Jump to content

Умные и просто...мысли священников Армянских


Recommended Posts

Всегда удивлялась.

Почему же в некоторых церквях женщины священнослужители? И вообще адекватно ли это? :unsure: И вообще, какой же может быть роль женщины в Церкви Иисуса Христа? Об этом подробно пишет Мушег абеха Бабаян....

Հոգեշնորհ Տ. Մուշեղ աբեղա Բաբայան` Մայր Աթոռի Ինտերնետ գրասենյակի փոխտնօրեն

- Հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգեւորական ունենալու գաղափարը:

- Հայ Առաքելական Եկեղեցուն ընդհանրապես խորթ է կանանց քահանայագործելու հասկացողությունը, որը նորամուտ է քրիստոնյա աշխարհում: Այն որդեգրվել է մի շարք այլ բողոքական եկեղեցիների ու կրոնական հարանվանությունների կողմից: Հայ եկեղեցին մերժում է կանանց քահանայության գաղափարը, եւ սրա հիմքում նրանց իրավունքները ոտնահարող որևէ միտում կամ սուբորդինացիայի նշույլ անգամ չկա: Հարցը աստվածաբանական հիմնավորում ունի և ելնում է հոգևորականի` քահանայության դերի ու կոչման ճիշտ ընկալումից և գիտակցումից: Քրիստոս, Սուրբ Երրորդության երկրորդ Անձը, Աստծո Որդին մարդացել, մարմնացել, չարչարվել և պատարագվել է մարդկության մեղքերի փրկության համար, և հաստատել հաղորդության խորհուրդը` Իր հիշատակի և Իր մարմնին ու արյանը հաղորդակից լինելու համար: Հոգևորականը պատարագի ընթացքին խորհրդանշում է Քրիստոսին, ապա որպես քահանա` կատարում է Քրիստոսի` հավիտենական քահանայապետի հաստատած հաղորդության խորհուրդը և դրան մասնակից դարձնում ժողովրդին: Հետևաբար, միայն տղամարդը կարող է կյանքում, եկեղեցում և այլուր քահանայություն կատարել, քանի որ այդ ծառայությունը նրան է վստահված հենց Տիրոջից: Անշուշտ, քահանայագործելը եկեղեցիով սահմանափակվելը, ծիսակատարությունը չէ միայն: Ինչպես Հիսուս Ինքն էր ժողովրդի մեջ ելնում և անդրադառնում նրանց կյանքին ու կենսակերպին, այնպես էլ հոգևորականն է զբաղվում հավատացալների ու ժողովրդի ընկերային հարցերով, քանի որ դրանք մարդու կյանքի անբաժանելի մասն են կազմում և շատ հաճախ կարող են ազդել հավատացյալի ներաշխարհի վրա:

-Մայր Թերեզան իր առաքելությամբ ոչնչով չի զիջել տղամարդ հոգևորականներին: Արդյո՞ք հայ եկեղեցին այսօր նման կանանց կարիք չունի:

-Ինչ վերաբերում է Մայր Թերեզային, անհերքելի է նրա հեղինակությունը և շատ դեպքերում անհամեմատելի գործունեության այն մեծ շրջանակը, որն իրականացնում էր նա իր բազում հետևորդների հետ: Այլ էր նրա առաքելությունը: Մայր Թերեզան, Աստծուց իրեն տրված կյանքն իմաստավորեց ու արժեւորեց բյուր բազումներին ֆիզիկական կործանումից փրկելով: Վստահ եմ, նա երբևէ մտքով նույնիսկ չի էլ անցկացրել քահանայագործելու գաղափարը, որովհետև հստակ գիտակցում էր այդ կոչման արժեքը և կնոջ համար անհասանելի լինելու պատճառները: Նրա համար գթության քույր լինելը իր առաքելությունն էր, քույր լինել բոլորին ու հոգալ քրոջ պես: Եվ այսօր, անշուշտ, ոչ միայն հայ եկեղեցին, այլ ողջ հայ ժողովուրդը պետք ունի անձնվեր հայ տիկնանց, մայրերի ու քույրերի, ովքեր իրենց սիրով ու հոգատարությամբ պիտի շրջապատեն բոլորին:

- Ըստ Ձեզ, այսօր հայ կինը ինչպե՞ս կարող է ներգրավվել Հայ Առաքելական եկեղեցու գործունեության մեջ:

- Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանն իրենց մասնակցությունն են բերում բոլոր հավատացյալներն անխտիր` առանց սեռի և տարիքի զանազանության և խտրության: Այսօր հայ եկեղեցու տարբեր թեմերում ու ծխերում գործում են Տիկնանց միություններ, որոնք իրականացնում են մի շարք ընկերային ձեռնարկումներ և իրենց օգտակարությունը բերում եկեղեցուն և հավատացյալներին: Չպիտի ժխտեմ նաև, որ մեր կրոնի ուսուցիչների մեծ մասը նույնպես կանայք են և նրանք եկեղեցու հետ մեր մատաղ սերնդին հայեցի, քրիստոնեավայել և աստվաաճանաչ են դաստիարակում: Դրանից ավելի լավ ներգրավվածությո՞ւն եկեղեցու գործունեության մեջ:

:flower:

http://araratian-tem.am

Link to post
Share on other sites
  • 5 weeks later...

Հարց Եթե Աստված չարին չի ստեղծել, ապա ինչպե՞ս է այն հայտնվել աշխարհում:

Պատասխան Աստված, լինելով անսահման բարի, արարչության ժամանակ չի ստեղծել չարը, և Նա չէ չարի պատճառը: Չարի գոյությունն աշխարհում պայմանավորված չէ մեկ ուրիշ պատճառով: Արուսյակը, որ Աստծո արարածներից ամենակատարյալն էր, տեսնելով Արարչին` Իր ամբողջ իշխանական զորությամբ ու կարողությամբ, կամեցավ Աստված դառնալ` նմանվել Նրան և ապստամբեց Աստծո դեմ` իր հետ տանելով նաև այլ հրեշտակների: Աստված, որպես պատիժ, ապստամբներին հեռացրեց Իրենից, զրկեց նախկին փառքից ու Իր ներկայությունը վայելելու պատվից: Ապստամբության հետևանքով Արուսյակն ու իր հետևորդներն այլևս հնազանդ և բարի լինելու ընդունակությունը կորցրեցին և ամեն կերպ փորձում են լրացնել իրենց շարքերը` դեմ գնալով Աստծուն և խաբեությամբ իրենց կողմնակիցներ շահելով: Այս նպատակով չարը գայթակղեց նաև մեր նախածնողներին:

Հարց Հնարավո՞ր է որ մարդ փրկվի, եթե պարզապես չի հասցրել մկրտվել:

Պատասխան Փրկությունը միայն Քրիստոսով է: Մարդկանց փրկելու համար Քրիստոս աշխարհ եկավ, դարձավ մեզանից մեկը, որպեսզի մեզ ամբողջովին փրկի նախնական մեղքի ամենամեծ հետևանքից` մահից և հավիտենական կյանք պարգևի: Դրա համար նա սահմանեց Մկրտության և Հաղորդության սուրբ խորհուրդները: Առաջինով հավատացյալը մաքրվում է ադամական մեղքից, դառնում քրիստոնյա և անդամագրվում Քրիստոսի Եկեղեցուն, իսկ երկրորդով` անընդհատ վերանորոգում իր կենդանի հաղորդակցությունը փրկության համար Խաչը բարձրացած Քրիստոսի Մարմնի ու Արյան ճաշակմամբ: Մարդ մկրտությամբ է անդամագրվում Քրիստոսի եկեղեցուն և եթե մկրտված չէ, փրկությունը նրա համար անհնարին է: Սակայն այլ է պարագան հավատացյալի համար, ով արդեն իսկ հավատքի մեջ լինելով, պատրաստվելով և անցնելով երեխայից /մինչև մկրտության/ շրջանը, նպատակ ուներ մկրտվելու, սակայն ինչ-որ դժբախտության պատճառով պարզապես չի հասցրել: Նման պարագայում Տիրոջ ողորմությամբ նա կարող է փրկվել, քանի որ արդեն պատրաստ էր մկրտության ու հավատք ուներ առ Աստված:

Հարց Ինչո՞ւ Ադամն ու Եվան չարի ու բարու ծառից կերան, և ոչ թե կենաց:

Պատասխան Աստված Ադամին ու Եվային կատարյալ էր ստեղծել և, Դրախտում, լինելով ամբողջովին ազատ, որևէ բանի կարիք չունեին ու վայելում էին Աստծո կենդանի ներկայությունը: Միայն մի պատվիրան ունեին. բարու և չարի գիտության ծառից չուտել, որովհետև ճաշակելով մահկանացու պետք է դառնային: Ադամն ու Եվան որևէ այլ բանով սահմանափակված չէին և ամբողջովին ազատ էին իրենց գործողություններում, ու հնազանդությամբ անմահություն պիտի ժառանգեին: Սակայն ինչպես Արուսյակի անկումը, այնպես էլ նախածնողների անկումը պայմանավորված էր իրենց իսկ ընտրությամբ. նրանք ուզում էին Աստծուն նմանվել, զանազանել լավն ու վատը: Նախածնողները կենաց պտուղը չկերան, քանի որ նրանք պոտենցիալ անմահներ էին, մնում էր միայն ՄԻԱԿ պատվիրանը պահել: Այսինքն` անմահությունը չէ, որ արարածին նման է դարձնում Արարչին` Աստծուն, այլ իմացականությունը, իմացությունը չարի ու բարու: Եվ դրա համար էլ սատանայի գայթակղության քարը` Աստծուն նմանվելու առաջարկը ընդունվում է Ադամի ու Եվայի կողմից:

Հարց Հիվանդությունը համարվում է մեղքի արդյունք, ի՞նչ մեղք ունի նոր ծնված երեխան, որ հաշմանդամ է ծնվում:

Պատասխան Հիվանդությունը մեղքի արդյունք է, որովհետև մեղքի պատճառով մարդու ֆիզիկական և հոգևոր կատարելությունն աղճատվեծ ու թուլացավ, և հիվադանալու ու քայքայման ենթակա դարձավ: Անշուշտ, յուրաքանչյուր նորածին անմեղ է, որովհետև անգիտակից է մեղքին ու չի կարող մեղք գործել: Չպետք է մոռանալ, սակայն, որ աշխարհ եկող յուրաքանչյուր արարած զուրկ չէ ադամական մեղքից, որն ինքնըստինքյան իսկ հղի է զանազան հիվանդություններով: Հաշմանդամ, նորածին անմեղ երեխան էլ ադամական մեղք ունեցողներից մեկն է, և դա այդ մեղսայնության բնական հետևանքներից է: Մեզ համար, որ ավելի զգացմունքային ենք, այդ պարագան ավելի անհասկանալի է դառնում և դժվար բացատրելի, սակայն չպետք է մոռանանք, որ ադամական մեղք ունենք մեր մեջ, որը պատճառ կարող է լինել զանազան հաշմումների` անգամ նորածինների մոտ:

Հարցերին պատասխանեց Տ. Մուշեղ աբեղա Բաբայանը

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...