Jump to content

С днем рождения ASALA!


Recommended Posts

inchqan gitem FIDAYIN chi FIDAYI a...bayc incheve shnorhavorumem,,srtanc :flower:

Anul jan chisht es irakanum FIDAYI a, vorn araberenum nshanakum a <<zoh>>, aysinqn` mahapart, andznaspan, inqnaspan, kam inchpes @ndunvac e arevmtyan mediayum asel` kamikadze. Sakayn Fidayin el en ogtagorcum: Isk hognakii depqum, linum ` FIDAYINNER: Isk anglerenum grum en <Fidayein>:

1s.jpg

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ ԾՆՎԵՑ ԱՍԱԼԱ-Ն

1973 թ. հունվարի 27-ին, Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարա քաղաքում սպանելով Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին ու նրա տեղակալին, համիդյան ու երիտթուրքական եղեռներից մազապուրծ, ծերունի Գուրգեն Յանիկյանը (1895-1984) հայտարարեց, իր իսկ խոստովանությամբ, «հայ անհատի պատերազմը Թուրքիո դեմ»: Նրա արձակած փամփուշտները նախանշեցին ազատագրական պայքարի միջոցը սփյուռքի այն հայ երիտասարդների համար, որոնք 1965 թ. Մեծ եղեռնի 50-ամյակի միջոցառումներից արթնացել էին թմբիրից ու ելք էին որոնում:

gallery_13717_31_1092345277.jpg

1975 թ. հունվարի 20-ին Բեյրութում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի ռմբահարումով «Յանիկյան կոմանդոն» ազդարարեց իր ծնունդը: Այս փոքր խմբակը հետագայում համալրվեց նոր անդամներով եւ կարճ ժամանակ «Հայ գաղտնի բանակ» անունը կրելուց հետո 1977 թ. վերջնականապես որդեգրեց «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (օտար անվան հապավումով՝ ԱՍԱԼԱ) անունը:

Ինչո՞ւ ԵՀԽ-ի գրասենյակի ռմբահարումը: Կազմակերպությունը գտնում էր, որ Խորհրդային Հայաստանից ու հայոց հայրենիքի մերձակա երկրներից հայության արտագաղթը սպառնում է հայ ազգի գոյությանը, իսկ ԵՀԽ-ն արտագաղթը քաջալերող ակտիվ գործունեություն էր ծավալել:

ԱՍԱԼԱ-ն ավելի քան 5 տարի գործեց խորը գաղտնապահության պայմաններում, այն աստիճանի, որ սփյուռքահայ որոշ խմբագիրներ կասկած էին հայտնում նրա անդամների հայ լինելու առնչությամբ: 1980 թ. շրջադարձային եղավ կազմակերպության համար. հունիսին ծնվեց ԱՍԱԼԱ-ի քաղաքական թեւը համարվող հայկական ժողովրդային շարժումը. հոկտեմբերին, երբ թողարկման էր պատրաստվում ԱՍԱԼԱ-ի «Հայաստան» պաշտոնաթերթի առաջին՝ զրոյական համարը, շվեյցարական մի հյուրանոցում, ամսի 3-ին հերթական ռումբի տեղակայմանը նախապատրաստվելիս արկածի հետեւանքով բացահայտվեցին ԱՍԱԼԱ-ի երկու անդամներ՝ Ալեք Յենիգոմշյանը (կորցրեց աջ բազուկն ու տեսողությունը) եւ Սյուզի Մահսերեջյանը: Նրանք էլ եղան կազմակերպության առաջին բանտարկյալները:

ԱՍԱԼԱ-ն մեծ թափ հավաքեց հատկապես հաջորդ տարի, եւ սովորական դարձած ռմբահարումներից ու թուրք դիվանագետների սպանություններից անցում կատարեց այսպես կոչված «որակական գործողությունների», թեեւ նախորդ «ավանդական» գործողությունները շարունակվեցին: 1981 թ. սեպտեմբերի 24-ին իրականացվեց «Վան» գործողությունը, երբ «Եղիա Քեշիշյան» անձնասպանական կոմանդոյի չորս մարտիկները 15 ժամ գրավման տակ պահեցին Փարիզում Թուրքիայի հյուպատոսարանը: Որակական գործողություններ էին նաեւ 1983 թ. հուլիսի 15-ին Փարիզի «Օռլի» օդանավակայանի «Թուրքական ավիաուղիների» գրասենյակի առաջ պայթած ռումբը (որը պետք է պայթեր թռիչքի ընթացքում), 1982 թ. օգոստոսի 7-ին Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանում իրականացված «Կարին» եւ 1983 թ. հունիսի 16-ին Ստամբուլի ծածկած շուկայում իրականացված «Հակոբ Հակոբյան» անձնասպանական գործողությունները: 80-ականների երկրորդ կեսին ԱՍԱԼԱ-ի թափը զգալիորեն նվազեց տարբեր պատճառներով, որոնց շարքում՝ արյունոտ հակամարտությունը ՀՅԴ-ի հետ, վերջինիս ղեկավարության մեղքով, ներկազմակերպական դավադրությունը, թուրքական գաղտնի ծառայությունների կողմից ԱՍԱԼԱ-ի եւ ՀԺՇ-ի մի շարք ակտիվիստների սպանությունը Լիբանանում ու Եվրոպայում: 1988 թ. ապրիլի 28-ին Աթենքում խորհրդավոր պայմաններում սպանվեց կազմակերպության հիմնադիրներից ու փաստական ղեկավար Հակոբ Հակոբյանը (կազմակերպական այլ կեղծանուններով՝ Մուջահեդ, Աբու Ահմադ եւ այլն: Բուն անունով՝ Հարություն Թագուշյան՝ Իրաքի հյուսիսի Զախոյի շրջանից): ԱՍԱԼԱ-ի վերջին հայտարարված գործողությունը եղավ 1990 թ. դեկտեմբերին Բուդապեշտում Թուրքիայի դեսպան Բեդրեդին Տունաբաշի սպանության անհաջող փորձը:

1980-ականներին իրականացրած գործունեությունների հետեւանքով ԱՍԱԼԱ-ն ունեցավ ավելի քան 30 նահատակներ, բազմաթիվ բանտարկյալներ աշխարհի տարբեր երկրներում: Բոլոր բանտարկյալները, բացի ֆրանսիական բանտում ինքնասպանության մղված Արամ Բասմաջյանից, մինչեւ 2001 թ. ապրիլն ազատ արձակվեցին: Նրանք 1990-ականներին հանգրվանեցին Մայր հայրենիքում. առաջինը եղավ «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը (1990 թ. ապրիլին), վերջինը՝ «Օռլիի» գործով մեղադրված Վարուժան Կարապետյանը (2001 թ. ապրիլին): ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներից Մոնթե Մելքոնյանն ու Գեւորգ Գյուզելյանը մասնակցեցին արցախյան ազատամարտին. Մոնթեն զոհվեց Մարզիլիում, 1993 թ. հունիսին: Հայրենիքում հաստատված ԱՍԱԼԱ-ականներից ոմանք (Դավիթ Դավիթյան, Աբրահամ Խամիսյան, Էլեն Սանդրիկ եւ ուրիշներ) 90-ականներին սպանվեցին խորհրդավոր պայմաններում, համալրելով ՀՀ-ում խորհրդավոր ու չբացահայտված սպանությունների շարանը...

ԱՍԱԼԱ-ի զինանշանն էր Միացյալ Հայաստանի քարտեզը՝ կենտրոնում AK տիպի ինքնաձիգով: Կազմակերպությունն ունեցել է երկու նշանախոսք, որոնք միշտ տեղ են գտել նրա պաշտոնաթերթերի ճակատներում. «Կեցցէ՛ իրաւազրկուած ժողովուրդներու յեղափոխական միասնականութիւնը», «Զինեալ պայքարը եւ քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի»:

Թեեւ ԱՍԱԼԱ-ի մասին լույս է տեսել ծովածավալ գրականություն (թե՛ հայերի եւ թե՛ օտարների հեղինակած տասնյակներով գրքեր ու հարյուրավոր հոդվածներ), այնուհանդերձ, մեր կարծիքով, ԱՍԱԼԱ-ի պատմությունն սպասում է իր անաչառ հետազոտողին՝ հեռու ամեն սուբյեկտիվ մոտեցումներից:

Ստեղծվել է ԱՍԱԼԱ-ին նվիրված խտասալիկ

ԱՍԱԼԱ-ի 30-ամյակի նախօրյակին, հավանաբար Բեյրութում ՀԺՇ-ը հրապարակ է հանել «Ժողովուրդէն ժողովուրդին» խորագրված խտասալիկը (CD), որն ունի պատմական սկզբնաղբյուրի նշանակություն: Այն բովանդակում է 19 նյութ՝ երգեր, ուղերձներ եւ բանաստեղծություն: Կից տեղեկաթերթիկի մեջ հայտնվում է. «Մեր ժողովուրդը վերջին աւելի քան 100 տարուան ընթացքին ունեցած է ազատագրական պայքարի երեք հանգրուաններ: Առաջինը՝ Սերոբ Աղբիւր, Գէորգ Չաուշ եւ Անդրանիկեան ժամանակաշրջանն է Արեւմտահայաստանի մէջ, երկրորդը՝ արցախեան ազատագրական պայքարն է Արեւելահայաստանի մէջ, իսկ երրորդը՝ սփիւռքահայ ազգային ազատագրական նորագոյն պայքարն է՝ ընդդէմ հայկական հողերը բռնագրաւող Թուրքիոյ ու անոր դաշնակիցներուն, քանի որ առանց այդ վերջիններուն Թուրքիան անկարող է ոտքի կենալու: ՀԱՀԳԲ-ն այս երկրորդ հանգրուանին ռահվիրան է:

Ժողովուրդին ծոցէն ծնած այս կազմակերպութիւնը կը նմանի անոր. կորսնցուցած ըլլալով հայրենի հողը, ան ազգապահպանումը կը տեսնէ միայն բռնագրաւուած հողերու ազատագրութեան մէջ, յենած ըլլալով իր ժողովուրդին ուժին եւ կարողականութեան»:

Երգերի մեծ մասը ժողովրդական հորինումներ են՝ ներշնչված ԱՍԱԼԱ-ի իրականացրած այս կամ այն զգայացունց գործողությունից եւ առհասարակ նրա մղած պայքարից. ոմանք ԱՍԱԼԱ-ի ռազմակայաններում մարզվող մարտիկների ինքնաբուխ կատարումներ են: Ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցի կատարումով հնչում են երկու երգեր, որոնցից «Սիրելի մայրը» մահապարտի խոսքն է իր մորը: Կան նաեւ երգեր, որոնք «ներշնչած են հայ նորագոյն ազատագրական պայքարի ազատամարտիկները»:

Անհնար է առանց խորը հուզումի ունկնդրել Գուրգեն Յանիկյանի եւ մահապարտներ Մկրտիչ Մադարյանի, Զոհրապ Սարգիսյանի ու Լեւոն Էկմեկչյանի ուղերձներն իրենց ընտանիքներին եւ առհասարակ հայ ժողովրդին՝ մահվամբ անմահությունը նվաճելու մեկնելուց առաջ: Հուզիչ է նաեւ Սիլվա Կապուտիկյանի՝ Լեւոնին նվիրված «Գիշերային ռեքվիեմ» բանաստեղծությունը, արտասանված իր իսկ՝ բանաստեղծուհու շուրթերով, ԱՍԱԼԱ-ի գաղափարական հայրերից Սիմոն Սիմոնյանի հիշատակին Երեւանում կայացած մի միջոցառման ժամանակ: Յանիկյանը Չինոյի (ԱՄՆ) իր բանտախցից հայտարարում է. «Թող աշխարհը գիտենա, որ մարդկությունը հայ ազգին պարտք ունի վճարելիք: Հպա՛րտ եմ, որ հայ եմ, հպա՛րտ եմ, որ հայ եմ ծնվել, հպա՛րտ եղեք եւ Դուք, իմ սիրելի հեռավոր ցեղակիցներ, որ պատկանում եք մի ազգի, որ քանի-քանի անգամ ապացուցել է աշխարհին, որ կարող է տալ իր զավակների արյունը՝ ազատության ու արդարության համար... Մեր Հայկական դատն ինձ համար մի հասկացություն ունի՝ մեզնից գողացված ու թուրքին նվիրված մեր հայրենական հողերի հետ ստանալը մեր ազգի համար եւ թուրքի մեր ազգին հասցրած վնասների հատուցումը»: Յանիկյանը քննադատում է հայկական ավանդական կուսակցություններին՝ կրավորականության համար ու համբուրում ՀԱՀԳԲ-ի մարտիկներին, որոնք «խոսքերի հեղեղի փոխարեն գո՛րծ են ցույց տալիս»: Նա կտակում է. «Ո՛ւժն է թելադրում մարդկանց գործերը եւ ոչ թե փառաբանված սերն ու գթությունը» ու ավելացնում. «Ոսկե պնակի վրա ոչ մեկի պետություն եւ երկիր չի տրվում»: Յանիկյանն իր հպարտությունն է հայտնում, որ ՀԱՀԳԲ-ականներն իրենց «Յանիկյանի ջոկատներ» են հայտարարում:

Մկրտիչ Մադարյանը (Ստամբուլի ծածկած շուկայի անձնասպանական գործողությունն իրականացնողը) իր վերջին ուղերձում մասնավորաբար ասում է. «Ով, սիրելի հայ ժողովուրդ, կա՛մ մահ, կա՛մ ազատություն... Զե՛նքն է, որ մեզ պիտի հասցնե մեր բուն նպատակին: Վաթսուն տարիե ի վեր մենք տեղքայլ ըրինք. հերի՛ք է այլեւս... Տո՛ւր այդ զենքը, որ երկար տարիներ կսպասեր հայու բազուկ մը, հայ մը, որ իրեն վեր բարձրացներ: Ո՛վ հայ, լուռ մի՛ մնար, բոլոր աշխարհ քու ձայնդ թող լսե... Մնաք բարով, իմ սիրելի հայ ժողովո՛ւրդ, իմ սիրելի եղբայրներ եւ քույրեր, վստահ եմ, թե իմ ետեւեն պիտի շարունակեք պայքարը, սրբազա՛ն պայքարը, սո՛ւրբ պայքարը...»:

Ցավալի է արձանագրել, որ այս հույժ կարեւոր նշանակության խտասալիկը տեխնիկական լուրջ թերություններ ունի: Հրապարակողները դա նկատի են ունեցել տեղեկաթղթիկում ունկնդիրների ուշադրությանը հանձնելով այն, որ խտասալիկը «հաւաքուած է զանազան հին ու սիրողական ձայնագրութիւններէ, որով յաճախ ձայնային որակն անհրաժեշտ մակարդակով չէ»: Այդուհանդերձ, այս նյութերն անհրաժեշտ սկզբնաղբյուր են ԱՍԱԼԱ-ի եւ առհասարակ հայ ազատագրական շարժման պատմությունն ուսումնասիրողների համար:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

AZG Armenian Daily #008, 20/01/2005

Link to post
Share on other sites
Guest Bingool

С днём рождения, АСАЛА. :victory: :up: Побольше бы нам таких парней-патриотов, готовых голову сложить за возрождение исторической Армении.

Link to post
Share on other sites
хотел бы быть членом АСАЛы :rolleyes:

Ты это серьезно :hm: А что для этого надо сделать?

Link to post
Share on other sites

Ты это серьезно :hm: А что для этого надо сделать?

да, а что в этом такого.

если бы знал, вступил бы в эту организацию.

Link to post
Share on other sites
Виг джан - мы новую создадим - не волнуйся ))))

если ты будешь с нами :rolleyes: вместе будем тратилы подкладывать в подвале Турецкого посольство и вообще всего турецкое :hi:

Link to post
Share on other sites
всю жизнь хотел что то турецкое взорвать.

:D выбирай любое турецкое посольство

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...