Jump to content

Vahram Sahakian


Recommended Posts

Guest Guest12568

ՀԱՏՎԱԾ «ԿԻՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ

ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ ՀԱՄԱՐ 8

«ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄՈԴԵԼՆԵՐ»

ԻՆՉՊԵՍ ՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ՝ ԱՅՆՊԵՍ ԷԼ ԲԵՄԱՀԱՐԹԱԿԻՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱՆԱՅՔ։

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ - Եվ այսպես ձեր առջեւ է Մոդել համար 001 а-ն, այսինքն «Հայ կին-ամուսնացած-թշվառը»։ Ինչպես տեսնում եք, հագնված է հազիվ ու շատ արագ։ Նա ունի, ներողություն արտահայտությանս՝ 6 բան՝ մեկ ամուսին, 2-3 երեխա, հիմար աշխատանք, խոհանոց ու լվածք։ Ինչպե՞ս է ընթանում նրա օրը։ Արթնանալ, երեխաներին՝ ուղարկել դպրոց, ամուսնուն՝ գործի, հետո դեմքը մի քիչ պրտել ու ինքն էլ վազելով՝ գործի։ Սեռական բավարարվածության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ, որպես օրենք, այդ գործընթացի ընթացքում

ՑՈՒՑԱԴՐՈՂ ԿԻՆ ( ԳՈՌՈՒՄ Է) - Վայ, կարտոլս կլպած չի...

ԵՐՐՈՐԴ ԿԻՆ - .... գոռալով վեր է թռնում ու ամեն ինչ շուռ տալով վազում խոհանոց։ Ներկայացնում ենք երկրորդ մոդելը... Հայ կին 2006 A1, մոդելի անվանումն - «Ամուսնացած հղփացած»։ Ունի գոմշակերպ ամուսին, երկու ոսկե ատամ, անիմատ երեխաներ, ավտոմեքենա, որ երբեք չի վարում եւ 4 բջջային հեռախոս, որոնց վրա միայն նայում է։ ժամանակ առ Ժամանակ, որպես ամուսնու աքսեսուար մասնակցում է զանազան բանկետների։ Մազերն, ինչպես տեսնում եք, ներկված են անհասկանալի դեղինով։ Ուշադրություն դարձրեք սանրվածքին եւ 25 սանտիմետրանոց, չորս տակ լաքած չոլկային։ Այս սանրվածքն, ինչպես գիտեք անվանվում է «Մեր հողերը հետ տվեք»։ Չոլկայի ծալվածքը՝ վերեից դեպի ներքեւ հենց դա է ասում՝ «Հետ տվեք»։ Սանրվածքը միանգամից նկատող ցանկացած կիրթ մարդ, իրոք կարող է հետ տալ, իհարկե, ոչ հողերը։ Հիշեցնենք, որ չոլկան սարքվում է, ոչ թե ֆենով, այլ մեր ազգային գրտնակով։ Ոչ մի ֆեն ի զորու չէ նման չոլկա ստեղծել։ Կնոջ մարմնի գրեթե բոլոր մասերում՝ այսինքն՝ ականջներին, վզին, առաջի եւ հետեւի ոտքերին ամրացված են տարբեր տեսակի օղեր ու բռասլետներ։ Գոտկատեղին ոչինչ ամրցված չէ, քանի-որ նա գոտկատեղ չունի։ Ինչպես տեսնում եք՝ կնոջ վրա օգտագործված է 4 տեսակի կրեմ, 6 տեսակի օծանելիք՝ Gucci, Chanel, Kenzo, եւ, օրիգինալության համար՝ Ландиш Серебристый. Կնոջ հետեւի ոտնաթաթերի առջեւի բոլոր մատները հեռացված են, քանզի նա հագնում է ասեղից էլ սուր ծայր ունեցող ու դեպի վեր բարձրացող կոշիկներ։ Մազերի 2 մետրանոց չոլկայի շնորհիվ՝ այդ կոշիկների եւ չոլկայի ծալքերը նրա մարմնի համար ստեղծում են մագնիսական պահպանիչ շերտ, եւ կինը, որքան էլ, որ հեռախոսներ ունենա՝ միշտ անհասանելի է։ Բանկետների ընթացքում, 3 ու կես րոպեն մեկ անգամ, պայուսակի միջից լրիվ անիմաստ կերպով հանում է տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, նայում է եւ էլի դնում է տեղը։ Չի զանգում, SMS-ներ չի ուղարկում, որովհետեւ չգիտի ինպես անել, եւ հետո դնում է տեղը։

Օրգազմի է հասնում բջջային հեռախոսի զանգերից։ Բայց իրեն ոչ ոք ու երբեք չի զանգում։

Կին համար 003 «Ամուսնացած-ԲաԺանված»։ Հագնում է ինչ պատահի։ Ունի մի սենյականոց բնակարան, մի տուփ պեչենի մակնիշի խմորեղեն, թույլ թեյ, մահճակալ դարձող դիվան, պուտիկներով գիշերազգեստ ու մի երեխա։ Խոհանոցում սիրում է կ՝պել ինչ-պատահի՝ կարտոֆիլից մինչեւ դդմիկ։ Տնից համարյա թե դուրս չի գալիս, որովհետեւ չգիտի, թե երեխային ում մոտ թողնի։ Եթե դուրս է գալիս՝ անձրեւանոցի փոխարեն վերցնում է երեխային։ Սեռական կյանք վարում է հազվադեպ, լիովին ձայնամեկուսացման մեջ, որպեսզի չարթնացնի երեխային։ Օրգազմի երբեք չի հասնում, որովհետեւ Ժամանակ առ Ժամանակ տեղից վեր է թռչում, որպեսզի ողղի երեխայի վրայի վերմակը, բացի-փակի պատուհանի փեղրը, գազին դնի-վերցնի թեյնիկը եւ առավոտվա համար լարի զարթուցիչը։

Կին համար 004՝ մոդել «Միշտ բաԺանվող օձակերպ»։ Երեխա չունի։ Դրա փոխարեն ունի նախկին ամուսնուց գցված ընդարձակ բնակարան, ավտոմեքենա ու լիքը մատանիներ։ Իր բոլոր դեբիլ ամուսինների մասին գիտի ցանկացած ելեւէջ։ Օգտվում է բոլորից։ Նախկիններից պահանջում եւ ստանում է ֆինանսական միջոցներ, նորերից՝ ամեն տեսակի զվարճավայրեր, շնորհանդեսներ եւ անգամ հյուպատոսական ընդունելություններ։ Երկարատեւ -ինտիմ կապերի համար կիրառելի չէ, որովհետեւ միշտ մտածում է, թե որքան շատ կարող է նրանցից փող կորզել։ Խոհանոցային աշխատանքներից գերադասում է փող կլպելը։ Օրգազմի է հասնում միայն այն պահին, երբ գիտակցում է, որ զուգընկերը լիովին կլպված է եւ այլեւս փող չունի։

Կին համար 005, մոդել՝ ԲաԺանվող-հավատարիմ։ 38-րդ անգամ հավատում է մաքուր, հավատարիմ եւ ռոմանտիկ սիրո գոյությանը։ Կրում է փոքրիկ վզնոցներ, անհասկանալի շլյապաներ եւ էԺանագին արծաթից սարքված ֆեետիշիզմի առարկաներ։ Ծխում է ինչ պատահի։ Զանգվածային վայրերում նրա հայտնվելու ցանկալի է միմիայն հատուկ սանիտարի ուղեկցությամբ, քանզի երեքից ավել մարդ տեսնելուց հետո վառվում է անիմաստ խանդավառությամբ, բթամիտ ցնծությամբ եւ նմանվում է շիզոֆրենիայի գագաթին հասած կենդանության տեսակի։ Օրգազմի է հասնում իր ընտրած սիրեցյալին տեսնելուն պես եւ մինչեւ նրա գնալը դուրս չի գալիս այդ վիճակից։ Դրանից հետո, մինչեւ սիրեցյալի հաջորդ այցելությունը, նրա օրգազմը կտրուկ վերածվում է գորշ մելամաղձոտության եւ դեպրեսիվ մոլագարության նոպաների շարանի։

Կին համար 006, մոդել «Ռաբիս-սովորական»։ Գրեթե բոլոր ատամները պատրաստված են Մենդելեեւի աղյուսակու առկա եւ չառկա բոլոր տեսակի, ամենատարբեր մետաղներից։ Տարվա բոլոր եղանակներին հագնում է մինչեւ ծնկներից 7 սանտիմետր ներքեւ հասնող սեւ, կաշվե անձրեւանոց։ Երբեք չի օգտվում էպիլացա կատարող սարքավորումներից։ Սափրում է միայն ոտքերի ներքին մասը, մինչեւ ծնկները, քանզի դրանից վեր՝ ոչ ոք չի տեսել եւ երբեք էլ չի տեսնի, անգամ ինքը։ Հիմնականում քայլում է իրենից ոչինչով չտարբերվող ընկերուհիների հետ թեւանցուկ։ Այդպես թեւանցուկ էլ անցնում է փողոցի ամենաբանուկ մասով, վրաերթի դեպքում զոհվում են բոլորը։ Այսինքն՝ առաջնորդվում է «Ընկերովի մահը հարսանիք է» գաղափարով։ Ամուսնանում է ուղիղ 20 տարեկան հասակում, ամուսնուն տեսնում է հարսանիքի հաջորդ օրվա երկրորդ կեսին, քանզի կյանքում առաջին ու վերջին անգամ հանվում է բացարձակ մթության մեջ։ Կյանքում չի տեսնում ոչ իր եւ ոչ էլ ամուսնու սեռական օրգանները։

Կին համար 0000, մոդել «Ոչ մի բան»։ Մշտապես կույս է եւ դա համարում է իր առաքինության ամնեագլխավոր հատկությունը։ Բոլոր տեղի ու անտեղի իրադրություններում՝ մեջբերում է իր բնածին կուսությունը։ Տպավորություն կա, որ եթե անգամ 12 անգամ ամուսնանա-բաԺանվի, յուրաքանչյուր ամուսնուց ունենա 5 երեխա եւ 12 թոռ՝ մեկ է կույս մնալու։ Այս կույսը... Գնա ստից, աղջի..

ԿՈՒՅՍԸ ԳՆՈՒՄ Է

Եվ վերջապես, լավագուն մոդելը, ագենտ համար 007, «Կին իսկական»

Մշտապես հետեւում է իրեն, հագնվում է միայն ճաշակով եւ նորաձեւ ու ճաշակով զգեստներ, ցերեվա Ժամերին, մաշկապահպան քսուկներից բաց՝ չի օգտվում ոչ մի տեսակի կոսմետիկական միջոցներից։ Լողանում է օրը երկու-երեք անգամ։ Սիրում է նրան, ում սիրում է։ Ում սիրում է, սիրում է այնքան, որ չի ցանկանում ամուսնանալ հետը, որ միշտ սիրի։ Ընկերուհիների շատ չունի, եթե անգամ ունի՝ նրանց հետ ստորաբար չի քննարկում իր սիրեցյալի պահվելակերպը։ Երեսունին հասնելու պես՝ երբեք չի մտածում, որ տարիքն առել է եւ պետք է ամուսնանալ, որ երեխ ունենա։ Նա ապրում է։ Նա չի լսում կողքից ասվոր «Պետք է»-ներին։ Այսինքն նրան չեն էլ ասում։ Կարդացած ու զարգացած է, հումորով, երբեք չի տալիս «Իսկ ի՞նչ նկատի ունեիք, երբ ասացիք» եւ նման տխմար հարցեր։ Որովհետեւ ինքն արդեն՝ գիտի, թե ինչ նկատի ունի եւ իր բոլոր հարցերը ձեւակերպում է առանց ինչ-որ բան նկատի ունենալու։ Եթե նրա կյանքում հայտնվում են տղամարդիկ, որ նրան մեղադրում են թեթեւամտության կամ մեկ այլ ության մեջ՝ նա, իրեն հատուկ թեթեւությամբ դեն է շպրտում դրանց։ Օրգազմի է հասնում ինքնստինքյան, առանց ավելորդ խոսքերի, տափաստանային ոռնոցների եւ «Վախ, էս ինչ լավ ա» կամ դրա նման մեկ այլ հիմար արտահայտությունների։ Եւ ամենակարեւորը, սեռական գործողությունից հետո, երբեք, կրկնում ենք՝ երբեք իր զուգընկերոջը չի հարցնի «Բա հիմա ոնց ես պատկերացնում մեր վաղվա օրը»... Այդ պատճառով էլ նա ինքնաբերաբար գտնում է իր կյանքի ուղեկցին, իր սիրեցյալ ամուսնուն ու նրա հետ ապրում է մինչեւ չափից դուրս խոր ծերություն... Ահա իսկական, ինչ-որ տեղ իդեալական կինը, նայեք բոլորդ, տղամարդիկ, կանայք, հերմոֆրոդիտներ, միասեռականներ եւ լեզբուհիներ, ռաբիզներ եւ անտագոնիստներ, նայեք իսկական կնոջը։

ՑՆԾԱԼԻ ԵՐԱժՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՓՈԽՎՈՒՄ Է ԹԱԽԾՈՏ ՄԵՂԵԴՈՒ։

ԱՌԱՋԻՆ ԿԻՆ - Ախր մենք բոլորս էլ լավն ենք...

ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ - Ի՞նչ բարիք է պետք մեզ...

ԵՐՐՈՐԴ - Գուցե.. Գուցե մենք շա՞տ բարիքներ ենք ուզում...

ԱՌԱՋԻՆ ԿԻՆ - Շա՞տ... Չէ... Ոչ շատ։ Մենք իսկական կանայք ենք։ Դու ի՞նչ կուզեիր։

ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ - Ե՞ս... Թող մեկը լինի, որ սիրի ինձ։ Ոչ միշտ։ Հիմա։ Այս վայրկյանին։ Թող անգամ էստեղ չլինի, բայց սիրի։

ԵՐՐՈՐԴ ԿԻՆ - Ես կուզեի, որ մեկը լինի, թող չսիրի, բայց էստեղ լինի։

ԱՌԱՋԻՆ ԿԻՆ - Բայց ինչի՞, ինչի՞... Մի կտոր երջանկությունը շա՞տ է մեզ համար։ Թող սիրի, հենց հիմա էստեղ լինի ու մնա։

ԵՐՐՈՐԴ ԿԻՆ - Մնա։

ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ Մնա։

ԵՐՐՈՐԴ ԿԻՆ - Քնարական շեղում համար 2։ «Մնա»

Մնա, մնա,

նորից մնա,

մնա հպված

մարմնիս վրա՞

մնա հավերԺ

իմ ձեռքերում

լուռ բանտարկված

մնա անվեր-

ջորեն մարած,

մարմինդ տուր,

փարվիր կրծքիս,

բավարարված

շնչակտուր...

Link to post
Share on other sites
  • Replies 185
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Well, Smally jan, I don't like those works, as well (Mea Culpan)... I think plays like that seriously ruin the young generation's ability to feel and understadn something less trivial...

This is just my opinion that may be incorrect, of course. Sorry for too ultimative remark.

Եթե խնրեմ, չեիք պարզաբանի, թե ինչ ի նկատի ունեք ասելով՝ "plays like that seriously ruin the young generation's ability to feel and understan something less trivial"։

Եթե դժվար չե միքիչ մանրամասն։ Ես անձամբ այտ ներկայացումները հավանել էի, չնայց իհարկե դրանք բավականին մակերեսաին են եվ կոնյուկտուր։ Ինձ ձեր կարծիքը շատ է հետաքրքիր։

Link to post
Share on other sites

Ինչի՞ եք, օրինակ մատուցողին ասում՝ «Մի հատ կոֆե բե»: Գոնե էդ «բեր» բառի վերջին Ր-ն ասեք, մարդ է, գուցե մխիթարվի:

Ես էլ եմ զարմանում, թե ինչո՞ւ է հարգարժան Սահակյնաը «ինչի՞ եք» գրում: Վահան, ուզում եմ մխիթարվել...

Link to post
Share on other sites

Հեղին, Սահակյանի գիտես որն ա ուժեղ? Չեմ հիշում որ մի գրքի մեջ ա , էն որ ասում ա.

Դպրոցում ուսիցիչս երկար-բարակ պատմեց, որ թիթեռը մեկ օր է ապրում: Երբ հարցրի, ինչ գիտեք, ասեց` դե Վահրամ ջան, գիտնականները մի ամբողջ օր հետևել են տեսել են: Էէ, ում էլ մի ամբողջ օր կպած հետևեին ամեն մի քայլին, մի օր կապրեր: :respect: :)

Link to post
Share on other sites

ԿԻՆԸ, ՈՐՊԵՍ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Դե, օրինակ՝ հագնում են շատ, շատ կարճ շրջազգեստ... այնքան կարճ, որ ամբողջ անիմաստ օրվա ընթացքում՝ անընդհատ քաշում են ներքեւ, կամ նստած Ժամանակ՝ պայուսակը դնում են ծկներին, մոռանալով, որ դրանից հետո կանգնելը կա, այն էլ երթուղային տաքսիում, այն էլ կռացած, այն էլ առանց ըմբռնելու, որ հետեւի նստածների մոտ միանգամից կսկսվի անպատեհ ու կտրուկ էրեկցիա եւ նրանց Ժամանակից շուտ կտանի-կգցի ուռոլոգների դռները։Վահրամ Սահակյան

))))))) :lol:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Սմալի ջան,դա հենց թերիներում չէ?

Ինձ էլ են շատ այդպիսի սրամիտ մտքեր դուր գալիս,բայց որ սրամտությունը երբեմն բթամտության է վերածվում :- ....

Իսկ դու այն վորդը կարդացիր????

էլի նույն վերաբերմունքը ունես Վահրամի հանդեպ?

Link to post
Share on other sites
Guest Guest12568

նախորդ էջում դրել եմ

կողքիդ էի ,որ քեզ սիրեմ,,,,դրա հետ եմ....

դե եթե սրամտության մեջ վուլգարությունն է,բայց սեփական արժանիքներով,բթամտություն է :lol:

իսկ ընդհարարպես,իհարկե ամբողջ նրա գրական էջերը,սրամտության վառ օրինակներ են:

Link to post
Share on other sites
  • 5 years later...
Ներողություն, "Երբ մենք կհաղթենք", էստեղ "մենք"-ն ովքեր են?

«...Դուք նոր ծիլ էք երկրագնդի վրա. նոր, բայց արդեն թունավորված, իսկ մենք՝ հին քրմեր, որոնց հիշողությունն արմատ է առնում ալեհեր անցյալում: Երբ մենք մոտակայքում ենք, դուք ձեր տեղը չեք գտնում: Ձեզ սարսափեցնում է մեր հայացքը, մեր խոսքը, մեր անշտապողականությունը: Մեզանից մեկին-երկուսին դուք կուռք եք դարձնում, նայում եք նրանց բերանին, կրկնում եք նրանց ամեն խոսքը, բայց ի հատուցումն դրա՝ մյուսներին դուք հալածում եք կյանքի մութ խորշերը: Դուք նայում եք մեզ և ականջ դնում, բայց ոչինչ չեք տեսնում և չեք լսում, քանզի չունեք դուք ո'չ աչք և ո'չ խելք, որպեսզի ընկալեք մեր մտքերը: Դուք չեք խորհում. ձեր ուղեղը բոլորովին այլ բանով է զբաղված՝ դուք անընդհատ չափվում/համեմատվում եք ձեր հաջողակ հարևանի հետ, նրա սիրեկանին, ավտոմեքենային: Նույնիսկ երբ դուք ընթերցանությամբ կամ զրույցով եք զբաղված, ձեր մտքերը սավառնում են, ցանկությունները սփռվում են, մառախուղի պես ցածր, երկրի վրայով, շրջապատելով և շոշափելով ծանր իրերը: Բայց ամենից սարսափելին ձեր դարձն է բարեպաշտ ուղղուն, կամ երբ ձեզ նվիրում եք արվեստին: Այնժամ ամեն ինչ վերածվում է այլանդակ ծաղրանկարի՝ բարին, ճշմարտությունը, արվեստը: Պետք չէ, ավելի լավ է մնացեք ինչպիսին կաք, այդպես ավելի հանգիստ է: »

«... Այստեղ միայն դուք եք և մենք ենք, եթե չհաշվենք մեր երեխաներին, որոնց դուք խլում եք մեզանից, որոնց դուք կոտրում եք, մինչև նրանք կամ կխելագարվեն, կամ կդառնան ձեր տեսակ: Մենք չենք կարող պաշտպանել նրանց, քանզի մոլախոտի պես դուք խեղում եք նուրբ ծիլերին, դուք խեղդում եք այն ամենն ինչ ձեր տեսակից չէ: Մեզ համար դուք սարսափելի չեք, մեզ դժվար է դուրս մղել մեր ճեղքերից, ձեզ չի հաջողվի մոտենալ մեզ, մեզ չես փոխի այլևս: Բացի այդ, մենք կարողանում ենք ձևանալ ամեն ոք և ամեն ինչ, ու ձեր խրտվիլակները այնքան էլ չեն սարսափեցնում մեզ՝ դժոխքից դուրս պրծածներիս: Այո, դուք խլում եք մեզանից, դուք կործանում եք մեր երեխաներին, բայց մենք լուռ ժպտում ենք, մենք ասում ենք՝ all right!, մենք գիտենք որ մեզ չի հաջողվի պահել նրանց, ինչպես չի կարելի պահել այս աշխարհում ոչինչ՝ ամեն ինչից բոլորն էլ զրկվում են վաղ թե ուշ: »

«... Դուք նոր ծիլ եք, բայց դուք ապագա չունեք: Հազիվ լույս աշխարհ եկած՝ դուք արդեն նեխել եք արմատից: Արմատը ձեր ձեզ չի սնուցում, և այդ պատճառով դուք մեր կարիքն ունեք. մենք ձեր ուժն ենք և ձեր արյունը, ու երբ մենք մեռնենք կամ սպառվենք, դուք մեզ փոխարինողներ դորւս կգրեք՝ ձեր նոր զոհերին և նրանց զավակներին, և այդպես կրկին ու կրկին: Սարսափելի է մտածել՝ քաղաքարթություն որ մակաբուծում է այն փախստականների հաշվին որ իր մոտ ապաստան և պաշտպանություն են փնտրում: ... Դուք անհայտ կաթսաների շերեփուկներ եք, որ մոռացել են իրենց նշանակության մասին, դուք քայքաված ծերունիներ եք և ձեր անկարողությամբ վարակում եք այն ամենն ինչին դիպչում եք...»

«... Դուք չունեք միջուկ, և երբ ձեզ ասում են այդ մասին, դուք բարկանում եք, քանզի չգիտեք թե դա ինչ է նշանակում: Դուք չեք էլ կասկածում ձեր հետ տեղի ունեցաց փոխարինության մասին: Դուք չգիտեք հազար ու մի հասարակ բաներ, որոնք վաղուց հայտնի են ամեն մարդու: ... Դուք չեք տեսնում ճակատագրի զարդապատկերը, նախշերը: Շնորքը դուք չափում եք հաջողությամբ, չունենալով այլ չափանիշ, կարծես հաջողությունը ոչ թե պարտության և մահվան փոխարեն տրվող մրցանակ է, այլ իսկական կյանքի սկիզբը: Իսկ մենք չենք վախենում պարտությունից, որովհետև գիտենք և պարտության և հաջողության իրական արժեքը: »

«... Այդ ի՞նչ սարսափելի հեռուստատեսային կախարդ է դուրս ծծել ձեր միջից ուղեղի բոլոր ուժերը, ջնջել հիշողությունը ձեր հոգիներից, խլել ձեր մանկությունը և միաժամանակ զրկել ձեզ հասունությունից: Մեր քաղաքակրթությունը կործանեցին մի բուռ անգրագետ ֆանատիկոսներ, երկրային դրախտի խոստումներից արբեցած: Բայց ո՞վ և ե՞րբ ավիրեց ձե'ր բուրգը: Ինչպե՞ս դուք կորցրեցիք ձեր կապը Նախախնամության հետ, փոխարինելով այն սոցիալական ապահովվածության փչած պլաստիկ պարկի հետ: Ինչպե՞ս դուք աչքաթող արեցիք ձեր հեղափոխությունը՝ փոխանակումների և հորինվածքների, անշնորք սրիկաների տափակ խաղաթղթային խաբկանքների այդ շղթան: Արդյունքում նրանք քանդակում են ձեզ իրենց պատկերով և նմանությամբ: »

« ... Պատմության շղթան փակվեց: Եվ ահա արդյունքը. սըտի քաղաքակրթություն, ուր ամեն ինչ շինծու է և կեղծ: Այն ամենն ինչ կեղծ չէ - գեղեցկությունը, տաղանդը, տառապանքը, սերը և մահը - թաքնվում է ձեզանից և աշխատում է անտեսանելի մնալ, որպեսզի դուք ձեր մատնահետքը չթողնեք իրենց վրա: Դուք պատմության թափթփուկներն եք, և գալիք սերունդները մոռացության կմատնեն ձեր ամոթալի իշխանությունը, ինչպես սարսափելի երազի սարդոստայնն են մաքրում, երբ քնից արթնանում և մտքի պարզությունն են վերականգնում: »

« ... Ցանկացած քաղաքակրթություն, նույնիսկ բարբարոսականը, խնամում և պահպանում է կնոջը: Հին Հույները կնոջ մեջ մուսա և աստվածուհի էին տեսնում: Մուհամմեդը տեսնում էր նրա մեջ կապող օղակ տղամարդու և Աստծո միջև, նրան աղոթքից վեր դասելով: Տեսեք թե դուք ինչ եք արել կնոջ հետ: Դուք նրա մանկությունը շպրտել եք դաստիարակչական արտադրամասերի հոսքագծերի վրա, վատնել եք նրա պատանեկությունը գործարարական խենթանոցներում: Դուք նրան դարձրել եք վարորդ, վաճառական, պաշտոնյա, որ մրցում է անամոթության և լկտիության մեջ ծառայողական որձերի հետ: Դուք դատարկել եք նրան, լցնելով նրա ուղեղը մտքերի, վախերի և հիասթափությունների ծաղրապատկերներով: Ինչպե՞ս չեք տեսնում դուք այդ հավերժ բողոքը նրա ճնշված աչքերում, նրա կարոտը գոնե մեկ կենդանի մարդու՝ ձեր գերբնակեցված բաբելոններում: Նրա դեմքի փխրուն զմուռսի վրա դրոշմված են ձեր սարսափելի հեռուստահաղորդումների, ձեր գերքաղաքների այլանդակ ճարտարապետության, ձեր արվարձանների ուշաթափության հետքերը: Դուք սպանել եք կնոջը և դրանով դատապարտել եք ձեզ անխուսափելի կործանման: »

...

Հատվածներ Արկադի Րովների «Զրույց» պատմվածքից:

Անհանգիստ եղեք,

Նկարիչ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...