Tereza

Ара Хзмалян

4 posts in this topic

Մշակույթը չեն սպառում, մշակույթով ապրում են...

Լավագույն տղերքը հեռանում են,

Օտար ափերում բախտ որոնում,

Սիրելի կանայք թողնում-գնում են,

Ուրիշների մեջ են մեզ փնտրում:

4542821375876832.jpg

Ժամանակը պահանջում է ժամանակակից հայացք ժամանակի նկատմամբ: Ինչպե՞ս է ստացվում, որ Հախվերդյանի մի քառատողում ավելի շատ դրամատիզմ կա, քան մեր դրամատուրգների պիեսներում. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց թատերագետ, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի ղեկավար Արա Խզմալյանը:

Նա կարծում է, որ մեր օրերում ամենաանպաշտպանը կիրթ մարդն է: Նրա հավաստմամբ` չկա ոչ մի ոլորտ, որտեղ հաշվի առնեն մտավորականի խոսքը: Ըստ նրա` այժմ ջրի երես են ելել խուժանը եւ անգրագետը: Խզմալյանին զայրացնում է այն, որ բոլորը լուրջ են, բոլորը խոսում են քաղաքականությունից եւ համազգային խնդիրներ լուծում: Թատերագետի հավաստմամբ` այսքան մարդ, երբ զբաղվում է հայրենիքի փրկության խնդրով, հայրենիքը կորած է:

- ԱՊՀ պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի այս տարվա նիստում, որին նաեւ Դուք էիք մասնակցում, քննարկվել է 2014-ը ԱՊՀ տարածքում զբոսաշրջության տարի հռչակելու մասին առաջարկը: Մեր մշակութային կյանքի վրա որքանո՞վ կանդրադառնա այս առաջարկությունը, եթե կյանքի կոչվի:

- Այսօր այնպիսի պատմական ժամանակներում ենք ապրում, որ զարգացնել մշակույթը եւ շրջանցել տուրիզմը կամ` հակառակը, հնարավոր չէ, սրանք իրականում սերտ կապված են իրար: Շատ երկրներում, օրինակ, մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը մեկ մարմին է լինում: Մեր ազգային արժեքների հանրահռչակման տեսակետից նման միջոցառումները շատ կարեւոր են, օրինակ` 2012-ին Երեւանը գրքի մայրաքաղաք էր հռչակվել, ինչպես նաեւ Հայ գրատպության 500-ամյակն էինք տոնում, եւ ես առավելապես ուրախացել էի ոչ թե հրատարակված ալբոմների եւ գրքերի համար, քանի որ դրանք, այսպես, թե այնպես, պետք է հրատարակվեին, այլ նրա համար, որ հնարավորություն տրվեց մեզ ներկայացնելու այն, ինչ մենք ունենք: Մենք շատ բան չունենք աշխարհին ներկայացնելու, եկեք անկեղծ լինենք ինքներս մեր հանդեպ, բայց այն, ինչ մենք ունենք, համաքրիստոնեական եւ համաեվրոպական արժեքներ են: Մշակույթն այն թավշե հարթակն է, որտեղ նախապատրաստվում է քաղաքական բանակցությունը, մշակույթը գալիս է մեղմելու ազգերի հակասությունը: Սակայն երբեմն, մշակույթ ասելով, մենք պատկերացնում ենք վերեւից իջնող մի երեւույթ, այսինքն` պատրաստի գեղարվեստական աշխատանքն իջնում է մի խոպան հողի վրա: Այսօր ամենաանպաշտպանը կրթված մարդն է, ամենաանտեսված, ոտնահարված եւ հասարակական կյանքից դուրս մղված մարդը կրթված մարդն է, եւ ջրի երես են ելել խուժանը, տականքը, գռեհիկը, կոպիտը, անգրագետը: Երբ մենք կկարողանանք ստեղծել մի պաշտպանական դաշտ, որտեղ կիրթ մարդը տեղ կունենա երեւալու եւ իր կարծիքը հայտնելու, այդ ժամանակ մշակույթը կգտնի իր, ինչպես այժմ են ասում, սպառողին: Ես դեմ եմ այդ բառին, քանի որ մշակույթը չեն սպառում, մշակույթով ապրում են: Մշակույթը եւ կրթական համակարգը սերտ կապեր ունեն, սակայն մենք մեր կրթական համակարգը բարեկարգելու լուրջ խնդիր ունենք: Մենք Հանրային հեռուստատեսություն ունենք, որը երբեք հանրային չի եղել, քանի որ, ես` հանրության մի մասնիկս, չեմ գտնում իմ հաղորդումը: Ձեր բիզնեսն արեք, ձեր գովազդը տեղադրեք, ոչ մի բանի դեմ չեմ, բայց կա՞ մի հաղորդում, որից կարող է մտավորականը օգտվել: Ինչո՞ւ մեր կյանքի բոլոր հարթություններում անտեսված է մտավորականը:

-Ինչի՞ հետեւանք է ստեղծված իրավիճակը:

-Ես չեմ հավատում մեր փառահեղ կրթված անցյալին: Չէր կարող կրթված անցյալ ունեցող ժողովուրդն այսպես միանգամից քանդվել: Ամեն ինչ կապում եմ կրթության հետ, ըստ երեւույթին, մեր կրթական համակարգում ինչ-որ բան այն չէ: Կրթական հաստատությունները, ըստ էության, դուրս են մեր մշակութային քաղաքականությունից: Գուցե այդ իմաստով ճիշտ կլիներ, որ հանրակրթական դպրոցները մտնեին ոչ թե ԿԳՆ-ի, այլ մշակույթի նախարարության մեջ, որպեսզի ընդգրկվեին բոլոր մշակութային գործընթացների մեջ: Հիմա ունենք մի ամբողջ սերունդ, որը բարձիթողի վիճակում է գտնում, գռեհիկ, խայտառակ տգետ եւ անգրագետ ուսուցիչներ, եւ մենք ուզո՞ւմ ենք, որ այս սերունդը վաղը հետաքրքրված լինի մշակույթով: Չի՛ լինի այդպես: Մենք, ի վերջո, պետք է հանգենք մեր կյանքում ինչ-որ բաներ սահմանափակելուն` վատ ինֆորմացիան, նեգատիվ ֆիլմերը, հաղորդումները, սեռական անարխիան, սադիզմը: Եթե մենք պատասխանատվություն ենք կրում մեր երեխաների եւ ապագայի հանդեպ, ինչ-որ բաներ պետք է սահմանափակել, եւ ես այս դեպքում ոչ մի վատ բան չեմ տեսնում եւ չեմ վախենում ցենզուրայից: Ժամանակակից ֆրանսիական հեղինակներից մեկը` Ժերար Կոնիոն, մի փայլուն միտք է ասել. «Մեր իրականությունը, մեր ժամանակը հյուծվում է ազատությունից»: Երեւի մի բառ հորինեմ` ազատախտով ենք տառապում, մենք խեղաթյուրել ենք ազատությունն իր բոլոր իմաստներով:

-Մեր օրերում մտավորականի ձայնը, կարծիքը ո՞վ է լսում եւ հաշվի առնում:

-Ցավոք, մեր իշխանությունները, նրանք, ովքեր մեր քաղաքական ընթացքի պատասխանատուներն են, շատ արագ արձագանքում են բացասական երեւույթներին, քան կառուցողական առաջարկություններին: Բազմաթիվ անգամ հանդես եմ եկել դպրոցներում եւ բուհերում մշակութային ժամանցը կազմակերպելու առաջարկով` համոզված լինելով, որ դա առավել քան անհրաժեշտ եւ իրագործելի է: Մեր իշխանությունները պետք է մի քիչ մաքրվեն այն մտավորականներից, ովքեր մորթապաշտական իրենց հետաքրքրություններով կանգնած են քաղաքական գործիչների կողքին եւ ելույթներ են ունենում: Վերջերս մեր մտավորականներից մեկը պաշտոնյաներից մեկի ընտրության ժամանակ ասաց, թե 11 մայրաքաղաք ենք կորցրել, այս մեկն իրավունք չունենք կորցնելու: Ինչպե՞ս կարելի է մի անձի ճակատագիրը կապել քաղաքամայր Երեւանի ճակատագրի հետ: Ես ինքս շատ առումներով գոհ եմ Տարոն Մարգարյանի աշխատանքից` քաղաքը հաղթահարեց կենտրոնի բարդույթը: Ես 15-րդ թաղամասում եմ ապրում եւ տեսնում եմ, որ իմ գորշ ու քանդված, որտեղ ոչ մի անկյուն չկար երեխաների համար, թաղամասը հիմա այդ հնարավորությունները ձեռք է բերում: Մենք է պետք է սովորենք մեր իշխանավորների դրական գործերի մասին էլ խոսել: Facebook-ը ես ատում եմ, քանի որ այն դարձել է կույր հայհոյանքի ամենամերժ մի իրականություն, որը ոչ մի բան չի ընդունում` ո'չ լավ, ո'չ վատ: Եկեք սթափ լինենք եւ լավին ասենք լավ, վատին` վատ:

-Վերջին շրջանում թատերական ոլորտում բացահայտ կերպով խմորումներ, վեճեր են լինում: Ո՞ւմ ջրաղացին է սա ջուր լցնում, չէ՞ որ թատերական ոլորտը միշտ հեռու է մնացել նմանատիպ խնդիրներից:

-Սա բնագավառի խնդիր չէ, այլ հասարակության: Եվ հետո` հիմա չկան սահմաններ. ես, օրինակ, նման վեճերը ընթերցելիս չեմ հասկանում` որտե՞ղ է ավարտվում խուժանի եւ սկսում մտավորականի խոսքը: Այն, ինչ իրեն կարող է թույլ տալ 14 տարեկան` հասունացման շրջանում գտնվող երեխան, իրեն չի կարող թույլ տալ 50 տարեկան` արվեստի վաստակավոր գործիչը: Կա սահման, արժանապատվություն, չհայհոյելու կամք. շատ բան ենք տեսնում, բայց մեզ զսպում ենք եւ հրապարակավ մարդկանց չենք հայհոյում: Սա ստեղծագործական միջավայրի սպառվածության հետեւանք է: Մեր մշակույթի բոլոր ոլորտներից այժմ ամենավատ վիճակում, թերեւս, թատերական ոլորտն է: Մեր բախտը չի բերել, որ մեր ասպարեզում խոսել, շարժվել չիմացող, անկիրթ մարդը դուրս է գալիս բեմ: Ես միշտ զարմանում եմ` հարց տալի՞ս եք ձեզ, թե ի՞նչ իրավունքով եք դուրս գալիս բեմ, ինչի՞ հիման վրա եք որոշել, որ դուք պետք է ինձ հետաքրքիր լինեք:

-Արդյո՞ք այդ ամենը մաքրելու համար չեն ստեղծված թատերական փառատոները:

-Կոնկրետ «Թատրոն X»-ը տալիս է համայնապատկերը. մենք տեսնում ենք` ինչ ձեռքբերումներ, նվաճումներ եւ բացեր ունենք: Շատ կարեւորում եմ միջազգային փառատոները, քանի որ դրանք ապահովում են մշակութային հասանելիությունը: Մշակութային գործիչները պետք է շատ զգոն լինեն եւ չկորցնեն պատասխանատվությունը սեփական ժողովրդի հանդեպ, օրինակ` պետական բյուջեի վատման մեջ պետք է շատ բարեխիղճ լինել: Թող ներեն ինձ իմ հանդգնության համար, բայց մենք որեւէ նախագիծ չենք իրականացրել` չիմանալով, թե ինչի համար ենք անում եւ ինչ ենք ներկայացնելու: Թե ինչքանով է ստացվել` յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ունենալ: Միջավայրը պետք է գա այդ գիտակցությանը: Թատրոնը եւ գրականությունը ծրագրային մեթոդով չենք կարող բարեկարգել, չնայած, այո, ինչ-որ բան կհաջողվի, բայց, մեծ առումով, դա ազգային գիտակցության խնդիր է: Ուզում ենք ունենալ լավ թատրոն, պետք է ունենանք քաղաքացիական գիտակցություն եւ որակ ունեցող հանդիսատես: Ես բազմիզս ասել եմ Մաքսիմիլիան Վոլոշինի խոսքը եւ այժմ էլ պատրաստ եմ այն կրկնել. «Թատրոնն իրականանում է ոչ թե բեմում, այլ հանդիսականի հոգում»: Թատրոնի, դրամատուրգիայի ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ դրանք այսօր «վերաբերմունք» չունեն սեփական ժամանակի նկատմամբ. չի կարող ամենաներկա ժամանակով պայմանավորված արվեստը անտարբեր լինել ներկայով: Այս ահռելի ազգային խնդիրները, դրամատիկական իրավիճակները ինչպե՞ս մեր ստեղծագործողները չեն տեսնում:

-Կո՞ղմ եք արդյոք դասական գործերի ինչ-ինչ փոփոխությանը, օրինակ` վերջերս Նիկոլայ Ծատուրյանը, Գաբրիել Սունդուկյանի «Այ քեզ խաթաբալա» ստեղծագործությունը մի քիչ փոփոխության ենթարկելով, հիանալի ներկայացում էր բեմադրել:

-Այո, իհարկե, սակայն պաշտպանված լինելու համար կարելի է գրել` ըստ Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսի: Ժամանակը պահանջում է ժամանակակից հայացք ժամանակի հանդեպ. ինչպե՞ս է լինում, որ Հախվերդյանի մի քառատողում ավելի շատ դրամատիզմ կա, քան մեր դրամատուրգների պիեսներում: Հետաքրքիր մի փաստ եւս` հիմա հաջողություն ունեն կատակերգակ դերասանները` Նարեկ Դուրյան, Վարդան Պետրոսյան, Միքայել Պողոսյան, Հրանտ Թոխատյան: Գիտե՞ք` ինչու. խնդիրն այս ներկայացումների բարձր գեղարվեստականությունը չէ, չնայած, իմ համոզմամբ, բոլորն էլ տաղանդավոր մարդիկ են, օրինակ` Նարեկ Դուրյանի դերասանական խառնվածքն ինձ համար վերլուծության նյութ է, ավելի պրոֆեսիոնալ եւ լուրջ դերասան` սեփական աշխատանքի հանդեպ, ավելի պատասխանատու մարդ հանդիսատեսի հանդեպ` ես քիչ գիտեմ: Նրա օրը թատրոնից է սկսվում, եթե այդ օրն ինքը ներկայացում ունի: Նրանք գիտեն ժամանակի խնդիրները, դրանք ներկայացնում են իրոնիկ կոնտեքստում, եւ հանդիսատեսին դուր է գալիս ծիծաղել սեփական խնդիրների վրա, քանի որ մեր կյանքը բթանում է համատարած եւ համընդհանուր լրջությունից: Բոլորը լուրջ են, բոլորը խոսում են քաղաքականությունից, լուծում համազգային խնդիրներ: «Փոքր» թեմաներից խոսող չկա, չկա այնպիսի մի հարց, որի շուրջ երկու հոգի կնստեն եւ պարզ կզրուցեն իրար հետ, չէ, բոլորն ազգի հարցն են լուծում: Այսքան մարդ, երբ զբաղվում է հայրենիքի փրկության խնդրով, հայրենիքը կորած է:

Edited by Тереза

Share this post


Link to post
Share on other sites

Share this post


Link to post
Share on other sites

Share this post


Link to post
Share on other sites

Մեր կրթված խավը դիմազուրկ է, սա նոր երևույթ չէ...

2013-10-24

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թատերագետ Արա Խզմալյանը:

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now