Jump to content

Вана цов: Ахтамар и церковь Святого Креста


Recommended Posts

Остров Ахтамар (арм. Աղթամար, тур. Akhamar) — остров на озере Ван (Турция). Происхождение армянского названия острова Ахтамар (арм. Աղթամար), теряется в веках, и объясняется романтической легендой о трагической любви бесстрашного юноши к девушке по имени Тамар.

Հովհաննես Թումանյան

ԱԽԹԱՄԱՐ

Ծիծաղախիտ Վանա ծովի

Փոքրիկ գյուղից առափնյա,

Ծովն է մըտնում գաղտագողի

Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,

Բազուկներով առնացի

Ջուրը ճողփում, լող է տալի

Դեպի կըղզին դիմացի:

...

Մոլորվեցավ խավար ծովում

Լողորդ տըղան սիրահար,

Ու բերում է հողմը, բերո՜ւմ

Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»։

...

Առավոտյան ծովը ծըփաց,

Ափը ձըգեց մի դիակ,

Նըրա շուրթին, պաղ, կարկամած,

Ասես մեռած ժամանակ

Սառել էին երկու բառ.

«Ա՜խ, Թամա՜ր...»։

Այն օրվանից սըրա համար

Կըղզին կոչվեց Ախթամար։

Աղթամար- Ախթամարը ոչ մի կապ չունի հրեական Թամար անվան հետ: :)

Ըստ դասական ուղղագրության, Աղթամար գրվում էր Յաղթամար, արտասանվում՝ Հաղթամար = Հաղթ-ա-մար= Հաղթ-ա-մաՅր = Հաղթանակի մայր:

Այսպես էին անվանում հայոց սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկին՝ ռազմի աստված Վահագնի սիրեցյալին: Ըստ ավանդության, երբ Աստղիկը լոգանք էր ընդունում Վանա ծովում, հայոց աստվածները գաղտագողի հավքվում էին Սիփան և Նեմրութ սարերի գագաթին՝ նրա հոլանի մարմինը տեսնելու համար: Սակայն Աստղիկը մշուշե շղարշ էր փռում Վանա ծովի վրա՝ աննկատ մնալու համար...

Մեկ այլ ավանդազրույց Աստղիկ դիցուհու հետ է կապում Մուշ անվան ծագումը:

Երբ Աստղիկը Արածանիի ջրերում գիշերային լոգանք էր ընդունում, սիրահարները նրան տեսնելու համար բլուրներին կրակ էին վառում, որպեսզի լոգանքի վայրը լուսավորվի։ Բայց դիցուհին մշուշով քողարկում էր իր մերկությունը և շրջապատը։ Դրա համար էլ գավառը կոչվեց Մշուշ-Մուշ։

Link to post
Share on other sites
Աղթամար- Ախթամարը ոչ մի կապ չունի հրեական Թամար անվան հետ: :)

Ըստ դասական ուղղագրության, Աղթամար գրվում էր Յաղթամար, արտասանվում՝ Հաղթամար = Հաղթ-ա-մար= Հաղթ-ա-մաՅր = Հաղթանակի մայր:

Ապսոս, որ այդ գեղեցիկ խոսքերը ես չգիտեի: :(

Միայն կարող եմ ասել, որ իմ չգիտեցած Հայոց պատմությունը = 2 - ի... չե 1 - ի

Edited by KNYAZ
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...