Jump to content

Meliq

Forumjan
  • Posts

    140
  • Joined

  • Last visited

Posts posted by Meliq

  1. Մերկ կնոջ ձանձրույթը

    Հախճապակյա մոխրամանի մեջ ծխացող

    ծխախոտի արծաթավուն ծուխը ցնդեց,

    հիմա նրա ամբողջ միտքը կլանել է

    առաստաղին նստած սարդը,

    կողք չի նայի. նա քնել է.

    զզվելի է այս ամենը,

    նույնիսկ գետնին ընկած գիրքը զզվելի է:

    Մեղավորը իր մարմինն է,

    ու անլուսին էս գիշերը,

    ու էս քամին,

    թեև քամին, միակն է , որ հաճելի է

    դեռ էս ժամին…

  2. ԷՍԽԱՏԱԼՈԳԻԱ 2"Լեռան քարոզ" շարքիցԵրբ կգա օրը ինքնամաքրմանԵվ մենք կհիշենք մեր գործած Բոլոր կեղտոտ գործերը,Երբ որ ամոթը մամլիչի նմանԿսկսի ճզմել մեր հոգիները,Մեր խղճին կիջնի հարվածը վերջին.Ամենատես իր բարձունքիցՄեզ կժպտա ինքը՝ Տերը,Իբրև նշան՝Մեր մեղքերի վերջնական ու լրիվ ներման:

  3. ԷՍԽԱՏԱԼՈԳԻԱ 1

    "Լեռան քարոզ" շարքից

    Մոտ է այն օրը, երբ պիտի փակվեն

    Ճշմարտության դեմ մեր ականջները,

    Երբ ճիշտը պիտի դառնա մի լեգենդ,

    Որի մասին կհիշեն լոկ խելացնոր ծերուկները:

    Այդ օրերին անկապ բառեր կբաժանվեն i-mail-ներով,

    Որոնք կգան, որ, իբրև թե, զբաղեցնեն խոսքի տեղը,

    Կերպարվեստը կապրի ոչ թե նկարներով,

    Այլև դրանց բացատրությամբ,

    Զառանցանքը կհամարվի ավագ որդին գիտակցության,

    Ուրախության ժամին մարդկանց կմատուցվի մի քիչ օփիում,

    Եվ կհղվեն ծափողջույններ ուրացողին

    Երկրի բոլոր դահլիճներում,

    Ոմանք էն հին "լավ տղերքից"

    "Ճիշտ աբրելու" համար մղվող պատերազմում

    Ոստիկանի համազգեստով պիտի շրջեն,

    Եվ սրանք դեռ բոլորը չեն…

  4. Օգնեք, խնդրում եմ, թարգմանել հետևյալ նախադասությունը. "Психоаналисты манили меня псевдоосвобождением от либидо белиберды". Եվ ինչպես ճիշտ կլինի թարգմանել "он убит горем" բառակապակցությունը. նա վշտահար է? թե ավելի ճիշտ կլինի բառացի թարգմանությունը: Նախորոք շնորակալություն:
    Փաստորեն ոչ ոք չգիտի?, թե ինչ է նշանակում белиберды:Մի նոր հարց էլ, ինչպե?ս է բացվում СИЗО հապավումը:
  5. --------------------------------------------------------------------------------"Բավիղի մեջ" շարքիցԵս ընկել եմ բավիղի մեջհիվանդ եմմրսում եմցուրտ էդրսումմարդիկ իրար չեն ճանաչումմարդիկ իրար չեն հավատումմարդիկ իրար են խռնվել-օգնի՜ր…մեռնում է ջահակիրը ջահը ձեռքինփայտացել էմարմինսչեն թաղիդրսումցուրտ էայնտեղմարդիկ իրար չեն ճանաչումմարդիկ իրար չեն հավատումմարդիկ իրար են խռնվել-օգնի՜ր…մեռնում է աստղըէլ լույս չի տալիսջահըընկել է գետնինանշունչ դիակըոռնում էքամինսառն էդրսումլույսից կուրանում ենմարդիկիրար չեն ճանաչումիրար չեն հավատումիրար են խռնվել-օգնի՜ր…մեռնում է …բավիղի մեջ…

  6. Օգնեք, խնդրում եմ, թարգմանել հետևյալ նախադասությունը. "Психоаналисты манили меня псевдоосвобождением от либидо белиберды". Եվ ինչպես ճիշտ կլինի թարգմանել "он убит горем" բառակապակցությունը. նա վշտահար է? թե ավելի ճիշտ կլինի բառացի թարգմանությունը: Նախորոք շնորակալություն:

  7. Хм, так кому верить, Карсу или словарю? Я действительно не уверена. Это как спросить у русского человека как пишется "парал(л)ел(л)оп(п)ип(п)ед".

    smalli ջան, հաստատ բլոճ է գրվում ու էդպես էլ արտասանվում է: Կարող ես համոզված լինել:

  8. ՊԵԳԱՍ

    Դեղնած անուրջներիս երամակի միջից

    Դուրս պրծավ Պեգաս անունով մի ձի,

    Միպահ թևածեց թևերով հոգնած,

    Ապա` սրնթաց գահավիժեց ցած:

    Նրան դեռևս հազար դար առաջ

    Ես սանձել էի մտքիս քաոսում,

    Կապանք չտեսած նժույգին այդ քաջ,

    Ես սարգել էի հլու անասուն,

    Ստիպել էի սպասել այնքան

    Մինչև կճախրի` ինխպես լեգենդում,

    Բայց ատոմային այս ցնդած դարում,

    Երբ բանաստեղծը զենք է վաճառում,

    Երբ վանականը մարդ է սպանում,

    Եվ ոստիկանը բանկ է թալանում,

    Նա դուրս էր պրծել երազիս միջից

    Եվ վիժեցրել էր իմ ճերմակաթյուր

    Երազանքները թռիչքի մասին:

  9. Գիշե'ր, օ~վ իմ սեր,

    որքա~ն եմ սիրել քո աչքերը սև`

    ճիշտ իմ Մարիի աչերի նման քո աչքերը սև:

    Էլի դու միակ հարազատի պես

    իմ մենության մեջ ինձ հյուր ես եկել

    ու աննյութեղեն ու երազի պես

    իրական մարմնով ուսերս գրկել

    ու օրորում ես

    ու համբուրում ես ճակատս, ու ես...

    ու ես, սիրելիս... ես սիրում եմ քեզ,

    քեզ ու Մարիին:

    Չե?ս խանդում, գիշեր, դու իմ Մարիին,

    նա չի խանդում քեզ,

    իսկ ես մորենի դարձած մի անկեզ

    մխում եմ անվերջ,

    երբ նորից ու նոր պատկերացնում եմ,

    որ նրան էլ ես դու գրկում ինձ պես

    որ նրան էլ ես դու գրկում ինձ պես`

    այդպես սիրագար...

    Օ~, եթե քեզ պես նա ինձ էլ թույլ տար:

  10. Dav jan esqan zhamanak chanachum em u kursi el chem vor senc taxandavor @nker unenq :cry:

    Վայ էս ում ախպերն ա~ :drunk: : Բարեվ Վարդան ջան: Դէ ես ընդհատակյա հանճար եմ, ոչինչ :sorry: : Ծանոթներից շատ քիչ մարդ գիտի, որ խզբղում եմ:

  11. Ясно одно: женщина, которая видит опасность в том, что она может понравиться физически другому мужчине, -просто не уверена в том, что в такой потенциальной ситуации может остаться верна мужу.

    Լրիվ համաձայն եմ էս մտքի հետ :yes: ուժեղ է ասված:

  12. Էս էլ ուսանող վախտվա գժություններից ա:

    Այսօր երկինքը մաքուր է կրկին,

    Բայց ի?նձ ինչ,

    Իմ հոգին նա հո չի? մաքրի:

    Այսօր կրկին կգնամ ես

    Մի կույսի մոտ`այնպիսի մեկի,

    Որը մաքուր է այս երկնքի պես,

    Սերենադ կերգեմ գիշերվա կեսին

    Նրա կիսաբաց պատուհանի տակ,

    Այս երկնքի վառ աստղերով կերդվեմ,

    Որ ինքն է սրտիս տիրուհին միակ,

    Այնուհետև մի սենյակում,

    Ուր մթության կուսությունը չի խռովում

    Լույսի չնչին մի շող անգամ,

    Կխլեմ այն, ինչ այսքան տարի նա պահպանել էր

    Սրբության նման:

    Վաղն էլ երկինքը մաքուր կլինի,

    Բայց ի?նձ ինչ,

    Իմ հոգին նա հո չի? մաքրի:

  13. Մի ռեցեպտ էլ իմ ուսանողական տարիներից` Հացով ձվածեղ.

    Պետք ա ընդհամենը հաց և ձու: Ձուն հարում եք, հացը կտրտում բարակ շերտերով, թաթախում ձվի մեջ, հանում ու գցում թավայի մեջ/կներեք հաերենը չգիտեմ/ ու տապակում: Կարող եք հարած ձվի մեջ նաև չոր կանաչի փշրել: Էսքան բան :)

  14. Տասներկու հազար տարի

    Աչքերիդ մասին երգեր են գրվել:

    Տասներկու հազար տարի

    Քո աչքերի ճառագումից հերոսներ են կուրացել:

    Տասներկու հազար արքա

    Քո աչքերի ճառագումից անոգնական մահացել են:

    Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ

    Խփում է սիրտը հերթական զոհի...

    Բայց ես անմահ եմ:

×
×
  • Create New...