Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Posts posted by Arm_Lionne

  1. ճաշակից մի խոսա :/ .. փոքրուց էդ բառը չէիր սիրում, ինչքան ճաշ կար , չուտելու պատճառով լցնում էին գլխիդ , կռասովկիցա :puke:

    Ես որ փոքր էի դու նույնիսկ չկաիր, էնպես որ կենսագրությունդ ինձ մի վերագրի: ՈՒ հերիքա քեզ դնես իմ տեղը, համ էլ քեզ չեն ասել, երբ մեծերն ու մեծությունները խոսում են՝ չհակաճառես :angry:

  2. Մարսել ջան ծնունդդ շնորհավոր :flower:

    Մաղթում եմ , որ քո առջև դրած բոլոր նպատակները իրականանան

    Եղիր առողջ ու երջանիկ և երբեք մի կորցրու բարությունդ ու հումորի զգացումը, մնացածը ձեռք բերովի ա :flower: :flower: :flower:

  3. Есть ли в Вашем окружении люди, побывавшие в клинической смерти ? Что Вы можете рассказать об ощущениях пережитых ими ? Или Вы были в таком состоянии? ( не дай БОГ конечно)

    Ձեր շրջապատում կա՞ն մարդիկ, որոնք կլինիկական մահ են ունեցել, դուք տեղյակ եք ի՞նչ զգացողություններ են նրանք ունեցել "վերադառնալուց"

    Հիմա բազմաթիվ գիտնականներ են այդ երևույթի ուսումնասիրությամբ զբաղվում և նրանք չեն եկել ընդհանուր եզրակացության, քանի որ ուսումանսիրությունների համար օգտագործվում եմ միայն հիվանդների մահվան վերջնական փուլիում ( near-death ) ունեցած ապրումների ու զգացողությունների նկարագրությունը, որոնք տեղի են ունեցել իբր թե ֆիզիկական մարմնից դուրս (out-of-the-body): Փաստորեն գիտականորեն ապացուցված / հաստատված ոչ մի փաստ գոյություն չունի այս հարցում: Եվ մասնագետենրի վիճաբանության հիմնական թեման դա մահից հետո մեկ այլ ( ուրիշ տեսակի, հոգևոր....) կյանքի գոյությունը / բացակայությունն է, որը ոչ կարելի է գիտականորեն ապացուցել, ոչ էլ հերքել : Նրանց մի մասը վստահաբար է մոտենում կլինիկական մահ ունեցած հիվանդների պատմություններին, որոնք տարբեր ժամանակներում ու տարբեր ազգության տեր մարդկանց մոտ համապատասխանում են: Դրանք հիմնականում սև թունելի մեջ լուսավոր կետի, հոգու մարմնից դուրս գալու և շրջապատի իրադարձությունները պարզորեն հետևլու / լսելու / ընկալելու , տարօրինակ ձայների ու աննկարագրելի ( աստվածային) երաժշտության լսելու, վաղուց մահացած մարդկանց հետ հանդիպումների ... զգացողություններն են: Իսկ մյուս մասը դա բացատրում է նրանով, որ երբեմն անգամ նարկոզի ազդեցության տակ հիվանդը ի վիճակի է հասկանալու շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները , քանի որ նրա գիտակցությունը սթափ վիճակում է գտնվում: Կամ դա վերագրում են փսիխոզի, հալիցունացիաների, վառ երևակայությունը իրականության տեղ ընդունելուն կամ էլ դա բացատրում են նրանով, որ մահվանից հետո մարդու գիտակցությունը կարող է որոշ ժամանակ ինքնուրույն գոյատևել:

  4. Клиническая смерть - своеобразное переходное состояние между жизнью и смертью, начинается с момента прекращения деятельности центральной нервной системы, кровообращения и дыхания и продолжается в течение короткого промежутка времени, пока не разовьются необратимые изменения в головном мозге. С момента их наступления смерть расценивается, как биологическая (в контексте этой статьи мы уравниваем понятия социальной и биологической смерти ввиду необратимости процессов, происшедших в организме). Таким образом, главной динамической характеристикой клинической смерти является возможная обратимость этого состояния.

    Во время клинической смерти дыхание и кровообращение отсутствуют, наблюдается полная арефлексия, однако клеточный обмен веществ продолжается путем анаэробного гликолиза. Постепенно запасы гликогена в мозге истощаются, и нервная ткань умирает.

    Принято считать (Г.А.Рябов), что в обычных условиях срок клинической смерти у человека составляет 3-6 минут. Необходимо учитывать, что необратимые изменения в филогенетически молодых образованиях головного мозга (кора) наступают гораздо быстрей, чем в более древних (ствол, продолговатый мозг). При полной гипоксии в коре и мозжечке за 2 - 2.5 мин. возникают фокусы некроза, а в продолговатом мозге даже через 10-15 мин. погибают лишь единичные клетки

    Կլինիկական մահը մահվան վերջին փուլն է: Ակադեմիկոս Վ. Ա. Նեգոսկու խոսքերով “կլինիկական մահն արդեն կյանք համարվել չի կարող, սակայն այն դեռևս մահ էլ չի: Այն նոր հատկության առաջացում է` դադար անընդհատության մեջ: Կենսաբականական առումով այս վիճակը հիշեցնում է անաբիոզի (կենսադադարի), չնայած համակշիռ չէ նրան”: Կլինիկական մահը հետադարձ իրավիճակ է, իսկ շնչառության կամ արյունաշրջանառության դադարի փաստը մահի վրա հասնելու ապացույց համարել չի կարելի:

    Կլինիկական մահվան նշաններ են.

    1. Շնչառության բացակայություն;

    2. Սրտի բաբախի բացակայություն;

    3. Ընդհանուր գունատություն կամ ընդհանուր ցիանոզ;

    4. Ակնաբիբերի անզգայությունը լույսի նկատմամբ:

    Կլինիկական մահի երկարությունը պայմանավորված է այն ժամանակահատվածով, որի ընթացքում անոկսիայի պայմանում գլխուղեղի գլխավոր հատվածները կարող են պահպանել իրենց կենսական հատկությունները: Բնութագրելով կլինիկական մահը Վ. Ա. Նեգովսկին 2 ժամանակահատված է դրան տալիս: Համաձայն առաջինի կլինիկական մահը տևում է ընդամենը 5-6 րոպե: Դա այն ժամանակահատվածն է, երբ նորմալ ջերմաստիճանային պայմաններում անոկսիայի դեպքում գլխուղեղը պահպանում է իր կենսունակությունը: Համաշխարհային պրակտիկան ապացուցում է այն հանգամանքը, որ այդ ժամանակահատվածից հետո մարդու վերակենդանացումը հնարավոր է, սակայն արդյունքում ի հայտ է գալիս մաշկի դեկորտիկացիա (չորակեղևում): Սակայն կարող է լինել նաև կլինիկական մահի երկրորդ ժամանակահաված, որը հանդիպում է բժշկական օգնություն ցույց տալու կամ այլ յուրահատուկ պայմանների դեպքում: Կլինիկական մահի երկրորդ ժամանակահատվածը կարող է տևել տասնյակ րոպեներ, սակայն այս դեպքում վերակենդանացման գործընթացը բավականին արդյունավետ կլինի: Կլինիկական մահի երկրորդ ժամանակահատվածը դիտվում է այն ժամանակ, երբ հատուկ պայմաններ են ստեղծվում հիպօկսիայի կամ անօկսիայի դեպքում դանդաղեցնելու գլխուղեղի բարձրագույն հատվածներում ընթացքող գործընթացների դեգեներացիան:

    Կլինիկական մահի տևողությունը երկարաձգվում է հիպոթերմիայի պայմաններում, էլեկտրական հոսանքով հարվածի ձևով և ջերմացմամբ: Կլինիկական պայմաններում դրան կարելի է հասնել ֆիզիկական ազդեցության ճանապարհով` օգտագործելով այնպիսի դեղանյութեր, որոնք ստեղծում են անաբիոզի, հեմոսորբցիայի նման վիճակներ, թարմ (ոչ կոնսերվացված) արյան ներարկում և այլն:

    Սակայն ոչ միայն կլինիկայում են հանդիպում կլինիկական մահվան դեպքերը: Տարիներ առաջ լրագրերում բազմիցս գրվեց նորվեգացի մի տղայի մասին, որը չմուշկներով սահելու ժամանակ գետի սառույցի կոտրման պատճառով ջրասույզ էր եղել: Նրան սառույցի տակից հանել են 40 րոպե հետո: Բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան, արդյունքում նրա գլխուղեղի և ոչ մի կենսական ֆունկցիա չի խախտվել: Սովորական պայմաններում շնչառական ուղիների ջրով լցվելու դեպքում, այսինքն ջրասույզ լինելու դեպքում մահը վրա է հասնում 5-6 րոպեից: Հիպոթերմիայն, որն առաջացել էր սառը ջրի ազդեցության տակ, հնարավորություն է տվել գլխուղեղի բջիջներին պահպանել կենսունակությունը երկար ժամանակահատվածում, գրեթե 10 անգամ ավելի երկար, քան նորմալ պայմաններում:

    Եթե վերակենդանացման “աշխատանքներ” չեն կատարվում կամ անօգուտ են լինում, ապա վրա է հասնում կենսաբանական կամ իրական մահը, որն իրենից ներկայացնում է բջիջների և հյուսվածքների ֆիզիոլոգիական գործընթացների վերջնական դադարում:

    Թարգմանությունը` Cassiopeia ©

  5. Уважаемый Kars, я рискую прослыть навязчивой дамой :), но мне снова нужна Ваша помощь!!!! Пожалуйста, переведите для меня на армянский язык следующую сакраментальную фразу: "Я тебя люблю!"

    Буду Вам бесконечно признательна.

    Надеюсь уважаемый Карс не будет против если я переведу эту фразу

    "Я тебя люблю" -Ես քեզ սիրում եմ - Ес кез сирум эм :flower:

  6. Հարգելի Հարիբ Դուք մեզանից լո՞ւրջ քննարկում եք ակնկալում: Եթե այո, ապա շտապեմ դուրս գալ այս թեմայից, քանի որ չեմ ուզում ազԸր փիլիսոփաների ( եթե այդպիսիք իհարկե կան) գիտահետազոտահոգեբանական նուրբ զգացմունքները վիրավորել :)

×
×
  • Create New...