Jump to content

Meliq

Forumjan
  • Posts

    140
  • Joined

  • Last visited

Posts posted by Meliq

  1. ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏԸ

    Երեկո էր`

    ջազի տաքուկ հնչյուններով,

    ու ես` հենված իմ բազմոցին

    մթության մեջ,

    պատկերացրի

    թե ինչպիսին պետք է լինի

    երջանկության նատյուրմորտը:

    Այդ նկարում պետք է լինեն

    այս երեկոն,

    ջազի տաքուկ հնչյունները

    ու ես` հենված իմ բազմոցին

    մթության մեջ:

    էրնեկ ետ օրերին, որսենց բաներ էի գրում :(

  2. Ես առաջ էլի տեսել էի ես կայքը, բայց ուշադրություն չէի դարձրել: Մոտ մի ամիս առաջ պատահաբար գտա akumb.am հայալեզու ֆորումը, էն ժամանակ դեռ forwum.dar.am, խրվեցի ու մնացի էնտեղ, հետո սկսեցի հայկական մյուս ֆորումներով հետաքրքրվել: Ու ոչ հայալեզու ֆորումներից հավանեցի հենց hayastan.com-ը, ու արդեն մի երկու օր ա էստեղ եմ: :hi:

  3. Մելիք, քաղաքի հետ հրաժեշտի մասին ...այսքան վաղուց չէի ազդվել: Կարծես իմ զգացածն էր... Արտասվում եմ...

    Ջանա, արտասվել պետք չի, մի մոռացիր. "ուր էլ լինես, ետ ես դառնալու": :(

  4. Ձեր տարիքը ______25______________ Սեռը ___արական_______

    Կրթությունը՝ բարձրագույն

    Բնակավայրը ___Հայաստան, Երևան________________________________

    Ամուսնացած եք / չեք, ամուսնալուծված եք ________ամուրի__________

    Երեխաների քանակը __________չունեմ___________________:

    Եթե վերը նշված հարցերին չեք ցանկանում պատասխանել հրապարակավ , կարող եք պատասխանները ուղարկել ՊՄ

    1. Ամուսնության հարցն ինձ լրջորեն սկսեց հետաքրքրել հետևյալ տարիքում.

    25

    2. Ամուսնության համար լավագույն տարիքն է՝

    25-30

    3. Մարդն սկսում է իրեն ծնող զգալ և գիտակցել ծնողական պատասխանատվությունը հետևյալ տարիքում.

    չգիտեմ

    4. Ծնողական պատասխանատվություն ես սկսեցի զգալ հետևյալ տարիքում

    դեռ չեմ զգացել :p

    5. " Ո՞վ եմ ես" և "ո՞ւր եմ գնում" հարցերն ինձ ամենաշատը հուզել են հետևյալ տարիքում.

    15-18

    6. Իմ կյանքի համար պատասխանատվություն ես լիովին սկսեցի զգալ հետևյալ տարիքում.

    18-22

    7. Կարելի է ասել, որ ես յուրատիպ " վերածնունդ" եմ ապրել հետևյալ տարիքում.

    չեմ ապրել

    8. Կյանքում իմ տեղը գտնելու հարցը ինձ ամենաշատը հուզել է հետվյալ տարիքում.

    22-25

    9. Կյանքի իմաստի հարցը ինձ ամենաշատը հուզել է հետևյալ տարիքում.

    24-25

    Հուսով եմ չեք զլանա պատասխանել, այն ձեզանից ընդամենը 1-2 րոպե ժամանակ կխլի:

    Նախապես շնորհակալություն :)

  5. ԵՍ ՄԱՐԴ ԵՄ

    Ես մարդ եմ, լսե'ք,

    մարդ եմ, հատկապես,

    երբ որ կանգնած եմ անասունի մոտ,

    հատկապես,

    երբ որ մեծախոսում եմ

    ճշմարտությունից

    երբ որ...

    նրան դեռ չեմ մորթել:

    Իմ անունը Մարդ է,

    անուն, որն ինձ Տերն է տվել,

    որը երբեք ես չեն պղծել.

    երբեք չեմ մորթել...

    երբեք չեմ զզվել ես իմ անունից,

    երբեք չեմ ձգտել`

    ազատվել նրա իշխանուրյունից:

    Արցունքներն իմ մարդկային են

    ու մարդկաին են տանջանքները իմ,

    քանի չեմ քերթել ինքս իմ կաշին:

    Եվ կրքերն են իմ մարդկային,

    քանի չեմ քնել շնագայլի հետ,

    քանի դեռ կրքի այրման գագաթին

    նրան չեմ մորթել:

    Ես իրոք մարդ եմ,

    և ես խնդրում եմ.

    սիրեք ինձ մի քիչ,

    քանի չեմ մորթել:

  6. Ժող., էս բանաստեղծությունը ինձ համար էքսպերիմենտ է: Սրա մեջ ես դրել եմ եռակի ենթատեքստ <ավելի ճիշտ տենց ստացվեց, ազնիվ պիոներական խոսք, ես մեղավոր չեմ >: առաջին ենթատեքստը զուտ անձնական է, երկրորդը`առանց խոսքի ել պարզ է, իսկ երրորդը, որը արտահաըտված է հիմնականում սիմվոլների միջոցով, ըստ իս, պետք է կոնկրետ բան ասի ենթագիտակցությանը:

    Խնդրում եմ արտահաըտվեք <հատուկ չեմ ասում , թե կոնկրետ ինչ է ինձ հետաքրքրում>:

    ՎՏԱՐՈՒՄԸ

    Ես`

    Դևս,

    Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում,

    Ամեն Աստծու օր Ադամ եմ լինում,

    Եվ անգամ վարձու իմ խղճուկ բնում

    դրախտ եմ գտնում.

    Երջանիկ եմ ես:

    -Ջանիկս,

    Կարծեմ, ասացիր,որ քեզ

    Եվա? են կոչում,

    Կարկաչում է, տես,

    ջազն իմ սենյակում

    Տիգրիսի ու Եփրատի պես:

    Դե, ի?նչ կասես,

    չե?ս գա պարենք:

    Ու մենք պարում ենք,

    Ու պարուրում ենք իրար քնքշությամբ,

    Ու պարպում ենք մեզ,

    Պարպում մեր հոգին,

    Որ պարուրված է լույսով մաքրության:

    Հետո թամբում ենք

    Մեր երազների ամենալկտի ու անառակ ձին,

    Իսկ երբ դա քիչ է, հիշում ենք օձին :

    Օձը ելնում է,

    Գրգռված ֆշշում,

    Թքում է, թքում

    Մեր երազներին,

    Մեր սիրած ջազին

    Ու մեր երեսին:

    Նա կործանում է մեր մաքրությունը

    Լկտիության իր հանճարով,

    Եվ ես նորից վերապրում եմ վտարումը

    Եվ ամեն անգամ օձի պատճառով:

  7. Հրաժեշտ

    Բաժանման ահն ու թախիծը ծածկած

    Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,

    Իմ քաղաքն իր հայացքը հառած

    Իմ ճանապարհին`մշուշի միջից

    Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:

    Ուշ երեկո էր: Կասկադից ներքև

    Լույսերի խաղը նոր էր կատաղում,

    Եվ հրաժեշտի մեղեդին թեթև

    Անուրջների ու տպավորության

    Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:

    Տխուր էր պահը: Բայց ողբերգության

    Ոչ մի հետք չկար կիսախավարում:

    Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,

    Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:

    Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,

    Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":

  8. Չվերջացող պատերազմ է

    այս վերացող երկրի վրա.

    կործանումի կրքից բացի

    չկա ոչինչ սովորական:

    Մնացյալը կեղծ է ու խորթ.

    ամենօրյա համբույրները

    ողջագուրման

    ու կարոտի մասին գրված

    նամակները մարտի դաշտից

    այս գերհոգնած մոլորակի

    զգայական լճացումն են

    սոսկ քողարկում,

    ուրիշ ոչինչ:

  9. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

    Տպաորության իմ զինանոցին

    Լուսինը տվեց բրոնզն իր վերջին

    Ու լուռ կորավ լեռան գրկում:

    Իսկ դու?, ի'մ Մարի, դու? ում ես մրրկում

    Քո գարնանային գերնոր հույզերով

    Եվ գիշերային տենդի հույսերով

    Է?լ ում ես զրկում զեփյուռե քնից:

    Լուսինը, որ նոր այնպես չքնաղ էր

    Իր կոկետությամբ վերևից ժպտում,

    Կար ու էլ չկա...

    Այդպես էլ իրար ոչինչ չտված`

    Վաղը չենք լինի նաև ես և դու...

    P.S.

    Լուսինը գտավ...

    միայլ եզերքում,

    Տիեզերական մի այլ չափման մեջ

    Տպաորության զինանոցը ՄԵՐ:

  10. Հետմիջօրեին

    Ամեն ինչ այնքան հստակ է ու նոր

    Խելագարության նման անսովոր

    Այս խեղդող ու տոթ հետմիջորեին,

    Ուր նվաղել են հանճարն ու հոգին:

    Հրաձգության ձայներից խրտնած`

    Հեռվում թևածող ամպիկները թաց

    Իմ խոնավացած հուշերի նման

    Նոր դեմք են հագնում ամեն մի վայրկյան:

    Ու տարրալուծվում տարածության մեջ`

    Երկնում թողնելով պատկերը քո մերկ,

    Որ չբացվեց ինձ ազատության մեջ

    Ու որ երազվեց նորից ինձ երեկ:

    Կարոտը մեռավ: Իսկ դու ապրում ես

    Դեռ իմ խարխլված ու թույլ հոգու մեջ

    Եվ այս խելագար հետմիջօրեին

    Միրաժի նման հայտնվում ես ինձ:

  11. Կանչեր խավարում

    Գրողի տարած սառնամանիքը

    Ոսկորներիս հետ կռիվ է բռնել:

    Պոստում խաղաղ է: Եվ իմ բալիկը,

    Որի մորն անգամ չեմ ճանաչում դեռ,

    Ինձ տուն է կանչում:

    Պոստից ես գունդ եմ ետ վերադառնում,

    Եվ իմ ետևից նորից փակվում է դարպասը գնդի,

    Փշալարերը նորից ինձ իրենց գիրկն են առնում,

    Ու էլ ելք չկա իմ այս անդնդից,

    Ուր նույն ձայները դեռ կանչում են ինձ:

    Եվ ես ճանկռում եմ անզորությունից

    Կավը պարսպի իմ մագիլներով,

    Եվ ճմռում եմ ես ավիշ-արյունից

    Լրիվ ցամաքած իմ այս ձեռքերով

    Փշալարերը...

    Ու լսում ձայներ,

    Որ կանչում են ինձ:

  12. Դատարկացնդաբանություններ

    Մթության մեջ նստած սենյակում`

    Իմ հուշերն էի փորփրում ,

    Իսկ քիչ այն կողմ ցնդած ռադիոն

    Բեթհովենից ինչ որ բան էր ճզվզում,

    Հարևանուհուս ձգող սենյակից

    Նրա գռեհիկ ծիծաղն էր լսվում ,

    Եվ այդ ամենը խառնվում իրար

    Ու երազների remix էր դառնում:

  13. Լինել ազաաաաաատ :( ,Մելիք,շնորհակալ եմ,այնքաաան ինձ հարազատ ես գրել:

    Կեցցես :flower:

    Ուրախ եմ, որ դուրդ եկավ :jump: Ազատությունն ու սերն են ամենաբարձր արժեքները: Ափսոս, որ երկուն էլ դժվար ա գտնել::(

  14. Լինել ազաաաաաատ :( ,Մելիք,շնորհակալ եմ,այնքաաան ինձ հարազատ ես գրել:

    Կեցցես :flower:

    Ուրախ եմ, որ դուրդ եկավ :jump: Ազատությունն ու սերն են ամենաբարձր արժեքները: Ափսոս, որ երկուն էլ դժվար ա գտնել:

  15. Նախ :welcome:

    Ճիշտն ասած ես ուզում էի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ գրելուց հետո չէր խանգարի սեփական գրածը գոնե մեկ անգամ կարդալ և տառասխալները ուղղել: Խոսքս կոնկրետ "Որ դու է ես , կաս" մասին է: Բայց արդեն պարզ է, որ քո գործը գրելն է ու քեզ համար այնքան էլ կարևոր չի` մարդիկ կհասկանա՞ն քեզ: Բայց թույլ տուր հիշեցնել, որ գրածդ այստեղ ներկայացրել ես, որ մարդիկ կարդան, հետևաբար նաև՝ որ հասկանան:

    Իսկ "նույն գետը մտնելը" բոլորովին կապ չունի քո զգացանծները ուռիշներին հասկանալի ներկայացնելու հետ: :no:

    Ախ ուրեմն էտ ինկատի ունեիր? :hehe: Romeo ջան, է- ն հայերենում բացի տառ և օժանդակ բայ լինելուց, նաև առանձին բառ է, որը ունի երեք իմաստ` 1-ին` գոյ, գոյություն, 2-րդ` էակ, 3-րդը Աստված բառի հոմանիշ է: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ ես օգտագործել եմ երկրորդ իմաստով: :p

    Իսկ "նույն գետը մտնելը" կապ ունի էնքանով, որ որևէ մեկը չի կարող , ոչ միայն նույնությանբ ապրել, այլ նույնիսկ նույնությամբ պատկերացնել չի կարող այն ապրումները, որ ունեցել է մեկ ուրշը: ;)

  16. Meliq, bacatri haskananq.

    Երբեմն կարիք ես ունենում հաստատելու քո գոյությունը: Չե?ք ունեցել երբեք այն զգացողությունը, երբ ամեն ինչ դատարկ ու անիմաստ է թվում, երբ թվում է, թե ոչինչ տեղի չի ունենում: Այդ պահերին է, որ ուզում ես հաստատել, որ դու իրոք մարդ ես, որ իրոք ապրում ես: Գուցե դա իմ անհատական զդացողությունն է, բայց ժամանակ առ ժամանակ իրեն շատ սուր է զգացնել տալիս: Ու ճիշտն ասած, ինձ համար այնքան էլ կարևոր չի` մարդիկ կհասկանա?ն ինձ և այն ինչ ես եմ զգում, Որովհետև մի բան հաստատ է ."Ոչ ոք չի կարող նույն գետը մտնել երկրորդ անգամ" :

  17. Կամ լռիր, կամ գրիր: "Լռիր ու գրիր"-ը ո՞րն է: :blink:

    Խոսքը անմիջական շփման, բանավոր արտահայտվելու ու պարզապես թղթի հետ զրուցելու մասին է: Ճիշտ է, ի վերջո մարդն է մտքերդ ընկալողը, բայց արդեն թուղթն է միջնորդը, էսպես ավելի հեշտ է, կոնկրետ ինձ համար: Էսպես չհասկացված լինելու վտանգը մեծ չի: Եթե մեկը չնդունի էլ քեզ, գլուխը քարը...

  18. Հարբած եմ մի քիչ,

    բայց դե դա ոչինչ,

    ուշք մի դարձրեք

    բերնիցս ելնող

    օղու գարշ հոտին:

    Լսեք ձեզ պատմեմ

    շատ զավեշտական

    մի հին պատմւտյուն.

    -Մի գեղեցիկ օր,

    երբ որ Հիտլերը

    Մօցարտ եր լսում,

    հանկարծ որոշեց`

    խեղդամահ անել

    խոզ հրեաներին

    գազախցիկում:

    Խ?ի չեք ծիծաղում:

    Զու?րկ եք հումորից:

    Էդ դեպքում լսեք

    ձեզ համար պատմեմ

    մի ողբերգուտյուն,

    որ Շեքսպիրը

    մոռացավ գրել

    էն պարզ պատճառով,

    որ վերջի բաժակն

    ավել էր խմել .

    Ոմն թագավոր

    զայրույթի պահին

    գինով լի կուժը

    ջարդեց`

    խփելով ծառայի գլխին:

    Բայց զղջաց արքան

    արարքի համար

    ու պատվիրեց

    դամբան սարքել,

    որի վրա գրել տվեց.

    ''Աստ հանգչի..........

    .....................................

    .......... կուժն իմ'':

  19. Նիկոտին

    Վաղուց արդեն նեխած գիշեր,

    գարեջրի դատարկ շշեր,

    ու արյունոտ մի զույգ աչքեր,

    անկապ հառած հեռացույցին.

    սա է տոնն իմ:

    Հա,

    մոռացա,

    եվ նիկոտին :

    -----------

    Կեղտոտ մտքեր, Կեղտոտ ֆիլմ

    ու կեղտոտ ջազ:

    Գրազ կգամ,

    որ նույնիսկ այս պարագայում

    ես կարող եմ լավ բան անել,

    այն է`մանրից ինձ սպանել:

    Հասկանու?մ եք

    ինչ եմ դրել ես իմ մտքին.

    ոչ թե հացադուլ, այլ զուտ նիկոտին:

    ------------------------------------

    Ես պիտի լցնեմ ծխով ու թույնով

    օրերիս անդունդը,

    որտեղ խրվում են անցնող ժամերը

    ու իմ անիմաստ տառապանքները

    ու ժպիտները ու իմ խոսքերը:

    Ողջը` հատակից մինչև պռունկը,

    այս բացարձակ դատարկության

    ես պիտի լցնեմ սուրբ նիկոտինով,

    որ սատկեն այնտեղ բջիջները ժամանակի,

    ու լույսի շողը, որ անիմաստ

    թափառում է այս խավարում,

    մարի մեկնդմիշտ:

  20. Էս երեկոն էլ ոչինչ չի տա քեզ`

    ոչ քնքշանք, ոչ սեր,

    ու էլի հոգնած ու հուսահատված

    նորից կպառկաես քո մահճակալին

    ու կերազես համբույրը նրա,

    ով, ցավոք, չկա:

    Հետո` լուսաբաց,

    ու ինքնավստահ երևալու փորձ:

    Ձանձրույթ, աշխատանք, ու դատարկ խոսքեր,

    ու նորից դու քո դիմակի մեջ ես:

    Իսկ երեկոյան նորից կկառչես

    մետրոի վերջին կանգառում բռնած

    վեջին հայացքից,

    ու վաղն ամեն ինչ կսկսվի նորից

×
×
  • Create New...