Jump to content

Meliq

Forumjan
  • Posts

    140
  • Joined

  • Last visited

Posts posted by Meliq

  1. "Բավիղի մեջ" շարքից

    Դու զուր սիրեցիր այդ խելագարին:

    Իր բավիղի մեջ նա մոլորեցրեց

    Պահապան բոլոր հրեշտակներին

    Եվ հիմա հոգնած ու հուսահատված

    Քառատողեր է խզբզում պատին

    Եվ նրան պետք չեն էլ հրեշտակներ,

    Էլ արև պետք չի, ու պետք չի ոչինչ,

    Բացի սեփական տառապանքներից:

  2. "Բավիղի մեջ" շարքից

    Դողում է հույսը բավիղում անծիր`այնպես բացահայտ,

    Ինչպես որ սիրո բառերն առաջին դողացին շրթիս:

    Դողում է հույսը բավիղում անծիր, բայց բնազդային

    ինչ որ մղումով մենք գնում ենք դեռ /անիմաստ պայքար/:

    Քիչ հետո մենք էլ կխազենք պատին.

    " ...և հույսը մեռավ":

  3. "Բավիղի մեջ" շարքից

    Ես շատ երկար թափառեցի բավիղի մեջ,

    Ես փորձեցի ելքեր փորել,

    Ես փորձեցի երգեր գրել

    Կորած լույսի ու մոտեցող մահվան մասին,

    Եվ ինձ պետք էր հուսահատվել,

    Որ հասկանամ,

    Որ նոր ելքեր պետք չէ փորել

    Ու նոր երգեր պետք չէ գրել,

    Այլ, պարզապես, պետք է երգել

    Լույսի երգը.

    Սա է ելքը:

  4. Ես էլ կարդում եմ ու զգում , որ շատ ծանոթ տողեր են , մտածում եմ, լավ բայց որտե՞ղ եմ կարդացել : :hm: Նոր հասկացա , որ հեղինակը " նույն "Մելիքն է: :) Անկեղծ ասեմ, ոչ բոլորը, բայց մի քանի ստեղծագործություններ կան, որ լավ են ստացվել ու հոգեհարազատ են

    Բարի գալուստ :flower:

    Բարև :) :

    Շնորակալ եմ անկեղծ կարծիքի համար: Եթե դժվար չի , կխնդրեի, որ նշես, թե որ բանաստղծությունները հատկապես քեզ դուր չեն եկել, եթե դրանք շատ են , նշիր քո կարծիքով ամենավատերը: Նախորոք շնորակալ եմ

  5. Սա ի՞նչ շտամպված հերթապահ արտահայտությունների հավաքածու էր, Մելիք: :) Մարդավարի խոսեք՝ բան հասկանանք: Կամ եթե չեք ուզում, մի խոսեք: :) Բայց ոչ այսպես անիմաստ ծեծված արտահայտություններով: Ի դեպ, գիտե՞ք, որ թուրքի լեզվի մեջ մի մեծ տեղ են գրավում այս տիպի շտամպերը, և նրանք իրար հետ կարող են մի ժամ զրուցել, որևէ բան իրար չասելով, միայն հերթապահ արտահայտություններ փոխանակելով: :) Դրա համար էլ ստեղծագործ ցեղ չեն: Իսկ եթե ստեղծագործ չեն, ուրեմն պիտի չարագործ լինեն, ճի՞շտ է: Աստված (բարին) արարում է, սատանան (չարը) չարարում: Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում:

    Սրանք բոլորը օրինաչափություններ են, ոչ թե ինչպես Դուք եք ասում "պայմանականություններ": :)

    Այ եթե Դուք թուրք առնեք ու այսպես հետը խոսեք, շտամպերով, լավ էլ իրար կհասկանաք: :yes:

    Բայց նորմալ մարդկանց հետ եթե այսպես խոսեք, ապա հետո ստիպված պիտի լինեք Գրականության բաժնում տեղադրել հերթական տխուր ոտանավորն այն մասին, որ Ձեզ մարդիկ չեն հասկանում:

    Ինչևէ, ցանկանում եմ Ձեզ անձնական երջանկություն, կշիռ ու հարգանք Ձեր նկատմամբ Ձեր ապագա ընտանիքում: :flower:

    Էլի նույն անհանդուրժողությունը :wacko: , էս անգամ էլ գրելուս տոնի հետ կապված:

    Ջանա, ախր իմ խոսքերը ինչքան էլ անմարդավարի լինեն, ձեր DELETEDավելի մարդավարի են (կներեք, իհարկե, բայց փորձում եմ արտահահայտվել ձեզ հասկանալի լեզվով): Էտ "հերթապահ արտահայտություններով" ես փորձում էի որքան հնարավոր է նուրբ ձևով , առանց վիրավորելու, հասկացնել , որ դուք երևի էնքան էլ լավ չեք պատկերացնում , թե ոնց են նորմալ, քաղաքավարի ձևով շփվում նորմալ մարդիկ(մանավանդ անծանոթ): Ի դեպ , ինչ վերաբերվում է թուրքերի շփման ձևին, ապա ձեր ինֆորմացիան մեղմ ասած էնքան էլ ճիշտ չի, իմ ճանաչած Թուրքերի մեծ մասը խոսում էր ավելի շուտ Ձեր "չշտամպված տոնով":

    Մի բան էլ, ենթադրենք ձեր մտածելակերպի վրա այս անհանդուրժողականությունը շտամպել է ճակատագիրը կամ դաստիարակությունը, և դուք ոչինչ չեք կարող անել դրա դեմ, բայց գոնե չեղածը մի հնարեք. ես երբեք չեմ ասել , որ թրքասեր եմ. թուրք ազգի ձեր բնորոշմանը ես համամիտ եմ<չարագործ>, բայց ազգը չի կարելի նույնացնել անհատի հետ: Գիտեմ, ինչ կասեք, որ ազգն էլ կազմված է անհատներից, բայց դա չի նշանակում, որ այդ երկու տարբեր հասկացությունները պետք է նույնացնել: Լայն բացեք ձեր աչքերը և նայեք ձեր շուրջը ու կտեսնեք, որ կան նույնիսկ Հոնոլուլույցիներ, որ լավ մարդ են, ու կան նաև հայեր , որ վատ մարդ են<չարագործ> :/ :

    Շատ շնորակալ եմ երջանկության բարեմաղթանքի համար: Նույնը ձեզ եմ ցանկանում ու էլի հարգանք Ձեր նկատմամբ Ձեր ընտանիքում` կապված ոչ միայն դրա անդամների ազգության, այլ նաև այլ բաների հետ: :flower:

  6. Verjin@ lavn er. Mtahghacumn el er uzhegh ;)

    Շնորակալ եմ :flower: : Սա իրականում հենց հարց ու պատասխան էլ եղել ա: Ուղակի հարցը տվելա ոչ թե անձամբ խայամը, այլ մի ուրիշը :)

  7. Տեսե?լ եք` ոնց են ամպերը պարում

    Ամպրոպների տակտերի տակ,

    Այդ պահին նրանց ոչինչ չի պահում,

    Որ ջարդեն բոլոր դարպասները փակ

    Ու լույս հանելով երգերն արգելված`

    Մերկանան հոգով ու տրվեն նրանց:

    p.s.

    Արգելված երգերն այնտեղ`երկնքում,

    Մարիամ են կոչվում:

    Ու ամեն Մարիամ աղոթք է պարտված,

    Որ հնչում է խաչված Դևի վերջին շնչում:

    Ու ամեն Մարիամ դադար է`խրված

    Կապույտ երկնքի լույս կապույտ կանչում:

    Ու ամեն Մարիամ երակ է բացված,

    Ու արյունը լերդացել է ու չի ճչում:

  8. 1.Հավատարիմ ու սրտակից եղա միայն,

    2.Բայց մերժեցիր ու հեռացար անխոս, անձայն.

    3.Վաղու?ց էիր ուզում պատժել դու նվաստիս,

    4.Ասա, ինչու? ինձ լքեցիր կյանքում ունայն:

    Օմար Խայամ

    1.

    Դու թույլ ես տվել` նաել կոնքերիդ խենթացնող ձևին,

    Ու չես արգելել, որ ձուլվեմ կրակ աչքերիդ սևին,

    Բայց և երբեք չես մոռացել, իմ սրտակից բարեկամ,

    որ չի կարելի գինին նվիրել ինձ նման խևին:

    2.

    Ես հեռացա, քանզի բույրդ խենթացնում էր,

    Հեռացումն իմ իմ ծարավը մեղմացնում էր,

    Հեշտ չէր նաել կարմիր գինով լցված գավին.

    Գինու փայլը չխմողին կուրացնում է:

    3.

    Ես`պատժել քե?զ, Աստված չարից հեռու պահի,

    Թող էդ բանը ինձ ու քեզ հետ չպատահի,

    Գինեմոլը, եթե իրոք գինեմոոլ է,

    Կարմիր գինու սրբությունը պիտի պահի:

    4.

    Գինի - գինեմոլ, գինեմոլ - գինի,

    Զույգն այս անբաժան միշտ պետք է լինի,

    Թե մեկը չկա, երկրորդի համար

    Անգամ դրախտը ունայն կլինի:

  9. Նախ՝ տվեք «սկիզբ» և «վերջ» հասկացությունների սահմանումը: Իսկ մինչ այդ՝ փակ կորի(մասնավորապես՝ շրջանագծի) կամայական կետ հանդիսանում է և՛ սկիզբ, և՛ վերջ: :)

    Պատասխանն ինձ բավարարում է , շնորակալություն :) :

  10. Ար Լիլիթի թոպիկում քեզ հարց, ինչ գործ ունես մարդուն զոռով ուզում ես բաջանած լինես այ անԱստված :kiss: , tող էլի, բալքի մի քանի ամսից կուկու սիրենք . :inlove: . (isk ete lurj .. :) .) Lilit .... du hech, mez ed hachuyq@ erb kam inchu ches voroshum pargevel ?? :inlove:

    Լիլիթ ջան, կուկուն արդեն կա?

  11. :) չգիտեմ ինչու ես իրեն հասկանում եմ

    :kiss:

    Մելիք , շարունակիր , հարազատ են շատ )) սակայն մի տխրիր դեռ ետ ենք վերադառնալու ....

    շատ ազդեցիկ , պարզ , ու հասկանալի ես գրել /// ի միջի այլոց , կա՞ էնպիսի մի բանաստեղծություն, կամ ինչպես ես անվանում... գրվածք , որ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ես գրել :

    Երևի մենակ ցնդաբանություններս :haha: Մեկը ստեղ դրել եմ , չնաած էդ մեկը էդքան էլ ուրախ չի:

    Բայց հիմնականում գրում եմ , երբ տխուր եմ լինում կամ երբ ինչ որ հարց ինձ հուզում ա:

    Ես արթն վերադարձել եմ ու ձեզ եմ սպասում :p

  12. ստորագրություն = signature = подпись

    բանաստեղծությունդ , որ ամեն գրածիդ վերջում գրվում է, այ դա :)

    Էն [size ]-ն էլ որ ջնջես հոգով թոքով երախտապարտ կլինենք

    ;)

  13. Դուք Հայաստանում հրատարակված գիրք ունեք???

    Չէ, չունեմ, չեմ էլ ուզում ունենալ: Որովհետև Հայաստանում ոչ մեկ գիրք չի կարդում, մանավանդ ժամանակակից գրականություն, էն էլ պոեզիա: Գիտե?ս ինչի նման ա լինում, ոնց որ դու խոսես ու քեզ չլսեն, քեզ արհամարհված չես զգա?:

    Բա ինձ պետք ա? տենց տաբուրետկա ;)

  14. Սաթենիկ, ձեր ասած, դե հերիք է էլի... ամեն ինչը գռեհիկացնել: :(

    Մելիք, այդպես ասում եք տեսականում, բայց հենց բանն այն է, որ գործնականում, ոչ մի հայ չի կարող թուրքի մեջ գտնի նրան, ում փնտրում էր:

    Ամեն դեպքում ես այդպես մտածում եմ, ու ոչ ոք չի կարող ասել , թե կյանքը ինչ անակնկալներ է պահել իր համար:

  15. Մելիք, որոշեցիք այստեղ գրված բոլոր հիմարությունների ամենամեծը վերցնել Ձեզ վրա՞: :) Սա էլ նոր տիպի "հերոսություն է": Է թուրք առեք: :yes: Կարող եք շունիկ էլ առնել: :yes: Շուն կա որոշ մարդկանցից էլ է մարդկային, օրինակ թուրքերից:

    Մելիք, որոշեցիք այստեղ գրված բոլոր հիմարությունների ամենամեծը վերցնել Ձեզ վրա՞: :) Սա էլ նոր տիպի "հերոսություն է": Է թուրք առեք: :yes: Կարող եք շունիկ էլ առնել: :yes: Շուն կա որոշ մարդկանցից էլ է մարդկային, օրինակ թուրքերից:

    Սիրելի Սաթենիկ, սովորաբար վիրավորանքներին անցնում են :tomatos: , երբ դիմացինը անհասկացող է ( էդպիսի հետևություն անելու հիմքեր, ինձ թվում է չունեք) կամ երբ այլևս անընդունակ են լինում խելացի ու տրամաբանված խոսելու, բայց ինձ վրա խելացի մարդու տպավորություն եք թողել, և այս մի տարբերակին էլ չեմ ուզում հավատալ : Հավանաբար ուղակի բարկացած եք եղել ;) Մի քիչ հանդուրժող եղեք ձեր կարծիքից տարբերվող կարծիքների հանդեպ և հիշեք, ճշմարտությունը վիճաբանության մեջ է ծնվում ու միշտ չի , որ ձեր իմացածը միակ ճշմարիտն է:

    Թուրք առնելը հերոսություն չի, ուղղակի ես ապրում եմ ազատ` առանց պայմանականությունների, ու անհատի հետ շփվելուց ինձ համար կարևոր է ոչ թե նրա ազգությունը, այլ անձնական հատկանիշները:

    Իսկ շնիկները , ջանա, եթե մինչև հիմա չգիտես, իրենց էությամբ զուտ շնային են :lool: և մարդկային էությամբ շուն մարդկությանը դեռ հայտնի չէ:

    Հուսով եմ այս անգամ ավելի հանդուրժող կլինեք և դեռ իրար չճանաչած ինձ ձեր թշնամին չեք համարի :) :hi:

  16. Совершенно верно. :yes: Но если девушка сама захотела и влюбилась в него, сама захотела выйти за него замуж, сама от него забеременела, родила и стала матерью его детей, и сама же считает этого человека "нестоящим", а для себя свое посвящение ему унижением, тогда что-то не в порядке не с ним, а с этой женщиной. Вы не согласны? :)

    Մելիք, որոշեցիք այստեղ գրված բոլոր հիմարությունների ամենամեծը վերցնել Ձեզ վրա՞: :) Սա էլ նոր տիպի "հերոսություն է": Է թուրք առեք: :yes: Կարող եք շունիկ էլ առնել: :yes: Շուն կա որոշ մարդկանցից էլ է մարդկային, օրինակ թուրքերից:

  17. եթե մարդս մարդ լինի,ապա ինչու է աշխարհում ազգություն,արյուն,գեն գաղափարները??

    լավ չէ,որ նա ում փնտրում է,կարծում եք հնարավոր է նաև թուրէ լինի

    Իսկ էտ օ?վ ա ասել, որ ամուսնանալիս պետք ա հաշվի առնել ազգության , արյան ու գեների նույնությունը: Էտ ինչ ֆաշիստական գաղափարներ են, Իսկ եթե երեխեքի մասին եք մտածում, ապա ստեղ էլ դաստիարակությունն ավելի կարևոր ա, քան "արյան մաքրությունը":

    Մի քանի օր առաջ հեռուստացույցով մի մարդ էր խոսում, որի մայրը հայ էր, իսկ հայրը հրեա, ապրում էր Կենտրոնական Եվրոպայի երկրներից մեկում, որտեղ գախթոջախը համեմատաբար ուշ է ձևավորվել, ու ինքը էդտեղ շատ հայանպաստ գործեր ա անում: Նա խոսում էր հաերեն, մորից ստացել էր իսկական հակական դաստիարակություն ու ինքը իրան հայ էր համարում : Իսկ էդ ապուշ հաղորդավարը, ամեն հարցից առաջ կրկնում էր."դուք որ ազգությամբ հայ չեք.... դուք որ ազգուրյամբ հայ չեք...": Ուզում էի գնալ էնտեղ ու ասել. "Այ հաստագլուխ, ախր էտ մարդը քեզանից ավելի լավ հայ ա": Էնպես որ միայն արյունով չի որոշվում ամեն ինչ: Էտ խի , որ հրեաները չեն դատապարտում խառնամուսնությունը, ձուլվու?մ են, իրանք էլ հաերի նման ցրված են աշխարհով: Բայց իրանք ճիշտ երեխա դաստիարակել գիտեն: Ուրեմն մենք էլ պիտի սովորենք երեխաներին հայ դաստիարակել, ոչ թե ինչ որ արհեստական արգելքներ դնենք:

    Ու եկեք կեղծ հայրենասիրություն չխաղանք: Ես չեմ կասկածում ձեր հայրենասիրական զգացմունքների վրա, բայց դրանց կեղծ բաներ մի խառնեք:

  18. Ժողովուրդ ջան, ինձ թվում ա ճիշտ չի խառնամուսնությունների վրա միանշանակ խաչ քաշել: Մարդս մարդ լինի, ի?նչ կապ ունի հայ ա , թե մի ուրիշ ազգի ներայացուցիչ: Հայն էլ կարա լավ կամ վատ ամուսին լինի, չինացին էլ: Ես ընկեր ունեմ, որի կինը ռուս է, և հաստատ շատ ավելի լավ կին է, քան շատ հայ կանայք: Անձամբ ես կուզեի, որ իմ կեսը (եթե նա կա), հայ լիներ: Բայց եթե թուրք էլ լինի , ու ես զգամ, որ հենց նա է, ում փնտրել եմ, նրա ազգությունը ոչ մի դեր չի խաղա:

  19. Բարև, բարև Մելիք ջան: Էդ սիգնըտյրդ ա մենակ ինձ անհանգստացնում` խեր ըլնի:

    Ինչն ա անհանգստացնու?մ, smally ջան, ես էս տեմինաբանությունից թույլ եմ :unsure:

  20. Մի այսպիսի հարց.

    Որտե?ղ է սկիզբն այն վերջի, որով վերջանում է սկիզբը:

    Ես էս հարցը էլի մի տեղ տվել եմ , բայց հետաքրքիր պատասխան չեմ ստացել, հուսով եմ մաթեմատիկան ձեզ կոգնի պատասղանել:

×
×
  • Create New...