։

Մեր Վահեն մեր ֆորումի ինքնակոչ դիսիդենտներից մեկն ու միակն է: Ինչի համար ոգջունում եմ իրեն:

Պետք չի նրա կայֆը կոտրել - թողեք շարունակի:

Որքան հուսադրող ու ջերմ է ձեր օգտագործած ,մերե բառը անվանս հետ կապված։

Երբ սիրում ես ցեղդ ու երկիրցդ հալածված ես, զգացմունքներդ բավականին սրվում են։ Սկսում ես ուշադրություն դարձնել անգամ մանրուքին, ուրախանալ մի դրական բառով անգամ, որը հայրենակիցդ քո մասին խոսելիս օգտագործում է:

Շնորհակալություն, որ իմ մասին խոսելիս օգտագործում եք ,մերե բառը։

Խոստովանում եմ, որ հրամանագիրը կցելիս այստեղ, անգամ դա չէի ակնկալում։ Չէի ակնկալում ընդհանրապես ոչ մի դրական բան, ոչ որովհետև չեմ ուզում, որ դրական բան լինի, պարզապես մի քիչ ավելի լավ գիտեմ այսօր կյանքն ու սեփական ցեղս։

Բացի այդ, ինձ մանրամասն նախապատրաստել են նման վերաբերմունքի ավագ եղբայրներս, ուսուցիչներս, որոնք բազում տարի են անցկացրել բանտերում հանուն այն ցեղի, որի ներկայացուցիչներն իմանալով նրանց ձերբակալման, հետապնդման մասին, ծանակել են նրանց, հրաշալի գիտակցելով, որ մարդիկ արհեստականորեն թուլացված են, ջլատված ու ոչինի չեն կարող անել իրենց պաշտպանելու համ ար, մանավանդ ար սիրել են անգամ այդ ամբարտավաններին։ Չէ՞ որ հանուն նրանց են սեփական կյանքերը դարձրել դժողք։

Ավագ եղբայրներս են Վիգեն Բաբայանը, Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը և այլոք…

Այստեղ ու ուրիշ տեղերում գրելս, փաստատղթերի հրապարակումը ունի ոսուցողական նպատակ իրականում։ Գրեցի, որ չէի ակնկալում, որ ձեզնից ոմանք տեսնելով փաստատուղթը կասեն. - այս մարդու վիճակն իրականում ծանր է, չի կարողանում վերադառնալ հայրենիք, որտեղ թալանել են նրա ունեցվածքը, կյանքի ամբողջ նտնեսածը, բնակարանը, տունը, մեքենաները, սարքավորումները։

Չէի ակնկալում բոլորովին, որ մեկն ու մեկը մտքում անգամ կասին. - Վահեն այնուամենայնիվ պատերազմի վետերան է, գուցե և ցնդել է, բայց այդ պատճառով նրան բանտ չէ, որ պետք է ուղարկել, այլ տալ գուցե հատուկ խնամք, հարգանք, ջերմ վերաբերմունք։

Կրկնում եմ, չեմ ակնկալել ու չեմ ակնկալում, ոչ որովհետև չեմ ուզում, որ այդպես լինի։

Փառք տիրոջը ես իմ հարցերը լուծում եմ հրաշալի, հոգում եմ ավելի շատ հայրենիքում ապրող ստորացված ու ծանակված վետերանների , անմեղ բանտարկվածների մասին, որոնք բանտերում են այսօր որովհետև չեն հաշտվել իրենց թալանի հետ, կամ խոսել են ազատ։

Այսօր մեր ցեղի կեսը մինչև պատերազմ հայրենիքում ապրող, դուրս է եկել երկրից, համայն ցեղի միայն մի 20 % է ապրում երկրում և այդ թիվը անդադար նվազելու տենդենց ունի, որը ձգտում է 0 -ի…

Սփյուռքում ցեղի հյուլեները օգնության ձեռք մեկնելու փոխարեն, մխիթարության փոխարեն, կարող են հասարակավ ծանակել հալածվածներին, անգամ նրանց ովքեր հաղթել են վերջին հազարամյակում հայերի հաղթած միակ պատերազմում, ինչով ձեզնից յուրաքանչուրն, անգամ առանց սեփական մասնակցությունեը բերելու, այնքան հպարտանում է, ինքն իրեն համարում մնացյալ ցեղերի ներկայացուցիչներից ոչ պակաս հարգելի։

Իմ գրելը, խոսելը, ընթերցողներին նյութեր ու փաստատղթեր տրամադրելը արվում է իրականում պատմական գրանցում առաջացնելու համար, որում հարկավ ավելի կարևոր են ձեր պատասխանները, վերաբերմունքը, քան իմ գրածը։

Իմ ասածն ու գրածը ստանդարտ բաներ են. ազատություն, անկախություն, արդարամտություն, առաքինություն և այլն, մի խոսքով այնպիսի բաներ, ինչի մասին Ուինսթոն Չերչիլն ասել է. - վեհ հասկացությունները կարող են արտահայտվել մեկ բառով։

Ձեր վերաբերմունքը, արհամարանքը, ծանակումը այդ հասկաթություններն են ծանակում, որովհետև այստեղ, ինթերնետում, մենք միայն «նիկեր» ենք, իսկ իրական կյանքում դժվար ձեզնից որևէ մեկը սիրտ կանի ինձ դեմ-հանդիման որևէ բան ասել։

Ձեր վերաբերմուքն է կարևոր, կարևոր է, որ արձանագրվում է հետագա ուսումնասիրության համար, որպեսզի հետագա պատմիչները, մեր սեփական սերունդները, եթե այդպիսիք մնան իհարկե, կամ բավարար կիրթ լինեն, կարողանան հասկանալ թե ինչու հայերն իրենք իրենց չկարողացան պաշտպանել, անդադար մնացին ուրիշներին հլու հնազանդ, ստրուկ, ճորտ, անընդհատ պակասեցին սեփական հայրենիքում ու անըդհատ ջարդվեցին։

Ինչու՞ օտարի նկատմամաբ եղան միշտ կոմպլեմենտար, բայց սեփական մտավորականի, զինվորի, արվեստագետի, գրողի նկատմամբ դաժան, անզիջում, անողոք։

Ձեր արձանագրված այստեղ ու նաև պատմության մատյաններում պատասխանները, վերաբերմունքը ինձ, այդ բոլոր հարցերի պատասխաններն են, վստահեցնում եմ ձեզ։

Շնորհակալություն գիտական փորձարարական աշխատանքին ձեր մասնակցության համար, ցավում իհարկե սաստիկ այն վերաբերմունքի համար, որը տածելու են ձեր նկատմամբ ձեր իսկ սեփական սերունդները։

Ես անձամբ, ձեզ սիրում եմ ու անչափ խղճում։

Վահե

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Էհ, միանգամից չընդունված տառապյալի մորթի եք հագնում,Վահե, միգուցե ես ուզում էի ուղղակի ծանոթանալ պատճառներին հեռանալու և այլն..Միթե ձեր նպատակը զուտ էն ա, որ հարյուր տարի հետո ասեն, թե ըհը, հոդված եք գրել ֆոռումում...

Իսկ ոստիկանությունով բնավ հիացած չեմ, ուղղակի նման մեղադրանք, եսիմ...դուք զենք, ռազմամթերք ունեցե՞լ եք, թե անհիմն եք համարում..

Link to post
Share on other sites
Էհ, միանգամից չընդունված տառապյալի մորթի եք հագնում,Վահե, միգուցե ես ուզում էի ուղղակի ծանոթանալ պատճառներին հեռանալու և այլն..Միթե ձեր նպատակը զուտ էն ա, որ հարյուր տարի հետո ասեն, թե ըհը, հոդված եք գրել ֆոռումում...

Իսկ ոստիկանությունով բնավ հիացած չեմ, ուղղակի նման մեղադրանք, եսիմ...դուք զենք, ռազմամթերք ունեցե՞լ եք, թե անհիմն եք համարում..

Չընդունվա՞ծ։ Որտե՞ղ չնդունված։ Ես ավելի ընթերցող ունեմ քան հայկական բոլոր թերթերը միասին, որոնց գլխավոր խմբագիրները լռության են մատնել տարիներ շարունակ հետս կատարվածը, պատճառաբանելով, որ չեմ կարողանում ապացուցել հետախուզված լինելս, կարծես չէին կարող Էդիկ Բաղդասարյանի նման մի հարցում անել ոստիկանություն ու ստանալ այն փաստատուղթը, որ ստացել է նա։ Ինձ լռության են մատնում անգամ հիմա, երբ հետախուզման ու ձերբակալման փաստատուղթս հրապարակված է արդեն ու բոլորին հատ-հատ ուղարկված։

Դա մի բացատրություն ունի միայն. ընթերցողը հարց է տալու - ինչու՞ եք լռել այսքան տարի, ինչու՞ եք թույլ տվել, որ գիրք հրատարակելու համար մարդուն ձերբակալեն։

Անրադառնալ իմ հարցին նրանց համար նշանակում է հաստատել պնդումս, որ բոլորի գրածն ու հրապարակածը աղբ է, որովհետև ոչ մեկի էշին չոշ չեն ասում, հանգիստ ապրում են Երևանում, գրում, թերթ տպում, իսկ իմ գրած յուրաքանչյուր նյութին արձաքանքում է ինքնանշանակ ու հաստիքային բազում կոմիսար, հիստերիկ լուտանքով: Գրածս ցավոտ է իրենց համար, հասկանալի է։

Ի տարբերություն ձեր խոսքով չնդունվածների, գրածս յուրաքանչյուր գիրքը գտել է հրատարակիչ անմիջապես ու հրատարակվել։ Դրանք հավաքվել են Երևանի գրախանութներից, արգելվել։ Չնդունվա՞ծ։ Այն ինչ կատարվել է իմ հետ, լավագույն կոմպլիմենտն է գրողի համար բռնատիրություններում ու գավառամիտների հասարակություններում, այն ինչ է այսօր ու վերջին հազարամյակում առնվազն մեր հայրենիքը։

Ուզում եք ծանոթանալ, այցելեք իմ անձնական կայքը։

www.vaheavetian.org

Ունեցե՞լ եմ զենք։ Իհարկե ունեցել եմ։ Աշոտ նավասարդյանի օրհնությամբ, ցմահ պահելու խնդրանքով, ի նշան հայրենիքիս ծառայությունների հավաստման, Անկախության Բանակի զինվորին ու ջոկատի հրամանատարին: Իհարկե ունեցել եմ։ Այդ մասին իմացել են բոլոր այս տարիներին բոլոր տեղյակ հանրապաետականները, Անկախության Բանակի զինվերները, պատերազմի բազում առաջամարտիկ, որոնցից շատերը գրավել են ու գրավում են պատասխանատու պաշտոններ։ Զենք ունենալս երբեք չի թաքցվել, ոչ մեկի էլ չի անհանգստացրել, մինչև առաջին գրքիս լույս տեսնելը։ Ձերբակալման հրամանը ստորագրվել է դրանից անմիջապես հետո։

15 տարի նորմալ էր, որ զենք ունենամ ու այդ մասին ոչ ոք չեր անհագստանում, հենց գրեցի անհանգստացան։

Ֆորումում գրելը ընդամենը կենդանի կապ է առաջացնում ընթերցողի հետ, այսօր, բայց այն ինչ գրում եմ գնում է նաև գրքերս, և իհարկե սերունդներին։ Դա հասկանալի չէ մարդկանց, որոնք ապրում են միայն այսօր, այդով հաստատելով, որ մահկանացուներ են, որոնցից ես չեմ նեղանում։ Գրել եմ նախկին նամակումս. խղճում եմ պարզապես։

Link to post
Share on other sites

Չէ, ինքն իրեն լավ ներշնչում է : ՈՒ էն մտքից , որ դարերով կոմպլեկս էկել է (հայհոյանքից վիրավորվել, ինչը էլի ճիշտ եմ համարում ու գիտակցաբար ... ) մենակ "հայհոյում" է , ներշնչվելով , որ ԴԵՄՔ ա )) ու հեսա վատ են զգալու ... ռեալիստ ասում , ստանդարտ, նեղ մտածում ու արտահայտվում : ասել Կարսի, վայելի )

էդ հայհոյանքի ու գռեհիկ խոսելու սահմաններն էնքա՜ն կարճ են, որ քեզ տիեզերք են թվում, քյալ )

Link to post
Share on other sites

Դե եթե էդքան հեռատես լինեիք, զենքը կհանձնեիք միչև գիրք տպելը, իմանալով, որ կարող են ձեր դեմ օգտագործել... ՀՀ տարածքում կա մեկ բանակ...

համ էլ էդ ձեր իլլյուզիաներն են, թե ՀՀ-ում թերթերը լռում են.. Հայկական Ժամանակ, Չորրորդ Իշխանություն, ինչ ինչ, հլը որ ազատ մամուլը շնչում ա մի կերպ....ու ընթերցողներն էլ օրական տասնյակ հազարից ավել են, չեմ կարծում ձեր գրածը էդքան մարդ կարդա

Link to post
Share on other sites

Անի ջան, ես այս մեր Վահեի դեպքում մեծամեծ դրական փոփոխություններ եմ նկատել: Այսինքն՝ դեպի լավը: :yes:

Դիսիդենտ է, թե դիսիդենտ չի՝ դա լոկ իր գործն է, չեմ ուզում խառնվել իր ներքին հոգեբանական պրոցեսների մեջ: Իսկ դրականը հետևյալն է՝ քֆուր-մֆուր այլևս չի օգտագործում - գոնե այս ֆորումում: Նկատե՞լ ես:

Դա արդեն մի մեծ քայլ է, դեպի առաջ: Պատահական չէ, որ այս ֆորումը հռչակավոր է նաև իր դաստիարակչական ունակություններով: :)

Link to post
Share on other sites

Չնայած նրան, որ գրածս չեն հավանում, ինձ չեն համարում գրող, ինձ անվանում են կոմպլեքսավորված ու էլ ինչ ասես, ամեն արտասանածս խոսքին արձագանքում են պարտաճանաչ, այդով փաստելով, որ իմ ամենահավատարիմ ընթերցողներն են: Վստահ եմ, որ սաստիկ ինձ սիրում ու հավանում են, հակառակ դեպքում պարզապես կդադարեին կարդալը, էլ չեմ խոսում երկար-բարակ, սաստիկ խելացի ու պարտադիր անստորագիր ու անհասցե պատասխանների ու մեկնաբանությունների մասին։ Սրանց շնորհիվ է, որ այս և այլ կայքերում ունեմ ամենաշատ ընթերղողների քանակը։

Սա այն տեսակն է, որին անվանելու համար հնարել ենք ինքնանշանակ, կամ հաստիքային կոմիսար տերմինը։

Ծանոթացեք խնդրեմ երևույթին։

Սրանց նկատմամբ ունեցած երախտագիտությունից է, որ դադարել եմ հայհոյանքն օգտագործել որպես դևերին իրենց բներից հանելու գրական միջոց, որովհետև վերջապես ինքնաբացահայտվել են։ Ի՞նչ կարիք ունեմ այլևս հայհոյելու ինքս, երբ արդեն ապահովել ենք սերունդների լուտանքն ու հայհոյանքը։

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Ես տխմար եմ

Ես տխմար մեկն եմ։ Այդպիսին եղել եմ ծնած օրիցս, որքան ինձ հիշում եմ, բայց աստծո ողորմածությամբ ապրել եմ հանգիստ, կուշտ, անցավ ու անդարդ ու հասել եմ մինչ օրս ու կարծում եմ, որ այդպես տխմար էլ կգնամ մի օր, տիրոջ ողորմածությամբ։

Տխմարությունս այնքան ակնհայտ է, որ դադարել եմ վաղուց խելոք ձևանալ, որովհետև խելացիներն իմաստությունը չափում են արած գործերով, ոչ հայտարարությամբ, իսկ ես անտուն եմ, թալանված, երկրիցս արտաքսված, ոստիկաններից հետապնդված, չեմ կուտակել երկրային գանձեր, որոնք աղբ են համարում միայն տխմարները, երբ իմաստունները դիզում են, կուտակում, կառուցում տներ ու ապարանքներ ու վարում շվայտ կյանք, ինչն իմաստության միակ ապացոյցն է, ըստ իմ ցեղակից իմաստունների, միակ ձգտումը հարգանքի արժանի:

Ի տարբերություն ինձ, ցեղս իմաստուն է։ Յուրաքանչուր ներկայացուցիչ ցեղախմբիս ունի վստահ կարծիք աստծո, կյանքի, փիլիսոփայության, քաղաքականության վերաբերյալ ու միակ անսխալն է, իսկ այն, որ երկիրը մեր ամայանում է, թալանվում, ծվատվում, բացատրվում է իմ տխմարությամբ և իմ պեսների։

Ցեղակիցներիս իմաստությունը ապացուցվում է Տիգրան Մեծով, Տիգրան Պետրոսյանով, ու վերջերս աշխարհի գավաթը նվաճած այլ շախմատիստներով, որոնք ցույց տվին, որ իմաստությունը հայոց մենաշնորհն է։ Հայոց, բայց ոչ իմ, որովհետև ես ցեղախմբիս խայտառակությունն եմ։ Այդպես ասել է ինձ հազարավոր մարդ, անստորագիր ու անհասցե բազում նամակում, որոնք ես խնամքով պահպանում եմ:

Տխմարաբար գնացի կռվելու պատերազմի առաջին օրից, բայց այդպես էլ բան չհասկացա ինչն ինչոց է, մինչև իմաստունները ինձ հայհոյելով ու տեղս ցույց տալով չբացատրեցին, որ մեր կռիվն իրականում թուրքերի դեմ էր, ոչ կայսրության, որ ես չեմ հասկացել ում դեմ եմ կռվում, որովհետև օգտագործվել եմ ինչպես մի տխմար, երբ իմաստունները՝ իրենք, կամ իրենց հայրիկները, մնացել են թիկունքում ու կիտել գանձեր, պատերազմում զոհված մնացյալ տխմարների այրիներին ու դուստրերին վաճառելով պոռնկության, այլոց ստրկության և այլն, և այլն…, հարիֆին (տխմարին) հասնում ա։

Ես տխմարաբար մասնակցել եմ հիմնադրմանն ու ղեկավարմանը մի կուսակցության, որն որպես հետևանք այսօր իշխում է, բայց չեմ հասկացել գաղափարախոսությունն ու նպատակները բնականաբար, բնածին տխմարությանս պատճառով անշուշտ։

Այդ մասին ինձ պատմում են այսօր բազում նորածին կուսակից, բացատրում իմաստը, գործը, ավանդը, փիլիսոփայական պարունակությունն ու քաղաքական ուղեծիրը ու համեմում են իրենց գրվածքը տխմարիս արժանի լուտանքով ու հայհոյանքով բնականաբար։

Իմաստունների ցեղից առայժմ միակն եմ, որ օտար երկրում նույնպես մասնակցեց խորհրդարանական ընտրությունների, բայց դա բոլորովին իմ մասնագիտական ունակություններն ապացուցող փաստ չէ, այլ տխմարին հատուկ հաջողակություն: Այդես ինձ ասել է բազում ցեղակից իմաստուն, փաստարկ որպես բերելով իրենց մեծ եղբայր ժողովրդի մի ասածվացքը, ըստ որի հիմարի բախտը միշտ բերում է։

Երբ իմաստուններս իմացան, որ իմ դասախոսությունը լսել են մի քանի տասնյակ նոբելյան դափնեկիր, հայտարարեցին, որ նրանք ապուշ են, թե չէ ինչպես կարող էին տխմարին լսել ու ես իհարկե համաձայն եմ։

Ինչնե՞րս ավելացավ նրանից, որ ես խոսել եմ, նրանք էլ լսել են, երբ իմաստուններիս ոչ մի բան պետք չէ։

Յոթ գիրք եմ գրել տխմարությամբ լի, «բայց ո՞վ չէր կարող անել դա», ասել է ինձ բազում ցեղակից իմաստուն, որոնց խելքը հերիքել է, որ մի էջից ավել սեփական անունները չգրեն իրենց ողջ կյանքում, առանց տառասխալի:

Չնայած այս ամենին, դեռ շարունակում եմ գրել։ Միթե՞ տխմար չեմ։ Իհարկե եմ։ Սիրելի ցեղակից իմաստուններ, այդպես էլ հայտարարում եմ՝.

Ես տխմար եմ

06.05.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites
Հետագա շարունակելուս իմաստը, ձեր վերացական պատասխանով, անմիջապես կորավ...

Պատասխանս վերացական չէ, այլ շատ կոնկրետ։ Մնաք բարով։

Link to post
Share on other sites

Վահե, անգլերեն - հայերեն լեզուներին տիրապետում ես, քչից շատից զգացել եմ : Եթե խնդրեմ, մի հատ Ձեր թեմայից դուրս, լավություն կանե՞ք : Այսինքն բացարձակ կապ չունի Ձեր ու Ձեր ստեղծագործությունների հետ : Պարզապես թարգմանություն անգլերենից հայերեն : Տեքստը էստեղ եմ դնում, ինձ պետք է հայերեն տարբերակը հայերեն ֆոնտով, թեպետ ինքս տրանսլիտ կանեմ եթե լատինատառ լինի : Նախորոք շնորհակալ եմ , ինձ նաև հարկավոր է սա, 7 ժամվա ընթացքում , ինքս թարգմանում եմ, չնայաց տնտեսագիտական տերմիններ են, տնտեսագիտությունից էլ գաղափար չունեմ , ի տարբերություն Ձեր գիտելիքների : Երևի ավելի հեշտ կլինի : Մերսիներ :

--INTERGENERATIONAL ECONOMICS1.

INTRODUCTIONIn this chapter we study one of the “workhorse” models of modern macroeconomics, namely the Blanchard-Yaari model of overlapping generations. This model has proved to be quite useful because it is very flexible and contains the Ramsey model as a special case. The key element which differentiates the Blanchard-Yaari model from the Ramsey model is that the former distinguishes agents by their date of birth, whereas the latter assumes a single representative agent. By incorporating some smart modelling devices, the Blanchard-Yaari model can be solved and analysed at the aggregate macroeconomic level, despite the fact that individual households are heterogeneous.2. THE BLANCHARD-YAARI MODEL OF OVERLAPPING GENERATIONSYaari’s lessonsOne of the great certainties in life-apart from taxes-is death. After that things get fuzzy because nobody knows exactly when the Grim Reaper will make his one and only call. In all consumption models discussed so far in this book, lifetime uncertainty has been ignored, however. Indeed, in Chapter 6 we introduced the basic two-period consumption-saving model to illustrate the various reasons for the breakdown of the Ricardian Equivalence Theorem. But in that model each agent knows exactly that he/she will only live for two periods. Similarly, in Chapter 14 we explained the Ramsey model in which an infinitely lived representative consumer makes optimal consumption and savings decisions. Again there is no lifetime uncertainty because the agent lives forever in this model.In a seminal article, Yaari (1965) confronted the issue of lifetime uncertainty in the context of a dynamic consumption-saving model. In doing so, he provided one of the key building blocks of the Blanchard (1985) overlapping generations model which itself has become one of the workhorse models of dynamic macroeconomics. Yaari (1965, pp. 139-140) clearly identified the two complications that arise in a model with lifetime uncertainty. First, if the agent’s time of death, T, is random then so is that agent’s lifetime utility function. As a result the agent’s decision problem is inherently stochastic and maximizing lifetime utility makes no sense. Rather, the expected utility hypothesis must be used and expected lifetime utility should be the objective function. Second, the non-negativity constraint on the agent’s wealth at the time of death is similarly stochastic as it also depends on the random time of death. In symbols, if A(t) is real assets at time t, then A(T) is stochastic and the solution procedure should ensure that A(T)≥0 holds with certainty.Fortunately, Yaari (1965) also proposed appropriate solutions to these two complications. First, though T is a random variable all we need to do to render the expected utility hypothesis operational is to postulate the probability density function for T. Indeed, demographic data can be used to obtain quite detailed estimates of the distribution function for T. Obviously, no one has a negative expected lifetime and there also seems to be a finite upper limit, T , beyond which nobody lives. So the density function for T is denoted by f(T) and it satisfies:f(T)≥0, V T≥0, ∫f(T)dT=1. (1)The first property is a general requirement for densities and the second one says that the random variable T lies in the interval [0, T] with probability 1 (i. e. Pr{0≤T≤T}=1).The consumer’s lifetime utility is denoted by Λ(T) and is defined as follows:Λ(T)≡∫U[C(τ)]℮dτ , (2)where U[C(τ)] is instantaneous utility (or “felicity”) at time τ , C(τ) is private consumption, and ρ is the pure rate of time preference. Using this notation, the expected lifetime utility can be written as: xxxwhere 1-F(τ) is the probability that the consumer will still be alive at time τ , i. e.1-F(τ)≡∫f(T)dT.

Link to post
Share on other sites

Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները

Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները: Քաղաքացին չի կարող համագործակցել հանցագործների հետ, որովհետև յուրաքանչյուր համագործակցություն միտում է փոխզիջում, փոխըմբռնում, իսկ հանցագործների նկատմամբ զիջման ու ըմբռնման իրավասու է միայն դատարանը, քրեական օրենքների սահմաններում:

Հանցագործի հետ քաղաքացու յուրաքանչյուր համագործակցությունը վերջինիս նույնպես դարձնում է հանցագործ։

Հանցագործի հետ համագործակցել կարող են քաղաքացիների օրինականորեն ընտրված կառավարությունը և դատարանը, կարող են առաջարկել պատժի մեղմացում, ներում մասնակիորեն, կամ բոլորովին, եթե հանցագործը իր հերթին համագործակցում է սեփական հանցանքի գիտակցմամբ, խոստովանությամբ, հետաքննությանը կամավոր օգնությամբ և այլն, այդ պատճառով կառավարությունը, դատարանը իրավասու են բանակցել հանցագործների հետ, ի տարբերություն քաղաքացիների:

Բոլոր նրանք ովքեր մասնակցում են ներկայիս խորհրդարանական ընտրություններին հանցագործներ են, որովհետև բանակցում ու համագործակցում են հանցագործների հետ, որոնք նախկինում գրավել են մեր երկրում իշխանությունը, զեղծել են սահմանադրություն, ստեղծել են իրենց հարմար օրենսդրական համակարգ, նշանակել են դատարաններ, քաղաքական-հասարակական, մշակութային, ակադեմիական ու մնացյալ բոլոր դաշտերից մղել են դուրս բոլոր անխտիր անհարմար նկատվածներին, երկրից արտաքսել են միլյոն, կամ ավել քաղաքացի։

Նման պայմաններում ընտրություններին մասնակցելը ոչ այլ ինչ է, քան մեկ-երկու խորհրդարանական մանդատի դիմաց հանցագործությունը օրինականացնելու ծառայություն հանցագործներին, որոնք իրենց հռչակել են Հայքի օրինական իշխանություն։

Քրեախումբն արդեն հայտարարել է, որ երկրում գրանցված է 2.300 000 ընտրող, դա չեն հերքում կայսրությունները, չնայած նրան, որ ստույգ գիտեն, թե Հայքի որքան քաղաքացի է ապրում իրենց երկրներում, որոնք լքել են հայրենիքն իրենց, վերջին 15 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ խունտան տնօրինում է երկրից բոլոր հեռացածների ընտրաթերթիկները ու տհասները միայն կարող են հայտարարել, որ իրենք հաղթելու են ընտրություններում և իշխանափոխություն են իրականացնելու, անգամ եթե նրանց հանրահավաքներին 50 000 մարդ է հավաքվում, ըստ իրեն ընդդիմադիր հորջորջող, բայց օլիգարխիկ ողորմածությամբ գոյությունը պահպանող հայոց մամուլի և այլ տեղեկատվական աղբյուրների։ Սրանք սփռում են վերջերս ուռճացված թվեր այս, կամ այն ընդդիմադիր խմբի հանրահավաքներին մասնակից քաղաքացիների քանակի վերաբերյալ։ Գումարելով ան•ամ կասկածելի այդ թվերը, 150 000 - ից ավել մարդ չի մասնակցում նրանց հանրահավաքներին։ Անգամ եռապատիկ այդ թվից ավել ընտրող ունենալու դեպքում, անգամ եթե չնվազեցնի քրեախումբը հերթական զեղծարարությամբ հիպոտեթիկ այդ թիվը, 450 000 ընտրողի դեմ քվեարկելու է նախորոք հայտարարված 2 300 000 - ի մնացյալ մասը, 1850000 ընտրող, ինչից բխում է, որ նախկինի պես, համայն ընդդիմության հաղթանակը կլինի այն, որ մի քանի ցմփոր, անփոփոխ Ղարաբաղ կոմիտեկան, որպես թուլավարձ կստանան խորհրդարանական մի քանի մանդատ, որը կապահովի աչքին թոզ փչող, ակտիվ ճառ ասող, բայց անզոր, անատամ, անօգուտ ընդդիմություն խորհրդարանում, իսկ միջազգային հանրությունը կհամարի ընտրությունները օրինական, միջազգային ստանդարտներին համապատասխանող, ինչն արեց անգամ բացահայտ զեղծված հանրաքվեի ժամանակ։ Դա նրանց պետք է, որովհետև ստրկամիտ կաշառվածները կոմպլեմենտար են ու համաձայնում են ամեն ինչի, մանրադրամ կաշառքով, իսկ օրինական իշխաննությունը հայոց, պահանջատեր է լինելու բազում խնդրի, որոնք գերազանցում են ներկա կաշառքը հազարապատիկ, միլյոնապատիկ գուցե, կամ ավել, ազգ-ցեղային անվտանգությունը համարելու են առաջնային, չեն կաշառվելու բոլորովին, այդով առաջացնելու են աշխարհաքաղաքական, տնտեսական բազում բարդություն, ժողովրդավար ձևացող առնող-փախչողների համար, որոնք ներկայիս կայսրությունների ղեկավարությունն են, Հայաստանն իրենց կեղտոտ սպիտակեղենի լվացքատուն դարձրած, որտեղ քրեախումբն ու համագործակցողները լվացարարներն են։

Նրանք, ովքեր ասում են, որ կամաց-կամաց ամեն ինչ կուղվի՝ կույրեր են, որոնք կամ չեն հասկանում, կամ համառորեն չեն ուզում հասկանալ, որ անդառնալիորեն պակասել է գենոֆոնդը, որ իրար մեջ խաչասերվում է ցեղի 20-25%-ը միայն, ինչն այս մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր տեսակի համար ոչնչացում է նշանակում կարճ ժամանակում, իսկ Սփյուռքում այլևս հայերեն չեն խոսում մանուկները, ինչը գաղթօջախների ուծացման նախանշանն է:

Նրանք, ովքեր զմայլված են մի քանի տասնյակից չանցնող տխմար շինարարությամբ ու հորթի պես հրճված են դրա պատճառով, կոմպլեմենտար են, անհիմն լավատես ու քննադատող չեն՝ թշնամիներ են սեփական ցեղին, մեծ մասն անգիտակցաբար իհարկե, բայց չի նվազում դրանից մահացու վտանգը։

Նրանք, ովքեր գլուխգովանությունը համարում են հայրենասիրություն, տգետներ են, որոնք վստահ են սեփական ինտելեկտի առկայության ու մնացյալ մարդկությունից գերազանցության վրա, որովհետև Հայքում մի քանի շախմատիստ գրոսմաստեր կա, և այս տեսակն է կոլոկտիվ մտածող լվացած այն ուղեղը, որին համոզել են, որ ընտրություն անվանվող գիր-ղուշում կունենան մի օր հաջողություն, այն դեպքում, երբ խաղի կանոն թելադրողը շուկայավայրերում մատնոց ֆռռացնող, կամ գրպանահատ է, կոմսոմոլի քարտուղար, պրոպագանդիստ-կոմիսար, կամ չեկիստ՝ բոլորը հոմանիշ։

Երկրից հատուկ նպատակով վտարված է ամբողջ միտքը, որ ոչ մի դպրոց գնացած չբացի սրանց աչքերն ու ասի, որ քաղաքականությունն ու քաղաքացիությունը վիճակախաղ-լոտո չեն, այլ մասնագիտություն ու խորը գիտակցված պարտականություն՝ համապատասխանաբար։

Երևանյան և այլ քաղաքների սրճարաններում պարապ-սարապ զվռնելը հայրենիքին նվիրվածություն որպես ներկայացնող գենետիկ այս թերմացքը այն կաստան է, որը լսում է ռաբիզ, նայում լատինամերիկյան սերյալներ, հագնվում-սանրվում դրանցում հրամցվող մոդայի համաձայն, չի կարդում ոչ մի տող, սովորելու հորդորն համարում արժանապատվությանը գոտկատեղից ցածր հասցված հարված ու ճվում ֆալցետով, որ Հայքի ճակատագիրը պետք է որոշեն հայաստանաբնակները, իսկ նա ով հեռացել է իրավունք չունի միտք արտահայտելու, ու չի էլ կարող անգամ, որովհետև ալամ աշխարհի շախմատի չեմպիոնը իրենք են, ոչ թե սփյուռքը, անգամ Հայքում ծնված, ձևավորված ու քաղաքացի:

Երբ հարցնում ես սրանց թե ինչու են թույլ տալիս, որ իրենց իշխեն դպրոց չգնացածները, պատասխանում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է, չեն ուզում խառնվել։

Այ սրանցով էլ ուզում է հաղթել ընդդիմությունը, կամ ասենք, հայտարարում է, որ ուզում է, ավելին՝ պնդում է, որ հաղթելու է…, սահմանադրորեն…

... իսկ կնքահայրը հայտարարել է արդեն, որ պատժելու է, եթե հաբռգեն հանկարծ ու հաչեն ավել-պակաս, նախորոք գրված սցենարին անհամապատասխան, և այդ պատճառով են արդեն իսկ լսվում հայտարարությունները, որ կամ հանրաքվեով են իմփիչ անելու, կամ խորհրդարանում, եթե չստացվի առաջին դեպքում: Տգետ հարիֆին նախապատրստում են հաջորդ էտապին, 15 տարի անվերջ կրկնվող։

Այս ներկայացման մեջ, բոլորը խաղում են նախորոք գրված, մշակված սցենարով, դերերը նույնն են, դերասաններն էլ, թատերախմբի անունն է Ղարաբաղ կոմիտե, սիստեմն ըստ Ստանիսլավսկու, որտեղ յուրաքանչյուրը հավատում է իր ազգային դերին, երբ իրականում ակտիվ կոմսոմոլ էր, կամ պրոպագանդիստ, կամ չեկիստ, կամ ստուկաչ, կամ պարզապես դպրոց չգնացած մի տգետ խուժան, ռեիժիսորը ՉԿ-ն է, ոճը սոցռելաիզմ, դրամատորուգն է չարքը, կամ մարդը, որ նույն բանն է ինչ որ չարքը, երբ նրան հորդորող խորհրդատուն են չարքի օգնական բազում դևերը՝ նախանձը, ագահությունը, որկրամոլությունը, շվայտույթււնը, ամբարտավանությունը, փոքրոգությունը ու բազում այլ մոլորություն, որոց հետ համագործակցել, համագործակցում ու շարունակում է համագործակցել հանցագործը։

Ի՞նչ եմ առաջարկում անել կասեք։

- Շատ հեշտ բան. - կասեմ:

- Անել ոչ մի բան: Այդ համակարգում արածդ ամեն բան համագործակցում է:

ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՜Լ.

կասեմ մեկ բառով, որովհետև

Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները:

08.05.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Դե սկսենք նրանից, որ այլևս այդքան կարևոր չեն մեռյալ հոգիների ձայները ընտրական կեղծիքների մեջ, որքան մարդկանցից նախօրոք պարտադրանքով հավաքված անձնագրերի սերիաները և այլ տվյալները, որոնց հիման վրա էլ կնկարվեն թվեր...էս անգամ ուստայավարի են մոտեցել հարցին, ու նախօրոք են ամեն ինչ արել...ընտրություններին նախորդող փուլը այս անգամ ավելի կարևոր էր..

Կնքահայրը, իրոք որ, երկար ժամանակ սեփական ինտելլեկտուալ հնարավորությունների մասին ծաղրուծանակ լսելուց հետո չդիմացավ ու դեղին քարտ ցույց տվեց....

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ կողմ դրած, ընդդիմադիր դաշտի քաղաքական դիակների ֆոնին »Իմփիչմենթի» ի հայտ գալը դրական երևույթ չե՞ք համարում...

Link to post
Share on other sites

Դե սկսենք նրանից, որ այլևս այդքան կարևոր չեն մեռյալ հոգիների ձայները ընտրական կեղծիքների մեջ, որքան մարդկանցից նախօրոք պարտադրանքով հավաքված անձնագրերի սերիաները և այլ տվյալները, որոնց հիման վրա էլ կնկարվեն թվեր...էս անգամ ուստայավարի են մոտեցել հարցին, ու նախօրոք են ամեն ինչ արել...ընտրություններին նախորդող փուլը այս անգամ ավելի կարևոր էր..

Եթե կարևոր չլիներ, չէին ասի, որ Հայաստանում գրանցված է 2 300 000 քվեարկող, որովհետև այդքան մարդ Հայաստանում չի ապրում, ուր մնաց քվեարկող։ Դանիայի փաստականների համար պատասխանատում մի չինովնիկ երևանյան իր ելույթում նշեց վերջերս, որ իրենց հաշվարկներով երկրից հեռացել է մոտ մեկ միլյոն մարդ, որոնց 80%-ը 40-50 տարեկան են։ Այդ ելույթին ներկա էր ամբող նեոէսթաբլիշՄԵՆԹը, ոչ ոք չհերքեց։

Ավելացնեմ միայն, որ դանիացին տեղյակ է միայն Եվրոպայում ու ԱՄՆ-ում բնակվող հայ գաղթականների թվից միայն, բայց գաղափար անգամ չունի անօրինական ապրողների և Ռուսաստան և այլ երկրներ գաղթածների մասին։

Եթե այս ամենով հանդերձ պնդում են, որ Հայքում 2 300 000 մարդ է ապրում, նշանակում է միայն, որ հենց այդ թվի համապատասխան էլ նկարելու են իրենց քվեաթերթիկները։

Ցավում եմ, որ հայրենիքից հեռացածների անվանում եք մեռած հոգիներ։ Նրանք ապրող հոգիներ են, ցավում են իրենց հայրենիքի համար, հեռացել են հիմնականում այն պատչառով, որ ելք չեն գտել այլևս։ Կրկնում եք Հայաստանում տարածված կարծիքն ու ֆրազը, մեռած հոգիներ, կարծես հոգին ապրում է միայն Հայաստանում, իսկ ես գիտեմ, որ այնտեղ հոգին մեռնում է իրականում և ապականվում։

Այդպես են կարծել նաև միլյոնից ավել մարդ, որոնք դուրս են եկել իրենց հոգիները ապրեցնելու, որովհետև մեռնում էին սեփական հայրենիքում։

Էջմիածնից այն կողմ չգնացածները կարծում են հաճախ, որ հայրենիք լքելը խաղ ու պար է, երբ իրականում դա խորը ողբերգություն է յուրաքանչյուր մարդու համար, ոչ միայն հայերի,

կարծում են նաև, որ ով որ դուրս եկավ սահմանի գծից անդին, այլևս հայ չէ, կարծես հայ-չհայ լինելը կլաս խաղալով է որոշվում. գիծը տրորեցրիր, կամ անցար, վերջ, հայ չես։

Այս մանկամիտ, կլաս խաղացող մտածելակերպն է պատճառներից մեկը, որ անընդհատ սակավանում ենք քանակապես ու որակապես, երբ մեր ցեղի, արյան հաշվին շատանում են ուրիշ ցեղերը։ Օրինակ ֆրանսիացիները։

Ես տեսել եմ բազում հայ, որ աղբի մեջ ապրելով ու աղբ ուտելով հանդերձ, կարող ենք մատն ու ունքերը տնկած ու բարձրագոչ հայտարարել, որ ֆրանսիացիներն ապուշ են: Այդ ապուշներն իրենց մեջ ձուլել են առվազն կես միլյոն հայ ու բոլորովին ոչ պարտադրաբար, այլ սիրելով ու խրախուսելով։ Այն, որ այսօր ընտրել են հունգարացուն որպես իրենց նախագահ, տվել են անսահմանափակ համարյա իշխանություն ու մասնակցել այդ ընտրւթյանը 86 տոկոսով, չլսված մարդաշատ ընտրությամբ, հավանաբար կմեկնաբանվի Հայաստանում որպես այլասերում, բայց ուրիշ, թարմ արյան ներմուծումը այդ ցեղի համար միշտ եղել է գոյատևման ռազմավարություն ու նրանք այսօր հզորագույնների շարքում են, այն դեպքում, երբ մեր ցեղը կայսրություն էր ու հզոր ու մարդաշատ, նրանք անգամ գոյություն չունեին։ Նրանք հասան իրենց հզորության գագաթնակետին, որից յալևս ոչ մեկի չի հաջողվում նրանց իջեցնել, երբ կայսր ընտրեցին, ուշադրություն դարձրեք ընտրեցին, կորսիկացի Նապոլեոնին, նրանց լեզուն հնչում է ամենուր Ազնավուրի բերանով, նրանք հիմնադիրներն են աբսուրդի թատրոնի, որը ժամանակակից արվեստի հիմնաքարերից է, եթե ոչ հենց քարը, որի հիմքը դրեցին հայ Ադամովը, ռումինացի Իոնեսկուն, իռլանդացի Բեքեթը։

Թույլ տվեք հսկաների անուններից հետո, իմ համեստ անունն էլ թվել, որպես սակավ կարևոր մի օրինակ. երբ համարվեց որ ես ապուշ մեկն եմ ու քաղաքականությամբ չեմ կարող զբաղվել, վտարվեցի հայրենիքիցս ու դրվեցի մեռած հոգիների շարքում։ Հինգ տարի անց ապուշ շվեդացիները, որոնք աշխարհի ամենահարուստ ցեղերից մեկն են, չնայած պարագային, որ քանակով մեր չափ են, առաջադրեցին ինձ իրենց թագավորության խորհրդարանական ընտրություններին, ինձ վստահեցին եվրոպացիների առաջին ժողովրդավարությանը նպաստող ծրագիրը և մի վեց հասարակական կազմակեպրության տնօրինություն։ Ապուշ չեն բա այդ ցեղերն ի տարբերություն մեզ, ֆրանսիացիք, շվեդները և այլն, և այլն։

Ինձ ով ասես խելացիների մեր ցեղից կարող է հայհոյել այսօր, այստեղ ֆորումում, դուք էլ վկայել եք, վստահ լինելով սեփական խելքի ու բանիմացության վրա։ Չնայած փայլունների այդ հավաքին, երկրի մեր վիճակին քաջ ծանոթ եք, իսկ ես մեռած հոգիս, պետք է լռեմ, որովհետև նախ ապուշ եմ, կամ քյալ, ինչպես անվանում է ինձ Անի անունով մի պայծառամտություն այստեղ, և այլն,երկրորդ՝ խելացիներն իրենց հարցերը կլուծեն հրաշալի, առանց տխմար, ապուշ, տգետ մեռած հոգիների, բայց չգիտես ինչու նրանց ամենափայլունները կանվանվեն դոդ-մոդ, լֆիկ-մֆիկ, քնակով էլ անընդհատ կսակավանան զրոյանալու ընդգծված տենդենցով։ Կարծես բավականի խոսեցի մեռած ու կենդանի հոգիների մասին։ Եթե ֆանտազիայով մարդ եք, այսքանը բավարար է, որպեսզի սկսեք օր ու շաբաթ, եթե ոչ ամիս ու տարի տևող մտորում մեր վիճակի ու ապագայի վերաբերյալ։

Ավելացնեմ միայն, որ իմ տխմար ուղեղի հաշվարկով այնքան էլ ժամանակ չի մնացել։ Մեր ցեղային արմագեդոնը ամենամոտակա սարի հետևում է, եթե արմատապես չփոխվի մտածելակերպն ինչ որ հրաշքով։

Կնքահայրը, իրոք որ, երկար ժամանակ սեփական ինտելլեկտուալ հնարավորությունների մասին ծաղրուծանակ լսելուց հետո չդիմացավ ու դեղին քարտ ցույց տվեց....

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ կողմ դրած, ընդդիմադիր դաշտի քաղաքական դիակների ֆոնին եԻմփիչմենթիե ի հայտ գալը դրական երևույթ չե՞ք համարում...

Ոչ չեմ համարում, ոչինչ չեմ համարում իրականում, որովհետև հերթական անգամ անուն փոխելով դաշտում դոփում է վաղուց սատկած Ղարաբաղ կոմիտեն: Եթե այնտեղ լինեին ոնր մարդիկ, գուցե սպասեի միչև երևար վերջ, բայց նրանց բոլորին ճանաչում եմ անձամբ, բազում ուրիշը ճանաչում են նույնպես։

Ես նրանց անձամբ տեղեկացրել օրինակ, որ ինձ ձերբակալում են ազատ մտածելու, գիրք հրապարակելու համար։ Սկզբում ինձ ասում էին, որ հնարում եմ, որ ձերբակալում են, որ դառնամ հայտնի գրող, կարծես Սերժ Սարգսյանից տեղեկանք պետք է վերցնեի այդ մասին ու ներկայացնեի իրենց, հետո երբ Էդիկ Բաղդասարյանի հարցմանը հանկարծ պատասխանեց փոխնախարար ոստիկանը, ես էլ հրապարակեցի այն, սկսեցին ասել, որ դե զենք եմ ունեցել, նորմալ է որ ինձ ձերբակալեն, այն դեպքում, երբ բոլորն էլ գիտեին ու գիտեն, որ ռազմական հրամանատար եմ եղել, առաջիններից մեկը, իհարկե զենք ունեցել եմ ու հիմա էլ ունեմ, այնքան, որ ինչքան էլ վերցնեն ինչ որ բան ինչ որ տեղ կմնա, բայց դա չի համարվել աննորմալ մինչև գրքիս լույս տեսնելը։ Սրանց դեպքում, համարվեց աննորմալ, որովհետև երկում ոչինչ ոչ հրատարակվում էր, ոչ կարդացվում, իսկ իմ գիրքը պայթեղ ռումբի նման, հրատարակվեց տարբեր երկներում, թարգմանվեցի մի քանի լեզուներով:

Իրենց պատերազմից փախած հայրենասերների ֆոնի վրա հերիք չի վետերան էի, հիմա էլ ավելի կարդացվող գրող ու լրագրող դարձա։

Նախանձի հետ ծանո՞թ եք։

երիտասարդ ժամանակ ամաչում էի ասել, որ ինձ նախանձում են, որովհետև ենթագիտակցորեն նշանակում էր նաև որ ես ավելի լավն եմ, այդ պատճառով են նախանձում։

Հիմա, երբ գրքերիս վերաբերյալ ունեմ մւտ 10 000 նամակի արխիվ, այդ թվում ամենապայծառ մտավորականության նամականին, այևս չեմ ամաչում։ Ավելին՝ անվարան տալիս եմ այդ դևի անունը։ Ճանաչեք։ Իմփիչմենթը հրաշալի երևույթ է, խիստ անհրաժեշտ գործողություն մեզանում, բայց ձեր նշած թայֆի դեպքում, դա բարձրագոչ ինքնանվանում է միայն, աեցի, նրանց բոլորին ճանաչում եմ անձամբ։

Սրանց ուզածը միայն մի քանի մանդատն է։

Կանցնի քիչ ժամանակ, կհամոզվեք ինքերդ։ Վերադարձեք այստեղ, կամ իմ կայք, գրեք անպայման, մի վարանեք, երբ համոզվեք։

Ես արդեն այնքան անգամ եմ համոզվել, որ այսպես վստահաբար հայտարարում եմ։

Տեսեք, ձերբակալեցին Ալիկին Արսումանյան ու Վահանին, ինչ վայնասուն են դրել։

Ոչ ոք չի ասում, Ալիկ ապացուցիր, կամ Վահան ապացուցիր որ ձերբակալում են, կամ դե հա էլի, մոտդ դրամ են գտել, այն էլ մեծ քանակով, ուրեմն հանցագործ ես, չնայած այն բանին, որ մեր եկրում հենց այդպես է։ Մեծ քանակով դրամ կարող է ունենալ միայն հանցագործը։ Ո՞վ չգիտե սա։

Իմ, ռազմական հրամանատարի զենքը, Աշոտ Նավասարդյանի օրհնանքով ինձ ցմահ վերապահված, համարում են հանցագործություն ու դա համարում են բավարար պատճառաբանություն սեփականությանս թալանը, երկրից արտաքսումը, ձերբակալումը, Միացյալ Նահանգներում վրաս զեղծ քրեական գործ սարքելը իրենց թեթերին անարժան տեղեկություն, ու լռում են արդեն մի քանի տարի։

Ես էլ եմ քաղաքացի, ԱԼիկն ու Վահանն էլ։ Որն է մեր տարբերությունը ասեք խնդրեմ, որ նրանց ձերբակալության մասին գրում են, իմ ասում հմառորեն լռում։

Ահա ձեզ ԻՄՓԻՉՄԵՆԹ։

Ասենք կատարվի մի անհնարին բան, սրանք Ռոբերթին իմփիչ անեն կամ եսիմ ինչ ու գան իշխանության, քանի՞ տարի է տևելու նոր ալիքը ինքազոհողության, ինքնակեղեքման ու տառապանքի, որ սրանց ԻՄՓԻՉ անենք, երբ հասկանանք, որ ոչ մի բանով Ռոբերթից լավ չեն, նույն Ղարաբաղ կոմիտեի նոր անունով մի ուրիշ ֆալանգ են։

Շատ չի մնացել, համբերեք, կտեսնեք ամեն ինչ ձեր սեփական աչքերով։

Վերադարձեք անպայման քննարկման, երբ հերթական ներկայացումն (քյանդրբազությունը) ավարտված կլինի։

Ջերմորեն՝ Վահե

Հ.Գ. Իշխանափոխությունը միշտ հանգում է վերջին պահին, երբ զինվորներն ու ոստիկանները կրակում են ժողովրդի վրա, երբ ուրիշ բան չի մնում անել, երբ պարզ է, որ մի քանի չոպեից խլվելու է ԱԹՈՌԸ։

Այդ պահին հարկավոր են առաջնորնդեր, ոչ մեկը, որ քայլում են գնդակներին ընդառաջ։ Հետագայում իշխում է նա, ով այդ մի խումբ անվեհերներից ողջ է մնում, կամ այդ պահին իշխողն այնքան իմաստուն է լինում, որ հասկանալով, որ մահն աչքերն առածների հետ գործ ունի, խուսափում է արյունահեղությունից, բանակցում է, իր համար ինչ որ երաշխիք ապահովում անվտանգության ու զիջում աթոռը։

Այս ԻՄՓԻՉՄԵՆԹ կոչվածը պատերազմից փախածների, տղամարդ ձևացող լակւտների մի թայֆա է։ Ո՞վ է քայլելու գնդակներին ընդառաջ սրանցից, ձեր կարծիքով։

Սրանք կարծում են, որ դա անելու է ժողովուրդը, իրենք բազմելու են, երբ այդ ժողովուրդը վերջին տասը տարվա մեջ արել է դա մի քանի անգամ, այս նույն լակոտները, կամ իրենց պապաները փախել են պատասխանատվություն ստանձնելուց։

Նա ով ուզում է իր հետևից ժողովուրդ տանել կրակին ընդառաջ, անում է իր սեփական օրինակով, այնպես ինչպես ժամանակին արեց ՄՈվսես Գորգեսյանը օրինակ, որին այս լակոտների պապա ՀՀՇ-ն, իր հիմնադիր համագումարին հյուր որպես չեր հրավիրում։

Մի քանի օր մնաց, համբերեք, կտեսնեք ամեն ինչ ինքներդ։

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...