-
Posts
36 -
Joined
-
Last visited
Content Type
Calendar
Profiles
Forums
Gallery
Posts posted by nazaryan
-
-
...
Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք՝ կեցցե՜ Հայաստան,
Կեցցե՜ Հայաստան և ազատություն,
Հայրենյաց պաշտպան Քաջ Նազարություն...
Քո Եբրայական ախորժակիդ համար քացախը երևի պետք է կրկնապատկել!!!!
Հիսուսը Հայկական Նազարեթ քաղաքից էր։
(Ես կամաց-կամաց քացախի բաժինը այսպես կավելացնեմ որ դիմանաս։)
Կեցցե՛ Հայաստան
Ռոբերտ Նազարյան
-
Letter to Researchers
Dear Independent Thinker,
I am pleased to send you our original article in letter format, entitled: "Armenian Theory of Special Relativity - One Dimensional Movement", for consideration and record.
In this 4 page article-letter we provide important results only from our main research manuscript by Robert Nazaryan and Haik Nazaryan, published in 2013 by Yerevan State University (in Armenian language, 98 pages).
It is my pleasure to inform you and the scientific community that in our main research-manuscript we have succeeded to build a mathematically solid theory of relativity in one dimensional space, which is an unambiguous generalization of the Lorentz transformation equations. Our article is the accumulation of all efforts from physicists to build a more general transformation equations of relativity in one dimension.
It is worth to mention that Lorentz transformation equations and all other Lorentz relativistic formulas can be obtained from the Armenian Theory of Special Relativity as particular case, by substituting s=0 and g=-1.
In our main manuscript, we derive general transformation equations for relativity in one physical dimension for homogeneous and anisotropic time-space continuum. Accordingly we build a new relativistic theory and receive many amazing relativistic formulas.
As you can see from our article-letter, we are a few steps away from constructing a unified field theory, which can change the face of modern physics as we know it now. But the final stage of the construction will come after we finish the Armenian Theory of Special Relativity in three dimensions.
Our manuscript creates a paradigm for advance studies in relativistic kinematics and dynamics. Armenian energy and momentum formulas, which the world has never seen before, have unpredictable applications in applied physics. For example, by manipulating the time-space constants s and g we can obtain numerous fascinating practical results. Our manuscript would be of interest to a broad readership including those who are interested in theoretical aspects of teleportation, time travel, anti-gravitation, free energy and so on...
Furthermore Armenian momentum formula for rest particle - is the formula for the future, which shows how we can unleash unlimited free energy from a vacuum.
Please address all correspondence concerning our main research-manuscript to me at Yerevan State University and feel free to correspond by e-mail ([email protected]).
Thank you for your kind cooperation and support to the our article-letter.
Sincerely,
Robert Nazaryan
-
Պատասխան Կաշչենկոյից.
-Փոխեք ձեր հոդվածի խորագրի մի բառը:
Հրեական Հարաբերականության Հատուկ Տեսություն
Հարյուրից հարյուր Նոբելյան մրցանակ կստանաք:
P.S. Я бы предложил администрации этого сайта открыть новый раздел и перенести туда подобные темы.Пусть развлекаются.
Название раздела "Паноптикум идиотов" или "Ապուշադարան".
Քո Եբրայական ախորժակիդ քացախ!!!!
Կեցցե՛ Հայաստան
-
Հարգելի ընթերցողներ,
Դեռ կենդանի եմ։
Մեր հոդվածը, կամ հոդվածի մասին, կարող եք կարդալ հետևյալ հասցեներով.
- https://www.academia.edu/4386250/Armenian_T...xt_In_Armenian_
- https://www.academia.edu/4386027/Armenian_Theory_of_Special_Relativity_In_English_4_pages_
- https://www.academia.edu/5360018/Comparison...vistic_Formulas
- https://www.academia.edu/5360131/Cover_Letter
- https://www.academia.edu/5741758/Letter_to_...and_Researchers
Մեր համառոտ կենսագրականը կարող եք կարդալ այստեղ.
http://www.armeniantheory.com/atfiles/arm_...iographies1.pdf
Իսկ իմ նամակը Պր. Պուտինին, կարող եք կարդալ այստեղ.
http://www.armeniantheory.com/atfiles/arm_...er_to_Putin.pdf
Հայկ Նազարյանի տպավորությունները Հայաստանից, կարող եք կարդալ այստեղ.
http://www.armeniantheory.com/atfiles/arm_..._Impression.pdf
Կեցցե՛ Հայաստան
Ռոբերտ Նազարյան
- https://www.academia.edu/4386250/Armenian_T...xt_In_Armenian_
-
Անարգանքի Էջ
Ինչպես արդեն գիտեք, 2012թ. Դեկտեմբերի 21-ին, մենք ավարտեցինք և գրանցեցինք «Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» հոդվածը ԱՄՆ-ում և ՄԲԹ-ում։ Այնուհետև մենք այդ հոդվածը ուղարկեցինք Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ֆիզիկայի ամսագրին (AJP - Armenian Journal of Physics). Մեր հոդվածը մենք ուղարկեցինք նաև Հայաստանի իմ նախկին դասախոսներին և տասնյակ այլ ֆիզիկոսների, ինչպես նաև պետական պետական Այրերի և Տիկնանց։ Իմ բոլոր էլեկտրոնային նամակներին, որոնց կցված էր նաև մեր հոդվածը, արձագանքեց միայն մեկը և միայն հարցրեց թե ինչու է անունը Հայկական... Որիշ ոչ ոք չարձագանքեց ըստ էության կամ ըստ հոդվածի բովանդակության։ Ինչպես չհիշես Վահան Տերյանի բանաստեղծությունը, որտեղ «պոետ»-ի փոխարեն ես օգտագործում եմ «ֆիզիկոս» բառը։
Մի՞թէ վերջին ֆիզիկոս եմ ես, վերջին տեսաբանը իմ երկրի.
Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ պատել, պայծառ Նայիրի:
Այդ պատճառով կարիք առաջացավ ստեղծելու այս անարգանքի էջը, որտեղ առանց տարիքի, պաշտոնի և սեռի խտրականության ես կգամեմ նրանց անարգանքի սյունին։ Նշեմ նրանց ըստ կարևորության աստիճանի։
Դե ուրեմն սկսենք մեր պատժիչ և բուժիչ գործողությունները։
- Հայաստանի Կրթության և Գիտության Նախարար Արմեն Աշոտյան, դիմել եմ երկու անգամ 23 և 29 Դեկտեմբերի 2012թ.։ Մինչև այսօր ոչ մի պատասխան։ Երևի Պր. նախարարը ավելի շատ զբաղված է Եբրայական նկուղներում ԿՎՆ խաղալով քան թե Հայաստանի գիտության առաջընթացով մտահոգվելու։ Անարգանք ձեզ Պր. Արմեն Աշոտյան, դուք գամված եք անարգանքի սյունին։
- Պր. Չուբարյան, տեսաբան ֆիզիկոս, դոկտոր-պրոֆեսոր-ակադեմիկոս, իմ դասախոսը և ես գերազանց եմ հանձնել իմ քննությունները իր մոտ։ Նամակ եմ գրել ([email protected]) 23 Դեկտեմբերի 2012թ, 09 Ապրիլի 2013թ և 14 Ապրիլի 2013թ.։ Պր. Չուբարյանը այժմ 77 տարեկան է և ես վստահ չեմ որ նա ի վիճակի է նամակ կարդալու կամ գիտական պատասխան տալու մեր հոդվածին և հետևաբար, նկատի ունենալով այս մեղմացուցիչ հանգամամնքը, ես ժամանակավորապես առկախում եմ նրան անարգանքի սյունին գամելու հարցը։
- Ռոլանդ Ավագյան, Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, իմ դասախոսներից։ ինձնից մեծ է չորս տարի։ էլեկտրոնային նամակ կարդալ գիտե և ուղեղն էլ դեռ աշխատում է։ Նամակ եմ գրել հինգ անգամ ([email protected] և [email protected])՝ 23 Դեկտեմբերի 2012թ., 20 Փետրվարի 2013թ., 26 Փետրվարի 2013թ., 05 Ապրիլի 2013թ. և 14 Ապրիլի 2013թ.։ Ոչ մի արձագանք չեմ ստացել։ Անարգանք ձեզ Պր. Ռոլանդ Ավագյան, դուք գամված եք անարգանքի սյունին։
Շարունակելի...
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Ռոբերտ Նազարյան
- Հայաստանի Կրթության և Գիտության Նախարար Արմեն Աշոտյան, դիմել եմ երկու անգամ 23 և 29 Դեկտեմբերի 2012թ.։ Մինչև այսօր ոչ մի պատասխան։ Երևի Պր. նախարարը ավելի շատ զբաղված է Եբրայական նկուղներում ԿՎՆ խաղալով քան թե Հայաստանի գիտության առաջընթացով մտահոգվելու։ Անարգանք ձեզ Պր. Արմեն Աշոտյան, դուք գամված եք անարգանքի սյունին։
-
Ի գիտություն «Hayastan.com»-ի ընթերցողներին
Մեր 90 էջանոց «Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» հոդված-գրքուկից մենք պատրաստեցինք չորս էջանոց մի նամակ, Անգլերեն լեզվով, որտեղ համառոտ շարադրեցինք մեր հոդվածի կարևոր արդյունքները միայն։ Եվ այս նամակը, Ապրիլի 20-ից սկսած, մենք ուղարկեցինք և այժմ էլ շարունակում ենք ուղարկել տարբեր գիտական ամսագրեր տպագրվելու հույսով, ինչպես նաև ուղարկում ենք այն տարբեր Հայ և ուրիշ ֆիզիկոսների ինչ որ կարծիքի ակնկալությամբ։
Մեր գիտական նամակը կարող եք վերցնել այստեղից.
http://ia801701.us.archive.org/3/items/Arm..._ODM_LETTER.pdf
Մենք պատիվ ունենք տեղյակ պահելու գիտական Աշխարհը, որ մեզ հաջողվել է կառուցել մաթեմատիկորեն կուռ և անթերի մի տեսություն, որը անկասկած հանդիսանում է Հարաբերականության Հատուկ Տեսության ընդհանրացումը միաչափ տարածության մեջ։
Այս չորս էջերը իսկապես կարող են կտրուկ փոխել մեր իմացած արդի ֆիզիկան։
Մեր նամակի արդյունքներից կարղ եք նաև եզրակացնել որ մենք միայն մի քանի քայլ ենք հեռու միացյալ դաշտի տեսության կառուցումից։ Եւ այդ վերջնական քայլը մենք կանենք միայն այն ժամանակ, երբ ավարտենք Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսությունը եռաչափ տարածության համար։
------------------------------------
It is our pleasure to inform you and the scientific community that we have succeeded to build a mathematically solid theory, which is an unambiguous generalization of Special Relativity in one dimensional space.
These four pages can drastically change the face of modern physics as we know it now.
As you can see from our letter, we are few steps away to construct a unified field theory, but the final stage of the construction will come after we finish the Armenian Theory of Special Relativity in three dimensions.
------------------------------------
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Ռոբերտ Նազարյան
-
Դավադրությունները մեր Հայաստանի դեմ շարունակվում են BAREVolution կարգախոսով
Այդ կապակցությամբ Հայկ Նազարյանը պատրաստել է որոշ քաղաքական հնչեղության և իրականությունը արտացոլող նկարներ։ Ահա այդ նկարներից մի քանիսը։
1. Կուսակցություն - Ժառանգություն, Կարգախոս - Հնարավոր է
2. Տարբեր Դիմակներ, Բայց նույն Վիշապը
3. Երգի ու Պարի հեղափոխություն - BAREVolution
Ավելի շատ քաղաքական նկարներ Դուք կարող եք տեսնել այստեղ.
https://www.facebook.com/armenoidmediaԻսկ մեր Հայաստանի նկատմամբ կազմակերպվող դավադրությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ. http://www.armtown.com/forum/index.php?showtopic=383
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Ռոբերտ Նազարյան
-
( Բաց Նամակ )
Մեզ Առաջնորդում է Հաղթող Հայաստանի Տեսլականը
01 Մարտի 2013թ., Լոս Անջելոս, ԱՄՆ
Հայաստանի Հանրապետության Հարգելի Նախագահ Սերժ Սարգսյան,
Մենք (ես ու իմ որդին) շնորհավորում ենք Ձեր համոզիչ հաղթանակը Փետրվարի 18-ի ընտրություններին, որին մենք իհարկե չէինք էլ կասկածում։ Ցանկանում ենք Ձեզ քաջ առողջություն և կորով հաջողությամբ իրագործելու անկատար մնացած բոլոր ազգային ծրագրերը ապահով Հայաստանի ստեղծման համար։
Իմ որդին՝ Հայկը ասում է որ «դեպի ապահով Հայաստան» կարգախոսը շատ քիչ է և ըստ Հայկի մեր կարգախոսը պետք է կինի «Դեպի Հաղթող Հայաստան», որի ստեղծման համար արժե ապրել և պայքարել։
Ահա այդպիսի «Հաղթող Հայաստան» ունենալու տեսլականի համար եմ ես աննկատ աշխատել մոտ 45 տարի, որպես ազգային մահապարտ մտավորական և ահա այժմ էլ այդ պայքարին է միացել իմ որդին։
Հաղթող Հայաստան մենք կարող ենք ունենալ հետևյալ կերպ՝ պատերազմի ժամանակ ռազմական հաջողություններով, իսկ խաղաղ ժամանակ մենք կարող ենք այն ունենալ գիտական հաջողություններով։
Խոսքը մեր ստեղծած «Հայկական Տեսություն» գիտական աշխատության մասին է, որը կարող է ոգևորել Հայ երիտասարդների մի ողջ սերունդ և մղել նրանց դեպի գիտական աներևակայելի սխրանքների։
Հարգելի Նախագահ գործի լրջությունը թելադրում է ինձ, որ խլեմ Ձեր թանկ ժամանակի մի մասը և սևեռեմ Ձեր ուշադրությունը առանձնահատուկ կարևորություն ունեցող հետևյալ հանգամանքի վրա։
Տեսական ֆիզիկան ամբողջ Աշխարհում և ի մասնավորի Հայաստանում գտնվում է շատ խորը սառցակալված վիճակում և երբ ձնահալքը կսկսվի ու սառույցը տեղից կշարժվի շատ դժվար է ասել։ Տեսական ֆիզիկան թևակոխել է հավատաքննության և խավարի մի նոր դարաշրջան։
Եթե մեր «Հայկական Բանակ» երգի մեջ ասվում է որ. «Մերն է լինելու այս նոր հազարամյակը», ապա այն օդից չի գալու մեզ, այլ բացի ռազմական հաջողություններից, այն կատարվելու է նաև գիտատեքնիկական հեղաշրջմամբ՝ նոր տեսական գաղափարների մարմնացումով։ Ֆիզիկայի մեջ դա հանդիսանալու է մեր ստեղծած «Հայկական Տեսություն»-ը և վերջ։
Հարգելի Նախագահ, «Միաչափ Գոյերի Հարաբերական Շարժման Տեսություն - Ազատ Շարժում» հոդվածը հանդիսանում է մեր հիմնարար «Հայկական Տեսություն» աշխատության միայն մեկ ենթաբաժինը։ Այս ենթաբաժինը առանձնացնելով հիմնական աշխատությունից և վերախմբագրելով որպես առանձին ինքնուրույն հոդված, մենք նվիրեցինք այն մեր Շուշիի ազատագրման 20 ամյակին (բայց ո՞վ իմացավ)։
Մեր հոդվածը կցված է այս նամակին կամ Դուք կարող եք այն վերցնել նաև այստեղից.
http://www.armeniantheory.com/atfiles/arm_...rm_odm_book.pdf
Առաջին հայացքից նեղ մասնագիտական և անմեղ վերնագրով մեր հոդվածը, իրականում իր մեջ պարունակում է լայնածավալ գիտատեքնիկական անակնկալների սերմեր և հաղթության ականներ։
Մենք հավատում ենք որ անգամ մեկ հոդվածը կարող է կայծի դեր կատարել և բոցավառել Հայոց գիտության ջահը, ինչպես նաև հալեցնել սառցակալած տեսական ֆիզիկան ամբողջ Աշխարհում։ Մեր այս հոդվածը և մեր կողմից պատրաստվող մյուս հոդվածները կարող են կատարել հենց այդ կայծի դերը։
Մենք հավատում ենք գալիք Հայկական Արշալույսին և իսկապես հավատում ենք որ երրորդ հազարամյակը լինելու է Հայկական, ինչպես նաև մենք հավատում ենք որ երկինքը նորից է լինելու Հայկական։
Մենք հավատում ենք նաև որ գիտության վերածնունդը բողբոջելու է Հայաստան – Արցախ Աշխարհում և Հայաստանը նորից դառնալու է ճշգրիտ գիտությունների զարգացման կենտրոն ու Աշխարհի տեսաբան ֆիզիկոսների համար ուխտատեղի։
Մենք հավատում ենք որ Հայաստանը դառնալու է համաշխարհային քաղաքակրթության վերածննդի և մարդկության փրկության տապան։
Մենք հավատում ենք որ Հայաստանը նորից կդառնա Արևմուտքն ու Արևելքը և Հյուսիսն ու Հարավը իրար կապող Շերամի ճանապարհը, տնտեսական և քաղաքական առումներով։
Եւ վերջապես մենք հավատում ենք որ Հայաստանը կդառնա միջաստղային քաղաքակրթությունների փոխհարաբերության կենտրոնը Երկիր մոլորակի վրա։
Մենք հավատում ենք...
Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանի Պետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել «Հայկական Տեսություն» հիմնարար աշխատությունը ամբողջությամբ և տարբեր լեզուներով, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Սրբազան Հայրենիք Հայաստանի։ Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանը Հայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին։
Հարգելի Նախագահ, մեկ անգամ ևս թույլ տվեք շնորհավորել Ձեր հաղթանակը և հավաստիացնել Ձեզ, որ ի հեճուկս մեր ազգի ներքին և արտաքին թշնամիների, մենք (ես ու իմ որդին) միշտ Ձեր կողքին ենք և նպաստելու ենք Ձեր բոլոր ջանքերին հաղթող Հայաստան կերտելու համար։
Շնորհավորում ենք Ձեզ և բոլորին Հայոց Արշալուսի նոր տարին,
Շնորհավորում ենք Ձեզ և բոլորին Հայկական բանակի կազմավորման 21 ամյակի կապակցությամբ
Շնորհավորում ենք Ձեզ և բոլորին Արցախյան գոյամարտի 25 ամյակի կապակցությամբ։
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Ռոբերտ Նազարյան
Հայկ Նազարյան
-
«Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» հոդված-գրքույկի նախաբանը
------------------------------------
Նախաբան
Եթե դուք խիստ ցանկություն ունեք մեղադրելու ինչ որ մեկին,
ապա մի մեղադրեք մեզ, այլ մեղադրանք կարդացեք մաթեմատիկային։
Մենք նրա խոսնակներն ենք միայն։
«Միաչափ գոյերի Հարաբերական Շարժման Տեսություն - Ազատ Շարժում» - հոդվածը հանդիսանում է մեր հիմնարար «Հայկական Տեսություն» աշխատության միայն մեկ ենթաբաժինը։ Այս ենթաբաժինը առանձնացնելով հիմնական աշխատությունից և վերախմբագրելով որպես առանձին ինքնուրույն հոդված, մենք նվիրում ենք այն մեր Շուշիի ազատագրման 20 ամյակին։
Այս հոդվածում, որպես նոր հեղափոխական մոտեցում, մենք ներկայացնում ենք միաչափ ֆիզիկական տարածության մեջ հարաբերական շարժման ձևափոխության հավասարումների արտածման Հայկական տարբերակը։ Հայկական հարաբերականության հատուկ տեսության կառուցման համար մենք ղեկավարվել ենք միայն ամենաընդհանուր տրամաբանական մտածողությամբ և մաթեմատիկական հասկացողություններով, առանց սահմանափակման։
Այս հոդվածում մենք փորձել ենք համախմբել և ուղղորդել բոլոր այն գիտնականների ջանքերը և լավագույն արդյունքները, որոնք մոտ հարյուր տարի, տարբեր ճանապարհներով, փորձել են թոթափել մեզ պարտադրված կեղծ գիտական աշխարհահայացքը։
Մի կարևոր հանգամանք ևս՝ Հայկական Տեսության արահետով շարժվելու համար անհրաժեշտ է որ մենք լիովին թոթափենք մեր գիտակցությունը խեղող զսպաշապիկը և ունենանք բարոյակամային հետևյալ երեք հատկությունները։ Մենք պարտավոր ենք լինել Արի, պարտավոր ենք լինել Ազնիվ և վերջապես անհրաժեշտ է որ մենք լինենք Անկեղծ։
Այս հոդվածում մենք այնքան հանգամանորեն ենք շարադրել Հայկական հարաբերականության հատուկ տեսության նոր գաղափարները և մանրամասն արտածել բոլոր բանաձևերը, որ այն ավելի շատ դասագիրք է քան թե գիտական հոդված։ Մենք ցանկացել ենք առավելագույնս դյուրացնել բանաձևերի արտածումը, որպեսզի ընթերցողը իր ուշադրությունը ավելի շատ բևեռի հիմնական գաղափարների և նոր մոտեցումների վրա։
Այստեղ դուք կհանդիպեք զարմանահրաշ նոր գաղափարների և հատկապես այնպիսի չնաշխարհիկ բանաձևերի, որ Աշխարհը չի տեսել։ Երանի՜ ձեր աչքերին որ դուք առաջինն եք ըմբոշխնելու այս կենարար լույսը։ Օգտագործեք ձեր երևակայությունը, որպեսզի պատկերացնեք թե ի՞նչ նոր գաղափարների և գեղեցիկ բանաձևերի դուք կհանդիպեք, երբ մենք հրապարակենք մեր «Եռաչափ Գոյերի Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» հոդվածը։
Մեր հորդորն է ընթերցողներին, որպեսզի դուք չկրկնեք նախորդ ֆիզիկոսների սխալը և չփորձեք հապՃեպ կառուցել արհեստական բանաձևեր եռաչափ տարածության համար, օգտագործելով միաչափ տարածության համար մեր արտածած բանաձևերը։ Տրամաբանության օրենքը այդպես չի աշխատում։ Պարզապես ամբողջությամբ յուրացրեք այս հոդվածը և սպասեք մեր հաջորդ հրապարակումներին։ Իսկ անհամբեր ընթերցողների համար (հավելված 2)-ում, համենայն դեպս, մենք տրամադրել ենք բավական շատ և արժեքավոր բանաձևեր մեր հաջորդ՝ «Հայկական Հարաբերականության Մեքանիկայի Տեսություն» հոդվածից։
Հայկական ձևափոխության հավասարումների մեջ նոր ներմուծված գործակիցների համար «s» և «g» տառանշանների ընտրությունը պատահականության արդյունք չէ, այլ այն կանխամտածված քայլ է։ Որովհետև Հայկական տեսության մեջ s գործակիցը բնութագրում է ժամանակ-տարածության ներքին ուղղորդվածությունը (spin), իսկ g գործակիցը դա նույնպես ժամանակի և տարածության երկրաչափությունը բնութագրող մեկ այլ մեծություն է (metric)։
Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանի պետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել «Հայկական Տեսություն» աշխատությունը ամբողջությամբ, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Հայրենիք Հայաստանի։ Դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանը Հայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին։
Կարող է նաև հարց առաջանալ թե ինչ՞ու ենք մենք մեր նոր ստացած հարաբերականության հատուկ տեսության ձևափոխության հավասարումները կոչում - «Հայկական Ձևափոխության Հավասարումներ»։ Պատասխանը շատ պարզ է։ Այս գիտական աշխատությունը գրվել է Հայերեն, կատարվել է Հայ գիտնականի կողմից 1968 թվականից սկսած, որը տարբեր ընդմիջումներով տևել է մոտ 40 տարի և դեռ շարունակվում է։ Այս հետազոտությունը զուտ Հայկական մտքի արգասիքն է և որը բեղմնավորվել է Արորդիների Սրբազան Հայրենիքում՝ Հայաստանում։ Հետևաբար մենք լրիվ բարոյական իրավունք ունենք այս նոր արտածված ձևափոխության հավասարումները կոչելու՝ հարաբերականության հատուկ տեսության Հայկական Ձևափոխության Հավասարումներ, իսկ տեսությունը՝ Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն։
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Կեցցե՛ Հայաստան
Ռոբերտ Նազարյան
-
http://ia801609.us.archive.org/28/items/Ar...ity/ARM_ODM.pdf
====================================
Գիտության մեջ Հայկական հեղափոխությունը սկսված է և այն շարունակվում է։
Ողջույն Հայաստան ֆորումի բոլոր այցելուներին
Վերոնշյալ հղումի մեջ, դուք կարող եք կարդալ մեր վերջին հոդվածը. «Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» վերնագրով։
Մեր հոդվածը մենք գրանցեցինք ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում - 21 Դեկտեմբերի 2012թ.։
Մենք հավատում ենք որ անգամ մեկ հոդվածը կարող է կայծի դեր կատարել և բոցավառել Հայոց գիտության ջահը։ Այս հոդվածը և մեր կողմից պատրասվող մյուս հոդվածները կարող են կատարել հենց այդ կայծի դերը։
Մենք հավատում ենք նաև որ գիտության վերածննդի արշալույսը բացվելու է Հայաստանում և Հայաստանը դառնալու է գիտության զարգացման նոր կենտրոն և Աշխարհի գիտնականների համար ուխտատեղի։
Շնորհավոր բոլորին մեր նոր՝ Հայոց Արշալույսի նոր տարին։
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Ռոբերտ Նազարյան
Enlighten The World With Armenian Theory Of Relati
in Genocide
Posted
arm_odm_letter.pdf
First_Letter_to_Vladimir_Putin.pdf
Her Excellency Angela Merkel.pdf
His Excellency Vladimir Putin.pdf
Letter_To_All_Researchers_of_Truth.pdf