Jump to content

Bidouille

Forumjan
  • Posts

    42
  • Joined

  • Last visited

Everything posted by Bidouille

  1. Բարև ձեզ Վերջերս մեր պետության իմաստուն այրերի կողմից հայտարարություն է արվել հեռուստատեսությամբ, որ Western Union ծառայություն Հայաստանում այլևս չի գործելու, քանի դեռ ծառայությունը Ղարաբաղում մասնաճյուղ չի բացել: Ինչքան էլ Ղարաբաղի հանրապետության գոյությյունը ուրախալի և միգազգային ճանաչումը կարևոր չլինի ցանկացած հայի համար, բայց... ՏՆԱՇԵՆՆԵՐ, ՏՈՒՆ ՈՆՑ ՓՈՂ ՈՒՂԱՐԿԵՆՔ?????, իմանալով որ Հայաստանի նման աննշան պետության (ինչքան էլ մենք մեզ հույս տանք, որ դա այդպես չէ, փաստն, այնուամենայնիվ, մնում է փաստ) ձայնը ճանճի տզզոցի էֆեկտ է ունենալու: Հետգրություն: Արտասահմանի հայեր, վերջին շաբաթվա ընթացքում փորձե?լ եք գումար ուղարկել ընտանիքներին: Ինչպե?ս, եթե գաղտնիք չէ. հայաստանյան ոչ մի բանկում ծառայությունն այլևս չի գործում: Նախապես շնորհակալություն
  2. Վաղը (մարտի 2-ին) Ֆրանսիայում հայկական դեսպանատան մոտ (ֆրանսիական ժամանակով ժամը 14-ին) տեղի է ունենալու ցույց (առաջինը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ): Կոչ եմ անում Փարիզում ապրող հայերին միանալ մեզ: Այն մարդիկ (նամակը գրվել է Ֆրանսիայում ապրող հայերի կողմից, հետևաբար նկատի ունեմ նրանց, ովքեր ապրում են այստեղ), որինք ցանկանում են ստորագրել դեսպանին հանձնվելիք նամակում կարող են ինձ հաղորդագրություն ուղարկել, ես կուղարկեմ նամակի մի օրինակ, դրան ծանոթանալու համար:
  3. Պաշտում եմ Ենգիբարյանին, նրա լեզուն, գրելաոճը, տաղանդը: Գերադասում եմ նրա ստեղծագործությունների ռուսերեն (ասել է թե, օրիգինալ) տարբերակը: Автобиография Родился я в Москве. Девять лет провел на ринге. Заповедь «ударили по правой щеке, подставь левую» считаю в корне ошибочной. Сменил множество профессий, и в двадцать два года мне оставалось только стать актером. Писать начал тогда же, поневоле. Никто из авторов не хотел со мной работать, пришлось самому стать сценарис­том. Понравилось. Теперь с ужасом думаю: а вдруг явится настоящий сценарист... Люблю: море, осень... Винсента Ван-Гога. Боюсь: благополучия. Главное для меня в жизни - чувствовать ответствен­ность за все совершающееся вокруг нас.
  4. Համարվում է, որ գրողը իրավունք ունի կետադրական սխալ թույլ տալ (դրանք հիմնականում դիտավորյալ են արվում) բանաստեղծության մեջ: Անձամբ ես դեռ չեմ հանդիպել բանաստեղծության, որտեղ եթե, օրինակ, ստորակետի փոխարեն բութ լիներ (ինչը բխում է հայոց լեզվի կետադրական կանոններից), բանաստեղծության որակը կամ հանգավորումը կփոխվեր: Իմ կարծիքով գրողը (առավել ևս մեծ ու ճանաչված գրողը, որին կարդում են հազարներ) ոչ միայն իրավունք չունի լեզվական ու կետադրական սխալների, այլ պարտավոր է դրանք խստորեն պահպանել: Այլ կարծիքնե՞ր:
×
×
  • Create New...