Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Posts posted by astg

  1. Հեղինեեեեեե, ու՞ր ես, ստեղ ե՞ս, կարճ ժամանակով եմ մտել արի մի քիչ բլբլացնենք...

    քո փիլիսոփայական պատասխանները շատ եմ սիրում, դրա համար եմ «տարօրինակ» հարցեր տալիս:

    «հայ կին» և «կին» շատ հայ տղամարդիկ առանձնացնում են այս 2 հասկացությունները:

    Ըստ քեզ դրանք տարբե՞ր են:

  2. Էս մի քանի օրը այսպես ասած «գործուղում» ունեմ աշխատանքի տեղը, դրա համար կարող է մի քանի օրով «կորչեմ» ֆորումից...

    Հեղինե, դու ՀԱՅՔ խմբին ու նմանց երգերը սիրո՞ւմ ես:

  3. լսիր,կարող է իմանաս,այս ֆորմուվ ,երբ Լենկ թեմուրը անցավ :ermm:

    :blink: չհասկացա ինչ ի նկատի ունես :blush: ....

    Շուրջպարի համար ափսոս :huh: , ես մասնակցել եմ :dance: :

    Չես հավատո՞ւմ, ճիշտ ես անում :lool: . Մենք մեր քաղաքի հայկական խաչքարի մոտ նույն օրը, նույն ժամին, նույն երաժշտության տակ 15 րոպե շուրջպար բռնեցինք :clap: , մոտ 250 հոգի էր հավաքվել: Քաղաքի զուտ կենտրոնում է խաչքարը: Շատ լավ էր, երանի էն օրվան...բոլոր հույները զարմացած մեզ էին նայում... Բայց ափսոս, որ Գիննեսի գրքում չգրվեց:

    Հեղինե ջան, իսկ ինչո՞ւ չգրվեց...

  4. Սև նրա աչքերի գույնը

    Սպիտակ իմ հարսանիքի շորը

    :lol: :lol: :lool:

    :rolleyes: :wow: :up:

    Պատահեց վերջերս Հանրային Հեռուստատեսությամբ մի բանավեճ տեսա, խոսում էին տարիքով երտասարդներ: Քննարկում էին իրենց «ազատության» թեման: Ի՞նչ է ըստ քեզ «երիտասարդների ազատություն»-ը:

  5. :hm:

    Բոլոր նվերներն էլ ինձ համար սիրելի են, քանի որ ամեն մի նվեր իր պատմությունը ունի, և ես դժվարանում եմ առանձնացնել, թե որն ինձ հանար ավելի մեծ նշանակություն ունի:

    Օրինակ ես նվեր ունեմ, որը ստացել եմ 10 տարի առաջ Ձմեռ Պապիկից, :hehe: երևի կհիշես այն ձեռքի փոքր խաղալիք կոմպյուտերները, .... ճիշտ է հիմա չեմ խաղում, բայց որպես սուվենիր մինչև հիմա պահում եմ...և ուրիշ շատ նվերներ, որոնց արժեքը և նշանակությունը տարիների ընդացքում ավելի է մեծանում:

    Համաձայն եմ... :yes:

    Ըստ քեզ ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը, լինու՞մ են այդպիսիք, թե՞ վաղ թե ուշ բոլորն էլ այնպես են վարվում, որ հիասթափվում ես:

  6. ահա,պետք է,քանի որ չգիտեմ այնտեղ ինչ կա :hammer:

    Ինչու կարող է??թե ինչպես կարող է??թե հնարավո է???հարցդ նորից փորձիր :lol:

    Ծովինար,,,ահա գեղեցիկ է,բայց իմն ավելի գեղեցիկ է :hehe: ,այդ ինչ հարցի չեմ պատասխանել Աս :ermm: ,քո հարցերին հաստատ չեմ կարող չպատասխանել :haha:

    Իսկ Ծովինար գիտես ինչ է նշանակում?

    Հարցս կոնկրետացնեմ.

    Ինչո՞ւ է հնարավոր լացի մի տղամարդ:

    Իմ որ հարցին չես պատասխքնե՞լ: ասեմ. 2 աղջկա անուն ինչքան խնդրեցի՝ չգրեցիր, ես էլ ասեցի Ծովինարը դրանցից մեկը կլինի: Իսկ ինչո՞ւ ես Ծովինար գրել ավատարիդ տակ: :-

  7. :clap: սկ ես այսօր հետաքրքիր երազ տեսա: Նախ՝ Հայլուրով իմ քաղաքը ցույց տվեցին :wow: , ու շատ ուրախացա, քանի որ քիչ ա մեր քաղաքն էր, հետն էլ մեր շենքի բակն էր, մեր հարևաններն էին, հուզված նայում էի հեռուստացույցին :bye: , ու հանկարծ ես ել հայտնվեցի մեր բակում :inlove: :jump: : Չէի ուզում զարթնեմ, բայց ժամացույցի զանգը ընդհատեց այդ լաաաաաավ երազը :cry: : էհհհհ :huh:

  8. Ես կզարմանայի, որ մեկդ էդ հարցը չտար : :D

    Հա Ար ջան, նույն մանկապարտեզից ենք եղել, ափսոս , ես մանկապարտեզ չեմ գնացել , ինքն էլ գիտեր գնալու եմ, հեռակայով դիմել էր մեր բաժին, ֆակուլտետից դուրս մնաց, ծծակ (սոսկա) չէր սիրում ուտել ... քնելու ժամին դռ-դռ-դռ , պատերազմական ձայներ էր հանում , լիկվիդ թողեցին : :rolleyes:

    :lool:

    Անի ջան, այսպիսի մի հարց, մազերդ ի՞նչ գույն չէիր ներկի կյանքում: :-

  9. Տա Աստված, որ ցանկությունդ իրականանա :flower:

    Աստղիկ, ճանապարհորդել սիրու՞մ ես: աշխարհի որ երկրներում կցանկանաիր լինել որպես զբոսաշրջիկ և ինչու՞: :-

    Շնորհակալ եմ մաղթանքի համար :flower: :

    Ճանապարհորդել շատ եմ սիրում:

    Բոլոր երկրներում կուզենայի լինել, անկախ նրանից, թե որ մայրցամաքում է:

    Փարիզ, Վենեցիա մանկուց եմ երազել այցելել: Դեռևս որպես տուրիստ միայն Մոսկվայում եմ եղել :inlove: , հաջորդը ուզում եմ Սանկտ Պետերբուրգ այցելեմ: Չինաստան, Ճապոնիա, Եգիպտոս... չէ, որ սկսեմ թվել, երևի բոլոր երկրներն էլ ասեմ :hehe: :

  10. Բոլոր նվերներն էլ յուրահատուկ են, բայց միշտ դրանցից մեկը առավել մեծ նշանակություն ունի մեզ համար: Ո՞րն է քո սիրելի նվերը, որ ստացել ես մինչ այսօր:

  11. Այո Սստղիկ ջան, գիտեմ: Ես Ալավերդի չեմ եղել, բայց փոքր ժամանակ, գյուղ գնալիս միշտ քո դրախտային քաղաքի մոտով ենք անցել:)))))

    Աստղիկ, քեզ ինչպե՞ս, և որտե՞ղ ես տեսնում կամ՝ պատկերացնում, ասենք մի 20 տարի հետո: :rolleyes:

    :hm: 20 տարի հետոոոոոոոոոո:

    Չգիտեմ Արմինե ջան, նախ Աստված տա մինչև այդ օրը ապրեմ, չգիտեմ ինչպես կդասավորվի իմ կյանքը, իմ ծրագրերը հիմնականում առաջիկա մեկ-երկու ամսներին են վերաբերվում :hehe: :

    Կարող եմ ասել ինչպես և որտեղ կցանկանյի տեսնել ինձ. :)

    Իմ Ալավերդում, ունենամ իմ ընտանիքը, նաև ծնողներս լինեն կողքիս... :dance:

    Տեսնենք, կյանքը ցույց կտա.... :yes:

  12. Մերսի, Աստղիկ ջան :flower:

    ճիշտն ասաց ուշադրություն չեմ դարձրել: երևի կախված է նրանից թե ում եմ տեսնում, կամ էլ ինչ: օրինակ այսօր երեազս հայերեն էր, ու նենց էլ սարսափելի երազ էր: :( Իբրև թե քույրս շենքի չորրորդ հարկից ցած էր ընկնում, ես էլ Արա՜քս կանգնի…. գոռալով վազում էի, որ բռնեմ, բայց չհասցրեցի, այդպես էլ արթնացա:

    Արմինե ջան, երազիդ համար մի անհանգստանա, վտանգավոր չի: :yes:

    Ի՞նչ իմացա, :wow: քրոջդ անունն Արաքսյա է, ահա ևս մի նմանություն մեր մեջ :hehe: :flower:

    Ե՞րբ ես այս սմալիկի :blush: իրավիճակի մեջ հայտնվում:

×
×
  • Create New...