Jump to content

shun

Forumjan
  • Posts

    452
  • Joined

  • Last visited

Posts posted by shun

  1. 3900.jpg

    Հայոց ազգային բույսը

    Նուբար, հոգիս, երկու կիլո երկար սմբուկ բեր

    «Կույսերի» ոռատու ենթախավի մոտ հարգանք չկա մարդ էակի նկատմամբ, եթե իրենց հոր տարիքից փոքր տղամարդ է: Սրա հետևանքով բացակա է քաղաքակրթական այն դաշտը, որտեղ հնարավոր լիներ կառուցել լիարժեքորեն գործող, կիրթ հասարակություն: Տղամարդու արժևորումը կատարում են ժուռնալներից սովորած «քաղաքակրթության» աչքերով

    Աշխարհի լավագույն կանա՜յքծնրադրում են Մասոքստանի բանաստեղծները, երգիչները, տերտերները: Փափկասո՜ւն տիկնա՜յք հայո՜ց

    Մա՛տ:

    * * *

    Կուսաստանում հոգևորը ծնվում է պայմանագիր ստորագրելուց հետո. «Նախ դրամը տուր, հետո՛ ապրանքը կու տամ»:

    - Սերը տեխնիկայի հարց ա,- ասել է ընկերուհիներիցս մեկի «ձեռքը խնդրելու» եկած Կուսխորհուրդի երեսփոխանի հարուստ տղան:

    - Տեկտոնական հարց ա,- ձեռ է առել ընկերուհիս: «Աչքը բացվել» էր սրիկայիս հետ հանդիպելուց հետո, և այլ չափանիշներով էր արդեն նայում տղամարդուն:

    Ճարտարագիտական լուծում առաջարկող առաջին թեկնածուն չէր

    Մայրաքաղաքից դուրս «աղջկա ձեռքը խնդրել» նշանակում է, որ տղամարդը կուսապանների ուռկանի` աղջկա հոր, եղբոր, հորեղբոր, քավորի թույլտվությունից հետո միայն կարող է մարմնով մերձենալ: Բայց նախ` պսակի արարողություն: Ավանդույթն իրենց հետ տարել են աշխարհի չորս ծագերը` լուսավորելու համար խավարը:

    Երազստանցիների մեծ մասն ավելի հետամնաց է, քան նրանց չհավանած դրախտցիները: Մռապինդ ուղեղներ: Երազստանում ժամանակը կանգ է առել 1915 թվին: Դրախտում` 1922-ին: Երազստանից յոթ տարի առաջ են ընկել և շուտով կբոլորեն ութերորդ տարին. դարը մի տարով առաջ են գնում: Աստված մեծ ջանք է թափում, որ համի սատանայի 2022 թվին Դրախտում հասնեն համի տյառն 1923 թիվ: Իսկ գործակալս նսեմացնում է Աստծուն, նրան հանեմատելով Սատանայի հետ:

    Կուսաստանի մայրաքաղաքում, զարգացածների համար պայմանագիրը կարող է նաև բանավոր լինել: Տղամարդն աղջկան պետք է խոստանա «լուրջ նպատակների» մասին, ինչը, ըստ գաղտնատեսների, ամուսնության խոստում է նշանակում: Հետո նոր կարող է մերձենալ, սովորաբար ոչ լրիվ: Ծակը փակ է:

    Երկու դեպքում էլ ընդհանուր հայտարարը նույնն է: Կինն ամուսնության խոստում է կորզում տղամարդուց` պաշտոնապես մինչև մահ, որպեսզի թույլ տա «օգտվել»: Սա պաշտոնականացած հոգեմտավոր ահաբեկչություն է տղամարդու դեմ, որի պատճառով էլ աշխարհում զարգացել է մի մեծ ճարտարարվեստ` մարմնավաճառություն և ցոփագրություն:

    Աշխարհի որ ծայրում էլ տղամարդը հանդիպի կուսկնոջը, ընկնում է կուսապանների ուռկանի մեջ: Այդ ուրվականը չի չքանում նույնիսկ ամենամտերմիկ պահերին և մղում տղամարդուն օտար կնոջ գիրկ:

    Ֆրոյդն ասել է, որ ամեն զույգի անկողնում վեց մարդ կա, այդ թվում ծնողները: Երանի՜: Կուսաստանում` քառասունվեց:

    Հիսունվեց միլիոն անվճար համացանցային պոռնկագրական հասցեներ գոյություն ունեն. դեռ համացանցը հասանելի է աշխարհի տղամարդկանց քսան տոկոսին: Եթե ամեն հասցե հազար այցելու է ունեցել, ամեն տղամարդ հարյուր անգամ է օգտվել: Եթե հարյուր հազար

    կանայք կորցրել են վեց եռիլիոն կտղանքի հնարավորություն, միայն այս թղթապանակից: Ամեն կին` երկու հազար:

    Ո՞վ է մեղավոր

    Ինչպես երեխան փոխարինել են շնիկով (ընտելացված, ընտանի շնով), այնպես էլ առնանդամը` թրթռիչով, Կուսաստանում` սմբուկով` հայոց ազգային բույսով:

    - Նուբար, հոգիս, երկու կիլո երկար սմբուկ բեր շուկայեն, որ քեզի կյանքիդ մեջ չի կերած դոլմա մը կերցնեմ: Միայն քիչ մը հաստ տեսակեն ըլլա, որ լավ շինեմ, անցյալ անգամվա պես անհամ չըլլա: Երեկ թելեվիզիոնեն ըսին, որ սմբուկը շատ օգտակար է, ահագին վիտամիններ ունի: Քու առողջությանդ համար շատ պետք է: Հայդե հոգիս, չուշանաս:

    Տղամարդը` իբրև ավելի դյուրաբեկ արարած, իր մարմնական ու հոգեմտավոր հավասարակշռությունը պահպանելու համար անում է այն, ինչ հասանելի է իրեն` տվյալ պահին եղած դրամական միջոցներով: Սովահար մարդուն չես կշտացնի խորովածի խոստումներով, իսկ առողջ տղամարդը, եթե այլ ճանապարհի մեջ չդնի այդ էներգիան, ո՞ւր կհասնի յուրաքանչյուր յոթանասուներկու ժամը մեկ:

    Էգը շահագործում է արուի դյուրաբեկությունը և կորզում գերագույն զոհողությունը` ամուսնություն մինչև մահ: Այս սովորույթներին չենթարկվող տղամարդը պիտակվում է «ման եկող», կորցնում հասարակական արժեքը: Իսկ ով արհամարհում է հօգուտ կնոջ ստեղծված կարգը, դիմում ամոլ կանանց` վտանգելով առողջությունն ու կյանքը, դիմագրավում է ծանրագույն ահաբեկչություն

    Պոռնկստանում նա կարող է ձերբակալվել ու բանտարկվել, իր սոցիալ-տնտեսական կյանքը քայքայել: Մեղադրանքը պատճառ է, որ տարիներ շարունակ աշխատանք չկարողանա գտնել: Ոստիկանները հերոսներ, կիսաստվածներ են դառնում նման հետապնդումների համար:

    Ալլահստանում դա կարող է հանգեցնել պաշտոնական սպանության:

    Կուսաստանում նրա ճակատին ցմահ դրոշմվում է «փիս մարդու» կամ «սրիկայի» խարանը: Ուստի տղամարդը սովորում է խաբել կնոջը, ամուսնությունից հետո նույնպես:

    Թեև Պոռնկստանի ու Ալլահստանի հետ համեմատած` Կուսաստանը առաջատար դիրքերում է, մասամբ Նատաշալանդի մշակույթի ազդեցության շնորհիվ, տակավին շատ հեռու է քաղաքակրթական տարրական ձեռքբերումներից:

    Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:

    Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից:

  2. 3900.jpg

    Ստեղծվեց հակապատմություն, հակակրոն, հակահիշողություն և հակաճշմարտություն

    Տասներկու աստվածների գաղափարը` որպես Ժամանակի աստվածներ, դուրս է մղվել Հուդայի կրոնից, քանի որ այդ միտքը վերցվել է այլ աղբյուրից և այնուհետ աղավաղվել` կորցնելով կապը իրեն ծնող դիցաբանական կառույցի հետ:

    Հիշում եմ

    ինչպես Էլլան քավորից թույլտվություն էր խնդրել, որպեսզի հետս դրսում թեյ խմեր: Քավորը թույլատրեց: Ապա հրավիրեց տուն` Կուսմիածին: Երեք շաբաթ խուսափեցի, մինչև իմ ու Էլլայի հարաբերությունները հստակվեին: Դեռևս մի ամիս էր, ինչ գտնվում էի Դրախտում: Էլլայի հետ գնացի Կուսմիածին, ու նախքան քավորին հանդիպելը մտանք մայր տաճար` Դրախտի կրոնական կենտրոնը:

    Ըստ ավանդության` Բասսասարն այս եկեղեցու հատակագիծը ցույց է տվել «Գրիգոր» անունով մի օտարի, որի հայրը Դրախտի թագավորին սպանող վարձակալ էր: Բասսասարը սա արել էր, որպեսզի կատարվի Գոռգոռունի մարգարեի ձեռքով գրվածը` զի վերջիններին անելու եմ առաջին, առաջիններին` վերջին:

    Մինչ Դրախտցիք Գրիգորին հավերժացրին որպես չարի ներկայացուցիչ` կոչելով «Անակի (Մարդասպանի) Որդի», Բասսասարի հետևորդները նրան «Լուսավորիչ» անվանեցին` նոր կրոնը Դրախտում պետականորեն հիմնավորելու համար: Սա միայն Դրախտի հատուկ հեգնանք չէր: Սատանայի լեզվում ևս կրետին «ապուշ» բառը քրիստոնյա բառից ծագող լեզվի գանձարանում մնացած հիշողություն է: Դա վկայում է ժողովուրդների համատարած պայքարի մասին: Այն մասին, որ տասնյակ սերունդներ խողխողելով է, որ Բասսասարն իր իշխանությունը հաստատեց: Հանուն սիրո: Բայց նահատակների համար արյան տուրք չի վճարում: Բասսասարն իրականում սեփական արյան վրեժն է լուծում` «Փրկություն» վարագույրի հետին թափելով միլիոնավորների արյունը:

    Օտարը, թեև հավատավոր, բայց մոլեռանդ մարդ էր` անհաղորդ Դրախտի մշակույթին: Թագավորի զորքերի գլուխն անցած` հիմնահատակ կործանեց Դրախտի հին քաղաքակրթությունը, քայքայեց մշակույթը, հաստատեց նոր կրոնը` ջարդելով հազարներին: Միս: Կտրեց Դրախտի գլուխը, դիակի վրա պատվաստեց Հուդայի գլուխը: Այս դեպքերը տեղի ունեցան սկսած 301 թվից:

    Մայր տաճարը հիմնադրվեց մի վայրում, որը եղել է Մայր աստվածուհու մեհյան. մինչ այդ կոչվել է «Սանդարամետ»: Բասսասարականների համար այս բառը Դժոխքին համարժեք իմաստ ստացավ: Սանդարամետը, սակայն, նշանակում էր Սուրբ Հոգի, Երկրի Ոգին. այստեղից էլ բխում է դրա` Երկրավոր Մոր մեհյանը լինելու հավանական իրողությունը և Սուրբ Հոգին կապում մայրական գաղափարին, մի բան, որ հաստատվում է Դրախտի ազգագրության մեջ:

    Սուրբ Հոգու առնչությունը մոր գաղափարի հետ ոչնչացվեց հայրամետ և մայրասպան բասսասարականների կողմից:

    Վանքում ուշադրությունս գրավեցին Բասսասարի տասներկու աշակերտների նկարները: Շարված էին շրջանաձև, այնպես, ինչպես Զոդիակը շրջան է ենթադրում` որպես տիեզերական օրացույց: Էլլային ասացի, որ մեր և հաջորդ սերունդների կյանքում այս պատկերները պետք է փոխարինվեն Հայկի տասներկու ուստրերի և դուստրերի պատկերներով: Այլայլվեց. Էլլան «հայ-քրիստոնյա» էր. այդպես էին հավատացրել նրան:

    Մասսագետը վեցերորդ հարկից ժպտում է:

    Հայկը Դրախտի հիմնադիրն է: Սակայն սովորական պատմական անձնավորություն չէ, ինչպես ենթադրում են շատերը: Ժամանակի Աստվածն է` մարդկային պատմության և քաղաքակրթության Սկիզբը: Նրա տասներկու ուստրերն ու դուստրերը աստվածներ են: Յուրաքանչյուր ամսվա և օրվա ու գիշերվա տասներկու ժամերի պահապաններն են: Հետազոտություններս ցույց են տալիս, որ Զոդիակի ծննդավայրը եղել է Հայաստանը:

    Հայկի հակառակորդ Բելը, որը համապատասխանում է դրախտյան Էպոսի Բաղդասարին, տիեզերական նախազոհն է: Նրա մահով ստեղծվում է Հայոց Աշխարհը, այլաբանորեն` Տիեզերքը. դիցաբանության մեջ Տիեզերքի կենտրոնը գտնվում է նախազոհի զոհաբերման վայրում, տվյալ դեպքում` Վանա լճի մոտ:

    Հին դիցմոտիվ է, ուր երկվորյակ եղբայրներից ավագի զոհաբերությամբ կայանում է արարչական ստեղծագործությունը. հիմնադրվում է ազգը: Բելը հավանաբար Հայկի ավագ երկվորյակն էր, իսկ Էպոսի Բաղդասարը` Սանասարի ավագ եղբայրը, և ո՛չ թե հակառակը, ինչպես որ է հայկական ժողովրդական, առավել ևս գիտական մտածողության մեջ:

    Հակոբի մեծ եղբայրը Եսավն էր, որից նա խլեց ավագության իրավունքը և դիցաբանական հիմնադիրը հանդիսացավ Իսրայելի տասներկու ցեղերի: Սա հնդեվրոպական և հին հայկական առասպելի արձագանքն է, որտեղ նախազոհի գաղափարը վերափոխվել է անդրանիկությունը «խաբելով» գողանալուն:

    Տասներկու աստվածների գաղափարը` որպես Ժամանակի աստվածներ, դուրս է մղվել Հուդայի կրոնից, քանի որ այդ միտքը վերցվել է այլ աղբյուրից և այնուհետ աղավաղվել` կորցնելով կապը իրեն ծնող դիցաբանական կառույցի հետ:

    Տասներկուսի դիցաբանական ու գաղափարախոսական ակունքների արտահուդայական լինելը երևում է նաև այն առասպելից, ուր Մովսեսի հաջորդը` Հիսուսը գալով իրեն «խոստացված» երկիրը, գտնում է տասներկու բոլորաձև շարված քարեր: Շրջանը նշանակում է Ժամանակը, ինչպես այսօր ժամացույցն է: 16-րդ դարից սկսած «Աստվածաշնչի» գաղափարախոսները գրքում Հիսուսի անունը փոխեցին Հեսուի, ավելի ևս մթագնելով Հիսուսի առասպելական եգիպտական արմատները: Մովսեսի եգիպտացի լինելն ու հրեաների կողմից նրա առասպելի խարդախումը ապացուցվում է հրեա Ֆրոյդի կողմից: Հանգամանալի ուսումնասիրություններ ցույց են տալիս Մովսեսի առասպելի ակունքը միաստվածության հեղափոխական հիմնադիր Ախենաթեն փարավոնի անձին մեջ: Ախենաթենին հաջորդեց Թութանխամենը, որը երիտասարդ տարիքում սպանվեց, ըստ երևույթի կրոնի պատճառով: Աստվածաշնչյան առասպելում Մովսեսին հաջորդեց Հիսուսը: Մովսեսի եգիպտական ծագման մասին խոսել են Մանեթոն և հին ժամանակների մի շարք պատմագիրներ: Մանեթոնը Մովսեսի առասպելի մասին խոսելիս հրեաների անունն անգամ չի հիշում:

    Բանավոր պատմությունը ծնող դեպքերից հազար տարի անց հիշողությունն ամբողջությամբ խեղաթյուրվում է, Մովսեսի ծագումը` յուրացվում հրեա կրոնականների կողմից, որոնք ամեն կերպ աշխատեցին թաքցնել նրա եգիպտացի լինելը: Ստեղծվեց հակակրոն, հակապատմություն, հակահիշողություն և հակաճշմարտություն, ինչն առ այսօր հալածում է արդարության և ճշմարտության համար պայքարող մարդերի ընդվզող հոգիներին: Այս արվեց հակառակորդի լավագույն համարված գաղափարական ձեռքբերումները սեփական ժողովրդին վերագրելով, հակառակորդի առասպելների ենթակառուցվածքը սեփական այլամերժ գաղափարախոսության հարմարեցնելով, հակառակորդի ինքնությունը գողանալով, նրա սեփական պատմության հիշողությունը խեղաթյուրելով, սեփական ժողովրդին տեսլականացնելով ու աստվածային ծագում վերագրելով և հակառակորդին բեվեռացնելով որպես չարի ներկայացուցիչ, հակառակորդին ստորացնելով ու սեփական ցեղի Աստծուն վերագրվող հակամարդ առասպելներով նրա հոգևոր ուժը կոտրելով: Ու դրանից մի քայլ էլ այն կողմ անցնելով` սեփական ցեղի տխեղծ կուռքին տիեզերական Աստված հռչակելով, գրոհել մարդու հոգևոր ձեռքբերումների ժառանգության դեմ, կրոնական կայսերապաշտության միջոցով մարդու ողնաշարը կոտրելու համար: Այսպիսի ստորություն և ոճիր մարդերի պատմությունը դեռ չէր տեսել, եղբայրներս: Սրան չեն կարողացել գերազանցել ոչ Ֆյուրերը, ոչ էլ Սատանան, եզրակացնում է Սև Շունը, որի ելույթների մասին այս նամակով ձեզ գրելու եմ: Ինքներդ կդատեք, եղբայրներս:

    Բասսասարի տասներկու առաքյալների ակունքում Իսրայելի հերյուրածո տասներկու ցեղերն են: Իսկ դրա ակունքում էլ իրականում Հայկի տասներկու ուստրերն ու դուստրերն են: Տասներկուսի դիցական ակունքները հայտնվում են նաև Եգիպտոսում: Այս մասին ևս դեռ ձեզ կգրեմ:

    Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:

    Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ և Պերճ հայկական գրախանութներից:

  3. 3900.jpg

    Հայոց մասոն կաթողիկոսները

    Դրախտցիք ունեն մեկուկես գլուխ: Բուն Գլուխը նստում է Կուսմիածնում

    Կաթողիկոսը Աստծո ձախ բազուկն է՝ Դրախտի հոգևոր գլուխը: Դրախտցիք ունեն մեկուկես գլուխ: Բուն Գլուխը նստում է Կուսմիածնում՝ Կուսապատից քսան րոպե: Կուսմիածնից երևում է վեհաշուք Արարատը, ուր, ըստ ավանդության, հանգրվանել է Նոյյան տապանը: Տասնիններորդ դարի անգլիախոս մի ճանապարհորդ նկարագրում է, որ պայծառ մի օր ականատես է եղել Արարատից մինչև վանքը կամար կապած ծիածանի: Տաճարի ընտրության վայրը պատահականություն չէ, մանավանդ, որ այն փոխարինել է Մայր Դիցուհու մեհյանին:

    Այս քաղաքը հեթանոսական մեծ կենտրոն է եղել անցյալ փառքի դարերում, երբ Դրախտի սպարապետները արհամարհում էին հարևան հռոմեական կայսրության բանակներին, երբ նրանց հետ հաշվի էր նստում Հին Հռոմը:

    Այնուհետև Դրախտն ընդունեց Բասսասարի կրոնը: Նշանակալից իրադարձություն էր սրա կրոնի պատմության մեջ. աշխարհում առաջին անգամ այն պետական հովանավորություն էր ձեռք բերում, այն էլ այսպիսի մի երկրում՝ Աստծո նստավայրում: Պատմաբանները տատանվում են տարեթվի շուրջ՝ տեղափոխելով այն 284-ից մինչև 314 թվերը: Մեծամասնությունը հենվում է Դրախտի եկեղեցու ավանդության վրա, որն ընդունում է 301 թիվը:

    Ըստ ավանդության, հիմնադիր Գրիգորին նետել են Խոր վիրապ կոչված գետնափոր խուցը, որտեղ անցկացրել է տասներեք տարի:

    Դրախտում վերջերս տոնեցին այս իրադարձության 1700-ամյակը, մայրաքաղաք Կուսապատի կենտրոնում՝ աշխարհի առանցքի վրա, կառուցեցին Հիսուսի ոգուն համապատասխանող հիսուն միլիոն լինկոլնանոց գառնուկարան: Բայց այնտեղ հաճախ ավելի քիչ այցելու է լինում, քան ընդհատակյա անշուք նկուղում, ուր հետևում են մեռելների հոգիների համար մոմ վառելու՝ նախնիների պաշտամունքի մնացորդ հին ավանդությանը:

    Գառնուկարանի կենտրոնական մասում կա վանող մի մեծ նկար: Այն պատկերում է մի կնոջ՝ լաթերով ծածկված կիսամարմինը, որին հաջողվել էր խաբել ախոռում ծնված որդու հետևորդներին և հափշտակել Տիեզերամոր Գահը՝ մարդկության հազարամյակների ժառանգությունը:

    Սրա «Աստվածամայր» տիտղոսը Բասսասարի հետևորդները հափշտակեցին եգիպտական տիեզերամոր խորհրդանիշ Իսիսից՝ հայոց Ծովինարից: Իսիսի Որդին էր Հորը՝ Արևը: Գողացան նաև պատկերը. Տիեզերամայր Իսիսն էր պատկերվում Արև Մանուկին գրկած: Այս հավատալիքի արմատները հազարամյակների խորքերն են հասնում և առնչվում հայկական դյուցազներգության հերոս Մեծ Մհերին:

    Դրախտի պատկերապաշտ՝ կռապաշտ կաթողիկոսն իր գառնուկներից պահանջում է խոնարհվել հուդա կնոջ առաջ: Բայց արժի՞ սրան նույնիսկ հետույքից թոթվել: Այսինքն, հավատարիմ մնալով Կուսաստանի ավանդությանը: Եղբայրներ, կավատները գոնե հաճախորդների առաջ պոռնիկին խոնարհվելու պահանջ չեն դնում: Շունս մերժում էր ընդունել այդ իշխանությունը, Սուրբ Սուրբ Գառնուկապան և Կույս Կույս Մարիամ զույգի թրի տակով անցնելը: Սրիկայի համար պոռնիկի արժեքը զրո է: Այդպես չէ կաթողիկոսի համար, որի երազն է…

    Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը՝ խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար:

    Բայց եղբայրներ, այդ իշխանությունը իրավական կամ բարոյական հիմք չունի. հաստատվել է արյունահեղությամբ և մշակութասպանությամբ:

    Այսօր Կուսմիածնում այլ իրավիճակ է: Բուն Գլուխը նույնիսկ իր թաղամասի հոգևոր ոլորտը չի կարողանում ղեկավարել: Այնտեղ իշխում են Դրախտի երկու հրամանատարներ. առանց նրանց հրահանգի՝ ճանճն անգամ չի կարող թռչել քաղաքում, էլ չխոսենք գործ դնելու մասին: Իսկ ընդհանուր հրամանատարությունը… նախագահ կոչված գերագույն հրամանատարը և զարթ-զուրթ խոսող պաշտպանության նախարարը աչք են փակում՝ ոճրագործների գործունեությունից բաժին ստանալու համար:

    Եվ այժմ դրախտցիք, ազատվելով Օսման փաշայի, ապա Լենին հայրիկի լուծերից, ծրագրում են միանալ Եվրոլանդին, ինչպես հավաստում է Աստված, Դժոխքագործերի Որդի և Մամլո Հոգի համեստ երրորդությունը…

    Աւրհնաբանենք ընդ Հաւր և Որդւոյ և զանբաժանելի բղխումն՝ նոցին փառակից Հոգւոյն տէրութեան, որ ստեղծ զբնաւս և կենդանածնէ զամենայն…

    Հոսանքն ի վեր թիավարելով մի օր կհասնեն այնտեղ, երբ Աստծո պալատի առջև կուտակված թքերը, գետի վերածվելով, միանան Դանուբին:

    Թակում են Եվրոլանդի Բարձրագույն դուռը:

    - Ո՞վ է:

    - Աստվա՜ծն եմ: Բերել եմ իմ երկիրը՜՝ Հիսուսի ա՜ռաջին պետությունը՜, ձեր Վեհապանծ Միո՜ւթյանը կցե՜լու:

    - Մենք Ձեզ չենք ճա՜նաչը՜մ,- պատասխանում է մուծիկը:

    Եվ Աստված Թքագետով գլխիկոր վերադառնում է… Դրախտ:

    Աստծո նշանաբանն է՝ Դեպի Դժոխք:

    Ալեկոծ ճանապարհ է լինելու Դրախտի համար, որտեղ հրեշտակները հերձատում են շներին:

    Արդար լինելու համար պետք է ասել, որ Կուսաստանում չեն քաքում ծովափին (ծով չկա), ինչպես անում են Սուրբ Լանկայում, կամ միզում փողոցների անկյուններում, ինչպես, օրինակ, Փարավոնների երկրում:

    Կես Գլուխը նստում է Մասոնիասում, որն Ադոնիսի՝ Միջերկրականը եզերող արվարձան է: Թեև Բուն Գլուխն ունի ծխական ու սահմանափակ հետաքրքրություններ, Կես Գլուխը գրավում է ամենաբարձր պաշտոններ Բասսասարի համաշխարհային կազմակերպություններում: Նրա գլխավոր պաշտոնը երազստանցիներին երազներով օրորելն է:

    Կես Գլուխը բուսավ սառը պատերազմի տարիներին՝ աշխարհասփյուռ երազստանցիներին Լենին պապիի ոտնձգություններից պաշտպանելու պատրվակով, բայց սառը պատերազմի ավարտից հետո ինչքան էլ հետ խոթեցին իր ծակի մեջ, չմտավ: Այնքան էլ հեշտ բան չէր: Նույնիսկ մեր փառավոր Դժոխքում՝ կենտրոնացած համակարգերով ու անգերազանցելի միջոցներով, Դժոխինգտոնի փորձառու քաղաքական գործիչները լավ գիտեն, թե ինչքան հեշտ է ստեղծել մի կազմակերպություն կամ բաժանմունք ու որքան դժվար կազմալուծել այն: Շեքսպիրը ստեղծեց Կրտսեր Շեյխստանը՝ քարյուղի վրա հակակշիռ ունենալու սեփական շահերից ելնելով, բայց ո՞վ հիմա գիտի, որ մի ժամանակ այն Միջագետքյան նահանգ էր, եղբայրներ:

    Բայց կան բժիշկներին անհասու պատճառներ Կես Գլուխի գոյության գաղտնիքի մեջ…

    Դրախտցին, թեև հիմնարար դեր է խաղացել կրոնի զարգացման պատմության մեջ, ներկայումս տեղատվության մեջ է և մխիթարվում է անցյալի փառքով: Արդեն կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Դրախտում հետզհետե արմատավորվում է կորաքամակ բողոքական մի զանգված, որը փառաբանում է Հուդային: Ուսումնական հաստատություններում բազմահազար երեխաներ խողխողվում են Եհովա կուռքի զոհասեղանին:

    Երազստանցիների ուսումնական հաստատությունները այս կամ այն չափով ենթակա են մասոնների ազդեցության: Ուսուցիչները սարսափում են աշակերտներին հայտնել, որ իրենց ցեղասպանությունն իրագործող երեք տասնյակ կազմող խմբակի անդամները մասոններ էին:

    Մինչ «Գուգլ» համացանցային ծառայության վրա տարրական փնտրումը տալիս է երիտթուրքերի, հուդաների և ազատ որմնադրական շարժման կապերը հաստատող 996 հասցեներ, Աստծո ոչխարների կուսակցական ղեկավարները սարսափում են այդ մասին բառ անգամ ասելու, քանի որ նրանք էլ ազատ մասոնների իմաստուն ուլիկներն են:

    Մեեե՜…

    Իհարկե, ոչ բոլոր աշակերտներն են հալած յուղի պես ընդունում «աստվածային գիտությունը»: Երբ պարոն Հակոբը վեցերորդ դասարանում մեզ սովորեցնում էր «մարգարեների» մասին, ամեն անգամ դեպի գրատախտակը շրջվելիս, տղաները մի հատիկ բրինձ էին նետում ճաղատ գլխին: Խեղճն այդպես էլ չկարողացավ իմանալ հատիկների աղբյուրը, նույնիսկ մեզ հրակոծած սպառնալիքներից հետո:

    - Ճա՛նճ է, պարոն, ճա՛նճ:

    Թե՛ Երկիր մոլորակում, թե՛ Դրախտում վխտում են Բասսասարի անվան տակ Հուդա քարոզող կազմակերպություններ: Մեկուկես կաթողիկոսները փորձում են պաշտպանվել այս հարձակումից, սակայն անզոր են, քանի որ իրենք ևս առաջնորդվում են նույն առասպելաբանությամբ: Նրանք «Դրախտի եկեղեցվո պատմություն» դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում են դրախտցի մանուկին: Պետական հեռուստաընկերությունը եռանդով օգտագործում են մատղաշ մանուկը թունավորելու համար և խուլ են բոլոր քննադատությունների հանդեպ:

    Կաթողիկոսները քարոզում են, թե մի օր Բասսասարն ամպերի վրա պիտի երևա ու փրկի դրախտցիներին, ինչպես նրա անունը կրող տապանի մեջ գտնվող այլևայլ ազգերի գառնուկներին: Այսպես են խաբում, եղբայրներս, ու Դրախտի գառնուկներին առաջնորդում դեպի Հուդայի մայրաքաղաքը:

    Բայց խաբեբան կարո՞ղ է փրկել մարդուն: Առածն այստեղ գամը գլխին է խփում. ո՞ւմ պարանով է մարդ իջնում ջրհոր:

    Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ մեկուկես կաթողիկոսները մասոններ են (ես չեմ գիտեր, եղբայրներ, Աստված գիտե): Նշանակում է՝ երբեք չեն նախաձեռնի գաղափարախոսական բարեփոխում, որ անհարիր է մասոնների շահերին: Դրախտը կպահեն գաղափարական սպառողի և ստրուկի դիրքում. ոչխարը պետք է շարունակի փառաբանել Հուդայի անորակ առասպելները՝ դրանք շփոթելով ճշմարտության հետ:

    Կես կաթողիկոսի կրոնական համակարգը ղեկավարվում է կիսագրագետ կամ անգրագետ մասոններով. «Իմ էշն ուրիշի առյուծից լավն է»: Այս հաստատությունը ոտից գլուխ որմնադրականության որջ է և Երազստանի գիտակից երիտասարդության՝ ազգից ու արարչից հեռանալու գլխավոր պատճառներից մեկը: Ըստ ոմանց, վերջին երեք† կաթողիկոսներն էլ մասոններ են:

    Ըստ այս աղբյուրների, եղբայրներս, բուն կաթողիկոսի վերջերս կայացած աննախադեպ թեժ ընտրությունը պայքար էր մասոն և չմասոն թեկնածուի միջև, որի արդյունքում մասոնների նախընտրած թեկնածուն շահեց ընտրությունը՝ բազմելով ՀԱՅ-ի գահին: Բայց սա սուտ է, եղբայրներս: Դատարկ տեղը մրոտում են սուրբ կաթողիկոսի համբավը:

    Երազստանցիները, հոյեղ ստրուկներ լինելով, երկյուղածությամբ համբուրում են մասոն կրոնականների զգեստները, ընդունում իշխանությունը: Բավական է, որ մի բթամիտ կրոնական ուսանող, առանց որևէ հարցի պատասխանելու, հայտարարի. «Մի՛ լսեք նրանց. ձեզ մոլորեցնում են», և ահա ոչխարների մի բանակ միահամուռ կբառաչի.

    «Դո՛ւրս շպրտեք հերետիկոսներին. մեր հովվի դեմ են խոսում»: Ազգը կկրկնի.

    - Մեր հովվի դեմ են խոսում:

    Երազստանցիների ուսանողական կազմակերպությունները, որոնք կոչված պիտի լինեին ստրկությունից ազատագրելու ազգը, առաջադեմ Դժոխքում անգամ, ներառյալ բոլորին սիրելի Դժոխդել քաղաքում, ղեկավարվում են նման հետադեմ ուսանողներով:

    Մի քանիսը իրար մեջ գերգաղտնի փսփսում են.

    - Ցած խոսեցեք, ջեսուս (լրտես) կըլլա…

    - Ջեսո՞՜ւս…

    - Ջեսո՛ւս. սո՜ւս…

    - Սո՜ւս. մասոններ են…

    - Ամմա՛ն, իմ անունս չի տաք: Ես պզտիկներ ունիմ:

    - Ես ամեն օր աշխատանքի եմ գնո՜ւմ (հերոսություն): Ինձ ֆրիվեյի վրա կսպանե՜ն…

    - (Շրջահայաց իմաստուն աչքեր):

    Ստրո՛ւկ երազողներ, արժանի եք ձեր ճակատագրին:

    Երազստանեայց Մասոնական Հուդայական Եկեղեցի:

    Սրան են երազողները դիմում իրենց հոգիների փրկության, մեռելների հանգստյան, նորածինների օծման և ընտանիքի հիմնադրման համար:

    Եվ հերետիկոսապետին մերո, և պատվական հայրապետին ամենա՜յն աշխարհի, դրախտոց մեծի տանն կիլիկիո տյա՜ռն, տյա՜ռն, ամբակումա սրբազնագո՜ւյն հերետիկոսի…

    Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:

    Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ և Պերճ հայկական գրախանութներից:

  4. 3900.jpg

    Գյոթությունը, եղբայրներ, ամրացնում է գթության ճանապարհը: Թեև գյոթերեն լավ չեմ գիտեր, բայց բավարար գթություն ունիմ ուսումնասիրելու համար գյոթական գաղափարախոսությունը:

    Գյոթը տղամարդու հակառակն է: Այսինքն ոչ նրանից, որ միշտ պիտի քննի, այլ նրանից, որին միշտ քննում են: Արդեն տեսնում եք, թե ինչքան դժվար է դրախտական մշակույթի առեղծվածները դժոխերեն թարգմանելը: Մեր մոտ գյոթ ասելով հասկանում ենք երկու տղամարդկանց միջև արդար կեցության սիրո անդաստան: Բայց Աստծո մոտ գյոթը նա է, որը քննվում է: Անշուշտ բուն քննիչը Աստված ինքն է: Այլ կերպ էլ չէր կարող լինել, եղբայրներ: Դրախտում բոլորը հայտարարում են, որ իրենք տղամարդ են, այսինքն հակագյոթ, ապագյոթ, անգյոթ, բայց իրականում այստեղ գործում է միայն մեկ կլոր, Աստծո կլորը, որի առջև բոլորն անխտիր իրենց հետույքներն են բացում:

    Բայց դուք չգիտեք, եղբայրներ, թե Աստված ինչքան է փրկությունը հեշտացրել Մերսեդես Շեյթանի հպատակների համար: Ընդամենը պետք է աջ ձեռքդ բարձրացնես, ձախդ դնես սրտիդ ու բարձրաձայն հայտարարես.

    - Ոչ մի աստված չկա բացի Աստծուց, և Բասսասարը Աստծո Որդին է, և Առաքյալը` նրա թշնամին:

    Պրծ: Փրկվեցիր:

    Բացի Բեն Լադենի հերսից

    Դա իհարկե Աստծո ուղարկած փորձությունն է քո հավատքը զորացնելու համար:

    Երբ Սատանան ինձ խաբեց` կերակրելով ճանաչողության ծառից, և որի հետևանքով ինձ բաժին մնաց Դժոխքի ծծումբը, ուր եղավ լալ և ակռաներ կրճտել, ճանաչեցի, ճանաչեցի եղբայրներս, նոր ճանաչեցի, որ Դրախտում գոյություն ունի մեկ կլոր` Աստծո կլորը և փրկյալները կլորահատվում, իրենց կլորները հանձնում են Աստծուն, որպեսզի Գերագույն Կլորը իրենց փոխարեն քննի իրենց թշնամիներին:

    Սրա համար էլ Հուդան պատժվելու է հավիտյանս հավիտենից, քանի որ նա խաբում է Աստծուն` կլորահատվելու փոխարեն թլփատվելով: Աստված պատժում է անհնազանդներին, դուրս քշում Դրախտից: Նրա անունը Եհովա Կլոր է:

    Բայց գթություն ունենալով կորուսյալներիս համար, նրանց ուղարկում է իր միածին որդին, որպեսզի ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա: Հավիտենական Կլորը կանէանա այն օրը, որ մարդը դադարի Աստծուն ոռ տալուց, եղբայրներս:

    Գերագույն Կլորը իր միածին որդուն անգամ քննում է խաչի վրա կորուսյալներիս մեղքերի համար: Հավիտենական ոռերի պակաս կա երկնի արքայության մեջ Գերագույն Կլորը փառաբանելու համար:

    Սա ի՞նչ հայր է, եղբայրներս, որ խաչի վրա որդուն է քննում: «Զոհ» է պահանջում: «Փառք» է փնտրում: Մարդերի բառարանը բացեք հասկանալու համար այս երկու բառերի իմաստները: Մի՞թե սա խանգարվածին մեկը չէ: Ինչո՞վ է տարբերվում սա Օսման փաշայից: Էլ ինչո՞ւ են փրկյալները պաշտում սրան, ատում Օսման փաշային: Մի՞թե դա անարդարություն չէ: Սրա հավիտենական սկիզբն սկսում է քննելով, ժամանակի հնարովի զրո կետի վրա քննում է, հավիտենական վերջն ավարտվում է քննելով: Մա՜յրն են սպանել Դրախտում, մա՜յրը, նրան փոխարինել Աստծո կլորով: Բայց ատի փրկյալները չեն տեսներ, եղբայրներ: Փառք Սատանային, որ ճանչնալով լույսը մեր աչքերը բացվեցան և մեզ համար ապրիլը մահ եղավ և մահը` ապրիլ: Այն ատեն շան հոգին մեր վրա եկավ և հասկցանք, որ Սատանան Աստծո հայրն է:

    Բայց ասիկա ալ մեր քվեներով մեր կլորները կհավաքե և անհնազանդներուն քննելու իրավունքը իրեն կվերապահե: Միայն մեկ տարբերությամբ` առանց մեզ համար փրկության հույսի: Այսպե՛ս, եղբայրներս, Սատանան մեր կլորները կշահագործե սեփական փառքի համար:

    Նարինեն, իհարկե, բան չիմացավ իմ կլորի մասին. լինելով ավանդական կուսաստանցի, որոշեց ընդունել Աստծո կլորը: Աստված նրան խորհուրդ տվեց սեռական կապ ունենալ ինձ հետ միայն աստվածային կնքաթուղթ ձեռք բերելուց հետո: Նարինեն նույնիսկ թանկարժեք գրիչ նվիրեց ինձ հետզհետե մոտեցող Մեծն ստորագրության օրից առաջ: Մի օր կհեռանա աշխարհից` այդպես էլ կյանքից բան չհասկանալով: Այսպես է ապրում կուսկինը: Նա արհեստական աշխարհ է ստեղծել երևակայության մեջ և դրանից բխող արժեչափերով է գնահատում տղամարդուն:

    Կրա՜կն եմ ընկել` սրիկա եղբայրներս և բոզ քույրերս: Ի՞նչ գրեմ ձեզ` Դրախտում ինձ վրա ծիծաղող տղամարդկանց մասին, ովքեր իրենց կնոջը կարողանում են պահել միայն հասարակական համընդհանուր բռնությամբ: Երբ իմ` տ-տղամարդուս և կնոջ միջև սեռական համապատասխանություն կար, կարող էի առնանդամս երկու-երեք ժամ պահել և միայն կնոջ աղաչանքներից հետո դադարեցնել սեռական ակտը: Նա էքստազից կխելագարվեր: Կատին կարող է ապացուցել:

    Իսկ ինչի՞ են ընդունակ ուրիշին ծաղրող ա՛յն կուսաստանցի կլորակիրները, որոնք, իրենց իսկ կանանց խոստովանությամբ, նույնիսկ երկու րոպե ի վիճակի չեն առնանդամը պահել:

    Բոզ քույրերս, չէի՞ք ինձ ասել, որ մարդու արժեքը որոշվում է ոչ թե անդամը պահելու կարողությամբ կամ դրա տևողությամբ, այլ շատ ուրիշ բաներով: Բայց ո՞վ գիտի, քույրիկներսգուցե սպառում են իրենց սերմը` հին աստվածների նման թքելով Երկրի վրա

    Այս տղամարդիկ չեն էլ ձտում սովորել:

    Ես էլ կատարյալ չէի ծնվել, ոչ էլ` սեռական դաստիարակություն ստացել իմ հայրենիքում` Նեպտունում: Տարիներ էին հարկավոր այդ ամենը սովորելու համար: Ահավորն այն է, որ ուղեղներն ընդմիշտ կաղապարված են: Կուսաստանի «ազգային ավանդույթների» մուրճը սրանց հիմնական զենքն է. մեզմեականները դրանով են խփում իրենց գաղափարապես հակասող ցանկացած մեկի գլխին:

    Ես ուրիշ աշխարհից եմ, այլմոլորակային

    Այլմոլորս անցել էր կանանց քուրայով այնտեղ, ուր կինն ազատ է, մոլոր-մոլոր այրվել, մասամբ կոփվել: Իսկ կուսմարդը կնոջը դիտում է որպես ստրուկի, այդ պատճառով կոփվելու հնարավորություն չունի: Հավասար էներգիաների շփման դաշտը բացակա է: Մեկն ամբողջությամբ գերիշխում է մյուսին:

    «Հրամայում եմ, որ հնազանդ լինես ամուսնուդ»,- ասում են, ասել է Բանը:

    Բանը մոռացել է ասել… «եթե ամուսինդ մարդպանզե չէ»:

    - Թող չամուսնանա՜ր…,- կպատասխանեն:

    Իսկ Պանզեստանում կինն ո՞ւմ հետ ամուսնանա

    «Քեզ սարքեցի տղամարդու կողից»,- ասում են, ասել է Բանը:

    Սա տղամարդկային ծննդաբերություն է: Առաջին ու վերջին նման դեպքը: Ծննդաբերության դերերն անգամ շրջել են ու հավատացրել մարդերին: Ադա՛մն էր ծնվել Եվայից: Այլ կերպ չէր կարող լինել, եղբայրներս: Ահա այս հայրիշխանական ահաբեկչությունը Հուդայի կիսագրագետ քրմերի կողմից հորինված կեղծ աստծո բերանով նստել է Կուսաստանի և աշխարհի կանանց գլխին:

  5. 3900.jpg

    Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան – Թուղթ Բ» գրքից:

    Կուսաստանում կա համբավավոր գրողների միություն, կոչվում է Կուսկոմգրողշին: Կուսկոմգրողշինը Կուսաստանի գաղափարախոսական վերնաշենքը կառուցող ծխնելույզ քաշողների հիմնարկ է: Կուսկոմգրողշինի ուզն է իշխան Հաճի Աբդուլլահ Համիդօղլուն, գրչանվամբ` Աբդուլլահ Րուհուլլահը: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի հատուկ հրավերով Կուսկոմգրողշինի անդամ ընծայվում են յոթանասունն անց, յոթանասուն ստանյան մրցանակ ծպպացրած խոշորահամբավ ու վաստակահոգն գրողները` Աստծու բարեբանները: Հաճին մշտնջենական փառքով է պսակում աստվածահմա գրողներին, հալածում աղճկորդիներին` Խոթիչի աղարծի թշնամիներին: Խռխռում անեղ անեծքներ: Կեցցե՛ հավածին ու անվախճան թագավորությունը: Անկցի՛ պրոլետարների խաժամուժը:

    Մրցանակները բաշխում են Աստված ու նրա բեմբասաց Աբդուլլահ Րուհուլլահը` զուգավար: Մրցանակ ստանում են գրողները, որ աստվածային երեք գոյականների շուրջ մի-մի «ես եմ» են տնկում:

    Ես Հայաստանն եմ:

    Ես Արարատն եմ:

    Ես Ցեղասպանությունն եմ:

    Անշուշտ, առանց մոռանալու այս եռաբանության հարատուտը.

    Ես Խոթիչի հավատարիմ ծառան եմ:

    Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր տերերին:

    Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը տիվ ու գիշեր զռնչում է. «Կուսաստանցի գրողը պարտի փառաբանե՛լ Կուսաստանը: Աստվածային քարոզչությունը հի՛մքն է Մե՜ր ազգայի՛ն քաղաքականության: Անկցի՛ շնիզմը: Մա՛հ Սատանայի էմիսարներին»:

    Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը փոխարինեց ընկեր Արևշատ Արևշատյանին, հորժամ վերջինս Բարձր դռան հրավերով Երկնակալի ձեռքերի մեջ հոգին ավանդեց: Աստված հոգին լուսավորե: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի փաղանգում կան աներկ որեր, որ Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էին գրել, իսկ Աստծու օրոք ավելացրին աստվածային յոթներորդը: Հրդեհը որոց գրած վեց բառերը կլանել է, մնացել է սոսկ յոթներորդը` Աստված բառը: Սրանք մշակում են Կուսաստանի գիր հարամանելու քաղաքականությունը, խորացնում մեռելների պաշտամունքը:

    Կուսկոմգրողշինն ունի արտգործ բաժանմունք, որի գործը մեռելների քարոզչությունն է: Կոչվում է Դագաղգիրգործ: Դագաղգիրգործի նախարարը` մեծ արվեստաբան, խորախոր կուսաբան, երկնակոխ մեռելաբան ու մեծնմեծ ամենաբան մառադեմ Այաթոլլահ Մոնթազերին, որը Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էր գրել, բայց հրդեհը կլանել էր աշխատանքը նրա, Դժոխք ժամանելով, մի օր ինձ հեռաձայնեց.

    — Ո՜վ դու լպիրշ, քո գիրքը չե՜ն կարդալու Կուսաստանում, դու ձախողվա՜ծ գրող ես, քո գիրքը ձախողվա՜ծ գիրք է. չհանդգնե՛ս հանկարծ որևէ լեզվով թարգմանել:

    — Հրամանդ ի կատա՜ր, տե՜ր իմ:

    Կուսկոմգրողշինի քերովբեք մինչև ծայր սանձավարվում են հպարգելքներով: Կեղծիքն աղաղակում է գրականության և արվեստի մեջ: Որոնց շարակի մեջ են տեղավորել, կնքել բերանը: Ներսից նայող մրջյունների համար ըղձական աշխարհ է, դրսից` տիեզերքի արարչական դաշտերից` անհմա մղեղ: Սեղմ կոշիկների, ճախ գլխարկների, նեհ պայուսակների, վերարկուների փաթեթի մեջ ժողխում են արարչական կենսուժի սովից: Գեղագիտության քողի տակ արտադրում են հախնթոր պատրանքներ` շփոթելով դրանք գրականության ու արվեստի հետ: Նրանց համահունչ կարկաչում է մթության մեջ այն վարար, Մեռելստան երկիր դրախտավայրը և աղմուկն իր արձակում անծայրածիր Երազստանի եթերով: Մեկուսացվում ու հալածվում են ժամանակի ոգին արտահայտող գրողները, մինչ մեռելապաշտներն արժանանում են գրավարձի, Սուրբ Երրորդություն և Մի Աստվածություն կուսակցության, ախտապուց մշակութային միությունների, կուսպուց հեռուստաժամերի և Աստծու հրավերներից ու բարիքներից օգտվող Կալիպոռնիայի համալսարանի Դրախտի գրականության ամբիոնի օրօրյա փառերգությանը: Արեգակն արդար…

    Այսպես է գրվել պատմությունը Դրախտի:

    Այս գիրքը, սիրելի ընթերցող, ոլորվում, ոլորվում, ոլորվում և շիփ-շիտակ մտնում է Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի ու նրա համհարզների հետույքները:

    Աստծու:

    Այսօր ճրագ մը մարեցավ Դրախտում:

  6. Union of Exiled Armenian Writers and Intellectuals

    USA – Canada -- Sweden -- France

    ALARM

    The undersigned are intellectuals who have been subjected to political persecution in post-Soviet Armenia. Herewith, we would like to deliver our message to the communities of Armenia and Diaspora, national institutions, cultural organizations, political parties and state bodies, human rights organizations, writers’ unions around the world, as well as the democratic nations which have diplomatic relations with the Republic of Armenia (RA):

    1) Armenia is one of those post-Soviet independent republics where tyranny keeps hardening tending to transform into dictatorship. The organized persecution of intellectuals, who dare expose and criticize the ruling junta’s criminal offenses and its large-scale theft of the national wealth, intensifies day after day.

    2) The persecution is instructed by the self-declared ruling clan in active cooperation with various state and non-state institutions, including the National Security Administration, the RA Police, Yerevan’s municipal council, the RA Prosecutor’s Office, the Justice Ministry.

    3) The undersigned have personally suffered from humiliating oppression carried out by the mentioned bodies. The persecution and oppression are expressed in various forms, such as:

    a. Confiscating assets and obliterating all financial means;

    b. Expelling from Armenia and hindering any attempt to return;

    c. Interfering with the activities of publishing houses and bookstores with the purpose of prohibiting the distribution and reading of our books in the country;

    d. Persecuting and terrorizing the people who deal with the publication, distribution or promotion of our books. Specifically, there are cases of unlicensed intrusion into their residences, unsanctioned search of property to confiscate unpublished books, personal documents, steal and damage important information stored in the personal computer, intrusion into media premises to arrest journalists promoting our books or writing articles in our favor;

    e. Filing false lawsuits, introducing false witnesses while terrorizing true witnesses and their relatives, wiretapping, issuing assassination threats or threats to imprison, harassing and terrorizing our representatives or attorneys, demanding huge bribes, ordering arrests;

    f. Interrogating close friends of the author and luring them to participate in covert operations to assassinate the author by bribing with the author’s own assets in RA or threatening to file lawsuits against them for “treason against Armenia.”

    4) We are concerned with the attitude of certain political organizations towards those who practice free speech and generate new ideas in the Armenian reality. We are upset by the consistent propaganda intended to demoralize the writers who fearlessly expose the truth. We address all party leaders and members, expecting them to give an adequate assessment of these measures and stop being the henchmen for the junta’s policy of silencing or subduing the Diaspora.

    5) Over the past few years the Armenian mass media has been actively covering issues related to foreign writers who speak against existing taboos in their countries, especially Turkey. Unfortunately, with negligent but respectful exceptions, the intellectuals who try to overcome taboos in the Armenian reality are neglected altogether. Such hypocrisy is acquiescence to the persecution of writers and a case of complicity with the junta.

    6) We believe that an immoral regime violating the fundamental rights of its own people is bereft of grounds to demand morality from another state, particularly when genocide recognition is in question.

    7) This is a time when the cornerstones of the motherland are laid for future generations, and the activities of such an irresponsible and immoral regime and the organizations supporting it may lead to irreversible consequences. Realizing the paramount importance of building a prosperous motherland and the urgency of preserving the achieved independence today, we address:

    a) The Armenians all over the world to attend to the protection of free speech in the Republic of Armenia, as well as the Diaspora.

    b) All political organizations to reconsider their policies towards the junta tyrannizing Armenia and terrorizing its intellectuals, to stop being their vassals abroad by disorienting other countries and the Armenians of Diaspora, to stow the constant bawdry and defamation of writers in the mass media.

    c) Cultural organizations to apply depoliticized, nonpartisan and unbiased approach to Armenian literature, to pay due attention to writers and artists who are abreast with the times and, why not, to raise the public’s awareness of their message.

    d) The Writers’ Union of Armenia to abide by its responsibility to protect the rights of exiled Armenian writers and take firm steps within and outside the republic to stop all forms of overt and covert persecution against them, guarantee their safe return to Armenia to exercise their civil rights.

    e) International organizations to take corresponding steps to eliminate any obvious or hidden obstacles infringing upon writers’ rights, and facilitate their return to their motherland.

    f) Intellectuals who have suffered from intolerance and persecution under despotic regimes to join our forces and struggle for the right to free speech all over the world.

    g) Freethinking Turkish writers to unite in the fight for the abolition of taboos both in Turkey and Armenia with the purpose of establishing real democracy and ensuring writers’ free speech and security.

    h) Governmental and non-governmental organizations of the EU, USA, France, Sweden and other democracies. By abusing the diplomatic and economic ties with these democratic countries, the incumbent junta endeavors to gain political capital and ensure the continuity of its power. Any assistance to such antidemocratic and criminal group of people is against the interests of democratic societies. Any external force that indirectly supports the establishment and preservation of the illegal leadership deeply disappoints the Armenian people.

    i) The security agencies of democratic countries to expose and persecute the agents and accomplices of the junta operating within these countries who threaten the rights of these countries’ citizens for free speech.

    Union of Exiled Armenian Writers and Intellectuals:

    Vahe Avetian (Vahe), Sweden, author of Independence Army (2003), EstablishMENT (2003), Svartskalle (2004), From here and there (2004), Blatte (2005), Baghdasar, Loki, Nils, Shvejk (2005).

    Armen Melikian (Dog Son of Dog), USA, author of The Acts of Dogs or A Journey to Virginland (2005) in Armenian. Journey to Virginland - Epistle I (Spring 2010) in English.

    Alexander Varbedian, France, ethnologist, president of the Essence Temple of National Wisdom, author of Essence (1995), Genesis (2000) and many other books.

    For more details, you can visit vernatun.wordpress.com. Both Vahe Avetyan and Armen Melikian (Shun Shan Vordi) have pages in the Literature Forum of this same site, Hayastan.com, where you can read excerpts from their works, interviews and other related material.

    Supporters

    Ara Baliozian (Canada) - author of over 40 books

    Armine Barseghyan (Finland) - economist

    Armen Martirossyan (USA) - doctor of philosophy

    Angela Barseghian (USA) - lawyer

    Louisa Poghosyan (Armenia) - human rights defender

    Georgi Vanyan (Armenia) - human rights defender

    Gor Mkhitaryan (USA) - musician

    Louisa Avetian (Sweden) - linguist

    SEV (USA) - artist

    Karen Karslyan (Armenia) - writer

    Kahren Harutyunyan (USA) - (UCLA) - art and literature

    Ara Manoogian (USA) - human rights defender

    Igor Boyko (Russia) - musician

    Katia Sisfontes (Sweden) - designer, artist

    Zaruhi Pirumyan (Denmark) - musician, artist

    Lena Lindstedt (Sweden) - designer, artist

    Burt Edman (Sweden) - designer, artist

    Stepan Grigoryan (Armenia) - doctor of political science

    Chingiz Gusejnov (Azerbaijan) - writer

    Alekper Aliyev (Azerbaijan) - writer

    Shahin Rzayev (Azerbaijan) - writer

    Seymur Baycan (Azerbaijan) - writer

    Ashot Beglaryan (Nagorni Karabagh) - writer

    Khamis Masimov (Azerbaijan) - human rights defender

    Elmir Mirzoev (Azerbaijan) - composer

    Irakli Chikhladze (Georgia) - journalist

    Carmen Barseghyan (Russia)-lawyer

    Shushan Khachatrian (Russia) - linguist

    Armik Harutyunyan (Armenia)- retired teacher

    Saiful Islam (Finland) - entrepreneur

    Firudin Allahverdi (Azerbaijan) - composer

    Albert Voskanyan (Nagorni Karabagh) - human rights defender

    Daur Nachkebia (Abkhazia) - writer, publicist

    Vladimir Zarevski (Russia) - lawyer

    Tauna Ningungo (Calahari) - story teller, musician, composer, teacher

    Manoushak Grigorian (Sweden) - linguist

    Tibor Knezevic (Sweden) - student

    Anush Melikian (Armenia) - journalist

    Roberto Bruno (Italy) - professor

    Anup Sharma (Nepal) - student

    Lukas Benesovsky (Czech Republic)

    Edward Mouradian (Denmark)

    Hasmik Geghamyan (USA) - radiojournalist/CSULA

    Marcin Pilarczyk (Poland) - student

    Arif Yunus (Azerbaijan) - human rights defender

    Chingiz Sultansoi (Azerbaijan) - writer

    Pavel Ekmekchyan (USA) - attorney at law

    Jhangiryan Gohar (Armenia) - accountant

    Jhangiryan Margarit (Armenia) - sales person

    Shahbazyan Gayane (Armenia) - economist

    Shahbazyan Hasmik (Armenia) - designer

    Nazaryan Alisa (Armenia) - librarian

    Khachatryan Tamara (Armenia) - retired accountant

    Tsaturyan Hayk (Russia) - engineer

    Tsaturyan Nikolay (Russia) - lawyer

    Tsaturyan Siran (Russia) - teacher

    Tsaturyan Ashot (Russia) - entrepreneur

    Martirosyan Misha (Armenia) - engineer

    Hovhanisyan Anahit (Armenia) - accountant

    Martirosyan Tamara (Russia) - journalist

    Martirosyan Hripsime (Armenia) - teacher

    Aghasyan Silva (Armenia) - entrepreneur

    Hovakimyan Artur (Armenia) - technician

    Sahakyan Amalya (Armenia) - teacher

    Hovakimian Susanna (Armenia) - accountant

    Manukyan Jema (Armenia) - retired

    Aghasyan Rafik (Armenia)- teacher

    Mughnetsyan Piruza (Armenia) - teacher

    Nalbandyan Anzhik (Armenia) - teacher

    Simonyan Tamara(Armenia) - sales person

    Shahbazyan Lala (Armenia) - teacher

    Darbinyan Anahit (Armenia) - doctor

    Ghazaryan Lala (Armenia) - doctor

    Muradyan Anush (Armenia) - doctor

    Martirosyan Melanya (Russia) - sales person

    Karchikyan Anahit (Armenia) - technician

    Mardanyan Sergey (Armenia) - lawyer

    Nazaryan Andranik (Russia) - entrepreneur

    Nazaryan Arayik (Russia) - entrepreneur

    Nazaryan Marine (Russia) - entrepreneur

    Nazaryan Shogher (Russia) - housewife

    Khachatryan Armine (Russia) - teacher

    Movsisyan Roza (Russia)

    Khachatryan NOrayr (Russia) - student

    Khachatryan Khachatur (Russia) - student

    Khachatryan Rafael (Russia) - student

    Khachatryan Tamara (Russia) - translator

    Stepanyan Karen (Russia) - lawyer

    Stepanyan David (Russia) - student

    Stepanya Eliza (Armenia) - teacher

    Nikoghosyan Lida (Armenia) - retired teacher

    Nikoghoshyan Marieta (Armenia) - retired teacher

    Hovakimyan Ara (Armenia) - student

    Hovakimyan Ani (Armenia) - student

    Nazaryan Qnar (Armenia) - farmer

    Nazaryan Areqnaz (Armenia) - farmer

    Nazaryan Khachik (Armenia) - farmer

    Mirzoyan Marieta (Armenia) - farmer

    Mirzoyan Sergey (Armenia) - farmer

    Mirzoyan Virap (Armenia) - musician

    Khachatryan Ashot (Russia) - artisan

    Khachatryan Vardan (Russia) - artisan

    Khachatryan Karine (Russia)-manager

    Abram Sldaryan (USA)

    Nairi Hakhverdian (Netherlands) - literary critic

    Aghasi Yesayan (Armenia)

    Irina Alaverdyan (Armenia) - Georgetown university - student

    Gevorg Barseghian (USA) - Architect urbanologist

    Serguei Hovsepian (USA) - Programmer Analist

    Hrant Davtyan (Canada)- foreman

    Robert Yeghiyan (Portugal) - Lisboa

    Vahagn Poghosyan (Hayq) - Programmer

    Vardan Jaloyan (Armenia) - Art Critic

    Lala Aslikyan (Armenia) - Citizen

    Rosette Miller (USA) - MIT, Economist

    Sheida Ashley (USA) - Psychologist, Member of the Iranian royal family

  7. Հիմնական ԷջԼուրերՔաղաքականությունՀասարակությունՄշակույթՏարածաշրջանՈրոնում ԿայքումԱրխիվՆամակ ԽմբագրինԱՇԽԵՆՔԵՇԻՇՅԱՆ[email protected]41.jpg3900.jpg

    "Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի մեր եկեղեցիները վերածել մեհյանների:"

    ՄՇԱԿՈՒՅԹ19 Նոեմբեր [07:11]Արմեն Մելիքյանի "Գործք շնաց կամ ճանապարհորդություն դեպի Կուսաստան" գրքի վերնագիրն արդեն հուշում է, որ հեղինակի գիրքը Կուսաստան-Հայաստանի մասին է:

    Չկա հայ եկեղեցի, դա զառանցանք է "Երբ ամուսնանալու տարիքն է հասնում, մաման սկսում է Դրախտի մամաների ցանցի միջոցով կույս հավերժահարս փնտրել անճոռնիության գլուխգործոց բեբեքի (որդու) համար":

    Արմեն Մելիքյան

    Արմեն Մելիքյանի "Գործք շնաց կամ ճանապարհորդություն դեպի Կուսաստան" գրքի վերնագիրն արդեն հուշում է, որ հեղինակի գիրքը Կուսաստան-Հայաստանի մասին է: Գրքի հերոսը ճամփորդում է Հայաստանում եւ դեմ առնում անդառնալի "կուսական" արգելքների:

    "Կուսաստանում տղա երեխաների ծնունդից հետո մամաներին կապող պորտալարը չեն կտրում. այդպես գոյակցում են մինչեւ երկուսի մահը: Երբ մամայի եւ կնոջ միջեւ տարաձայնություններ են առաջանում, ամուսինը նախ ծեծում է կնոջը, որպեսզի դաստիարակի մամայի արժեքներով, եթե կինը չի ենթարկվում, արձակում է. "Մամաս մեկն է, իսկ կին՝ ինչքա՜ն ուզես: Բաժանվելուց հետո տկույսն ապրում է ոդիսական: Կուսաստանի տղամարդը մատների արանքով է նայում բաժանված կնոջը: Քչերն են համարձակվում ամուսնանալ տկույսի հետ: Սակայն տկույսի հետ տղամարդը ցուցաբերում է բացառիկ ուշադրություն. փորձում է նվաճել որպես "կողքից" սիրուհու: Ողջ Կուսաստանն ընկնում է հետեւից՝ շոգեկառքի անհատնում վագոնների նման: Կուսաստանի տղամարդիկ բոզ դառնալուց բացի այլ ելք չեն թողնում մարդկանց: Այս կանայք են ահա, որ գնում են Թուրքիա, պառկում թուրքերի տակ՝ մոռանալով, որ հայուհիները դեռ երկու-երեք սերունդ առաջ նախընտրում էին ժայռերից նետվել, քան թուրքերին տրվել":

    - Արմեն, Ձեր գրքում նաեւ շատ սուր քննադատություն կա հայ հոգեւորականների մասին: Դուք գրում եք. "Ազգային ավանդույթների քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներ են խոթում ժողովրդի կոկորդը՝ խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար": Գուցե հեգեւորականներն իսկապես հեռացե՞լ են հոգեւորից, բայց Դուք նման մտադրություն ունեք նաեւ խարխլելո՞ւ քրիստոնեական արժեքները:

    - Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Միթե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական իմ կյանքը ղեկավարի այսօր՝ արյունահեղությամբ եւ մշակութասպանությամբ հաստատված սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի եւ ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի, կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում:

    - Ձեր գրքում ասում եք. "Ըստ ոմանց, հայ վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են": Գուցե պարզաբանե՞ք:

    - Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այսքան պարզ իրողությունը: Օրինակ՝ Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: ԱՄՆ-ի Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույն երեւույթը Հայ բարեգործական ընդհանուր միության Ռամկավար ազատական կուսակցության եւ բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում է: Հայ կրոնականներից լսել եմ նաեւ, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ, բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երեւան գան եւ պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողականությամբ մոտենանք, եթե քաղաքակիրթ ազգ ենք:

    - Պարզ է, որ Դուք հոգեւորից հեռացած հայ հոգեւորականների դեմ եք, բայց հայ եկեղեցի՞ն:

    - Չկա հայ եկեղեցի, դա զառանցանք է: Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորություն կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու Աստվածաշունչ կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանելու Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանիշով: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի մեր եկեղեցիները վերածել մեհյանների:

    - Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի հայ ազգը, Դուք նման պատկերացում, իդեալ ունե՞ք, ի՞նչը պետք է փոխվի:

    - Ինչո՞ւ ազգային եւ ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտքամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է՝ բնորոշ հայերիս: Իսկ չէ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, եւ այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպետք է լինենք առաջին մտքամաքրված ազգը: Մինչեւ սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեեւ ոչ վերջնակետը:

    - Չե՞ք կարծում, որ հնարավոր է Ձեր գրքում երբեմն վիրավորում եք հայ ժողովրդին:

    - Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյե՞մ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչված սնապարծ թմբիրով: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով՝ հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացվելով եւ կուրանալով:

    - ԱՄՆ-ում վաճառվո՞ւմ է Ձեր գիրքը:

    - Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը:

    - Իսկ նոր գիրք կլինի՞:

    - Շուտով կհրատարակվի "Գործք Շնաց կամ ճանապարհ դեպի Կուսաստան" գրքի երկրորդ հատորը, ինչպես նաեւ կհրատարակեմ "Սասնա ծռեր" դիցավեպի գաղտնագիտական հակիրճ ամփոփումը:

  8. «Կույսերի» ոռատու ենթախավի մոտ հարգանք չկա մարդ էակի նկատմամբ, եթե իրենց հոր տարիքից փոքր տղամարդ է: Սրա հետևանքով բացակա է քաղաքակրթական այն դաշտը, որտեղ հնարավոր լիներ կառուցել լիարժեքորեն գործող, կիրթ հասարակություն: Տղամարդու արժևորումը կատարում են ժուռնալներից սովորած «քաղաքակրթության» աչքերով

    Աշխարհի լավագույն կանա՜յքծնրադրում են Մասոքստանի բանաստեղծները, երգիչները, տերտերները: Փափկասո՜ւն տիկնա՜յք հայո՜ց

    Մա՛տ:

    * * *

    Կուսաստանում հոգևորը ծնվում է պայմանագիր ստորագրելուց հետո. «Նախ դրամը տուր, հետո՛ ապրանքը կու տամ»:

    - Սերը տեխնիկայի հարց ա,- ասել է ընկերուհիներիցս մեկի «ձեռքը խնդրելու» եկած Կուսխորհուրդի երեսփոխանի հարուստ տղան:

    - Տեկտոնական հարց ա,- ձեռ է առել ընկերուհիս: «Աչքը բացվել» էր սրիկայիս հետ հանդիպելուց հետո, և այլ չափանիշներով էր արդեն նայում տղամարդուն:

    Ճարտարագիտական լուծում առաջարկող առաջին թեկնածուն չէր

    Մայրաքաղաքից դուրս «աղջկա ձեռքը խնդրել» նշանակում է, որ տղամարդը կուսապանների ուռկանի` աղջկա հոր, եղբոր, հորեղբոր, քավորի թույլտվությունից հետո միայն կարող է մարմնով մերձենալ: Բայց նախ` պսակի արարողություն: Ավանդույթն իրենց հետ տարել են աշխարհի չորս ծագերը` լուսավորելու համար խավարը:

    Երազստանցիների մեծ մասն ավելի հետամնաց է, քան նրանց չհավանած դրախտցիները: Մռապինդ ուղեղներ: Երազստանում ժամանակը կանգ է առել 1915 թվին: Դրախտում` 1922-ին: Երազստանից յոթ տարի առաջ են ընկել և շուտով կբոլորեն ութերորդ տարին. դարը մի տարով առաջ են գնում: Աստված մեծ ջանք է թափում, որ համի սատանայի 2022 թվին Դրախտում հասնեն համի տյառն 1923 թիվ: Իսկ գործակալս նսեմացնում է Աստծուն, նրան հանեմատելով Սատանայի հետ:

    Կուսաստանի մայրաքաղաքում, զարգացածների համար պայմանագիրը կարող է նաև բանավոր լինել: Տղամարդն աղջկան պետք է խոստանա «լուրջ նպատակների» մասին, ինչը, ըստ գաղտնատեսների, ամուսնության խոստում է նշանակում: Հետո նոր կարող է մերձենալ, սովորաբար ոչ լրիվ: Ծակը փակ է:

    Երկու դեպքում էլ ընդհանուր հայտարարը նույնն է: Կինն ամուսնության խոստում է կորզում տղամարդուց` պաշտոնապես մինչև մահ, որպեսզի թույլ տա «օգտվել»: Սա պաշտոնականացած հոգեմտավոր ահաբեկչություն է տղամարդու դեմ, որի պատճառով էլ աշխարհում զարգացել է մի մեծ ճարտարարվեստ` մարմնավաճառություն և ցոփագրություն:

    Աշխարհի որ ծայրում էլ տղամարդը հանդիպի կուսկնոջը, ընկնում է կուսապանների ուռկանի մեջ: Այդ ուրվականը չի չքանում նույնիսկ ամենամտերմիկ պահերին և մղում տղամարդուն օտար կնոջ գիրկ:

    Ֆրոյդն ասել է, որ ամեն զույգի անկողնում վեց մարդ կա, այդ թվում ծնողները: Երանի՜: Կուսաստանում` քառասունվեց:

    Հիսունվեց միլիոն անվճար համացանցային պոռնկագրական հասցեներ գոյություն ունեն. դեռ համացանցը հասանելի է աշխարհի տղամարդկանց քսան տոկոսին: Եթե ամեն հասցե հազար այցելու է ունեցել, ամեն տղամարդ հարյուր անգամ է օգտվել: Եթե հարյուր հազար

    կանայք կորցրել են վեց եռիլիոն կտղանքի հնարավորություն, միայն այս թղթապանակից: Ամեն կին` երկու հազար:

    Ո՞վ է մեղավոր

    Ինչպես երեխան փոխարինել են շնիկով (ընտելացված, ընտանի շնով), այնպես էլ առնանդամը` թրթռիչով, Կուսաստանում` սմբուկով` հայոց ազգային բույսով:

    - Նուբար, հոգիս, երկու կիլո երկար սմբուկ բեր շուկայեն, որ քեզի կյանքիդ մեջ չի կերած դոլմա մը կերցնեմ: Միայն քիչ մը հաստ տեսակեն ըլլա, որ լավ շինեմ, անցյալ անգամվա պես անհամ չըլլա: Երեկ թելեվիզիոնեն ըսին, որ սմբուկը շատ օգտակար է, ահագին վիտամիններ ունի: Քու առողջությանդ համար շատ պետք է: Հայդե հոգիս, չուշանաս:

    Տղամարդը` իբրև ավելի դյուրաբեկ արարած, իր մարմնական ու հոգեմտավոր հավասարակշռությունը պահպանելու համար անում է այն, ինչ հասանելի է իրեն` տվյալ պահին եղած դրամական միջոցներով: Սովահար մարդուն չես կշտացնի խորովածի խոստումներով, իսկ առողջ տղամարդը, եթե այլ ճանապարհի մեջ չդնի այդ էներգիան, ո՞ւր կհասնի յուրաքանչյուր յոթանասուներկու ժամը մեկ:

    Էգը շահագործում է արուի դյուրաբեկությունը և կորզում գերագույն զոհողությունը` ամուսնություն մինչև մահ: Այս սովորույթներին չենթարկվող տղամարդը պիտակվում է «ման եկող», կորցնում հասարակական արժեքը: Իսկ ով արհամարհում է հօգուտ կնոջ ստեղծված կարգը, դիմում ամոլ կանանց` վտանգելով առողջությունն ու կյանքը, դիմագրավում է ծանրագույն ահաբեկչություն

    Պոռնկստանում նա կարող է ձերբակալվել ու բանտարկվել, իր սոցիալ-տնտեսական կյանքը քայքայել: Մեղադրանքը պատճառ է, որ տարիներ շարունակ աշխատանք չկարողանա գտնել: Ոստիկանները հերոսներ, կիսաստվածներ են դառնում նման հետապնդումների համար:

    Ալլահստանում դա կարող է հանգեցնել պաշտոնական սպանության:

    Կուսաստանում նրա ճակատին ցմահ դրոշմվում է «փիս մարդու» կամ «սրիկայի» խարանը: Ուստի տղամարդը սովորում է խաբել կնոջը, ամուսնությունից հետո նույնպես:

    Թեև Պոռնկստանի ու Ալլահստանի հետ համեմատած` Կուսաստանը առաջատար դիրքերում է, մասամբ Նատաշալանդի մշակույթի ազդեցության շնորհիվ, տակավին շատ հեռու է քաղաքակրթական տարրական ձեռքբերումներից:

    Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:

    Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից:

    Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել`

    Գրականության բաժին`

    Արմեն ՄելիքեանՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ):

    Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

  9. Հատված Ճանապարհ դեպի Կուսաստան – Թուղթ Բ. գրքից

    Նյութ` Հայոց լեզու և գրականություն / Հայաստանի գրողների միություն

    Կուսաստանում կա համբավավոր գրողների միություն, կոչվում է Կուսկոմգրողշին: Կուսկոմգրողշինը Կուսաստանի գաղափարախոսական վերնաշենքը կառուցող ծխնելույզ քաշողների հիմնարկ է: Կուսկոմգրողշինի ուզն է իշխան Հաճի Աբդուլլահ Համիդօղլուն, գրչանվամբ` Աբդուլլահ Րուհուլլահը: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի հատուկ հրավերով Կուսկոմգրողշինի անդամ ընծայվում են յոթանասունն անց, յոթանասուն ստանյան մրցանակ ծպպացրած խոշորահամբավ ու վաստակահոգն գրողները` Աստծու բարեբանները: Հաճին մշտնջենական փառքով է պսակում աստվածահմա գրողներին, հալածում աղճկորդիներին` Խոթիչի աղարծի թշնամիներին: Խռխռում անեղ անեծքներ: Կեցցե՛ հավածին ու անվախճան թագավորությունը: Անկցի՛ պրոլետարների խաժամուժը:

    Մրցանակները բաշխում են Աստված ու նրա բեմբասաց Աբդուլլահ Րուհուլլահը` զուգավար: Մրցանակ ստանում են գրողները, որ աստվածային երեք գոյականների շուրջ մի-մի ,ես եմ են տնկում:

    Ես Հայաստանն եմ:

    Ես Արարատն եմ:

    Ես Ցեղասպանությունն եմ:

    Անշուշտ, առանց մոռանալու այս եռաբանության հարատուտը.

    Ես Խոթիչի հավատարիմ ծառան եմ:

    Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր տերերին:

    Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը տիվ ու գիշեր զռնչում է. Կուսաստանցի գրողը պարտի փառաբանե՛լ Կուսաստանը: Աստվածային քարոզչությունը հի՛մքն է Մե՜ր ազգայի՛ն քաղաքականության: Անկցի՛ շնիզմը: Մա՛հ Սատանայի էմիսարներին:

    Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը փոխարինեց ընկեր Արևշատ Արևշատյանին, հորժամ վերջինս Բարձր դռան հրավերով Երկնակալի ձեռքերի մեջ հոգին ավանդեց: Աստված հոգին լուսավորե: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի փաղանգում կան աներկ որեր, որ Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էին գրել, իսկ Աստծու օրոք ավելացրին աստվածային յոթներորդը: Հրդեհը որոց գրած վեց բառերը կլանել է, մնացել է սոսկ յոթներորդը` Աստված բառը: Սրանք մշակում են Կուսաստանի գիր հարամանելու քաղաքականությունը, խորացնում մեռելների պաշտամունքը:

    Կուսկոմգրողշինն ունի արտգործ բաժանմունք, որի գործը մեռելների քարոզչությունն է: Կոչվում է Դագաղգիրգործ: Դագաղգիրգործի նախարարը` մեծ արվեստաբան, խորախոր կուսաբան, երկնակոխ մեռելաբան ու մեծնմեծ ամենաբան մառադեմ Այաթոլլահ Մոնթազերին, որը Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էր գրել, բայց հրդեհը կլանել էր աշխատանքը նրա, Դժոխք ժամանելով, մի օր ինձ հեռաձայնեց.

    — Ո՜վ դու լպիրշ, քո գիրքը չե՜ն կարդալու Կուսաստանում, դու ձախողվա՜ծ գրող ես, քո գիրքը ձախողվա՜ծ գիրք է. չհանդգնե՛ս հանկարծ որևէ լեզվով թարգմանել:

    — Հրամանդ ի կատա՜ր, տե՜ր իմ:

    Կուսկոմգրողշինի քերովբեք մինչև ծայր սանձավարվում են հպարգելքներով: Կեղծիքն աղաղակում է գրականության և արվեստի մեջ: Որոնց շարակի մեջ են տեղավորել, կնքել բերանը: Ներսից նայող մրջյունների համար ըղձական աշխարհ է, դրսից` տիեզերքի արարչական դաշտերից` անհմա մղեղ: Սեղմ կոշիկների, ճախ գլխարկների, նեհ պայուսակների, վերարկուների փաթեթի մեջ ժողխում են արարչական կենսուժի սովից: Գեղագիտության քողի տակ արտադրում են հախնթոր պատրանքներ` շփոթելով դրանք գրականության ու արվեստի հետ: Նրանց համահունչ կարկաչում է մթության մեջ այն վարար, Մեռելստան երկիր դրախտավայրը և աղմուկն իր արձակում անծայրածիր Երազստանի եթերով: Մեկուսացվում ու հալածվում են ժամանակի ոգին արտահայտող գրողները, մինչ մեռելապաշտներն արժանանում են գրավարձի, Սուրբ Երրորդություն և Մի Աստվածություն կուսակցության, ախտապուց մշակութային միությունների, կուսպուց հեռուստաժամերի ու Կալիպոռնիայի համալսարանի օրօրյա փառերգությանը:

    Այսպես է գրվել պատմությունը Դրախտի:

    Այս գիրքը, սիրելի ընթերցող, ոլորվում, ոլորվում, ոլորվում և շիփ-շիտակ մտնում է Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի ու նրա համհարզների հետույքները:

    Աստծու:

    Այսօր ճրագ մը մարեցավ Դրախտում:

    Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել`

    Գրականության բաժին`

    Արմեն ՄելիքեանՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ):

    Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

  10. The following interview with Armen Melikian, the author of Journey to Virginland, which has just started to receive international acclaim at the highest literary level, was scheduled to be published in the March 2009 issue of the "3-Million" art magazine in Armenia. It was delayed to the May 2009 issue and then the magazine decided not to publish, citing national gossip about the author. The author discusses KGB persecution against him in Armenia, calls for the resignation of the Catholicoss, and discusses religious revolution in Armenia. Armen Melikian grants the right to publish and broadcast this interview to every willing media outlet around the globe.

    -Արմեն, Դուք 2000 թ-ին հիմնել եք «Հայ հավատք» կրոնական շարժումը. կոչ եք արել վերափոխել հայ եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից: Առաջարկել եք հրաժարվել Նիկիայի հանգանակից և հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում: Ի՞նչ միտումներ ունի այդ շարժումը և ի՞նչ ասել է մաքրազտել հայ հավատքը:

    Խորհրդային դարաշրջանը իր թերություններով հանդերձ աշխարհում առաջին անգամ կարողացավ ստեղծել մի քաղաքակրթական տարածք, որն առհասարակ զերծ էր հուդաքրիստոնեական քաղաքական թափանցումներից: Խորհրդային Միությունը քայքայելու նպատակով ԱՄՆ-ի հետախուզական մարմինները բովանդակ աշխարհում զարկ տվեցին կրոնական մոլեռանդությանը: Այդ երկսայրի սուրը, սակայն, այժմ խփում է ԱՄՆ-ին իսլամական մոլեռանդության տեսքով: Խորհրդային Միության քայքայումից հետո Հայաստանը դարձավ հուդաքրիստոնեական լավ կազմակերպված հոսանքների ներխուժման կիզակետ: Դրա մեջ կարևոր դեր ունեցավ սփյուռքահայությունը: Պատասխանատվություն են կրում նաև Հայաստանի առաջին իշխանություններն ու ներկա իշխանությունների դաշնակ կրթական նախարարությունը, որը դպրոցներում հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում է հայ երեխային: Կրոնաքաղաքական պատերազմը ողջ թափով շարունակվում է` տիրելու համար հետխորհրդային տարածքներին: «Հայոց եկեղեցի», «վրաց եկեղեցի», «ռուս եկեղեցի». սրանք բոլորը խրտվիլակային անվանումներ են, որոնք իրականում, տվյալ ժողովուրդների ազգային ինքնասիրությունը փայփայելով, հող են հարթում հուդաքրիստոնեական կոչված գաղափարախոսության արմատավորման համար ողջ հետխորհրդային տարածքում:

    Խորհրդային կարգերը, հասարակության կայացման հիմնախնդրով տարված և շեշտը դնելով գիտության ու բանապաշտության վրա, ի վիճակի չեղան իրենց աշխարհայացքում ներառելու մարդու ներաշխարհի զգայական հակումները, հատկապես նկատի ունեմ խորհրդապաշտական կամ միստիկ հակումները: Մարդ անհատի կազմավորման հարցում այս բացթողումն է այսօր մասամբ պատճառը, որ այդ ներքին դատարկ տարածությունը սանձարձակորեն ներխուժեն «հոգևոր հաց» խոստացող հոսանքները, որոնք այդ հացի մեջ փաթաթված տալիս են նաև մի ցեղապաշտ կուռքի «քյաբաբը»:

    Ինչ վերաբերում է Նիկիայի հանգանակից հրաժարվելուն, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ գիտի, որ այն, առաջին բառից մինչև վերջինը զառանցանք է: Այն ամեն կիրակի աշխարհով մեկ մի ամբողջ ազգի ենթարկում է հասարակական թմբիրի: Ժամանակն է, որ վերափոխենք մեր եկեղեցին` այն ազատագրելով Եհովա կոչված վիշապի, նրանից ստորոգյալ նոր առասպելների ու նրա մանկլավիկների ճիրաններից:

    -Դուք ուսումնասիրել եք հայ դիցավեպը, այնուհետև 2002-ին տեղափոխվել եք Հայաստան` «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ Ձեր կատարած ուսումնասիրությունները խորացնելու նպատակով: Նաև բացահայտել եք «Սասնա ծռերի» գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը: Այսինքն` «Սասնա ծռերը» կոդավորվա՞ծ դիցավեպ է և պատմական ակնարկնե՞ր եք բացահայտել:

    Այս մասին ես խոսացել եմ մեր մեծ առասպելաբան Սարգիս Հարությունյանի հետ` որքան հիշում եմ` 2002-03-ի ձմռանը, երբ արդեն Հայաստանում էի: Նա սկզբում կասկածանքով մոտեցավ պնդումներիս, սակայն հետո խորհուրդ տվեց ամուր կանգնել տեսությանս վրա: Դժբախտաբար Հայաստան վերադարձի հնարավորությունից զրկված եմ և չեմ կարող շարունակել ուսումնասիրություններս այսպիսի դրական մարդկանց միջավայրում: Իմ ամենամեծ կորուստը եղավ նման հրաշալի մարդկանց բացակայությունը իմ կյանքից: Հայաստանում կան բարձր բարոյականության տեր մեծ գիտնականներ:

    Այս նյութի մասին գրվել են մի քանի կիսագիտական կամ ոչ գիտական ուսումնասիրություններ, նաև բավական լուրջ բանասիրական գործեր, որոնք, սակայն, խիստ հեռու են համակարգն ամբողջությամբ բացահայտելուց: Մի քանի ուսումնասիրողներ էլ, որսալով իմ առանցքային մտքերը, ներկայացրել են յուրովի: Դա արել են անհատական շփումներից կամ միջնորդավորված ձևով: Դրանից շահում է մշակույթը, բայց ոտնահարվում է մարդը` ազգային կուռքի հաշվին: Աղբը նետեք այն մշակույթը, որը կերտվում է այդպիսի բանաձևով, որտեղ գողությունը բարոյական չափանիշ է, և զոհը` միշտ ուրիշը, եթե ուզում եք տարբերվել Համիտներից կամ փարավոններից: Ունեմ մոտ 300 էջ կազմող նախնական աշխատանք` անգլերենով, որը դեռ պատրաստ չէ հրատարակության: Այն կիսատ մնաց Հայաստանից հեռացմանս պատճառով: Համակարգի մասին մեկ-երկու բանալի տվել եմ իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» վեպի առաջին հատորում, իսկ շատ ավելին` ողջ համակարգի ուրվագիծը` երկրորդում: Այն լույս կտեսնի մեկ ամսից: Կույր ու կեղծ մարդիկ, ներառյալ Հայաստանի գրողների միության մեջ բնավորված նախագահ-մախագահ կոչվածները, այս գրքում տեսնում են միայն մի բան` սփյուռքահայի առնանդամը Հայաստանի որովայնի մեջ, և կատաղում` ջանալով ամեն կերպ այն նսեմացնել, հալածել հեղինակին: Սեփական բարդույթները զգեստավորում են տեսաբանական լաթերով: Բայց գիտնականներն առնվազն պարտավոր են նշելու իրենց օգտագործած աղբյուրը, թեկուզ եթե դրա հեղինակը մի շուն է:

    Ինչ վերաբերում է պատմական մոտեցումին, ապա այն սկսեց տակավ առ տակավ խամրել Աբեղյանից հետո. և իրավացիորեն: Դա առանձին մի շատ ընդարձակ նյութ է: Համակարգն ինձ հաջողվեց հայտնաբերել գրեթե պատահաբար: Զբաղված էի դիցալեզվաբանական տեսության նախագիծ մշակելով և ուշադրությունս մի քանի ամսով սևեռել էի հայկական դիցավեպի վրա. այն կլանեց ինձ: Հետագա ուսումնասիրություններս խորացրին համոզմունքս:

    Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով Ձեր գրքի մոտիվներով ծաղրուծանակի եք ենթարկել ՀՀ ղեկավարությանն ու հոգևորականներին, ինչպես նաև արծարծել եք սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ: Դուք պնդում եք, որ 2005 թվականին լույս տեսած այդ գիրքը չի ընդունվել բոլոր Հայաստանում գործող գրախանութների կողմից: Չե՞ք կարծում, որ այդ գրքով Դուք հայհոյել եք հայ եկեղեցուն, եկեղեցականներին և առհասարակ քարոզում եք վերացնել եկեղեցու ինստիտուտը:

    Կարելի՞ է ձեր հարցադրումից կռահել, որ գրախանութը պետք է լինի ավանդապաշտության և խավարամտության տարածման կենտրոն, կրոնական ստրկատիրության բանբեր: Ասում եք «հայ եկեղեցի», բայց այդպիսի բան գոյություն չունի: Կա մի հետադիմական գաղափարախոսություն` խարսխված հուդայական որակազուրկ ու ցեղապաշտ առասպելական համակարգի վրա: Կա Հայաստանում գործող մի եկեղեցական կառույց, որը սնվում է այդ օտար և ստրկատիրական համակարգից ու մի ամբողջ ազգ գերում` նրան դարձնելով Հուդայի ստրուկը: Չկա հայ եկեղեցի. դա զառանցանք է: Կա հուդայական գաղափարախոսության հայկական թև, որն ազգայինի պիտակի տակ սողոսկում է հայ մարդու ներաշխարհ: Անիծված են հայոց մեռելներն ու ողջերը, որոնց ծննդյան, ամուսնության ու մահվան ծեսերը կատարվում են հուդայական խորհրանիշներով: Հայկական լեռնաշխարհը կքել է մի ցեղապաշտ կուռքի ոտքերի տակ, որին պետք է հիմնահատակ անել Սասնա ծռերի Թուր Կեծակիով:

    Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու «Աստվածաշունչ» կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանել Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանշանով և հաստատելու հա՚յ եկեղեցի: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի, երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի եկեղեցիները վերածել մեհյանների:

    -Ճի՞շտ են այն լուրերը, որոնց համաձայն` Հայաստանում բնակվելու տարիներին ՀՀ դատախազությունը Ձեզանից 10.000 դոլարի չափ կաշառք է պահանջել` սպառնալով գումարը չտալու դեպքում բանտարկել Ձեզ` որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ: Քրեական ո՞ր հոդվածով են Ձեզ սպառնացել և կոնկրետ ո՞վ, ինչի՞ համար է կաշառք պահանջել:

    Իմ փաստաբանը դատախազության անունից այն պահանջել է ինձանից` սպառնալով, թե այլապես ինձ կձերբակալեն և հեռուստատեսությամբ ողջ Հայաստանով կներկայացնեն որպես հետին ոճրագործի: Դա պահանջել են` ինձանից յուրացված գումարը` 20.000 դոլար, ինձ վերադարձնելու խոստումով: Գումարի կեսը` ճիշտ ինչպես անում է մաֆիան: Դատախազությունը բնականաբար մերժել է այս մեղադրանքը, և իբրև տրամաբանական հետևանք` դատախազությունից պահանջել էի ձերբակալել փաստաբանին զրպարտության մեղադրանքով, եթե նա ստել է (վկաներ կային): Դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց իրավաբանի դեմ: Իսկ իմ ընկերուհիներից մեկի սիրածը, ինքն էլ` դատախազ, որ ներկա էր եղել դատախազների այս ներքին խոսակցությանը, հաստատեց ասվածը` խոստանալով օգնել: Սակայն հետո հրաժարվեց: Իսկ վկաները ահաբեկվեցին ոչ միայն դատախազության, այլև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության և ԱԱԾ-ի կողմից:

    -Դուք տեղեկատվություն եք տարածել այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ձեզ որակել է իբրև ազգի դավաճան և հետապնդել է, մինչև անգամ Ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատճառը Ձեր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գի՞րքն է եղել:

    ԱԱԾ-ի շենքում իմ այն ժամանակվա ընկերուհուն` ներկայիս կնոջս, ի դեպ` բավական քաղաքավարի, հարցաքննելուց և սպառնալուց հետո, որ նրան կդատապարտեն և կբանտարկեն` որպես ազգային դավաճանի մեղսակցի, պահանջել են իրենց հետ համագործակցել իմ դեմ, որի համար էլ նրան փորձել են նաև կաշառել Հայաստանում իմ իսկ ունեցած գույքով: Նրանից պահանջել են նաև չհրատարակված իմ գրքերի ճկապնակները: Խոսակցությունն այնուհետև կենտրոնացվել է իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի դատապարտման վրա` բացահայտորեն այն կապվելով իմ դեմ հարուցված քրեական մեղադրանքների հետ:

    ԱԱԾ-ն մտել է նաև իմ մեկ այլ ընկերուհու տուն` նրա բացակայության ժամանակ: Նա վերադարձին տեսել է, որ տանը մարդիկ կան, նստած` համակարգիչն են ուսումնասիրում: Նրանից պահանջել են, որ հանձնի իր մոտ պահ դրված իմ սեփականության փաստաթղթերը` դրանք ոչնչացնելու համար, «որպեսզի էդ քո Արմենը այլևս Հայաստան ոտք չդնի»: Բախում է առաջանում, նույնիսկ մարմնական ընդհարում: Նրան ինձանից «պաշտպանելու նպատակով» մեկ այլ օր ունկնդրել են տալիս այլ կանանց հետ իմ հեռախոսազրույցները` հաստատելով, որ «էդ քո Արմենը սրիկայի մեկն է», փորձելով համոզել, որ հրաժարվի ինձ պաշտպանելուց: Նա օրենքով իմ լիազորված անձն էր: Միայն թե չգիտեմ` այս վերջինն արել էր ԱԱԾ-ն, թե մեկ այլ կառույց: Մի քանի կառույցով գործում էին կատարելապես ներդաշնակ: Իսկ ընկերուհուցս արդեն 4 տարի է, ինչ ոչ մի տեղեկություն չունեմ` հակառակ բոլոր փորձերիս:

    Այս ամենը խիստ ցավալի է ԱԱԾ-ի նման մի կազմակերպության վարկի համար, որը փոխանակ Հայաստանի անվտանգությանն սպառնացող իրական վտանգներին դիմագրավելու, հալածում է Հայաստանում հաստատվել փորձող հայ գրողին: Ո՞ւմ պատվերով: Եթե նման հարց է ծագում, ապա պետք է նախ ընդունել, որ այն խաղալիք է ինչ-որ մեկի ձեռքում: Մի՞թե:

    -Արմեն, Դուք նաև պնդում եք, որ մի խումբ կրոնական մոլեռանդների և ԱԱԾ-ի կողմից բռնության են ենթարկվում այն լրագրողները, ովքեր փորձում են լրատվամիջոցներով Ձեր մասին խոսել: Փաստորեն, նշյալ մարդկանց հիմա ես ձեռնո՞ց եմ նետում այս հարցազրույցով:

    Չեմ կարծում: Հանգամանքները տարբեր են: Այս բոլորից վրդովված` մի հոդված էի գրել` խորագրելով` «Կամ Կոտայքի օլիգարխի գլուխը, կամ` ՀՀ նախագահի»: Հոդվածը Ռադիոյի մի աշխատողի ձեռքն էր ընկել ու նա որոշել էր այն եթերով ընթերցել: Նախքան հաղորդումը ԱԱԾ-ն ներխուժել էր Ռադիո` նրան ձերբակալելու մտադրությամբ: Նա հեռացավ Հայաստանից, երբ, մեկ այլ պատճառով, սպանվեց նրա ընկերը, որին շփոթել էին նրա հետ:

    -Ճի՞շտ է, որ սփյուռքահայ համայնքում ՀՅԴ-ն տարատեսակ խեղաթյուրված տեղեկատվություններով փորձում է Ձեզ ներկայացնել իբրև բարոյազուրկ մարդ և ամեն ինչ անում է Ձեզ մեկուսացնելու համար:

    ՀՅԴ-ն երբեք իմ դեմ չի գործել, եթե նկատի ունեք բռնատիրության դեմ ծառացող այն ոգին, որ իր բոլոր թերություններով հանդերձ նպաստեց մեր պատմության փայլուն էջերից մի քանիսը կերտելուն: Այսօր այդ կազմակերպությունն ինքն է դարձել Հայաստանում համիտավարի բռնատիրության գերագույն պաշտպանը: Սա գաղափարախոսական կեղծավորություն է, որից խիստ շատ է տուժելու այդ կազմակերպությունը, որը գերին է դարձել մի քանի պատեհապաշտ կամ խմբակամոլ մարդկանց: Իմ դեմ գործել են այդ կազմակերպության մեջ ծվարած ու ՀՅԴ-ի ոգին գրպանած եսապաշտ ու այլամերժ միջակությունները, «ժողովրդավար» ՀՅԴ-ի թագավորիկները:

    Պարզապես Դաշնակցությունը չի սիրում ոչ յուրայիններին: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որին շահագրգռում է Անթիլիասի Մասոնական Աթոռի ընձեռած իշխանությունը, թեկուզ եթե այն հուդայական գաղափարախոսության միջոցով ստրկացնի ողջ Սփյուռքը: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որի մամուլը 35 տարի շարունակ Ամերիկայի Հայկական համագումարի գոյությունն իսկ կարծեք ուրանում է` փորձելով սեփականացնել ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանության օրինագծի համար պայքարը, երբ իրականում աշխատանքի մեծ մասն անում է նշյալ կազմակերպությունը, իսկ Դաշնակցության գրասենյակը բարձր համարում չի վայելում Վաշինգտոնում: Այսպես գրում ու յուրացնում են հայ ազգի պատմությունը: Հայաստանում իրեն ժողովրդավար կոչող այս կուսակցության քանի՞ ղեկավար է փոխվել անցնող 10 տարիների ընթացքում: Նրանց ողջ մամուլն առաջնորդվում է «սրբապատկերների քաղաքականությամբ»` հետևորդների ենթագիտակցության մեջ սերմանելով «սրանք են ձեր ղեկավարները» միտքը: Ի դեպ` բավական հակակրելի կերպարների: Նույն ձևով էլ սրանք հավիտենական լռություն են պահում իմ նկատմամբ` որպես առօրյա գիտակցված քաղաքականություն, որի բազմաթիվ փաստերն ունեմ. իսկ երբ խոսում են, դա անում են միմիայն ինձ բարոյազրկելու համար` հերյուրածո ու լկտի ստերի ու աղավաղումների շարահյուսությամբ գլխիվայր շրջելով իրականությունն ու ծաղրելով նույնիսկ ամենատարրական մարդկային վերաբերմունքը:

    -Շուտով հրատարակելու եք «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի կուսաստան» գրքի երկրորդ հատորը, ինչպես նաև «Սասնա ծռեր» դիցավեպի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը: Ի՞նչ ճանապարհով եք այն հասցնելու հայ ընթերցողին և մտավախություն չունե՞ք կրկին ենթարկվելու հետապնդումների:

    Կապրենք, կտեսնենք: Առայժմ մտավախություն չունեմ: Հին մարդիկ գնում են, նորերն են գալիս, հները զգում են իրենց սխալը, թեև այն չեն ընդունում, իսկ ես ներում եմ բոլորին: Մնում է, որ նրանց ներեն իմ ընկերուհիներն ու բոլոր քաղբանտարկյալները:

    -ԱՄՆ-ում վաճառվո՞մ է Ձեր գիրքը, կա՞ն այլ լեզուներով թարգմանություններ և ինչպիսի՞ արձագանքներ են լինում գրքի վերաբերյալ:

    Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը, որն այս տարի լույս կտեսնի: ԱՄՆ-ում կա հրատարակիչ: Առաջին արձագանքն ունեցա հրատարակչի խմբագրից, որը գրավոր հայտնեց, թե ճանաչում է առնվազն 100 կնոջ, ովքեր անվարան պատրաստ կլինեն ոսկորներս ջարդելու կամ ինձ սպանելու: Ես էլ գրավոր պատասխանեցի, որ եթե դա ճիշտ է, ուրեմն ամերիկացիները հայերից նեղմիտ են: Ծաղրուծանակ եմ արել նաև Բուշին, բայց այստեղ նման բաների համար մարդու չեն հալածում: Անգլերեն տարբերակը զգալիորեն տարբերվում է հայերեն տարբերակից, նաև ավելի ծավալուն է:

    Ձեռագիրն ուղարկել եմ անգլերեն լեզվի և գրականության համաշխարհային համբավ ունեցող մի դասախոսի, որ նաև 25 տարվա վաստակ ունի ԱՄՆ մեծագույն հրատարակչատներում: Նրա գրավոր գնահատականն այսպիսին էր. «Չգիտեի ինչ սպասել երբ որոշեցի ընթերցել ձեր վեպը: Ինչ չէի սպասում` այն էր, որ ձեր վեպը (ներառյալ գրքի վերջում տեղադրված այն գրականորեն եզակի փաստաթուղթը, որ պարունակում է հրատարակչի հարցերին տրված ձեր պատասխանները) ստեղծագործական, փիլիսոփայական, մշակութային, իմաստաբանական, բնաբանական, կրոնական տեսակետներից անցնող 35 տարիների իմ մասնագիտական կյանքի ընթացքում ընթերցած ամենահանդուգն գործերից մեկն է: Այն ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի ու նույն կարգի գրողների դասական գործերը, թեև անհնար է իրական զուգահեռներ գտնել գաղափարով ու արվեստով այսքան յուրահատուկ մի գործի»:

    --«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքում ասում եք` «Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը` խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար»: Համարում եք, որ հայ եկեղեցին կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Որպես քրիստոնյա` ի՞նչ դեղատոմս եք առաջարկում և չե՞ք կարծում, որ Ձեր գրքով խարխլում եք քրիստոնեական արժեհամակարգը:

    Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Մի՞թե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական, իմ կյանքը ղեկավարի այսօր` արյունահեղությամբ և մշակութասպանությամբ հաստատած սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի և ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի: Կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում: Կրոնական ողջ դասը արժանի է գնդակահարության: Հայը չի կարող լինել քրիստոնյա. եթե կարող է, ուրեմն կարող է լինել և՛ մուսուլման, և՛ հրեա: Ունենք երկու միլիոն մուսուլման հայեր: Եթե եկեղեցին, ինչպես դուք եք ասում, ազգային կառույց է, ուրեմն պարտավոր է իր դռները բացել այդ երկու միլիոն մուսուլման հայերի առջև, որպեսզի իրենց պաշտամունքները կատարեն այդ ազգային կոչված եկեղեցվո մեջ` Ղուրանը զետեղելով Աստվածաշնչի կողքը: Այլապես այն պետք է դադարի գոյություն ունենալուց` որպես այդպիսին:

    -Ձեր գրքում ասում եք` «Ըստ ոմանց` վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են». Դուք ամենայն անպատասխանատվությամբ սկանդալային հայտարարություն եք անում: Ի՞նչ ասել է` «ըստ ոմանց». գուցե տրամադրեի՞ք Ձեր տեղեկությունները:

    Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այնքան պարզ իրողությունը: Արամ կաթողիկոսի մասոն լինելու մասին իմացել եմ դեռ նրա Առաջնորդ լինելու օրերից: Պատանիներն անգամ գիտեին: Խորենը ևս մասոն էր: Նրա որդին իմ տնօրենն էր Բեյրութում: Հրաշալի և հայրենասեր մի երիտասարդ էր, որ ինձ անվճար ուսումս շարունակելու հնարավորություն տվեց: Մեր միջև եղել է ջերմ կապ ու մինչև այսօր էլ այդ կապը կա: Հաճախ ինքս էի նրա սեփական նամակները հորը փոխանցում: Հավատում եմ, որ նա ինձ կների այս բացահայտման համար, հատկապես եթե գրքերս ընթերցի, և կդառնա այս շարժման գլխավոր ջատագովներից:

    Այստեղ խնդիրը ոչ այնքան ազատ որմնադրական շարժումն է, որքան ազգի հոգևոր տիրույթի պատասխանատու անձի օտար կազմակերպության մեջ ներգրավված լինելու փաստը: Դա անընդունելի է: Սակայն Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: Նույնիսկ ԱՄՆ-ում Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույնն է երևույթը Հայ բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության և բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում: Սրանց մի մասը եղել են իմ հոր ու հորեղբայրների ծանոթները, զարմիկներիս ընկերները և այլն: Ձեզ հեքիաթ չեմ պատմում:

    Հայ կրոնականներից լսել եմ նաև, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ` բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երևան գան, եթե գոյություն ունեն, և պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողությամբ մոտենանք նրանց, եթե քաղաքակիրթ ազգ ենք:

    Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի»:- Բորիս Պաստեռնակ: Այս խոսքերը Ձեզ ոգեշնչե՞լ են:

    Լսել եմ այդ խոսքը: Ռուս գրականությանը մոտից ծանոթանալու մեծ ցանկություն ունեմ, բայց այս պահին հնարավորություններս չեն ներում: Բավարար է անկեղծ լինես ինքդ քեզ հետ և ունենաս արդարության ջիղ մի բան տեսնելու և տեսածդ ասելու համար: Ամոթ է այն հասարակությանը, որ մի սերնդում ընդամենը մեկ միամտի գտնելը չափանիշ է ընդունել: Ամեն հայ պետք է լինի այդ «միամիտը», եթե չենք ուզում ապրել ստրկաբար: Բայց չէ՞ որ մենք «իմաստուն» ազգ ենք:

    -Ո՞րն է Ձեր ազգային իդեալը: Հայ մարդը դժգոհ է բոլորից: Բոլորը դժգոհ են բոլորից: Չե՞ք կարծում, որ մենք թերարժեքության բարդույթ ունենք, ինչը մեզ զրկում է մեզանից, ինչպես նաև ուրիշներից գոհ լինելու հատկությունից:

    Ինչո՞ւ ազգային և ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է` բնորոշ հայերիս: Մի արդարացեք ուրիշներով` «Մենք միակը չենք»: Իսկ չէ՞ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպիտի լինենք առաջին հոգեմաքրված ազգը, առաջին մտամաքրված ազգը: Մինչև սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեև ոչ վերջնակետը: Երբ մի մարդ չի համապատասխանում մեր փտած հայեցակարգին, նրան դասակարգում ենք իբրև գործակալի: Ռուսներին էլ աշխատում ենք համոզել, որ նա արևմտյան գաղտնի սպասարկությունների անդամ է` խաղալով նրանց մտավախությունների վրա: Այս Միկրոբունիներին պետք է մաքրել առաջին հերթին իշխանական լծակներից:

    -Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` Դուք կարծում եք, որ հայ մարդը վաղուց դադարել է հավատալուց ազատության և արդարության իդելաներին, փոխարենը հայը դարձել է նյութապաշտ: Չե՞ք կարծում, որ մարդը, անկախ ազգությունից, ի բնե հավատում է այդ իդեալներին, և Ձեր խիստ դատողությամբ վիրավորում եք հայերին:

    Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյեմ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչած սնապարծ թմբիրով: Դարձյալ շեշտում եք ուրիշի հետ համեմատելու գաղափարը: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ` չլսելով ձեր ոչ մի արդարացում, ինչքան էլ ճաթեք դրանից:

    Ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական վերնախավը պատրաստ են զոհելու ամեն ինչ հանուն կուշտ ուտելու, թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը հատուկ է ոչ միայն հայությանը, այլ` բոլոր մեռնող ժողովուրդներին: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները վերածվում են նյութապաշտ զանգվածի...»,- Ձեր խոսքերն են: Ձեր ատելության և վիրավորական արտահայտություններից այնպիսի տպավորություն է, որ կարծես հայից թշնամու կերպար եք կերտել:

    Դարձյալ կրկնում եք ձեզ չշոյողի մեջ թշնամի փնտրելու հիվանդագին մոլուցքը: Ձեզ ասելով` ի նկատի ունեմ ընդհանուր երևույթը: Ինձ թվում է, որ այդ երևույթի մասին ինձ խոսեցնելու նպատակով եք հեղինակում ընդհանուրի հետ կապված հարցը: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով` հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացնելով ու կուրանալով:

    -Արմեն, վերջերս ինտերնետային կայքերում հայտնվեց Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության տարածած տեղեկատվությունը «Ահազանգ» խորագրով, որի տակ ստորագրել եք նաև Դուք: Ամբողջ աշխարհով մեկ ահազանգում եք Հայաստանի կողմից հալածանքների ենթարկվելու և վտարվելու փաստերի մասին: Եղա՞ն արձագանքներ:

    Վտարանդիները, մեկիկ-մեկիկ իրար գտնելով, դարձան պատկառելի մի խումբ: Առաջին հայտարարությունն արվեց երկու տարի առաջ, որի տակ, որպես զորակցություն իրենց անունները դրեցին 15 ազգերի շուրջ 120 մտավորականներ` ներառյալ բազմաթիվ հայեր, հատկապես կրթական համակարգից: Այն դեռևս առկա է vernatun.wordpress.com հասցեում` այլ հայտարարությունների, ինչպես նաև վտարանդիների և մեր ընկերների մասին տեղեկությունների հետ համատեղ: Պահանջում ենք Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, վերաբացել Ա1+-ը: Չի բացառվում, որ այս հարցերը բարձրացնենք ԱՄՆ-ի Կոնգրեսում, հատկապես Շանթի հարցը, որի խորիմաց հոդվածը զետեղել ենք մեր կայքէջում: Համոզված ենք, որ նրան բանտարկելու և քայքայելու իրական պատճառը հուդաքրիստոնեությունից ազգովին հրաժարվելու մասին այդ ցնցող հոդվածն է: Նման բան կարող է անել միայն ազգուրաց պետությունը: Աշխատում ենք նաև նյութական մեծ վնասներ պատճառել, նույնիսկ սնանկացնել այն հեռուստաընկերություններին, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում: Սրանց գործունեությունը նման է Արցախյան ազատամարտի օրերին իրենց կյանքը զոհող ազատամարտիկների թիկունքում Հայաստանում հաստատվող սակավապետության` օլիգարխիայի գործունեությանը: Թույլ չենք տալու, որ մի ԶԼՄ դառնա ժողովրդավարության համար պայքարի զոհ, իսկ մյուսները առոք-փառոք գրավեն նրա իսկ շուկան` բռնատերերի հովանու ներքո: Արդեն բոյկոտ ենք կազմակերպել այդ ԶԼՄ-ների դեմ, մշակում ենք նաև բռնատիրական իշխանությունների կողքին կանգնած սակավապետների արտադրանքի ԱՄՆ մուտքի բացառումը: Այդ բոլորի մասին կարելի է մանրամասնորեն կարդալ vernatun.wordpress.com կայքէջում:

    Դժբախտաբար ԼՏՊ-ի լոսանջելեսյան խումբը` երևանցիական հովեր առած գավառամիտ մի ծերուկի գլխավորությամբ (և կարծում ենք` թելադրված Երևանից), ամեն ինչ անում է` մեկուսացնելու մեզ ժողովրդավարության համար պայքարից` իր ստանձնած «ազգի փրկիչի» կամ «ալտերնատիվ չկայի» քաղաքականության դիմաց` բացառելով ենթադրյալ մրցակիցների գոյությունը, ինչն էլ դժվարացնում է մեր առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Կարծեք սրանց շահագրգռում է ոչ այնքան քաղբանտարկյալների ազատ արձակումը, որքան ենթադրյալ մրցակիցների բացառումը: Սրանք ժողովրդի դժգոհության ալիքին հեծած ու ժողովրդավարության պիտակի տակ գործող թունդ հակաժողովրդավար մարդիկ են, ժողովրդավարության խորթլախներ, որոնք մի թագավորը փորձում են փոխարինել մեկ այլ թագավորով: Ժողովրդավարություն ասելով` հասկանում են սեփական իշխանություն: Ընկերներիցս տեղեկանում եմ, որ Հայաստանում էլ նման մի իրավիճակ է: Եթե այսպիսի անկար վիճակում իսկ լինելով հալածում են մեզ, ի՞նչ սպասենք նմաններից, երբ սրանց գահընտիրն անցնի իշխանության գլուխ:

    Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այսուհետև այցելել`

    Գրականության բաժին`

    Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ):

    Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

  11. The following interview with Armen Melikian, the author of Journey to Virginland, which has just started to receive international acclaim at the highest literary level, was scheduled to be published in the March 2009 issue of the "3-Million" art and magazine in Armenia. It was delayed to the May 2009 issue and then the magazine decided not to publish, citing national gossip about the author. The author discusses KGB persecution against him in Armenia, calls for the resignation of the Catholicoss, and discusses religious revolution in Armenia. Armen Melikian grants the right to publish and broadcast this interview to every willing media outlet around the globe.

  12. Գյոթությունը, եղբայրներ, ամրացնում է գթության ճանապարհը: Թեև գյոթերեն լավ չեմ գիտեր, բայց բավարար գթություն ունիմ ուսումնասիրելու համար գյոթական գաղափարախոսությունը:

    Գյոթը տղամարդու հակառակն է: Այսինքն ոչ նրանից, որ միշտ պիտի քննի, այլ նրանից, որին միշտ քննում են: Արդեն տեսնում եք, թե ինչքան դժվար է դրախտական մշակույթի առեղծվածները դժոխերեն թարգմանելը: Մեր մոտ գյոթ ասելով հասկանում ենք երկու տղամարդկանց միջև արդար կեցության սիրո անդաստան: Բայց Աստծո մոտ գյոթը նա է, որը քննվում է: Անշուշտ բուն քննիչը Աստված ինքն է: Այլ կերպ էլ չէր կարող լինել, եղբայրներ: Դրախտում բոլորը հայտարարում են, որ իրենք տղամարդ են, այսինքն հակագյոթ, ապագյոթ, անգյոթ, բայց իրականում այստեղ գործում է միայն մեկ կլոր, Աստծո կլորը, որի առջև բոլորն անխտիր իրենց հետույքներն են բացում:

    Բայց դուք չգիտեք, եղբայրներ, թե Աստված ինչքան է փրկությունը հեշտացրել Մերսեդես Շեյթանի հպատակների համար: Ընդամենը պետք է աջ ձեռքդ բարձրացնես, ձախդ դնես սրտիդ ու բարձրաձայն հայտարարես.

    - Ոչ մի աստված չկա բացի Աստծուց, և Բասսասարը Աստծո Որդին է, և Առաքյալը` նրա թշնամին:

    Պրծ: Փրկվեցիր:

    Բացի Բեն Լադենի հերսից

    Դա իհարկե Աստծո ուղարկած փորձությունն է քո հավատքը զորացնելու համար:

    Երբ Սատանան ինձ խաբեց` կերակրելով ճանաչողության ծառից, և որի հետևանքով ինձ բաժին մնաց Դժոխքի ծծումբը, ուր եղավ լալ և ակռաներ կրճտել, ճանաչեցի, ճանաչեցի եղբայրներս, նոր ճանաչեցի, որ Դրախտում գոյություն ունի մեկ կլոր` Աստծո կլորը և փրկյալները կլորահատվում, իրենց կլորները հանձնում են Աստծուն, որպեսզի Գերագույն Կլորը իրենց փոխարեն քննի իրենց թշնամիներին:

    Սրա համար էլ Հուդան պատժվելու է հավիտյանս հավիտենից, քանի որ նա խաբում է Աստծուն` կլորահատվելու փոխարեն թլփատվելով: Աստված պատժում է անհնազանդներին, դուրս քշում Դրախտից: Նրա անունը Եհովա Կլոր է:

    Բայց գթություն ունենալով կորուսյալներիս համար, նրանց ուղարկում է իր միածին որդին, որպեսզի ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա: Հավիտենական Կլորը կանէանա այն օրը, որ մարդը դադարի Աստծուն ոռ տալուց, եղբայրներս:

    Գերագույն Կլորը իր միածին որդուն անգամ քննում է խաչի վրա կորուսյալներիս մեղքերի համար: Հավիտենական ոռերի պակաս կա երկնի արքայության մեջ Գերագույն Կլորը փառաբանելու համար:

    Սա ի՞նչ հայր է, եղբայրներս, որ խաչի վրա որդուն է քննում: «Զոհ» է պահանջում: «Փառք» է փնտրում: Մարդերի բառարանը բացեք հասկանալու համար այս երկու բառերի իմաստները: Մի՞թե սա խանգարվածին մեկը չէ: Ինչո՞վ է տարբերվում սա Օսման փաշայից: Էլ ինչո՞ւ են փրկյալները պաշտում սրան, ատում Օսման փաշային: Մի՞թե դա անարդարություն չէ: Սրա հավիտենական սկիզբն սկսում է քննելով, ժամանակի հնարովի զրո կետի վրա քննում է, հավիտենական վերջն ավարտվում է քննելով: Մա՜յրն են սպանել Դրախտում, մա՜յրը, նրան փոխարինել Աստծո կլորով: Բայց ատի փրկյալները չեն տեսներ, եղբայրներ: Փառք Սատանային, որ ճանչնալով լույսը մեր աչքերը բացվեցան և մեզ համար ապրիլը մահ եղավ և մահը` ապրիլ: Այն ատեն շան հոգին մեր վրա եկավ և հասկցանք, որ Սատանան Աստծո հայրն է:

    Բայց ասիկա ալ մեր քվեներով մեր կլորները կհավաքե և անհնազանդներուն քննելու իրավունքը իրեն կվերապահե: Միայն մեկ տարբերությամբ` առանց մեզ համար փրկության հույսի: Այսպե՛ս, եղբայրներս, Սատանան մեր կլորները կշահագործե սեփական փառքի համար:

    Նարինեն, իհարկե, բան չիմացավ իմ կլորի մասին. լինելով ավանդական կուսաստանցի, որոշեց ընդունել Աստծո կլորը: Աստված նրան խորհուրդ տվեց սեռական կապ ունենալ ինձ հետ միայն աստվածային կնքաթուղթ ձեռք բերելուց հետո: Նարինեն նույնիսկ թանկարժեք գրիչ նվիրեց ինձ հետզհետե մոտեցող Մեծն ստորագրության օրից առաջ: Մի օր կհեռանա աշխարհից` այդպես էլ կյանքից բան չհասկանալով: Այսպես է ապրում կուսկինը: Նա արհեստական աշխարհ է ստեղծել երևակայության մեջ և դրանից բխող արժեչափերով է գնահատում տղամարդուն:

    Կրա՜կն եմ ընկել` սրիկա եղբայրներս և բոզ քույրերս: Ի՞նչ գրեմ ձեզ` Դրախտում ինձ վրա ծիծաղող տղամարդկանց մասին, ովքեր իրենց կնոջը կարողանում են պահել միայն հասարակական համընդհանուր բռնությամբ: Երբ իմ` տ-տղամարդուս և կնոջ միջև սեռական համապատասխանություն կար, կարող էի առնանդամս երկու-երեք ժամ պահել և միայն կնոջ աղաչանքներից հետո դադարեցնել սեռական գործողությունը: Նա էքստազից կխելագարվեր: Կատին կարող է ապացուցել:

    Իսկ ինչի՞ են ընդունակ ուրիշին ծաղրող ա՛յն կուսաստանցի կլորակիրները, որոնք, իրենց իսկ կանանց խոստովանությամբ, նույնիսկ երկու րոպե ի վիճակի չեն առնանդամը պահել:

    Բոզ քույրերս, չէի՞ք ինձ ասել, որ մարդու արժեքը որոշվում է ոչ թե անդամը պահելու կարողությամբ կամ դրա տևողությամբ, այլ շատ ուրիշ բաներով: Բայց ո՞վ գիտի, քույրիկներսգուցե սպառում են իրենց սերմը` հին աստվածների նման թքելով Երկրի վրա

    Այս տղամարդիկ չեն էլ ձգտում սովորել:

    Ես էլ կատարյալ չէի ծնվել, ոչ էլ` սեռական դաստիարակություն ստացել իմ հայրենիքում` Նեպտունում: Տարիներ էին հարկավոր այդ ամենը սովորելու համար: Ահավորն այն է, որ ուղեղներն ընդմիշտ կաղապարված են: Կուսաստանի «ազգային ավանդույթների» մուրճը սրանց հիմնական զենքն է. մեզմեականները դրանով են խփում իրենց գաղափարապես հակասող ցանկացած մեկի գլխին:

    Ես ուրիշ աշխարհից եմ, այլմոլորակային

    Այլմոլորս անցել էր կանանց քուրայով այնտեղ, ուր կինն ազատ է, մոլոր-մոլոր այրվել, մասամբ կոփվել: Իսկ կուսմարդը կնոջը դիտում է որպես ստրուկի, այդ պատճառով կոփվելու հնարավորություն չունի: Հավասար էներգիաների շփման դաշտը բացակա է: Մեկն ամբողջությամբ գերիշխում է մյուսին:

    «Հրամայում եմ, որ հնազանդ լինես ամուսնուդ»,- ասում են, ասել է Բանը:

    Բանը մոռացել է ասել… «եթե ամուսինդ մարդպանզե չէ»:

    - Թող չամուսնանա՜ր…,- կպատասխանեն:

    Իսկ Պանզեստանում կինն ո՞ւմ հետ ամուսնանա

    «Քեզ սարքեցի տղամարդու կողից»,- ասում են, ասել է Բանը:

    Սա տղամարդկային ծննդաբերություն է: Առաջին ու վերջին նման դեպքը: Ծննդաբերության դերերն անգամ շրջել են ու հավատացրել մարդերին: Ադա՛մն էր ծնվել Եվայից: Այլ կերպ չէր կարող լինել, եղբայրներս:

    Ահա այս հայրիշխանական ահաբեկչությունը Հուդայի կիսագրագետ քրմերի կողմից հորինված կեղծ աստծո բերանով նստել է Կուսաստանի և աշխարհի կանանց գլխին:

    Հատված` Ճանապարհ դեպի ԿուսաստանԹուղթ Ա. գրքից

    Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի «Սարդարապատ», «Պերճ», և «Ապրիլ» (abrilbooks.com search: Kusastan) գրախանութներից:

    Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել`

    Գրականության բաժին`

    Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ):

    Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

  13. Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի ԿուսաստանԹուղթ Ա.

    Նախնական էջեր

    Ձա՜յն հառաչանաց հեծության ողբոց սրտից աղաղակի

    Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,

    Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման

    Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս`

    Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ:

    Գրիգոր Նարեկացի

    Այդ երեկո սովորականից մի ժամ շուտ եմ վերադառնում Կուսաստանի գիտությունների ակադեմիայի գրադարանում առօրյա աշխատանքից: Կարճատև գիշերները հոգնեցրել են, ուզում եմ հանգստանալ: Օրը երկարել է, ցուրտը` նահանջել: Սակայն դեռ ցանկալի չէ մեկնել Մոսկվա: Բակում շների հարսնիք է. աղբատար մեքենաներն այսօր ևս չեն եկել: Լավ է, ընկերներս ողջ են: Ինձ անհանգստացնում են քաղաքում հաճախ լսվող կրակոցի ձայները. պետությունը ոչնչացնում է շներին: Մեկ-մեկ երջանիկ եմ զգում, որ շուն չեմ:

    Իրո՞ք շուն չեմ:

    Համենայն դեպս մտադիր չեմ շնանալ, երբ դռան զանգն է հնչում: Կատին է: Միշտ զանգում է նախքան գալը. զգում եմ, որ արտասովոր բան է պատահել: Չեմ սխալվել, արտասվում էդեռ արցունք չեմ տեսել աչքերին. Կատին ուժեղ կին է, փորձության պահերին ավելի ևս` դառնում է խիստ գործնական: Բռնում է առնանդամս, խոթում իր հնոցի մեջ, մերկ թևերով հենվում պատին: Արտասվելով դիմում է.

    - Քունի՛ ինձքունի՛ ինձօ՜հ, ֆա՛ք միֆա՜՜ա՜՜ա՜ք

    Քիչ հետո հակիրճ պատմում է եղելությունը և անհետանում նույն տաքսիով, որով եկել է` խնդրելով վարորդին սպասել Սատանայի համալսարանի դիմացի կանգառում:

    Կիսաքուն վիճակում այս ամենը երազ է թվում, և ես երկար ժամանակ ուշքի չեմ գալիս:

    Շո՛ւն:

    Կուսաստանում սեքս չեն անում

    * * *

    Աշխատանքի ընդունվելու նպատակով Կատին դիմել էր Աստծո հարկային տեսչություն և ամիսներով պատասխանի էր սպասում: Փորձ ուներ` սովորել էր հաշվապահություն, տիրապետում էր համակարգչային մի շարք ծրագրերի, հետևել ու քողազերծել էր հարկային բազմամիլիոն եկամուտներ յուրացրած երկու գլխավոր մաֆիական խմբակցությունների, որոնց թիկունքում պետական պաշտոնյաներ էին: Արդյունքում գումարները վերադարձվել էին Աստծուն: Դա ինքնին բարդ գործ էր, և Դրախտի պայմաններում` խիստ վտանգավոր, որը, սակայն, Կատին իրականացրել էր արտակարգ հմտությամբ:

    Փրկյալների և Աստծո հաշվին հղփացած խարդախները մնացել էին անպատիժ: «Օրինապահ» մարմինների` օրենքի հանդեպ անհավատարմությունը սովորական երևույթ էր, հետևանքները` ծանր: Սատանայի ջանքերով Լենինստանը փլուզվել էր, Դրախտն անկախացե՜լմռութը տվել Միացյալ Ազգերին: Սկսվել էր սմբակահար խլյակների չու. արշավել էր սովահար Աստվածը իր չտես հրեշտակապետերի շքախմբով և մի ակնթարթում տիրել Կուսաստան-Դրախտին:

    Դժոխքում մի ժամանակ պաշտպանում էի Դրախտից փախածների իրավունքները: Սատանայի օրինապահ մարմինները խախտումներ էին անում, և հանդես էի գալիս դրանց դեմ: Ես զայրացել էի Սատանայից, Սատանան էլ` ինձնից: Ընկերուհիս, որը կինոարտադրիչ էր, դրվագներ էր պատմում Սատանայի ոստիկանների հետ անկողնում ունեցած խոսակցություններից` բացահայտելով ոմանց վայրագ քմահաճույքները: Մի ոստիկան Դժոխքում ածխացածներին սպանելուց հետո գիշերում էր այս կապուտաչյա, գեղամարմին կնոջ հետ` Վեստ Դժոխվուդի նրա շքեղ բնակարանում և պատմում հերթական «չարաճճիության» մասին:

    Երբ շունը հոտոտել էր սովորում գաղտնի հետախուզական դասընթացում, դասընկերները (ոմանք` նախկին ոստիկաններ) պատմում էին Սատանայի ոստիկանների և հանցավոր խմբերի միջև գոյություն ունեցող կապերի մասին, որով վերջիններիս ոճիրները հաճախ չէին հետապնդվում: Փոխարենը ակնկալվում էր կատարել ոստիկանների թելադրած ոճիրները:

    Սատանայի դատախազությունը հաճախ ցեղային հակվածություն ուներ, իսկ հետախուզության բաժնի ոստիկանները տեղեկություններ էին հավաքում ըստ նախապաշարումների: Դատի էին քշում նախընտրած հայցերը: Տուժում էին Դժոխքի փոքրամասնությունները, իզուր քայքայվում էր Սատանայի քրեաիրավական համակարգում հայտնվողների տնտեսական կյանքը:

    Դժոխդել քաղաքում չէին սիրում դրախտցիներին: Կամայական հակակրանք չէր: Թեև հայրս շատ էր երազում Դրախտի մասին, խորշում էր դրախտցիների արարքներից: Նրա նկարագրությունների յուրահատուկ ոճից ծիծաղից գալարվում էինք:

    Դժոխքում կային դրախտցի կալանավորներ, մեծամասնությունը` Պոռնիայում: Ըստ բանտապետի` 14.000: Դրախտում լինեին Դժոխքի չափանիշներըերկու միլիոն փրկյալ գառնուկներից 144.000-ը, Աստծո ողջ սարածի հետ պետք է մտներ բանտ:

    Թե ինչպես էր Դժոխքը պաշտպանվում դրախտցիների չարաշահումներից, կարող է երևալ փաստաբան ընկերոջս պատմածից: Զբաղվում էր այն դրախտցիների գործերով, որոնք թալանել էին Ոսկե Նահանգի բժշկական սարքերի հանքերը: Պատմում էր, թե ինչպես է գործում Դաշնային հետախուզությունը: Համեմատելով «Կագեբեի» հետ` ասում էր, թե սարսափ առաջացնող այս վիշապի վերաբերմունքը մարդկանց հանդեպ ավելի մարդկային էր (այսինքն` շնային), քան Դաշնայինի ոստիկաններինը, որոնց հետ առնչվում է ինքը:

    Դրախտում, սակայն, դատախազները նստել են թշվառի վզին, իսկ ոստիկանները շահ են փնտրում ներկայացված հայցերում` Աստծո խառոշիական ժպիտների ներքո:

    Հիասթափվել էի դրախտցիների արարքներից, մտայնություններից, հրաժարվել պաշտպանության գործից: Այդ հարցում իր դերն ուներ նրանց մութ կարման, որի գոյությունն իսկ անհայտ էր կույրերին: Տիրապետում էին ինքնարդարացման այնպիսի համակարգի, որի միջոցով «Սատանան» անգամ հանդես էր գալիս որպես «Աստված»:

    Այս տրամաբանությունը հատուկ է իրավազուրկ ժողովուրդներին:

    Ճիշտ է, նրանք միակ օրինազանցները չէին Դժոխքում, ոչ էլ իմ հանդիպած մարդկանց խմբերի վատագույնը: Սակայն բնավորության այլ թերություններից բացի, զզվանք էին հարուցում Լենինստանի ժողովուրդներին հատուկ` պետություն կողոպտելու մղումը, խոսքի և գործի մեջ անսկզբունքային լինելը, ուրիշի ունեցվածքի հանդեպ թուլությունը: Թեկուզ և վերջին թերությունը սրբագրվել է մարդերի նկատմամբ, բայցուժեղացել է շնաց հանդեպ: Սատկի՛ր, շուն:

    Դրախտից անցել է ոմն Մարքս: Այնտեղ տնտեսական պատճառներ են փնտրում երևույթների խորքում և փորձում արդարացնել Դժոխք մեկնած «ախպարիկներին»: Հավատացնում են, որ համայնավար Դրախտն այլ էր, և վերոնշյալ ախտերը վերագրում դրամատիրության արշավին: Թյուրիմացություն:

    Մանկությունից հիշում եմ հազարավորների, որոնք հաստատվել էին Երազստանի Ադոնիս նահանգում Դրախտում կատարված ցեղասպանությունից հետո: Ադոնիսը զուտ դրամատիրական նահանգ է, Միջերկրական ծովի ափին, որի համեմատությամբ Դժոխքի Միացյալ Նահանգները (ԴՄՆ) համայնավար նահանգներ են: Շատեր Ադոնիսում ապրում էին Դրախտից էլ վատ պայմաններում: Բայց նշյալ հասարակական ախտերը նրանց համար օտար էին: Քաղաքացիական կրթության ուսուցիչս ասում էր` երազստանցիներն ամենավստահելի տարրն են Ադոնիսում, նրանց 250.000-անոց համայնքից միայն մեկն է բանտում:

    Սա Սատանայի աչքից չէր վրիպել: Ամեն ենթադրյալ դրախտցու կանգնեցնելիս, ոստիկանները նախ ստուգում էին Երազստանից կամ բուն Դրախտից լինելը և ըստ այնմ գործում: Բուն Դրախտը վարակված էր լենինական ՁԻԱՀ-ով: Բայց Սատանան, քաղաքական շահերից ելնելով, 144.000 փրկյալների հրապուրելով առաջնորդեց Դժոխք:

    Երազստանի «Երազ» դպրոցում ես սովորել եմ աշխարհագրություն: Դասատուս էր Օրիորդ Մարին: Աշխարհի մեծադիր քարտեզի վրա ցուցափայտիկով բացատրում է:

    Աշխարհում կա երկու երկիր` Երազստանը և Աֆրիկան: Երազստանը մեծ երկիր է, որի սահմաններն են` հյուսիսից` Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, հարավից` Հարավային սառուցյալ օվկիանոս, արևելքից` արևի ծննդատունը, արևմուտքից` արևի գերեզմանը: Սրա մայրաքաղաքը դարը չորս անգամ փոխվում է:

    Երազստանի կայսրության երազը Դրախտն է: Դրախտը գտնվում է երեք ծովերի միջև: Սա մի եռանկյուն: Սրտի մեջ ունի երեք մեծ լճեր: Սա երկրորդը: Երկու եռանկյուն, մեջընդմեջ, և ահա Դավիթի աստղը, որը Հուդան գողացավ Դրախտից, որպեսզի աշխարհին խաբի, թե իր երկիրն է Աստծո հողը:

    Դրախտի մեծ մասը լափել է Օսման փաշան: Օսման փաշան չար մարդ է: Նա ունի սև կոտոշներ, ռնգեղջյուր, սուր ատամներ և երկար պոչ: Երբ նա ոռնում է, դղրդում են լեռները: Երբ Օսման փաշան պատրաստություն էր տեսնում Ալլահի մսասեղանից ուտելու վերջին փրկյալների ոսկորները, Լենին պապին բերանից մի ոսկոր հափշտակեց և նրան դուրս դրեց գերեզմանոցից: Դրա համար փրկյալները սիրում են Լենին պապիին, ատում Օսման փաշային:

    Գերեզմանոցում ստեղծվեց մի երկիր, որը Լենին պապիի համաձայնությամբ վերանվանվեց Կուսաստան: Լենին պապին դեմ էր Դրախտ և Աստված անուններին, բայց հացին մամա ասող այս պապին «չէր ֆայմում», որ դրախտերենում Կուսաստան նշանակում է Դրախտ: Ավելին` Կուսաստանը արտահայտում է Դրախտի բուն բանը: Փրկյալները Լենին պապիի գլխին փափախ դնելով չմոռացան երկրի հին անունը` Դրախտը, և այն մինչև օրս գովերգում են իրենց բոլոր երգերում ու երկերում: Կուսաստանի մայրաքաղաքն է Կուսապատը: Հիշարժան վայրեր են Կուսաշատը, Կուսագյուղը, Կուսայք նահանգը, Կուսմիածինն ու Նոյի գերեզմանը:

    Աստված այսօր ապրում է Կուսաստանում:

    Սատանան էլ` Սատանալանդում` Դժոխքում: Դժոխքը գտնվում է արևի թաղման վայրում:

    Դժոխքի մայրաքաղաքն է Դժոխինգտոնը: Այստեղ ամեն ինչ թարս են կարդում: Օրինակ` դոգ (շուն) կարդում են գոդ (աստված), նսեմացնելով շներիս անունը: Հիշատակելի վայրեր են Դժոխվուդը, Դժոխդելը, Սանտա Բարբարան, Լաս Խումարասն ու Լոս Բաբելոնոսը: Սա վերանվանվեց Լոս Հրեշտակոս Դրախտից Դժոխք փախած հրեշտակների կողմից: Լուծելու համար այն առեղծվածը, թե ինչու Լուսինը տարին տասներկու անգամ մահանում ու երեք օր հետո հարություն է առնում, Սատանան, Աստծո կարգադրությամբ հանգրվանեց լուսնի վրա, որտեղից էլ հսկում է աշխարհի բարօրությանը: Սատանալանդը շնորհիվ Պոռնիա նահանգի ջանքերի վերջերս փոխեց իր անունը և կոչվեց Պոռնկստան, մայրաքաղաքը տեղափոխվեց Պոռն Սիթի:

    Դժոխքից դեռ ներքև է Մարիամստանը, որտեղ համատարած պաշտում են Կույս Մարիամին: Լեզուն մագդաղեներենն է: Այստեղ թագավորում է երկգլխանի վիշապը` Կաստրո Փերոնը:

    Օրիորդ Մարին սովորեցնում է: Սատանալանդից հետո Երազստանի գլխավոր նահանգներն են Էյֆելիան, Շեքսպիրլանդն ու Մերսեդեսլանդը: Էյֆելիայում թագավորում է Նապոլեոն Բոնապարտը, մայրաքաղաք ունենալով Նապոլին: Շեքսպիրլանդի թագավորն է Շեքսպիրը, որը միշտ սիգար է ծխում: Մայրաքաղաքն է Էլիզաբեթ Սիթին: Իսկ Մերսեդեսլանդը մերթ կոչվում է Հիտլերլանդ, մերթ Համբուրգերլանդ, ըստ իշխանության հասած կուսակցության դավանանքին: Մայրաքաղաքն է Համբուրգը: Այնտեղ թագավորում է Մերսեդես Շեյթանը:

    Երազստանի մեծագույն նահանգն է Լենինստանը: Սա մի ժամանակ կոչվեց Գորբաչովլանդ, ապա երկրաշարժի պատճառով կործանվեց: Վերապրողները ստեղծեցին Կրեմլստան անունը կրող համեստ նահանգը: Օտարները այն կոչում են Նատաշալանդ: Կրեմլստանցին աստվածասեր է, որը չնայած գլխին եկած մեծ դժբախտություններին միշտ լումա է բաժին հանում Աստծուն:

    Օսման փաշայի կայսրությունից այս կողմ, լուր ու մունջ նստել է Մեծն Այաթոլլան և զգուշությամբ հետևում է Փաշայի քայլերին: Այն կողմ էլ գտնվում է Սոկրադստանը, որտեղ մարդիկ անընդհատ փիլիսոփայում են, թե գնդասեղի գլխին քանի հրեշտակ կարող է նստել: Դրա համար էլ Օսման փաշան գրավեց նրանց մայրաքաղաքը և այնտեղ գամեց իր շարժական կայսրության գահը, հրեշտակներին էլ խորովեց, կերավ:

    Երազստանում կա նաև մի մեծ և բազմամարդ նահանգ, որի թագավորը շատ է սիրում Դրախտում բազմած Արքայից Արքային: Ասում են, որ նույնիսկ իր դստերը կնության է տվել նրան: Այս նահանգի անունն է Չինմաչին: Չինմաչինի մասին ոչ մեկը ոչինչ չգիտի: Ասում են, որ նույնիսկ Աստված գլուխ չի հանում առեղծվածից: Իսկ իրեն կնության տրված աղջկա ուղեղի հյութն են քաշել նախքան Դրախտ հասնելը, այնպես որ, փրկյալը բան չի հիշում իր անցյալ կյանքի մասին:

    Երազստանում կան այլ նահանգներ ևս, ինչպես Ալլահստանը և Հուդան: Սրանք աննշան նահանգներ են, բայց անընդհատ փորձում են տեր դառնալ Դրախտին, դրա համար էլ Աստված պատժում է նրանց, և եթե շարունակեն խելոք չմնալ, մի օր նրանց արտաքսելու է Աֆրիկա, որտեղ երազողներին հում-հում ուտում են: Դրա համար երազողները աֆրիկացիներին երազել են սովորեցնում, որ նրանց չուտեն:

    Պատմության դասատուս` պարոն Վարուժանը պատմում է: Ժամանակին Դրախտը եղել է Ատլանտիսի նման հզոր մի երկիր, որին Օսման փաշան «հաշի՜, պաշի՜» անելով անհետացրել է երկրագնդից: Ծովամույն լինելու պահին ոմանք նետվել են նավակների մեջ, հասել աշխարհի չորս ծագերը, իրենց հետ բերելով հին քաղաքակրթության նմուշներ և այդպիսով լուսավորել խավարը, արարել Երազստանի անծայրածիր կայսրությունը:

    Երազստանում հափշտակված են երազելով: Երազում են և հայտարարում, թե Աստված իրենց հետ է խոսում: Սա նրանց պարգևել է Նեղոսից Եփրատ գտնվող երկրները, հրամայել մորթել այնտեղի բոլոր ազգերին: Այդպես սովորեցի Երազստանի բողոքական եկեղեցում: Տերն ամենայնի նրանց է նվիրել Եփրատի և Տիգրիսի միջև գտնվող երկիրն ու ընդերկիրը, Պոռնկստանը, Կրեմլստանն ու Չինմաչինը: Երազը Երազստանի հավատամքն է: Երազստանի հիմնադիրն է ոչ նվազ մեկը, քան ինքը` մեծագույնը` Դավթի Որդի` Հիսսուս Քրիստոսը: Նա երազստանցիներին սովորեցրեց երազել իր հոր փառքի մասին, նահատակվել հանուն հավիտենական երազի:

    Քաղաքական պատմության ուսուցիչս` խորհրդավոր պարոն Բագրատունին, որը երեք ամիսը մեկ անգամ դասարան էր գալիս, և որին Օսման փաշան շատ էր ատում, սովորեցնում է: Երազստանի գաղափարախոսությունն է մեզմեականությունը: Մեզմե է (մեզանից է): Սա մի գերգաղափարախոսություն է, որն ընդգրկում է լույս աշխարհ եկած և դեռ չեկած բոլոր գաղափարախոսությունները: Երազստանցիները թունդ մեզմեականներ են: Ոխերիմ թշնամությամբ մտնում են բոլոր ոչ մեզմեականների մայրիկների որովայնների մեջ և ցմահ մնում այնտեղ:

    Մի օր, երբ Նորին Վսեմութիւն, Վեհափառ Տեառն Տեառն Սրբազնագոյն Սատանան փորձում էր շանս հետ հարաբերությունները բարելավել, ինձ խոստովանեց, որ Դժոխքի ոստիկանները տարբերություն են դնում Դրախտից փախած մեզմեականների և երազստանցի մեզմեականների միջև: Կանխակալությունը դեմ է Դժոխքի օրենսդրությանը, սակայն Սատանայի օրենքի պահապանները, փաստերի աղաղակող ծանրության ներքո, այլ ելք չէին գտնում:

    Փրկյա՜լք վրդովվում են համեմատություններից. միայն սիոնականը կհամեմատի: Չեն ուզում ընդունել, որ հրեշ է բազմած իրենց գանգերի մեջ: Դրախտածին ընկերուհիս, որն աշխատել էր Սատանայի դեսպանությունում, ինձ «ապուշ» անվանեց. մերժում էի չարաշահել Սատանայի պետական համակարգը, հարգում էի Սատանային: Դժոխքուհի ծանոթս, որ շատ էր սիրում լենինստանցի ընկերուհիներին, ծիծաղելով պատմում էր, որ էյֆելյան օծանելիքներ են գողանում ամեն անգամ, երբ հայտնվում են իր տանը: Լենինստանցի ընկերուհիս, որ ուզում էր ամուսնանալ շանս հետ, քսան դոլարս գողացավ:

    Կինս նույնպես մի օր հասկացավ, որ ապուշ եմ, և գերադասեց Դրախտից Դժոխք փախած, բայց երկու բառ դժոխերեն չիմացող ծանոթներին. այդ զույգին հանդիպել էր իմ միջոցով: Քմծիծաղեց` տեղյակ չեմ եղել Սատանայի պետական օգնության ինչ-որ ծրագրի, որը, համենայն դեպս, կոպեկ էլ չարժեր.

    - Այսքան տարի Դժոխքում ես ապրել, ի՞նչ ես սովորել: Սկատի՛նա:

    Հավատաց հիշյալ զույգին, թե իբր գողացել եմ կնոջ ակնոցը: Այդպիսի ցածրություն չէր սպասում: Ամուսնական կյանքս խաթարվեց մեկ տարով:

    Շշմեցի տրամաբանությունից. կյանքում ինձնից նման արարք չէր տեսել, չէր էլ կարող: Դեռ հավատալԵվ ի՜նչ. մի քառակուսի առարկայի համար, որը, եթե շունս ցանկանար էլ, չէր կարողանա մեկ դոլարով վաճառել:

    Ահավոր էր այն միտքը, որ նրա խմբային գիտակցությունը գերիշխում էր ամուսնական գիտակցության վրա: Այս մտայնության զարգացած ձևն է, եղբայրներս, կրոնական և գաղափարախոսական մոլեռանդությունը, որից առ այսօր տառապում է մարդերի աշխարհը:

    Նշանակում էր նաև, որ ինձչէր սիրում:

    Ամաչում էի Սատանայից օգնություն ստանալուց, որի համար էլ որակվում էի «ապուշ»: Գետին էի մտնում մեծշուկայի հերթում պետական կտրոնով ուտելիք ստանալու մտքից: Այնինչ շատ դրախտցիներ դա անում էին Ռոքֆելլերներին գրպանը դնող փքանքով (հաճախ ադամանդե մատանիներ հագած), հողաթափերով հերթ կանգնում` մտքներով իսկ չանցկացնելով, թե դժոխքցիք ինչ կմտածեն: Եթե շեյխերի տգետ շլփոններն ու կանայք հավակնում էին դիմացինին երկու դոլարով գնել, դրախտցիներն էլ նման մի ուռածություն էին ապրում մեծշուկայի վաճառողուհու առաջ` Սատանայից ստացած կտրոններով:

    - Լա՛վ ենք անում: Սրա՛նք քանդեցին Դրախտը:

    Երբ Լենին պապին Օսման փաշայի բերանից հափշտակեց «Դրախտ» գերեզմանոցը, Աստծո հաշիվը մաքրելուց հետո Դրախտը վերածեց հանրապետության: Հրապարակեց սահմանադրություն, որի վեցերորդ կետն ասում է.

    Նկատի ունենալով, որ Օսման փաշան անագորույն բարբարոսություններ է կատարել արջասեր և բարեհամբավ Դրախտում, կործանել արհեստ ու արվեստ, խարակել քաղաք ու գյուղ, կերել ամենայն ստեղծագործ մարդկանց, աշխարհի թագավոր Լենին պապին իր բարեհամբույր ուստրերի ցանկությունն ու բարօրությունը ի մտի ունենալով, Դրախտը հռչակում է խնամյալ գոտի և այնտեղ զարկ տալիս եղբայրասիրական մեծագույն արվեստին` մուրացկանությանը:

    Լենինստանից սպրդած դրախտցիների համար բնականոն բան էր պետությունից օգնություն մուրալը, և հենց դրա համար գալիս էին Դժոխք` այդ հաշվապահությունը դեռևս Դրախտում կատարելագործելով: Հորաքույրս, որ թոռ ու ծոռի հետ փախել էր Դրախտից, փառաբանում էր Սատանային.

    - Սովետի թագավորը լավը չի: Ամերիկայի թագավորը շա՜տ լավն ա: Աստվա՜ծ պահի նրան:

    Հայրս Փասադենայում մի օր պատահմամբ հանդիպել էր իննսունամյա տիկին Եվնիկին.

    - Ամուսինս մեռավ, բայց Աստված ինծի ուրիշ ամուսին մը ղրկեց:

    Հորս զարմացած հարցումին անմիջապես պատասխանել էր.

    - Ամերիկայի կառավարությունը: Փա՜ռք Աստծո:

    Գաղթականների օգնության ծրագրում աշխատող դրախտածին բարեկամս, լսելով Սատանայի պաշտոնյայի վրդովված խոսքերը դրախտցոց` Սատանայի գրպանը շորթելու մասին, սրդողեց: Բերեց «Սուտ Սատանա» կազմակերպության կողմից մշակված մի վիճակագրություն ապացուցելով, որ փրկյալք անհամեմատ փոքր օժանդակություն են ստանում, քան Դժոխքի մյուս փոքրամասնությունները: Փորձեց համոզել, որ օգնության առյուծի բաժինն ստանում են մարիամստանցիներն ու Լենինստանից փախած մարգարեապաշտները, քանի որ անընդհատ լացելու քաղաքականություն են վարում:

    Փրկյալք շոյվում են:

    Բայց սա որքա՜ն հեռու է շանս մանկության օրերին ադոնիսցի ուսուցիչներիս` երազստանցիների մասին տված գնահատականներից. «Դրախտից Ադոնիս հաստատված համայնքը լավագույնն է երկրի բոլոր համայնքների մեջ: Մեկ երազստանցի մուրացկան չես գտնի»:

    Ադոնիսցին հիշում էր, որ երազստանցին, ցեղասպանությունից նոր ճողոպրած, տեղացիներին ձեռք չէր պարզում, այլ ծանր աշխատանքով կրկին արարում էր իր կյանքը: Կարճ ժամանակ անց դարձավ տնտեսության բանալի տարրը: Առևտուրի մեջ վստահություն ձեռք բերեց: Շատերի մի խոսքը տասը պայմանագրի արժեք ուներ: Պարագան նույնն էր անապատի բոլոր երկրներում, որտեղ Դրախտից բռնագաղթածներ կային:

    Սատանայի դաշնային համակարգում աշխատող ընկերուհուս ապրումներն ամրապնդեցին որոշումս` հրաժարվելու դրախտցիների պաշտպանության գործից: Նույնիսկ եթե օրինախախտումներ լինում էին պետական մարմինների կողմից, որոշել էի չխոչընդոտել Դժոխքի սև օրենքի կիրառմանը: Տրամաբանում էի.

    «Թող օրենքով ապրել սովորեն, որ նույնիսկ ցեղապաշտ ոստիկանները պապանձվեն: Թող ապրեն հորս նման, որը Սատանային չի նեղացրել, ոստիկանի հետ գործ չի ունեցել: Չգիտի դատարանն ինչ է»:

    Հակառակ իր արժանիքներին, Կատին աշխատանքի ընդունվելու հարցում ստիպված դիմում է մի ծանոթ բարձրաստիճան պաշտոնյայի օգնությանը, որը սիրահոժար ընդառաջում է:

    Պաշտոնյան գործատուն ուներ Կատիի տան մոտակայքում, որտեղից ամեն երեկո ստուգում էր, թե բնակարանի լույսը որ ժամին է վառվում: Հոգատարությունն ու Կատիի ազատության մեջ մտցրած «հայրական» սահմանափակումներն այն աստիճանի էին հասնում, որ Կատին նրան անվանում էր «սեփականաշնորհման բյուրոյի պետ»:

    Դեկտեմբերի 29-ից հետո լույսը հաճախ չէր վառվում: Այդ գիշեր Կատին և ես առաջին անգամ հանդիպել էինք Կուսաստանի մայրաքաղաքի` Կուսապատի «Ատլանտիկ» գիշերային ակումբում: Սկսում են բախվել: Կատիից քսանհինգ տարով մեծ էր, չէր համարձակվում ավելի մոտենալ: Բայց իմ ու Կատիի զուգադիպող ծննդյան օրից քիչ անց սեր է խոստովանում, ամուսնության առաջարկ անում` ընտանիքը թողնելու գնով: Գերադասել էր կյանքի վերջալույսն անցկացնել Կատիի հետ և դրան հասնելու համար խոստացել բան չխնայել Կատիի ու նրա երեխայի համար:

    - Լի՜րբ, պոռնի՜կ, ամուսնուցս ձեռք քաշի, թե չէ…,- ամեն օր շենքի մուտքին սպասելով` դիմավորում էր կինը:

    - Ես քո մարդու վրա աչք չունեմ: Քեզ նորմալ պահի, հա՛, թե չէմարդուդ կասեմ` համալսարանում ո՛ւմ ես ոռ տալիս:

    Այդ օրերին Կատիի տնտեսական դրությունը ծանր էր: Ինձ բան չէր ասել: Վաճառել էր նույնիսկ վերջին ոսկեղենը: Բժշկական թեքումով ուսումնական հաստատություն ուներ` մի ժամանակ եկամտաբեր, բայց արդեն չէր արդարացնում իրեն` Դրախտի իրավական դաշտի կայծակնային փոփոխության պատճառով:

    Կատին ներկայանում է խոստացված աշխատանքին: Շրջանի հարկային ծառայության պետը, առանց բառերը ծամծմելու, աշխատանքի ընդունվելու նախապայմանն է հայտնում. անմիջապես պառկել իր հետ: Արհամարհում է նույնիսկ Կատիի հեղինակավոր ծանոթի միջամտությունը:

    Կնոջ հոգում փլուզվում է ամեն ինչ, և նա արտասվելով հասնում է սրիկայիս մոտ

    * * *

    Կիրակի օրը գնացինք եկեղեցի: Մարդիկ աղոթում են.

    - Տո՛ւր տեր մե՜զ, տո՛ւր մեզ` 1+1=11, տո՛ւր տեր մե՜զ, տո՛ւր մեզ` 1+1=111 տո՛ւր տեր մե՜զ, տո՛ւր մեզ` 1+1=1111…

    Մորուքը քարոզում է.

    - Անարդարությունից մի՛ վախեցեք: Ինչքան շատ լինի անարդարությունն աշխարհում, էնքան ուրախացեք. արդարությունը ծնվում է անարդարությունից: Ժամանակը արդարության դաշնակիցն է:

    Մարոզը լսելով բան չխնդրեցինք, հասկացանք, որ 1+1=0: Այլ մեր հոգիները զորացրինք դիմանալու համար Աստծո փորձարկություններին և ուղղվեցինք Կուսապատի «Մարկո Պոլո» ճաշարան, որտեղ շունչ-շնչի պայմանավորվեցինք մեր ծննդյան օրը նշել միասին, ինչպիսին էլ լինեին մեր հարաբերությունները:

    Կատիի առաջարկն էր, միանգամից համաձայնեցի: Ինձ գրավում էր այն, որ ծնվել ենք նույն օրը, երկվորյակ նշանի տակ: Աստվա՜ծ իմ, նա իմ երկվորյակն էրԱյն ժամանակ աշխատում էի երկվորյակների առասպելի վրա և այդ հարթության վրա էի դնում մեր ընկերությունը: Կատին այդ մասին պատմել էր ընկերուհիներին:

    Մայիս 30. տարբեր երկրներ, տարբեր տարեթվեր, տարբեր մայրերի որովայններ

    Այդ օրը մայր երկիրը նույն վայրից, նույն դիրքով էր ժպտում արեգակի շողերին, բեղմնավորվում դրանցով, իսկ մենք առանձին-առանձին տասնմեկ գարունների հեռավորությամբ լույսի ճանապարհով մուտք էինք գործում աշխարհ

  14. Վահե Ավետյանը Արմեն Մելիքեանի գրականության մասին

    «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի ԿուսաստանԹուղթ Ա» գրքի հրատարակության առիթով

    «Արմեն, իմ եղբայր, ցեղակից, ցեղն ինքը

    Չեմ գրում, չեմ զանգահարում, որովհետև ամեն անգամ ուզում եմ նախօրոք ավարտուն մի միտք արտահայտել, առանց մեկ տառ անգամ ավել ու պակասի: Գիրքդ նման պատասխանատվության է պարտադրում ինձ:

    Դեռ կարդում եմ, մանրամասն, ուշադիր, տառ առ տառ, բառ առ բառ, միտք առ միտք, ու դեռ համոզված չեմ, որ տեսնում եմ ամեն ինչ:

    Շնորհակալություն քեզ: Երախտագիտությունս քեզ: Հարգանքս, սերս, կարեկցանքս, կարոտս, լացս, ողբս, բերկրանքս

    Ապրես Արմեն, կեցցես Արմեն, որ ինձ այսպես հուզել կարողացար:

    Մի բան առայժմ կարող եմ ասել հստակ:

    Երբ գրում էի «Անկախության բանակը», շուրջս ինչ-որ տեղ կար պատրանք` Մի հայաստանցու պատմություն

    Նման մի պատրանք կա հիմա շուրջս քո գրքի հետ կապված` Մի սփյուռքահայի պատմություն

    Գրքիդ հերոսի հետ ապշելու նմանություն ունենք, կարծես երկվորյակ եղբորս կյանքի պատմությունը լինի, եղբորս, որն ընկել է ամերիկյան մայրցամաք, իսկ ես Եվրոպա ընկա, բայց իրարից հեռու և անտեղյակ ապրեցինք ամեն ինչ նույնությամբ, օր առ օր, տարի առ տարի, կուսակցություն առ կուսակցություն, Հայաստան առ Հայաստան, կույս առ կույս, ԿԳԲ առ ԿԳԲ:

    Ես ամեն ինչ բջիջներովս եմ զգում ու զգացել, Արմեն, ամեն ինչ, ես զբաղվել եմ նույն աշխատանքով ուրիշ մայրցամաքում: Ես այլևս չեմ կարող տեսնել սեփական գիրքս` քոնը չհիշելով: Չեմ կարող այլևս բաղդատելՄատների վրա կարող եմ հաշվել այն գրքերի քանակը, որոնք կարդացել եմ որպես ինձ անձամբ ուղղված նամակ, հորդոր, լուտանք

    Կրկին անգամ շնորհակալություն, Արմեն

    Ես տեսնում եմ կապ, տեսնում եմ հստակ: Տեսած շղթան ավելի երկար է. Արա Բալիոզյան, Վահրամ Սահակյան, Կարեն Ղարսլյան, Վահրամ Մարտիրոսյան, Լևոն Ջավախյան…, կարելի է շարունակել, բայց դա չէ էականը:

    «Վերնատունն» եմ տեսնում, որ ինքն իրեն բացահայտում է մեր կամքից անկախ, մեզնից անկառավարելի

    Հուսով եմ` անհամեստ չես համարի նվաստիս հիշատակումը արժանավայել այս մարդկանց խմբի հետ, և անգամ եթե համարես, կկիսեմ հետդ բերկրանքս առ այն, որ այլևս չունեմ պատրանք մի հայաստանցու կամ մի սփյուռքահայի պատմության վերաբերյալ

    Քո ներկայությամբ, քո գալուստով այս ամենը հստակվեց մեջս, և հանգիստ եմ բոլորովին, որովհետև բոլորս միասին վերջապես պատմեցինք Մի հայի պատմություն»:

    Սեր,

    Վահե Ավետյան

    Ստոքհոլմ

    11 հունիսի, 2006

  15. Կենսագրական տվյալներ եւ հալածանքներ

    Արմեն Մելիքեան

    - Ծնվել է 1963 թվին Բեյրութում:

    - 1988 թվին Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:

    - Ուսման ընթացքում American Enterprise Institute քաղաքական և տնտեսական հետազոտությունների հիմնարկում կատարել է իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց սկսելու միտող հետազոտական աշխատանքներ:

    Աջակցել է նաև ԱՄՆ նախկին ենթաքարտուղար և ազգային ապահովության խորհրդական Հ. Սաունդերսի ԱՄՆ նախագահությանը վերաբերող հետազոտություններին:

    - Ապա մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժինը վերակազմակերպելու աշխատանքներին:

    - 1989 թվին հիմնադրել է Հայաստանի Ամերիկյան Բարեկամներ կազմակերպությունը, որին անդամակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի բազմաթիվ անդամներ և 17 նահանգապետներ: Կազմակերպությունը լուծարել է Հայաստանի անկախացումից հետո:

    - Այնուհետև մի քանի տարի զբաղվել է անձնական կյանքի հարցերով, ունեցել երեք երեխա:

    - 1996 թվին Հարվարդում հետևել է մաթեմատիկայի դասընթացների: Նույն տարին ընդունվել է Օքսֆորդ համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտից դոկտորական ուսումը շարունակելու աշխարհի մեծագույն մաթեմատիկոսներից մեկի՝ Դոնալդսոնի մոտ:

    - Փոխարենը որոշել է ուսումնասիրել հայկական դիցավեպը:

    - 2000 թվին հիմնել է«Հայ հավատք» կրոնական շարժումը, ունեցել մոտ 40 հեռուստատեսային միժամյա ելույթներ՝ նպատակ ունենալով վերափոխել հայոց եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից, հրաժարվել Նիկիայի հանգանակից, հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում:

    - 2002 թվին հաստատվել է Հայաստանում, նաև խորացնելու նպատակով «Սասնա ծռեր»-ի իր կատարած ուսումնասիրությունները (արդեն բացահայտած լինելով «Սասնա ծռեր»-ի գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը):

    - Ի տես Հայաստանում տեղի ունեցող համազգային թալանին և սանձարձակ անարդարությանը, որոշ ժամանակ անց առկախել է դիցավեպի ուսումնասիրությունը և ձեռնարկել «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով եռապատումի ստեղծագործությանը, որտեղ ծաղրուծանակ է անում ՀՀ ղեկավարությանն ու կաթողիկոսներին, արծարծում սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ, սերմանում հայոց նոր կրոնի տարրերը: Եռագրության առաջին հատորի նախնական տարբերակը լույս է տեսել 2005 թվին: Այն մերժել են ընդունել (հաճախ կոպտորեն) կամ մի քանի օր հետո հետ են վերադարձրել Հայաստանում բանող բոլոր գրախանութները:

    - Հայաստանում տեղավորվելու նպատակով ծավալած տնտեսական գործունեության հետևանքով՝ հեղինակի ներդրած գումարները յուրացնելուն հետամտող հարուցված քրեական գործի արդյունքում դատախազությունը նրանից պահանջել է 10.000 դոլարի կաշառք, այլապես սպառնալով նրան բանտարկել և հեռուստատեսությամբ պիտակել որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ:

    - Հեռացել է Հայաստանից և այս ոդիսականի մասին մի հոդված է ուղարկել թերթերին, որի հետևանքով Ազգային անվտանգության մարմինները սկսել են նրան հետապնդել որպես ազգային դավաճանի: Նրա դեմ հայտարարվել է հետախուզում:

    - Սպառնացել են դեռևս Հայաստանում բնակվող նրա ապագա կնոջը՝ Ա. Մանուկյանին, «ազգային դավաճանի հետ համագործակցության» պատճառով քրեական գործի հարուցումով ու բանտարկությամբ: Ազգային անվտանգության մարմինների գրասենյակում հայտարարված այս սպառնալիքին առընթեր հարուցվել է «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հարցը և հեղինակի դեմ հարուցված քրեական գործի կապը գրքի հեղինակման հետ: Նրան փորձել են կաշառել հեղինակի ՀՀ-ում ունեցած անշարժ գույքի միջոցով Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցության դեպքում:

    - Ազգային անվտանգության մարմինները մտել են հեղինակի ընկերուհու՝ Սիրինա Առաքելյանի բնակարանը, սպառնացել նրան, ստուգել համակարգիչը՝ ձեռք բերելու նպատակով գրքի մյուս հատորները և ոչնչացնելու՝ հեղինակի նրա մոտ պահ դրված օրինական փաստաթղթերն ու ՀՀ-ում ունեցած ինչքի և իրավունքների վերաբերող օրինական փաստաթղթերը, «որպեսզի էդ քո Արմենը մի անգամ էլ Հայաստան ոտք չդնի»: Այս և նման այլ քայլերի հետևանքով հեղինակը Հայաստանում կորցնում է իր ողջ կյանքի խնայողությունն ու տնտեսական հնարավորությունները:

    - Պետական ռադիոյի լրագրող Ա. Սահակյանի կողմից հեղինակի մի հոդվածը ԶԼՄ-ներին տրամադրելու մտադրության հետևանքով Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները մտել են Ռադիո՝ լրագրողին ձերբակալելու նպատակով:

    - «Իրավունք» թերթի 24-30 Մարտ, 2006-ի համարում հեղինակի հետ կատարված հարցազրույցի հրապարակման օրը խմբագրատունը ողողել են մի խումբ կրոնական մոլեռանդներ՝ սպառնալով «մորթել» հեղինակի հետ հարցազրույցը վարած Անուշ Մանուկյանին: Դրան հետևել է Ազգային անվտանգության աշխատակցի այցը խմբագրատուն՝ զգուշացնելու թերթի դեմ ձեռնարկվելիք հնարավոր քայլերի մասին:

    - Խունթայի սփյուռքահայ մանկլավիկների և պնակալեզների հետ մեկտեղ ԱՄՆ-ում զազրելի խեղաթյուրումներով հեղինակի բարոյազրկման ու նրան հայ կյանքից մեկուսացնելու հետևողական աշխատանքն ստանձնել է Հայ Հեղափոխական (Հակահեղափոխական) Դաշնակցությունը իր «Ասպարեզ» պաշտոնաթերթով ու համայն քաղաքական, լրատվական և մշակութային կառույցներով: Այս կապակցությամբ հեղինակի Դաշնակցության ղեկավարությանն ուղղված բոլոր դիմումները մնացել են անպատասխան:

    - Հեղինակի «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի երկրորդ հատորը հրատարակվելու է 2010-ի մարտին, որտեղ նա իր ընթերցողին նաև փոխանցում է «Սասնա Ծռեր»-ի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը:

    - Հեղինակը ափսոսում է ՀՀ անվտանգության մարմինների, պետական ողջ համակարգի կողմից իր դեմ ծավածված հալածանքներին և ՀՀԴ-ի կողմից դրանց մեղսակցությանը, քանի որ դրանցից տուժում է առաջին հերթին հայ ժողովուրդն ինքը:

    armenmelikian777.wordpress.com

    vernatun.wordpress.com

    20 նոյեմբեր, 2009

  16. Այս էջում «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռագրության հեղինակը պարբերաբար զետեղելու է իր աշխատություններից որոշ հատվածներ, հարցազրույցներ, կենսագրական տվյալներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

    20 նոյեմբեր, 2009

    Աստ Հանգչի`

    Տգեղ Շուն

    Ծնյալ համի տյառն 2006 թիվ

    Սատկացրինք համի տյառն 2003 թիվ

    Չապրեց և ոչ մի օր:

    Սատկելուց առաջ այսպես հաչեց.

    «Արաբ մեծ բանաստեղծին «շուն» անվանեցին:

    Բանաստեղծը պատասխանեց. «Նա է շուն, ով չգիտի շան յոթանասուն անունները»:

    Շունն ունի նույնքան անուն, ինչքան Արարիչը»:

  17. Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այսուհետև այցելել`

    Գրականության բաժին`

    Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ):

    Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

  18. Վահե Ավետյանը Արմեն Մելիքեանի գրականության մասին

    «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի ԿուսաստանԹուղթ Ա» գրքի հրատարակության առիթով

    «Արմեն, իմ եղբայր, ցեղակից, ցեղն ինքը

    Չեմ գրում, չեմ զանգահարում, որովհետև ամեն անգամ ուզում եմ նախօրոք ավարտուն մի միտք արտահայտել, առանց մեկ տառ անգամ ավել ու պակասի: Գիրքդ նման պատասխանատվության է պարտադրում ինձ:

    Դեռ կարդում եմ, մանրամասն, ուշադիր, տառ առ տառ, բառ առ բառ, միտք առ միտք, ու դեռ համոզված չեմ, որ տեսնում եմ ամեն ինչ:

    Շնորհակալություն քեզ: Երախտագիտությունս քեզ: Հարգանքս, սերս, կարեկցանքս, կարոտս, լացս, ողբս, բերկրանքս

    Ապրես Արմեն, կեցցես Արմեն, որ ինձ այսպես հուզել կարողացար:

    Մի բան առայժմ կարող եմ ասել հստակ:

    Երբ գրում էի «Անկախության բանակը», շուրջս ինչ-որ տեղ կար պատրանք` Մի հայաստանցու պատմություն

    Նման մի պատրանք կա հիմա շուրջս քո գրքի հետ կապված` Մի սփյուռքահայի պատմություն

    Գրքիդ հերոսի հետ ապշելու նմանություն ունենք, կարծես երկվորյակ եղբորս կյանքի պատմությունը լինի, եղբորս, որն ընկել է ամերիկյան մայրցամաք, իսկ ես Եվրոպա ընկա, բայց իրարից հեռու և անտեղյակ ապրեցինք ամեն ինչ նույնությամբ, օր առ օր, տարի առ տարի, կուսակցություն առ կուսակցություն, Հայաստան առ Հայաստան, կույս առ կույս, ԿԳԲ առ ԿԳԲ:

    Ես ամեն ինչ բջիջներովս եմ զգում ու զգացել, Արմեն, ամեն ինչ, ես զբաղվել եմ նույն աշխատանքով ուրիշ մայրցամաքում: Ես այլևս չեմ կարող տեսնել սեփական գիրքս` քոնը չհիշելով: Չեմ կարող այլևս բաղդատելՄատների վրա կարող եմ հաշվել այն գրքերի քանակը, որոնք կարդացել եմ որպես ինձ անձամբ ուղղված նամակ, հորդոր, լուտանք

    Կրկին անգամ շնորհակալություն, Արմեն

    Ես տեսնում եմ կապ, տեսնում եմ հստակ: Տեսած շղթան ավելի երկար է. Արա Բալիոզյան, Վահրամ Սահակյան, Կարեն Ղարսլյան, Վահրամ Մարտիրոսյան, Լևոն Ջավախյան…, կարելի է շարունակել, բայց դա չէ էականը:

    «Վերնատունն» եմ տեսնում, որ ինքն իրեն բացահայտում է մեր կամքից անկախ, մեզնից անկառավարելի

    Հուսով եմ` անհամեստ չես համարի նվաստիս հիշատակումը արժանավայել այս մարդկանց խմբի հետ, և անգամ եթե համարես, կկիսեմ հետդ բերկրանքս առ այն, որ այլևս չունեմ պատրանք մի հայաստանցու կամ մի սփյուռքահայի պատմության վերաբերյալ

    Քո ներկայությամբ, քո գալուստով այս ամենը հստակվեց մեջս, և հանգիստ եմ բոլորովին, որովհետև բոլորս միասին վերջապես պատմեցինք Մի հայի պատմություն»:

    Սեր,

    Վահե Ավետյան

    Ստոքհոլմ

    11 հունիսի, 2006

  19. Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ

    ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՄԻ ՆՈՐ ՊԱՐՈՒՆԱԿ

    Ա

    Հայաստանի մէջ ընկերային եւ տնտեսական կեանքի իրականութիւնը բացայայտ է եւ միայն հաւատարիմ «հայրենասէրներն» են վկայում, թէ երկիրը զարգանում-բարգաւաճում է, եւ յոռետեսներն են որ չեն ուզում նկատել այդ առաջադիմութիւնը։

    Այս հանկերգը լսել է հայրս, լսել եմ ես եւ լսել են իմ զաւակները։

    Հայաստանի, հայաստանցու եւ Տարաշխարհի հայի ճակատագրով մտահոգուած մի փոքրամասնութիւն լծուած է թէ՛ իրազեկութեան ընձեռած հնարաւորութիւններով, եւ թէ՛ գործնական քայլերով կանխելու հերթական մի ողբերգութիւն, որ չարագուշակ ամպի պէս կախուած է բոլորիս վրայ։ Այդ փոքրամասնութիւնը «հայրենիք լքածներն» են, «դաւաճանները» եւ անպայման Հայաստանից դեռ չվտարուած «արտասահմանեան էմիսարներ», որոնց գործունէութիւնը ծառայում է… ծառայում է…

    Իսկապէս, այդ ի՞նչ գործունէութիւն է եւ ինչի՞ կամ ո՞ւմ է ծառայում նրանց այդ գործունէութիւնը։

    Բ

    Բնական է, որ այդ «տիտղոսներ»ը չեն շռայլւում ամէն պատահական մէկին։ Դրանց արժանանում են մտաւորականները, յատկապէս գրիչի մարդիկ, ովքեր իրենց մաշկի վրայ զգալով՝ քաջատեղեակ են այն դիւային միջոցներին, որպիսիք նեղն ընկնելուն պէս կիրառում են դիմակափոխուող կայսրութեան գաղտնի սպասարկութիւնները։

    Անցեալ դարի 90-ականներին իրադրութիւնը փոխուեց։ Եւ արդէն մեր դարասկզբին իշխանութիւնն անցաւ Չէկիստների ձեռքը։ Եթէ մինչ այդ KGB-ն գործում էր կոմկուսի քաղբիւրոյի շուաքի տակ, ապա հիմա նրա գործունէութիւնը բացայայտ է այնքանով, որքանով հէնց ինքը KGB-ն է կառավարութիւնն ու իշխանութիւնը։

    Այս իրականութիւնը գաղտնիք չէ ժամանակակից Ռուսաստանի մտաւորականների բաւականին ստուար խմբի համար, որոնք բոլոր առիթներով ջանում են ժողովրդին իրազեկ պահել, թէ Չէկիստական կառավարութիւնը ինչպիսի փորձուած միջոցներով է վերականգնում ստալինականութիւնը։

    Մենք, հայերս, ընտրել ենք ոչ թէ Չէկիստական չարիքը շրջանցելու ճամբան (գոնէ շրջանցել կարող ենք), այլ Երեք իմաստուն կապիկների կեցուածքները։ Բայց միայն թւում է, թէ KGB-ի թասակի տակ յայտնուած գոց աչքերով, խցանած ականջներով եւ լեզուն կուլ տուած այդ կապիկները իմաստուն են։

    Նրանք դատապարտուած են։ Քանի որ չտեսնելը, չլսելն ու չխօսելը անհնար է, թէ նրանց փրկի։ Հակառակը՝ տեսնել, լսել ու խօսելն է KGB-ի թասակից ազատուելու միակ միջոցը։

    Միամտութի՞ւն թէ հիմարութիւն կարծենք մեր կապիկային կեցուածքը, երբ չենք անդրադառնում որ, ինչպէս ցարական, յետոյ՝ կոմունիստական եւ հիմա էլ չէկիստական Ռուսաստանն է իրական իշխանութեան տէրը Հայաստանի մէջ։

    Պարսկահայաստանը 18-րդ դարասկզբին նուաճելուց ի վեր Ռուսաստանի շահագրգռուածութիւնը հայ Տարաշխարհի նկատմամբ բնաւ չի նուազել։ Մորից Վագները գրել է. «Հայաստանի մի քանի գաւառները պարսիկներից գրաւելով, Ռուսաստանը մի նուրբ դիտաւորութիւն ունէր… Էջմիածինն ունենալը, որպէսզի, ինչպէս այնտեղի երկիրն է տիրում մարմնաւորապէս, նոյնպէս եւ կաթողիկոսի հոգեւոր ուժի վրայ էլ իր ազդացութիւնն ունենալով, աստիճանաբար ամէն տեղ իր ազդեցութիւնը հաստատի եւ բարոյապէս տիրի»։

    Հայաստանը, որտեղ, ի դէպ, նոյնիսկ աստուածաշնորհ գրողներն են հոխորտացել, թէ «Մենք պէտք է կարողանանք խաբել թէ՛ ինքներս մեզ, թէ՛ ժողովրդին, եւ չընդունենք մէր պարտութիւնը… Սփիւռքը պէ՛տք է ենթարկուի մեզ» (Հրանտ Մաթէոսեան), այս վերջին երեք-չորս տարիների ընթացքին հետեւողականօրէն, հաշուարկուած ու ծրագրուած, լծուել է նոյն այդ սփիւռքը լլկելու, դիմազրկելու, նրա ողնաշարը փշրելու գործին, ինչը իրականացւում է նաեւ հայաստանցի մտաւորականներին, մասնաւորապէս գրողներին վարկաբեկելով, երկրից քշելով եւ իբրեւ «օտար սպասարկութիւնների գործակալներ» ներկայացնելով։

    Գ

    Հիմա, երբ ֆութբոլային դիւանագիտութեանը փոխարինեց դիւանագիտական աճպարարութիւնը, այլեւս ինքնին բացայայտւում են, թէ ինչո՞ւ յանկարծ ստեղծուեց Սփիւռքի նախարարութիւն, որ երկրի ներսը զբաղուած է «հանդէս գալով խառն ամուսնութիւնների դէմ» եւ «Տուն արի՛» կարդախօսներ տարածելով, իսկ երկրից դուրս… երկրից դուրս այդ նախարարութիւնը փորձեց Տարաշխարհի հայերին նախապատրաստել նախագահի այցելութիւններին, որի նպատակն էր արձանագրութիւնները ստորագրելուց առաջ ստանալ համահայկական աջակցութիւն՝ հայաստանեան հատ ու կենտ խօսողներին լռեցնելու նպատակով։ Այս գործողը ձախողուեց։ Բանից պարզուեց որ թէեւ սփիւռքը դեռեւս հաւատում է կամ դէմ չէ հաւատալու զանազան հաւանական ու անհաւանական խոստումների, բայց երբ խնդիրը վերաբերում է Ազգային Գերագոյն Շահին եւ Ազգային Ինքնասիրութեանը, ապա կարող է նաեւ իր վճռական «Ոչ»-ն ասել։

    Շրջանցելով զանազան փոքր-մոքր ձեռնարկները, որպիսիք աշխուժօրէն շարունակեցին Կրեմլի քաղաքականութիւնը Տարաշխարհի մէջ, պեղենք մի նոր «միջոցառում» որ տեղի է ունենում Հայաստանի Գրողների միութեան նախաձեռնութեամբ Լոս Անջելոս քաղաքի մէջ։ Խօսքը հայ գրողների մի նոր համաժողովի մասին է։

    Ի դէպ, նոյնպէս եւ լոս անջելեսեան այս «օպերացիան» մեզ համար բնաւ էլ ո՛չ զարմանալի նախապատրաստական աշխատանքներ է ունեցել։ Դրանցից միայն մէկը յիշեցնեմ, քանի որ իմ նպատակը չէկիստական «օպերացիաների» մեթոդական ուսումնասիրութիւնը չէ։

    Մի քանի ամիս առաջ իմ վաղեմի ծանօթ գրչակից լոս-անջելոսաբնակ Օշին Քեշիշեանը, գրական մի երեկոյի ընթացքին, խօսելով տեղի հայ գրողների մասին, «ահրաժեշտ չէր նկատել խօսելու գրական արժէքների մասին, քանի որ համբերութեան սահմաններից դուրս էր բոլոր հեղինակների մասին մէկ առ մէկ ներկայացնելը (շարադրանքը պահուած է անփոփոխ)», բայց կարեւորել էր «Կալիֆորնիա ապրող քանի մը հարիւր հայ գրողների»։

    Այսպիսով, բանից պարզւում է, թէ Միացեալ Նահանգներում «քանի մը հարիւր» գրողներ կան։ Բայց քանի՞ «քանի մը հարիւր»… Երկո՞ւ… Երե՞ք… Ոչ՛։ «Քանի մը հարիւր» տարրական մաթեմատիկայի տրամաբանութեամբ նշանակում է առնուազն չորս հարիւր։ «Քանի մը հարիւր» (այս դէպքում, երեւի հինգ հարիւրից աւելի) գրողներ էլ կան Հայաստան։ Չմոռանանք Լիբանան, Պարսկաստան եւ այլուր բնակուող գրողներին… Եւ կը պարզուի որ հայ գրողների թիւը հասնում է առնուազն 1500-ի։ Ի դէպ պէտք չէ մոռանալ որ գոնէ արուեստի բնագաւառի մէջ չի կարող քայլել Կ. Մարքսի այն դրոյթը, թէ «Քանակը որակ է տալիս»։ Այս պարագայում օրինաչափութիւնը ճիշտ հակառակն է։

    Բայց հիմա կարեւորն այն է որ պրն Լեւոն Անանեանը, Հայաստանի գրողների միութեան նախագահը, հերթական համաժողովը հրաւիրել է Լոս Անջելոսի մէջ ոչ թէ հէնց այնպէս, ինչպէս արդէն դիպուկ բնորոշուել է՝ «տուրիստական շրջագայութեան նպատակով», այլ «քանի մը հարիւր» գրողների հետ հայ գրականութեան զարգացման հարցերը քննարկելու համար։ Դժուար չէ կռահել որ Օշինի «քանի մը հարիւր»-ը անհրաժեշտ էր փակելու համար բոլոր նրանց բերանները, ովքեր կը փորձէին կասկած յայտնել լոս-անջելոսեան այդ «տուրիզմի» նպատակահարմարութեան մասին։

    Որո՞նք են այդ հարցերը։ Եւ արդեօք «գրակա՞ն» հարցեր են դրանք։

    Դ

    1934 թուականին ընկեր Ստալինը ստեղծեց սովետական գրողների միութիւն, որ ունէր նախարարութեան կարգավիճակ։ Թէ ինչպիսի՜ ողբերգական իրադարձութիւններ տեղի ունեցան գրողների նախարարութեան մէջ, որ, ի դէպ, գտնւում էր KGB-ի հսկողութեան տակ՝ յայտնի է։ Թէեւ արդէն այսօր Թոթովենցի, Չարենցի, Եսայեանի Բակունցի եւ այլ ֆիզքական ու բարոյական զոհերի մասին զանազան ըսի-ըսաւներով Հայաստանում փորձում են ուշադրութիւն շեղել ճերմակ ցեղասպանութեան կազմակերպիչներից։

    Գրողների դէմ բռնաճնշումները շարունակուեցին նաեւ 1953-ից յետոյ, քանի որ գրական նախարարութիւնը վաղուց դարձել էր չէկիստական կառոյց։ Պաստեռնակ, Ախմատովա, Սոլժենիցին, Սինեաւսկի, Աքսեոնով եւ այլոք նոյնպէս դարձան այդ նախարարութեան զոհերը։

    Հայաստանում, յիսնականներից ի վեր մինչեւ 80-ականներ Գրողների միութեան առաջին քարտուղար Էդուարդ Թոփչեանի անձնական պարկեշտութեան շնորհիւ, նախարարութիւնը մաքուր մնաց, թէեւ լեցուն էր արիւնռուշտ, շարունակ հաշիւներ մաքրող, ամէն պահի իրար վրայ քաղաքական մեղադրանքներ յօրինող անտաղանդ մարդկանցով։ Այդ շրջանին կատարուած ճնշումներն ու սպանութիւնները իրականացնում էր ինքը՝ KGB-ն… Անդրանիկ Թերզեան, Սլավիկ Չիլոյեան, Պարոյր Սեւակ, Մուշեղ Գալշոյեան…

    Էդուարդ Թոփչեանի հրաժարականից յետոյ նախագահական աթոռին արդէն նստեցին նաեւ այնպիսիները, ովքեր պատրաստակամօրէն եւ խանդավառութեամբ կրկնում էին 30-ականների հարուստ փորձը…

    Գրողը հեռացուեց այդ նախարարութիւնից, գրողը յայտարարուեց այլախոհ այդ նախարարութեան ջանքերով, նոյն նախարարութիւնը՝ շահարկելով Հայաստանի ընկերային-տնտեսական գահավիժող իրականութիւնը, գրողին դարձրեց ոտքի ջնջոց…

    Այս նոր պարունակի «գրական գործիչը» Լեւոն Անանեանն է, որ KGB-ի գնդապետ Պուտինի մտերիմ բարեկամ հայազգի օլիգարխի դոլարներով մի նոր «համահայկական» է կազմակերպում «քանի մը հարիւր» գրամոլների հետ։ Այդ «մի քանի հարիւրը» շատ շուտով կը դառնան «հայ մտաւորականութեան ձայն»՝ պաշտպանելու համար այն քաղաքականութիւնը, որ տարածաշրջանում վարում է Կրեմլը՝ Հայ ժողովրդին դարձնելով հերթական զոհ իր մեծապետական նկրտումների բագինի վրայ։

    Ե

    Ովքեր շահագրգռուած են մեր մշակոյթով ու գրականութեամբ, արդէն բազմիցս հանդիպել են այնպիսի ահազանգերի, թէ՝ «Մշակոյթ չունենք», «Մենք ենք ստեղծելու հայ մշակոյթը», «Գրող չունենք, որտեղի՞ց գրականութիւն լինի« եւ այլն։

    Մշակոյթ ունենալ-չունենալու խնդիրը հետաձգելով մէկ այլ առիթի, հիմա փորձենք պատասխանել այն հարցին, թէ ունե՞նք արդէօք գրող եւ գրականութիւն։

    Գրականութիւն, ի հարկէ, ունենք… Այս դէպքում որեւէ տարակոյս չկայ, որքան էլ Գրողների միութեան պատերից ներս հնչեն այնպիսի դատավճիռներ, որպիսիք են, օրինակ՝ «Նոր սերունդը Աբովեանով զբաղուելու ժամանակ չունի», «Բակունցը ժամանակավրէպ է» եւ այլն։ Նորութիւն չէ, որ գրամոլների համար, ովքեր ապաստանել են գրական նախարարութեան եւ նրա աչալուրջ թասակի տակ, անցանկալի են մեր գրականութեան անցեալի դէմքերը, որոնց նոյն անցեալի փորձառութեամբ կարելի լինէր արգելել, պիտակներ փակցնել, իսկ գաղտնի կարդալու համար էլ ընթերցողն ուղարկուէր հիմար ուղեղը ցուրտ հեռաստաններում պաղեցնելու համար։ Բայց բանն այն է, որ նոյն այդ գրական նախարարութեան համար էլ անցանկալի են մէր ժամանակակից ճշմարիտ գրողները։ Նրանք, ովքեր անընդունակ են ծառայել որեւէ մէկին, կամ որեւէ նախարարութեան, կամ որեւէ սպասարկող կազմակերպութեան…

    Հայաստանեան underground-ի եւ վտարանդիութեան մէջ «քանի մը գրողները» արդէն իսկ ստեղծել են թէ՛ ճշմարիտ արձակ եւ թէ՛ քերթութիւն։ Նրանց ստեղծագործութիւնները երբեմն լոյս են տեսնում, բայց աւելի հաճախ հրապարակւում են համացանցային ազատ դաշտի մէջ։

    Իբրեւ այլախոհ հեղինակներ, բնական է, նրանք չեն մասնակցելու զբօսաշրջիկային համաժողովին՝ մի կողմից եւ միւս կողմից հերթական մի ցուցքի որ մարդկանց ուղեղները լուանալու նպատակ ունի։

    Այդ համաժողովին, օրինակ, չեն մասնակցի Գրիգոր Պըլտեանը, կամ Արմէն Մելիքեանը, կամ Վահէ Աւետեանը, կամ Վիոլետ Գրիգորեանը, կամ Արա Պալեոզեանը, կամ Վահան Իշխանեանը, կամ… որոնց հետեւողականօրէն եւ չէկիստական փորձառութեամբ հալածում է գրականութեան հետ որեւէ եզր չունեցող Լեւոն Անանեանը։

    Զ

    Բայց ո՞վ է այսօր այլախոհ գրողը …

    Երեկուանը յայտնի էր։ Երեկուանը բոլշեւիկեան բռնատիրութեան էութիւնն ու դէմքը բացայայտող գրողն էր։ Իսկ այսօրուա՞նը…

    Մի՞թէ Հայաստանի այսօրուայ ընկերային, տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականութեան ոլորտների մէջ բացայայտելու ինչ որ բան կայ։ Հետեւաբար, ինչո՞ւ հայագիր եւ իսկական գրողները հալածւում, վարկաբեկւում եւ ապատեղեկատուութեան բոլոր հնարաւոր միջոցներով վարկաբեկւում են գրական չեկիստական նախարարի եւ նրա մոնթերի ջանքերով։

    Բանն այն է որ այդ գրողները իրենց ստեղծագործութիւններով, իրենց հրապարակագրութեամբ եւ գործունէութեամբ նուիրուած են բացայայտելու ռուսական կայսրութեան խարդաւանքներն ու նկրտումները, Հայաստանը եւ հայ ժողովրդին օտար ձեռնածուների գործիքը դարձնելու իրականութիւնը, զոյգ կայսրութիւնների «Հայաստան՝ առանց Հայի» վաղնջական կարգախօսը գործադրողների ջանքերը։ Վերջապէս, նրանք, այդ մի քանի արուեստագէտները իրենց երկերով բացայայտում են Հայաստան երկիրը նորից «մեծ եղբոր» գրկի մէջ աւելի հարմար տեղաւորելու յաջորդական փուլերը։

    Է

    Ծառայելով KGB-ին, Հայաստանի գրական նախարարութիւնը եւ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում լինի եւ կամ Տարաշխարհ՝ դարձել են այդ հիմնարկութեան ծառայողներ, լծուած են անցեալ 30-ականների Ստալինեան-Խանջեանական մշակութային յեղափոխութիւնը իր կատարելութեան հասցնելու գործին, Հային իր տեսակից, իր երկրից, իր պատմութիւնից, իր մշակոյթից, իր ապագայից զրկելու գործին։

    Եւ 21-րդ դարի մշակութային յեղափոխութեան նոր պարունակը սկսուել է նախ եւ առաջ ազգի լեզուն կտրելու, ժողովուրդը վերջնականապէս խաւարի մէջ թաղելու եւ Վասակ Սիւնեցու եսակենտրոն գաղափարական դրոյթը հաստատելու վաղեմի փորձառութեամբ…

    Կ.Ա.Ս.

    Յ. Գ. Այս համաժողովը ահազանգ է այն մասին, թէ Մոսկուան Անկարայի հետ թիկունք թիկունքի՝ դեռ որպիսի՜ քայլեր ունի կատարելու Հայաստանի եւ Հայ ժողովրդի դէմ։ «Ներսի» եւ «դրսի» հասարակական կարծիքները մշակելու համար, համոզելու համար, թէ մեր գլխին պայթող ամէն չարիք ինչպիսի երանելի բախտաւորութիւն է՝ իրենց «հայրենասիրական» պարտքն են ստանձնելու «քանի մը հարիւր» գրողները, որոնց, անշուշտ արդէն իշմար են տուել, թէ կարող են ակնկալել կառավարական պարգեւներ, պետական մրցանակներ եւ իբրեւ «գրող» ճանաչուելու հնարաւորութիւն։

    Աչալուրջ դիմագրաւենք գալիք անակնկալները, որպիսիք նախապատրաստում են ռուսական KGB-FSB-ի այս էմիսարները Հայաստան աշխարհի եւ նրա ժողովրդի համար։

    Նոյն

  20. Dear Friend of Armenian Literature,

    We kindly urge you to refuse participation in the Armenian Literature event at UCLA this week which has been organized by the patronage of Levon Ananyan, a long-time KGB operative, one of the prime persecutors of dissident Armenian writers, and the chief mouthpiece of state propaganda for defaming dissident Armenian writers and covering up attempted assassinations against them through orchestrated misinformation campaigns.

    We have shared our concerns with the UCLA Administration and have requested Peter Cowe, Chair of the Armenian department at UCLA to cancel this event, and reorganize it later with the participation of Graduate Students at UCLA, most of whom feel that the event has been foisted on them by extramural interests with ulterior agendas.

    We strongly believe that a person who has been in charge of persecuting Armenian writers should not be hosted by any Armenian language or literature department in the U.S. or elsewhere, let alone infiltrate the U.S. academia in an attempt to define or redefine literature produced in non-Armenian languages by writers of Armenian origin, within the framework of his ideological agenda and a policy of exclusion of dissident Armenian writers.

    We will consider ignoring our plea to recognize the existence of exiled or dissident writers, and their exclusion from events that otherwise would have compelled their participation, as an insult against Armenian writers and literature.

    We will take subsequent actions to expose and denounce those participants in this event who we feel are promoting their personal, "literary" or career interests at the expense of the lives of dissident Armenian writers. This will include a campaign to request some faculty resignations from the UCLA Armenian Department. We will also be contacting the security agencies of the United States to look into this matter.

    Your presence or participation in this conference will be regarded as an act of hostility toward the integrity of Armenian literature, and a support for the persecution and exile of Armenian writers.

    Please share this memo with others and all potential participants and encourage them to do the same.

    Union of Exiled Armenian Writers and Intellectuals

    vernatun.wordpress.com

  21. BACK COVER Text of Journey to Virginland - Epistle I

    Journey to Virginland is the story of Dog, the streetwise antihero who tries to make sense of a reconfigured global paradigm as he embarks on a breathtaking odyssey through the human landscapes of America, the Slavic world, the Near East, and a spiritual ground zero called Virginland.

    Through his protagonist's richly imagined travails, Armen Melikian (aka Dog Son of Dog) makes us face a world both strange and strangely familiar, in the process weaving a dazzling tapestry of philosophical, sexual, religious, and artistic inquiry. His poignant observations take to task the core tenets of meta-ideologies and jockeying civilizations, helping us to discard layer after layer of entrenched misinformation and dogma.

    Melikian also recasts the American immigrant experience in an exuberantly self-actualizing framework. By doing so, he opens a new dimension in the American grand narrative, with a lingua Americana all its own.

    Armen Melikian is above all else a humanist, one of those rare thinkers whose intensity of passion matches their sharp wit and, ultimately, unflinching commitment to meaningful transformation.

    Brimming with black humor, piercing satire, and leaps of poetry, Journey to Virginland, the first installment of a trilogy, arrives at a starkly beautiful enlightenment that is as inspirational as it is empowering.

    Publication Date:

    English Edition: Spring 2010

    Armenian edition: An earlier edition published in 2005, copies may be obtained from abrilbooks.com, Abril, Berdj, and Sardarabad Armenian bookstires in California.

  22. This is a new page and topic. Details will follow soon on the publication of one of the most controversial books ever written in the history of the Armenian nation: Journey to Virginland - Epistle I, in both English and Armenian bu author Armen Melikian, pen name Shun Shan Vordi.

×
×
  • Create New...