Romeo

Ջավախքի(Կա&#1408

99 posts in this topic

:lool:

:up:

Ի դեպ, իրական պատմություն է: :)

Share this post


Link to post
Share on other sites

ՔԱՂԱՔ ԵՎ ԳՅՈՒՂ

- Մամի, գիտե՞ս, Բաղդանովկան քաղաք տի դառնա:

- Քա բալամ, հըպը էդ շոքին ինչը՞ղ տի դիմանանք:

Share this post


Link to post
Share on other sites

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

- Խաչո, էդ հասակիդ կարքվիլ կուզես: Հիմի մեր քուրոջը ունեցվածքին տեր կայնի՞լն է միտքտ, տը կարքըվիլը՞:

- Տղաք, ձեր քուրոջը ունեցվացքը ինձի պետք չէ: Ըշտը հենց հայմի ձեր քուրոջը չփլխցուցեք տվեք ձեռքս:

- Է կարքվելեն էտեվ դու չե՞ս կյնա չփլխցընե:

Share this post


Link to post
Share on other sites

Գաղտնապահություն

Ռանչպըր մարթուն մեկը, արտը վարելուն վախտը, մե կճուճմ օսկի կը գտնի: Մտածե կը` կնկանը ըսե, տը չըսե: Որոշե կը փորցե կնկանը բեյնին ամրությունը: Գիշերը շուռումուռ քուքա կողնոցը մեչը: Կնիկը հարցնե կը, տը մընըն ինչն է: Մարթը կըսե`

- Է, կնիկ, եման բանմ է էղե, օր չեմ կյնա ըսե, չըըլլի դուս ըսես, խայտառակ կըլլինք:

- Այ մարդ, իշ կըսես: Ես մարթում ա չեմ ըսե: Մի վախենա, ըսե ի՞նչ է էղե:

-Չէ, կնիկ էրթում կեր, օր ըսեմ:

- Ըշտը էրթում կուտեմ, օր մարթում ա չեմ ըսե, դու քու սըռդ ըսե, - կըսե կնիկը:

- Ինչ ըսեմ, այ կնիկ: Ըշտը էսօր վար էնէլեն դադրա, նստա հանքշելու ու մե հավկիթըմ ածեցի: Կնիկ, մարդու չըսես, սըռ պայե:

Կնիկը յերթում կուտե, խոսք կուտա, օր սըռը կպայե, դուս չի ըսե:

Սապախտան կանուխ, լուսը նոր բացված, վազզե կը դրկցին կնկանը քով: Շատ կըօլըրթվի, էլ չի չի դիմանա: Դրկցին կնանը երթում ուտել կուտա, օր մաթուն սըռը դուս չըսե, էտեվ նոր պատմե կը, օր մարթը էրեկ էրկու հատ հավկիթ է ածե:

Իրիկունը էս մաթուն չաչալեն, տանին կը թաքավորին քով: Թաքավորը հարցնե կը`

- Այ մարդ, էս ի՞նչ կիմանամ: Կապրիս իմ թաքավորութան մեչ ու էրեկ քառասուն հավկիթ է՞ս ածել:

- Թաքավորն ապրած կենա, ես մէ հատըմ գիտեի, - կըսե գեղացին:

- Ճիշտն օր ըսեմ, ես 39- հատ էի իմացել, մեկն ա ես ավելցուցի, ըսի ուրտեղ 39-ը, ըշտը էնտեղ ա 40-ը:

Եստեղ գեղացին, տեղը տեղին, պատմե կը բանին մընըն: Թաքավորը քահ-քահ խնդա կը ու բաց կը թողնե էս մարթուն:

Share this post


Link to post
Share on other sites

Հացն ու լոբին

Մէ մարթըմ միսըվիր կունենա: Կնիկը սեղնին լոբի ու հաց կը թնե միսըվիրին համար: Միսըվիրը կուտե, հմը լոբին չը պրծած հացը պրծնիկը: Տանտերը կնկանը նշան կենե, կնիկը հաց կը փերե: Միսըվիրը բրթե կը, լոբին քիչ կը սեպե: Տանտերը կնկանը նշան կենե, որ քիչըմ կիրակուրը թացըցնե, կնիկը լոբին կավելցընե: Լոբին չըպրծած հացը կը պրծնի, յետքնա հացը չըպրծած լոբին կպրծնի: Էսման քանիմ անքամեմ էտեվ միսըվիրը կաշե, օր, տանտերն ու կնիկը զարմացած իրար կայեն, քթին տակը խնդա կը, կըսե` "վալլա, քուր ջան, աստծու այեն օր չվախենամ, էփած լոբիդ ու սնդուկիդ հացը պիտտուն կուտեմ":

Share this post


Link to post
Share on other sites

Շնորհակալություն Romeo-ջան :clap:

Share this post


Link to post
Share on other sites

Միսըվիրը-а что значит это слово?Гость?

Share this post


Link to post
Share on other sites
Շնորհակալություն Romeo-ջան :clap:

Ուրախ եմ, որ դուր եկավ:

2 Nazel

Միսըվիր - հյուր

Աստծու այեն - աստծու ահից

Share this post


Link to post
Share on other sites
Ուրախ եմ, որ դուր եկավ:

2 Nazel

Միսըվիր - հյուր

Աստծու այեն - աստծու ահից

Romeo,большое спасибо :flower:

Share this post


Link to post
Share on other sites

Լիքը թե դատարկ

Մարթուն մեկը ճամփուն վրայի տան դուռը կծեծե, տանտիրոչը կըսե. "ճամփորթ մարթ եմ, շատ անոթի եմ, Աստծու սիրուն, ինձի կշտացու": Տանտերը կըսե. "օր Աստծու սիրուն է, ես քեզի չըկշտացուցած ճամփու չեմ թնե": Փերե առաչը մեծ ամանըմ խաշիլ կը թնե: Ճամփորթը կուտե, կսե. "շատ սաղ ըլլիս, լավ կըշտացա": Տանտերը հարցընե կը " էլ չե՞ս ուտե, կշտացա՞ր": Ճամփորթին "հան" իմանալեն էտեվ փերե ամանըմ թանով ապուր կթընե: Ճամփորթը էտիկա կուտե ու կըսե. "այ հիմի լավ կըշտացա, էլ տեղ չունիմ": Տանտերը յետքը միրք կուտա, չըրըզ կուտա ու վերչնա մէ ամանըմ թան: Ամմեն անքամ ուտել պրծընելեն էտեվ ճամփորթը կըսե, օր լավ կշտացել է ու էլ տեղ չունի:

Էս մաթը շատ կըզարմանա ճամփորթին վրա, հարցընե կը տը մընըն ի՞նչն է: Ինչը՞ղ "լավ կըշտանալելեն" էտեվ էլի կյնա ուտել:

Ճամփորթը կըսե. "հըլը իտի փարխաջը իսան փիր": Դարտակ փարխջին մեչը լիքը քար կը լըցնե: Տանտիրոչը հարցընե կը` "փարխաջը լիքը՞ն է": Տանտերը կըսե` "լիքն է": Արանքները մանդր քար կը լցնե, հարցընե կը`"լիքը՞ն է": Տանտերը կըսե` "լիքն է": Էտեվ ավազ կլըցնե, էտեվ ջուր ու ամմեն անքամ նույն հարցը կուտա, տանտերնա կըսե, օր լիքն է :

Ճամփորթը կըսե` "հիմի հասկըցա՞ր, օր եսա սուտ չէի ըսե, ամմեն անքամ կըսեի օրան` կըշտացա: Ըշտը մարթուն փորնա էս դարտակ փարխջին պես է: Ամմեն բան իրեն տեղն ունի":

Share this post


Link to post
Share on other sites

Մե գեզացի միամիդ մարդըմ կըլլի, իսիգ բնավորութուն կունենա բանցռ բանցռ մդաձելու: Մտքին եգաձը բանցռ բանցռ զւռցիգը եղե: Ուրեմն իսիգ թուշերեն աթար առնելու կըլլի, կերթա քուքա չեն համածայնվի: Մեմ իսիգ քիչ կըսե, մեմ ինոր էծերը քուքան չի համաձայնվի:

Քյասան ահաքին ժամանագ կանցնի չի կըյնա թե թուշերեն քիչըմ աթար առնե:

Ես գեղացուն հարազադներեն մեգը փոստըջի կըլլի, մդաձե գը իսոր վրա օյինըմ խաղա:

Քուքա ես գեղացուն տունը կըշտի կըտանի կըսե

Ծո, իդի թուշը կընգանդ վրա աչք ունի, քեզի բան կըսեմ, կընգանդ արի մէ օրօվըմ տանք թուշին, աթարը իշուս պես կուդա: Ես հեչ մեգիմ չեմ ըսե կանցնի կերթա:

Իսման կըսե բայց ՝քսի օրը սաղ գեղին մեջ տարաձեգը:

Ես միամիդս կըյնի մտքերու մեջ, գիդե թը գեղին մեջ հեչ մեգը տեղեգութուն չունի իրենց զըրցաձեն ու առանց քաշվելու գեղին մեջ կայնի գը մարդոցը մեջ բանցռ բանցռ մդածեգը

- Ծո չի ըլլի, խեղջը նարըմ մարըմ բան է: Ինիգ կերաձ խմաձ թուշ, ախր շատ կըչարչրե: Ինչ ենեմ: Աթար չունենամ չի ըլլի: Համաձայնվիմ մե գիշերվանըմ խեղջին լաշը փռե գը:

Գեղացիք է կուշտմ խնդան գը մարդուն վրա, ետքնա կըսե, օր խնդլու համար են երե մարդուն սիրդը անջաղ թեթեվցընեն գը:

Share this post


Link to post
Share on other sites

Մե գեղիմ մեջ մարդը կըլլի, աժդահա կըլլի բայց շատ պըզդի մըզդի կնիգ կունենա:

Մե օրըմ իսի մարդը թախտին պառգաձ էղընքնին կըկդռե: Կըդռե կըդռե գը ու աղճըգան կանչե գը թե

-Ըխճի արի իսի էղընքնիս ժողվե, հիմի մերըդ նես մդնի քնթարի գը

Share this post


Link to post
Share on other sites

Նույն իսի աժդահա մարդը մե օրըմ հեչ զայլա չի ունենա էլլե գորձ ենե կուզե տունը պառգի քուն ըլլի:

Կնիգընէ թաղտին պառգած տեղը հեչ չի այե որ ընքը պըզդի բանըմ է, մարդը աժդահա, կըսկըսե վըրան զրցիլ:

Ես մարդը հերսոդիգը, կելլե օդաին մեջ իստուն ինթուն կերթա քուքա վերջը չի դիմանա կըսե

-Ծո կնիգ խոլոք կեցի թախտով մախտով դուս կը թաբլեմ

Share this post


Link to post
Share on other sites

Տղաք սաղ մտքիս ինչ քուքա իսի աժդահաին մասին է, չիդեմ ինչի իսման եղավ :)

Քյասան, մե օրըմ իսի աժդահան Լեննագան քարթոլ կըտանի ծախելու: Բացարը կայնիգը մե մե մե պըզդի մըզդի տղամ գը մոդենա նանի Լեննագանու շանսով մանչերեն կուզե իսի մարդուն վախեցնե քիչըմ փարա պոգե:

Ըշտը իսիգ քուքա կըսկըսե

-Ջարդեմ փըշեմ իսման ինման

Աժդահաս խոսքը կըռեգը ու կըսե

-Ծո կացինը ձեռքդ տամ օլօքս չես կըյնա ջարթե

Share this post


Link to post
Share on other sites

Լավ դե իսքան պադմեցի պադմեցի մե հադըմէ պադմեմ իսի աժդահային արգաձներեն: Ետքի համար ըսեմ օր իսի մարդուն անունը Ալեքսան կըլլի բայց սաղ գեղացի բարեգամ իսոր Ղարամադո կըսեն իրեն աժդահա ըլլելուն համար:

Մե օրըմ իսի աժդահաս կելլե կերթա Բոռժոմ բարեգամի տուն:

Բոռժոմըն է ոտքի ահաքին ճամփա է:

Սաբախտան կանուխ էլաձ կըլլի էքսի օրը համարյա ցորեգ-օր հասնիգը Բոռժոմ:

Իսօր բարեգըմնին լավ կուրախանան գը կըսեն

-Ղարա հոփար ինչըղ լավ երիր օր եգար եսօր գիլանգով չայ ունինք

Իսի Ղարամադոն մդաձեգը տեսնիս ինչ է իդի գիլանգին: Անօթի ճամփեցե էլաձ փորը դարդագ կուրախանա:

Բայց օրը կանցնի գիլանգի չըգա ու չըգա: Ղարաիս տանին բոստանը իրենց հեդ աշխադեցնել կուտան սաաաղ օրը, խեղջ մարդը անօթութւնեն արդեն խելըռելու կըլլի բայց մե ձեվիմ իրեն համփերել կուդա:

Քյասան մութը կըյնի քուքան տուն սեղան կընստին դարդակ սեղան:

Սադա կըսեն

-Ղարա հոփար հիմի գիլանգով չայը փերենք տեսնինք հավնիս տի:

Վերջը փերեն գը չային բաժագնին, եդեվ չայը ու մե մե մե պզդի ամանըմ մուրաբա:

Իսի Ղարաս հըլը գեզաթ կենե օր հիմնագան ուդելիքը տի փերեն մե մե իսօր Բոռժումցի բարեգըմներեն մեգը կըսե

-Ղարա հոփար հըլը այդի գիլանգեցեն փորցե:

Ղարաս միանգամից հասկընա գը օր ել ուդելու բան չըլլի դի ու գիլանգի ըսաձը իդի պըզդի ամնով մուրաբան է էլ չի դիմանա ու պայթի գը

-Ծո իսիգ է գիլանգին՞ Ծո իսիգ մեր տղաքը լափատկեցներով նես կուդան (կուդեն)

Share this post


Link to post
Share on other sites

Մե գեղացի կընիգըմ իրեն կեսրոջը հեդ սաղ օրը կըդվիգը հեչ յոլա չեն երթա:

Մե օրըմ գեղին վարժապդներեն մեգը կայնեցնեգը իսի հարսին (եղաձ կըլլի մե իծծուն տարեգան բայց դե պադմութանը մեջ հարս կըսենք) կըսե

- Աննա ճան ինչի կը կիրսոջըդ հեդ կըռվիս, դունե մենծ մարդ ես ինքը ըսենք արդեն շադե մեծծե, հարքել է պետք, ավելի լավ է հարմարվիս, թարգ տու, ամոթ է

Իսի հարսը կըսե

-Քա ինչ կըսես Աղվան խընամի ամբին սուն կառնե՞

(Ամպին սյուն կհարմարվի՞)

Փիլիսոփայական դարձվածք, որը մոտավորապես նշանակում է, որ իբր «տես ես հաստատուն մի սյուն եմ, իսկ իմ կեսուրը մի անկայուն ամպ, ինչպե՞ս կարող եմ ես հարմարվել այդքան փոփոխական մի էակի»

Share this post


Link to post
Share on other sites

Մե գեղացի մարդըմ կերթա Բոռժոմ ճամփին որբեվարի քուրոչը տունի Մոլիթ գեղը կըսե մնա գիշերը:

Ես Մոլիթա ռուս զինվորնին ինչըղ կըլլի օր մնացաձ կըլլին (առաջին համաշխարհայինի տարիներին է տեղի ունեցածը): Քանիմ ռուս զինվոր է ըշտը իսօր քւրոջը տունը մնացաձ կըլլին: Իսոնք գոմը կըլլին նեսենա գոմին դուսը կախեն: Կարեգըս ու քուրնա թնդրդունը կպառգին:

Ըշտի հաց մաց կուդեն պառգինգը քուն ըլլին մե մե իսի ռուս զինվորնին գոմին թարվեն դուռր ծեձեն գը: Էղաձը հիմի չի իմացվի, գեզգերա ջուր մուր պետք կըլլի:

Ըշտը իսի քուրը օրբեվարի կնիգ վախենագը մեր Կարեգինին (գլխավոր հերոսին) ձեն կուդա թե

-Կարեգ Կարեգ ել հըլը այե իսոնք ինչ կուզեն, ես ռըսերեն չիդեմ վախենամ գը:

Դուքա գիդեք Կարեքըս ռըսերեն գիդե՞ Ըշտը իսիգ տեղեն պոռռա գը

-Սեչաս

Պարզ է օր ռըսները ձեները կըդռեն կըսպասեն թե քիչմ եդեվ քուքա սեչաս ըսողը:

Քիչւմ ելի կանցնի էլի կաշեն չեկավ կսկսեն դմբրդացնել:

Կարեքըս ելի պոռռագը սեչաս իսոնք ձեներնին կըռեն գը:

Իդման տորի առավոդ լուսանա գը ռըսները հերսոդած կելլեն կերթան, քուրնա Կարեգինիս ճամփու գըթընե ու կըսե

-Կարեգ ճան ինչըղ ռըսերեն գիդեիր օր սաղ գիշերը մե բառովըմ իդոնս ձենը կըռեիր գը:

Share this post


Link to post
Share on other sites

erexa ջան, զեմլյակ ջան, շատ հաճելի է կարդալ ու զգալ, որ մենակ չես: :)

Հուսով եմ հիմա, որ թեման թարմ կպահենք, անընդհատ հիշած պատմություններով կլրացնենք:

Share this post


Link to post
Share on other sites

erexa, հատուկ քեզ համար :lol:

1. Ձեր գեղացի հարսները թուշերուն բինըները աթար, կլդիկ թոփ կենեն, հըմը տուն փերելու, պադվոդ ճարելու գործը դժվար կըըլլի: Մեր գեղացի շոֆեռ Մինոյին էյթըջ կենեն: Ձեր գեղին օրթան, շելլոցը մեջը, բանցր-բանցր ճվան կը.

- Մինո եխբար, կլդիկս սարեն փերե՞ս կը:

2. Մէ գեղըմ, չեմ ըսե վեր գեղը, ջրե սուղ կըըլլին: Կըսեն էդ գեղին տղոցը հար-մարերը չեն կյնա քուն թնե: Տղաքը կըսեն.

- Ինչի՞, մենք քուն ըլլինք, օր դուք ջո՞ւր խմեք:

2. Սաբախտան կանուխ մե տղամ, սալաթնիկով ջուրը ձեռքը դուս քուքա, օր լվացվի: Դրկցին տղան հարցնե կը.

- Ծո էդ իշ կենե՞ս:

- Լվասվիմ կը, օր դպրոց էրթամ:

- Ծո էսօր կիրըկի է:

- Ըմաան, մտյան էի էրե,- կըսե, ջուրը խմե ու կերթա տուն:

Share this post


Link to post
Share on other sites

Romeo - վաաաաաաայ, շուտվանից եսքան ծիծաղած չկայի:

Չիմացողների համար մեր գյուղը շրջանում հայտնի է որպես ջուր չունեցող:

Share this post


Link to post
Share on other sites

Հարիսա

Մարթը կնկանը կըսե.

- Քա այ կնիկ, ինչի՞ էն համով կիրակուրը չես էփե, էն օր ազապ ժամանակըս քուքայի ձեր գեղը, մարըդ կեփեր:

- Է վե՞ր կիրակուրը, անունն ըսե, օր էփեմ:

- Անունը չիտեմ, ինչը՞ղ ըսեմ:

- Այ մարդ, ամմեն օր էդ կիրակուրը կուզես, անունն ա չիտես, ես ինչը՞ղ էփեմ: Քընե մեր գեղը, զոնքնչիդ հարցու, էկե ըսե, օր եսա էփեմ, - կըսե կնիկը:

Մարթը կերթա աներանց գեղը, հարցընե կը զոնքանչին, կիմանա օր էդ կիրակուրին անունը "հըրիսը" է: Կըսե.

- Զոնքանչ խանում, հըպը ինչը՞ղ էնեմ, օր տուն հասնիմ ու էդ անունը էլի մըտյան չէնե՞մ:

- Է դունա մտքիտ մեչ ըսելով քընե, օր մըտյան չենես, - խրաթ կուտա զոնքանչը:

Էս մաթը մտքին մեչ "հըրիսը, հըրիսը..." ըսելեն ետ կտառնա իրենց գեղը: Ճամփան մե ջուրըմ ըռաս քուքա: Մտածե կը` "կյնա՞մ ջրեն թռնի անցնի, տը չէ": Թըռնի կը, կաշե, օր կիրակուրին անունն ա մտքեն է թռե: Կըսկըսե ժուռ քալը, ջըրին էստուն կաշե, ջրին էնթուն կաշե, չի գտնի: Էդ ժամանակ անցորթըմ կանցնի, հարցընե կը.

- Այ, մարթ, ի՞նչ էս կորուցե, ի՞նչ ժուռ քուքաս:

- Ըշտը կորուցել եմ: Ըշտը ջրեն օր թըռա, էնիկա իստեղ թռավ, հիմի չեմ կյնա գտնի:

Էրկու հոգով կսկսեն ժուռ քալը, ջուրը կխառնեն, կուշտը կաշեն, բանմ ա չեն գտնի: Վերչը էս անցորթը կըսե.

- Այ մաթ, էստեղ բան գտնիլ կըըլլի, էնքան խառնեցինք, չամուռը հըրիսը դառցավ:

- Հա ըշտը, հըրիսը,- կուրախանա մարթն ու "հըրիսը, հըրիսը" ըսելեն վազզե կը տուն:

Share this post


Link to post
Share on other sites

Շատին` շատ, քչին` քիչ

Մե մարթում կնիկը իշքան օր կերակուր կեփե, կամ աղի կըլլի կամ անլի: Էս մարթը կնկանը հարցընե կը, տը մընըն ի՞նչն է, ինչի՞ զոնքնչին էփած կերակուրներուն աղը տեղն է, հըմը իրենը` չէ: Կնիկնա հերսոտի կը, կըսե ես չիտեմ, քնե հարանցս գեղը, մորս հարցու:

Էքսի օրը էս մարթը ճամփա կելլե: Կերթա հասնի կը զոնքնչին գեղը: Զոնքանչը փեսուն պատիվ կենե, հաց կը թնե: Փեսան հաց ուտելեն էտեվ կըսե, տը ինչ գործով է էկե, հարցընե կը, տը ինչը՞ղ կենե, օր էփած կիրակուրներուն աղը տեղը կըլլի, նը անլի, նը տը աղի: Զոնքանչնա կըսե, օր դժվար բանըմ չէ, կնկադ ըսե թող շատ կերակրին շատ աղ լցնե, քչինա` քիչ: Փեսան կըսե. "ինչը՞ղ էնեմ, օր ըսածդ մտյան չենեմ": Զոնքանչնա խրաթ կուտա. "շատին` շատ, քչին` քիչ" ըսելով քնե, մտյան չես էնե:

Էդմանա կենե: Բանցր-բանցր "շատին` շատ, քչին` քիչ" ըսելով ճամփա կընկնի աներանցը գեղեն դեմի իրենց գեղը:

Կերթա, կերթա, հասնի կը մե գեղըմ: Էդ գեղին կալերեն անցնելեն պատայի կը էրկու ախպոր: Էս ախպրտիքը կալը էրել են, ցորենը օրնեն ջոկել ու հիմի բաժնեն կը: Բաժնեն կը, հըմը յոլա չեն էրթա: Մեծ ախպարն, օր մեծ նըֆըր, շատ տղաք ունի, կսե օր կիսելը սխալ կըլլի, իրեն շատ կը հասնի, ինքը շատվոր է: Պզտի ախպարնա կըսե, օր իրենք սաղ տարին հավսար բանել են, հավսար ա պիտի բաժնեն: Էս ղալմաղալին վրա մեր "խելացին" կըշտերեն կանցնի, բանցր-բանցր ըսելով "շատին` շատ, քըչին` քիչ, շատին` շատ, քըչին` քիչ": Մենծ ախպարը կուրախանա, կըսե. "ահան, կիմանա՞ս, կըսեմ օրան մենք շատվոր ե՞նք, մեզի շատ կըհասնի՞": Պզտի ախպարը էլ չի դիմանա, հերսը թափե կը մեր "խրաթ տվողին", տուր տե կուտաս, կող կուշտը ջարթե կը: Էս մարթը կըսե, "այ մարթ, մեխկս ի՞նչ է, ինչի՞ կը ծեծես": Ծէծողնա կըսե. "քու ի՞նչ գործդ է, տը ում իշկան կը հասնի, ինչի՞ կսես, "շատին` շատ, քըչին` քիչ"": "Հըբը ի՞նչ ըսեմ" : "Տեսնիս կը կալ ենք էրե, ըսե "Աստված մեկը հազար էնե", ըսե ու ճամփատ քընե":

Ծեծը ուտելեն էտեվ խելքի քուքա, էլ "շատին` շատ, քչին` քիչ" չի ըսե: Հիմ բանցր-բանցր "Աստված մեկը հազար էնե" ըսելով ճամփան կը շարունակե: Մտնի կը մե գեղըմ: Դու մի ըսե էդ գեղը մարթ է անցավոր էղե ու շելլիքը թաղում կենեն: Թաղում էնողները կայեն օր, էս մարթը "մեկը հազար ըլլի" ըսելով կերթա, շատ կը հերսոտին, գեղովի լավըմ ծեծեն կը: Խեղճը անջաղ կըյնա հարցնել, տը ինչի՞, ի՞նչ մեխկի համար: Հասկսնեն կը, օր մեռելին "մեկը հազար ըլլի" չեն ըսե: "Է հըպի ի՞նչ ըսեմ, օր չըծեծեք", հարցընե կը ճամփորթը: Խրաթ կուտան, օր մեռելի հանդիպելուն, պիտի ըսե "Աստված օղորմի" ու էրթա:

Էդմանա կենե: "Աստված օղորմի, Աստված օղորմի" ըսելով կերթա: Ճամփան էրկու հոգի ռաստ քուքան: Էսոնք մե սատկած շունմ կը տանին թաղելու: Ճամփորթին ըսածն օր կիմանան, շատ կը հերսոտին, բռնեն ուզածներուն պես ծեծեն կը: Հարցընե կը. "հըպը ի՞նչ ըսեմ": Կըսե. "տեսնիս կը սատկած շուն է, ըսե "թու էս ինչ գեշ հոտ քուքա", անցի քնե":

Հիմիա " գեշ հոտ քուքա, գեշ հոտ քուքա" ըսելով կերթա, հասնի կը մե գեղըմ, օր հարսնիք է, գեղացոնց քեֆը տնկոզ, հարսին հորը տընեն հանել են, չալղով, խաղլով տանինն կը կերսանցը տունը: Էս մարթնա իրեն ըսածը ըսելով հարսնըվորներուն մեչ կը մտնի, հարսին մեթույեն մեթուն կանցնի: Հարսնըվորները կատղին կը. "Ծո էդ ո՞ւմ հարսեն գեշ հոտ քուքա՞" կըսեն ու տուր տը կուտաս, լավ զըխկեն կը: Հարցընե կը. "հըպը ի՞նչ ըսեմ":

Կըսեն, տեսնիս կը հարսնիք է, շելլիքը քեֆ կենեն, քեչըկ կը խաղան, դունա ձեռքերդ տնկե, խաղլեն քնե:

Ճամփուն մե ավճիմ թիվընքը բռնել կեզըթ կենե, օր ավին գիլլե, էս մարթնա ծեռքերը տնկած, երքելով ու խաղլով դեմը կելլե, ավին կը խրտեսնե: Ավճուն հերսը կելլե, իրեն բաժին ծեծնա ինքը կուտա: Կըսե, տեսսար օր ավ կենեմ, կուզ-կուզ, կողտուցի անցի, օր ավս չը փախցընես:

Արուն լվիկ էղած, թոփլտելեն, կուզ-կուզ, կողտուցի կերթա, կըընկնի կը գողին ժուռ քալող ոստիկաննուն ձեռքը: Կըսեն անճաղ գողին բռնեցինք: Ծեծելով տանին կը տատավորին քով: Տատավորը հարց ու փորց կենե, հասկընա կը տը ինչը ինչոց է, էս մարթուն բաց կը թողնե:

Էս մարթը կողերը շփելով, վերչապես տուն կը հասնի: Կընիկը հարցընե կը անլի-աղիի մասին, հարցնե կը տը ինչ էփե: Մարթը կըսե "վալլա էսօր էնքան եմ կերե, օր տարվանըմ համար հերիք է, կուշտ կշտացել եմ, բանըմա չեմ ուզե":

Share this post


Link to post
Share on other sites

Արդեն տաս տարի է անցել, բայց հետաքրքիր է թերթել տասնամյա վաղեմիության գրառումները: :mellow:

1 person likes this

Share this post


Link to post
Share on other sites

:flower:

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now