Jump to content

Vahram Sahakian


Recommended Posts

Guest Guest12568

Հա, Հեղինե ջան, գիշերներն էլ չենք քնում, ա~խ :unsure: Բայց որ ինքն իրեն գրող չի համարում, էս գիշեր հանգիստ եմ քնելու, հա~ :lol:

Ի դեպ, ես գիտեի, թե հեղինակային ոճ ունենում են գրողները :)

Չասեցի մազ եք փետում,մոխիրով ցանվում....

բայց իրա պատճառով արհեստականորեն միմիանց հանդեպ վիրավորանք եք ծնում,դե մարդ կարողա կարդա ու ...անա..

Ի դեպ,ունենում են նաև գրողացուները,ոճ :yes:

Link to post
Share on other sites
  • Replies 185
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ ՈՒ ՄԵՐ ՀԱՆԱԾ ԱՂՄՈՒԿԸ

Դուք կարդացե՞լ եք Վլադիմիր Վիսոցկու «Նյարդ» գիրքը: Նյարդ, այսինքն՝ ներվ: Հա, մինչեւ սա գրեցի՝ մի տեսակ նյարդ սողոսկեց անաղարտ հոգուս խորխորատները ու ես մեղմ ասած՝ գազաեցի:

Ինչի՞ց, կհարցնեք դուք:

Շուխուրից՝ գրաբարով կպատասխանեմ ես:

Ախր... Ախր, ո՞նց ասեմ... Այս քաղաքում, մի տեսակ ձայնի չափանիշ կա, որ, ասենք կարելի է լսել միայն ու միայն պատերազմի դաշտոմ, նվազագույնը՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ամեաթեԺ հատվածներում:

Դե, գիտեք: Ավտոներն, իրենց ազդանշաններով ու նամազներով՝ մի կողմից: Հետիոտների անհասկանալի բացականչությունները մյուս կողմից: Դե, էլ չեմ խոսում փողոցում կասետ վաճառող դաշտամկների, սրճարանների բարձրախոսներից արձակված դԺոխային ձայների մասին: Ի՞նչ ասես, անձինք, վաստակված մարմնավաճառների կողմից... Ու դա դեռ դրսում: Բա ներսերո՞ւմ...

Դուք երբեւէ լսե՞լ եք թե ոնց են գոռում բուԺքույրներն ու բԺիշկները, այն էլ նյարդաբանական բաԺնում... Լսած կլինեք...

Ու դա ընդհանրապես աղմուկ չի: Էդ կոչվում ա համատարած ոռնոց, ու թող ձեզ չթվա, որ մենակ մենք ենք դա լսում:

Ոռնոցը տարածվում ա ամբողջ անդրկոկասում, հասնում ա մինչեւ Աֆղանստանի սահմանները: Ձեզ թվում ա՝ Բեն Լադենն ինչի էդպես կատաղեց: Ուսաման: Որովհետեւ ինքն անձամբ լսում ա էդ ձենը, կատաղում ա, ու կատաղությունը թափում լրիվ ուրիշ պետությունների վրա: Էս վերջին վրացական կաշ-կալամանշերն ինչի՞ց էղան: Հայաստանից հնչող բարբարոսական աղմուկից: :)

Հասկացանք: Ասենք՝ իտալացիներն էլ են աղմկում: Բարձր են խոսում: Անգլիացիներն էլ պակասը չեն, եթե Անգլիայում չեն: Բայց մեր տարբերակը ոչ ոք չունի:

Էն օրը գնացել եմ վարսավիրանոց, ասի մի հատ ատամներս պլոմբեմ: Ու ի՞նչ: Դրած ա մի հատ թուրքական JVC ու հաբիբի ա միացրած: Վարսավիրներն էլ սալոնի մի ծերից մյուսը իրար հետ խոսում են: Ասում եմ՝ ինչի՞ եք միացրել էս անտերությունը: Ո՞նց,-ասում ա,- որ կլենտի համար ռելաքս ըլի: Բա՞: Եթե դա ա ռելաքսը, այսինքն անդորրն ու հանգստությունը՝ բա չռելա՞քսը որն ա՝ թաթար-մոնղոլական արշավանքը՞... Բայց թաթար-մոնղոլները հարձակումից առաջ JVC-ով Հաբիբի չէին միացնում, Զինգիզ Խանն անձամբ հետեւում էր էդ ամեն ինչին:

Դուք չեք զգո՞ւմ, հայեր, որ էդ ձեր միացրածն էլ հենց ազդում ա ձեր ձենի հաճախականության վրա: Որովհետեւ, եթե հիմա ամեն ինչ միանգամից անջատեն՝ մի 10 տարի, մեկ ա՝ գոռալու եք:

Տաքսու վարորդին ասում ես, տղա ջան, անջատի էլի, էդ ռադիոդ: Ախր դրա էլ միքս ա ըլնում ծառայության դիսպետչերուհու ծղրտոցը ու դա դառում ա, շատ ներողություն՝ թուրքական պոռնո...

Կանանց մեծամասնության ձայնի մասին չեմ էլ ուզում ծավալվեմ: Հերիք չի ահավոր բարձր են խոսում, էն էլ սինուսոիդներով ու կոսինուսոդներով տատանվող բարձր հաճախականությամբ: Դուք շատ ճիշտ ասեցիք էդ բուԺքույրների ու բԺիշկների մասին: Անձամբ եմ չափել: 15 կիլոհերցից հասնում ա մինչեւ 98: Հենց նուն նյարդաբանական բաԺնում: Խեղճ հիվանդները դեղերի տակ մի կերպ քնել են, մեկ էլ առավոտվա ութին մի հատ ընենց համատարած ճղրտոց ա սկսում, որ հիվանդներին թվում ա, թե սաղ աշխարհի ջունգլիներում պաԺար ա սկսել ու սաղ աշխարհի կապիկները ընգել են կրակե օղակը:

Էլ չեմ խոսում աբխոդների օրերի մասին: Մտնոււմ ա գլխավոր բուԺքույրը ու քնած հիվանդի ականջի տակ գոռում,- Աբխոո՜՜ոոդ աա , արթնացեե՜՜՜ք:

Բայց ախր դուք կին եք, չէ՞, էդ ի՞նչ ներվ ա...

Մի խոսքով, ինչ երկարացնեմ՝ գոռում են բոլորը: Ազգային Ժողովից սկսած մինչեւ մորգ, որն ի վերջո՝ նույն բանն ա: Չնայած՝ չէ: Մորգում, խոսքս դիարանի մասին ա՝ էդքան չեն գոռում: Չնայած էնտեղ դեռ կարող են գոռալ, որովհետեւ մեկ է՝ ոչ ոք չի զարթնի:

Ի՞նչ ասեմ: Էս շուխուրի պատճառով կարճանում ա էդ մորգ հասնելու ճանանպարհը: Լուրջ եմ ասում, հայեր, տաք եք, չեք զգում, բայց շատ վատ բաներ են լինելուե ,թե շարունակվի էս տարբերակը: Ախր, կան խնդիրներ, որոնց վրա մենք, չգիտես ինչու՝ ուշադրություն չենք դարձնում: Ավելին, անգամ չենք էլ նկատում, սովորել ենք: Մտնում ենք խանութ, երիտասարդ, գեղեցիկ աղջիկները խանութի մի ծայրից կանչում են մյուսին, ռադիոյով էլ, իհարկե, միացրել են էդ անիծյալ Հաբիբին: Ու մենք չենք էլ նկատում, որ տվյալ վայրում մարդկային իրավունքների խախտում է կատարվում: Այն էլ խայտառակ խախտում: Եթե փորձենք, չէ, չեմ ասում ցածր, ուղղակի ոչ շատ բարձր խոսել ու անջատել էդ 15 դոլարանոց ռադիոCD-ները՝ կտեսնեք, թե հանրապետությունում որքան առողջ երեխաներ կծնվեն: :) Բա ի՞նչ էինք կարծում: Ազդում է, չէ՞, էդ աղմուկը, խախտվում է ծնողների նյարդային համակարգը, հորմոններն էլ չեն դիմանում՝ անցնում են ընդհատակ: Ու երեխան ծնվում է հիվանդ: Հետո հարցնում են՝ ինչից կլնի: Ես լավ գիտեմ, թե ինչից:

Դե էնպես անենք, որ առողջ սերունդ ունենանք: Իսկ առողջությունն ինքնին՝ ճաշակով մարդու առաջին նախապայմանն է:

Link to post
Share on other sites

Տեսնես երբ են բոլորն իրար սիրելու , նկատի ունեմ բոլոր բոլորը , անկախ ֆորումն ու տուրք- հայ հարաբերությունները, ազգային փոխհարաբերություններն ու հալածանքները, գիտեմ, աշխարհը սենց է ստեղծված, ասենք ... հետաքրքիր ա եթե նենց լիներ ի՞նչ կլիներ ... թե անպայման պետք է ատելություն լինի որ սիրելը սիրել համարվի :

Link to post
Share on other sites

ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ՝ ԽՈՍՔ ՏԱՆԵԼ ԲԵՐԵԼՈՒՑ

Այսօր ցանկանում եմ խոսել ճանապարհորդական ծառայությունների մի հայկական տարբերակի մասին, որը տարածված է գրեթե ամբողջ Մեծ, Փոքր, Միջին, Շատ փոքր, անգամ պստիկ Հայքում: Հայկական լեռնաշղթայի ճամփորդական ծառայություններն, ինչպես գիտեք, շատ չեն, նկատի ունեմ ճանապարհորդական ծառայություններ առաջարկող ֆիրմաները: Ու դա, ինչպես գուշակեցիք՝ «Խոսք տանել-բերելու» ծառայությունն է, ավելի կարճ՝ «ԽՈՍՔ ԹՐԱՎԵԼ»: Ասեմ, որ այդ ընկերությունում ներգրավված է ու ակտիվորեն աշխատում է մեր ազգաբնակչության 76 տոկոսը:

Ուրեմն: Ես չեմ էլ ուզում հիշեցնել նոր կտակարանի նախաբանը, ըստ որտ «Ի սկզբանէ բանն էր», այսինքն՝ խոսքը, բոլոր լեզուներով է այդպես՝ сначало было слово... Բայց էդ սկզբի «խոսքը», որ կար, ազգ ջան, դա անշարժ, հիմնավոր հասկացություն էր, նրան անհնար էր տեղից-տեղ տեղափոխել: Չէ, եթե դա անում էր մի մարդ, որն իր խոսքը հասցնում էր մյուսներին՝ դա հնարավոր էր, մարգարեներն անձամբ խրախուսում էին դա: Բայց...

Վայ ես էդ բայցի...

Բայց հետո հայտնվեցին էն ժամանակվա հայերի իրենց լավ չպահող զանգվածները, այսինքն՝ էս ժամանակների թափթփուկների նախահայրերը: Ու, եթե «Ի սկզբանե Խոսքն էր» բոլոր խոսքերը վերացան: Ավելին՝ խոսքերն ավելորդ էին: Քանի որ ինչ-որ մեկի ասած խոսքը, միանգամայն ուրիշ «ինչ-որ մեկը» տանում եւ հանձնում էր ավելի քան ուրիշ «Ինչ-որ մեկի»:

Բայց: Եթե այդ հին ժամանակներում, դա ինչ-որ մեկին դրական կամ բացասական ձեւով օգուտ էր բերում, հիմա ընդհանրապես դա դարձել է ամենօրյա էնպիսի գործողություն, ոնց-որ ասենք կանանցի ազդրեր տեսնող կիսատ:պռատ սարքած մեքենայատերի սիգնալը:

Հին ժամանակներում, ասեմ, խոսք տանել-բերելու համար կամ պատժում էին, կամ գովաբանում: Ասենք, ինչ:որ մեկը եթե Աշոտ Երկաթի խոսքը, ավելի ճիշտ՝ մոտիկների մոտ տարված խոսակցությունը հասցներ ասենք Աշոտ Տախտակին՝ շատ վատ բաներ կանեին այդ հասցնողներին:

Ո

ւ ընդհակառակը, եթե, ասենք, ինչ որ մեկը, արքայի իմացությամբ Տիգրան Մեծի հայհոյալի պատգամը հասցներ Ասորեստան կամ Հռոմ՝ պարգեւատրում էին հասցնողին: Որն էլ այն ժամանակվա փոստատարն էր, էլի... Չնայած ասում են, որ Տիգրան Մեծը Yahoo-ում սեփական փոստարկղն է ունեցել, tigranmets0030@/սաբաչկա/yahoo.com, բայց ես չեմ հավատում։ Նման հարգված արքան Yahoo-ում չէր բացի, էլի, իր անձնականը կունենար, ասենք tigranmets@/սաբաչկա/ hayastan. tsts. Էդ վերջին ԾԾ-ն էն ժամանակվա Հայաստանն էր, էլի՝ ԾԾ Ծովից Ծով... Ոչ թե am (Ա ԷՄ): Կամ՝ ԾԾ ԱՄ, չգիտեմ:

Բա: Ապրում էին մարդիկ: Տղամարդու պես: Ոչ թե ոնց-որ հիմա՝ մեկը հենց մի բան ասեց, իրենց գորտի ուղեղով մաղում են, մեռելի ծաղիկներով ծաղկացնում ու կոյոտի նման վազելով հասցնում են մյուսին: Ու ասեմ, որ կանայք էս գործում շատ ավելի մեղմ են քան տղամարդիկ: Այ մարդ, անգամ լիրիվ անծանոթ մարդկանց ասածն են տանում հանձնում ընդհանրապես կյանքից անծանոթ մեկին: Բայց դրանից ձեզ ի՞նչ օգուտ: Էլի եմ ասում՝ կինը նման բան չի անի... Հետո էլ նմաններին ասում են ղզիկ: Բայց աշխարհում ոչ մի հոմոսեքսուալիստ, ոչ մի բիսեքուէլ, ու մանավանդ իրեն հարգող ոչ մի տրանսեքսուէլ նման բան չի անի: Էդ ղզիկի հաշվով ասեցի, էլի, դրանք սիրում են կանացի շորեր հագնել ու ֆռֆռալ:

Մեկ-մեկ էլ, իրենց արեւին խորամանկություն են անում, կողքից են ասում: Դա էլ կոչվում է խոսք գցել:

Այ նման խոսք գցողներին պիտի գցել մի հատ Խոր Վիրապից էլ խորը տեղ, որ էդպիսի բաժանորդները միշտ անհասանելի լինեն: Վերջ:

Ախր, էդ մարդիկ, որ ուրիշի ասածը էդպես հաճույքով վազում-ասում են մեկ ուրիշին... ո՞նց ասեմ... Ես զարմանում եմ, թե նման էակը ո՞նց է երկու ոտերի վրա քայլում: Ըստ իս, նա պիտի ուտի ոտի թաթերով, խմի սեփական ծնկոսկրի հյութը, քայլի ձախ ձեռքի միջնամատով ու խոսի մարմնի բավականին ամոթալի մասերով:

Որովհետեւ ամեն ինչի համար պատիժ կա: Բա ո՞նց: Բացի նրանից, որ էսպես թե էնպես մի օր էդ խոսը ասողներից կամ լսողներից մեկը նրան բռնելու է ու... ուղղի, այսինքն, ոտքերի ու ձեռների տեղերը փոխի, սարքի նորմալ մարդ: Ու եթե նա դրանից հետո էլ շարունակեց նույն գործով զբաղվել ուրեմն նրան ոչ հեռու շրջադարձում սպասում է Գրիժա անվանվող հիվանդությունը (Գրիշա չէ՝ ԳՐԻԺԱ), որովհետեւ խոսքեր կան այնքան ծանր են, որ տանել գուցե լինում է, բայց բերել չի լինում, մնում ես տակը կամ իր տեղից որովայնդ է դուրս պրծնում:

Sahakyan@ sur mitk u lezu uni - ashxarh@ chuni :)

Link to post
Share on other sites

ջաան. ... Լեզվի ճարտարություն ՝ հումորի ահռելի պաշար ունեցող մարդու արտահայտված հիմքերով , ուղեղի աշխատանքի ճկունությունն էլ ինձ թվում է ժամանակի ընթացքում է աճել :

Link to post
Share on other sites

Հիշում եմ լեզվի դասերին անցնում էինք, _Համեմատություն - փոխաբերություն - մակդիր_ .... Սահակյանին ճիշտ համեմատություն-մեջբերումների վարպետ կարելի է համարել :

Link to post
Share on other sites

Chgitem, Ani jan, gitem, vor Aramayis Sahakyani tghan e, inch@ vor zarmanali e, edkan tapak marduc vonc a sa cnvel? :)

Լու՞րջ , տաղանդ ա, էդ տափակն էլ երևի երիտասարդ ժամանակ սենց մի բան ա եղել, չեմ ուզենա Վահրամի վերջը Արամայիս լինի :

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ագա,ոզնի է,հիմա էլ...

նա Վարդանի հետ փարիզում էր,շարունակում ոզնու գորխնեությունը,հետո էլի եկավ այստեղ...

Link to post
Share on other sites

????, ??????? ???? ????? ????????

????? ????????? ?? ????? ??????????????? ???????????????? ?? ???????? ????????? ?????, ??? ???????? ? ????? ?????? ???, ????, ?????, ??? ????, ????? ????? ???????: ???????? ??????????? ??????????? ????????????????, ?????? ?????, ??? ???, ????? ????? ??????????????? ??????????????? ????????? ?????????: ?? ??, ?????? ??????????? «???? ?????-???????» ????????????? ?, ????? ????? «???? ??????»: ????, ?? ??? ??????????????? ?????????? ? ?? ????????? ???????? ? ??? ??????????????? 76 ??????:

??????: ?? ??? ?? ?????? ???????? ??? ????????? ????????, ??? ??? «? ??????? ???? ??», ???????? ?????, ????? ?????????? ? ??????? сначало было слово... ???? ?? ????? «?????», ?? ???, ??? ???, ?? ??????, ???????? ????????????? ??, ???? ?????? ?? ?????-??? ?????????: ??, ??? ?? ????? ?? ?? ????, ??? ?? ????? ???????? ?? ??????????? ?? ???????? ??, ??????????? ?????? ?????????? ??? ??: ????...

??? ?? ?? ?????...

???? ???? ?????????? ?? ????????? ?????? ????? ??? ?????? ???????????, ???????? ?? ??????????? ???????????? ???????????: ??, ??? «? ??????? ????? ??» ????? ??????? ???????: ??????? ??????? ??????? ???: ???? ?? ???-?? ???? ???? ?????, ?????????? ????? «???-?? ????» ?????? ?? ???????? ?? ????? ??? ????? «???-?? ????»:

????: ??? ??? ??? ?????????????, ?? ???-?? ????? ?????? ??? ????????? ????? ????? ?? ??????, ???? ??????????? ?? ?????? ? ???????? ?????? ?????????????, ???-?? ????? ??????? ?????? ?????? ?????:???? ?????? ???????????? ???????:

??? ?????????????, ????, ???? ?????-??????? ????? ??? ??????? ???, ??? ??????????: ?????, ???:?? ???? ??? ???? ?????? ?????, ????? ????? ????????? ??? ?????? ?????????????? ??????? ????? ???? ????????? ??? ??? ????? ?????? ??? ????????????:

?

? ???????????, ???, ?????, ??? ?? ????, ?????? ??????????? ?????? ???? ????????? ??????? ??????? ????????? ??? ????? ???????????? ??? ?????????: ??? ?? ??? ????????? ????????? ??, ???... ?????? ????? ??, ?? ?????? ???? Yahoo-??? ??????? ????????? ? ???????, tigranmets0030@/???????/yahoo.com, ???? ?? ??? ????????? ???? ??????? ????? Yahoo-??? ??? ????, ???, ?? ????????? ????????, ????? tigranmets@/???????/ hayastan. tsts. ?? ?????? ??-? ?? ????????? ????????? ??, ???? ?? ????? ???... ?? ?? am (? ??): ???? ?? ??, ??????:

??: ?????? ??? ??????: ????????? ???: ?? ?? ???-?? ????? ???? ???? ?? ??? ????, ????? ????? ??????? ?????? ??, ?????? ?????????? ?????????? ?? ?????? ???? ??????? ???????? ?? ???????: ?? ????, ?? ?????? ?? ??????? ??? ????? ???? ?? ??? ?????????: ?? ????, ????? ????? ??????? ???????? ????? ?? ?????? ???????? ??????????? ??????? ??????? ?????: ???? ?????? ??? ???? ?????: ??? ?? ?????? ???? ???? ??? ?? ???... ???? ?? ????????? ????? ?? ????: ???? ????????? ?? ?? ???????????????, ?? ?? ?????????, ?? ???????? ???? ?????? ?? ?? ???????????? ???? ??? ?? ???: ?? ????? ?????? ?????, ???, ????? ?????? ?? ?????? ????? ?????? ?? ??????:

???-??? ??, ????? ?????? ??????????????? ?? ?????, ?????? ?? ?????: ?? ?? ??????? ? ???? ????:

?? ???? ???? ????????? ???? ???? ?? ??? ??? ??????? ?? ???? ???, ?? ?????? ???????????? ???? ?????????? ?????: ????:

???, ?? ??????, ?? ?????? ????? ????? ????????? ??????-????? ?? ??? ???????... ???? ????... ?? ????????? ??, ?? ???? ???? ???? ? ????? ????? ??? ???????: ??? ??, ?? ???? ???? ??? ???????, ??? ??????? ???????? ??????, ????? ??? ????? ?????????? ?? ???? ?????? ????????? ??????? ???????:

????????? ???? ???? ????? ????? ??: ?? ????: ???? ??????, ?? ????? ?? ????? ?? ?? ?? ???? ????????? ??? ????????? ???? ???? ??????? ? ??... ?????, ???????, ?????? ?? ??????? ?????? ????, ????? ?????? ????: ?? ??? ?? ?????? ???? ?? ?????????? ????? ?????? ??????? ?????? ???? ?? ????? ??????????? ??????? ? ????? ???????? ?????????????? (????? ??? ?????), ????????? ?????? ??? ?????? ???? ??, ?? ????? ????? ?????? ?, ???? ????? ?? ??????, ????? ?? ???? ??? ?? ????? ???????? ? ????? ???????:

Sahakyan@ sur mitk u lezu uni - ashxarh@ chuni :)

Neroghutiun, es site-i hastsen LRIV indz kaseq?

Link to post
Share on other sites

Էն օրը գնացել եմ վարսավիրանոց, ասի մի հատ ատամներս պլոմբեմ: Ու ի՞նչ: Դրած ա մի հատ թուրքական JVC ու հաբիբի ա միացրած: Վարսավիրներն էլ սալոնի մի ծերից մյուսը իրար հետ խոսում են:

Հետաքրքիր է, որ հեղինակը "ատամները պլոմբելու" համար գնում է վարսավիրանոց: Հավանաբար սափրվելու ու մազերը կտրելու համար՝ ատամնաբուժարա՞ն, իսկ կույր աղիքը հեռացնելու համար՝ հոգեբուժարա՞ն: :lol:

Link to post
Share on other sites

Chgitem, Ani jan, gitem, vor Aramayis Sahakyani tghan e, inch@ vor zarmanali e, edkan tapak marduc vonc a sa cnvel? :)

smally, լուրջ կասկածներ ունես այդ առումո՞վ: :hm:

Հարգանքներով, իսկականից

Արամայիս Սահակյանից:

Ու քֆուրներ դեսից-դնենից՝

Նրա զավակ Վահրամից: :wow:

Link to post
Share on other sites

Հետաքրքիր է, որ հեղինակը "ատամները պլոմբելու" համար գնում է վարսավիրանոց: Հավանաբար սափրվելու ու մազերը կտրելու համար՝ ատամնաբուժարա՞ն, իսկ կույր աղիքը հեռացնելու համար՝ հոգեբուժարա՞ն: :lol:

Romeo, ov ov bayc duk karcum ei gitek grakan satiran u humor@ inch e.

Isk

Հարգանքներով, իսկականից

Արամայիս Սահակյանից:

Ու քֆուրներ դեսից-դնենից՝

Նրա զավակ Վահրամից:

:lol:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...