Jump to content

Vahram Sahakian


Recommended Posts

  • Replies 185
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Guest Guest12568

դու մենակ արի,Նաիրյան գեղեցկուհի,այդ ժամ կառնենք,պետք լինի ՀՐանտի տեղը հենց վահրամը կխաղա...

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...
Guest Guest12568

Լիլիթ ջան ,դու դեռ ուզում ես Վահրամի թերիները??թե արդեն ունես???ես չեի ֆայմել քեզ էլ ուղարգեմ...կուզես?

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Չէ ,Լիլիթ ջան,ես գիրքը մի անգամ սքան եմ արել ուղարգել,ընկերներիս,բայց իրոք,մոռացել էի,որ դու էլ ես սիրում:Հիմա դժվար գտնեմ մայլիս մեջ,բայց եթե դու ուզում ես կարող եմ նորից սքան անել,ու ուղարկել: :)

Մի օրվա գործ է շատ-շատ :flower:

Հ.Գ.Այ թե Վահրամը կիմանա :o

Link to post
Share on other sites
Guest Guest12568

մանի չի :wow: ,,,որ ասում եմ կանեմ,ուրեմն կանեմ,,,եթե պետք է..

անտեղի չանեմ,մեկ էլ ասես,Հեղ եդքան էլ պետք չէր ;) ու կատղեմ :lol:

Լիլիթ ջան,մի քանի ժամվա գործ է ընդհամենը,դու միայն եթե կարելի է մաիլդ ասա,ու քնես ,հլնես,կունենաս...

երեխեքին խաբելու պես եղավ...բայց չեմ խաբում :kiss:

Link to post
Share on other sites

Heghin, ari senc anenk. Yesenyan indz xostacel a henc girk@. El edkan print el chem ani. Spasenk, tesnenk, ink@ kga te che. ete ga kkardam, heto mailov iran het kugharkem. Ete chga, kez kxndrem.

Bayc shat-shaaat mersi. Tesnes im siruc es patrast edkan negutyun kashes, te Vahrami? :lol: :lol:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Կգաս,կգաս :wow: ,քո հնարավորությունների վրա չեմ կասկածում,բայց իմ չտեսության վրա :rolleyes: ...

Արխային,մի քանի տարբերակ կառաջարկեմ :lol: ...մայլդ ասա

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ոչ քո,ոչ վահրամի :D

այլ իմ,ես սիրում եմ ,երբ ինձ սիրում են,իսկ էսքանից հետո կարողա չսիրեիր :lol: :hehe:

Օք,Լիլ ջան,ինչպես հարմար է,կսպասեմ,որ ձայնես :rolleyes:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Մեկ շնչով կարդացի "Թերիները" և "Սև աչքեր, ճերմակ սփռոցը":

Երկրորդը, կհամաձայնվեմ այստեղ արտահայտած կարծիքի հետ, չափազանց շատ ջղայնությամբ է գրված: Բայց հումորն, իհարկե անպակաս է: Շատ եմ սիրում Փարիզից Հայաստան պոնչիկներ բերելու մասը: :)

Link to post
Share on other sites

Խնդրում եմ ներքևում բերված հատվածը կարդալ ոչ թե տասերորդ դասարանցու տեսակետից, որն ամեն տեղ "խուժանական" բաներ է տեսնում, այլ կարդալ որպես ներկա հասարակության այլանդակությունը արտացոլող երևույթ:

Եթե ի վիճակի չեք դա անել, խնդրում եմ չկարդալ, "խուժանական" բաներ կան :

ՄԻ ՀԱՏՎԱԾ ,"ԱՆՀԱՆԳԻՍ ՀՈԳԻ" ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ

ՀՐԱՆՏ - Լավ, ցույց տամ... Ու թող մեզ ներեն, ենթադրենք, թե ուրիշ

տարածքում ենք: Պատկերացրեք, ասենք, հանկարծ բԺշկի, ավելի շուտ

սեռաբանի մոտ է գալիս հայը: Նոր հայը. Բնական է, որ նրա համար

արդեն հատուկ ստեղծված է ՎԻՊ ընդունարան... որ մարդ չտեսնի...

ՍՊ - Ի՞նչ է նշանակում ՎԻՊ.

ՀՐԱՆՏ - Դա շատ վատ բան ա... Հապավում կլինի... ՎԻՊ այսինքն՝

Վայրենի Ինպոտենտների Պատոլոգիա... Հա, էդպես էլ կա... Մի խոսքով,

ինքը մտնում է ՎԻՊ, թե չե, ինձնից լավ գիտեք, թե տղեքն ինչ կասեն, եթե

իմանան որ ինքը բԺշկի մոտ է եկել... այն էլ սեռաբանի... Ամոթ եւ

խայտառակություն: Ինչպես կասեին հին սպարտացիները՝ «Կփչացնենե

տեղում: Ուրեմն եկել եւ կանգնել է հատուկ ընդունարանում...

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ՝

«ՀԻՎԱՆԴԸ ՍԵՌԱԲԱՆԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ ԵՎ

ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄե

ՀԻՎԱՆԴ - (ՀՍԿԱ ՓՈՐ ՈՒՆԻ, ՔԱՅԼՈՒՄ Է ՀԱԶԻՎ ՇՆՉԵԼՈՎե

Ախպեր... սխալ ա, էլի: Մարդ էսքան աբրի, աբրի, էսքան աբրի, էսքան,

ջոգում ե՞ս, 40 տարի աբրի ու գա սեքսապատալոկի մոտ: Չնայած,

ախպեր, ստե սեքսի պռոբլեմ ես չեմ տենում: Թող ոչ մեկի մտքով

հանկարծ չանցնի, էլի, որ լավ չի... ո՞նց ասեմ... հասկացաք, էլի..... Հա:

Պռոբլեմն էն ա, որ էդ... էդ, որ... որ... որով ես ա ալամ աշխարհին

հասկցնում էի իրանց տեղը... ինքը... ո՞նց ասեմ... չի էրեւում... Չէ, ոչ թե

չկա...։ Ինքը լավ էլ կա ու ասեմ, որ մակարդակ ա: Այ, էս վիզս կա, չէ՞...

Չափսերով համարյա նույնն ա: Ուղղակի չի էրեւում: Ու ինձ թվում ա, որ

պռոբլեմը ստեղ՝ էս... փորն ա: Չի թողում, էլի, որ տենամ: Բայց դե, մի

կոմից էլ մտածում ես՝ առանց փորի ո՞նց կլի, ախպեր: (ՔՐՔՋՈՒՄ Է)

Վայ, քո, մորս արեւ։ Ե'ս՝ ու առանց փոր: Չեմ էլ ուզում ու չեմ էլ կարա

պատկերացնեմ։ Վայ քո, արա, տղեքն ի՞նչ կասեն: Չեն ասի պեձիկ ա...

Էս փորն իրա պատմությունն ունի: Ինքն առաջ ա էկէ 23 տարեկանում,

երբ որ առաջին 175 դոլարն աշխտի: 29-ում, արդեն, որ օրեկան մի

200-300 մյեթ էի աշխտում՝ սա արդեն պերոդ էր, ուղղակի՝ ոչ պոլնի։

Բայց հմի, 40-ում, ինքը..... ո՞աց ասեմ... Քյասար՝ էլ ո՞նց ասեմ... Իրա

դեմ որեւէ խաղ տալն անիմասի ա, էլի... Հլը մի հատ իրա

պառամետռներին նայեք, մի մետրը մեկ ու կես վրա՝ ուղիղ։ Բա ձեւը։

Ոնց որ Մեծ Մասիսն ըլնի, կողքից էլ Արագածը, իրա սաղ

թաշախումսիով: Քյասար... էն ոնց են ասո՞ւմ... Հա, քյասար՝ սաղ

հայկական լեռնաշղթան վրես ա ու իսկական հայը սենց պտի ըլի։ Հա

ի՞նչ: Ուրիշ ձեւ չպիդի ըլի հայը: Հայն էս ա: Հա... Դե հիմա արի ու էս

դեբիլ բԺիշկին բացատրի պռոբլեմը...

ՄԱՐԴ Է ԱՆՑՆՈՒՄ...

ՄԱՐԴ - Բարեւ, Հրաչ ջան...

ՀԻՎԱՆԴ - Բարեւ...

ՄԱՐԴ - Էս խե՞ր ըլնի՝ բԺշկի ես էկե...

ՀԻՎԱՆԴ - Տո չէ, ախպեր, ինչ... ...րի բԺիշկ... Էկել եմ ախպորս համար

խոսամ, ադամները լավ չեն...

ՄԱՐԴ - Բայց էս սեքսապատոլոգի կաբինետ ա։

ՀԻՎԱՆԴ - Ախպե՞ր... Սեքսապատալոգը մեր համար պատալոկ չի...

Ինքըա տամի բԺիշկ ա, սեքսի առումով...

ՄԱՐԴ -Այսինքն...

ՀԻՎԱՆԴ - Ախպեր...

ՄԱՐԴ - Հա։

ՀԻՎԱՆԴ - Տնեցիք ոնց ե՞ն...

ՄԱՐԴ - Ոչինչ, ախպեր, յոլա։

ՀԻՎԱՆԴ - Դե, հաջող ախպեր։

ՄԱՐԴ - Հաջող։

ԳՆՈՒՄ Է

ՀԻՎԱՆԴ - Բա ասին ՎԻՊ ա, մարդ չիլնելու... Հեսա ես ես սրանց կրած

կաթը բերաններից դուս կթափեմ։

ԲժՇԿԻ ՁԱՅՆԸ - Կարող եք գալ...

- 3 -

ՀԻՎԱՆԴ - Ի՞... Քեզ պտի հարցնե՞մ, որ ուզեմ գամ...

ՄՏՆՈՒՄ Է, ՆՍՏՈՒՄ

ՀԻՎԱՆԴ -Բարեւ, բԺիշկ ջան։

ԲժԻՇԿ - Բարեւ ձեզ, նստեք...

ՀԻՎԱՆԴԸ ԴժՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆՍՏՈՒՄ Է

ԲժԻՇԿ - Ինչ գանգատներ ունե՞ք։

ՀԻՎԱՆԴ - Ի, բԺի՞շկ... Տեղը չես բերո՞ւմ...

ԲժԻՇԿ - Բայց ինչո՞ւ, ես հարցրի՝ ինչ գանգատներ ունեք...

ՀԻՎԱՆԴ - Խի ես էն տղեն ե՞մ, որ գանգադներ ունենամ, էդ ու պդի

գանգատներ ունենաս, ախպերս...

ԲժԻՇԿ - Չհասկացա... Դուք եկել եք բԺշկի մոտ ու գանգատներ

չունե՞ք...

ՀԻՎԱՆԴ - Արա։ Էդ մենակ դուք գանգատներ ունեք... Երբ տելեվիզրը

միացնում ես՝ սաղդ լացում եք, թե փող չեք ստանում, վիջագներդ վատ

ա... Սաղ օրը լացում եք, տղամարդ եք, արա, ամոթ ա։

ԲժԻՇԿ - Լավ... Մի խոսքով՝ Ձեզ մոտ ամեն ինչ լավ է։

ՀԻՎԱՆԴ - Աստձո կամքով, ախպեր...

ԲժԻՇԿ - Ներողություն, այդ դեպքում ինչո՞ւ եք եկել...

- 4 -

ՀԻՎԱՆԴ - Ի՞... Եթե էկել եմ, ուրեմն մի բան գիդեմ, որ էկել եմ։ Եթե

չգայի, ուրեմն էլի մի բան պդի իմանայի, որ չգայի... Լսի... Ստե իմ մոտ...

մի հատ թեթեւ... ոնց ասեմ... սթից, էլի, ընենց վափշե չերեվացող

մանրուք կա, որ...

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՏԵՔ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ

Link to post
Share on other sites

ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ ՈՒ ՄԵՐ «ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Այն՝ ինչի մասին պիտի խոսենք, 150.00.64 ամբողջ 07 տոկոսով ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ թեման է, որ երբեւէ արծարծել ենք մենք: Ես անգամ կուզեի մի ամբողջ երեք ու կես տարի միայն խոսել այդ թեմայի շուրջ: Ու ոչ միայն շուրջ: Անգամ կողք: Անգամ՝ առաջ, վերեւ... հետեւ... Մի խոսքով՝ բոլոր հնարավոր կողմերից:

Իսկ որն է դա՞... Դա Քաղաքավարությունն է: Ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Հիմա որ ներկա-բացակա անենք, չէ՞... Գիտե՞ք ինչ կստացվի... Այսինքն... Անենք, լավ:

Անկարգություն, Ներկա: Խաբեություն: Ներկա: Անպարտաճանաչություն՝... ի՞նչ... Ախ, ինքը տուն չի գնում, միշտ էստեղ է... Լավ: Միաբանություն: Ուշացել է: Կազմակերպվածություն: Դեռ չի ներկայացել: Համերաշխություն: Ներկա է, բայց իրեն լավ չի զգում: Քաղաքավարություն... Քաղաքավարություն: Քաղաքավարություն: Ո՞նց թե՝ նման աշակերտ չունենք... Բա առաջ կար... Ո՞նց... Ե՞րբ... Մի քսան տարի առաջ... Ախ հեռացրել եք դպրոցից... Հաաա... Լավ... Դե, ի՞նչ. եկեք տեսնենք, թե ո՞նց պատահեց, որ քաղաքավարությունը ելավ ու փախավ մեր երկրից, ո՞վ նրան հեռացրեց, իսկ եթե ինչ-որ տեղ, մի քիչ էլ կա դրանից՝ տեսնենք թե ինչպիսին է նա...

Ես չեմ ուզի խոսել ցածրախավ անձանց անքաղաքավարությունից, որովհետեւ դրանցից ի՞նչ պահանջես... Սմսգաք, օրինակ... օրինակ... ասենք լրագրողներից... Գալիս են, ասենք հարցազրույց վերցնելու... Հերիք չի իրենց էժանագին տեսախցիկով ներս են մտնում առանց դուռը ծեծելու ու սկսում են... Ասիստենտիներից մեկն ասում է՝ «Գլուխդ մի քիչ այ սենց պահի, այ սենց... որ շողք չընկնի»... Իսկ ինքն ընդհանրապես շողք չունի... Ու ասում է՝ «ԳլուխԴ... »: Հասկացա՞ք: ԳլուխԴ: Վերջում՝ Դ: Այսինքն դու-ով է խոսում, այն էլ հեռուստադիտողի համար շատ մոտիկից ծանոթ, բայց իր համար անծանոթ մարդու հետ: Ախր, այ հայեր, անծանոթ մարդու հետ դու-ով խոսելը նույնն է, ոնց որ Գաբրիել Գարսի Մարկեսին կամ մեր լուսապայծառ Նարեկացուն ասես՝ հոպար: Չի կարելի, վատ բաներ եք անում: Էդ դու-ին վերջ տվեք, անհապաղ... Չնայած... Մի կողմից էլ մտածում ես, որ մեր քաղաքավարությունը չափից դուրս բարձր է... Ես կասեի անգամ՝ ճնշող.... Երբ սրճարանում մատուցողը 13.5 վայրկյանը մեկ գալիս-հարցնում է՝ Ձեզ մոտ ամեն ինչ լավ է՞»: Ախր մ՞նց կարող է մեզ մոտ ամեն ինչ լավ լիենել, եթե դու մեր կողքին ես" Հիմաա դա քաղաքավարություն է՞, թե հակառակը...

Դեռ էդ ամեն ինչին պլյուս՝ քաղաքավարության կամ անքաղաքավարության հայկական տարբերակում՝ դրան միանում է ազգակործանիչ տնավարիությունը: Ինչի՞ եք, օրինակ մատուցողին ասում՝ «Մի հատ կոֆե բե»: Գոնե էդ «բեր» բառի վերջին Ր-ն ասեք, մարդ է, գուցե մխիթարվի:

Չէ, ես ընդհանրապես քաղաքավարության մասին չէի խոսի, եթե մենք, ազգովին ամենուր չարտահայտվեինք մեր դարավոր մշակույթի ու եւրոպամետ ժողովուրդ լինելու մասին: Բայց որ էդքան խոսում եք, ինչի՞ եք գալիս կանգնում օտար մարդու համակարգչի էկրանի առաջ, մանավանդ էն պահին, երբ նա իր անձնական, ես կասենի՝ ինտիմ նամակներն է կարդում կամ գրում: Փողոցում գոռալով խոսելն ինչ է՝ քաղաքավարության դրսեւորո՞ւմ... Մեկ էլ կտեսնես մեկը, կանգնած Նորքի Զանգվածի Հայկի արձանի տակից՝ Գարեգին Նժդեհի մետրոյի մոտ կանգնած ընկերոջը իր սեռական (այսնքն՝ երեւակայական) արկածներն է պատմում...

Փողոցում թքելն ու արեւածաղկի սերմ չրթելու մասին չեմ խոսում, դա բարի ավանդույթ է, իսկ մենք հո մեր սուպեր-գովազդներից գիտենք, որ պետք է «Պահպանել հին ավանդույթները»: (Թե էդ «Հինն» ինչու են շեշտում, չեմ հասկանում, նոր ավանդույթը ո՞րն է... Հա, երեւի փողոցում մարդկանց վրաերթի ենթարկելն ու հետո գնալ օբյեկտում «Մի կտոր հաց ուտելը»): Մի խոսքով...

Կամ: Ինչի՞ եք փողոցում իրար հոպարով ու ախպերով դիմում: Մեկ էլ տեսար մի 15 տարեկան լամուկ, իր ԲՏՐ հիշեցնող մեքենայի միջից, 50 տարվա պրմոֆեսոր մարդու կամ հանրածանոթ արվեստագետի վրա կգոռա՝ «Արա, հոպար, յան տու, անցնենք, բես»: :wow: (Նման լամուկներին, արդեն ասել ենք՝ պետք է իրենց «ընկերուհիների» հետ միասին հագցնել սեփական մեքենաների արագությունները փոխող բռնակի վրա ու հետո սատկացնել, к чётвой матери)...

Այ, եթե ուզում եք, որ քաղաքավարությունը վերադառնա, էդ պրոֆեսորը պիտի էդ լակոտի գլուխ մտցնի իր մեքենայի կապոտի մեջ, սիգնալը միացնի, սքոթչով փակցնի, որ չանջատվի ու էդպես մի երկու ժամ թողնի: Դաժան բաներ չեմ ասում, իրեն է օգուտ:

Ու մի քիչ էլ մենք, քաղաքավարության մասին խոսողներս պիտի օրինակ ծառայենք... Էդ առաջին հերթին էս 18‒տարեկան լրագրողուհիներին ու էսպես ասած քառասուն չակերտների մեջ ներպարփակված հաղորդաշար ստեղծողներին ու վարողներին է վերաբերում: Մեկ էլ տեսար՝ սկսեցին վիճել իրենցից բոլոր իմաստներով մեծ անհատների հետ: Գրողին հարց է տալիս՝ գրողը պատասխանում է, մեկ էլ սա «Բայց էդպես չի կարելի, դուք սխալ եք, չէ՞ էսինչն էսպես է, էնինչն էնպես»: Աղջիկ ջան, մեռնեմ էն կապույտ կոշիկներիդ, վարտիքիդ հետեւից երեացող անդրավարտիքիդ գույնին ու ուսերիդ հասնող ականջողերդ, գնա գոնե առաջին անգամ գիրք բացի, «Պույ-պույ» մուկիկը կարդա, այ էն ժամանակ նոր՝ քեզ կարելի է թողնել, որ հաղորդաշարերի ժամանակ հյուրի միքրոֆոնը փակցնես ու գնաս տուն:

Ի՞նչ ասեմ: Որ ուզեմ գոնե 10 տոկոսով քաղաքավարության մասին խոսել՝ էս ձեր կասկածելի հաղորդում կշարունակվի մինչեւ Նոր տարվա Գալուբոյ ագանյոկը... Գալուբոյ ասեցի, հիշեցի... Հա... Լավ, հիմա, որ ասեմ՝ սաղ կնեղանան... Բայց մի օր ասելու եմ: :lol:

Չէ... Ախր մենք խոսեցինք քաղաքավարության, այսինքն անքաղաքավարության երեւացող, շատերիս համար վաղուց արդեն հյտնի դրսեւորումների մասին... Իսկ թաքնվածնե՞րը: Չէ՞ որ միայն գետնին թքելով կամ գավառական պահվելակերպով չի չափվում անքաղաքավարությունը... Քաղաքավարություը կուլտուրան է... Իսկ մի՞թե անկուլտուրականություն, անքաղաքավարություն չէ, ասենք, վատ ֆիլմ նկարահանելը, վատ գիրք գրելը, վատ հաղորդում պատրաստելը.... Դեռ ֆնլմը չնկարահանած՝ անգամ դրա համար նախատեսված բյուջեն դեռ չկերած՝ մրցանակների մասին խոսելը...

Ի՞նչ ասեմ: Քաղաքակրթությամբ էս դեբիլներին բան չես սովերեցնի... Էլի մնում է պատիԺը... Կգա դրա օրը, կգա ու մենք դեռ շատերին կտեսնենք լխճված ու նվաստացած, այսինքն այնպես՝ ինչպես որ ՊԻՏԻ լինի կեղտոտ-արյուն ստրուկը: ՃՆՇՎԱԾ ՈՒ ՇՂԹԱՅՎԱԾ: ԿԱՄ ՍԱՏԿԱԾ: Իսկ մենք կպարենք դրանց գերեզմանների վրա: Էսքան բան...

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ ԵՎ ՄԵՐ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ» Բարի երեկո... Կամ՝ բարի լույս... Ախր էդ «Բարի երեկո»‒ն ու «Բարի լույս»ն- էլ էլ մարդ չի կարողանում անվախ ասի, որովհետեւ, օրինակ, Միացյալ նահանգների մեր հայրենակիցների մոտ կարող է եւ առավոտ լինել... Չէ, միացյալ նահանգներում կարող է եւ օրվա կեսը լինել, բայց մեր հայրենակիցների մոտ՝ միշտ առավոտ է, որովհետեւ, մենք, հայերս սիրում ենք առավոտը, երբ բոլոր հետամնաց ժողովուրդները գործի են գնում, իսկ մենք, հայերս՝ ճմլկոտվում ենք անկողնում ու սուրճ խմում։ Էս բոլոր ավելորդ բաները, որ ասում եմ, սրանք հենց էնպես բաներ չեն։ Դրանք կոնկրետ կապված են մեր այսօրվա խոսակցությանը, քանզի հայն ամենուր հայ է, իսկ հայի հայրենասիրության տարբերակը՝ ցավոք սրտի գրեթե միշտ նույնը, այսինքն՝ «Մասիսին գագաթը համբուրեմ...»... (Չէ, էդ Մասիսը պիտի դնել սղոցով կտրել, որ մեր դրսի հայրենակիցների մեծամասնությունը հանգստանա ու էլ այծի ձայներ չհանի)։ Դե ի՞նչ, հայրենասիրություն։ Փորձենք պարզել անկեղծ, ես կասեի անեղծ, այսինք brand հայրենասիրությունը։ Դե, Մասիս սարի նկարը հետեւս չկա ու երեւի որոշ բաջարեղեններ կարծում են, թե ես հայրենասեր չեմ,։ Բայց կա Ռեպինըլ իրա Բուռլակներով... Տեսեք՝ բոլորն էլ զտարյուն հայեր են, բացի էս մեկից, որի աչքերում ինչ‒որ ինգուշական թե բուլղարական շեշտադրում կա... Մեկ էլ սա, հերն ու մերը վրացի են, բայց դա իրեն բնավ չի խանգարում հայ ըլնել։ Դե հիմա տեսեք՝ էս նկարում՝ ոչ մի «ոչ հայրենասեր» մարդ չկա։ Էս մեջտեղինը ուռած ա մի քիչ, աչքիս ուզում ա թռնի Հոլանդիա, որ դառնա թռչող հոլանդացի, բայց էն հետեւինի վատ ազդեցության տակ ա ընկել, նայեք, ոնց ա թույնում հետեւից։ Հայեր են, է... Հայրենիքը սիրելով իրենց պետությունն առաջ են տանում։ Նավի վրա կանգնածներն էլ են հայ ու հայրենասեր, նրանք էլ ոգով են առաջնորդում ժողովրդին։ Դուխ են տալիս, էլի։ Ճիշտ ա, էս մեկն ասում ա՝ կանգնենք մի բաժակ բան խմենք, մյուսն ասում ա «Էկեք էն թեքությամբ գնանք», էն մեկն ասում ա հետ գնանք, էն մյուսն էլ ընդհանրապես բան չի ասում, որովհետեւ, նախ խոսքերով չի արտահայտվում հայրենասիրությունը, ու նաեւ նա խոսել չգիտի։ Դե, գրել, կարդալու մասին չեմ ասում։ Վերադառնանք քաշող հայրենասերներին։ Այ էս մեկը, առաջից գնացողը շատ թունդ հայրենասեր ա։ Դե, գիտեք, Մասիս սար, մեր ազգը, ծառերը, մեր մշակույթը, հայաստանում ոչ մի վատ բան չի կարող լինել, բոլոր քննադատողները ազգի դավաճան են... մտնում ա հայկական ինտերնետային ֆորումներ ու հիմմար (2 մ-ով) բաներ ա գրում... մի խոսքով, էնքան թունդ հայրենասեր, որ սրա լցրած արաղից կես բաժակ խմես՝ 3 տարի պախմելից դուրս չես գա։ Ընդ որում, էդ վերջինը նաղդ Հայրենիքից փախնող ա, «Որտեղ հաց՝ ընդեղ կաց» զուտ հայկական կարգախոսով... Փախնելու ա ուրիշ երկիր, հետո ընդեղից մտնի հայկական «ֆորումներ» ու 145 մ-ով հիմարություններ գրի... Հայրենասիրական... За державу обидно ь ասում են ռուսները, այլ ոչ՝ «Որտեղ հաց, էնտեղ կաց»... Դե կաց։ Քիչ հետո գալու ա հաջորդ փուլը՝ «Որտեղ կաց՝ էնտեղ լաց»... Բա՞, ցիգան շուն... . Ուրեմն... Էս մյուսը մի քիչ light հայրենասեր ա։ Ինքն ասում ա, հայրենիքին դավաճանելը մեծ հանցագործություն ա, այսինքն չի օտար պետություններին ծառայելը, պատերազմի ժամանակ թշնամու կողմն անցնելը եւ այլն։ Բայց, ասենք պետական մակարդակով ընթացող կաշառակերությունը եւ այլն՝ դա հայրենիքի դավաճանություն չի։ Դրա համար չի կարելի կախել, դաԺան ա... Էդ ինքն ա ասում, էլի, այ էս ճիճուն... Կան, չէ՞ «մարդասեր» ապահովիչ-խեԺապահպանակներ, որ նման բաներ են գրում... ՊատԺել չի կարելի, դա հակամարդկային ա... եւ այլ, նման անասնություններ... Էս մեկն էլ օգտագործում ա ամեն ինչի հայկականը, կարծելով, թե մեծ օգուտ ա տալլիս տնտեսությանը... Առանց մտածելու, որ դրա կեսից ավելին թուրքականն ա... Ու երգում ու պարում ա էդ հայկական կոչված թուրքականի տակ։ Սա պտի շուտով էս գետում խեղդվի... Իսկ այ էս մեկը, այ էս հոյակապ տղեն, եւ սիրում է Մասիսը, եւ մշակույթը, եւ ծաղրում ու քննադատում է բացասական երեւույթները, ատում է հայրենիքի բացահայտ թշնամիներին ու մանավանդ ատում եւ պատժում է առավել մեծ դավաճանությունները՝ կաշառակերությունը, բյուջեի ավանդական թալանումը, ու ամեն հանցավոր բան էլ համարում է դավաճանություն,որովհետեւ մեր այս նոր, անկախություն ստացած պետության մեջ յուրաքանչյուր հանցագործություն էլ հայրենինքի դավաճանություն է։ Էդպիսին է լինում հայրենասերը։ Վերջ։ Ընդհանրապես չի կարելի ասել, որ պետք է սիրել հայրենիքը։ Մարդը, որ չի սիրում իր հայրենիքը՝ հո զոռով չե՞ս բռնի սիրեցնի։ Նման մարն ընդհանրապես ոչինչ չի կարող սիրել։ Ու հայրենիքի նկատմամբ չափազանց մեծ ու թունդ սերն էլ է հասցնում դավաճանության, որովհետեւ էնքան են սիրում, որ ոչ թե նրան վերաբերում են մոր կամ քրոջ պես, այլ ուղղակի կնոջ։ Չի կարելի։ Կոպիտ բան եմ ասելու, բայց չի կարելի կենակցել հայրենիքի հետ։ Կպատժի։ Կրկնում եմ՝ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԵՆԱԿՑԵԼ»։ Գնացեք՝ ուրիշների հայրենիքների հետ կենակցեք... Կտեսնեք, թե դրանից հետո՝ ձեզ հետ ոնց են կենակցելու... ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԹՈՒՐՔԸ ՊԻՏԻ ԿԵՆԱԿՑԻ ՆՄԱՆ ԱՆԱՍՈՒՆԻ ՄՈՐ ՀԵՏ։

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

ԿԻՆԸ, ՈՐՊԵՍ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Մենք նախկինում շատ ենք կրկնել, որ կին արարածը շատ երկարակյաց է։ Եթե վերցնենք, որ մեր օրերում հույսը միակ ճյուղն է, որից մենք կառչում ենք՝ կնշանակի, որ հույսը չափազանց դրական բան է։ Եթե հավատանք այն տեսությանը, ըստ որի՝ «հույսը վերջինն է մեռնում», բնական է, կնշանակի, որ այն մեզնից երկա'ր է գոյատեւում։ Դա էլ ենք շատ ասել... Ամեն ինչից բացի կա նաեւ արդեն համոզմունք դարձած կարծիք, որ կանայք մեր հույսն են։ Ենթադրություն։

Եթե ձայների միջնամասությամբ ընդունում ենք, որ կինը մեր հույսն է՝ տրամաբանորեն ստացվում է հետեւյալը՝ կինը, մեր օրերում չափազանց դրական երեւույթ է, միայն թե երկար է ապրում։ (Ասացինք «միայն», չասացինք՝ «ափսոս որ...»)։ Նախկինում կնոջ դերն այնքան էլ չէին գնահատում։ Դա՝ ավանդույթ էր։ Նրանց թվում էր, թե կինը սովորական կենցաղային առարկա է, որը ոչ միայն պիտի սրբի, մաքրի, եփի ու մեկ մեկ էլ թափի, այլեւ լիովին զրկված է սիրո եւ ոգեշնչման սկզբնաղբյուր լինելուց... ի հակադրություն մեր Ժամանակակից եւ առողջ տղամարդկանց կարծիքին, որ կինը, լինելով սիրո եւ ոգեշնչման սկզբնաղբյուր՝ ինքը լիովին զրկված է դրանցից։ Մեր նախնիները եթագիտակցորեն գիտեին (իսկ ոմանք էլ մինչեւ հիմա էդպես «նախնի» մնացել են), որ կնոջը ձայն տալ չի կարելի, նրա երեսին 3 վայրկյանից ավել նայել չի կարելի եւ այլն, նույն ոգով։ Այսպես էր՝ կնոջը պետք է «պահել», քանի որ ենթադրում էին, որ առանց կնոջ դԺվար է բազմանալ։ Չէ, չէին կարծում, թե անհնար է, ուղղակի, մտածում էին, որ կարող են ինչ-ինչ դԺվարություններ ծագել...

Անգամ դարերից եկող, մինչեւ մեր օրերը հասնող եւ անցնող կարծիք կա, որ կին «պահելու» համար, անհրաԺեշտ է մեծ, սեփական տուն, իր այգով եւ այլն։ Բայց փոխվեց հիմա ամեն ինչ։ Արդեն կարելի է տեսնել կանանց, որ սովորել են կոճակների տեղը եւ տեղի-անտեղի SMS-ներ են ուղարկում իրար ու մեզ (ճիշտ է՝ անհասկանանալի ու անիմաստ), բայց կարեւորը փաստն է։

Իսկ մյուս բարդությունները՝ էլի պատմությունից են գալիս։ Քանի որ հազարամյակներ շարունակ մեր կանանց 92 տոկոսը գոյատեւել է շատ վատ վիճակում, իսկ մնացած 8 տոկոսը եղել են թագուհիներ կամ իշխանուհիներ՝ (աստվածուհի չենք ունեցել, աստվածուհուն, ինչպես ասում են «գցելել» ենք հին հույներից՝ Դիանա-Անահիդ, փորձեք թարս կարդալ), մեր կանայք ձեւավորվել եւ դարձել են չհամոզված ծայրահեղականներ։ (Ինչու եմ ասում չհամոզված, որովհետեւ, նախ՝ իրենք չգիտեն դրա մասին, երկրորդ՝ ամեն ինչի համար նրանց պիտի համոզես)։

Դե, օրինակ՝ հագնում են շատ, շատ կարճ շրջազգեստ... այնքան կարճ, որ ամբողջ անիմաստ օրվա ընթացքում՝ անընդհատ քաշում են ներքեւ, կամ նստած Ժամանակ՝ պայուսակը դնում են ծկներին, մոռանալով, որ դրանից հետո կանգնելը կա, այն էլ երթուղային տաքսիում, այն էլ կռացած, այն էլ առանց ըմբռնելու, որ հետեւի նստածների մոտ միանգամից կսկսվի անպատեհ ու կտրուկ էրեկցիա եւ նրանց Ժամանակից շուտ կտանի-կգցի ուռոլոգների դռները։ Եթե ասես՝ «Սիրելիդ իմ օրիորդ (կամ տիկին) ինչու ե՞ք այդքան կարճ հագել, եթե դա պիտի ձեզ եւ ուրիշներին անընդհատ խանգարի», նա միանգամից կպատասխանի՝ «Յա, շորս հասնի ոտիս թաթերին, հա՞»։ Այսինքն չկա միջինը, սովորականը, ընդունելին։ «Քանզի քո կրծքերը փոքր են, լավ կլինի ոչ թե այս այլ այն տեսակի վերնազգեստ հագնես։ Ի՞նչ կպատասխանի՞։ Զգեստի մասի՞ն։ Երբեք։ Նրա մարմնին արդեն հասցված է վիրավորանք, այն էլ ամենանուրբ, ամենաէրոգեն մասին, որի մասին ինքը չգիտի, ինչ խոսք։ «Ինչ է, կուզեիր, որ կրծքերս հասնեին գոտկատեղի՞ս» կպատասխանի նա։ Իսկ բազուկագույն մազերը... Որքան տղամարդկային սրտեր են կոտրվել այդ բազուկի պատճառով։ Ո՞նց կարող է բազուկը Հույս լինել... Էհհհ...

Վայ.... Տեսա՞ք ինչ վատ բան ստացվեց... Մեզ հատկացված սյունակը վերջանում է, ու հազիվ էլ հասցնենք ասել, որ նմանօրինակ կանայք շատ քիչ են։ Ավելին՝ նրանք չկան։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք, այսինքն տղամարդկանց ողջամիտ մասը ուղղակի չի ճանաչում նրանց։ Չի էլ տեսնում անգամ։ Բայց դրա փոխարեն՝ տեսնում է կանանց, իսկական կանանց։ Կին՝ մեծատառով, ինչպես եւ՝ տղամարդ մեծատառով... Հատո՞ ինչ որ այդ տառերը գրված են որոշակի դռների վրա։

Իսկ իսկական կինը, մեր կանայք, որ իրո'ք մեզնից լավն են՝ իսկապես մեր միակ Հույսն են ու ճիշտ էլ անելու են, եթե մեզնից երկար են ապրելու։

Այսքան բան։

Վահրամ Սահակյան

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...