Jump to content

ХичКОК

Hazarapet
  • Posts

    2,641
  • Joined

  • Last visited

Posts posted by ХичКОК

  1. Վահրամ Սահակյանը ծեծի չի ենթարկվել և ծեծի մասին հայտարարությամբ ոստիկանություն չի դիմել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    Վահրամ Սահակյանի բնակության վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ Վահրամ Սահակյանը մարմնական վնասվածքներ չունի:

    Նշենք, որ այսօր Blognews.am կայքում տեղադրված էր Վահրամ Սահակյանի կամ նրան շատ նման ինչ-որ մեկի արյունաշաղախ նկարը՝ բռնության ակնհայտ հետքերով: Նույն կայքը տեղեկացրել էր, որ Վահրամ Սահակյանին դաժան ծեծի են ենթարկել ու փախել: Վահրամն իր հերթին կայքին հայտնել էր անտանելի գլխացավ ունի, չի կարողանում խոսել և դիմել եմ Ոստիկանություն ու գործը հետաքննում են

    էս տղեն ինչ լավ պլան է քաշել որ սենց կայֆ ա տվել ? ՃՃՃ

  2. Հայ ժամանակակից գրող Վահրամ Սահակյանին երեկ դաժան ծեծի են ենթարկել: Վահրամը Արամ Անտինյանի հետ զրույցում հաստատել է լուրն ու պատմել, որ ծեծել են ու փախել: Վահրամը հիմա տանն է. ծանր վիճակում: «Հիմա անտանելի գլխացավ ունեմ, ուժեղ են խփել: Չեմ կարողանում խոսել: Դիմել եմ Ոստիկանություն. հետաքննում են գործը»:

    արա բա էս տղեն իրա համար կարգին տղու իմիջ էր կերտում... հիմա փաստորեն բոզություն ա արել ու գործ ա տվել ?

  3. Разбившийся 9 мая в Индонезии российский лайнер SuperJet-100 был оснащен одним, а не двумя аварийными маяками, сообщает РИА «Новости» со ссылкой на генерального директора ФГУП «Морсвязьспутник» Андрея Куропятникова.

    «По международным требованиям, предъявляемым к гражданским пассажирским авиалайнерам, на их борту должно находиться два аварийных маяка системы КОСПАС-САРСАТ, однако разбившийся в Индонезии самолет представлял собой испытательный образец, поэтому на нем допускалась установка одного аварийного маяка, который, к сожалению, не сработал, так как с момента возможной активации системы до столкновения с горой прошло всего 8 секунд, а международными правилами в настоящее время определено время передачи данных – 40 секунд», – сказал Куропятников.

    Superjet 100 разбился 9 мая в Индонезии в ходе демонстрационного полета. На борту находились 45 человек, в том числе восемь россиян. Все они погибли. Позже был найден «черный ящик» лайнера. 21 мая эксперты идентифицировали останки всех жертв крушения Superjet-100

    вот на чем приходится лететь тем кто пользуется услугами армавия!!!

  4. «Աերոֆլոտ» ընկերության Նովգորոդ-Մոսկվա չվերթն իրականացնող 84 ուղեւորներով Sukhoi Superjet 100 օդանավի թռիչքը հետաձգվել է համակարգչային ցանցի աշխատանքի խափանման պատճառով:

    Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` մասնագետների զննումից հետո օդանավը թռել է նշանակված երթուղով: Օդանավը 12:05-ի փոխարեն հասել է 14:42-ին:

    Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրում սա Sukhoi Superjet 100-ի հետ կապված երկրորդ միջադեպն է: Հունիսի 18-ին Superjet 100-ը, որը Շերեմետեւոյից Կոպենհագեն էր թռչում, հետ էր վերադարձել օդափոխության համակարգի խնդիրների պատճառով:

    Առայսօր հայտնի չեն մայիսի 9-ին Ինդոնեզիայի ցուցադրական թռիչքների ընթացքում Sukhoi Superjet 100-ի վթարի պատճառները:

    Այն հարվածել էր Սալակ լեռան լանջին, ենթադրաբար խուսափելով կայծակնաբեր ամպերից: Արդյունքում բոլոր 45 ուղեւորները զոհվել էին:

    հիշեցնեմ որ էս անորակ կարի մեքենայի առաջին գնորդը մեր փառապանծ արմավիա ընկերությունն է....

  5. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հունիսի 19-ին հայտարարություն է տարածել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի մասին: Slaq.am-ը ներկայացնում է հայտարարությունը ամբողջությամբ.

    «Այս օրերին ես որեւէ կերպ չեմ արձագանքել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած անթույլատրելի, որեւէ արդարացում չունեցող միջադեպին, որի հետեւանքում ծեծի են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ. մարդիկ, ովքեր առավել եւս նաեւ հայկական բանակի սպաներ են, բժիշկներ: Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների, ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով. որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններին ուղղորդելուն ուղղված քայլ:

    Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց եւ թափանցիկ:

    Լրատվամիջոցներից եւ լրագրողներից խնդրում եմ, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, որոշների դեպքում նաեւ քաղաքական հանձնարարություններից, իրենց գնահատականներում եւ տեղեկություններում լինեն բացարձակ ճշգրիտ եւ չշահարկեն ստեղծված իրավիճակը: Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված եւ այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ եւ անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ: Կան իրենց պարտականությունները կատարող մարդիկ, ովքեր եթե ունեն մեղսակցություն, որը կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից, պատասխան կտան:

    Ես մարդկայնորեն եւ անկեղծորեն ցավում եմ կատարված անթույլատրելի միջադեպի համար` միաժամանակ հասկանալով, որ դա չի փոխում իրերի վիճակը եւ հուսանք, որ միջադեպից տուժածների առողջության վերաբերյալ բժիշկների տեղեկությունները կլինեն լավատեսական»,- ասված է հայտարարությունում:

  6. էս անասունները ում են էշի տեղ փորձում դնել?

    «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարում է, որ ամբողջ տեղեկատվությունը, որը տարածել են ԶԼՄ-րը U 888 չվերթի վերաբերյալ, որը ուղևորվում էր Երևան-Սանկտ-Պետերբուրգ-Երևան ուղղությամբ ս.թ. հունիսի 16-ին չի համապատասխանում իրականությանը:

    Երևան-Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ժամանակ շարժիչը սարքին է եղել: Խափանվել է ձգանը` շարժիչի պահեստային մասը: Խնդրի բացահայտումից հետո, ձգանը անմիջապես փոխել են: Սակայն, աշխատաքների ընթացքում այն ուղևորները, ովքեր չէին կարող սպասել, անհապաղ չվերթով տեղափոխվել են Գյումրի, որտեղից ավտոբուսով տեղափոխվել են Երևան, կամ վերադարձրել են տոմսերը և ետ են ստացել իրենց գումարը` տոմսի մեջ մտնող ամբողջ գումարը:

    Ինչ վերաբերվում է այն բանին, որ ուղևորներին ասել են, թե իբր տոմսի ետ վերադարձնելու դեպքում պահումներ կլինեն, և կվերադարձվեն միայն գումարի 70%-ը, ևս չի համապատասխանում իրականությանը:

    «Արմավիան» պաշտոնապես հայտարարում է, որ այս չվերթի բոլոր ուղևորները, ովքեր մինչև օրս չեն թռչել «Պուլկովո» օդանավակայանից, վաղը կարող են թռչել «Արմավիայի» չվերթով, իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են թռչելուց, կարող են վերադարձնել տոմսերը և ետ ստանալ իրենց գումարը:

    Շարժիչի պահեստային մասը խափանվել է ?Էս սրանք հետները մատոռիստ են տանում օդի մեջ մատոռը քանդել հավաքելու համար?

  7. հանդիպեցի այս հոդվածին

    1in.am/arm/armenia_society_90252.html

    Ինտերնետում կարդացի կարծիքներ նրա վերաբերյալ:Հիմանակում հանգում էին նրան,որ Ոանոն հանցագործ ք ու իրավունք չունի հեդված կամ կարծիք գրելու:

    Ինձ տվում է որ Վանոն շատ իրական պատկեր է նկարել իր հոդվածում:

    Կուզեի կարդալ նաև ձեր տեսակետը

    Էրիվանի խանության ժամանակները. Վանո Սիրադեղյան

    Հիմա Երևանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի և Փոքր Ասիայի արդյունաբերության, առևտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: Բայց ի տարբերություն անցած դարասկզբի, երբ հայությունը անմիջական մասնակցություն ուներ տարածաշրջանի զարգացումներին, այս դարասկզբին մեր դերը լինելու է ստորագույնը: Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երևանից շարժվելու են երկիրը շրջանցող երկաթուղիների կողմը: Մի բան Ղազախից առնելու-սաղացնելու են Սադախլոյում, մի բան Նախիջևանից առնել-տանելու են Իգդիր, մի մասն էլ շուլալվելու է Ախալքալաքի երկաթուղու մոտերքը: Արարատի տղերքը կաշխատեն փայ մտնել Հայաստան մտնող իրանական չամիչի գործում, դաշնակ շուստրիները բարեգործականի անվան տակ «տանիք կկանգնեն» Եվրոշուկայում չուտվող Հունաստանի զեյթունի ձեթի՝ Հայաստան ներկրման գործին: Մի երեք հազար հայ միառժամանակ համբալություն կանի Ախալքալաքի ռուսական կայազորի մոտերքում, մի հինգ հազար էլ կօգտվի Գյումրվա ռուսական կայազորի պայոկից…

    Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա և Ռուսաստան: Եվ կբարգավաճեն, որովհետև նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել: Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում:

    Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետև հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սևանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ և հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին և նույնիսկ արդեն քերթել են գառը և կրակ են գցել սամովարը: Իսկ Երևանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջևանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երևանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջևանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երևանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետև հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երևանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլև սիգից, քանի որ կվճարեն եռակի, և ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երևան:

    Բարգավաճող Ադրբեջանի մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով՝ պատշար, ծեփագործ և հյուսն: Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթև ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ՝ թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն՝ Շիրակը, Լոռին, Երևանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երևանի մյուս կեսը՝ իրանական լվացքի փոշուն: Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից:

    Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։ Ո՞վ կարող է ասել, որն է մակընթացության ու մի այլ մակընթացության միջև եղած տարբերությունը։ Կամ ո՞վ կարող է նույն հարցին պատասխանել՝ տեղատվությունը դիտարկելիս։ Ափը փոխվում է, ավազը փոխվում է, ջրի բերած ծովախոտն ու տիղմը փոխվում է, բա փրփուրը ոնց է փոխվում, բայց մակընթացությունն ու տեղատվությունը նույնն են՝ ծովի պարզ տրանսֆորմացիա։

    Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթևամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջևանն էլ՝ հետը։ Այո, մեծ և փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…

  8. мудак перемудрил

    глава МИД Азербайджана Эльмар Мамедьяров заявил о том, что Азербайджан согласен на установление механизма расследования инцидентов на линии соприкосновения азербайджанских и армянских войск, однако данный механизм сможет работать лишь в случае, когда армяне начнут покидать территории Азербайджана: «Только в этом случае механизм можно привести в исполнение. Если этот механизм начать применять сейчас, то это будет обозначать лишь укрепление существующего «статус-кво», который неприемлем.

    «Если Армения не хочет чтобы гибли ее солдаты, то пусть освободит земли Азербайджана. Если это произойдет, тогда и не будет необходимости в снайперах», -заявил министр.

  9. էս անասունին լրիվ ուրիշ գործով պիտի կանչէին ԱԱԾ

    Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության:

    Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է.

    «Ազգային անվտանգության ծառայությունն ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ եւ իմ հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը:

    Հիմնադրման օրվանից՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ եւ օրենքի տառին ու ոգուն համապատասխան:

    «Սիվիլիթասի» գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ:

    Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի հանրապետության համապատասխան կառույցները:

    Ինձ համար զարմանալի եւ տարօրինակ է, որ իմ եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը որեւէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր եւ անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:

    Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա»:

    Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամ դառնալուց հետո Օսկանյանը հրաժարվել է «Սիվիլիթասի» ղեկավարի իր պաշտոնից:

×
×
  • Create New...