Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Posts posted by astg

  1. на днях видела ужасный сон.. будто у моей morqur голень как-то поранилась и ужасно кровоточила.. она не могла стоять, потом я и кто-то еще взяли ее под руки и довели до комнаты какой-то.. ба.. рассказала потому что не хочу чтоб сбывалось :cry:

    :huh:

    Bayts yete kiraki orn es tesel, chi katarvi, asum en kiraki orva yeraznere sut en :yes:

  2. Հարգելի zinvor :flower: ,

    :hi: Բարով եք եկել մեր հրաշալի, հիանալի, անկրկնելի, աննկարագրելի ու ամենագրկաբաց ֆորումը :hehe: : Շատ շուտով կհամոզվեք, որ իմ գրածը ուղղակի խոսքեր չեն, այլ միայն ու միայն իրականությունը :yes: :

    :flower: ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ :flower:

  3. 10

    ՈՒ կտարածվի մի տրտում մշուշ

    Մանուշակագույն.

    Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ -

    Խանձված հոգում...

    Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,

    ՈՒ գունատ էր դեռ:

    Արևը անցավ - կապույտ դաշտերում

    Մի ոսկի թիթեռ:

    Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,

    Արևը - անցավ.

    Արևը - անհուն ու որբ կապույտում՝

    Բռնկված մի ցավ:

    Իջնում է ահա մի տրտում մշուշ

    մանուշակագույն.-

    Կապույտի՛, ոսկո՛ւ տրտմունա՛կ վերհուշ՝

    Խանձված հոգում...

  4. 9

    ՈՒ թուլացած, ու սփրթնած կմարի

    Արևի ոսկին -

    Վերջին անգամ եզերքի մոտ կամարի

    Բռնկված կրկին:

    ՈՒ կապույտը՝ արևի մոտ շիկացած,

    Վարդագույն -

    Քո՛ւյր, կփռի դեմքիդ վրա - ամոթխած

    Կարմրություն:

    ՈՒ կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում

    Կամարի -

    Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում-

    Կմարի...

  5. 8

    Արևը -որպես մի ոոսկի թիթեռ:

    Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ:

    Զնգում են թևերն՝ արնագույն ու վառ.

    Այրվում է նա - ինչո՞ւ, ո՞ւմ համար:

    Վառվում են, վառվում կապույտում անծիր

    Թևերը նրա ու պսակը հիր:

    ՈՒ ճախրում է նա - մի ոսկի թիթեռ:

    Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ...

  6. 7

    Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին -

    Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:

    Հեռատեսները հացի - ոսկեգույն, ոսկեգույն:

    Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:

    Աչքերիդ մեջ, հոգուդ մեջ, քո՛ւյր իմ, կա՛ր, քո՛ւյր իմ, կա՛ր՝

    Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկևառ:

    Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար՝

    Արտերի գիրկը բերրի՝ մի հեշտություն հրավառ:

    ՈՒ ժպտում էր բռնկված ոսկին՝ անշեջ ու անփույթ

    Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՛ մեջ կապույտ:

    Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,

    Ու վառվում էր կապույտում արևի ոսկին...

  7. 6

    Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝

    Հրդեհված հոգու հովն է երևի...

    Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա -

    Լեռնային վանքի խաչերի վրա:

    Փարվել է վանքի ոսկեթև խաչին՝

    Ժպտավառ՝ որպես համբույրն առաջին:

    Որպես կարմրությունն այս այրող, հրոտ՝

    Հարսնական դեմքիդ՝ ամոթխած կարոտ...

    Որպես թափանցիկ կարմրությունն հոսող՝

    Այտերիդ վրա՝ ոսկեգույն մի շող...

  8. 5

    Օղակ-օղակ, ոսկեգույն ու հրաշեկ,

    Օրորվում են ալիքները լճերի:

    - Կապույտ նիրհում սպասումը չմաշե՛ք.

    Թող արևը մի նոր բախտի լուր բերի:

    Ահա ճերմակ առագաստները՝ ոսկի

    Արևի դեմ հարսների պես շիկացած՝

    Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի -

    Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց...

    Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,

    Ոսկենկար դեմքը արև- արքայի -

    Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,

    Որ լաստերի ճանապարհը զարդարի...

    Առագաստները ոսկեգույն քող հագած,

    Արևելյան հարեսների պես նազանուտ,-

    Օրորվելով ճամփա ընկան թևաբաց՝

    Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ...

  9. 4

    Օ, նայիր ու տե՛ս, նայի՛ր ու ժպտա,

    Ո, նայի՛ր հեռուն.-

    Բառվել է ահա մի ոսկի շղթա

    Քրոջ աչքերում...

    Սփրթնած, գունատ կապույտը արդեն

    Չքացավ, չկա.

    Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ

    Աչքերն աղջկա:

    Շղթան ոսկեգույն, հրաշքի՜ շղթան

    Բռնկվել է տե՛ս:

    Նայիր ու ժպտա՛, դու ժպտա՛ միայն՝

    Արևոտ - ու հեզ...

    Եվ թող սո՜ւրբ թվա, որպես կույս հեռուն

    Կապույտ մենության -

    Արևածագին քրոջ աչքերում

    Բռնկված շղթան...

  10. 3

    Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին

    Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՛ն հոգին:

    ՈՒ սփրթնած դեմքի՛դ վրա - բռնկվող մի փայլ.

    Այն արև՛ն է, այն արև՛մ է, աստղայի՛ն եղբայր:

    Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.

    Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին...

    Միայն նայի՛ր ու հասկացի՛ր, օ, նայի՛ր ու տե՛ս.-

    Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

    ՈՒ լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին

    հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին...

    Եվ ամե՛ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա-

    Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի - Նրա...

  11. 2

    Արևիի ոսկին ինչո՞ւ է փակում

    Մեր աչքերը թաց

    Երբ՝ կապույտ երազն արթնացած հոգում՝

    Նայում ենք հանկարծ:

    Երբ բաց ենք անում աչքերս՝ կապույտ,

    Աստղային նիրհից,-

    Որ տեսնենք ոսկու ծիծաղը՝ անփույթ

    Հղացած հրից:

    Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,

    Ոսկին արևի -

    Մենավոր ժամին վերջի՛ն տրտմության՝

    Վերջի՛ն բարևի...

  12. ՈՍԿԻՆ

    1

    Կապույտի՜ մեջ, կապույտի՜ մեջ - արևի ոսկին:

    - Քնի՛ր, քնի՛ր, կապու՛յտ աղջիկ, չզարթնես ծեգին:

    Կարապները լճերի մեջ, ջրերի վրա

    Դեռ քնել են, գեռ նիրհում են. կարթնանան հիմա:

    ՈՒ զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,-

    Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

    Խա՛չը վանքի, ե՛րգը զանգի - կապույտում վերջին.

    - Զարթի՛ր, զարթի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին...

    Նա ոսկի՛ է, երկին՛նք նետած մի կտոր ոսկի.

    Նա - մի երազ, ոսկի՛ միրաժ արթնացած խոսքի:

    ՈՒ արևի թևը ահա լճերի նիրհում

    Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...

    ՈՒ մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:

    Արթնացել են կերպարները ու կանչո՛ւմ են մեզ:

    Քո՛ւյր, վայրկյանը սրբազա՛ն է - բռնկում ու մահ.

    Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

    ՈՒ կմարի խաչը վանքի կապույտում վերջին.

    -Զարթի՛ր, զարթի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, - ու նայի՛ր խաչին...

  13. Ինձ դուր են գալիս քո բոլոր պատասխանները :clap: , իսկ ավելի շատ սիրեցի Հույս, Հավատ, Սեր, Հայրենասիրություն :flag: , Պատմություն, Մայրություն :inlove: պատասխանը:

    Շնորհակալ եմ: :flower: :flower: :flower:

    Հաճա՞խ են քեզ հիասթափեցնում մարդիկ, որոնց դու քեզ մտերիմ ես համարում: :ermm:

    ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն այդ դեպքում:

  14. դե մի հատ էլ ես պատմեմ.

    Վիաբուժ կանայք,որոշում են բացել մեկ տղամարդու ուղեղ,և իմանալ,ինչում է կայանում նրան ցխելացիությունը.

    բացում են գանգը,միայն մեկ թել է լինում, :huh: թելից այսքան խելացիություն,զարմանում են կանայք, ու կտրում են,տղամարդու ականջները անմիջապես ցած են ընկնում :lol:

    Շատ լավն էր :lool: :lol: :lool: :lol: :up:

  15. 5

    Երբ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու

    Անշշուկ քնած,-

    Քո՛ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո-

    Կապույտում մնաց:-

    Պատուհանից դղյակի ես տեսնում էի

    Երկինքները բիլ:

    Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.

    - Քո՛ւյր, քնի՛ր, քնի՛ր...

    Միայն զգում էի ես՝ լուռ, տրտում այնպես՝

    Որ ամեն ինչում-

    Քո լուսավոր էության հարազատ ու հեզ

    Կապույտն է շնչում:

    Եվ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու

    Անշշուկ քնած:

    - Քո՛ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո -

    Կապույտո՛ւմ մնաց:

  16. 4

    Քո՛ւյր, արցունքները - մաքուր

    Ղողանջներ են, որ

    Հղանում են երկնագույն

    Զանգ - աչքերդ խոր:

    Ղողանջնե՜ր են - լուսավոր,-

    Կո՜ւյս թռիչք ու թև՜.

    Ղողանջնե՛ր են - թևավո՜ր

    ՈՒ թեթև՜, թեթև՜...

  17. 3

    Առավոտ կանուխ, երբ արև չկա,

    Լուռ զգում եմ ես,-

    Որ լուսե հոգին քնած աղջկա

    Մոտի՜կ է այնպես:

    ՈՒ լսում եմ ես, լսում եմ միայն,

    Երազուն - տրտում:

    Ժպտում է հոգիս անդորր տրտմության

    Գունատ կապույտում:

    Զգում ե; հոգիս շրթերի վրա՝

    Անմարմին, դողդոջ-

    Կապույտ, երկնագույն հանգիստը նրա-

    Լուսավո՜ր քրոջ:

×
×
  • Create New...